23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», — ասաց նա:
«Ազատություն». — Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ:
Արմեն Գրիգորյան. — Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:
«Ազատություն». — Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր:
Արմեն Գրիգորյան. — Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:
«Ազատություն». — Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր:
Արմեն Գրիգորյան. — Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:
«Ազատություն». — Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ոչ:
Արմեն Գրիգորյան. — Ի՞նչ առումով ոչ:
«Ազատություն». — Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ:
Արմեն Գրիգորյան. — Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:
«Ազատություն». — Երբ ասվում է, որ սահմանին հիմա հանգիստ է, սակայն պահպանվում է լարվածությունը, այսինքն` կա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:
Արմեն Գրիգորյան. — Ռազմական գործողությունների վտանգը վերջին մոտ երկու տարվա մեջ չի բացառվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և փորձում է նաև սահմանային լարվածությունը պահպանել:
«Ազատություն». — Այդ թվում և լայնածավալ կամ այսպես ասենք` ավելի լայնածավալ:
Արմեն Գրիգորյան. — Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: Ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում ամբողջ ընթացքում փոփոխվել են, կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից:
Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի:
«Ազատություն». — Սա ժամանակավո՞ր հրադարար է: Ես հարցնում եմ, որովհետև Բաքուն այդ օրը հենց նման առաջարկ էր հնչեցնում, ավելին` պատրաստակամություն հայտնելով 100 դի փոխանցել հայ զինծառայողի:
Արմեն Գրիգորյան. — Հրադադարի հաստատումը ընդհանուր առմամբ կարող ենք ակնկալել, որ պետք է երկարաժամկետ լինի, բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները:
«Ազատություն». — Այսինքն` այն դեպքը չէ, որ ենթադրենք` 72 ժամով կրակը դադարեցնենք, դի փոխանակենք…
Արմեն Գրիգորյան. — Ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել:
«Ազատություն». — Ժամայինը ասացիք, իսկ ինչ-որ պայմանո՞վ է կրակը դադարել:
Արմեն Գրիգորյան. — Հայաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել:
Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղից շատերը ելքի երկու տարբերակ են տեսնում, որոնք երկուսն էլ ինձ համար անընդունելի են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Մի տարբերակը ձևացնելն է, թե իրավիճակը վերահսկողության տակ է, որ բանակն ամեն ինչով ապահովված է, որ իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում, և որ նրանց քաղաքականությունը կհանգեցնի ստատուս քվոյի վերականգնման և երկարաժամկետ խաղաղության: Ես չեմ հավատում դրան, քանի որ գիտեմ և տեսնում եմ, որ դա այդպես չէ: Ես հասկանում եմ, որ այս պատերազմում ներքաշված են շատերը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը: Ինձ համար անընդունելի է նաև, որ Արցախի հարցի առաջնահերթությունը, մեր հայրենակիցների ճակատագիրը և շատ կարևոր այլ արժեքներ նրանց համար վերջին տեղում են:
Մյուս տարբերակը՝ իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելն է, հանրահավաքներին միանալն ու նրանց հրաժարականը պահանջելը: Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կարողանում հաջողել ո՛չ պաշտպանության, ո՛չ դիվանագիտության մեջ, ո’չ տեղեկատվական պատերազմում և, ամենակարևորը` չեն կարողանում վտանգի պահին համախմբել հասարակությունը: Նրանք առհասարակ որևէ բանում չեն հաջողում: Բայց այս երկրորդ տարբերակը ևս այս պահին ընդունելի չէ ինձ համար, քանի որ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների, ինչպիսին էլ որ դրանք լինեն, լեգիտիմությունը: Նախ՝ պետք է առնվազն հաղթահարել պատերազմի սուր փուլն ու վտարել ագրեսորին մեր երկրի սահմաններից: Դրանից հետո արդեն՝ մտածել երկրի ներքին հարցերով զբաղվելու մասին:
Սա մե՛ր պատերազմն է, որը պահանջում է, որպեսզի մենք բոլորս կանգնենք հանուն մեր հայրենիքի պաշտպանության և հանուն մեր գալիք սերունդների ապագայի, թիկունք լինենք հերոսաբար կռվող, հայրենիքի սահմաններն արժանապատվորեն պահող մեր զինվորներին, ու գիտակցենք, որ մեծ պարտք ունենք նրա՛նց առաջ, ովքեր իրենց կյանքն ենք զոհել:
Ես անում եմ ու շարունակելու եմ անել այն, ինչ կարող եմ և ա՛յն ուղղություններով, որտեղ իսկապես կարող եմ օգտակար լինել: Ես վստահաբար հավատում եմ մեր հաղթանակին, քանի որ ճանաչում եմ և շփվում եմ իրական հայրենասերների հետ, և հավատացեք, որ մենք շատ ենք»,- գրել է նա:
Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի արյդունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ ու ռազմագերիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը:
«Մինչ այս պահը զոհերի, վիրավորների եւ գերիների իրական թիվը պարզ չի։ Ալիեւը հերթահան անգամ ստորացնում է՝ ասելով, որ 100 դիակ կվերադարձնի, եթե Նիկոլը խելոք ընդունի ադրբեջանական կողմի առաջարկները։
Բազմաթիվ վիրավորներ ունենք, որոնց դիրքերից իջեցնել դեռ չի հաջողվում։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, ունենք 105 զոհ, 20 ռազմագերի։ Անհետ կորածների մասին որեւէ տեղեկություն չկա։
Մեկ բան հստակ է՝ այս թվերը խիստ մոտավոր են եւ թե՛ զոհերի, թե՛ ռազմագերիների թիվը, ցավոք, շատ ավելին է։
Ալիեւի կոշիկի տակ ճզմված այս իշխանությունը ոչինչ անել չի կարող գերեվարված տղաներին վերադարձնելու համար, ուրեմն դա պիտի անենք բոլորս, ով ունի միջազգային կառույցներում կապեր եւ ազդեցություն։
Ամեն վայրկյանը թանկ է»,- գրել է Զոհրաբյանը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ:
«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:
ԻԻՀ նախագահի և ՀՀ մեծարգո վարչապետի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր այս սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է:
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած ընդհարումների նոր փուլի կապակցությամբ և խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորմանը աջակցելու ուղղությամբ պատրաստակամություն հայտնելու հետ մեկտեղ հստակորեն ընդգծել է, որ Իրանի համար կարևոր է երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և այն, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է, և պետք է մնա առանց փոփոխության»,- ասված է դեսպանության մեկնաբանությունում:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանք. Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,-ասաց նա:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության: Կարող եմ նշել, որ զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,-ասաց նա:
Թշնամին էս պահին թուլացրել է Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի ուղղությամբ կրակի ուժգնությունը նաև էն պատճառով, որ ինժեներական-ամրաշինական, աշխատանքներ է սկսել ՀՀ-ից օկուպացված նոր տարածքներում։ Թշնամին հիմա մեր հողի վրա, մեր տանը նոր դիրքեր է սարքում, դեպի էդ դիրքերը տանող նոր ճանապարհներ է գցում, որ մեզնից խլված նոր տարածքներում դիրքավորվելուց ու ամրանալուց հետո արդեն էդտեղից շարունակի պատերազմն ու իր առաջխաղացումը։ Մի քանի ժամ, հնարավոր է մի քանի օր կրակի թուլացմամբուրախանալ ու արխային ընկնել պետք չի։Թշնամին մեր տնից դուրս չի եկել։Թշնամու նպատակներում բան չի փոխվել։
Ալվինա Աղաբաբյան
Անվտանգային հարցերով փորձագետ
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ
Ալիևն ունի պլան Բ, մեծ Ադրբեջանի գաղափարը՝ Սևանի արևելյան ափով, Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի որոշ մասերով։ Հենց նման քարտեզներով են դաավանդում Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Այս պահին Ալիևն իրագործում է պլան Ա-ն՝ ամեն գնով խաղաղության պայմանագիր ստանալ։ Ադրբեջանական հարձակումը համապատասխանեցված էր Հայաստանի վարչապետի քաղաքական այն գծի հետ, որի պատվիրակվածությամբ նա վերադարձել էր Բրյուսելից։ Այսպիսի պատերազմները պետք են լեգիտիմացնելու համար հանձնումը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Հայաստանի գոյության և ապագայի տեսանկյունից ավելի վատ է, քան նոյեմբերի 9-ը։ Հայաստանը հայտնվում է թուրք-ադրբեջանական պատանդառության մեջ և որպես պետություն փաստացի դադարում է գոյություն ունենալ»,-նշել է քաղաքագետը։
Ղևոնդյանի կարծիքով, պատահական չէ, որ ադրբեջանցիների հարձակման ուղղություններից մեկը Ջերմուկն է, նրանք հենց այդ հատվածով են պատկերացնում այսպես կոչված միջանցքներից մեկը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Հարգելի՛ հայրենակից,
Նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարությունները անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում:
Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունենալու ժողովրդի համախմբումը:
Արձանագրենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հենարանը և նրա ապազգային ու հակապետական որոշումները սպասարկողները (նաև լուռ համաձայնությամբ), հետևյալ պետական մարմիններն են. Ազգային Ժողով, Կառավարություն, Դատական համակարգի զգալի մասը, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Հենարան են նաև մեդիա դաշտի մի մեծ հատված, ներառյալ Հանրային Հեռուստաընկերություն և ռադիո, հասարակական կազմակերպություններ, տնտեսական դաշտում գերակա դերակատարներ, այդ թվում օլիգարխիկ համակարգի մաս կազմող անհատներ, որոնք նաև սերտաճել են ներկա իշխանությանը:
Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսները առաջանահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններովտալով նրան հնարավորություն ապահովելու Հայաստանի Սահմանադրությամբ բանակի վրա դրված պարտավորությունը
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Վերոնշյալն իրագործելու համար հարկավոր են հետևյալ գործողությունները.
Գործողությունների խումբ 1.
Ժամանակավորապես (մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը) պարալիզացնել հակապետական որոշումների հենարան հանդիսացող պետական կառույցների, կազմակերպությունների, խմբերի և անհատների հանցավոր համագործակցությունը: Սրա համար հարկավոր է այսօրվանից սկսած ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով արգելափակել Կառավարության հիմնական մարմիններում` նախարարություններում, մարզպետարաններում և բուն կառավարության նստավայրում որևէ տեսակի գործունեություն: Դուրս եք գալիս փողոց, ինքնակազմակերպվում եք և խաղաղ գործողություններով արգելափակում եք նշված մարմինների նստավայրերը և խաթարում եք դրանց գործունեությունը մինչև համապատասխան անձի հրաժարականը: Այս նույն գործողություններն ենք իրականացնում նաև Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և այլ իշխանական լրատվամիջոցների, իշխանության սատարող հասարակական կազմակերպությունների և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հիմնական ձեռնարկությունների նկատմամբ:
Գործողությունների խումբ 2.
Զուգահեռ, շրջափակում ենք Ազգային Ժողովի շենքը, ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով և բացատրական աշխատանքներով ուղղորդում ենք ՔՊ կուսակցության պատգամավորներին ներկայանալ Ազգային Ժողով և միանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնող փաստաթղթին. սա, ժողովրդի պահանջի համաձայն, երեկ ԱԺ ընդդիմադիր ուժերը պարտավորվել են նախաձեռնել:
Նշված մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը խաթարող անհնազանդության խաղաղ գործողությունները իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականին:
Գործողությունների խումբ 3.
Առաջին երկու խումբ գործողություններին զուգահեռ ձևավորվում է անցումային կառավարության օրակարգը և այդ օրակարգն իրականացնող մարդկանց շրջանակը: Ժամանակավորանցումային կառավարության ղեկավարը
վարչապետը, կլինի անձ, որը գործելու է միայն հայտարարված օրակարգի շրջանակներում և կատարելու է ճգնաժամային կառավարման կոլեգիալ որոշումները, նա պետք է վայելի հանրային բարձր վստահություն:
Միաժամանակ, հայտարարում ենք, որ բոլոր այն պետական ծառայողները և պետական մարմինների այն բոլոր ներկայացուցիչները, ՔՊ բոլոր պատգամավորները, որոնք հրապարակայնորեն կհրաժարվեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, կստանան անվտանգության երաշխիքներ անցումային կառավարության կողմից, որը կապահովի և կերաշխավորի նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը:
Վերջապես, խոսքն ուղղում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրագույն սպայական կոչում ունեցող հրամանատարական ներկա և նախկին կազմերի բոլոր ներկայացուցիչներին: Հրաժարվե՛ք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, միացե՛ք մեզժողովրդին, միասին վերականգնենք խարխլված անվտանգային համակարգը: Հայ ազգը սպասում է իր արժանավոր զավակների համախմբանը
հանուն պետության ու ժողովրդի գործուն և նվիրական քայլերի:
Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր պետությունը և մեր պետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակը:
Հայտարարությունը բաց է միանալու համար»։
Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԱԱԾ սպաների միություն ՀԿ-ին։
«Արա, դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Հայաստանում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել։ Խոպանչիների բրիգադ եք դուք եղել. ցավոք սրտի, նաեւ մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետեւ շատ դեպքերում պետք է հասկանանք՝ ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հիշեցմանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կային մարդիկ, որոնք մարտական դիրքերում զինվորներին ասում էին՝ մի կռվեք, հողերը ծախել են, Փաշինյանն արձագանքեց.
«ԱԱԾ-ն ինձ զեկուցել է, որ պատերազմի դրվագ կա, որտեղ կոնկրետ անձի կողմից հրամայվել է, որ հակառակորդի կողմից գրավված եւ ապա հետ գրավված ռազմավարական նշանակության բարձունքը զինված ուժերը թողնեն եւ հեռանան։ Որտեղի՞ց է եկել այդ հրամանը։
Կառավարությունն ամենաշահագրգիռն է, որ պատերազմական դրվագներն ի հայտ գան։ Եվ հիմա որ նախաքննության մարմինը կոնկրետ մարդկանց Շուշիի դրվագով ձերբակալում է, մեկ էլ Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է, չհասկացանք, բա հիմա Շուշին հանձնե՞լ են, թե՞ ոչ. թե՞ պիտի պարտադիր պարզվեր, որ ես եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեին՝ կեցցե արդարությունը»։
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարաեց, որ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ։
Նա նշեց, որ պետք է ստորագրվի փաստաթուղթ, որը երաշխավոր կլինի։
«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ ենք, եթե դրա արդյունքում ՀՀ–ն 29 հզր 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես հստակ ասում եմ, այն որոշումը, որն ապահովելու է սա, ես հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ըստ իրեն՝ ինքն իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.