23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Այս մասին ասված է սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Մի քանի քայլի իրականացման դեպքում 2020 թվականի պատերազմը կարելի էր հաղթել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա բացատրեց, որ Սարսանգի ջրամբարի բացումը կհանգեցներ Մարտակերտում առաջնագծի անհետացմանը, սակայն նման հրաման չի ստացվել։
Բագրատյանը կարծում է, որ կենդանի ուժի կորուստները նվազեցնելու համար մարտական դիրքերում պետք է բունկերներ կառուցել։
«Յուրաքանչյուր զինվոր պետք է իր հետ ունենա 2-3 ոչ մեծ դրոն, որոնք նա կօգտագործի նախքան փոխհրաձգության մեջ մտնելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ ապահովել այս ամենը»,- հավելեց նա։
Նրա խոսքով, Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ արտադրելու եւ ռազմական գործողությունների ընթացքում դրանք օգտագործելու հնարավորություն։
«Հայաստանը պարկուճների արտադրության գործարան է կառուցել։ Ամբողջ աշխարհում ընդամենը 10-15 երկիր ունի նման հնարավորություն։ Ադրբեջանում նման գործարան չկա»,- ընդգծեց նախկին վարչապետը՝ կոչ անելով օգտագործել այդ ձեռնարկությունների հնարավորությունները։
«Նոյեմբերի 9-ի էջը շրջելու հնարավորություն ես չունեմ, բայց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը կարելի է վերադարձնել Հայաստանին»,- հավելեց քաղաքական գործիչը։
Թուրքիայից նռանակետերի մեծ խմբաքանակ է ուղարկվելու Ադրբեջան։
Թուրքական Anadolu—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով Քոնիա քաղաքի զինագործական ընկերություններից մեկը սկսել է 40 մմ տրամաչափի նռնականետերի արտադրությունը։
Նշվում է, որ տվյալ նռնականետը հեռահար է, ունի ավելի քան 5 հազար կրակոցի հնարավորություն, թեթեւ է եւ շատ հարմար տեղափոխության համար։
Նշվում է, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ 400 եւ 800 մետր հեռավորության վրա կրակող նռնականետեր։
Տվյալ զինատեսակն արդեն գտնվում է Թուրքիայի ցամաքային ուժերի զինանոցում եւ մասնագետների խոսքով արդարացրել է իրեն։
Սարդարապատի հուշահամալիրի ղեկավարությունը չի թույլատրել հուշահամալիրի տարածքում հուղարկավորել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված պայմանագրային զինծառայող, Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 44-ամյա Արման Մխիթարյանին: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն են ահազանգել Արաքս գյուղի բնակիչները:
«Արմանը 4 երեխա ունի, 5-րդն էլ նոր պետք է ծնվի: Ադրբեջանական հարձակման ժամանակ ինքը տանն է եղել, լսել է, որ հարձակվել են ու ինքնակամ մեկնել է հայրենիքը պաշտպանելու եւ զոհվել է: Թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանն մեզ արգելել է զոհվածի մարմինը հուղարկավորել Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքում: Փահլևանյանը մեզ ասել է, որ այդ խնդրով դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որն էլ մերժել է։ Բայց այնտեղ եւ արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմում զոհվածների են հուղարկավորել: Եթե մեզ չթույլատրեն, գնալու ենք փոսը փորենք եւ հուղարկավորենք»,-ասաց բնակիչներից մեկը:
Հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլեւանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ օրենքով հուշահամալիրի տարածքում հատուկ տեղ չկա հատկացված հուղարկավորություն իրականացնելու համար:
«Առաջին արցախյան պատերազմի ժամանակ են 8 հոգու հուղարկավորել, եւ 44-օրյա պատերազմում 2 զոհվածների` զույգ եղբայրների մասունքներ են հուղարկավորել: Իմ թուլատրելով չի, գոյություն ունի պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին օրենք, որտեղ հստակ սահմանվում է, որ հուշարձանների տարածքներում արգելվում է որեւէ տիպի աշխատանքի իրականացումը, բացառությամբ կոմունիկացիոն տիպի աշխատանքների իրականացումը: Ես ոչ թույլատրում եմ, ոչ էլ չեմ թույլատրում, այդ կարգը իմպերատիվ գրված է: 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եղբայրների համար էլ մենք թույլատրություն չենք տվել, իրենք են բերել, հուղարկավորել մասունքները: Հիմա այս դեպքում նրանք անժառանգ են, հետնորդ չունեն, իսկ այս զոհվածի դեպքում հետո էլ ընտանիքի այլ անդամների պե՞տք է բերեն հուղարկավորեն»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ գյուղացիները վճռական են տրամադրված եւ հայտարարել են, որ կգան եւ փոս կփորեն, տնօրենն ասաց, որ ինքն այդ դեպքում ոչ մի անելիք չունի. «Կլինի նախարարի կողմից լիազոր մարմնի ցուցումն ուղիղ ես կօժանդակեմ, այլ դեպքում ի՞նչ պետք է անեմ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ, որտեղ մեկ բառ անգամ չկար Արցախի, Արցախի խնդրի կարգավորման, Արցախի ժողովրդի անվտանգության, կարգավիճակի մասին։
Հայատարարությունը հետևյալ բովանդակությունն ուներ.
«Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները և երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը:
Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում:
Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետևանքով կան բազում մարդկային կորուստներ:
Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինային:
Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաև ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար:
Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետևողական առաջընթացը և իրականացվելիք քայլերը:
Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը և իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:
ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է և կարևոր հարթակ, որտեղ փոխըմբռնման և իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Քննարկել ենք նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Երկուստեք կարևորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»։
Մեդիա, կիբերանվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ժամեր առաջ քարտեզներ է հրապարակել, որոնցում ակնհայտ երևում են Թել Ավիվից Բաքու թռչող մեծաքանակ բեռնատար ինքնաթիռների շարժը, բնականաբար՝ զենքով բեռնված:
«Sillk Way West բեռնատար ինքնաթիռները շարունակում են կանոնավոր չվերթները Թել Ավիվից Բաքու։ Չվերթներն անցնում են Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքով։ Ժող, խելքներդ գլուխներդ հավաքեք ու պատրաստվեք կռվի»,-գրել է Ա. Պապյանը։


Մենք հասկանում ենք, որ Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի հետ անվտանգային կազմակերպության։ ԱՄՆ խորապես մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ, և ցանկանում ենք հնարավորինս աջակցել Հայաստանին՝ այդ հարցում: Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ պատասխանելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցին:
Շարունակելով պատասխանել հարցադրմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշեց, որ Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են ժողովրդավարությունը և Հայաստանի շփումները այլ կառույցների հետ:
«Այստեղ մենք որևէ ասելիք չունենք, բայց Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունը ունենալ: Որոշումը կայացնում է Հայաստանը, մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին, եթե Հայաստանը նման որոշում կայացնի»,- նշեց Փելոսին:
Տիեզերք արձակված հայկական առաջին արբանյակից դեռեւս պիտանի որեւէ տվյալ չի ստացվել։ Այս մասին փաստում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնելով, որ այս ամիսներին միայն համակարգերն են թետավորվել։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Space X» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Հայտարարվում էր, որ արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար։
«Արբանյակի միջոցով արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ ոլորտներում»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Ամիսներ անց՝ սեպտեմբերի 6-ին, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պարզելու, թե, ի վերջո, արբանյակից տվյալներ ստանում ենք, թե ոչ, որ ոլորտներում են դրանք օգտագործել, որլանով են պիտանի եղել։
ԱԻՆ-ից հայտնել են, որ հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱԻՆ-ն իր աշխատանքներում չի օգտագործել ստացված տվյալները՝ առաջարկելով արբանյակի վերաբերյալ հարցադրումներն ուղղել ԲՏԱ նախարարությանը, իսկ վերջինս էլ ուղղակի արձանագրել էր, որ օգտակար տվյալ փաստացի այս պահին չի ստացվել, էլ ուր մնաց օգտագործվեն սահմանների հսկողության համար։
«Արձակված արբանյակը գործում է արեւասինխրոն ցածր ուղեծրի վրա։ Արբանյակից ստացված տվյալներն այս պահին օգտագործվում են սարքի համակարգերի թեստավորման և կարգաբերման նպատակով: Ներկայումս ընթանում է արբանյակի բոլոր ենթահամակարգերի պլանային թեստավորման և կարգաբերման գործընթացը»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղարը։
Նախարարությանը խնդրել էինք նաեւ հայտնել, թե երբ է սկսվել արբանյակի արձակման համար Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ երկրներից թույլտվություն ստանալու գործընթացը, ինչին խուսափել են պատասխանել՝ պատճառաբանելով, թե հարցի շուրջ մանրամասներն առայժմ հրապարակման ենթակա չեն։ Ավելին, այս գերատեսչությունը հրաժարվել է հայտնել նաեւ, թե որքան արժեցել արբանյակի տիեզերլ արձակելը եւ որքան է կազմում դրա ծախսերի ամսական գումարը։ Պարզվում է սա պետական գաղտնիք է։
«Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում, հետևաբար Ձեր կողմից նշված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- նշել են նախարարությունից:
Նշենք, որ գարնանը «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կառավարությունն ավելացրել էր 3,3 միլիարդ դրամով, ինչից կարող ենք ենթադրել, որ խոսքը գնում է միլիարդների մասին, որը ծախսելու արդյունավետությունը պետք է պարզի դատախազությունը, քանզի դրանով կարելի էր մեր օդն ու սահմանները դարձնել առավել պաշտպանված, որ առողջարան համարվող Ջերմուկն, օրինակ, այսօր չհրետակոծվեր ու չդառնար թշնամու թիրախ։
Առավել եւս, երբ տիեզերքում գտնվող արբանյակի կառավարման կենտրոն Հայաստանը չունի։ Նախարարությունից վստահեցրել են, թե Հայաստանում կառավարման կենտրոն հիմնելու աշխատանքներն ընթացքում են, պլանավորվում է ավարտին հասցնել 2023թ. ընթացքում:
Իրանական հատուկ ծառայությունների տվյալներով ՝ Թուրքիան պահեստազորի 45 000 զինվոր է մոբիլիզացնում Հայաստանի հետ սահմանին։
Այս մասին հայտնում է Wargonzo-ն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս -ի տելեգրամյան ալիքին հղումով։
Այս ամենը ծավալվում է Երևանի և Բաքվի միջև սահմանային և թափ առնող հակամարտության ֆոնին, նշում է Wargonzo-ն։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։
Մյուս կողմից ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվելու են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաև մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։
Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։
Խոնարհում մեր տղամարդ ու կին հերոսներին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.