23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի սահմանին սեպտեմբերի 21-ից մեկնողների ցուցակներ են կազմվում: Այս մասին, ինչպես գրում է rg.ru-ն, ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Հիմա բոլոր գնացողների ցուցակներն ենք կազմում, ի՞նչ եք կարծում՝ գնում են, ու ոչ ոք չի տեսնում, թե ովքեր են գնացել, ինչու են գնացել», — ասել է Վոլոդինը:
Պետդումայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սահմանին շատերը լքում են ավտոմեքենաները։
«Մենք էլ պետք է մտածենք, թե ում տանք այս մեքենաները, գուցե ճիշտ կլինի տալ այն տղաների ընտանիքներին, ովքեր գնացել են կռվի»,- հավելել է նա։
Վոլոդինը նաև համոզված է, որ քաղաքացիները, որոնք այժմ մոբիլիզացիայից փախչում են հարևան երկրներ, հետո կվերադառնան Ռուսաստան։
«Նրանք գովաբանում էին Արևմուտքը և այն երկրները, որոնք լքել են իրենց, որտեղ իրենց արհամարհում են, միևնույն ժամանակ անընդհատ կասկածի տակ էին դնում մեր երկրի աշխատանքը սահմանամերձ գոտիներում, նույն Ղազախստանում, այլ պետություններում կայունություն ստեղծելու համար։ Քննադատում են, բայց հիմա ո՞ւր են վազում՝ այնտեղ, որտեղ մենք ստեղծեցել ենք կայունություն, որտեղ ստեղծել ենք ԵվրԱզԷՍ-ը (ԵԱՏՄ), այնտեղ տնտեսական ազատություններ կան, բայց իրենց երկիրը լքում են: Հետո նրանք կսպասեն, որ անցնի այն ժամանակը, որը վախեցրեց իրենց և հերթ կկանգնեն սահմանի այն կողմում: Բայց մենք ինչպե՞ս ենք վերաբերվելու նրանց, սա է հարցը»,- ասել է նա։
Նշենք, որ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո երկրում կտրուկ աճել է հարևան պետությւոն մեկնողների թիվը:
«Գիտեք՝ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցվել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկակցրեց, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և հարված հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են ՀՀ տարածքում
«Սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է և մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Նշելով, որ Հայաստանը զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել՝ Փաշինյանն հայտարարեց, որ Արդբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել բարեփոխումները:
«Բոլոր այն ուղղություններով, դեպքերում որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություն ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է, նրանք այնպես անեն, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, որ հարյու միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում դաշնակից երկրների կողմից:
Սա ցավալի իրողություն է և մենք պետք է խորապես վերլուծենք այս իրադրությունը, բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությւոնը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերոմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ շատ ակտիվ աշխատանք է տանում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ:
երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել. որո՞նք են նրա կողմից հնչեցված հիմնական 10 մեսիջները:
Մեսիջ առաջին
Արցախի այսօրվա վիճակը անվտանգության տեսակետից դժվարին է, բայց անելանելի չէ, եթե մենք ունենանք կամք չհրաժարվել մեր նպատակներից: Սակայն ներկայիս ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից, իսկ Արցախի իշխանություններն այս իրավիճակում փորձում են գոյատևման իրենց լուծումները փնտրել:
Մեսիջ երկրորդ
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ ՄԱԿ-ի ամբիոնից փաստացի խոստովանեց, որ իր «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը ձախողվել է: Որից բխում է, որ երկրին անհրաժեշտ է նոր ղեկավար և նոր բանակցող:
Մեսիջ երրորդ
Ոչ թե պետք է տեր ման գալ դրսում սեփական խնդիրները լուծելու համար, այլ փորձել ինքնուրույն պաշտպանության օրակարգ ձևավորել, որից հետո գտնել դաշնակիցներ: Միայն այդ պայմաններում մեզ կաջակցեն, իսկ քաղաքական մուրացկանին ոչ ոք չի ցանկանա օգնել: Մեծ քաղաքականության մեջ դա բնական օրինաչափություն է:
Մեսիջ չորրոդ
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո անցել է երկու տարի, սակայն Փաշինյանի իշխանությունը գրեթե ոչինչ չի արել երկրի անվտանգությունը ուժեղացնելու համար, հույսը դնելով Ալիևի հետ «խաղաղության դարաշրջան» կերտելու վրա:
Սակայն Ադրբեջանը տեսնելով այս իրավիճակը էլ ավելի է մեծացրել իր ճնշումները Հայաստանի վրա բոլոր բնագավառներում, սկսած դիվանագիտական ոլորտից, վերջացրած սահմանի վրա ճնշումների ուժեղացմամբ:
Մեսիջ հինգերոդ
Այսօր Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է, նաև մեր պարտության պատճառով 2020 թվականի պատերազմում: Բացի այդ դրան ավելացել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի գործոնը: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք Մոսկվայից և տեր ման գանք ԱՄՆ-ում, կամ Ֆրանսիայում: Վերջիններս զորքեր չեն ուղարկի մեր տարածաշրջան, հերիք է դիտարկել մեր տարածաշրջանի քարտեզը և ամեն ինչ պարզ կլինի:
Մեսիջ վեցերորդ
Այսօր գետնի վրա մեզ կարող են աջակցել միայն Ռուսաստանը և Իրանը: Ընդվորում Իրանը կարող է նույնիսկ զորքով աջակցվել, ի տարբերություն Մոսկվայի, քանզի իր երկրի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, մեր հարավային սահմանների պաշտպանության հարցում:
Մեսիջ յոթերորդ
ՀԱՊԿ-ը այսօր չի կարող աջակցել մեզ ռազմական տեսանկյունից, սակայն այդ կառույցից դուրս գալը սխալ կլինի մի շարք պատճառներով: Նախ այդ խողովակով ստանում ենք էժան զենք և զինամթերք: Իսկ այն տեսակետը, թե այդ կառույցի անդամակցությունը խանգարում է մեզ զենք գնել այլ երկրներից սուտ է: Իր տաս տարվա կառավարման ընթացքում Հայաստանը զգալի քանակի զենք է գնել նաև այլ երկրներից:
Մեսիջ ութերորդ
Որպեսզի մենք դուրս գանք այս իրավիճակից երկրի համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխվի բանակցողը: Բայց դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է այդ խնդրի լուծման համար: Նոր բանակցողը պետք է հանդես գա գործողության նոր առաջարկով, որին էլ ինքը՝ Քոչարյանը կարող է աջակցել: Ընդ որում այդ փոխզիջումային ֆիգուրը կարող է առաջարկվել նույնիսկ իշխանության կողմից:
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել ազգային համերաշխության նոր իշխանություն:
Մեսիջ իններորդ
Ինքը՝ Քոչարյանը, չգիտի թե ինչու «Դիմադրության շարժումը» հաջողության չհասավ, հենց դրա պատճառով էլ նա չի մերժում այլ ֆորմատների առաջ գալը, եթե դա կօգնի երկրին այս իրավիճակից դուրս գալու համար:
Մեսիջ տասերրորդ
Երեք նախագահների ֆորմատից ՀՀ երկրորդ նախագահն շատ մեծ սպասումներ չունի, սակայն միաժամանակ հույսը չի կորցնում, որ այդ ֆորմատում էլ հնարավոր կլինի լուծումներ գտնել: Բայց բացառում է, որ նախագահները համաձայնվեն համախմբվել կապիտուլյացիայի թղթի շուրջ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից Դավիթ Տոնոյանին ուղղված հարցերը եւ ներկայացնում է պատասխանները:
Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած եւ դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը:
Երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի եւ վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ:
Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է եւ արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերեւույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսեւորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետեւանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի եւ, հետեւաբար, մարտունակության վրա:
Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման պարագայում Զինված ուրեն այլեւս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, եւ ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ:
Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. եւ՛ ուղիղ, եւ՛ փոխաբերական իմաստով:
Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջեւանից ներխուժման վտանգ է տեսնում: Ի՞նչ կարող են անել զինվորականները եւ դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար:
Նախիջեւանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար:
Մոտեցումս հետեւյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով եւ ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով:
Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արեւմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները:
Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ եւ լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արեւմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արեւմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները:
Նշեմ նաեւ, որ զենքի եւ զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։
Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ՀԱՊԿ-ի փաստացի անգործության հրապարակային քննադատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում դա:
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում:
Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները։
Պատերազմի 7-րդ ամիսը կարելի է բեկումնային համարել, թեպետ, դժվար է ասել, թե երբ կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այնուամենայնիվ, գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Ուկրաինան ոչ միայն կարողացավ դիմակայել հակառակորդին, այլև ցուցադրել իր կարողունակությունը՝ ազատագրելու սեփական տարածքները։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան՝ ամփոփելով ռուս-ուկրաինական պատերազմի 7-րդ ամիսը։
«Պատերազմի 7-րդ ամսում ուկրաինական բանակը ազատագրել է Ուկրաինայի շուրջ 9 քռ․մ տարածք, որոնք, ավելի վաղ, զավթել էր ռուսական զինուժը։ Սա ակնհայտ դրական փաստ է»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, չնայած Ռուսաստանը հայտարարել է մասնակի զորահավաքի մասին, դա, ըստ էության, լինելու է ամբողջական ու լիարժեք մոբիլիզացիա․
«Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է սպառնալ միջուկային զենքով, ինչպես նաև ՌԴ-ին միանալու հարցով հանրահավաքներ են անցկացվում Ուկրաինայի օկուպուցված տարածքներում, որի արդյունքները, վստահ եմ, ոչ մի պետություն չի ընդունելու։ Ռուսաստանը սրընթաց գնում է դեպի իր կործանումը, և սա պատերազմի 7-րդ ամսվա գլխավոր արդյունքներից մեկն է»,-հավելեց Մագդան։
Մոսկվայում մասնավոր ինքնաթիռներում տեղերի պահանջարկը մեծացել է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին զորահավաք անցկացնել, ինչից հետո հարուստ ռուսները երկրից դուրս գալու ելք են փնտրում այն լուրերի ֆոնին, որ իշխանությունները մտադիր են փակել սահմանները մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց համար, գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Նշվում է, որ ուղևորները հիմնականում մեկնում են Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան՝ երկրներ, որոնք թույլ են տալիս ռուսաստանցիներին մուտք գործել առանց այցագրի: Նրանք վճարում են 20 000-ից մինչև 25 000 ֆունտ ստերլինգ մասնավոր ինքնաթիռում տեղի համար, մինչդեռ ութ տեղանոց ինքնաթիռի վարձակալության գինը տատանվում է 80 000-ից մինչև 140 000 ֆունտ ստերլինգ, ինչը մի քանի անգամ ավելի թանկ է, քան սովորական գնից, գրում է պարբերականը:
«Իրավիճակը բացարձակապես խելահեղ է այս պահին», — ասել է Your Charter բրոքերային ընկերության տնօրեն Եվգենի Բիկովը:
«Օրական 50 հարցում էինք ստանում. հիմա մոտ 5000 է», հավելել է նա:
Բիկովի խոսքով՝ իր ընկերությունը սկսել է վարձակալել ավելի մեծ կոմերցիոն ինքնաթիռներ՝ փորձելով բավարարել պահանջարկը և նվազեցնել գները:
«Սակայն մենք պարզապես չենք կարող գտնել բավարար տեղեր բոլորի համար», — ասել է նա՝ հավելելով, որ վարձակալված կոմերցիոն ինքնաթիռի ամենաէժան տեղը Երևան մեկնելու համար արժե մոտ 200 000 ռուբլի:
FlightWay ընկերությունը, որն առաջարկում է մասնավոր ինքնաթիռներով թռիչքներ, հայտնել է, որ միակողմանի թռիչքների հայտերի աճ է նկատվում դեպի Հայաստան, Թուրքիա, Ղազախստան և Դուբայ:
«Պահանջարկն աճել է 50 անգամ»,- ասել է ընկերության ղեկավար Էդուարդ Սիմոնովը։
The Guardian-ը գրում է, որ միայն հարուստները չէ, որ ցանկանում են օգտվել մասնավոր ինքնաթիռներից, որոշ ընկերություններ վարձակալում են ինքնաթիռներ՝ իրենց անձնակազմի արական սեռի ներկայացուցիչներին ՌԴ-ից դուրս հանելու համար: Ըստ ռուսական «Կոմերսանտ» բիզնեսի, Մոսկվայում տեսախաղերի նախագծման մի ընկերություն վարձել է մի ամբողջ ինքնաթիռ՝ աշխատակիցներին երկրից դուրս բերելու համար:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով անհրաժեշտության դեպքում միջուկային զենք օգտագործելու Ռուսաստանի իրավունքի մասին, վկայակոչել է դոկտրինալ փաստաթղթերը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաստացի այնտեղ անդրադարձ կար մեր դոկտրինալ փաստաթղթերին, ուստի բավական է այստեղ հիշել դոկտրինի համապատասխան դրույթը», — մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ավելի վաղ Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին միջուկային զենքի կիրառմանը:
«Վերջին օրերի թեման ռուսական միջուկային սպառնալիքն է։ Բայդենն (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն) ու Թրասը (Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրաս), տարբեր երկրորդական բլինկեններն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն) ու սալիվանները (Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան), որոնք ցողելով ատլանտյան թուքը, պահանջում են, որ Ռուսաստանը ձեռքը հանի իր «միջուկային կոճակից»: Նրանք բոլորով մեզ անընդհատ սպառնում են «սարսափելի» հետևանքներով, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի։ Իսկ լոնդոնյան մորաքույրը (նկատի ունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասին), երիտասարդ մտքով, միանգամայն պատրաստ է անհապաղ միջուկային հարվածների փոխանակում սկսել մեր երկրի հետ։
Պետք է նորից հիշեցնեմ՝ խուլերի համար, որոնք լսում են միայն իրենց: Ռուսաստանը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել. կանխորոշված դեպքերում՝ միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներին խստորեն համապատասխան:
Եթե մենք կամ մեր դաշնակիցները հարձակման ենթարկվեն այս տեսակի զենքի օգտագործմամբ: Կամ եթե սովորական զենքի կիրառմամբ ագրեսիան սպառնում է մեր պետության գոյությանը։ Այս մասին ուղղակիորեն վերջերս է խոսել Ռուսաստանի նախագահը։
Կիևի ռեժիմի բանականության և քաղաքական կամքի վրա հույս դնելն անիմաստ է…
Պատկերացրեք, որ Ռուսաստանը ստիպված է օգտագործել ամենասարսափելի զենքը ուկրաինական ռեժիմի դեմ, որը կատարել է լայնածավալ ագրեսիա, որը վտանգավոր է մեր պետության գոյության համար։ Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն նույնիսկ այս իրավիճակում ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը։ Ի վերջո, Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի կարևոր է, քան կործանվող Ուկրաինայի ճակատագիրը, որը ոչ ոքի պետք չէ, թեկուզ առատորեն մատակարարվում է տարբեր զինատեսակներով։
Արևմտյան երկրների համար ժամանակակից զենքի մատակարարումը պարզապես բիզնես է, սակայն մեր նկատմամբ խիստ ատելության համադրությամբ: Ոչ ավելին: Արտասահմանյան և եվրոպացի դեմագոգները չեն պատրաստվում կործանվել միջուկային ապոկալիպսիսում։ Ուստի նրանք կուլ կտան ներկայիս հակամարտությունում ցանկացած զենքի կիրառումը։ Նման մի բան…
Լավ կլիներ, որ այս տխուր եզրակացությունը գոնե մասամբ իրականացվեր Կիևի իշխանությունների կողմից։ Ավաղ, սա գրեթե անհնար է։ Նրանք մշտական պատերազմական կատաղության մեջ են՝ թմրանյութային տարօրինակ երազների կարճ դադարներով», — գրել է Մեդվեդևը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել Հայաստանի իշխանություններին «իրական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե զբաղվել բանակցային գործընթացի իմիտացիայով»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողն է՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության խստիվ պահպանման հիման վրա։
«Կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները, կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման։ Հայաստանը վերջապես պետք է դադարեցնի բանակցությունները կեղծելը և իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի․ տարածաշրջանի խաղաղ զարգացմանն այլ այլընտրանք չկա», – հայտարարել է այն երկրի արտաքին գործերի նախարարությունը, որի բանակը երկու շաբաթ առաջ ագրեսիա էր իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ չսադրված ռազմական ագրեսիային: Խոսելով նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման, ինչպես նաև կողմերի՝ խաղաղության հաստատման հարցում իսկապես հետաքրքրված լինելու մասին՝ Փրայսն ասել է ամերիկյան կողմի համար կարևոր էր կողմերի միջև հանդիպում կազմակերպելը:
«Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ, բայց սա բռնությունների վերջին բռնկումից հետո երկու արտգործնախարարների միջև առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարներին նշել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու սրան երկկողմ, բազմակողմ (ձևաչափերով), գործընկերների հետ միասին: Սա ներառում է մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ առաջներդների միջև հանդիպում կազմակերպելու ջանքերին:
Նրանք այդ հանդիպման ընթացքում քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, և պետքարտուղարն առաջարկել է կողմերին մտքեր փոխանակել, թե ինչպես բովանդակալից առաջ տանել խաղաղ գործընթացը մինչև ամսվա վերջ:
Մեր ուղերձը տևական ժամանակ հետևողական է. մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը, կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա հասկացրել ենք մասնավոր կերպով: Մենք դա նաև հրապարակայնորեն հայտնել ենք, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, ներառյալ բարձր մակարդակներով, ներառյալ անցյալ շաբաթ Նյու Յորքում՝ երկու երկրների հետ, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար և դրան կարելի է հասնել. այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- եզրափակել է Փրայսը:
«Արեւմուտքի համար չափազանց կարեւոր է, որ Իրանը չդառնա ատոմային տերություն, որի հայտը նա երկայացրել է: «Ուրանի հարստացման միջուկային օբյեկտները, որոնք գոյություն ունեն Իրանում, Արեւմուտքի համար ռազմական թիրախ են: Առաջին խնդիրը, որն Արեւմուտքը լուծում է՝ Իրանին արգելելն է՝ դառնալ ատոմային տերություն, քանի որ դրանից հետո Մերձավոր եւ Միջին արեւելքում մի քանի պետություն եւս նման հայտ են ներկայացնելու, իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն էականորեն փոխվելու է» ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:
Նրա խոսքով, այս տեսանկյունից ամենաշահագրգիռ պետությունն Իսրայելն է, որ ռազմական, դիվանագիտական ու քաղաքական առումով առավելագույնս ներկայացված է Ադրբեջանում եւ Թուրքիայում: «Եթե անհրաժեշտ պահը գա եւ Իրանի միջուկային օբյեկտները իսրայելական օդուժի կողմից ռմբակոծվեն, չեմ բացառում, որ Հայաստանն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելի ռազմաօդային ուժերին»,-կարծում է Նահապետյանը:
Նրա խոսքով, երկրորդ խնդիրը, որ ուզում է լուծել Արեւմուտքն Իրանի հետ կապված, դա Իրանի կառավարման համակարգի փոփոխությունն է: Նահապետյանը հիշեցնում է՝ շահի ժամանակ ամենահարուստ նավթագազային երկիր Իրանը բենզին արտադրել չէր կարողանում, դա արգելված էր: «ԱՄՆ-ին պետք է այդպիսի Իրան, իսկ որպեսզի դա տեղի ունենա, Իրանում պետք է իշխանափոխություն լինի, իշխանափոխության համար լավագույն միջոցը, որին Արեւմուտքը տիրապետում է, անջատողականությունն է՝ պատմական Հայաստանի մաս կազմող Ատրպատականի հատվածում, որտեղ այս պահին ապրում են ազգությամբ ազերիներ, որոնք Ադրբեջանում իշխանության գտնվող կովկասյան թաթարների հետ ոչ մի արյունակցական կապ չունեն: Մյուս անջատողական տրամադրությունը, որ տարիներ շարունակ ԿՀՎ-ն սնուցել է, դա Բելուջստանն է: Այստեղ հնարավոր է գունավոր հեղափոխության մեթոդաբանությամբ եւ գործիքակազմով անջատողական տրամադրություններ հրահրվեն ու շատ կարեւոր է, որ այդ սցենարի դեպքում, Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ու Ռուսաստան տանող՝ Իրանի համար կյանքի ճանապարհ հանդիսացող ճանապարհը փակվի: Առաջին էտապը հավաքական Արեւմուտքը լուծեց՝ Մեծ Բրիտանիայի կառավարմամբ իրականացրեց 44-օրյա պատերազմը եւ այս պահի դրությամբ 104 կմ՝՝ Արաքսի հովտից, հայտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իսրայելի վերահսկողության ներքո, մնացել է Մեղրի-Ագարակը՝ 42 կմ-ը»,-ասում է փորձագետը՝ հավելելով, որ Արեւմուտքի համար այս հատվածը շատ կարեւոր է, ու քանի որ ռազմական ճանապարհով այն վերցնել հնարավոր չեղավ, հիմա փորձ է արվում դա վերցնել դիվանագիտական ճանապարհով:
«Այսինքն, Հայաստանը ստորագրում է այպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի պայմանագիր եւ դրանով այդ տարածքը դառնում է որեւէ պետության ու հատկապես Հայաստանի պետական ինստիտուտների հսկողությունից դուրս տարածք, որին դեմ են Ռուաստանը եւ Իրանը, որի ահմար դա կյանքի ճանապարհ է: Սրանով է պայմանավորված Իրանի կոշտ դիրքորոշումը: Նախորդ շաբաթ Իրանի հոգեւոր առաջնորդի, նախագահի , հեղափոխության պահապանների կորպուսի, անվտանգության խորհրդի հանձնաժողովի կողմից եւ մեջլիսում հարցի քննարկման ժամանակ լրջագույն հայտարարություններ եղան, որ Իրանը չի բավարարվի միայն քաղաքական մեթոդներով»:
Հայկ Նահապետյանը պատահական չի համարում, որ Իրանը եւ Ռուսաստանը մի շարք պայմանագրերով եւ համաձայնագրերով դառնում են ռազմավարական գործընկեր, որից հետո չի բացառվում նաեւ՝ ռազմավարական դաշնակից, եթե Իրանը դառնա ԵԱՏՄ եւ Շանհայան կազմակերպության անդամ:
Նահապետյանի խոսքով, այդ նույն ճանապարը կյանքի ճանապարհ է նաեւ Հայաստանի համար , մինչդեռ գործող իշխանությունը այն աճուրդի է հանել: «Հավաքական Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն այս տարածաշրանում երկու թիրախ ունի՝ ՌԴ-ն եւ Իրանը: Ռուսաստանի դեմ առավելագույն լարումներ են հրահրում, որպեսզի տարածաշրջանի երեք պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բախում առաջանա, այսինքն, երկրորդ ճակատի բացում: Սա առավելագույն ծրագիրն է, նվազագույնն այն է, որ այս տարածաշրջանից ռուսական զինակայությունը դուրս գա»:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը այս սցենարի դեպքում կորցնելու է Իրանին կապող սահմանային ճանապարհը եւ դառնալու է բանանային անկլավային պետություն՝ շրջապատված թուրքական աշխարհով:
«Կարծում եմ, որ ցանկացած հայ կարող է ուսումնասիրել 107 տարի առաջվա մեր պատմությունը՝ հասկանալու համար, թե դա ինչ կնշանակի: Օսմանյան կայսրությունում հայերը ապրեցին մի քանի 100 տարի, բայց վերջնարդյունքում մենք ցեղասպանվեցինք, ուստի, նրանք, ովքեր կարծում են , թե Թուրքիայի հետ բիզնես շահեր են զարգացնելու, սխալվում են, դա կլինի այնքան, որքանով, ինչ-որ ժամանակ հետո Թուրքիայի ղեկավարությունը հարմար պահն օգտագործելով, այս տարածաշրջանն ամբողջովին իրենով է անելու՝ չենք լինելու Աջարիա, դա լինելու է առաջին փուլում, երկրորդ փուլում՝ ուղղակի, թուրքական պետության մաս»,-եզրափակել է Հայկ Նահապետյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.