23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։
«Աշխարհը փոխվում է։
Փոխվում է Երկրորդ համաշխարհայինից հետո հաստատված, իսկ այնուհետեւ ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւափոխված աշխարհակարգը։
Քիչ առաջ տեղի ունեցավ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի ու Խերսոնի ՌԴ-ին միանալու պայմանագրերի ստորագրումը։
Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ։
Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան։
Նման պայմաններում հուզական հակառուսական հայտարարությունները մեզ օգուտ չեն տալու։
Ակնհայտ է՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն այսօր մնացել է ռուս խաղաղապահը։
102-րդ ռազմաբազան էլ եղել եւ մնում է թուրքական էքսպանսիան կանխելու հիմնական խոչընդոտը։
Այս ամենը գալիս է հուշելու,որ Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում այս հակամարտությունում Ռուսաստանի անհաջողությունը։
Իսկ եթե պոպուլիստների ու հակառուսականության քարոզիչների փոխարեն ունենայինք նորմալ իշխանություն,ապա կարելի էր ինքնորոշման իրավունքի հաղթարշավը հետխորհրդային տարածքում օգտագործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ։
Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ամենախորը եւ ամուր հիմքերն ունի, որից նիկոլականները վաղուց հրաժարվել են»,-գրել է նա։
Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բախվել է այն խնդրին, որ ՀԱՊԿ անդամ պետություն լինելով՝ չկարողանանք որոշ պետություններից զենք գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք զբաղվում ենք Ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և Ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք և այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»։
Ազգային ժողովի նախագահը ավելացրեց․ «Մենք որևիցե ձևով չենք զսպելու մեզ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու հարցում։ Անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, մեզ համար գերագույն նպատակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել»։
Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ աշխատանքներին չմասնակցելուն, ապա Ալեն Սիմոնյանը նշեց․ «Խելոք վերադառնալու են և աշխատելու են։ Սկզբից ասելու են, որ իրենք իրենց օրակարգով են գալու, ինչ-որ բաներ են առաջարկելու, օրինակ հայտարարություն կամ կառավարության հրաժարականն են պահանջելու, դա պատրվակ են վերցնելու և խելոք գալու են աշխատելու»։
Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս:
Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ թե խնդրի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը իրենց առանձին փաթեթները, յուրաքանչյուրը սեփական փաթեթը ունի՞, Փաշինյանն ասել է․
«Չեմ կարծում թե յուրաքանչյուրն իր փաթեթը ունի։ Յուրաքանչյուրը, իհարկե, որոշակի պատկերացում ունի։ Պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով։ Պիտի արձանագրեմ հետևյալը, որը նույնիսկ պատերազմից առաջ պետք է անեի այդ արձանագրումը։
Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս։ Նրանք, գուցե մի քիչ դիվանագիտորեն, ասել են այդ մասին։ Պետք է այդ փաստի հետ առերեսվենք»,-նշել է վարչապետը։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն զինվորական բժիշկ, մայոր Ջեյմի Լի Հենրիին և նրա կնոջը՝ բժիշկ Աննա Գաբրիելյանին, մեղադրել է դավադրության, մասնավորապես՝ գաղտնի տեղեկատվությունը ռուսական իշխանություններին փոխանցելու համար, գրում է bbc.com-ը:
Ամուսինները ծրագրել էին Ռուսաստանին փոխանցել ամերիկյան ռազմական հոսպիտալի հիվանդների մասին գաղտնի տեղեկությունները։ Նրանք ռուսական կողմի ներկայացուցչին (իրականում եղել է ՀԴԲ-ի գաղտնի գործակալ) ասել են, որ իրենց հիմնական շարժառիթը Ռուսաստանի հանդեպ հայրենասիրական զգացմունքներն են։ Մեղադրյալների փաստաբանները, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս պատմությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մայոր Հենրին դարձել է ԱՄՆ բանակի առաջին ծառայող սպան, որը հայտարարել է, որ տրանսգենդեր է այն բանից հետո, երբ 2015 թվականին նրան օրինականորեն թույլ են տվել փոխել անունը և սեռը: Նույն թվականին Հենրին և Գաբրիելյանն ամուսնացել են:
Ըստ դատախազների՝ զույգը, հայրենասիրական նկատառումներից ելնելով, ցանկացել է օգնել Ռուսաստանի կառավարությանը «տեղեկություն ստանալ ԱՄՆ բանակի և կառավարության հետ կապված անձանց առողջական վիճակի մասին»։
Մայոր Հենրին ծառայել է Հյուսիսային Կարոլինայի «Ֆորտ Բրեգ» խոշոր ռազմաբազայում: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա մտադրվել էր օգտագործել գաղտնի տեղեկատվության հասանելիության իր իրավունքը՝ «Ֆորտ Բրեգ» հիվանդանոցի, ինչպես նաև մեկ այլ բժշկական հաստատության հիվանդների բժշկական քարտերին ծանոթանալու համար:
Բժիշկ Գաբրիելյանն իր հերթին աշխատել է Բալթիմորի «Ջոն Հոփկինս» հիվանդանոցում և, ենթադրաբար, մի քանի ամիս առաջ՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումն սկսելուց հետո, նա իր օգնությունն է առաջարկել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։
Օգոստոսի կեսերին Գաբրիելյանի հետ կապվել է մի մարդ, որը պնդել է, թե Ռուսաստանի դեսպանատան աշխատակից է, բայց իրականում նա գաղտնի ՀԴԲ գործակալ էր:
Հանդիպման ժամանակ, ըստ մեղադրական եզրակացության, բժիշկ Գաբրիելյանը գործակալին ասել է, որ «Ռուսաստանի նկատմամբ հայրենասիրության զգացումով դրդված՝ նա պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն, նույնիսկ եթե դա իր համար նշանակում է աշխատանքից ազատում կամ ազատազրկում»։
Գաբրիելյանը մեղադրվում է կողակցին ևս դավադրության ներգրավելու և գործակալին ասելու համար, որ գիտի, թե ինչպես են պատրաստում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար նախատեսված զինվորականներին։
Նույն օրը նոր հանդիպման ժամանակ մայոր Հենրին գաղտնի գործակալին ասել է, որ ինքը նույնպես դրդված է Ռուսաստանի հանդեպ հայրենասիրության զգացումով և որ պատրաստ է միանալ ռուսական զինված ուժերին:
Միևնույն ժամանակ, մայորը մտահոգություն է հայտնել Ամերիկյան առողջության ապահովագրության շարժունակության և հաշվետվողականության ակտի (HIPAA) հնարավոր խախտման վերաբերյալ, ինչի համար, փաստորեն, այժմ այս զույգը մեղադրվում է։
Սակայն բժիշկ Գաբրիելյանը, ըստ երևույթին, նման մտավախություն չուներ, և արդեն օգոստոսի վերջին նա գործակալին փոխանցել է գաղտնի տեղեկությունների մի մասը։
Չի կարելի իրական գործող եռակողմ պայմանավորվածությունները փոխարինել ինչ-որ երեւակայական բանով։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի կամ այլ կազմակերպության դիտորդներ։
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ հակամարտության կարգավորմանը կօգնի միայն եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացումը։
«Անդրկովկասում իրավիճակն փորձում են ապակայունացնել արտատարածաշրջանային խաղացողները»,- հավելել է Զախարովան:
Անդրանիկ Քոչարյանը ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Yerevan Today»-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ սեպտեմբերի 28-ի ասուլիսին, իմ հարցին՝ «Կարծիքներ կան, որ վարչապետը չի հեռանում զուտ սեփական անվտանգությունից ելնելով: Նա բարդ իրավիճակում է հայտնվել, Եռաբլուր անգամ կամ չի կարողանում գնալ կամ գնում է մեծ դժվարությամբ։ Ինչ կարծիք ունեք արդյոք դա՞ է պատճառը, որ Փաշինյանը չի հեռանում, եթե այո պե՞տք է տալ Փաշինյանին հեռանալուց հետո այդ երաշխիքները», պատասխանեց․ «Իրականում չեմ ուզում մտնել այդ դաշտ, ես չգիտեմ ինչու նա չի ուզում հեռանալ․․․ Ես կարող եմ առնվազն դատողություններ անել, նկատում եմ՝ հանրային շրջանակներում, այդ թվում սոցցանցերի տիրույթում այդ մասին քննարկումներ ծավալվում են, բայց ես իսկապես չգիտեմ ինչու․․․ Ինչ վերաբերում է գնալու պարագայում հումանիտար միջանցք տրամադրելուն՝ եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել, ես չեմ տեսնում նշաններ որ այս մարդիկ երկրի շահերը գնահատելով , անվտանգային ռիսկերը գնահատելով պատրաստ են հոժարական գնալ, չեմ հավատում։ Նրանք կգնան մի պարագայում՝ հսկայական հանրային ճնշում իրականացնելու դեպքում, որը պետք է լինի կտրուկ իրավիճակի կամ հեղափոխական փոփոխությունների եզրին»։
Սոցիալական ցանցերում ՔՊ-ամերձ գրչակները և ֆեյքերը երեկվանից հրահանգ են ստացել Ռոբերտ Քոչարյանի խոսքը աղավաղելու և տարածում են, թե երկրորդ նախագահն ասել է՝ թե պատրաստ ենք անգամ Զանգեզուրի միջանցք տալ, միայն թե Նիկոլ Փաշինյանը գնա։ Այս հակապետական քարոզչությանը միացել են նաև պաշտոնյաներ։ Այսօր այդ մասին ասել է նաև ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա ասում է․ «Ռոբերտ Քոչաևրյանն ասեց՝ Նիկոլ Փաշինյանը որպեսզի չլինի, արժե նաև միջանցքի մասին խոսել»։ Դա ասաց այնպես, կարծես հենց ինքը այդպես էլ լսել է ու զարմացավ, որ լրագրողներն ասացին, թե չգիտեն։ Նրանց մեղադրեց անազնիվ լինելու մեջ։
Փաստենք՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը պաշտպանության փոխնախարար է եղել, չի հասկանում ինչ է նշանակում «հումանիտար միջանցք» հեռացող Փաշինյանին և որն է Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը Սյունիքի մարզում հարյուրավոր կիլոմետրանոց ճանապարհ է, որը Փաշինյանը խոստացել է Ալիևին, որպեսզի թուրքական աշխարհները իրար կապվեն, բայց դեռ չի համարձակվում տալ՝ ժողովրդի ցասումից ելնելով, և, ըստ կասկածների, դա թողնում է, որ Ալիևը վերցնի զոհերով ու վիրավորներով, որպեսզի Փաշինյանին չասեն դավաճան։
Հումանիտար կամ մարդասիրական միջանցն այն անվտանգության երաշխիքն է, որը տրվում է՝ որևէ անձին կամ անձանց, հեռացող իշխանությանը՝ անվտանգ հեռանալու։
Սա է ասել Ռոբերտ Քոչարյանը․ եթե քեզ պետք է անվտանգության երաշխիք, որ գնաս, կարելի է տալ այդ երաշխիքը, չնայած այն ամենին, որ բերել ես մեր երկրի գլխին։
Դիտմա՞մբ են ՔՊ-ականները նախագահ Քոչարյանի խոսքը ձևախեղում, քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով, թե՞ անգրագիտաբար։ Ավելի կոպիտ՝ ստացվում է՝ ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում Անդրանիկ Քոչարյանը՝ այդ հիմարությունը արտաբերելով լրագրողների ներկայությամբ։ Չեմ կարծում, թե այդքան անգրագետ է, պարզապես սա 2018-ից սկիզբ առած իրենց քաղաքականություն է, հերիք է հիշել Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապուն։
Փաստենք՝ շատերը դեմ են Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը և համարում են, որ այն ամենը, ինչ Փաշինյանը բերել է մեր երկրի ու ժողովրդի գլխին, որևէ հումանիտար միջանցք իրեն չի հասնում։ Այդ թվում՝ նույն Անդրանիկ Քոչարյանին։
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:
«Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարել է Փաշինյանը:
Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին.
Հարց-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ մեր դաշնակիցը, որը Ռուսաստանն է, մեզ զենք չի վաճառում, ընդ որում, ակնարկեց, թե Ադրբեջանի ճնշմամբ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեր դաշնակիցը մեզ զենք չի վաճառում.
Պատասխան-Չգիտեմ, Փաշինյանին հարցրեք, նախկինում լավ էլ վաճառել է, մեծ հաճույքով, առանց փողի էլ տվել է, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել:
Հարց--Այսինքն Փաշինյանն անհիմն հայտարարությո՞ւն է արել.
Պատասխան-Չեմ կարող ասել:
Հարց-Պարո՛ն Հակոբյան, ենթադրենք, Ռուսաստանը հրաժարվում է մեզ զենք վաճառել, ինչու՞ Հայաստանը չի դիմում այլ երկրների, օրինակ՝ Իրանին, Ֆրանսիային, որպեսզի մեզ զենք տան.
Պատասխան-Հարցրեք նրանց, ովքեր դրանով զբաղվում են, ես դրանով չեմ զբաղվում, զենք գնողներից հարցրեք, ես իրենց քննարկումներին չեմ մասնակցում: Զենք վաճառում են նրան, ում հետ ունեն հարաբերություն, վստահություն:
Հարց-Այսիքն այս երկրները Հայաստանին չեն վստահում՞ այլևս։
Պատասխան-Ես ասացի՝ վաճառում են այն երկրներին, ում վստահում են։
Հարց-Պարո՛ն Հակոբյան, իսկ երբ ի լուր ամբողջ աշխարհի, ի լուր մեր թշնամու, որն ամեն վայրկյան սպասում է նոր հարձակման, հայտարարում ենք, որ մենք սպառազինության խնդիր ունենք, սա արդյո՞ք վտանգավոր չէ.
Պատասխան-Ինձ նման հարցեր մի՛ տվեք, դրանց պատասխանը դուք էլ գիտեք, չորրորդ դասարանի երեխան էլ գիտի դա:
Գեղարքունիքի 12 բնակավայր թիրախավորվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին Գեղարքունիքի մարզում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Գնել Սանոսյանը։
Սանոսյանն ընդգծեց, որ ակնհայտ է, որ թշնամին մեր քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորել է։
«Այդ մասին է խոսում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների քանակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա չորս զոհ և վեց վիրավոր։ Բազմաթիվ ենթակառուցվածքներ, ընդ որում, տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտների՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ կամ արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ, որոնք բավականին լայն աշխարհագրություն ունեն, համատարած բնույթ է կրել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Կա նաև ջրամբարի հրթիռակոծման դեպք՝ Կեչուտի ջրամբարի մասին է խոսքը, շտապօգնության մեքենաների»,- ընդգծեց Սանոսյանը՝ արձանագրելով, որ հրթիռակոծվել է նաև Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն դեպի Իրան բավականին մեծ քանակով էլեկտրաէներգիա է արտահանում և կարող է թվալ, թե պատահաբար է հրթիռակոծվել էլեկտրահաղորդման գիծը, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ գծին՝ այն վերականգնելու, ամեն անգամ, երբ մասնագետները մոտենում էին գծին, հրթիռակոծում էին, ինչի հետևանքով մեր մասնագետները վերադառնում էին և, էլեկտրաէներգիայի ավելցուկի հետևանքով ստիպված եղանք Ատոմակայանի, Երևանի ՋԷԿ-ի հզորությունն իջեցնել։ Սանոսյանն ընդգծեց՝ դիտավորյալ խախտել են մեր էներգետիկ համակարգը և ժամեր շարունակ չէին թողնում, որպեսզի վերականգնեինք։
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիր նահանգի Սուր շրջան, որը մի քանի տարի փակ է եղել՝ թուրք-քրդական բախումներից հետևանքով: Հենց պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում է գտնվում Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին:
Փայլանը նշել է, որ թեև Սուր շրջանը թուրք քրդական բախումներից հետո ավերված վիճակում է, բայց Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը ցանկանում է հոկտեմբերին միջոցառում այնտեղ կազմակերպել, որին հրավիրվելու են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորները:
Դիմելով նախարարությանը՝ Փայլանը նշել է.
«Սուր շրջանն ավերողներն ասում են․ «Սուրը դարձնելու ենք Տոլեդո (Իսպանիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը-խմբ): Այսպե՞ս եք Սուրը Տոլեդո դարձենլու: Ի՞նչ եք արել, որ ինչ էլ ցույց տաք: Փոխարենը կառուցել եք անհասկանալի շենքեր: Ըստ իս՝ ներկայացնելու փոխարեն պետք է ամաչեք: Նախ ներողություն խնդրեք Դիարբեքիրի բնակիչներից՝ հայերից, քրդերից և ասորիներից»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանք հանել են եկեղեցու քարերը ու վաճառել, գանձ գտնելու հույսով անցքեր են բացել պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանացման եզրին:
Թուրքիան շարունակում է ադեկվատ պատասխան տալ Հունաստանի բոլոր անօրինական գործողություններին՝ թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ «տեղում»։ Անկարան թույլ չի տա տարածաշրջանում Թուրքիայի շահերը ոտնահարող ստատուս քվոյի ձևավորում:
Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով վետերանների օրվան նվիրված միջոցառմանը։
Նրա խոսքով՝ Աթենքում ձևավորվել է թյուր ընկալում, որ տարաձայնությունները միջազգային հարթություն բերելը կփոխի իրավիճակը տարածաշրջանում։
«Ենթադրենք, որ Հունաստանը տեղյակ չէ տարածաշրջանի աշխարհագրական և գիտական իրողություններին։ Բայց պատմությունից դասեր քաղելուց հրաժարվելը կեղծավորություն է։ Երևի մոռացել են այն հույների ճակատագիրը, որոնց 100 տարի առաջ, ընկելով արկածախնդրության հետևից, ուղարկել են Անատոլիան նվաճելու։ Նրանցից ոմանք ի վերջո կախաղան են բարձրացվել: Բայց մենք՝ որպես լավ հարևաններ, նրանց այս մասին կհիշեցնենք»,- ասել է Աքարը։
Թուրք նախարարը հունական կողմին հորդորել է գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը։
«Դո՛ւրս եկեք սխալ ճանապարհից: Խուսափե՛ք սադրանքներից, որոնք կհանգեցնեն աղետի։ «Օտարի պարանով» ջրհորը մի՛ իջնեք։ Թուրքիան ևս մեկ անգամ անկեղծորեն կոչ է անում խելամիտ հույներին երկխոսության և հիմնախնդիրների խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ բարիդրացիական հարաբերությունների լույսի ներքո»,- ընդգծել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Անկարան պատրաստ է Էգեյան և Միջերկրական ծովերը վերածել «բարեկամության գոտու»։
«Եթե Աթենքը դադարի Անկարային որպես թշնամի տեսնել և Թուրքիան ճանաչի որպես հուսալի դաշնակից և հարևան, ապա ոչ միայն Հունաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ն ի վերջո կհաղթի: Հույն ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Թուրքիան հանդես է գալիս խաղաղ և բարգավաճ ընդհանուր ապագայի օգտին»,- ասել է նա:
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, այդ թվում՝ Կիպրոսի հարցում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.