23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Մանուկյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե
Երեկ ոչ միայն մենք, նաև ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցիների հերթական վայրագությանը հայ գերիների նկատմամբ։
Այժմ պահանջում են այդ տեսանյութի հանցակիցներին պատժել` որպես ռազմական հանցագործներ։
Եկեք խոստովանենք, որ դա ինքնախաբեություն է։ Խնդիրը միայն այդ խումբը չէ։ Դա ադրբեջանական պետական քաղաքականություն է։ Ադրբեջանի ողջ ժողովուրդն իր իշխանության քարոզչության տակ տասնյակ տարիների ընթացքում դարձել է մի վայրենի գազան, որը մինչև վերջ ուզում է հոշոտել հայերին։ Ու այսօր, խոսելով խաղաղության պայմանագրերի մասին, նրանք զուգահեռաբար հոխորտում են, որ հասնելու են մինչև Երևան:
Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։
Մեր հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, այսինքն ու՞մ լծի տակ ավելի լավ կլինի, ո՞վ մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց հիմնական հարցը դա չէ. հիմնական հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, մենք նման խնդիր դնու՞մ ենք մեր բանակի և մեր ժողովրդի առաջ, քանի որ մեր դեմ կանգնած է կատաղի թշնամի։
Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։
Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»:
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաալիքն այսպես է բնութագրել վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ իր հարցազրույցը, որն արվել է հայ պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Ըստ Fox News-ի՝ հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանի հակառակորդին՝ Ադրբեջանին:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախորդ շաբաթ մի շարք կարևոր հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, Պաշտպանության դեպարտամենտի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին «նոր բան չէ», դա «երկար պատմություն է», որի մասին Հայաստանը բարձրաձայնել է Մոսկվայի առջև:
«Դա հրապարակային տեղեկություն է: Այո՛, դա ճիշտ է: Եվ դա շատ է անհանգստացնում մեզ: Դա նոր բան չէ», — ասել է Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին:
Հարցազրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-14-ին իրականացված ռազմական ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի և դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութին։
Առաջին նախագահի արձագանքում, որը հրապարակել է iLur.am-ը, ասված է. «Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:
Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:
Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը
Սոցիալական ցանցերում երեկվանից տարածված տեսանյութը, որում երեւում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ երկու զինծառայող նույնականացվել է։
«Ուսումնասիրված է տեսանյութը, ստուգված է, այն իրական է։ Դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում սեպտեմբերի 13-ին ադրբեջանցի զինվորների ներգրավմամբ։ «Կոմանդո» նորաստեղծ ստորաբաժանումն է, որը վերապատասրաստվում է Թուրքիայի կողմից, եւ որոշակի աջակցություն, իհարկե, տրամադրվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Վերապատրաստվող ստորաբաժանումներն էլ ծրագրավորում եւ իրականացնում են պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ, եւ, բնականաբար, խրախուսվում են այդ արարքների համար»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ գնդակահարության այդ տեսանյութի սկզբում երեւում են ինը հայ զինծառայողներ. «Որից հետո հստակ ցուցադրվում է չորսի գնդակահարությունը։ Ստորաբաժանումը նույնականացված է։ Կոնկրետ որ չորսն են երեւացող գնդակահարվողները դեռ շարունակվում են ուղղությունները պարզելու համար։ Տեսանյութում երեւում են այլ հայեր, ըստ երեւույթին մյուս զինծառայողները, որոնց գնդակահարությունը չի երեւում, եւս սպանվել են։ Տեղանքը նույնականացված է, այդ տեղանքում ծառայություն իրականացնող զինծառայողների անունները հայտնի են։ Բայց ովքեր գնդակահարվող զինծառայողները, դեռ աշխատանքներ են տարվում»։
Ըստ Սահակյանի՝ սա առաջին տեսանյութը չէ, 44-օրյա պատերազմում եւս եղել են նման տեսանյութեր ինչպես առանձին, այնպես էլ խմբերի գնդակահարություններ. «Պատասխանը միջազգայնորեն անհամարժեք է եղել, չի բխել իրավիճակից։ Չեն օգտագործվել բոլոր հնարավորությունները, որոնք ներկայումս Ուկրաինայի պարագայում են գործադրվում։ Լռությամբ հովանավորվել է Ադրբեջանի վարքը, ինչն էլ ծնում է նոր հանցագործություններ»։
Հարցին՝ այս դեպքի առնչությամբ Հայաստանն ինչո՞ւ չի դիմում Միջազգային քրեական դատարան, Սահակյանն արձագանքեց.
«ՄԻԵԴ-ը պետության պատասխանատվության խնդիրներ է քննարկում, իսկ միջազգային քրեական դատարանն անհատների քրեական պատասխանատվություն, որպեսզի կարողանան դիմեն քրեական դատարան պետք է լինի քաղաքական որոշում կոնկրետ դեպքով ճանաչել դատարանի իրավազորությունը։ Այս պահին Հայաստանը չի ճանաչում միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, ուստի դատարանը չի կարող քննել Հայաստանի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների գործերը։ Միջադեպի հետ կապված պետք է որոշվի, որ իրավասու են քննել, հետո հետաքննության արդյունքում իրենք կբացահայտեն ներգրավված անձանց, եւ պատասխատվություն կկիրառեն անձերի նկատմամբ։ Իրենք անձերին են տանելու դատարանի առջեւ, իսկ Եվրոպական դատարանում մենք պատասխանող կողմ ունենք պետությանը, որը խախտում է միջազգային մարդու իրավունքների եւ մարդասիրական ոլորտի պարտավորությունները, եւ պետությունը հավաքականորեն ենթարկվում է պատասխանատվության։ Քրեական դատարանի դեպքում ներգրաված անձինք եւ նրանց հրամանատար կազմը կարող է ենթարկվել ազատազրկման եւ պատասխանատվություն կրել»։
Անտեր ենք մնացել, պետությունը զավթում են. ՀՀ սահմանին զորք են կուտակել Իրանը, Թուրքիան,Ադրբեջանը, Ռուսաստանի զորքն էլ Հայաստանում է վաղուց. Ղազարյան (տեսանյութ)
Անտեր ենք մնացել, պետությունը զավթում են, — ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է հանրային գործիչ Էդգար Ղազարյանը` նշելով, որ մեր սահմանների մոտ է ոչ միայն Ադրբեջանի զորքը, այլ նաեւ զորք է կուտակել Իրանը, Թուրքիան, Ռուսաստանի զորքն էլ վաղուց Հայաստանում է:
Նրա արձանագրմամբ` 4 օտար պետության զորք կուտակված է ՀՀ սահմանների մոտ ու կայծի են սպասում:
Մանրամասները` տեսանյութում:
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով թշնամու կողմից հայ ռազմագերիներին մեր իսկ հայրենիքում գնդակահարելու փաստին, ֆեյսբուքի իր էջում գրել է՝ ամեն հայի նպատակը, երազանքն ամեն գնով թշնամուն ոչնչացնելը պետք է լինի, քանի դեռ նա չի’ արել իր ամեն հաջորդ քայլը։
«-Իսկ արդյո՞ք հնարավոր է խաղաղություն հայերի և թշնամի ազերիների միջև։
-Սա անհնար է, քանզի մեր թշնամությունը գոյաբանական է։ Վերջին տեսանյութը` հայ գերիների գնդակահարության, մեզ հուշում են, որ որտեղ հայը և ազերին իրար տեսնեն միայն մեկ բան կա, որ կարող են անել` իրար սպանել։ Գուցե սրան չհասնեինք, եթե աշխարհում գոյություն չունենային երկակի ստանդարտներ, եթե ահաբեկիչ Ալիևին ո’չ թե կառուցողական, կամ գործընկեր համարեին, այլև մարդկության դեմ գործված հանցանքների կազմակերպիչ։ Բայց իրական քաղաքականությունն այլ է, այլ նարատիվներով, ուրեմն մեզ կմնա Ալիևի հետ խոսել հենց իր լեզվով։
-Իսկ ինչպե՞ս դա անել, եթե մեզ ներսից համոզում են, որ մենք թույլ ենք, որ մենք ծնկի ենք եկել, որ մենք անզոր ենք։
-Այս բոլորը հանողները մեր թշնամիներն են, անկախ նրանից, թե ովքեր են։ Մենք պետք է կարողանանք թեկուզ անջատ-անջատ, բայց մեկ նպատակով` ոչնչացնել թշնամուն ցանկացած գնով, եթե հարկ լինի, անգամ մեզ համար ամենակեղտոտ մեթոդներով ոչնչացնել թշնամուն։ Սա պետք է լինի մեր` ամեն հայի նպատակը, երազանքը` ամեն գնով ոչնչացնել թշնամուն, քանի դեռ նա չի’ արել իր ամեն հաջորդ քայլը։
Ու մենք կհաղթենք, ու մենք անկասկած կհաղթենք, որովհետև գոյության համար կռվող, մաքառող ժողովրդին հնարավոր չէ ընկճել։
Հակառակը համոզողներին ընդամենը պետք է դիտարկել որպես թշնամի, ով փորձում է կոտրել մեր ազգային դիմադրողունակությունը և ո’չ մի խոսք, ո’չ մի բացատրություն սրանց… այլ մաքառում հանուն գոյապահպանման` անշեղ, անկոտրում, անզիջում…»,- հրել է Պողոսյանը։
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։
«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։
Ադրբեջանցի զինվորների կողմից չորս անզեն հայ գերիների մահապատիժը պատկերող սարսափելի տեսանյութ տարածվում է Telegram-ի ալիքներում։
Ավելի վաղ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արեւելյան ուղղությամբ սկսել էր ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել էր երեք հայ զինծառայող։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին։
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-գրել է Փաշինյանը:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ, անդրադառնալով Արևմուտքի նեոլիբերալ քաղաքականությանը, նշել է, որ Արևմուտքի նշանառության տակ են գտնվում բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ի ամենամոտ հարևանները, ԱՊՀ երկրները:
Ընդ որում Պուտինն ընդգծել է, որ Արևմուտքի պատժամիջոցային բլիցկրիգն ընդդեմ ՌԴ-ի ամբողջովին չարդարացվեց, քանի որ շատ երկրներ չմիացան այդ պատժամիջոցներին:
Իր խոսքում ՌԴ ղեկավարը նշել է, որ Արևմուտքը փնտրում է Ռուսաստանին թուլացնելու և կործանելու նոր հնարավորություն, նրանց հանգիստ չի տալիս, որ այսպիսի մեծ երկիր կա:
«Արևմուտքը փորձում է անել ամեն ինչ նեոգաղութային համակարգը կենդանի պահելու համար՝ միաժամանակ շարունակելով վարել իր ավազակային քաղաքականությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի համար կարևոր է, որ բոլոր երկրներն իրենց ինքնիշխանությունը հանձնեն ԱՄՆ-ին, Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տեսնել որպես գաղութ, այլ ոչ թե ազատ երկիր։
ՀՀ ԱԳՆ-ն այլեւս խուսափում է հայտարարել, որ ԼՂ հակամարտության կարգավորման և ԼՂ կարգավիճակի հարցը պետք է տարնաջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ձեռնպահ է վերահաստատել ավելի վաղ հնչեցված կարծիքը։
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հրապարակված նախնական տեղեկության համաձայն՝ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվելու է «խաղաղության պայմանագրին» առնչվող հարցեր:
Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարվել էր դեռեւս օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցություններից հետո։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»,- նշվում էր Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին պաշտոնապես տարածված հաղորդագրության մեջ:
«Փաստինֆո»-ն նախ բանավոր հարցմամբ էր դիմել ԱԳՆ՝ պարզելու՝ արդյո՞ք «խաղաղության պայմանագիրը» շոշափելու՞ է նաև ԼՂ հակամարտության և կարգավիճակը հարցը՝ նկատի ունենալով, որ արտգործնախարարների մակարդակով քննարկվելու է հենց պայմանագրի նախագիծը, քանի որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ կա գաղափար ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։ Սակայն ԱԳՆ-ից առաջարկել էին դիմել գրավոր հարցմամբ, ինչը ուղարկվել էր դեռեւս 2022 թվականի սեպտեմբերի 12-ին
Գրավոր հարցմամբ ընդամենը խնդրել էին պատասխանել հետեւյալ հարցերին՝
1.Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը, ըստ Բրյուսելում կայացած պայմանավորվածության, պետք է կայանա առաջիկա մեկ ամսում, քննարկվելու են խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր: Խաղաղության պայամանագիրը շոշափելու՞ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման և ԼՂ կարգավիճակի հարցը:
2.Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտնել է, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից. «Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք՝ ինչպես առաջ ընթանալ»: Արդյո՞ք այս հարցը շուրջ Ադրբեջանի հետ ձեռք բերվել է պայմանավորվածություն:
3.Հայկական կողմը մնո՞ւմ է արդյոք իր կարծիքին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբարությունների կարգավորումից:
Գրավոր հարցմանը պատասխանելու համար ԱԳՆ-ից նախ 30 օր լրացուցիչ ժամանակ խնդրեցին:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԳՆ-ն մերժել է պատասխանել, ավելի ճիշտ՝ մեկնաբանություն տալ նշված հարցերի շուրջ՝ հորոդորելով մեր հարցադրումների պատասխանը փնտրել ՀՀ վարչապետի ելույթներում և ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություններում: Իսկ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա, ավելին՝ Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը՝ համարելով, որ այն լուծված է։
Այդուհանդերձ, Հայաստանը պատրաստակամ է շարունակել բանակցությունները՝ Ադրբեջանի հետ՝ նրանց սկզբունքների շուրջ։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ պաշտոնական Երեւանը հետ է կանգնել իր հայտարարություններից ու «խաղաղության» է գնում բացառապես Ադրբեջանի առաջարկած խաղի կանոններով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.