23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Այս երկու սկզբունքների միջև հակասություն են տեսնում միայն նեղ քաղաքական շահերով ուղղորդվողները, ինչը լայն տարածում ունի նաև այլ երկրների ղեկավարների պարագայում: Այս մասին գրում է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Ղազախստանի նախագահ Տոկաևը վերջերս բացահայտ անհիմն պնդում էր, թե դրանք միմյանց հակասող սկզբունքներ են, մինչդեռ՝ դե ֆակտո փորձում էր այդպիսով իբր կանխել ապագա իր համար անցանկալի զարգացումները:
Մենք ի սկզբանե պետք է ղեկավարվեինք ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության սկզբունքով, որի իրավական հիմքը դրվել էր Հայկ ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների «Վերամիավորման մասին» համատեղ որոշումներով: Մենք լիարժեք իրավունք ունեինք պահանջելու, որ հետ վերադարձվեն ոչ պետական, զուտ կուսակցական կառույցների որոշմամբ բռնակցված մեր պատմական տարածքները, ինչը, ցավոք, այդպես էլ կամ հավուր պատշաճի չընկալվեց, կամ «այդպես էր» պետք:
Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). բայց նույնիսկ այս դեպքում, ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից:
Իսկ այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. այդ փաստաթղթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը, և այս դեպքում, ոչ մի նշանակություն չունի, թե կողմերը դրա տակ դե ֆակտո ինչ են նկատի ունեցել, պարզապես այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել, այլևս կաշկանդված չէ ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ պետության դիրքորոշմամբ և ստանձնած պարտավորություններով:
Հ.Գ. Քաղաքական բնույթ ունեցող պայմանագրերը ենթակա են վավերացման (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) ….
Կողմերի ընդունած հյատարարությունը բավականին անհստակ է, քանի որ Ալմա Աթայի հռչակագրում նշված չէ, թե ինչ պետք է հասկանալ տարածքային ամբողջականության տակ, ինչն է դրա համար հիմք հանդիսանալու: Այն տեղ է թողնում կողմերի միջև հետագայում նոր համաձայնությունների ձեռք բերման համար, հետևաբար, կարող ենք ենթադրել, որ Հայաստանի վրա ճնշումներն ավելանալու են: Անդրադառնալով երեկ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածութուններին՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Պատահական չէ, որ այդ պայմանավորվածությունից առաջ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց ՀՀ սուվերեն տարածքում և ադրբեջանական ստորաբաժանումներն ամրացան մեր երկրի տարածքում: Դրանից հետո թուրքական կողմը հաղորդագրություններ տարածեց, թե տարածքային ամբողջականության ճանաչումը չի ենթադրում ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշում ՀՀ տարածքից: Մեր վրա լինելու են նոր ճնշումներ և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» գործիք է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքում: Այդ փաստաթղթի նպատակն է որոշակի պրոցեսներ ՀՀ համար դարձնել անդառնալի: Դրա համար ենք ասում, որ ցանկացած փաստաթղթի ստորագրման պարագայում մենք չենք խուսափելու հետագա պրոցեսներից»,-ասաց քաղաքագետը:
Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ըստ մեր զրուցակցի, թուրք-ադրբեջանական տանդեմի համար նոր խաղաքարտ է լինելու՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և ինչ-ինչ հատվածներում զիջումներ կորզելու համար:
Քաղաքագետը հիշեցնում է՝ Ադրբեջանն առայսօր այդ գործելաոճով է առաջ շարժվում և դրանում կասկած չկա:
Ադրբեջանական կողմի գործողությունների գլխավոր նպատակը եղել է մեր ռազմավարական նշանակության բարձունքներն օկուպացնելը:
Դա նշանակում է, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» ընդամենը մանրակրկիտ մշակված մարտավարության մեկ հատվածն է, որի միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է ՀՀ ռազմավարական նշանակության կետերի օկուպացումը՝ արդեն իրավաբանական տեսքով»,-նշեց քաղաքագետը և հավելեց, որ մանրակրկիտ մշակված մարտավարությամբ Ադրբեջանը ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է մտնել և օկուպացնել ցանկացած տարածք մեր երկրից: Նրա պնդմամբ՝ այդ կերպ թշնամին նաև մեր հանրային դիմադրողականությունն էր ստուգում և փորձում պառակտել՝ իր գործը հեշտացնելու համար:
ՀՀ իշխանությունները հօգուտ Հայստանի գործելու համար, առնվազն, պետք է ժամանակ շահեր, որևէ փաստաթուղթ չստորագրեր՝ քանի դեռ մեր ռազմական ուժը որոշակի բալանսի չի բերվել:
«Մենք պարտավոր ենք նախ ամրացնել մեր ռազմական ուժերը, որպեսզի «X» պահի ի զորու լինենք ցույց տալ, որ վերականգնվել է ռազմական բալանսը և ռազմական շանտաժի ձևով խոսելն անիմաստ է: Երբ Ադրբեջանը դա հասկանա և հասկանա նաև, որ իր համար հարձակումը շատ ավելի թանկ կնստի, քան խաղաղության սեղանի շուրջ բանակցելը, այն ժամանակ հնարվոր կլինի սպասարկել նաև մեր շահերը»,-ընդգծեց քաղաքագետը:
Հաջորդ կարևոր քայլը, Պողոսյանի պնդմամբ, դաշնակիցներ ձեռք բերելն ու նրանց հետ վստահելի հարաբերություններ կառուցելն է, ինչի համար հեռու գնալ պետք չէ. Իրանը լավագույն տարբերակն է:
«Իրանի հետ այս պահին մեր շահերը համընկնում են բավականին բարձր տոկոսով: Դաշնակցային հարաբերություններ կառուցելով Իրանի հետ՝ մենք նաև տարածաշրջանային դերակատարների մակարդակում հնարավորություն կունենանք վերականգնել բալանսը»,-շեշտեց Արա Պողոսյանը:
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին՝ ադրբեջանական պայմաններով խաղաղ պայմանագրի ստորագրումից հրաժարվելու դեպքում:
«Հայերին հասկացնելու համար մենք շատ լծակներ ունենք՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը, ձմռան ցրտին կմնան առանց լույսի ու գազի։ Ի՞նչ են նրանք այդ ժամանակ անելու։ Ոչինչ», — հայտարարել է Մուսաբեկովը Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության (ITV) եթերում։
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի ԼՂՀ-ի հետ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»
«Միասնական hայրենիք»
«Արդարություն»
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մեկնաբանելով երեկ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը։
Մարուքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.
- Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, իսկ օկուպացված հատվածը:
Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։
- Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»։
Այսօրվա Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնար է։ Մենք պետք է պատրաստվենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, որն ամեն վայրկյան կարող է թակել մեր դուռը։ Մենք չպետք է խուսափենք պատերազմի մասին մտածելուց, այլ պետք է տրամադրվենք, որ այն անխուսափելի է։ Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, օրակարգը պետք է լինի ոչ թե խաղաղ, այլ պետք է կապվի պատերազմին նախապատրաստման հետ։
«Ոչ մի փաստաթուղթ չի ապահովի Հայաստանի անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի նույն հայտարարության տակ գերտերության ստորագրությունն է, բայց նույնիսկ հումանիտար խնդիրները չեն լուծվում»,- պարզաբանեց նա։
Ոսկանյանը կոչ արեց սերտ համագործակցել Իրանի եւ Հնդկաստանի հետ, որոնք զսպում են Ադրբեջանի ախորժակները՝ միաժամանակ ընդգծելով. «Ուզու՞մ ենք արդյոք շարունակել ունենալ պետության կարգավիճակ։ Եթե այո, ապա նման ցանկությունները անհամատեղելի են օտար պետության, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի բանակին ապավինելու մտքերի հետ։ Մեր խնդիրների արմատը ոչ թե Իրանում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում է, այլ մեր մեջ է»։
2-3 ամսվա ընթացքում, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ Երեւանը կարող է դառնալ Դոնբաս կամ Դամասկոս։ Այս մասին հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը մեր հասարակության ծնունդն է։ Արդյունքում պետությունն աստիճանաբար փլուզվել է։ Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում պետականության կորուստ։
Ոչ ոք սա չի բացատրել, փորձագետները չեն խոսում, քանի որ չեն աշխատում իշխանությունների հետ եւ տեղեկություն չունեն»,- նշել է փորձագետը։ Նրա գնահատմամբ, Հայաստանի գլխին կախված սպառնալիքներն ամբողջությամբ չեն պատկերացնում ոչ փորձագետները, ոչ նույնիսկ իշխանական վերնախավի մեծ մասը։ «Բայց իշխանությունների որոշակի հատվածը գիտի, լրջորեն վախեցած է դրանից եւ կանգնած է շատ դժվար ընտրության առաջ՝ փրկել պետությանը, թե անհատին։ Այսօր Հայաստանի լինել-չլինելու երկընտրանք կա։ Սա վերացական ձեւակերպում չէ, Հայաստանը երբեք նման իրավիճակում չի եղել։
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց կոնսոլիդացվել եւ քաղաքակիրթ կերպով հանձնել Ղարաբաղը՝ Հայաստանը փրկելու համար, Նիկոլը չընդունեց այս ազդանշանը, քանի որ հասկանում է, որ արդեն Հայաստանի հարցն է դրված։ Ուստի պետք է հասկանալ ինչպես փրկել Հայաստանը, որն միջանցիկ բակ է դարձել։ Բնակչության հետ պետք է անկեղծ տեղեկատվական աշխատանք տանենք եւ ասենք, որ երկիրը ճակատագրական ընտրության առաջ է։ Դրանից հետո մենք պետք է ստեղծենք Հայաստանի փրկության կոմիտե, որը պետք է ունենա վերազգայինբնույթ»,- ընդգծեց Բոզոյանը։
Նա կարծում է, որ 1994 թվականին Ադրբեջանին երկու պատճառով հաջողվեց չստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Նախ՝ Ալիեւին հաջողվեց խաբել մեզ՝ առաջ քաշելով խաղաղության մասին թեզը։ Երկրորդ՝ Հայաստանում կար Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն ամեն ինչ արեց, որ մեր հաղթանակը չկապիտալիզացվի, եւ արդյունքում 1996-ին ստացանք ամոթալի լիսաբոնյան փաստաթուղթը։ Հիմա Ադրբեջանում չկա մեզ համար ձեռնտու Տեր-Պետրոսյան։ Այսօր Թուրքիային ու Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ չի կանգնեցնի, նրանք գնալով ավելի շատ զիջումների են հասնելու»,- եզրափակեց քաղաքագետը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ արևմտյան մոտեցումները լիովին հավասարակշռված չեն: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ՝ մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք դեմ ենք. հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի տարր՝ մանևրումներ, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման։ Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք հանգեցնում են շոշափելի դրական արդյունքների։ Եվ մենք բոլորս գիտենք, թե որն է դրական արդյունքը՝ իրավիճակի կայունացումը։ Եվ դրա համար մենք միջնորդական դեր ենք կատարում, ամեն ինչ արել ենք, որպեսզի կողմերը մշակեն ու կնքեն եռակողմ պայմանագրեր, և որ ամենակարեւորն է՝ միտված ենք դրանց իրականացմանը։
Բոլոր հարցերի բոլոր պատասխանները կան: Դե, իհարկե, կարող են լինել ավելի շատ հարցեր, բայց հիմնական հարցերի պատասխանները կան: Սա պետք է իրականացվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում։ Եվ, ճիշտն ասած, ես նույնիսկ չեմ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է խաղաղության միջնորդ անվանել», — ասել է Զախարովան։
«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել», — այսօր կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։
Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները կամ մասունքներն այս պահին արտասահման ուղարկելու կարիք չկա։
«Այս պահին որևէ կարիք չունենք արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու, մեր տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է իրականացնելու հետազոտությունները։ Որոշները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները», — կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավանեսյանը հրաժարվեց հայտնել, թե քանի մարմին կամ մասունք կա, որ դեռ ինքնությունը պարզված չէ:
«Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, դեռ ամբողջ հետազոտական պրոցեսը չենք ավարտել», — նշեց Ավանեսյանը։
Նա ասաց, որ ամբողջական պատկեր ունենալու համար ԴՆԹ հետազոտություն է իրականացվում։
Նշենք, որ սեպտեմբերի13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.