23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Չինաստանից Եվրոպա գնացող Միջին միջանցքը պետք է անցնի Հայաստանով, այլ ելք չկա և արդեն 2014 թվականի ուկրաինական դեպքերից հետո պարզ էր, որ դրա շրջանակներում Արցախյան հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվեր»,-հայտարարեց «Փակագիծ» վերլուծական հարթակի հինադիր Հարութ Առաքելյանը՝ խոսելով «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ:
Բանախոսը վերոշարադրյալ տեսակետով բացատրեց 44-օրյա պատերազմի պատճառները:
Նրա խոսքով՝ աշխարհում ներկայում ձևափոխվում են բոլոր դաշինքները, նաև ՆԱՏՕ-ն և ձևավորվում են նորերը:
«Գնում է ֆորմալ՝ գաղափարային և ոչ ֆորմալ՝ առևտրային դաշինքների ձևավորում»,-ասաց Հարութ Առաքելյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դերակատարությանը՝ բանախոսը հայտնեց, որ վերջինիս ազդեցությունն արդեն դուրս է գալիս տարածաշրջանից՝ չնայած պատժամիջոցների հետևանքով նրա տնտեսությունն շատ վատ վիճակում է:
«Իրանը բազմազ երկիր է, բաղկացած է ցեղախմբերից, որոնցից ամենակտիվը քրդերն են, որոնք 40-50 տարի զինված պայքար են մղում: Նրանցից ակտիվը բալուջներն են, որոնք ապրում են Պակիստանի սահմանին»,-հայտնեց փորձագետը և տեղեկացրեց, որ ներկայում նրանք զինված պայքար են մղում Պարսկաստանի ներսում:
Ըստ Առաքելյանի՝ վերջիններս ակտիվանում են Պակիստանից և ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարված պահին Ալիևի հայտարարությունը, թե բալուջները Թեհրանում զորահանդես կանցկացնեն, եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, նրանց անջատողական պայքարին էր վերաբերում:
Փորձագետը տեղեկացրեց, որ քրդերն այսօր Իրանում զինված պայքար են մղում այրելով ոստիկանության կետերը, իսկ Իրանն արդեն չորրորդ շաբաթն է հրթիռակոծում է Իրաքի քրդական շրջանները:
«Ցավոք սրտի, այս ընթացքում մենք էլ ենք միանում ընդդեմ Իրանի այս արևմտյան գործընացին, որը մեր բնական դաշնակիցն է»,-պնդեց բանախոսը և տեղեկացրեց, որ վերջին շրջանում իրանական մամուլը և իրանցի վերլուծաբաններն այլ կերպ են խոսում Հայաստանի մասին, քան նախկինում էր՝ հայտարարելով, թե Հայաստանն էլ է իրենց քթի տակ դավադրություն պատրաստում Իրանի դեմ:
Ըստ քաղաքագետի, եթե այդ խոսույթն Իրանում տարածվի, ապա Ադրբեջանըկօգտվի դրանից, քանի որ հենց դրան էլ սպասում է:
Նրա խոսքով՝ Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում կա 15 ծովային և ցամաքային հարևաններ:
«Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում ամենակարևոր սահմանը Իրան-Հայաստան 42 կիլոմետրանոց հատվածն է: 1.5 մլն մ² տարածք ունեցող Իրանը մնացել է հայ-իրանական սահմանի հույսին, քանի որ մենք միակ բարեկամ երկիրն ենք, իսկ մնացած բոլորը խնդիր ունեն Իրանի հետ»,-հայտարարեց փորձագետը:
Հայտնելով, որ Հայաստանն էլ է Իրանի բարեկամի կարգավիճակը կորցնում՝ Հարութ Առաքելյանը ասաց, թե պետք է դրանից զգուշանալ և հիշեցրեց, որ մինչև 2020թ պատերազմը Փաշինյանը 1 տարի չեր զանգահարել Իրանի նախագահին:
Բանախոսը նաև հիշեցրեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ ՀՀ պաշտոնական շրջանակներից հնչել էր հայտարարություն, թե դրա համար երրորդ երկրի կարծիքը հաշվի չեն առնում, ինչի պատճառով Իրանը մեկ օր ուշ շնորհավորեց Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:
«Իրանը միակ պետությունն է, որը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, իսկ մենք, կոպիտ ասած, թքած ունենք այդ հայտարարությունների վրա և աղ ու հացող դիմավորում ենք Փելոսիին»,-հայտարարեց փորձագետը և կարծիք հայտնեց, որ դեպի Արևմուտք վեկտոր փոխելու դեպքում Հայաստանը հանդիպելու է պարենի, վառելանյութի խնդրին՝ նաև հիշեցնելով, որ ներկաում իրավիճակն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին է նման, երբ Հայաստանը փորձեց վեկտոր փոխել և ցավոտ հարված ստացավ:
Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մեկնարկից հետո կանխիկի պահանջարկը կտրուկ աճել է՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը քաղաքացիները բանկոմատներից 754,1 մլրդ ռուբլի են հանել։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով Կենտրոնական բանկի տվյալներին։
Մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո երկրորդ օրը ռուսաստանցիները 132,1 մլրդ ռուբլի են հանել։ Ամենամեծ պահանջարկը գրանցվել է սեպտեմբերի 30-ին, երբ ռուսաստանցիները բանկերից 144,8 մլրդ ռուբլի են հանել։ Անցած շաբաթվա վերջին պահանջարկը սկսել է կայունանալ՝ նվազելով մինչեւ 14,4-35,5 մլրդ ռուբլի։ Մինչեւ սեպտեմբերի 22-ը Ռուսաստանի Բանկը գրանցել է 8,1-ից մինչեւ 40,8 մլրդ ռուբլու արտահոսք։
Սեպտեմբերի 21-ից ռուսաստանցիների հանած միջոցների ծավալը, պարզվել է, գրեթե չորս անգամ քիչ է եղել, քան փետրվարի վերջին — մարտի սկզբին, երբ հանվել է մոտ 2,9 տրլն ռուբլի։ Պահանջարկը նվազել է մարտի 5-ից հետո։
Փորձագետները կարծում են, որ փետրվար-մարտ ամիսներին ռուսաստանցիները սկսել են ակտիվորեն կանխիկ միջոցներ հանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքների ֆոնին, դեր են խաղացել նաեւ անորոշությունը, ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը եւ աճող ինֆլյացիան: Միաժամանակ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կանխիկ միջոցներ են պետք եղել նրանց, ովքեր մեկնել են երկրից՝ խուսափելով մոբիլիզացիայից, պարզաբանել է «Эксперт РА» գործակալության գլխավոր տնտեսագետ Անտոն Տաբախը։ Հրատարակությունը նշել է, որ հետագայում պահանջարկի վրա կազդի խոստացված եկամտաբերության գործոնը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, գրում է gazeta.ru-ն։
Այսպիսով, նա մեկնաբանել է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, թե ՌԴ նախագահը կդառնա «լեգիտիմ ռազմական թիրախ», եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի։ Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով՝ հաշվի առնելով բոլոր սպառնալիքները։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել միջուկային հռետորաբանությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի, ապա դրանով կստորագրի իր ինքնասպանության գրությունը։ Նրա խոսքով՝ միջուկային զենքի կիրառման դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը կդառնա «լեգիտիմ ռազմական թիրախ»։
«Նա ռուսական բանակի որոշումների կայացման և վերահսկողության կենտրոնն է։ Մենք դա անվանում ենք ազգային հրամանատարական իշխանություն: Նա օրինական ռազմական թիրախ է: Կարծում եմ, թեև կան շատ այլ բաներ, որոնք մենք նույնպես կարող ենք անել, նա պետք է իմանա, որ նա մեր թիրախների ցանկում է», — ասել է Բոլթոնը CBS-ին:
Ուկրաինան արեւմուտքից անկնակալում է այնպիսի զինատեսակներ, որոնցով կարող է հարվածել Ռուսաստանի քաղաքներին, նաեւ՝ Մոսկվային։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ուկրաինական աղբյուրները։
«Ուկրաինային այսօր հասցված զանգվածային հրթիռային հարվածներից հետո Դնեպրի պաշտպանության շտաբի ղեկավար Գենադի Կորբանը կոչ է արել արեւմտյան գործընկերներից «անհապաղ ստանալ» համաձայնություն՝ զենքի մատակարարման վերաբերյալ, որը թույլ կտա Ուկրաինային պատասխան հարված հասցնել ռուսական քաղաքների՝ Կուրսկի, Վորոնեժի, Բելգորոդի, Տագանրոգի եւ Մոսկվայի կարևորագույն ենթակառուցվածքներին»,- հայտնում է ուկրաինական՝ «Երկրի քաղաքականությունը» տելեգրամյան ալիքը։
Հայաստանի սահմանները շարունակում են կահավորման խնդիրներ ունենալ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ կահավորված առաջնագիծ ապահովելու համար:
Մենք խնդիր ունենք մեր սահմաններն ամրացնելու, մեր դարպասները փակելու, քանի որ մշտապես գտնվում ենք մեր հարևան, բայց՝ ոչ բարեկամ երկրի ծավալապաշտական նկրտումների տիրույթում, որը անընդհատ ցանկանում է իր տարածքներն ավելացնել՝ մեր հայրենիքի հաշվին, պետք է բոլոր ռեսուրսները մեկտեղենք, և թույլ չտանք սա»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Հայաստանում եռամսյա հավաքների զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Նա մանրամասնեց, որ ծանուցումներն ուղարկվում են քաղաքացիներին և անմիջապես հաջորդ օրը նրանցից պահանջում են ներկայանալ՝ առանց անգամ հնարավորություն տալու բուժզննում անցնելու։
«Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով, այլ ոչ թե՝ սպոնտան, ինչպես եղել է և շարունակվում է մինչ օրս»,-ասաց Թովմասյանը:
«ԵՄ քաղաքացիական առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու որոշումը համարում եմ լավ նախաձեռնություն։ 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 12-13-ի սահմանային իրադարձությունների լույսի ներքո ռուսական խաղաղապահ առաքելությունը, ցավոք սրտի, իրեն լավագույն կողմից չդրսևորեց», — «Փաստինֆո»- ի եթերում հայտարարել է բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը։
«Ես չէի սպասում, որ Ռուսաստանը կմիջամտի և զենքով կպաշտպանի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանը։ Բայց ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկվեին, իսկ մինչ օրս ադրբեջանական զորքերը գտնվում են հայկական տարածքում։ Ընդ որում, միայն խոսակցություններ են գնում, բայց հարցը չի լուծվում», — նշել է նա։
Բլոգերի կարծիքով, Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին արվել է ոչ այն նպատակով, որ կազմակերպությունը միջամտի։ Պարզ էր, որ դա տեղի չի ունենա երկու պատճառով. նախ՝ Ռուսաստանը բավական խնդիրներ ունի Ուկրաինայում, և երկրորդ ճակատը Հարավային Կովկասում նրան պետք չէ։ Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ն ավելի շուտ ֆորմալ կազմակերպություն է, քան իրական ուժային գործոն։
«Եվրոպական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, բնականաբար, Ռուսաստանին դուր չի գա, քանի որ նա իրեն դիտարկում է որպես միակ հեգեմոն Հարավային Կովկասում», — կարծում է Լապշինը: Այդպես է եղել դարեր շարունակ, բայց ժամանակները փոխվում են։ Ռուսաստանը բավական շատ է խճճվել Ուկրաինայում, ինչը հարվածում է Հայաստանի շահերին և մոտեցնում է նրան այն պահին, երբ պետք է որոշումներ կայացնել։ Եվ եթե խոսենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ապա դա այնքան էլ հեշտ չէ։ Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը չափազանց շատ գործիքներ ունի Հայաստանի վրա ազդելու համար, որը, փաստորեն, սեղմված է աքցանների մեջ»։
Հայաստանի իշխանությունները, ըստ բլոգերի, փորձում են հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ինչ վերաբերում է ԵՄ քաղաքացիական առաքելությանը, ապա, Լապշինի խոսքով, դա արվում է առաջին հերթին տարածաշրջանում ռուսական շահերը հետ մղելու համար:
Ալեքսանդր Լապշինի խոսքով՝ Իսրայելը դժվար թե ինչ-որ բազաներ կառուցի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում։ «Դա Իսրայելին պետք չէ այն պատճառով, որ Ադրբեջանի ողջ ղեկավարությունն առանց այդ էլ ներծծված է իսրայելական հատուկ ծառայություններով։ Այսինքն, փաստորեն, Ադրբեջանն առանց այդ էլ սպասարկում է իսրայելական շահերը», — նշեց նա։
Զրուցակցի կարծիքով՝ այդ մասին լուրերը կարող են տարածվել երկու պատճառով. առանձին փորձագետների ոչ կոմպետենտությունը, որոնք թույլ են պատկերացնում, թե ինչ բան է Իսրայելը եւ ինչով է նա զբաղվում, կամ՝ շահագրգիռ երկրների կողմից: Բայց այն ամենը, ինչ անում է Ադրբեջանը, նա համակարգում է Իսրայելի հետ։
Մեկնաբանելով Էրդողանի հետ Փաշինյանի՝ Պրահայում կայացած հանդիպումը՝ բլոգերը նշել է, որ ինչպիսի կառավարություն էլ լինի Թուրքիայում, այն միշտ ադրբեջանամետ է լինելու։ «Ուղղակի Էրդողանն ուղիղ ասում է այն, ինչ մյուսները թաքցրել են։ Եվ ով էլ իշխանության գա Թուրքիայում, քաղաքականությունն այնտեղ չի փոխվի, ինչպես և Ադրբեջանում։ Հայաստանը որպես թշնամի ունենալը այդ երկրներին շատ ձեռնտու է։ Բայց պետք է բանակցել, միևնույն է, չմոռանալով հայտնի ասացվածքը՝ «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»։ Այդ քաղաքականությունը միշտ ապացուցել է իր օբյեկտիվությունը», — հայտարարել Է Ալեքսանդր Լապշինը։
Հեղինակ՝ Լանա Մշեցյան
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին:
Մանսվորապես նրա ուղերձում ասվում է.
«Պարոն վարչապետ
2022 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ընթացքում «խոպանչիության», լրտեսության և դավաճանության մեղադրանքներ հնչեցրեցիք ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամների հասցեին։ Նշված հայտարարությանը նույն օրը միությունը բավականին մեղմ արձագանքեց՝ հայտնելով, որ վարչապետի ելույթն առնվազն զարմանք է առաջացնում և ներկայացված մեղադրանքներն անհրաժեշտ է ուղղել իրական հասցեատերերին։ Դրանից անմիջապես հետո ԱԱԾ մեր գործընկերներից գրավոր պարզաբանում պահանջեցինք, թե վարչապետի մեղադրանքներն ում էին կոնկրետ հասցեագրված և ինչն է առիթ հանդիսացել, որին ի պատասխանին, ըստ էության, հայտնվեց, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները մեկնաբանելու իրավասություն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը վերապահված չէ։
Ելույթի բառացի վերլուծությունը ինձ թույլ է տալիս եզրահանգել, որ այն հասցեագրված է եղել նաև ինձ, ուստի, ԱԱԾ վերոհիշյալ պատասխանը ստանալուց հետո, նպատակահարմար եմ գտնում արձագանքել անձամբ, իմ անունից։
Բառացի նշել եք հետևյալը՝ «Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են, էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում։ Չգիտեմ ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո արա,՛ դուք նամուս ունենաք էսօր փողոց դուրս կգա՞ք՝ երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում՝ ազգային անվտանգության ծառայության։
Հայաստանի Հանրապետությունում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, խոպանչիների բրիգադ, ցավոք սրտի նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո դուք ով… ազգային անվտանգության ծառայություն, ձեզանով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք, ընդհանրապես»:
Պարոն վարչապետ, չեմ ցանկանում կարճ ու լակոնիկ պատասխանել, քանի որ խոսքս ուղղում եմ Ձեզ, հետևաբար՝ ուզում եմ առավել ընկալելի լինել, ձևավորել օբյեկտիվ կարծիք։ Փորձեմ, կոնկրետացնելով, անդրադառնալ Ձեր խոսքերին ու գնահատականներին՝
• «Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են, էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում»: Ձեր այս փաստարկը հասկանում եմ, որ կարող է ինձ վերաբերել, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ իսկապես դուք ինձ հանձնարարել եք պատերազմի ընթացքին առնչվող կոնկրետ հարցում (չեմ մանրամասնում) խիստ գտնվել, ընդ որում՝ շեշտել եք, որ անձնական պատասխանատվություն եմ կրում դրա ընթացքի կատարման համար, եթե, իհարկե, նկատի ունեք այն դեպքը, ինչը ես այժմ մտածում եմ։
Նշված հարցում և ընդհանրապես, իմ խստության ու պահանջկոտության վերաբերյալ կարող է վկայել ԱԱԾ գործող ողջ ղեկավար կազմն առանց բացառության, քանի որ ականատես են եղել, թե ինչ միջոցներ եմ ձեռնարկել ու ինչ հետևանքներ եմ առաջացրել Ձեր հանձնարարությամբ իմ և մյուս երկու մարմինների ղեկավարների կողմից համատեղ արձակված գրավոր հրամանի պահանջների պատշաճ կատարումն ապահովելու համար, ինչը, ցավոք, իսկապես ձախողվեց տեղերում պատասխանատուների կողմից աշխատանքը ճիշտ չկազամակերպելու և նշված հրամանի պահանջներն, ըստ էության, լիարժեք չկատարելու հետևանքով։ Նշված հանձնարարության ձախողման հարցում ես, եթե նույնիսկ չնչին մեղք ունենայի, վստահ եմ, մինչ այսօր ինձ հարյուր անգամ պատասխանատվության կանչած կլինեին` չէ որ ես լավ գիտեմ, թե դուք իրավապահներին ինչ հրամաններ տալու հնարավորություն, ունակություն ունեք և ինչ հետևանքներ կառաջանային (ի վերջո՝ ղեկավարել եմ իրավապահ ոլորտի օպերատիվ սպասարկումն իրականցնող ստորաբաժանումը)։ Եղելությունը հասկանալու համար պահանջեք հաշվառված տեղեկանքով զեկուցել իրական փաստերն ու նոր միայն տվեք գնահատական։ Ի դեպ՝ գրքում, որը նախատեսում ենք առաջիկայում հրատարակել, ես անդրադարձել եմ նշված դրվագին, թույլատրելիության սահմաններում նկարագրել եմ այն և Ձեր գործողությունների ու միտման վերաբերյալ հայտնել իմ կարծիքը, տվել գնհատականը:
• «Պաշտոնից զրկվելու, այսօր ընդդիմության հարթակներում դոշ ծեծելու, Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն հիմնադրելու…» Ձեր փաստարկների կապակցությամբ հայտնում եմ հետևյալը. կրկնում եմ, ես պաշտոնը թողել եմ իմ նախաձեռնությամբ և ցանկությամբ, դուք դրանից ինձ չեք զրկել։ Համակարգում այլևս չէի ցանկանում աշխատել, քանի որ, այլ պատճառների հետ մեկտեղ, չէի կարողանում հասկանալ, թե ո՞րն է Ձեր քաղաքական թիմի իրական նպատակը և ո՞ւր եք տանում Արցախն ու Հայաստանը։ Ընդդիմության հարթակում ես երբեք չեմ եղել, եթե լինեի՝ ինքնուրույն կամ որևէ կուսակցության կազմում ակտիվ կզբաղվեի քաղաքականությամբ ու կընդգրկվեի նրանց ընտրացուցակներում։ Ես ընդամենը կիսում եմ մեր Հայրենիքին սպառնացող վտանգների կապակցությամբ թե՛ քաղաքացիների մի զգալի հատվածի և թե՛ ընդդիմության մտահոգությունները։ Մնում եմ նույն համոզմունքին, որ Արցախն ու Հայաստանն այս ծանր իրավիճակից կարող ենք դուրս բերել միայն համախմբված՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնության ջանքերով, երկրում դրական մթնոլորտ ձևավորելով։ Ի վերջո գիտակցեք՝ յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքն ունենալու ու այն բարձրաձայնելու իրավունք ունի և այլ կարծիք ու մոտեցում ունեցող մարդը, Ձեր թշնամին չէ։ Մենք մե՛ր Հայրենիքում ապրող ազատ մարդիկ ենք, ովքեր շատ հարցերում կարող են պարզապես այլ տեսակետ ունենալ, այդ թվում՝ երկրի ղեկավարի թեկնածուի հետ կապված։ Հավատացեք՝ Հայաստանում պետք է խորապես ամրապնդվի դեմոկրատական արժեհամակարգը, այլապես դոփելու ենք տեղում։ Մենք պարտավոր չենք լռել, եթե տեսնում ենք ակնհայտ սխալներ ու վնասաբեր քայլեր, և Դուք էլ կուռք չեք, որ հաճոյանալու, քծնելու համար բացառապես սրբացնենք ու գովաբանենք, ամեն ինչ չափ ու սահման ունի։
«Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ձևավորվել է, քանի որ իսկապես նման կառույցի կարիքը կա անվտանգության համակարգի մեր միջավայրում։ Մենք փորձել ենք համախմբել պահեստազորում գտնվող սպաներին, նրանց պոտենցիալն օգտագործելի դարձնել երկրին, ինչու չէ, նպաստել նրանց աշխատանքային, կենցաղային խնդիրների լուծմանը, ինչը ցավոք դեռևս չի ստացվում, քանի որ ԱԱԾ-ն գործնականում ոչնչով չաջակցեց կառույցին: Վստահ եմ` քաղաքական դրդապատճառներով։ Դուք ինքներդ պետք է շահագրգռված լինեք, որ Հայաստանում լինի գործող նման արդյունավետ կառույց, քանի որ այն անհրաժեշտ է երկրին իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց, նպաստելու է նոր սերնդի դաստիարակությանը` ԱԱԾ-ն գրավիչ դարձնելով ծառայության համար: Մինչդեռ դրա փոխարեն, փաստացի ծաղրում և հեգնում եք միությանը, կարծես Դուք չեք առավոտից իրիկուն ԱԱԾ-ով բոլորին սպառնացողը։ Գոնե տարրական հարգանք ունեցեք այն աշխատակիցների հանդեպ, ովքեր կատարում են կամ կատարել են ձեր բոլոր հրամանները և ցուցումները։
• Հայաստանի Հանրապետությունում մեր օրոք ԱԱԾ-ի գոյություն չունենալու, մեր պաշտոնավարության ընթացքում երկրի կեսը շպիոն լինելու, իսկ մենք խոպանչիների բրիգադ (այդ թվում, ցավոք, նաև Ձեր ժամանակ նշանակվածների շրջանից) և մի քանի երկրի շպիոն հանդիսանալու վերաբերյալ Ձեր փաստարկների կապակցությամբ հայտնում եմ հետևյալը. ԱԱԾ-ում առայսօր գրեթե 100 տոկոսով աշխատում են նույն այն մարդիկ, ում հետ պատիվ եմ ունեցել տարիներ շարունակ համատեղ ծառայել, ընդ որում՝ այսօրվա ղեկավար կազմը (բացառությամբ մեկ տեղակալի) նույն այն մարդիկ են, ովքեր նախկինում ևս համակարգում զբաղեցրել են ղեկավար պաշտոններ ու պատասխանատու են եղել ծառայության որակյալ գործունեության համար: Հետևաբար, եթե Դուք ունեք դժգոհություններ ծառայության աշխատանքից, հավասարապես այն պետք է ուղղված լինի նաև գործող աշխատակիցներին։ Իհարկե, ես հասկանում եմ` քանի դեռ նրանք աշխատում ու կատարում են Ձեր հանձնարարականները, ապահովում են իշխանության անվտանգությունը՝ իրենցից դժգոհել չեք կարող, իսկ ազատվելուց հետո ենթադրում եմ նրանց էլ կթիրախավորեք, եթե համարձակվեն հոսանքին դեմ լինել։
Ի դեպ՝ ԱԱԾ պատմության թանգարանում կարող եք ծանոթանալ պատմական փաստերին, նմուշներին ու աշխատակիցների կենսագրություններին (այդ թվում՝ մեր աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ): Վստահ եմ՝ արդյունքում կփոխեք Ձեր մոտեցումը և կգիտակցեք, որ ԱԱԾ-ն նախկինում ևս եղել ու արդյունավետ գործել է, այն միայն «ասֆալտին փռելու» շոուի համար չէ։ Նկատի ունեցեք, որ պետական բարձրագույն պարգևների կամ գնդապետի, գեներալի կոչումների, բարձր պաշտոնների անհասկանալի հանգամանքներում ու պատճառներով արժանացած մարդկանց մասին տվյալներ այնտեղ չեք տեսնելու, հուսամ՝ դեռևս դրան չի հասել։ Միաժամանակ, լիովին համակարծիք եմ, որ ԱԱԾ-ն ունի լրջագույն բարեփոխման կարիք, այլապես՝ մենք չէինք ունենա նման բացթողումներ ու երկիրը չէինք հասցնի այս ծանր իրավիճակին…
Պետական դավաճանության մեջ այսօր մեղադրվող տասնյակ քաղաքացիների գերակշիռ մասը ցածր զինվորական աստիճան ունեցող ՊՆ զինծառայողներ են, ովքեր միամտաբար կամ շահադիտական դրդապատճառով հայտնվել են հակառակորդի հետախուզական ծառայությունների ծուղակում։ Որևէ կերպ չցանկանալով նվազեցնել մեր գործընկերների կատարած աշխատանքի նշանակությունը` ուզում եմ ընդամենը նշել հետևյալը. նման դեպքեր բացահայտվել են նաև նախկինում, անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության կամ դրանից ազատվել են համապատասխան իրավական հիմքով, կամ, եթե հանցակազմ չի պարունակել, արարքը կանխվել է պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում՝ օպերատիվ տարբեր կոմբինացիաներ (խաղեր) իրականացնելով։ Ընդ որում` դեպքերը հիմնականում չեն հանրայնացվել բանակի հեղինակությունը չխաթարելու, նման մակարդակի բացահայտումներն միգուցե այդ չափ չկարևորելու պատճառով։ Պետական դավաճանության և լրտեսության այլ դեպքերի համեմատությամբ այս դեպքերի բացահայտումն առանձնակի բարդություն չի ներկայացրել: Այնպես որ բացահայտումների փաստը նման կերպ գովերգելը և նախկինում իրականացված աշխատանքների վրա ցեխ շպրտելը, կարծում եմ, առնվազն անարդար է։ Իհարկե, բնականաբար, հավաքագրված անձինք պատերազմական գործողությունների ընթացքում շատ ավելի ակտիվություն պետք է ցուցաբերեին, հետևաբար՝ մեծանալու էր ԱԱԾ տեսադաշտում նրանց հայտնվելու հավանականությունը։
Ի դեպ՝ լուսաբանված վերջին դեպքերը բացահայտվել են զինվորական ոլորտում, որի նկատմամբ հակահետախուզական աշխատանքների ապահովումն իրականացվել է ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարատամենտի կողմից և որի ղեկավար կազմն առ այսօր չի փոխվել: Այսինքն՝ նույն մարդիկ են աշխատել և՛ նախկինում, և՛ հիմա: Այնպես որ դադարեցրեք անհարկի շահարկումները և այս հարցում մեղադրանքներ հնչեցնելուց առաջ փորձեք հասկանալ, թե ովքեր են եղել այդ ոլորտի պատասխանատուները։
Պարոն վարչապետ, խոպանչիներն այն մարդիկ են, ովքեր դրսում, հիմնականում Ռուսաստանում, գումարներ են վաստակել, հետևաբար ԱԱԾ աշխատակիցների պարագայում, եթե նրանք դրսից, այլ պետությունից գումարներ են ստացել, ուրեմն, ենթադրաբար, պետական դավաճաններ են, քանի որ համակարգի աշխտակիցն այլ պետությունից գումար ստանալ պարզապես չի կարող, իրավունք չունի։ Չեմ կարողանում որևէ կերպ հասկանալ, թե ինչն է Ձեզ հիմք տվել իմ (մեր) հասցեին «խոպանչիության», լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքներ հնչեցնելու համար, քանի որ դուք չեք կարող այդ իմաստով մատնացույց անել գեթ մեկ փաստ, թեկուզ կասկածի մակարդակի, իսկ եթե ունեք նման կասկածներ՝ վստահաբար կարող ենք փարատել։ Կարծում եմ, որ Ձեզ սխալ, խեղաթյուրված տվյալաներ են զեկուցվել (ինչը վաղ թե ուշ պարզվելու է) կամ Դուք անտեղյակ եք եղելությունից և ընդամենը, միամտաբար կամ հանրության ուշադրությունը շեղելու միտումով, հիմնազուրկ, էմոցիոնալ հայտարարություններ եք անում։ Ի դեպ, ես կմտածեմ, թե ո՞ր ոլորտներում և ո՞ւմ նկատմամբ օպերատիվ միջոցառումները, Ձեր հայտարարության իմաստով, իսկապես ողջամիտ կասկած կարող են պարունակել։
2018 թվականի հեղափոխությունից հետո, գիտակցելով երկրի առաջ ծառացած խնդիրները, անձամբ ես մեծ նվիրումով շարունակել եմ աշխատել համակարգում, ձգտել եմ, ի նպաստ մեր հայրենիքի, աջակցել առաջ քաշված գաղափարների իրականացմանը: Սկզբնական շրջանում ղեկավարել եմ ԱԱԾ քննչական, այնուհետ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտները։ Աշխատանքի ընթացքում չեմ խուսափել վտանգներից, պատասխանատվությունից, չեմ դավաճանել ծառայության, պետության, ինչու չէ, նաև Ձեր իշխանության շահերը: Ավելին՝ կապ ունենալով բյուջե տասնյակ միլիարդավոր դրամների վերականգնման գործարքների հետ, չի եղել գեթ մեկ դեպք, որ դրանք ստվերվեն կոռուպցիոն ռիսկերով։ Ձեր իսկ կողմից նշանակվել եմ ԱԱԾ տնօրենի տեղակալի, այնուհետ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոններում, պարգևատրվել եմ վարչապետի հուշամեդալով։ Այսինքն` Ձեր մոտեցմամբ ստացվում է, որ երբ աշխատում էի՝ լավն էի, իսկ հետագայում, երբ չցանկացա այլևս աշխատել, երկրի համար ստեղծված ծայրաստիճան վտանգավոր վիճակից դրդված, դեմ գնալով լռելու իմ իսկ սկզբունքներին, ստիպված եղա գաղտնիության սահմանները պահպանելով խոսել, քննադատական խոսք հնչեցնել, Ձեզ համար կարծես դարձա թիրախ, և դուք իրավունք եք վերապահում վիրավորական, վարկաբեկող արտահայտություններ թույլ տալ իմ (գործընկերներիս) հասցեին։
Ձեր մասին ես մշտապես խոսել եմ հարգալից, կոռեկտ: Ի տարբերություն շատերի, երբեք չեմ մեղադրել դավաճանության մեջ` պնդելով, որ առանց բազմակողմանի և օբյեկտիվ քննության չի կարելի որևէ մեկի և հատկապես երկրի ղեկավարի հասցեին նման մեղադրանք հնչեցնել: Այնինչ դուք, չնայած զբաղեցրած բարձր դիրքին, այնպիսի հայտարարություններ եք անում (նույնիսկ դիմում եք «արայով»), որոնք դատարանում վիճարկելու դեպքում վստահ եմ ստիպված եք լինելու ժխտել, ինչին բացարձակապես չեմ ձգտում։
Պարոն վարչապետ, ամեն ինչ մի կողմ թողնելով՝ հանուն երկրի համախմբվել ու պայքարել է պետք, միայն պայքարողի համար է դուռ բացվում»,- գրել է նա։
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին։ Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրություններ իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Մանրամասներին ծանոթանալու համար Yerkir.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
«Իրարից տարբեր մարդիկ սոցցանցերում գրել էին և եկել հրապարակ, այնտեղ էին նաև «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները։ Մոտ 200-300, միգուցե, նաև ավել մարդիկ։ Երբ արդեն շարժումը վերափոխվեց, շարժման համակարգողները ուղղակի հեռացան, որովհետև ժողովրդական շարժումը չի կարող նման պահանջներ ներակայացնել։ Այսօր սկզբնական ակցիա եղավ, մյուս շաբաթ զարգացումներ կլինեն հաստատ, սա հիմանականում ավելի շատ անհատների խնդիր էր»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարդկանց Էմոցիաները լարված են և կան մարդիկ ովքեր իրավիճակից օգտվում են, իսկ այն մասան, ովքեր գիտեն, թե ինչ կա անելու Արցախում, էնտեղ չեն․ «Ցավոք սրտի 2018 թվականից սկսված էդպիսի մարդիկ ներդրվել են Արցախում, իհարկե իրենք հետևում մարդիկ չունեն, բայց կարողանում են էմոցիոնալ իրավիճակ ստեղծել։ Այսօրվա հավաքը իր մեջ լուրջ տարրեր պարունակում էր, բայց ինքնաբուխ էր»,- ասաց տիկին Հակոբյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Պրահայի քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությանը՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ իրավական նշանակություն չունեցող հայտարարություն է․
«Դա անձերի խոսակցության արդյունք է, որովհետև շատ վաղուց տարածքային ամբողջականությունները ճանաչված են։ Այս իրավիճակում ի՞նչ տարածքներ ճանաչելու մասին է խոսքը, ի՞նչ սահմաններով, ո՞վ է դա որոշել ընդհանրապես։ Դա ևս մարդկանց զգացմունքային դաշտ տանելու համար է և նաև այն առումով, որ միանգամից մտածեն, վերջ բոլոր հարցերն արդեն լուծված է, վերջ Արցախը տվել են, բայց իրականում էդպես չի, դա անում են, որպեսզի յուրաքանչյուրը մտածի, որ իրենից ոչինչ կախված չէ»,- ավելացրեց նա։
Պատգամավորը կարծում է, որ կան բավականին շատ մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս պահին այդիպիսի հայտարարությունները չեն կարող որոշիչ լինել․ «Մենք հո լավ գիտենք, որ պատերազմի միջոցով Արցախի հարցը չի լուծվել, դա կլինի էն դեպքում, երբ ժողովուրդը ևս իր թևերը իջեցնի և համաձայնվի էս իշխանությունների արածների հետ, որոնք կատարում են բոլոր պահանջները, ինչը որ իրենց առաջ դնում է Ադրբեջանը, և եթե այսօր ունենք էդպիսի իշխանություն, դա չի նշանակում, որ ժողովուրդը պետք է էդպիսի իշխանության հետևից գնա, ժողովուրդը կարող է հակադրվել և կարող է շատ բան փոխել, սկսած իշխանություններից, մինչև՝ իշխանությունների որոշումները»։
Նրա խոսքով՝ պետք է լինի ժողովրդական շարժում և դրան պետք է միանան բոլոր քաղաքական ուժերը։
Պատգամավորն անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարություններին, ըստ որի՝ Հայաստանն այլևս իվիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը՝ նշեց․
«Ժողովուրդը նաև ինքը պաշտպանված չէ իշխանություններից, դա մեսիջ էր նաև Հայաստանում բնակվող մեր ժողովրդին, որովհետև երբևէ Արցախն ու Հայաստանը առանձին չեն եղել իրարից, ոչ էլ ժողովուրդները, այսինքն մենք միշտ ունեցել ենք իշխանություններ, ովքեր անվտանգությունը երաշխավորելուց գիտակցել են, որ Արցախի ու Հայաստանի ժողովուրդը նույնն են, որովհետև առանց մեկը մյուսի չեն կարող գոյատևել, հիմա երբ ասում են, որ մենք չենք կարող Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորել դա նշանակում է, որ Հայաստանինը ևս։ Ունենք իշխանություններ Հայաստանում, որոնք ուղղակի հայի անվտանգության երաշխավորը չեն»,- ասաց նա։
Թուրքական ընդդիմադիր Ahval լրատվականն անդրադարձել է Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի Իրաք հաճախակի այցերին: Ֆիդանը այս շաբաթվա սկզբին հանդիպել է Իրաքի թուրքմենական ճակատին՝ բարձրացնելու սեպտեմբերի կեսերին իր այցի կապակցությամբ իրաքյան ընդդիմադիր քաղաքական գործիչների հարցերը:
Ֆիդանի, հոկտեմբերի 4-ի այցը Իրաքի կիսաինքնավար Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ, համընկել է Սուլեյմանիա նահանգում հրազենային ծեծկռտուքի ժամանակ քուրդ ակտիվիստ Նագիհան Աքարսելի սպանության հետ, հաղորդում է քրդական Medya News կայքը։
Իրաքի համակարգող կառույցը, որը շիա կուսակցություններից կազմված ընդդիմադիր մարմինն է, կոչ է արել հետաքննություն անցկացնել, իսկ կառույցի անդամ Թուրքի Սեդանն ասել է, որ այցը կազմակերպվել է առանց Իրաքի կենտրոնական կառավարությանը ծանուցելու:
Թուրքիան եւ Իրանը միակողմանի քաղաքականություն են վարում Քրդստանի նկատմամբ, հայտնում է Bianet լրատվական կայքը՝ վկայակոչելով Քրդստանի հայրենասիրական միության (ՔԱԿ) առաջնորդ Լահուր Թալաբանին։ Թալաբանին «կենտրոնական կառավարությանը եւ միջազգային կառույցներին» կոչ է արել՝ ընդդիմանալ թուրքական կողմից բնակելի թաղամասերի գնդակոծմանը։
Ըստ Rudaw-ի ավելի վաղ տարածված հաղորդագրության, թուրքական հետախուզության ղեկավարը սեպտեմբերի 10-ին հերթական այցն է կատարել Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, որտեղ հանդիպել է իրաքյան սուննիների դաշինքի նախագահ Խամիս Խանչերի հետ։ Հաղորդվում է, որ գործիչները քննարկել են Իրաքում ընթացող քաղաքական ճգնաժամը եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ իրաքյան տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները:
Նույն շաբաթավերջին Ֆիդանը հանդիպել է նաեւ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի եւ վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի հետ՝ քննարկելու Իրաքի կառավարությունից իր ռազմական ներխուժումների եւ գործողությունների համար ավելի մեծ աջակցության մասին Անկարայի պահանջները, հայտնում է Fırat News-ը:
Այնուհետեւ Իրաքի Սինջար շրջանի եզդիական համայնքը դատապարտել է Ֆիդանի այցը՝ ասելով, որ այն համընկել է գյուղի վրա թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի հետ: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, սակայն ականատեսները նշել են, որ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է հատկապես մի ավտոմեքենայի: Իրաքի պատգամավոր Արիֆ Հումամին կոչ է արել հետաքննել Ֆիդանի հանդիպումները։
Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Այս մասին factor.am-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Դուք տեղյակ եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»- ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումը արցախցիների բոլոր իրավունքների տեսանկյունից որևէ կերպ չի փոխվել։ Ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը, որով պայմանավորված համապատասխան հետևություններ պետք է արվեն։ Ըստ Աղաջանյանի, պետք է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն որդեգրենք։ Ըստ այդմ, նաև պետք է արձանագրել, որ անվտանգության և մնացած բոլոր հնարավոր իրավունքների ապահովման իրացման համար, առկա է միայն միջազգային հանրության դիրքորոշումների, ճնշումների ռեսուրսը, այլ որևէ ռեսուրս՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, ՀՀ-ն ցավալիորեն չունի։
«Մեր դիրքորոշումները պետք է առավալագույնը ներդաշնակեցվեն միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որոնք առնչվում են արցախցիներին և Արցախի շուրջ ընթացող իրադարձություններին»- ասաց Էդուարդ Աղաջանյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.