23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսական միջուկային հարվածը կփոխի Ուկրաինայի հակամարտության ընթացքը եւ գրեթե անկասկած կհրահրի «ֆիզիկական պատասխան» Ուկրաինայի դաշնակիցների եւ, հնարավոր է, նաեւ ՆԱՏՕ-ի կողմից,հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային։
Պաշտոնյան նշել է, որ Մոսկվայի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում «աննախադեպ հետեւանքներ» կունենա ՌԴ-ի համար։ Նա նշել է, որ դա «գրեթե անկասկած կհանգեցնի բազմաթիվ դաշնակիցների եւ, հնարավոր է, հենց ՆԱՏՕ-ի ֆիզիկական պատասխանին»:
Պաշտոնյան հավելել է, որ Մոսկվան օգտագործել է իր միջուկային սպառնալիքները՝ հիմնականում «ՆԱՏՕ-ին եւ այլ երկրներին՝ Ուկրաինայում ուղղակի պատերազմի մեջ մտնելուց հետ պահելու համար»։
«Հիմա շատ բարդ է որեւէ գնահատական տալ, ՀՀ դատախազությունը, ԱԱԾ-ն խնդրով զբաղվում են, ըստ ամենայնի, քննությունը ցույց կտա, թե ինչ է եղել , բայց այն հանգամանքը, որ արդեն իսկ կասկածյալների մեջ երեք հայ կա, նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ գործարք է արվել, որը, ըստ ՌԴ դաշնային ծառայության, նպաստել է տեղի ունեցածին։ Դա շատ բարդ իրավիճակում է դնում Հայաստանին։ Բուլղարիայից մեքենան եկել է Վրաստան, ապա Հայաստանում փաստաթղթերը ձեւակերպել են, որ կարողանա ԵԱՏՄ տարածքում ազատորեն երթեւեկել, ինչից հետո մեքենան գնացել է եւ տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՌԴ ՍԴԾ տարածած տեղեկությանն այն մասին, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով կասկածյալների թվում նաեւ ՀՀ քաղաքացիներ կան։
Իսագուլյանը շեշտում է՝ Հայաստանում կարեւոր հարցերի պատասխաններ պետք է տրվեն։ «Մինչեւ հիմա օպերայի հրապարակի էլեկտրասյուները Ուկրաինայի դրոշներով են ներկված, Հայաստանի տարբեր ուժեր ու ՀԿ-ներ, առանց հաշվի առնելով Ուկրաինայի դիրքորոշումն Ադրբեջանի վարած քաղաքականության հարցում, ոգեւորված են Ուկրաինայով, եւ, ըստ էության, դրանով ցույց են տալիս, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում կապված Արցախի հետ, դրան էլ են համաձայն։ Վերջիվերջո, Հայաստանը պետք է հստակեցնի, թե որն է իր առաջնահերթությունները »,-նշում է Իսագուլյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաբազան երկրից հանելու վերաբերյալ խոսակցություններն ամենաբարձր մակարդակով են տեղի ունենում։
ՌԴ-ի ԱԴԾ–ի հանրային կապերի կենտրոնը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունն էր, ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի։
Իսագուլյանի խոսքով, եթե իրավապահները իսկապես փաստեն ՀՀ քաղաքացիների կապը տեղի ունեցածի հետ, ապա դա երկրի համար ծանր հետեւանքներ կարող է ունենալ, որովհետեւ ,այդ դեպքում, պետք է հասկանալ, թե թելերը մինչեւ ուր են տանում։ «Քննությունը պետք է ցույց տա, թե դա որքանով կարող է կապ ունենալ ՀՀ իշխանությունների հետ, թե ինչ մարմիններ են մասնակցել, ովքեր են մասնակցություն ունեցել փաստաթղթերի պատրաստման գործընթացում »։
Իսագուլյանը , միեւնույն ժամանակ, շեշտեց, որ լրջագույն ռիսկեր ու վտանգաներ են ստեղծվում նաեւ հենց Հայաստանի ներսում անվտանգության տեսանկյունից։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական, մեղմ ասած, ոչ այնքան հեշտ հարաբերություններին, Գառնիկ Իսագուլյանն ակնհայտ համարեց, որ Հայաստանի գործող իշխանությունը մասնակցում է Ռուսաստանին տարածաշրջանից հանելու գործընթացին եւ այստեղ այլ կարծիք լինել չի կարող։
Ըստ նրա՝ այժմ Հայայստանը նույն այն վիճակում է, որում 44-օրյա պատերազմի օրերին էր գտնվում ՝ բացարձակ ոչ կոմպետենտություն ու դիլետանտիզմ է տիրում, իսկ իշխանությունը սեփական աթոռը պահելու համար պատրաստ է կործանել ամեն ինչ։ Ըստ Իսագուլյանի, ամեն ինչ գիտակցված է արվում ու պատահական չէ, որ գործող իշխանության շատ ակտիվիստներ մինչեւ 2018 թվականը ցույցներ ու միտինգներ էին անում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ, իսկ Ալեն Սիմոնյանն արդեն Մոսկվայում որոշակի հարցադրումներ է անում, որոնք հստակ վկայում են, որ ՀՀ-ն փոխում է աշխարհաքաղաքական կուրսը՝ իր համար անհայտ հետեւանքներով։
Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված մամուլի որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք “Գու Ար Ջի Գրուպ” ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։
Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական “BALTEX CAPITAL S.A.” կազմակերպությունից ուղարկված “Գու Ար Ջի Գրուպ” ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022 թ-ի սեպտեմբերի 27-ին, ժամը 14:53-ինտենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի27-ին, ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով “Գու Ար Ջի Գրուպ” ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, “Ալյանս տերմինալ” ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից “Border Cross” համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան “ելքագրված” նշումը: Տրանսպորտային միջոցը “Ալյանս տերմինալ” ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022 թ-ի սեպտեմբերի28-ին, ժամը 09:43-ին “Ալյանս տերմինալ” ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է “ավարտված” կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022 թ-ի սեպտեմբերի29-ին, ժամը 16:12-ին հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, “Ալյանս տերմինալ” ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։
Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:
Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինությանը, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը “Ալյանս տերմինալ” ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022 թ-իսեպտեմբերի30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար “Գու Ար Ջի Գրուպ” ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական “Лидер” ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։
Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է “դեղին ուղի” միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։
Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ “ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ” ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարգիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ-ի սեպտեմբերի30-ին, ժամը 16:16-ին:
Պետք է նշել, որ “Ալյանս տերմինալ” ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:
Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է “ելք մաքսային մարմնից” կարգավիճակ:
Տարանցման հայտարարգիրը Վերին Լարս մաքսային կետում “ավարտված” կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին։
Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու և փողերի լվացման դեպքի բոլոր հանգամանքները:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետը, ունենալով բանկոմատների վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու պարտականություն, 2021 թվականի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, կանխիկ ելքի հայտարարագրերի հիման վրա նրա տիրապետմանը հանձնված՝ բանկոմատների լիցքավորման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով կանխիկ թղթադրամներն օրինական հիմքերով ստանալուց հետո, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.555.671.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, բանկի հիշյալ աշխատակիցը, հափշտակած գումարների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, իր ազգականների անվամբ ձեռք է բերել շարժական և անշարժ գույքեր՝ այդ կերպ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 138.784.080 ՀՀ դրամի (գույքի) փոխարկում:
Հանցագործության բացահայտումից հետո Բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բանկի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ղրիմի կամրջի պայթյունի առթիվ հարուցված քրեական գործով ութ մարդ է բերման ենթարկվել, որոնցից հինգը ռուսներ են, երեքը՝ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ «Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցները և գործակալները։ Պայթուցիկ սարքը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային գլանափաթեթով»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Օգոստոսի սկզբին բեռը Օդեսայի ծովային նավահանգստից ուղարկվել է բուլղարական Ռուսե։ Բուլղարիայից այն շարժվել է դեպի վրացական Փոթի նավահանգիստ, ապա Հայաստան։ Փոխանցմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Ցյուրկալո Միխայիլ Վլադիմիրովիչը, Կովաչ Դենիս Օլեգովիչը, Սոլոմկո Ռոման Իվանովիչը, Վրաստանի քաղաքացի Ինոսարիձե Սանդրոն և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
2020-ին Ադրբեջանը նույնպես գին է վճարել, նաև իր վրա է վերցրել որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև՝ աշխարհաքաղաքական:
Որն է այդ գինը: Դա հասկանալու համար պետք է մի պարզ հարցի պատասխան ունենալ, ով է զինել, ապահովել ռազմական մասնագետներ, տրամադրել հետախուզական ու դիվանագիտական տանիք, նաև, ըստ երևույթին, Հայաստանում իշխանափոխություն ապահովել, դրա համար նաև ձևավորելով հանրային կարծիք, օգտագործելով նախկին իշխանությունների բազմաթիվ սխալները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ամեն ինչը, սկսած քաղաքականության մեջ, հատկապես միջազգային հարաբերություններում, ունի գին:
1994-ի հաղթանակի համար մենք գին ենք վճարել, գնի մեջ մտնում է նաև հետագա շրջափակումը երկու հարևանների կողմից, մութ ու ցուրտ տարիները, էլ չեմ խոսում զոհերի, վիրավորների ու տեղահանվածների մասին: Գնի մեջ է մտնում նաև աշխարհաքաղաքական պարտավորությունները:
2020-ին Ադրբեջանը նույնպես գին է վճարել, նաև իր վրա է վերցրել որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև՝ աշխարհաքաղաքական:
Որն է այդ գինը: Դա հասկանալու համար պետք է մի պարզ հարցի պատասխան ունենալ, ով է զինել, ապահովել ռազմական մասնագետներ, տրամադրել հետախուզական ու դիվանագիտական տանիք, նաև, ըստ երևույթին, Հայաստանում իշխանափոխություն ապահովել, դրա համար նաև ձևավորելով հանրային կարծիք, օգտագործելով նախկին իշխանությունների բազմաթիվ սխալները:
Առաջին հայացքից այդ երկրներն են Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, Պակիստանը: Լավ մտածելու դեպքում շարքը կարելի է շարունակել: Իսկ այդ օգնության համար ինչ գին է վճարել Ադրբեջանն ու իր վրա ինչ պարտավորություններ է վերցրել: Դրա համար պետք է հասկանալ, թե վերը նշյալ երկրներն Ադրբեջանից ինչ ակնկալիքներ ունի: Այստեղ նույնպես, առաջին հայացքից, կարծես թե պատասխանը կարելի է կռահել:
Ադրբեջանից ակնկալվում է ռազմական գործողություններ Իրանի հանդեպ, ավելի պարզ ասած՝ պատերազմ, իսկ հետագայում, նաև գործողություններ Ռուսաստանի դեմ՝ բայց դա հետագայում:
Ադրբեջանն այդ գինը պետք է վճարի, այս հարթությունում խաբել չի ստացվի ու դրա համար Ադրբեջանը պետք է ապահովի իր թիկունքը՝ Հայաստանը, նաև Հայաստանի տարածքով զորք ու զինամթերք կարողանա փոխադրել իր տարածք, երբ դրա ժամանակը գա:
Սա է Ադրբեջանի գինը, որը նա պետք է վճարի իր պարտատերերին իր հաղթանակի համար:
Իսկ մենք ինչի համար ենք շարունակում գին վճաել Ադրբեջանի հաղթանակի համար ու հրաժարվում մեր ամեն ինչից, սկսած դեմքից ու ինքնությունից: Այ այս հարցի պատասխանն, ի տարբերություն Ադրբեջանի, հնարավոր չէ գտնել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։
«Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Հունանյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Նա նշել է, որ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն մնայուն խաղաղության պայմանագիր: Նրա խոսքով ՝այս մնայուն խաղաղությանը պայմանագրին տանող ճանապարհին էլ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է սահմանների ճշգրտումը: Չավուշօղլուն հավելել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարություն է տրվել, 5 սկզբունքի շուրջ համաձայնության են եկել՝ հավելելով, որ արդյունքում պետք է կյանքի կոչել այս սկզբունքների վրա հիմնված պայմանագիրը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի ջանքերը և միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք սա դիտարկում ենք որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը որևէ կերպ միջամտելու և մեր կողմի միջնորդական ջանքերը նեղացնելու հերթական փորձ»։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ինքնիշխան պետության գործն է, թե ինչպես կառուցի իր հարաբերությունները։ Բայց միևնույն ժամանակ, խոսելով ԵՄ ներկայացուցիչների իրական հնարավորությունների մասին, Զախարովան ասել է, որ «8 տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի նման թեժ փուլ»։
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Գիտենք դրանց եզրակացության ժամկետները: Եվ մենք կանոնավոր կապեր ենք պահպանում այդ հարցի շուրջ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Ակնկալում ենք օգտվել նաեւ առաջիկայում Աստանայում ԱԳ նախարարի կողմից Խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված միջոցառումից»,- ասել է Զախարովան։
«Փաստինֆո»-ն գրում է․
44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանամության կարգից։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացրել են, որ 261 մասնակից, ովքեր ստացել էին հաշմանդամության 3-րդ կարգ, վերափորձաքննության ժամանակ զրկվել են կարգից, եւս 16 հոգի զրկվել են կարգից՝ մինչ այդ ունենալով հաշմանդամության երկրորդ կարգ։ Իսկ 128 հոգու հաշմանդամության կարգը 2-րդ-ից իջեցվել է 3-րդ:
Նշենք, որ 44-օրյայի ժամանակ հաշմանդամ դարձած տղաների հաշմանդամության կարգը տրվել է՝ հիմք ընդունելով 2003թ. հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները:
Ինչպես «Փաստինֆո»-ին հաղորդել են աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից, 2023 թվականի փետրվարի 1-ից արդեն անձի հաշմանդամության սահմանման գործընթացն իրականացվելու է այլ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի միջոցով:
«Վերոգրյալի հիմքով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածով հաստատվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, իսկ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման հավելվածով՝ հաստատվել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները»,-նշված է նախարարության պատասխան գրության մեջ:
Այսինքն՝ հետայսու ևս հաշմանդամության կարգ սահմանելիս հաշվի չի առնվելու՝ շահառուն ռազմական գործողությունների ժամանա՞կ է հաշմանդամ դարձել, թե՞ այլ պայմաններում: Հաշմանդամության կարգ սահմանելու հիմքում բոլոր դեպքերում դրվելու են նույն չափորոշիչները:
«Անձի հաշմանդամության սահմանման չափորոշիչները բխում են հաշմանդամության սահմանումներից և դիտարկվում են անձի օրգանիզմի ֆունկցիաների, անձի գործունեության և մասնակցության սահմանափակումների համատեքստում և չեն կարող կախված լինել ռազմական գործողություններին մասնակցելու հանգամանքից»-ասված է նախարարության գրության մեջ:
Ինչպես նշված է 2023թ. փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող որոշման հավելվածում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր առանձին դեպքի համար ձևավորվելու է գնահատող նոր հանձնաժողով։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվելու են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից:
Համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» որոշման՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող ամբողջ փաստաթղթաշրջանառությունը 2023 թվականի փետրվարի 1-ը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ «e-disability» էլեկտրոնային համակարգի օգնությամբ:
Վերջինիս նախագծումը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը՝ հասցնել ապահովել փորձնական կիրարկումը և ներդրումը։
Ա՛յ ընկերներ․ Սեպտեմբերի 27-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հանդիպել եւ արդյունքում «ստացել» են մի փաստաթուղթ, որը այնուհետ Պրահայում դրվել է Փաշինյան-Ալիեւ բանակցությունների սեղանին։ Չե՞ք տեսել, դե նայեք։ Երեկ արտահոսքի արդյունքում բացահայտվել է այդ փաստաթուղթը։ Դատելով նրանից, որ այն լայնորեն տարածվել է, բայց չկա որեւէ հերքում, ստացվում է որ, այդ թուղթը խիստ հավաստի է։
Ամենանընդունելի կետերից ընդամենը մեկը․
«Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ — ի բնակիչների իրավունքների եւ անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»։
Փաշինյանը գնում է ու ակտիվ հանդիպումներ ունենում Ալիեւի հետ, որպեսզի արցախցիները դառնան էթնիկ փոքրամասնություննե՞ր, Ադրբեջանի մարզերից մեկո՞ւմ, ընդամենը ներկայացուցիչ ունենան, որը քննարկում կանցկացնի Ալիեւի նշանակված ներկայացուցչի հետ։
Նիկոլը հարցազրույցում ասում է՝ թող Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, Արցախի բարձր պաշտոնյաներն ասում են՝ պատրաստ ենք ուղիղ բանակցել։ Ո՞ւմ հետ եք բանակցելու, Ալիեւի՞։ Իսկ մի գուցե ժպտացող ու կացինը ձեռքին Ռամիլ Սաֆարովի՞։ Մի հատ ինչ-որ «ճ» կլասի ներկայացուցչի՞։ Ու քննարկելու եք ոչ թե որպես Արցախի տեր, այլ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություն՝ ընդամենը ինչ-որ իրավունքներ ունենալու համար։ Դա էլ հարց է՝ ձեզ տալո՞ւ են այդ իրավունքները, թե ոչ։ Վստահ կարող եք լինել՝ չեն տալու։ Ավելին, մուռ են հանելու նախորդ 30 տարին նվաստացած լինելու համար։ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները շատ ավելի մեծ իրավունքներ ունեն, քան ունենալու են Ադրբեջանում հայերը։ Քրդերը, եզդիները, որոնք մեզ մոտ ունեն կազմակերպություններ, խորհրդարանում ներկայացուցիչներ, դուք ոչինչ չեք ունենալու, ընդամենը ներկայացուցիչ, որը պետք է քննարկում անի ձեր իրավունքների վերաբերյալ։
Ի՞նչ կարգավիճակ, անվտանգություն, իրավունքներ, ոչինչ էլ չեն բանակցել, ոնչինչի էլ չեն կարողացել հասնել։ Կարող էին անգամ չգնալ բանակցելու, կարող է ավելի լավ տարբերակ լիներ։
Շեշտում եմ․ սա Միացյալ Արեւմուտքի քավորությամբ միջնորդած տարբերակն է։ Էն որ բերեցին Փելոսիին ու սարքեցին ամենայն հայոց փրկիչ, դրոշները սաղ քաղաքով մեկ տնկեցին (անգամ Հայաստանի անկախության օրը Ամերիկայի դրոշներն էին ծածանվում մեր երկրում), օրումեջ Բլինքենի հետ ա խոսում, Արարատը Բայդենի հետ ա նկարվում, ասացին վերջ՝ ռուսներին պասլատ անենք, ընդունենք Արեւմուտքին, Եվրոպային, այ էս ա»,- գրել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.