23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարությունը նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհել տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում 150․000 $ -ի ներդրում կատարած անձանց։
«Միացյալ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախագծին՝ ընդգծելով անվտանգային բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան նախագծի ընդունման դեպքում։
Ըստ Այվազյանի՝ նախագծից առաջին հերթին կօգտվեն Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր, ստանալով ՀՀ քաղաքացիություն, կարող են դառնալ ՀՀ սեփականատեր, ինչն իր մեջ անվտանգային առումով լուրջ վտանգներ կարող է պարունակել։
«Քաղաքացիություն ստանալով՝ թուրքերը և ադրբեջանցիները հեշտորեն կարող են ազդել բնակչության դեմոգրաֆիական կազմի, քաղաքական գործընթացների վրա և անուղղակիորեն լուծել իրենց բաղձալի երազանքը՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Պատկերացրեք տեսականորեն․ 50 Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ 150․000$-ով գնեցին ՀՀ քաղաքացիություն և ամբողջ Սյունիքի սեփաականությունը, հողերը 2-3 մլրդ դոլարով գնեցին, արդյունքում Սյունիքի հողերի մեծ մասում իրենք կդառնան հողի սեփականատեր։ Սա լուրջ անվտանգային սպառնալիք է»,- ասաց Վարդան Այվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը ցույց տվեց, որ աշխարհում ամենաէժան էներգակիրներ ունեցող երկիրը ՌԴ-ն է, որի հետ աշխարհում ոչ մի երկիր մրցակցել չի կարող։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Հայաստանի էներեգետիկ անվտանգությանն ու խորացող հակառուսականության համատեքստում հնարավոր խնդիրներին։ «Նման գին, որը հիմա մենք վճարում են գազի համար՝ մոտ 170 դոլար սահմանին՝ 1000 խմ-ի համար, այսօր աշխարհում գոյություն չունի, դրանից մի փոքր ավելի էժան Բելառուսն է վճարում, որը ՌԴ-ի հետ միութենական պետություն է, իսկ համաշխարհային գները շատ ավելի թանկ են, Եվրոպայում գները, ընդհանրապես, անցնում են բոլոր տրամաբանական սահմանները։ Մեկ ամիս առաջ նույն 1000խմ-ի համար նրանք վճարում էին 3 հազար դոլար, հիմա մի փոքր իջել է գինը, անցել հազար դոլարը, բայց կրկին, դա ֆանտաստիկ թանկ գին է, իսկ պատճառն այն է, որ իրենք հրաժարվել են ռուսական գազից, փոխարենը բերում են ամերիկյան, քաթարական այսպես կոչված հեղուկացված գազը»,-բացատրում է մասնագետը՝ շեշտելով, որ այս առումով, ՌԴ-ն մրցակից չունի։
Նույն Իրանը Թուրքիային գազը վաճառում է նվազագույնը 400 դոլար, այն էլ՝ Թուրքիայի երկարատեւ բանակցությունների արդյունքում։ Այնպես, որ, ըստ մասնագետի, եթե Հայաստանի իշխանությունը դիտարկում է ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխություն, պետք է նկատի ունենա, որ ռուսական գազին այլընտրանք չկա, մյուս կողմից ատոմակայանի խնդիրն է։ Աշխարհի ատոմակայանների շուրջ 30 տոկոսը, Մանվելյանի խոսքով, աշխատում է ռուսական հարստացված ուրանով։ «եթե նկատել եք, սանկցիաներ կիրառվեցի ՌԴ-ի բոլոր սեգմենտներում, բացի միջուկային, որովհետեւ ամերիկյան ատոմակայաններն աշխատում են ռուսական ուրանով, արեւելաեվրոպական երկրների ատոմակայանները եւս աշխատում են ռուսական ուրանով, որը եւ՛ ավելի որակով է, եւ՛ ավելի էժան»։
Մասնագետը հիշեցնում է մի հանգամանք եւս՝ Ռուսաստանը հայկական պատրաստի ապրանքների սպառման հիմնական շուկան է, այդ ապրանքները եվրոպական շուկա չեն գնում , դրանց 80 տոկոսը հենց ռուսական շուկայում է սպառվում, ուստի, նման պայմաններում չհիմնավորված կերպով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու քաղաքականությունը, Մանվելյանի խոսքով, ընդամենը գործող իշխանության մտավոր տհասության վկայությունն է։
«Կամ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, կամ հասկանալով՝ ուզում են Հայաստանի տնտեսական վիճակն էլ ավելի վատացնել»,-ասում է Արմեն Մանվելյանը։
Անդրադառնալով Հայաստանի էլեկտրաէներգետիկ ռեսուրսին, մասնագետը նկատեց՝ էլեկտրաէներգիա արտահանով Հայաստանը վերջին 2 տարիներին դարձել է այն ներկրող երկիր, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի արդյունահանման լուրջ խնդրի առաջ է, որովոհետեւ պետք է կառուցվեր նոր ՋԷԿ-ը, որը չկառուցվեց, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը փակ է եւ չի աշխատում, քանի որ ներքին սպառումը քիչ է, իսկ արտահանում գրեթե չկա։ Արմեն Մանվելյանը ընդգծում է՝ այդպես էլ չկառուցվեց դեպի Իրանի բարձրավոլտ համակարգը, մինչդեռ այն շահագործման պետք է հանձնվեր դեռ 2019 թվականին։
«Իշխանությունը ձախողել է այս ծրագրերը, Հայաստանը դարձել է Վրաստանից էլեկտրաէներգիա ներմուծող պետություն, մինչդեռ նախկինում մենք էինք Վրաստանին տալիս»,-ասում է մասնագետը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ մենք արդեն իսկ էներգետիկ խնդիր ունենք, որովհետեըւ չունենք էներգետիկայի զարգացման ծրագիր, մարդիկ կոմպետենտ չեն, էներգետիկայի նախարարություն ընդհանրապես չկա, փակվել է։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրին, որը այդպես էլ կյանքի չի կոչվում, մասնագետն այն ֆեյք համարեց, շեշտում է՝ այն իշխանության տարածած կեղծիքներից հերթականն է ։ «Որեւէ նոր ատոմակայան չի կառուցվում, չկա նման ծրագիր, կարող է՝ իրենք բանակցություններում դնում են, օրինակ, որ լավ կլինի՝ նոր ռեակտոր կառուցել, խոսքը հենց ռեակտորի եւ ոչ թե նոր ատոմակայանի կառուցման մասին է, բայց ռուսական մեկ ռեակտորի միջազգային գինը 4-5 միլիարդ դոլար է, այսինքն, նվազագույնը 4 միլիարդ դոլար, իսկ օրվա իշխանությունները ոչ միայն ի վիճակի չեն նման գումար վճարել։ Բացի այն, որ դա շատ թանկ է, հզորությունն էլ նվազագույնը 1000-1200 մեգավատ է ինչը Հայաստանի տարեկան պահանջարկն է, իսկ որպեսզի այդ ատոմակայանն աշխատի, պետք է Հայաստանի բոլոր գեներացնող ՋԷԿ-երն ու ՀԷԿ-երը անջատես, իսկ դա նշանակում է նաեւ էլէկտրաէներգիայի գները թանկացնել, ընդ որում, ոչ թե 5-10 տոկոսով, այլ՝ կրկնակի։ Այսինքն, ի սկզբանե, այդ ծրագիրը այս իշխանության օրակարգում եղել է կեղծ եւ սուտ, ուղղակի մարդկանց ականջին ինչ-որ օրակարգեր են փորձում հասցնել», -բացատրեց Մանվելյանը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրում։ Ավելին՝ պաշտոնական հայտարարությունների մակարդակում նկատվում է հետընթաց, իսկ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին հայտարարած ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն էլ կարծես ընդհատակ է անցել։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ–թուրքական եւ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայով։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրում կան կյանքի կոչվելու նախագագծեր։ «Ադրբեջանի պնդում է, որ «Լաչինի» եւ Զանգեզուրի» միջանցքները պետք է նույն կարգավիճակն ունենան։ Սրանցից բացի կան նաեւ այլ նախագծեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել։ Դա պետք է կյանքի կոչվի։ ԱԳ նախարարներին հանձնարարվել է զբաղվել խաղաղության համաձայնագրի աշխատանքներով»,–ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որն ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։ «Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կնպաստի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,–շեշտել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ադրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի սեփական խախտումները, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար»,– գրել է Փաշինյանը։
Նա նշել է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են մշտական միջազգային մեխանիզմներ։
ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ-ն և Դ. Մ-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա-ի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածքներ:
Բացի այդ, Հ. Ա-ն իր մտերիմ Գ. Մ-ի և նրա ներկայացրած անձի՝ Ծ. Գ-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող 209 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասի վերաբերյալ կազմված կադաստրային գործում առկա կեղծ փաստաթղթերը ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ ապօրինի մուտքագրելու գործընթացը կազմակերպելու համար 2020 թվականին Գ. Մ-ից ստացել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի ապրիլի 9-ին վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը Հ. Ա-ի կազմակերպմամբ մուտքագրվել են կադաստրային գործերի էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառվել են տեղեկություններ այն մասին, թե իբր հողամասի սեփականատեր է հանդիսանում Ծ. Գ-ն:
Դրանից բացի, պաշտոնատար անձ Հ. Ա-ն, տեղեկացված լինելով, որ Գ. Մ-ն արդեն իսկ անմիջական մասնակցություն է ունեցել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակությանը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով մի շարք հողամասերի կադաստրային գործերում առկա կեղծ փաստաթղթերի առանձնահատկությունների մասին, Գ. Մ-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2021 թվականի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում ապօրինի կերպով որպես նշված հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ:
Հ. Ա-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 2,343,611,164 ՀՀ դրամ արժողությամբ 5 հողամասեր դուրս են բերվել պետության հաշվեկշռից և անցել այլ անձանց տնօրինության տակ:
Հ. Ա-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։ Այս մասին տեղեկանում է «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։
Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել էր ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չէին թույլատրել վերջինիս մուտքը Հայաստան՝ միայն պատճառաբանելով, թե նա ընդգրկված է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։
Փաշինյանի աշխատակազմը հետեւյալ պարզաբանումն էր տարածել նրա մուտքն արգելելու հետ կապված․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ «Ռուսաստանը միտումնավոր է սահմանային բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև և որ Մոսկվան մենակ է թողել Երևանին»: Ռուս պաշտոնյան Մակրոնին պատասխանել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:
«Եվրոպական քաղաքականության սիրելի մեթոդը է հիվանդ գլխից առողջ գլխին բարդելը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունը։ Ֆրանսիացին մեղադրել է Ռուսաստանին, մեջբերում եմ, հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը բորբոքելու», Կովկասում և դրանից դուրս «իրավիճակը ապակայունացնելու» համար։
Հայտարարությունն առավել քան ոչ կոռեկտ է, կոպիտ, այլասերված և անընդունելի, ինչպես այն որակել է մեր երկրի նախագահը: Բայց հավելեմ՝ դա միանգամայն բացատրելի է իրականության թերի ու ատլանտյան ընկալման դիրքերից։ Մակրոնն, ըստ էության, ոչ թե Ռուսաստանին էր մեղադրում, այլ արդարացնում էր իրեն: Հեռուստահաղորդավարները նրան կշտամբեցին, որ «Ֆրանսիան Հայաստանը թողել է ճակատագրի քմահաճույքին»։ Նա ոգևորված պատմում է, թե Ֆրանսիան որքան է սիրում Հայաստանը։ Այստեղ հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին ուղղված հաշվարկը բավականին պարզ երևում է։ Փորձում է իմաստուն և վեհ տեսք ունենալ:
Այնուամենայնիվ, վերհիշենք, թե ինչպես է ավելի քան կես դար՝ 1960-ականների վերջից ի վեր, Ֆրանսիան իրեն պահում իր նախկին գաղութներում։ Դրա պատճառով արյան ինչ գետեր են խոսել Մալիում, Ռուանդայում, Կոնգոյում, Ալժիրում։ Ինքը՝ Մակրոնը, ժամանակին աֆրիկացիներից ներողություն Է խնդրել քաղաքակիրթ Ֆրանսիայի մեղսակցությամբ տուտսիների ցեղասպանության համար, կտրված գլուխների ու հիմնովին ավերված գյուղերի համար, դիակներով լի հորերի համար։ Այն ամբող «բաժանիր և տիրիրի» համար կախյալ և աղքատ երկրներում, ինչը հավերժ ֆրանսիացիների խղճին է: Այսինքն՝ իր նողկալի գաղութային անցյալի համար և բավականին ակնհայտ ամերիկամետ ներկայի համար։ Հիասքանչ է, պարո՛ն նախագահ», — գրել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով:
France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի, Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։
Անցյալ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել դեպի երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար:
Հետաքրքիր է հետևել, թե ինչպես դեմքի «լուրջ» արտահայտությամբ իշխանության ներկայացուցիչները համոզում են իրենց ընդիմախոսներին լինել իրատես։Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը.
«Ըստ երևույթի` իրենց պատկերացումը «լինել իրատես» նշանակում է համաձայնվել Արցախը թուրքերին վերջնական հանձնելու նպատակների հետ։
Բարի…լինենք իրատես։
ԵՒ այսպես…եթե Արցախը այս կան այլ ձևաչափով անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, ապա դա նշանակում է արցախահայության ոչնչացում կամ տարհանում։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ( առանց Արցախի լրացուցիչ կարգավիճակի հստակեցման) տակ ստրորագրող իշխանությունը հանձնում է Արցախը ոչնչացման։
Ոչ մի միջազգային անվտանգություն երաշխիքներ գործնականում ի զորու չեն լինի կանգնացնել ցեղասպան Ադրբեջանին։
Ոչ մի ստորագրած թուրք-ադրբեջանական ոհմակի հետ «խաղաղության պայմանագիր» չի կարող երաշխավորել, որ պատերազմի չի վերսկսի։
Եթե նույնիսկ սրանք ի վերջո «թղթով» հանձնեն մարդասպաններին Արցախը ,ապա դա չի բերելու խաղաղություն և յուրաքանչյուր դեպքում Ադրբեջանը ԱՆՊԱՅՄԱՆ փորձելու է կրկին պատերազմ հրահրել Հայաստանի դեմ ։
Հայաստանի իշխանությունների բոլոր փորձերը «խաղալ» գերտերությունների հակասությունների շուրջ բերելու են իրավիճակի ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ սրացմանը Հայաստանի և Արցախի շուրջ։
…և այս կարգի շատ իրատեսական փաստեր կարելի է հնչեցնել
…
Ցանկանում եք լինել իրատես…խնդրեմ»,-գրել է նա:
Ղրիմի կամրջի պայթյունի գործով մեղադրյալի որդին, ով ապրում է Խերսոնի մարզում, հաստատել է հոր կալանավորման մասին լուրը, և հայտնել, որ այդ «գործը սարքած է»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ չի հավատում իր հոր մասնակցությանը կամուրջը պայթեցնելու գործում։
Մաքսիմի խոսքով՝ հայրը՝ Ռոման Սոլոմկոն, Ղրիմ է գնացել հոկտեմբերի 8-9-ը։ Նա պատմել է, որ Ռոման Սոլոմկոն մեկնել է Վրաստան, որտեղ զբաղվել է մաքսային հայտարարագրերով, բրոքեր է վարձել և դուրս եկել Վրաստանից․ «Նա պետք է գումար թողներ այնտեղ, մենք պաշտոնապես թողել ենք մեր փաստաթղթերը ընկերություններից… Մենք պաշտոնապես ներկայացրել ենք ամեն ինչ»,- եզրափակել է Մաքսիմը՝ նշելով, որ ինքը «ուղղակի խոսքեր չունի այս ամենի մասին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել՝ փլուզելով ավտոմոբիլային ճանապարհի երկու երթուղի, որը ժամեր անց վերականգնվել էր։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է մեղադրյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը։ ՀՀ պատկան կառույցները ներկայացրել են պարզաբանումներ և նշել, որ կուսումնասիրեն հրապարակումները, ՊԵԿ–ը ներկայացրել է բեռնատարի մաքսազերծման մասին մանրամասներ`առանց խախտումների։
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Միևնույն ժամանակ, ըստ օրենքի՝ նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են կառավարության որոշմամբ:
Վարչապետի 2022թ․ հուլիսի 29-ի որոշմամբ՝ հաստատվել է օրենքի այդ կետի կիրարկումն ապահովող միջոցառումը, և հոկտեմբերի 12-ին ոստիկանությունը ներկայացրել է նշանակալի ավանդի նկարագրությունն ու գնահատման չափանիշները։
Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք՝
կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրեն առնվազն 150 հազար դոլար,առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի
(բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ կներդնեն առնվազն 150 հազար դոլար՝ առնվազն 10 տարի ժամկետով,
ձեռք կբերեն պետական պարտատոմսեր առնվազն 150 հազար դոլարի չափով՝ առնվազն 7 տարի ժամկետով,
ձեռք կբերեն անշարժ գույք՝ առնվազն 150 հազար դոլարի չափով՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
որևէ ներդրումային ֆոնդում կներդնեն (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար դոլարին համարժեք գումար՝ առնվազն 10 տարի ժամկետով,
կհիմնադրեն 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն Հայաստանում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ Հայաստանում, որն ունի 500 և ավելի աշխատող ՀՀ-ում,
կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ,
կկատարեն 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
կունենան Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ,
կունենան փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կանեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով:
ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև, օրինակ՝ ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.