23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լիբանանյան kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից իր հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին։
Հոդվածում ներկայացված են Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ իրանական զորավարժությունները սկսվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից մի քանի օր անց, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը և միջամտել է ղարաբաղյան հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի։
Այս համատեքստում կայքի աղբյուրը, ով Ռաիսիին ուղեկցել է Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու առաջնորդների միջև վեճ է եղել։
Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ալիևը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին և այն որակել որպես սպառնալիք Բաքվի անվտանգությանը։
Ալիևը նաև կտրուկ արձագանքեց, երբ Ռաիսին պատասխանեց, որ ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, պայքարելու ցանկացած այնպիսի ծրագրի դեմ, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն, և անհրաժեշտության դեպքում նաև պատերազմի համար:
Ալիևը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանին դիմակայելու համար զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։
Նշվում է նաև, որ Ռաիսին Ալիևին մեղադրել է Իրանում բողոքի ակցիաների ֆոնին ադրբեջանցի անջատականներին աջակցելու և նրանց համար սեփական լրատվամիջոցներ ստեղծելու մեջ։ Ի պատասխան՝ Ալիևը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել հեղափոխությունը արտահանելու գաղափարից։
Եվրամիությունը հաստատեց Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին որոշումը։ Երևույթն ինքնին աննախադեպ է և չնայած Ադրբեջանի կողմից նման հնարավորության մերժումը իր տարածքում, այդուհանդերձ, առաջին անգամ հայ-ադրբեջանական սահմանին կլինի միջազգային ծանրակշիռ ներկայություն։ Որքանո՞վ արդյունավետ կլինի ԵՄ դիտորդական խմբի տեղակայումը և ի՞նչ սպասել այդ նախաձեռնությունից։
«Դիտորդական առաքելությունն ինքնին դրական գործընթաց է և դրանք տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում կարող են նպաստել խաղաղության հաստատմանը»,-նշեց «Հայ ազգային ճակատի» հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրուցակցի խոսքով, առաքելության արդյունավետության մասին խոսելիս պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք․ Եվրոպան այսօր լրջագույն հակասություններ և խնդիրներ ունեի Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, իսկ ռուսական ներկայությունը մեր երկրում ու տարածաշրջանում շատ ազդեցիկ է։
«Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ․ Եվրամիությունն ու եվրոպական գործիչները սահմանափակվեցին դեկլարատիվ հայտարարություններով։ Ի՞նչ արեց Եվրամիությունը, երբ 2020 թ․ ադրբեջանցիների և թուրքերի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործվեց 21-րդ դարի նոր «ցեղասպանությունը»։ Ոչինչ չարե՛ց»։
Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայմանը, Գևորգյանը մտավախություն հայտնեց, որ Եվրոպան մեծ հաշվով հետաքրքրություններ չունի Հայաստանում և էներգետիկ ճգնաժամի պայմաններում ավելի շատ նրա շահերը կարող են համընկնել Ադրբեջանի հետ՝ իբրև ռուսական գազի այլընտրանքային երկրի։
«Մեծ հաշվով էական սպասելիքներ չպետք է ունենալ հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական խմբի ներկայությունից, որովհետև, ինչպես նշեցի, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, Եվրոպան ոչ մի գործուն քայլ չի արել հայերի դեմ կատարվածը դատապարտելու ուղղությամբ։ Բացի այդ, թե՛ Արևմուտքը, թե՛ Եվրոպան, ըստ էության, կողմ են Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն, հետևապես նրանց ներկայացուցիչների գործունեությունը ոչ մի հավատ չի ներշնչում»,-շեշտեց ռազմական գործիչը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված զինծառայողներին վճարումների ժամկետների և չափերի խստիվ պահպանման մասին կարգադրությունը, հայտնում է interfax.ru-ն։
«Այսօր ես ստորագրել եմ հանձնարարական՝ սահմանված ժամկետների և վճարումների չափերի խստիվ պահպանման մասին, հիշեցնեմ, որ դրանք պետք է կազմեն օրացուցային ամսվա համար առնվազն 195 000 ռուբլի»,- ասել է Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստում:
Ռուսաստանի Դաշնության զինծառայողները, անկախ նրանից, թե ինչ առաջադրանքներ են կատարում, պետք է ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով, ասել է ՌԴ նախագահը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք հպարտ ենք յուրաքանչյուրով, ով անցնում է զինվորական ծառայության, կատարում է հայրենիքի պաշտպանության իր պարտքը, և մեր զինվորները, անկախ նրանից, թե ինչ առաջադրանքներ են կատարում, պետք է ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով»,- ասել է ՌԴ նախագահը։
Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ Այս մասին նշում է հնդկական ThePrint առցանց թերթը։
«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- նշում է ThePrint-ը։
Ըստ թերթի՝ Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:
ThePrint-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության օգտին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով, մի երկրի, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը։
ThePrint-ի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։
«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»- հայտնել է ThePrint-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերը Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանը օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ:
Անցյալ շաբաթ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), որի կազմում են նախկին խորհրդային հանրապետությունները, ինը ղեկավարները հանդիպեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։
Այս հանդիպմանը իրենց երկրների միջև առկա հակամարտության մասին խոսելիս միմյանց բախվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ մյուս մասնակիցների, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:
Ալիևի հայտարարությունները լի էին կեղծիքներով։ Նա ստորեն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը տեղադրել է «Հայաստանում արտադրված 1400 հակահետևակային ական… Լաչինի շրջանի սահմանի մոտ 2021 թվականին։ Ադրբեջանական մի դիրքից մյուսը տանող ճանապարհները նույնպես ականապատվել են»։ Նա պնդեց, որ «բախումները, դրանց ակտիվ փուլը տևել են առավելագույնը ութ ժամ», թեև Ադրբեջանը մինչ օրս շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Նա ստեց՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադրություն չի ունեցել բռնազավթել Հայաստանի տարածքը, ինչպես ոմանք կարող են ենթադրել»։ Նա անտեսեց այն փաստը, որ ադրբեջանական բանակը շարունակում է մնալ Հայաստանի սահմանների ներսում՝ 2021 թվականի մայիսի 12-ին իր ավելի վաղ ներխուժումից ի վեր։
Ալիևը փորձեց հաճոյանալ Պուտինին՝ պնդելով, որ «Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ, ուզում եմ շեշտել, որ հրադադարի առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։ Ոմանք դա վերագրում են այլ երկրների, ինչը բացարձակապես անհիմն է։ Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ բախումները, ինչպես ասացի, դադարեցվեցին»։ Ալիևն այսպիսով հակասեց այն լուրերին, թե Միացյալ Նահանգներն է միջնորդել հրադադարի հաստատմանը։ Նա նաև խոստովանեց, որ Ադրբեջանը «վճռականորեն մերժել է» Եվրամիության առաջարկը՝ տեղակայելու քաղաքացիական առաքելություն սահմանի ադրբեջանական կողմում։ «Այդ պատճառով առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում», ասաց նա։
Ալիևը սուր քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը համակրական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին։ Ալիևը դժգոհեց, որ Մակրոնը «վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններ է արել… Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ մղելու մեջ…»։ Ալիևը մեկ անգամ ևս փորձեց գոհացնել Պուտինին՝ ասելով, որ Մակրոնը «կողմնակալ հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»: Արդյունքում, Ալիևն ասաց, որ մերժում է Ֆրանսիայի հետագա ցանկացած միջնորդական դերակատարություն ղարաբաղյան հակամարտության մեջ։ Նա նաև դժգոհեց Ֆրանսիայի արտգործնախարարի «հակաադրբեջանական հայտարարություններից», Ֆրանսիայի Սենատի կողմից Ղարաբաղը ճանաչող և «նոյեմբերի կեսերին Ֆրանսիայի Սենատում պատրաստվող» երկրորդ բանաձևից։ Նա այս զարգացումների մեղքը բարդեց «Ֆրանսիայի հայկական սփյուռքի» վրա՝ իր ունեցած ազդեցության պատճառով։
Ալիևը Հայաստանին մեղադրեց Ֆրանսիայում, Լիբանանում և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատների դեմ «սադրանքներ» կազմակերպելու մեջ։ Նա կեղծորեն պնդեց՝ «մենք կասկած չունենք, որ ահաբեկչությունն ու ավերածությունը կազմակերպվել են Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ եմ սա ասում: Որովհետև 1990-ականներին հայկական հատուկ ծառայությունները [Ադրբեջանում] իրականացրել են 32 ահաբեկչական գործողություն՝ պայթյուններ մետրոյում, ավտոբուսներում, լաստանավերում և գնացքներում։ Այդ զարհուրելի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 ադրբեջանցի բնակիչ»։
Այնուհետև Ալիևը փորձեց ղարաբաղյան հակամարտությունը վերածել կրոնական պատերազմի՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական ժողովրդի և ողջ մուսուլմանական աշխարհի նկատմամբ ատելության ծայրահեղ աստիճանի» մեջ՝ մոռանալով, որ Հայաստանն ու հայերն ամենաջերմ հարաբերություններն ունեն բազմաթիվ իսլամական երկրների հետ։
Ալիևը հերթական անգամ ստեց՝ պնդելով, որ Ադրբեջանը կատարել է «պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի բոլոր դրույթները»։ Սակայն պատերազմից երկու տարի անց տասնյակ հայ ռազմագերիներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Նա նաև ստեց այն մասին, որ Հայաստանը չի ապահովում «Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան»։ Բայց Հայաստանը բազմիցս հայտարարել է նման ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին, մինչդեռ Ադրբեջանը չի արձագանքել։
Ալիևը եզրափակեց իր ելույթը՝ հայտարարելով, որ իր «համբերությունն անսահմանափակ չէ» և սպառնաց, որ եթե չստանա այն, ինչ պահանջում է Հայաստանից, «մեզ այլ տարբերակ չի մնում, քան գործել համապատասխանաբար»։
Հաջորդիվ ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը՝ հակադարձելով Ալիևի ստերին։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը անվանելով «չհրահրված ռազմական հարձակում Հայաստանի դեմ»՝ Փաշինյանը դատապարտեց ադրբեջանցի զինվորականներին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ Ժնևի կոնվենցիայի խախտմամբ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելով։
Փաշինյանը նաև մեղադրեց Ադրբեջանին «Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու» մտադրության համար։ Նա մեղադրեց «տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների [Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն] անբավարար արձագանքը…., որը շատ սուր հարցեր է առաջացրել հայ հասարակության շրջանակում»։ Նա հարցրեց՝ արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը միայն հիմա է ցանկանում իմանալ 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինվորների ճակատագրի մասին՝ բացահայտելով, որ այդ պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777, իսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ 217 հայ։
Փաշինյանը քննադատեց Ադրբեջանին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև համաձայնեցված ճանապարհը կեղծորեն «միջանցք» որակելու համար։ Նա ասաց, որ չնայած 2020 թվականի հայտարարության մեջ «հստակ հիշատակվում է» Լեռնային Ղարաբաղը, սակայն Ադրբեջանը պնդում է, որ այն «գոյություն չունի»։
Փաշինյանը պատասխանեց նաև Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանը ականապատել է ադրբեջանական տարածքները 2020 թվականի պատերազմից հետո։ Փաշինյանը հայտարարեց, որ «նման ականապատում տեղի է ունեցել ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Եվ մեր իրավունքն է անվտանգության որոշ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանը նաև հակադարձեց Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրում է կրոնական բնույթ։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի սերտ հարաբերությունները բազմաթիվ մահմեդական երկրների հետ.
Փաշինյանը հերքեց, որ Հայաստանը որևէ հարձակում է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների վրա օտար երկրներում։ Որտե՞ղ են ապացույցները, հարցրեց նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության իր անհիմն ակնկալիքների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ նրանց շարունակական թշնամությունը։ Խաղաղությունը չի կարող ձեռք բերվել մի կողմից, մինչ մյուս կողմը փորձում է սպանել քեզ:
Թշնամին, որն անընդհատ հարձակվում է քո վրա և ատրճանակն ուղղում գլխիդ, չի կարող համարվել խաղաղության հուսալի գործընկեր։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հայ-ադրբեջանական՝ շուրջ 400 կմ-ոց սահմանի երկայնքով պաշտպանության երկրորդ գիծ կառուցելն ամենևին էլ անիրականանալի չէ: Թե ինչպես է հնարավոր դա անել, այն էլ՝ ընդամենը երկու տարում, «Գմբեթ» նախագծի թիմը մտածել ու մանրամասն մշակել է:
Այն Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորմանը ծառայող «Ոգեզէն» հարթակի նախագծերից է և պաշտպանության երկրորդ գիծն ամրացնելու ուղին տեսնում է սահմանամերձ գյուղերն ամրոցների վերածելու տարբերակով: «Փաստինֆո»-ին նախագծի համահեղինակ Մերուժան Մինասյանը պատմել է, թե ինչպես է դա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր լուծելու ժամանակ տալու, որպեսզի առաջնագիծը համալրվի և ուժերի վերադասավորումներ արվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից․
« «Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։
Ինչպես նշվել էր սեպտեմբերի 29-ի հայտարարությամբ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ «Google Maps» և «Google Earth» հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise։
Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։
Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Հեռացվել են նաև ադրբեջաներենով նշված կեղծ այլ տեղանուններ:
Հարկ ենք համարում հատուկ կարևորել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի արագ արձագանքը, «Google» ընկերությանը հետ կապ հաստատելը և աշխատանքի հետևողականությունը։
Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող լուսանկարներում, որտեղ համեմատվում են նախկին կեղծ ադրբեջանական տեղանուններով տարբերակները ներկայիս՝ վերացված տարբերակների հետ»:
Ուկրաինացի քաղաքական գործիչ Սերգեյ Պաշինսկին բացահայտորեն հայտարարել է, որ «Բայրաքթարներ»-ի շուրջ ավելի շատ փիառ ու կոռուպցիա կա, քան իրական օգուտ։
Պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը ցուցադրել են ուկրաինացի քաղաքական եւ ռազմական գործիչ Սերգեյ Պաշինսկու հետ զրույցի մի հատված, որը կապ ունի 2013-2014 թվականներին Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Զանգը կատարվել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի անունից, եւ արդյունքում պարզվել է, որ թուրքական անօդաչու սարքերից գրեթե ոչ մի օգուտ չկա:
Այսպես, հենց այդ Bayraktar անօդաչու սարքերը, որոնց Կիեւի ռեժիմի երգիչները նվիրել են բազում երգեր, Պաշինսկին PR-նախագիծ է անվանել։ Նա հայտարարել է, որ ընդհանրապես դեմ է եղել այդ ԱԹՍ-ների օգտագործմանը, որոնք, ըստ ռազմական գործչի, «առաջին շաբաթվա ընթացքում ոչնչացրել են»։ Նա նշել է, որ դրանցում ավելի շատ կոռուպցիա է, քան արդյունավետություն։
Պաշինսկին ասել է նաև, որ առանց HIMARS-ի անօդաչու սարքերն ընդհանրապես անօգուտ կլինեին, քանի որ արագ խոցվում են ցանկացած ՀՕՊ-ի կողմից։ Օրինակ, հոկտեմբերի սկզբին «ժողովրդական սերը» թուրքական ԱԹՍ-ների նկատմամբ Ուկրաինայում մի տեսակ նվազել է. հոկտեմբերին ցանցում կարելի է գտնել դրանց կիրառմամբ զգալիորեն ավելի քիչ հոլովակներ, քան, օրինակ, մարտին:
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով նաև լրագրողների հարցերին, ասել է․
«Ուրախ եմ հյուրընկալել Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան:
Մենք գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի արտգործնախարարի ներկայությունը Երևանում, հատկապես` բազում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում, ինչը, միանշանակ, հայ ժողովրդի հետ Նորվեգիայի համերաշխության նշան է:
Հատկանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում: Հայ-նորվեգական համագործակցությունը խարսխված է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։ Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին Նորվեգիայի աջակցությունը։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Նորվեգիան հանդիսանում է Հայաստան — Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի ամենամեծ կամավոր հատկացում կատարած երկիրը։ Միաժամանակ, երախտագիտություն եմ հայտնում COVID-19 համավարակի դեմ պայքարում Նորվեգիայի ցուցաբերած աննախադեպ աջակցության համար։
Այսօր տիկին նախարարի հետ անդրադարձել ենք Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Այս առումով կցանկանայի ընդգծել մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների դերակատարումը՝ կարևորելով պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։
Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտներ առանձնացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ինչպես նաև թվային կառավարումը։
Տեղեկացնեմ նաև, որ այսօր տիկին նախարարի հետ այցելել ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայ ժողովուրդը մեծարանքով և երախտագիտությամբ է հիշում նորվեգացի հումանիստ, մեր ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին և միսիոներուհի Բոդիլ Բյորնին։ Որպես հարգանքի տուրք՝ նորվեգացի երկու մեծանուն հումանիստների գերեզմանների հողն ամփոփված է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ: Կարող ենք արձանագրել, որ Նորվեգիայի՝ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ դառնալու հիմքը նաև այս անհատներն են եղել։
Հարգելի՛ ներկաներ,
Մեր քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների մանրամասները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը:
Քննարկել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքիշխանությանը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ։
Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը։
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում շեշտել եմ սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Նորվեգիայի աջակցությունը: Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը:
Տիկի՛ն նախարար,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ։
Հարց. Շնորհակալություն, պարոն Միրզոյան, իմ հարցը Ձեզ է ուղղված: Երեկ Եվրամիության դեսպանները հաստատեցին. Հայաստան դիտորդական առաքելություն է գալու։ Ինձ հետաքրքրում է, թե Երևանը ինչ ակնկալիքներ ունի այս առաքելությունից․ նրանց թիվն ու այստեղ գալու ժամկետները շատ մեծ չէ:
Պատասխան. Ըստ էության, մեր ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել․ մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում։ Սա լայն իմաստով:
Իսկ եթե մասնավորեցնենք, ապա պետք է ասեմ, որ մեր ակնալիքն է, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը: Բայց նաև, իհարկե, պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր հարձակումների, նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն, և, ինչպես արդեն սկզբում ասացի, ավելի լայն իմաստով` կայուն խաղաղության հաստատումը: Եվ ես հույս ունեմ, որ Եվրամիությունից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա այդ հարցում:
Հարց. Որպես հարցի շարունակություն, թեման շարունակելով, Ձեր ռուս գործընկերոջ հետ վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ-ի կողմից դիտորդներ ուղարկելու թեմային: Ուզում էի իմանալ` որևէ զարգացում կա այս հարցում: Եվ նաև որոշ տեղեկություններ կան, որ դիմում է եղել նաև ԵԱՀԿ-ին դիտորդների թեմայով։ Արդյո՞ք Երևանը դիմել է ԵԱՀԿ-ին` Հայաստանի սահմաններ դիտորդներ ուղարկելու համար: Շնորհակալություն:
Պատասխան. Այո, իրավացի եք: Քննարկվում է նաև մեր սահմանագծին, ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտեք, մենք դիմել ենք կազմակերպությանը, որին անդամակցում ենք, և այդ կազմակերպությունում որոշում է կայացվել, այսպես ասած, նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել։ Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել: Զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին։ Քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա այժմ որոշման նախագիծ է շրջանառել:
Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, մինչ այս պահը գոնե, երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի՝ այսինքն բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ նոր դիտորդական առաքելության գործուղումը։ Այս փուլում ենք այժմ։ Որոշում չկա, քննարկումներ կան։ Պետք է տեղի ունենա խորհրդի նիստ:
Նաև այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախ և առաջ պետք է հասկանալ, որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա, այն է` ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք:
Հարց․ Պարո՛ն նախարար, երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը: Եվ այդ առումով ևս մեկ հարց կուղղեմ․ նաև Թուրքիայի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել Ձեզ հետ հանդիպելու: Ինչ կարող եք ասել այդ երկու հարցի շուրջ։ Նաև ինչ պետք է ակնկալենք Թուրքիա-Հայաստան գործընթացի հետ կապված ապագայում։ Շնորհակալություն:
Պատասխան. Դուք մեջբերեցիք հետևյալ կերպ. «Ադրբեջանն իրավացիորեն ասում է…»: Ես պիտի ասեմ, որ այս ձևակերպման մեջ մեծ չափազանցություն կա։ Ադրբեջանը, պետք է տեղեկացնեմ, այդպիսի բան չի ասում, և այդպիսի բան ասողները, վստահաբար, իրավացիորեն չեն կարող դա ասել։
Ես չեմ թաքցնի, բանակցություններում Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։ Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա երևի լավ կլինի` իր անունից ասի։ Կրկնում եմ, Ադրբեջանն այդպիսի բան չի ասում և չի էլ կարող, ըստ էության, որևէ կողմը իրավացիորեն այսպիսի բան պնդել, որովհետև կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հետագայում նաև բացվել են 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ։
Երկու հայտարարություններն էլ հրապարակային են, դրված են երկրների պաշտոնական կայքերում, և բոլորը կարող են ծանոթանալ։ Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի հայության համար, և կա հաջորդիվ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա: Եվ այս համատեքստում նաև խոսվում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։
Այս առումով մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք․ այն չի փոփոխվել։ Բոլոր ճանապարհները, այդ թվում` և՛ գործողները, և՛ ենթադրաբար նոր կառուցվելիքները, եթե կլինեն այդպիսիք, պետք է գործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ, այս առումով որոշակի առաջընթաց կա, և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել։
Թուրքիայի հետ մեր երկխոսության մասով. մենք ևս մշտապես բաց և հրապարակային ենք արտահայտել մեր դիրքորոշումը։ Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջողությամբ և որևէ հանդիպում, որ կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը։
Այլ բան, ես կարծում եմ, որ այս հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ։ Ես կրկնում, եմ պատրաստ եմ այդպիսի հանդիպման։ Հուսամ, այդպիսի հանդիպումը, ի վերջո, շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա։
Հարց. Պարո՛ն նախարար, վերջին շրջանում ակտիվ դիվանագիտական շփումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև։ Նախ, Ձեր հանդիպումն էր Ժնևում Բայրամովի հետ, հետո` Պրահայում քառակողմ հանդիպումը, այնուհետև` Աստանայում եռակողմը։ Ո՞րն է հաջորդիվ, ի՞նչ սպասենք հաջորդիվ, և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը նման ակտիվ դիվանագիտական շփումներից։ Շնորհակալություն:
Պատասխան. Շնորհակալ եմ։ Ես պետք է ասեմ, որ, ըստ էության, այո, վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում, և մենք պարտաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում, ի վերջո, իսկապես կայուն և երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար։
Այս առումով մեր ակնկալիքները և տրամադրվածությունը չի փոխվել։ Այլ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ, ես կասեի, առավելապաշտական պահվածք։ Տեսնում ենք նաև ուժի գործադրման, կամ ուժի գործադրման սպառնալիքի միջոցով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ։ Միայն այսպես, այս համատեքստում և այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան։
Մենք գիտենք նաև, որ դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ եղել է ևս մեկ սադրիչ գործողություն և նաև հռետորաբանությունը։ Ես պետք է ասեմ, որ ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին։ Չնայած դրան, և շարունակելով մեր նախկին գործելաոճը և արտահայտելով մեր նախկին համոզմունքը՝ մենք կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը»:
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժի ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.