23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, «վճռական պատասխան» են Իսրայելին։ Այս մասին իրանական IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Սաֆային։
Նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները պատասխան էին Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայում իսրայելական ազդեցությանը, ինչպես նաեւ Իրանի դեմ որոշ «դավադրությունների» ծրագրերին:
Անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի ներկայությանը՝ պատգամավորն ասել է. «Սիոնիստները ձգտում են խաթարել Իսլամական Հանրապետության ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ Բայց նրանց երբեք չի հաջողվի»:
Նա ընդգծել է, որ Իրանը չի ընդունի Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն։
«Սահմանների փոփոխությունը հակասում է Իսլամական Հանրապետության շահերին։ Ուստի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այս փոփոխությանը։ Ուղերձը չարակամներին այն է, որ ցանկացած գործողություն, որը վնասում է Իսլամական Հանրապետության շահերին, թանկ կարժենա իրենց համար», — ասել է նա:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը մի քանի ստորաբաժանումների ներգրավմամբ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններում։
Զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշակել է Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրայով կամուրջի կառուցման ծրագիր։
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Քրեական օրենսգրքում հատուկ քրեաիրավական պաշտպանություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար՝ պատասխանատվություն նախատեսելով այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն:
Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:
Օրենքի նախագծով առաջարկվում է ՔՕ 421-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:
Նախագիծը կքննարվի մինչև նոյեմբերի 6–ը։
Հայաստանի և Իրանի համար Սյունիքով միջանցքի հարցը կարմիր գիծ է, այս առումով նրանց շահերը համընկնում են, վստահ եմ, Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր նպատակին, որևէ միջանցք նա չի ստանալու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Արմեն Վարդանյանը:
Փորձագետը նշում է՝ Իրանը շատ լուրջ մտահոգություններ ունի Հայաստանի հետ կապված, քանի որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը, ըստ նրա, փորձում են Հայաստանից կորզել «Զանգեզուրի միջանցքը», ինչը դեմ է Իրանի շահերին, սրանով էր նաև պայմանավորված Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան:
Իրանի արտգործնախարարը երեկ Երևանում կրկին վերահաստատեց, որ իրանական կողմը աշխարհագրական, պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու.
«Դա մեր կարմիր գիծն է, և կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նմանատիպ նույնիսկ մտքի»,-ասել է իրանցի նախարարը:
Թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը և արդյո՞ք Իրանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Արմեն Վարդանյանը նշում է՝ թեև աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, որը կարող է հարվածել Իրանի շահերին, բայց մյուս կողմից Իրանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, տնտեսապես համագործակցում է նրանց հետ, ուստի չի կարծում, որ խոսքը «ռազմական ուժի» մասին է.
«Այս 30 տարիների ընթացքում իրանա-ադրբեջանական հարաբերությունները բազմիցս վատացել են, բայց որոշ ժամանակ հետո լավացել են, ուստի ես կդժվարանամ այս հարցին պատասխանել ՝ արդյո՞ք Իրանը Ադրբեջանի նկատմամբ ռազմական ոժ կկիրառի, թե՝ ոչ, բայց վստահ եմ, որ դիվանագիտական ճակատում ճնշումներ գործադրելու է Ադրբեջանի վրա: Սրան էր ուղղված նաև Ադրբեջանի սահմանի երկայնքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունները: Այդ զորավարժության սցենարներից մեկն էլ այն է, որ իրանական զորքերն անցնում են Արաքս գետը և գրավում ինչ որ բարձունքներ, սա էլ հստակ մեսիջ է Ադրբեջանին»,-ասաց իրանագետը:
Արմեն Վարդանյանը շեշտում է՝ Իրանը շատ լավ հասկանում է, որ եթե միջանցքն իրականություն դառնա, ապա իր հյուսիսն ամբողջությամբ կտրվելու է արտաքին աշխարհից և ինքը կախվածության մեջ է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմից, իսկ Իրանը չի ուզում այդ կախվածության մեջ հայտնվել, ուստի Իրանի համար Հայաստանի հետ սահմանը հուսալի օղակ է, որով կարողանում է կապվել Վրաստանի, այնտեղից էլ Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։
«Նախորդ տարի էլ, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ-անոց հատվածը Հայաստանի իշխանությունը հանձնեց Ադրբեջանին, այնտեղ միանգամից ադրբեջանցիները սկսեցին ձերբակալել իրանական ավտոմեքենաների վարորդներին, խնդիրներ առաջացան Իրանի համար»,-հիշեցնում է փորձագետը
Ինչ վերաբերում է իրանցի նախարարի մեկ այլ հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, թե «սահմանային փոփոխություն չեն հետապնդում տարածաշրջանում»՝ Արմեն Վարդանյանը նշում է՝ Ալիևը նման հայտարարություններ է արել նաև ԵՄ պաշտոնյաների մոտ, ամերիկացի պաշտոնյաների մոտ, անգամ բանակցությունների ժամանակ, բայց ամեն կերպ փորձում են ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը համաձայնվի դրան:
Նշենք, որ այսօր Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի բացման արարողությանը մասնակցել են Իրանի և Հայաստանի որտգործնախարարները:
Արմեն Վարդանյանը կարծում է ,որ սա շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ
«Երեկ Իրանի որգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է, առաջիկա տարիներին նպատակ կա այն հասցնել 1 մլրդ դոլարի, այս հարցում շատ կարևոր է հյուպատոսության բացումը»,-ասաց իրանագետը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի որոշումը՝ Հայաստան կարիքները գնահատող առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Ուրբաթ ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն «անլուծելի խնդիրների կենտրոն է դարձել» (չակերտները՝ Tert.am), իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը «հակասում է» (չակերտները՝ Tert.am) հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին, գրում է «Անադոլու»-ն։
«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա «ձախողված» (չակերտները՝ Tert.am) միջնորդական ջանքերը։
«Տարիներ շարունակ նրանք պարզապես ձգձգել են գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նա բողոքել է, որ ԵՄ-ում էլ «առանձնապես անկեղծություն չկա»:
Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների վրա։
«Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։ Այցի նպատակն է՝ գնահատել իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի հիման վրա և փորձաքննություն իրականացնել՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։
«Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,-ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանում էր ԵՄ քաղաքացիական առաքելության տեխնիկական խումբը՝ նախապատրաստելու առաքելության ժամանումը հոկտեմբերի վերջին։
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.am կայքը անանուն հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության տարածքով հնարավոր միջանցքի շահառուների մասին: Հոդվածը՝ ստորև.
44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է տեղի ունենար բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում։
Սակայն դեռևս ամիսներ առաջ ՀՀ կառավարության՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու մասին առաջարկին Ադրբեջանը դեռ չի արձագանքել, փոխարենն անգամ պաշտոնական հայտարարություններում շեշտում են, այսպես կոչված, միջանցքի մասին: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դրա մասին խոսք անգամ չկա, ընդհակառակը՝ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։
Իսկ ինչո՞ւ հենց միջանցք, այլ ոչ թե ճանապարհ։ Ինչո՞ւ հենց Հայաստանի տարածքով, և ովքե՞ր են միջանցքի հիմնական շահառուները։
ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մեկը Ադրբեջանն է։
Միջանցքն Ադրբեջանին թույլ կտա՝
— առավել ձեռնտու պայմաններով բեռնափոխադրումներ կատարել Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա երթուղով
— վերահսկողություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների նկատմամբ
— որպես զգայուն թեմա օգտագործել՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակը և հասարակական տրամադրությունները սրելու համար
— Ադրբեջանը ոչ քողարկված նկրտումներ ունի նաև Սյունիքի նկատմամբ, միջանցքը առաջին քայլն է՝ հետագայում այդ տարածքներում ադրբեջանցիների վերադարձի համար լեգիտիմ հենք ստեղծելու համար։
ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում բեռնափոխադրումները վերահսկելու է ՀՀ-ն, իսկ փոխադրումների համար որպես տարանցիկ գոտի Ադրբեջանը ստիպված է լինելու հարկեր վճարել Հայաստանին, ինչը Ադրբեջանի համար ոչ մի կերպ ընդունելի չէ։ Քանի որ Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հրաժարվել էր անգամ օգտվել Հայաստանի օդային տարածքից, և միայն այն պատճառով, որ ստիպված չլինի հարկեր վճարել։ Տնտեսապես զարգացած Հայաստան Ադրբեջանին պետք չէ։
Ճանապարհ ու երկաթուղի Ադրբեջանն Իրանի տարածքով էլ կարող է ստանալ, սակայն Իրանը երբեք միջանցք չի տա Ադրբեջանին, Հայաստանն էլ չի տա, բայց Ադրբեջանը փորձում է Հայաստանից ուժով ստանալ միջանցքը, ինչը շատ ավելի քիչ հավանական է, որ Իրանի դեպքում հաջողվի։
ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մյուսը Թուրքիան է։
Միջանցքը Թուրքիային թույլ կտա՝
— Թուրքական աշխարհի հետ անխոչընդոտ կապի ապահովում
— Իրանի՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր գազատարի հեռանկարի ճանապարհի փակում
ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում ինչպես և ադրբեջանական, այնպես էլ թուրքական բեռնափոխադրումները վերահսկելու է Հայաստանը, ստիպված են լինելու հարկեր վճարել ՀՀ-ին, արդյունքում Հայաստանը կունենա էլ ավելի զարգացած տնտեսություն, ու կկարևորվի Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Իսկ այս ամենը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, մեղմ ասած, ցանկալի չէ։
ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից է նաև Ռուսաստանը։
Միջանցքը Ռուսաստանին թույլ կտա՝
— ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ
— ազդեցություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների վրա
— հավելյալ լծակներ ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք-արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։
Ուկրաինայի դեմ սկսած հատուկ օպերացիայից հետո՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ու ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից հետո, ՌԴ-ն փորձում է թե արտահանման և թե ներկրման համար շուկա գտնել։ Այս պարագայում Արևմուտքի ու Ռուսաստանի հետ երկու լարի վրա խաղացող Թուրքիան իդեալական տարբերակ է, մնում է ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ։ Այս համատեքստում տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի դերն ավելի է մեծացել, և հիմա Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է դառնալ Արևմուտք գազի և նավթի արտահանման հարթակ։
Որքան ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել ՌԴ-ի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու՝ Ռուսաստանի նկրտումները, փաստերն այլ բան է վկայվում։ Նախ, ՌԴ ու ՀԱՊԿ անգործությունը Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին, Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, ՌԴ դաշնակից Ադրբեջանի զորքի ագրեսիվությունը ՀՀ սահմանին։
Ի դեպ, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը կողմ են, որ ՀՀ տարածքով միջանցքը լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո։
ՀՀ տարածքով Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի։
Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։
Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն։
Կարծում եմ, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուները կապի մեջ են, հանդիպումներ, քննարկումներ են ընթանում։ Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզ Աբեդին Վարամինը՝ պատասխանելով իրանական ԱԹՍ ձեռք բերելու հետ կապված Հայաստանի հետաքրքրվածության մասին հարցին։
«Կարծում եմ՝ երբեք կարիք չի լինի Հայաստանին հարձակողական զենք տրամադրել»,-ասել է նա։
Դիվանագետը հույս է հայտնել, որ ոչ մի տեղ պատերազմներ չեն լինի։
«Իրանը բազմիցս ասել է, որ պետք է հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք ընդունում սահմանների ոչ մի փոփոխություն։ Մենք խաղաղ ու կայուն Հայաստան ենք ուզում։ Հայաստանի եւ Իրանի շահերը համընկնում են»,-հավելել է նա։
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության, պատմում է Արմենպրեսը։
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր:
«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա, 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-հավելեց Հարությունյանը:
Հարցին, թե ինչ է սպասվում 3 տարի անց, երբ կլրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանեց․ «Ես նշել եմ, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում, և մեր ռազմավարությունում հենց դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացման, թե այլ ձևաչափով․․․ինձ թվում է Ռուսաստնի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։
Փորձագետները հաշվարկել են, թե ինչպես են փոխվել Ռուսաստանի տարածքով և հարևան երկրներում թռիչքների գները վերջին մեկ ամսվա ընթացքում, գրում է Tutu.ru-ն։
Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմել է մոտավորապես 10,3 հազար ռուբլի: Հոկտեմբերի նույն ժամանակահատվածում այն նվազել է վեց տոկոսով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։
Սեպտեմբերի վերջին տասնօրյակում հարևան երկրներ մեկնելու համար ուղևորները վճարել են միջինը 40,4 հազար ռուբլի։ Հոկտեմբերի վերջին այնտեղ գնալ ցանկացողների համար արժեքը միջինը 24,1 հազար ռուբլի է, այսինքն՝ 40 տոկոսով պակաս։
Մեկ ամսվա ընթացքում թռիչքները երկրի ներսում ամենահայտնի ուղղություններով էժանացել են՝ Սոչի Մոսկվայից՝ յոթ տոկոսով, Սանկտ Պետերբուրգից՝ 18 տոկոսով, երկու մայրաքաղաքների միջև՝ 16 տոկոսով։ Մոսկվայից Մախաչկալա ճանապարհածախսը կրճատվել է 21 տոկոսով, իսկ Կազանը՝ 15 տոկոսով։
Ամենաէականը՝ 66 տոկոսով, էժանացել է Հայաստան թռչելը։ Միջին արժեքը նվազել է 59-ից մինչև 20 հազար ռուբլի: Մեկ երրորդով պակաս է եղել դեպի Ադրբեջան և Բելառուս ուղեգրային ավիատոմսերի արժեքը, այժմ դրանք կարելի է գնել համապատասխանաբար 27 և տասը հազար ռուբլով։
Դեպի Ղրղզստան, Թուրքիա և Իսրայել ճանապարհածախսը նվազել է մոտ մեկ քառորդով, հաշվարկել են ծառայության վերլուծաբանները։ Ղազախստան և Տաջիկստան այցելությունն էժանացել է 16 տոկոսով, Ուզբեկստան՝ վեց տոկոսով։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը հրապարակել է Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի դիմումը, որում ասվում է․
«2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ:
2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև։ Համապատասխանաբար, Դատարանը նաև հաստատեց, որ իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանը պարտավորեցնում է Ադրբեջանին պաշտպանել «ցանկացած անձի, ով գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հանդիսանում են 2020 թվականի հակամարտության վերսկսված բռնկում»: Այսպիսով, Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել Դատարանի Որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։ Հայաստանը նաև նշում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Դատարանի երկու Որոշումների»։
Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր հայտարարեց նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիորեն վրա է հասնելու ճիշտ այն վայրկյանին, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղության պայմանագիրը»: Դա ռազմական տուգանքների (կոնտրիբուցիա) հարցն է, որը պահանջելու է Ադրբեջանը Հայաստանից «30 տարի Ղարաբաղը գրաված պահելու և ավերելու համար»: Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հենց այա միտքն է գրեթե բառացի այսօր ասել Էրդողանը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավում:
Հիշեցնեմ, որ ևս մի նմանատիպ բացահայտում եղավ 2021 թ. ամռանը, երբ Էրդողանն ու իր կինը Շուշի այցելելու ժամանակ հայտարարեցին, որ հայ ռազմագերիներին պետք է վերադարձնել միայն Հայաստանի կողմից նոր զիջումների դիմաց: Մինչ այսօր գերիներին չեն վերադարձրել:
Ինչքան զիջենք, այնքան զիջելու ենք:
Պետք է հեռացնել զիջողներին»,- գրել է Գեղամյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.