23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստատին Զատուլինը հայտարարել է, որ իր դիտարկմամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների «վերջին շրջանի» գործողությունները տանում են Ռուսաստանից Հայաստանի իրական անջատմանը, եթե հաջողվի նաեւ ռուս ժողովրդին՝ հայերից։ Հայաստանի իշխանությանը նրանք արդեն կտրել են Ղարաբաղի ժողովրդից։ Միայն Պուտինի գիտի, արդյոք Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում հասել ենք անդառնալիի կետին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունների համար անցանկալի է Կոնստատին Զատուլինի այցը Հայաստան։ Ընդ որում՝ նրան ոչ թե օրենքով սահմանված կարգով «persona non grata» են ճանաչել, այլ ուղղակի ԱԺ արտաքին կապերի բաժնի պետի մակադրակով գրություն ուղարկել, որ ցանկալի չէ նրա այցը Հայաստան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Զատուլինն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակված է նրա տելեգրամյան էջում։
«Երկրորդ օրն ապրում եմ տպավորությունների ներքո. մի ամբողջ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ»՝ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանը «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք, — գրում է նա,- Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։
Հակիրճ, ինչպես Հեմինգուեյի դեպքում, բայց առանց նրա ոճին բնորոշ պարզության: Ո՞ր արտահայտությունների: Ո՞ր ժամանակահատվածը համարել վերջինը: Եվ ինչպե՞ս ես կարողացա լոկ արտահայտություններով «վնաս հասցնել մեր պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներն ավելի խոսուն էին։ Թերթում կանայք ինձ մեղադրեցին այն բանում, որ ես Հայաստանի կառավարությանը համարում եմ պատասխանատու Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության և Հայաստանի վարչապետին՝ դրա տարածքով միջանցքներ ստեղծելու ծրագրերի մասին հարցը վերահասցեավորելու համար (հետաքրքիր է, իսկ դա այդպե՞ս չէ։ ). Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որին պարոն Փաշինյանի խնամի են անվանում, ուրախությամբ հայտարարել է, որ այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010 թվականին անցանկալի անձ է հայտարարել, վկայում է երկու երկրների ընդհանրության առաջ գալու մասին։
Ես նույնպես այդպես եմ կարծում։ Ընդհանրությունն առերևույթ է, «Կոզա Նոստրա»: «Իմ գործերն հրաշալի են, իմ խոսքեր՝ հիասքանչ», — իր մասին այսպես է գրել Դարեհը երեք լեզուներով՝ Բեհիստունյան արձանագրության մեջ Մ. թ. ա. 5-րդ դարում․.. Եթե «Հայաստան պետությունը՝ Նիկոլն է։ Եվ վերջ», ապա հասկանալի է, թե ինչի համար են ինձ պատժել՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չի կարող լինել։
Ինձ այնքան էլ չեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների «վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները»։ Ես եկել եմ այն եզրակացության, որ իրենց «վերջին շրջանի» գործերն իրապես տանում են դեպի Հայաստանը Ռուսաստանից, իսկ եթե ստացվի, ապա ռուս ժողովուրդը հայ ժողովրդից բաժանելուն։ Հայաստանի իշխանությունների տարանջատմանը Լեռնային Ղարաբաղի հայերից նրանք արդեն հասել են։ Միայն Պուտինը մեզ մոտ գիտի, թե արդյո՞ք մենք արդեն հասել ենք Հայաստանի իշխանության հետ հարաբերություններում անդառնալիության կետին։ Հնարավոր է՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումը դա կպարզի։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում ազգությամբ հայ բոլոր հասարակ քաղաքացիներին, ովքեր երեկվանից ինձ աջակցության նամակներ են ուղարկում։ Դա թանկ արժե. Մի կարծեք, խնդրում եմ, որ ես, նեղացած եմ արգելքից, որ կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ ես չեմ փոխել վերաբերմունքը, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ինչի համար շատ ավելի շատ հիմքեր կային։
Պարտադիր չէ հայ լինել՝ Հայաստանն ու հայերին սիրելու համար։
Հ.Գ. ընթերցեցի Ալեն Սիմոնյանի ճամարտակություններն իր, Մարգարիտա Սիմոնյանի, մանկուրտների և այլնի մասին։ Ափսոսում եմ, որ նա չի ամաչում»,- գրել է Զատուլինը։
ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը:
«Տեսա, որ հերթական անգամ մեր մասին սուտ և կեղծիք է գրել ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատված Արման Բաբաջանյանը. մեջբերում-…«ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ:»
Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում, ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:
1-2 տարի տևող դատական նիստերից խուսափելու համար, առաջարկում և պահանջում եմ, որ սույն պարոնը հերքի իր տարածած ստահոդ տեղեկատվությունը և ներողություն խնդրի:
ԱՄն դեսպանատունը, կարծում եմ, պետք է պարզաբանում պահանջի սույն անձից, քանի որ իր կեղծիքին արժանահավատություն տալու համար, նա հղում է անում ԱՄՆ ինչ-որ պատկան մարմիններին, ովքեր, իբր, խնդրել են հանդիպել իրեն ու մի բան էլ սուտ բան ասել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ Գլխավոր դատախազությանը առաջարկում եմ զբաղվել այս ստախոսով, հարցումներ անել ԱՄՆ և տեղեկացնել հանրությանը», — հայտարարել է Լեւոն Քոչարյանը:
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) կարծում է, որ հանրապետության իշխանությունների հակառակորդները նոյեմբեր-դեկտեմբերից կսկսեն ցնցել իրավիճակը երկրում։ Այս մասին հայտարարել է ՊԱԿ նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Տերեբովը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Բառացիորեն նոյեմբեր-դեկտեմբերից կսկսվի թեմայի հերթական շահարկումը՝ զուգորդված ուսանողների շրջանում սոցիալական լարվածության օջախների ստեղծմամբ։ Սա հերթական քայլն է, որը մենք սպասում ենք մոտ ապագայում»,- ասել է նա։
Նրա խոսքով, երկրում ներկայումս ապահովված են կարգն ու անվտանգությունը, եւ, «որքան էլ պարադոքսալ է, բայց հենց դրա հետ կապված են իրավապահ մարմիններն արձանագրում արտաքին միջամտության սպառնալիքի աճ Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի տարածքից»։
«Քաղաքական էմիգրացիոն կենտրոնները շարունակում են իրենց քաղաքական նախագծի՝ այսպես կոչված, միասնական անցումային կաբինետի զարգացման եւ դրա ճանաչումն ու ֆինանսավորումն Արեւմուտքի կողմից ապահովելու գործունեությունը՝ որպես վտարանդի կառավարություն: Այստեղ կա միայն մեկ նպատակ՝ լեգիտիմությունից զրկել գործող իշխանություններին եւ արդարացնել ահաբեկչություններն ու դիվերսիաները»,- ասել է ՊԱԿ փոխնախագահը։
Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Աայս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին, թե որքանով է իրատեսական խաղաղության պայմանագրի ստորագրումը և երբ է տեղի կունենա։
«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանով է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմաններն ըստ էության հայտնի են»,-ասաց Փաշինյանը:
Նա ասաց՝ կաևոր է, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև․«Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել»,-ասաց վարչապետը:
Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ նախագծերը չեն քննարկվել նաև այս պահին խորհրդարանում չներկայացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։ «Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, անվտանգությունն այն ոլորտը չէ, որտեղ արմատական փոփոխությունները իրականացնելու հետ կապված սխալներ, բացթողումներ թույլ տալու ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ։
«Անվտանգությունն այսօր այն հարցն է, որ բոլորիս է մտահոգում՝ անկախ քաղաքական այս կամ այն ուժի պատկանելիությունից։ Սա բացարձակ առաջնահերթություն է, քանի որ մեր երկրի անվտանգության գլխին ծառացած վտանգների մասին մտածում է մեզանից յուրաքանչյուրը։ Բանակում չի կարելի իրականացնել սիրողական մակարդակի բարեփոխում»,-ասաց քաղաքական գործիչը։
Տոնոյանն ընդգծեց՝ անվտանգությունը միայն բանակը չէ, այլև արտաքին քաղաքականությունը, որտեղ անընդհատ վայրիվերումներ են տեղի ունենում։
«Մենք ականատես ենք լինում քաղաքական գծի անընդհատ փոփոխությունների, որը որևէ լավ բանի չի հանգեցնի»,-ասաց նա։
Բանախոսն անդրադարձավ նաև ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը, մտահոգություն հայտնեց, որ այն կունենա հետևանքներ, ինչը մտորելու տեղիք է տալիս։
«Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։ Այսօր տեղեկացանք Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին։ Որքանով ես տեղյակ եմ, Կոնստանտին Զատուլինը նաև Ադրբեջանում է հայտարարված պերսոնա նոն գրատա իր հայանպաստ գործունեության համար։ Առնվազն տարօրինակ է, որ նույն գործելաոճով հանդես է գալիս նաև Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Տոնոյանը՝ ավելացնելով, որ տեղի ունեցածին հիմնավոր կերպով պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունները։
Հիշեցնենք, որ Կ. Զատուլինը Ադրբեջանի ԱԳ նախարարության կողմից անցանկալի անձ է հայտարարվել 2013 թվականին Արցախի Հանրապետություն այցելելու համար։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։
«Չկա այդպիսի բան։ Դեռևս պայմանավորվածություն չկա հանդիպման և դրա վայրի հետ կապված», -ասաց Ռուբինյանը։
«Սաբահ» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում, իսկ սահմանի բացման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը։
«Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այն կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Մինչ սահմանի փակվելը՝ 1993 թվականին այնտեղով 40 հազար տոննա ապրանք և 140 հազար մարդ էր անցնում, իսկ այսօր սահմանը բացելու դեպքում այդ թիվը կտասնապատկվի։ Կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը շուտով կրկին կհանդիպեն։ Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում»,- ասել է աղբյուրը։
ԱԳՆ -ի հետ կապ հաստատել չհաջողվեց, Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ, առաջիկայում Հայաստանի Արտգործնախարարությունը ևս հերքում կտարածի։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի նշանակած հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ հիմա չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում։
Թեև իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները, սակայն ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտնում, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունները:
Նախիջևանի մեծ մասը սահմանակից է Իրանին, հավանակություն կա, որ այնտեղ իսրայելական կամ թուրքական ռազմական նոր ուժեր կտեղակայվեն՝ նպատակ ունենալով հետագայում ազդել Իրանի վրա: Իրանն այս ամենը շատ լավ հասկանում է և փորձում է կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել, ինչի մի մասն էլ վերջերս Նախիջևանում ձևավորված շարժումն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որՆախիջևանում ձևավորվել է նոր՝ Ազգային-հայրենասիրական շարժում, որը պահանջում է վերադարձ՝ Իրանի կազմ, ընդ որում, տեղեկությունը ակտիվորեն շրջանառում են հենց իրանական աղբյուրները:
Մեզ հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ընդգծեց, որ այս հայտարարությունը սկզբնական փուլում բացառապես քաղաքական է և հստակ ուղերձ՝ Թուրքիային և Ադրբեջանին, որ Իրանը որևէ դեպքում թույլ չի տա, որ իր դեմ գործողություններ իրականացվեն և կկանխի դրանք: Փորձագետը սակայն չի բացառում, որ եթե հետագայում Հարավային Կովասում էսկալացիան այնքան մեծանա, որ այլ տարբերակ չմնա, Իրանը, հանուն իր տարածքային ամբողջանության և այս տարածաշրջանում իր ազդեցության պահպանման համար ցանկացած քայլի կգնա.
«Սրանք կանխարգելիչ գործողություններ են, Նախիջևանի վերաբերյալ նման հայտարարությունը զգուշացում է Ադրբեջանին Իրանից, որ կկանխի հակաիրանական այն գործընթացները, որոնք կան և շարունակում են աճել Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Վարանդայում, և ողջ հարավային երկայնքով մինչև Կովսական, ինչու չէ՝ նաև Նախիջևանում: Իրենք բնույթով Փաշինյան չեն, չեն սպասարկում օտար ուժերի շահեր և իրենց համար գերակշռող է տարածքային ամբողջականության պահպանումը, սրա համար էլ փորձում են հայտարարություններով զսպել, չեզոքացնել վտանգը և նախազգուշացնել, որ յուրաքանչյուր գործողություն, որը կարող է ծնունդ տալ հակաիրանական որևէ պրոցեսի, հետագայում իրենք կկանխեն դա »,-ասաց Դավթյանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Թուրքիայի հաջողությունների մասին ռազմաարդյունաբերության ոլորտում
Թուրքական Abadolu-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, թե Թուրքիան ռազմաարդյունաբերության ոլորտում այնքան է աճել եւ զարգացել, որ կարող է ապահովել նաեւ իր դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները։ Այդ երկրների շարքում Աքարը շեշտել է Ադրբեջանին, Լիբիային, Կիպրոսի թուրքական հատվածին։
Մեր տարածաշրջանում նոր խաղացողներ են հայտնվում, խաղադրույքները մեծանում են, պայքարն ավելի է սրվում է, և որքան մոտ լինի հանգուցալուծումը, այնքան կողմերն ավելի են փորձելու իրենց ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում: Հայաստանին էլ փորձելու են օգտագործել. Արևմուտքը փորձելու է օգտագործել՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, Ռուսաստանն էլ՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Երկուսն էլ առաջնորդվելու են իրենց շահերով, և եթե իրենց շահերը պարտադրեն զոհաբերել Հայաստանը կամ Հայաստանի մի մասը, որևէ մեկը դրա առաջ կանգ չի առնելու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում էարել քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Փորձագետի արձանագրմամբ՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև թեժ պայքար է գնում՝ տարածաշրջաում իրենց դիրքերն ամրապնդելու համար: Արևմուտքը փորձում է Հայաստանը պոկել ռուսական ազդեցության գոտուց և դրա դիմաց խոստումներ է տալիս, բայց որևէ ռեալ երաշխիք չի տալիս, Ռուսաստանն էլ իր հերթին դիմադրում է այս ամենին:
Արմեն Բաղդասարյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է տարածաշրջանում չդառնա Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման թատերաբեմ։ Պետք է աշխարհաքաղաքական առումով կտրուկ շրջադարձեր չանի, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել.
«Անվտանգային նոր համակարգում տեղավորվելը տարիների խնդիր է, իսկ մենք այդքան ժամանակ չունենք: ՀԱՊԿ-ից օգուտ չկա, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է վտանգավոր լինել, սա է խնդիրը»,-ասում է զրուցակիցը:
Նկատենք, որ Հայաստանին միջազգային խաղացողների համար «կռվախնձոր» է դարձրել, մասնավորապես, այսպես կոչված, Սյունիքով «միջանցքի» նկատմամբ վերահսկողություն սահմանելու իրենց նկրտումները: Թեև յուրաքանչյուր կողմ փորձում է այնպես անել, որ այդ ճանապարհն իր վերահսկողության տակ լինի, սակայն միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները և Արևմուտքը միջանցքի հարցում որպես շահառու ներկայացնում է Ռուսաստանին, իսկ ռուսամետ ուժերն էլ՝ որպես շահառու են ներկայացնում Արևմուտքին:
Սրա մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում երեկ հրապարակված հոդվածը՝ «Ինչու Հայաստանի տարածքով, ովքեր են միջանցքի հիմնական շահառուները, և ինչու միջանցք, այլ ոչ թե ճանապարհ» վերնագրով, որտեղ թվարկում է Հայաստանի տարածքով «միջանցք» ստանալու համար շահառու երկրներին՝ Ադրբեջան, Թուրքիա և Ռուսաստան:
Արմեն Բաղդասարյանն անդրադառնալով այս շահարկումներին, նախ ընդգծում է՝ բոլոր կողմերը՝ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, և՛ Իրանը, ցանկանում են, որ այդ միջանցքը լինի իրենց վերահսկողության ներքո կամ գոնե չլինի իրենց ռազմավարական հակառակորդի վերահսկողության ներքո.
«Իսկ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածն անհասկանալի էր, նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն էր, հստակ ամրագրված է, որ եթե Մեղրիով ճանապարհ բացվի, դա պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո, իսկ երբ «Հայկական ժամանակը» նման բովանադակությամբ հրապարակում է անում, ստացվում է, որ Փաշինյանը մի կողմից ստորագրում է փաստաթուղթ, որով համաձայնվում է ճանապարհի վերահսկողությունը տալ Ռուսաստանին, մյուս կողմից՝ նրա ընտանիքին պատկանող թերթում դա ներկայացվում է որպես բացասական և տարօրինակ փաստ։ Թեև Հայաստանը, ի դեմս Փաշինյանը, վաղուց համաձայնվել է դրան: Իմ տպավությամբ՝ Նիկոլ Փաշինյանը դա ստորագրել է 2020թ-ի նոյեմբերի 9-ին, իսկ հիմա, հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները, փորձում է մեզ համար անցանկալի այդ կետից հրաժարվել կամ գոնե հետաձգել դրա իրականացումը: Այն ինչ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում անձամբ ասել, դա անում է «հավաստի աղբյուրի» կամ «անանուն» հեղինակի անունից, և դա ասում է միջազգային հանրության և միջազգային խաղացողների համար»,-ասում է Արմեն Բաղդասարյանը:
Էներգետիկ փորձագետները դժգոհում են Էներգիտային ոլորտում տարվող քաղաքականությունից։ Մասնավորապես, Panorama.am-ի հետ զրույցում Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը մտահոգություն հայտնեց, որ ոլորոտում իրականացնում են ծրագրեր, որոնք վտանգավոր կարող են լինել երկրի անվտանգության առումով։
«Առաջարկում են 1200 Մգ/Վտ հզորությամբ ատոմային բլոկի կառուցում, ինչը Հայաստանի համար աղետալի կլինի։ եթե ուզում եք պատկերացնել, ապա ողջ Հայաստանում գործող ատոմային բլոկը, ջերմային կայանները, հիդրոկայանները, ՓՀԷԿ-երը միասին ամենածանրաբեռնված ժամին 1200 Մգ/Վտ է։ Հիմա ուզում են մի ատոմային բլոկով այս արդյունքը ստանան։ Ասում են ՝ մենք էներգիա արտահանող երկիր ենք, դրա համար մեզ անհրաժեշտ է, բայց սխալ է։ Ոչ ոք Հայաստանից էլեկտրաէներգիա չի վերցնում և չեն էլ վերցնի, բացի Իրանից, այն էլ՝ մեկ միավոր գազի դիմաց երեք միավոր էլեկտրաէներգիա ստանալու պայմանով։ Սա էլ ժամանակավոր է՝ մինչև պայմանագրի ավարտը»,- ասաց Էդվարդ Արզումանյանը։
Նրա խոսքով՝ գործող Մեծամորի ՀԱԷԿ-ի 2-րդ 440Մվտ հզորությամբ բլոկը 2021թ նոեմբերին ստացել է մինչև 2031թ․-ն աշխատելու լիցենզիա՝ այն պայմանով, որ 2026թ․-ին կկատարվեն ռեակտորի ստուգման գործառույթներ,որից հետո կերկարաձգվի աշխատանքի լիցենզիան՝ մինչև 2041թ:
«Այսինքն՝ նոր ատոմային բլոկի մասին կարելի է խոսել կամ մտածել մոտ 9-10 տարի հետո՝ 2032թ․-ից: Այս պահին Հայաստանում նոր ատոմային բլոկի մասին խոսեկը, այն էլ՝ 1200Մվտ հզորության, էներգետիկ տեսակետից անգրագիտություն է, իսկ հետևանքների գնահատման տեսակետից՝ պետական հանցագործություն: Այդպիսի 1200Մգ/վտ ատոմային բլոկի կառուցումը Հայաստանում կարող է բերել նոր «Չերնոբիլի»: Սա ունի գիտական և տեխնիկական բացատրություն։ Այս ամենի մասին գրել եմ երկրի ղեկավարությանը, սակայն որևէ արձագանք այդպես էլ չեմ ստացել»,- նշեց Արզումանյանը։
Մասնագետը մյուս կողմից էլ առաջ է քաշում հնարավոր էլեկտրաէներգիայի բարձրացման խնդիրը։
«Այս կայանի կառուցման համար նախատեսվում է ներդնել ավելի քան 6 մլդ դոլար։ Սա նշանակում է, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում էներգետիկայի սակագնի մեջ հաշվի կառնվեն այս գումարները և սակագինը կբարձրանա։ Պարզ է՝ ծախսեր են արվել և պետք է վճարվեն։ Կարող ենք ասել, որ նոր ատոմային բլոկի կառուցումը կբերի էներերգիայի սակագնի բարձրացման,եթե հիմա 49 դրամ է, ապա այդ դեպքում կդառնա մոտավորապես 60 դրամ»։
Սա այն պայմաններում, երբ արդեն իսկ փորձագետի գնահատմամբ անհիմն թանկացումներ են եղել։
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որը տեղի ունեցավ վերջին ժամանակները, անհիմն է։ Կան այնպիսի սխալներ, որոնց ուղղումը թույլ կտար սակագինը նվազեցնել։ Օրիանկ՝ էլեկտրական ցանցում կորուստների ճիշտ պլանավորումը և հաշվառումը։Սակայն այս խնդիրները վերցացնելու փոխարեն, սակագինն են բարձրացնում»,- հավելեց նա՝ պնդելով, որ հնարավոր էր սակագինը իջեցնել 4-5 դրամով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.