23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվել է այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ:
Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Էբրահիմ Ռայիսին, մասնավորապես, նշել է. «Բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին: Կասկած չունեմ, վստահ եմ, որ պարոն վարչապետի այցելությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հարևանության քաղաքականությունը մեր գլխավոր քաղաքականություններից է, և այս ամիսների ընթացքում մի քանի հանդիպումներ ենք ունեցել պարոն Փաշինյանի հետ: Այդ հանդիպումների և այսօրվա այցի ընթացքում մենք շեշտել ենք երկու երկրների միջև կապերի զարգացման կարևորությունը՝ հատկապես տնտեսական, առևտրաշրջանառության, քաղաքական և անվտանգության ոլորտներում:
Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Այս նպատակին հասնելն անպայման կիրականանա: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եղեք, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը:
Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:
Տարածաշրջանի համագործակցություննն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք: Եվս մեկ անգամ ողջունում եմ բարեկամ և հարևան Հայաստանի վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին»:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի և ջերմ ընդունելության համար: Պիտի արձանագրեմ, որ շատ հագեցած այց ենք ունենում: Մենք քննարկել ենք երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծել ենք մեր պատմական կապերը, այդ թվում` արձանագրելով մեր հարաբերությունների նրբությունները: Ես բարձր եմ գնահատել նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վերաբերմունքը և քաղաքականությունն Իրանի հայկական համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով: Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են:
Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ:
Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում:
Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերվում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր:
Այնպես որ, պարոն նախագահ, բոլոր հիմքերը կան այցն արդեն իսկ հիշարժան համարելու, և ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս խոսակցությունը շարունակելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հարաբերություններում դրական զարգացումներին աջակցելու համար, որի ամենավերջին արտահայտումը դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը: Շնորհակալ եմ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատև այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:
Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել եւ կարծում է, որ դրա հիման վրա կարելի է հասնել կարգավորման։ Այս մասին Սոչիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը։ Հիմա եկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խոսելու եւ գործելու ժամանակը։ Եվ իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում։
Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ է քաշել հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները։ Սրանք բոլորը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, եւ կարծում եմ, որ դրա հիման վրա կարելի է հասնել նորմալացման։ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է։ Այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այն ձեւաչափն է, որն, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։ Եվ մենք ակնկալում ենք հետագայում ձեր ակտիվ, անձնական դերը եւ Ռուսաստանի դերը այս նպատակներին հասնելու գործում»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար։
«Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին, ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այն դերի համար, որ դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը: Այժմ ժամանակն է խոսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում»,- ասել է Ալիևը։
Նա նաև նշել է, թե «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ քայլեր է պահանջում»:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկուշաբթի օրը Սոչիում եռակողմ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաև կարող են փաստաթուղթ ընդունել, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։ Եռակողմ գագաթնաժողովից առաջ Պուտինը երկկողմ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի հետ։
Կրեմլը կտեղեկացնի, եթե Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթեր համաձայնեցվեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Եթե փաստաթղթերը համաձայնեցվեն, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ այժմ Սոչիում ընթանում է Պուտին-Փաշինյան հանդիպումը: Այնուհետև սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ։
«Պետք է ինչ-որ ժամանակ ավարտել այն: Գիտեմ, որ ունեք (Փաշինյանը-Խմբ.) դրա քաղաքական կամքը։ Մենք վճռականորեն սատարում ենք դրան», — ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ լուծումներ կգտնվեն առաջ գնալու համար։
Մինչդեռ Փաշինյանը հանդիպմանն ասել է, որ Երևանի համար ընդունելի են Ղարաբաղի հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ դիրքորոշում կհայտնի ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ:
Նա նաև ասել է, որ Հայաստանի համար կարևոր է Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը:
ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները, սակայն Հայաստանի տարածքում հաղորդակցությունը պետք է լինի Երևանի լիակատար վերահսկողության տակ:
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկին պետք է նախորդի սահմանի անվտանգության ուժեղացումը:
Սեպտեմբերի 16-ից անցել է շուրջ 1,5 ամիս, եւ նկարագրել ամբողջ 1,5 ամսվա զինված ուժերի գործունեությունը, կտեւի 3-4 ժամ: Այս մասինԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ եղավ ադրբեջանական խմբի ճակատագիրը, որը, ըստ ԳՇ պետի գտնվում էին ՀՀ տարածքում, շրջափակման մեջ:
«Տարբեր ուղղություններով եղել են հակառակորդի մի շարք խմբեր: Մենք ունեցել ենք ոչ գծագրվող, անհամաչափ առաջնագիծ, որովհետեւ գործողության արդյունքում առաջանում են եւ հակառակորդի մխրճումներ որոշ ուղղություններում, եւ մեր ստորաբաժանումները, որոնք գտնվում են համապատասխան ուղղություններում հակառակորդի շփման գծից առաջ, եւ դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել եւ կրել են կորուստներ»,-ասաց Ասրյանը:
Հարցին, թե ինչու հայկական կողմը չի գերեվարել այդ խմբին, Ասրյանը պատասխանեց. «Հակառակորդին գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ, եւ մեր զինծառայողների կյանքին վտանգ պատճառել: Մենք դրան չենք գնացել: Ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը:
Ես սեպտեմբերի 16-ից հետո եւս երկու անգամ այցելել եմ Ջերմուկի ուղղություն: Այնտեղ ամեն ինչ համակարգված է, եւ իրադրությունը հարաբերական կայուն է»:
Հարցին, թե առաջվա պես գհակառակորդի դիրքերը 4,5 կմ հեռավորության վրա են, ԳՇ պետն ասաց. «Ընդհանուր հեռավորությունը փոխաբերական իմաստ ունի, որովհետեւ 4,5 կմ Ջերմուկն ունի գծագրում ձորով երկարաձգված, եւ այդ 4,5 կմ-ն նշվում է հենց Ջերմուկի հյուսիս-արեւելյան վերջնամասից: Եթե Ջերմուկի կենտրոնից եք հաշվում, ապա դա մոտ 5,5-6 կմ հեռավորության վրա է»:
Ազգակործանման արդյունքների ամփոփման ՔՊ համագումարում, ՊՆախարարը ելույթ է ունենում ավելի քան 10 րոպե և ոչինչ չի ասում ՀՀ պաշտպանունակության, Բանակի և անվտանգության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Իշխող ուժի քաղաքական միջոցառման հաշվետու ելույթում Պնախարարը չի խոսում իր բուն պարտականություններից ու պատասխանատվությունից:
ՔՊ-ի նշանակած 4-րդ Պնախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին ՀՀ տարածքներ կորցնելով` հասկանում է, որ կապիտուլյանտի կառավարությունում Պնախարար լինելն չարիք է և մեղմ ասած, գլուխ գովելու բան չունի: Ուստի համարել է, որ անիմաստ է այլևս չեղած բաներից, այսինքն` անվտանգությունից ու պաշտպանությունից խոսելը:
Փոխարենը ինչպիսի՜՜՜ հրճվանքով էր խոսում ՏԻՄ ընտրություններից, մոռանալով հիշեցնել, ընդդիմադիր հաղթողներին կալանավորելու կամ ընտրությունների արդյունքները միտումնավոր տապալելու ջանքերի մասին:
Հ.Գ. Ի միջ այլոց, Նիկոլի բոլոր չորս Պնախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով: Ցավոք, ուրիշ ոչ մի բանով չեն հիշվելու բանակաշինության պատմության մեջ »,- գրել է Զաքարյանը:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «Կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը» վերտառությամբ հոդված, որում անդրադարձել է Արցախի ճակատագրի վերաբերյալ ՌԴ նախագահի վերջին հայտարարությանն ու, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ նոր իրողությունը.
1. Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։
2. Նիկոլը ամեն ինչ շատ լավ պատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրահեղ ռիսկերի մասին։ Իշխանության 95 տոկոսը իրավիճակը չի պատկերացնում, բայց դա չի փոխելու պատմության ընթացքը՝ թե ինչ կարող է լինել պետության հետ, ու նաև՝ իրենց։ Նիկոլը երբեք նրանց ճիշտը չի ասի։
3. Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հասկանում իրավիճակը։ Դա նորմալ է. ուկրաինացի ժողովուրդն էլ մինչև փետրվարի 23-ը չէր հասկանում, ավելին՝ չէր լսում բաց տեքստերով ասվածը։ Սովորաբար ժողովուրդները չեն հասկանում իրավիճակը մինչև փաստը չկատարվի։ Դա հետո 10 միլիոնից ավել մարդ կարտագաղթի, կքանդվեն հազարավոր բնակավայրեր, շքեղ քաղաքները, ընտանիքները, ճակատագրերը։
4. Ակտիվ ընդդիմադիրների մի զգալի մասը նույնպես չի հասկանում իրավիճակի ողջ խորությունը։ Ու հենց այդ պատճառով է, որ կամ արտասանում են «դեմ ենք վաշինգտոնյան պայմանագրին, կողմ՝ ռուսականին», շուտասելուկը, կամ՝ «ոչ մի ճանապարհ չպետք է տալ» և այլն։ Խաղաղության պայմանագիրը պոնչիկանոցի պոնչիկ չէ, որ «ընտրես ջեմովը, մերժես՝ կրեմովը»։ Ավելի լուրջ է պետք լինել։
Ժամացույցը միացված է
Ամենավտանգավոր խնդիրը այսօրվա իշխանության կառուցվածքն է։ ՄԵԿ հոգին ունի հնարավորություն՝ որոշելու ողջ պետության, միլիոնավոր մարդկանց և գալիք սերունդների ճակատագիրը։ Սրանի´ց է պետք վախենալ, և ոչ թե՝ հնարավոր պայմանագրից։ Սա ավելի վտանգավոր է, քան թուրքական սպառնալիքը, հատկապես որ որևէ մեկը չունի պատկերացում, թե ինչ է ծրագրում նա իրականում։
Ըստ այդմ, ՄԵԿ հոգին կարող է ստորագրել «վաշինգտոնյան տարբերակը», կարող է ստորագրել ռուսականը, որը ոչ ոք չգիտի, թե ինչ է, կարող է չստորագրել ոչ մեկը։ Առաջին դեպքում մենք ոչ միայն կորցնելու ենք Արցախը, այլև թուրքական ներխուժումը Հայաստան ամիսների խնդիր է լինելու։ Բոլորին «ֆռցնելու» և ոչինչ չստորագրելու դեպքում մենք մնում ենք օդում կախված պետություն, որը ոչ միայն չի ստանալու որևէ միջազգային աջակցություն, այլև ընկալվելու է որպես պատերազմ հրահրող, ապակառուցողական կողմ։ Չարյաց փոքրագույնը, թերևս, ռուսական տարբերակի շուրջ գրագետ բանակցելն է և իրական հողի վրա իրական երաշխիքներ պահանջելը։
Բայց եթե այդ մեկ հոգին իր մեջ արդեն կայացրած որոշում ունի, ապա կարող է վիժեցնել մյուս բոլոր պոզիտիվ հնարավորությունները։ Մենք արդեն իսկ թույլ ենք տվել, որ ՄԵԿ հոգին հարյուր անգամ հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է 2007-ից, ինչը սեփական անձը փրկելու համար նախատեսված ծայրահեղ սուտ է, և այդ ստով ահռելի վնաս է հասցվել պետությանը։ Թույլ ենք տվել, որ պրահաներում ու բրյուսելներում ընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է. սա մեծապես դժվարացրել է թե´ Սոչիի, թե´ հետագա բանակցությունների մեր դիրքերը. Ալիևն ամեն անգամ ցիտելու է ՄԵԿ հոգուն։
ՄԵԿ հոգու այլընտրանքը
Իրավիճակը կլիներ նվազ վտանգավոր և ավելի կանխատեսելի, եթե ձևավորված լիներ ՄԵԿ հոգու այլընտրանքը։ Եթե հնարավոր լիներ հասարակությանը և միջնորդներին ներկայացնել, թե որն է ՄԵՐ՝ մյուսներիս տեսակետը, մեր դիրքորոշումը։ Եթե իշխանության լինենք ՄԵՆՔ, ո՞ր հարցը ինչպես ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք բանակցելու, ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղության հաստատումը և Հարավային Կովկասի ճարտարապետությունը՝ ընդհանրապես։ Սա´ է, որ այս պահին չունենք, սրա պատճառով է, որ Նիկոլը իշխանության է, սրա պատճառով է, որ հասարակությունը չի հասկանում, թե ո´ր տաբերակը ուր է տանում, և ինչ պետք է անել՝ Ուկրաինայի ու Դամասկոսի չվերածվելու համար։
Չկա միասնական տեսակետ, չկա միասնական բովանդակություն, չկա միասնական տեսլական. նման պայմաններում ուզում եք ժողովրդական համախմբու՞մ։ Ինչի՞ շուրջ, եթե մարդիկ չեն հասկանում, թե ի´նչ եք ասում։ Նույնիսկ նույն խմբակցության պատգամավորները նույն առանցքային հարցի վերաբերյալ լրիվ տարբեր բաներ են ասում։ Սա լուրջ չէ։
Լրջությունը գործ է, որը պետք է արվի
1. Օրվա հրամայական է ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը։
2. Օրվա հրամայական է տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումը։ Այս երկու կետերը կտրուկ կլրջացնեն ՄԵԿ հոգու այլընտրանքի գաղափարը, դրան կհաղորդեն երևացող ուրվագծեր։
3. Չխեղդվելու համար վաշիգտոնյան և ռուսական տարբերակների միջև և խուսափելու համար աղետից՝ մեզ պետք է ունենալ խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի, Արցախի ճակատագրի, կոմունիկացիաների բացման, անվտանգության երաշխիքների՝ մեր կողմից մշակված սկզբունքները, բայց ոչ թե անցյալ կյանքի, այլ՝ այսօրվա իրականությունը հաշվի առնող։ Լինենք լուրջ, և մեզ լուրջ կվերաբերվեն։ Դատարկախոսների կաստաները այլևս չպետք է անելիք ունենան։
4. Ամենահրատապը, հարցերի հարցը մնում է՝ ՄԵԿ հոգուն չլիազորել 3 մլն հայության և ողջ պետության ճակատագիրը միակամ որոշելու, խափանել այդ մեխանիզմը։ Սա կարևոր է նաև հենց ի´ր համար, եթե նույնիսկ նա այս պահին չի հասկանում»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերումասել է, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ բան չհաջողել, սակայն որեւէ մեկի վասալը չի լինի:
«Դա անհնարին է։ Եվ սա ընդամենը երաշխիք է, որ մենք, կպաշտպանենք մեր շահերը»,- ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Արեւմուտքը դեռ «կառավարում» է մյուս երկրներին, սակայն առաջիկա տասնամյակում կկորցնի իր ուժն ու հզորությունը։
«Ամերիկան, որը ղեկավարում է Եվրամիությունը, կառավարում է Ճապոնիան, Ավստրալիան եւ այլ պետություններ, ու նրանց հետ միասին նրանք կազմում են աշխարհի ՀՆԱ-ի գրեթե կեսը, ինչը շատ մեծ թիվ է, սկսել է կորցնել այս իշխանությունը», — ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը կարծում է, որ այս պահին տեղի է ունենում իշխանության վերաբաշխում, կյանքի իմաստների վերաբաշխում, միաբեւեռությունից հեռացում եւ համակեցության այլ եղանակի անցում։
Բոլորս միասանական պաշտպանելու ենք Արցախը, հնարավորությունը կա փրկելու Արցախը: Այս մասին հոկտեմբերի 30-ին, Արցախի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Այն, որ բոլորդ կանգնած եք այստեղ, պատգամ է ամբողջ աշխարհին, մարդկությանը: Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված՝ առերեսվելով գոյաբանական վտանգների: Նաեւ Մայր Հայաստանը եւ Սփյուռքն են առնչվում նման գոյաբանական վտանգների: Այս ամենը հաղթահարելու համար պետք է աշխատենք եւ ներքին,եւ արտաքին ոլորտներում: Ամենակարեւորը անտարբեր չլինելն է: Հենց անտարբերությունը մեզ կարող է կործանել: Կարծես թե անմեղ բան է երբ ասում ենք՝ ի՞նչ է կախված ինձնից: Ոչ, յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, լինելո՞ւ է հաղթանակ, թե՝ պարտություն»,- ասաց Բաբայանը:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ արտաքին ոլորտում պետք է լինել սկզբունքային, տեղ տալ արհեստավարժությանը եւ հայրենասիրությունը: Նա հիշեցրեց, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս:
«Մենք մերժելու ենք նման ցանկացած առաջարկ: Եթե նման բան մեզ ներկայացնեն միջազգային ատյաններից, դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացեք՝ ի վիճակի ենք պաշտապանել Արցախը, կա այդ ներուժը, այն ձեզնից յուրաքանչյուրի մեջ է: Մեր ճակատագիրը միասնական է: Չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետեւում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում եւ խաղաղապահ առաքելության բարդ աշխատանքը: Երբ մենք ասում ենք, որ հայ եւ ռուս ժողովուրդները եղբայրական են, դա ուղղված չէ այլ ժողովրդի դեմ: Եկեք համախմբվենք ու չհուսահատվենք. կան բոլոր շանսերը պահելու մեր երկիրը»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Մեր բոլորի աչքի առաջ աշխարհի հին հարաբերությունները փլուզվում են, ու մենք չպետք է մնանք այդ փլատակների ներքո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք», — ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն կառուցի իրենց երազած պետությունը, եթե ՔՊ-ի ծրագրի ամեն տողի չվերաբերվեն հատուկ ուշադրությամբ ու հատուկ կարևորությամբ:
Նա խոսեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին:
«Մեր գործընկերներից շատերը այդ պային ներկա են եղել իմ աշխատասենյակում, երբ ստորագրել եմ այդ թուղթը ու այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա: Դրա շուրջ ամբողջ մի շարժում կառուցեցին, իսկ հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, ասում են, թե, իբր, ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել, սա պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը երկու, երեք անգամ կապիտուլյացիա ստորագրի», — հայտարարեց վարչապետը:
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր փաստաթուղթ է:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ, հանրությունից պետք է ներողողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար, իսկ եթե ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկելու նոր կապիտուլյացիաների մասին», — ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.