23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում, ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Աջ լուսանկարում Տարոն Անդրեասյանն է: 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարոնը 26 տարեկան էր, դրանից առաջ տեւական ժամանակ ապրում եւ աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:
Պատերազմը սկսվելուն պես նա վերադարձել է Հայաստան եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Ձախ լուսանկարում, ըստ հարազատների վկայությունների, կրկին Տարոն Անդրեասյանն է:
Ձախ լուսանկարը ստոպ-կադր է հայտնի տեսանյութից, որտեղ Տարոնը կանգնած է ադրբեջանցի մի խումբ զինվորականների դեմ դիմաց՝ միայնակ, տվյալ դեպքում՝ ոչ թե միայնակ, այլ իր ինքնաձիգի հետ:
Նրան առաջարկում են գերի հանձնվել՝ խոստանալով որեւէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցնում են, որ չեն սպանի, ծեծի չեն ենթարկի, համոզում են հանձնվել: Տարոնը չի հանձնվում, ինքնաձիգը պարզում է ադրբեջանցիների ուղղությամբ, սկսում է կրակել: Եւ սպանվում է:
Մենք պատերազմի դաշտում մեր զինվորների՝ այսպիսի եւ բազմաթիվ այլ սխրանքների մասին վկայություններ շատ ենք լսել: Դրանք պատմել են արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներն իրենց մարտական ընկերների մասին:
Տարոն Անդրեասյանն այս բոլոր պատմությունների, մեր բոլոր հերոս տղաների հավաքական դեմքն է, այն պարզ պատճառով, որ նրա սխրագործությունը վավերագրված է, եւ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այն, ինչի մասին այդքան շատ լսել ենք, բայց թերեւս երբեք էլ գործողության մեջ չենք կարողացել պատկերացնել:
Սիրելի Տարոն, իմ հարազատ, իմ հայրենակից, իմ արյունակից, իմ եղբայր, իմ որդի, իմ քրոջ որդի, իմ եղբոր որդի, իմ հերոս: Դու գիտես, դու չես կարող չիմանալ, թե ես քանի անգամ եմ դիտել տեսանյութը եւ ինչպես եմ փորձել հայտնվել քո մարմնում, քո մտքում, քո գլխում: Ինչպես եմ ձգտել լինել «դու» եւ զգալ այն ամենը, որ դու զգում ես քո կյանքի վերջին րոպեների ընթացքում: Վստահ եմ, որ այդ ամբողջ ընթացքում եւ հիմա, երբ ես այս տողերն եմ ուղղում քեզ, դու տեսնում ես իմ հոգու ամենավերջին բջիջն անգամ, զգում ես ինձ, ինչպես ես եմ զգում քեզ: Յուրաքանչյուր նման պահի, ինչպես նաեւ հիմա, մենք միասին ենք, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնում թշնամու դիմաց: Ես կլանում եմ քո յուրաքանչյուր միլիշարժումը, քո ձայնի յուրաքանչյուր երեւէջը: Ես զգում եմ, թե դու ինչպես ես խոսում այդ մարդկանց հետ՝ ուղղակի, հենց այնպես՝ ժամանակ շահելու համար, որովհետեւ որոշումն արդեն կայացրել ես: Ես զգում եմ, թե ոնց ես ամեն մի բառով եւս մեկ վայրկյանով ուղղակի երկարացնում այս աշխարհը՝ դեշտերն ու երկինքը, ծառերն ու թփերը, հողն ու ասֆալտը, մարդ արարծներ՝ թեկուզ թշնամու զինվոր տեսնելու, նրանց հետ հաղորդակցվելու, ինչ-որ բան ասելու, ինչ-որ բան լսելու, ինչ-որ բան զգալու հաճույքը: Ես իմ յուրաքանչյուր բջիջով զգում եմ այն պահը, երբ դու շատ թույլ հավանականություն ես տեսնում հավատալու քո դիմաց կանգնած մարդկանց խոսքերին, եւ միլիմիլիմիլի վայկյան տեւողությամբ միտք է այցելում քեզ՝ իսկ գուցե արժե փորձել: Բայց ո՛չ, դու վստահ ես, որ նրանք ստում են: Դու գիտես նաեւ, որ քո ժամանակը խիստ սահմանափակ է, որ կամ դու պետք է կրակես, կամ քեզ պետք է կրակեն: Եւ դու ինքդ ես առաջինը զենքը բարձրացնում եւ սեղմում ձգանին:
Խոսքը այստեղ հայրենիքի մասին չէ: Հայրենիքը այդ պահին քո զոհվելով կամ գերի հանձնվելով չէ, որ պարտվելու կամ հաղթանակելու էր, եւ դու դա իհարկե հասկանում ես: Խոսքը քո, անձամբ քո՛ արժանապատվության մասին է: Մինչեւ վերջին շունչը սեփական ոտքերի վրա ամուր կանգելու, ողնաշարը ձիգ պահելու, չծնկելու, չստորացվելու, ծնողներիցդ, մանկապարտեզից եւ դպրոցից քեզ փոխանցած արժեքներին, հավատամքներին, համոզմունքներին չդավաճանելու մասին է:
Սա ոչ այլ ինչ է, քան ընտրություն, գիտակցված ընտրություն:
Ես անընդհատ, պարբերաբար կնայեմ այս տեսանյութը, նորից ու նորից կհայտնվոմ քո մտքում ու քո հոգում, քո մաշկի տակ ու կկիսեմ քեզ հետ քո ընտրությունը: Քո կողքին չեմ եղել այդ պահին՝ քո վերջին ընտրության պահին, այդ դժվար, շատ դժվար ընտրության պահին, բայց եթե այդ մի քանի րոպեն քո կյանքում մեկ անգամ էր՝ եղավ-ավարտվեց, ինձ համար կլինի անընդհատ, էլի ու էլի, կրկին ու կրկին:
Դա կլինի իմ հատուցումը քեզ, իմ գնահատականը քեզ, իմ հիացմունքի արտահայտությունը, քեզ հետ լինելու իմ միակ ուղին: Դա կիլնի իմ պատիժը: Դա կլինի իմ խոստումը՝ երբեք, ոչ մի պարագայում չտատանվել, չգայթակղվել, ամեն պահի ընտրություն կատարելիս հավատարիմ մնալ, չդավաճանել քեզ, քո կատարած ընտրությանը:
Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գեւորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր: Ի՛մ տղաներ:
Դուք բոլորդ, անխտիր բոլորդ կատարել եք մի պարզ ընտրություն, այնպիսի ընտրություն, որին բախվում է յուրաքանչյուր մարդ գրեթե ամեն օր: Դուք, ձեր ծնողները, ձեր ընտանիքները՝ կանայք, մայրերն ու հայրերը, ընտրել եք ազնվությունը, քաջությունը, արդարությունը, ձեր ընտանիքների եւ ձեր հայրենիքի հանդեպ սերը, ի վերջո արժանապատվությունը: Դուք չեք փախել երկրից, չեք փախել մարտի դաշտից, եւ ես յուրաքանչյուրիդ հետ կիսում եմ ձեր ընտրությունը՝ այսօր եւ հավերժ:
Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում:
Դուք գիտեք, որ ես այս երկու տարվա ընթացքում երկու անգամ եմ եղել Եռաբլուրում, բայց ես իմ ամեն օրը ապրել եմ ձեզ հետ: Ես ձեր մասին մտածելիս գլուխս չեմ կախում եւ սեւ հողին չեմ նայում: Ձեր մասին մտածելիս ես գլուխս բարձրացնում եմ եւ երկնքին եմ նայում, տիեզերքն եմ տեսնում:
Ես ուզում եմ նաեւ, որ դուք իմանաք, որ շատ դժվար է պատերազմին մասնակցած եւ չզոհված բոլոր տղաների համար, հաշմադամություն ստացած բոլոր տղաների համար. նրանք միաժամանակ ե՛ւ ապրում են, ե՛ւ չեն ապրում: Նրանք մեղքի մեծ զգացում ունեն, որ ողջ են մնացել, որովհետեւ նրանք տեսել են ձեզ զոհվելիս եւ չեն կարողացել ոչինչ անել: Նրանք, որոնք կատարել են նույն ընտրությունը, ինչ-որ դուք, անցել են նույն դժոխքի միջով ինչ-որ դուք, բայց ողջ են մնացել, ամաչում են ողջերի համար»,- գրել է նա:
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն կգործարկի բոլոր հնարավոր ջանքերն առաջիկայում Եվրախորհրդարանում ներկայացվելիք Հայաստանի վերաբերյալ զեկույցում լրամշակումներ մտցնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսում Կաստալդոն նշեց, որ այդ գործընթացում հաշվի կառնի Հայաստանում փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված ինֆորմացիան: «Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագությունների հատվածը խորհրդարանը չի կարող բաց թողնել: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք այս նախագիծը վերամշակել և հասնել մեր նպատակին»,-ասաց նա:
ԵԽ պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը փաստացի բռնազավթել է ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ: «Այս հարձակումների հետ կապված Եվրախորհրդարանը կարող է միայն քաղաքական ուղերձով հանդես գալ: Մենք լիազորություն չունենք պատժամիջոցներ կիրառելու, ընդամենը կարող ենք դիմել իշխանություններին և հայցել համապատասխան գործողություն, բայց լծակ չունենք պարտադրելու»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցին՝ պատգամավորը շեշտեց, որ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները, և դա չի կարող պարտադրվել դիվանագիտական շանտաժի միջոցով:
Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պետք է զորամիավորումներ տեղափոխի Արբեջան ու հարցն այն է, թե դա ինչպես է անելու: Մեղրիով ճողքել չի կարողանա, Իրանը այդ ճանապարհը կարող է փակել նշանառության տակ,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Որքան հասկանում եմ, ամենաօպտիմալ ու իրենց համար անվտանգ ճանապարհը Նախիջևանից դեպի Ջերմուկ գնացողն է, որտեղից կարող է ճեղքում իրականացվել: Սա կարելի է համարել Ջերմուկի վրա սեպտեմբերի 13-ին կատարված հարձակման պատճառը:
Հիմա, արդյոք այդ հատվածում համապատասխան պաշտպանական աշխատանքներ կատարվում են, թե՝ ոչ: Եթե ԱԺ ևկառավարության երկու ամսվա պարգևավճարներն այդ նպատակով օգտագործվեն, կարելի է լուրջ շինարարական աշխատանքներ կատարել։
Հ.Գ. Չհարցնեք, թե ինչու եմ սա հրապարակայնորեն գրում: Նախ, խողովակներ չկան սա ոչ հրապարակային կերպով ասելու համար, հետո՝ ո՞ւմ ասես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը:
Արցախի Հանրապետության դատախազությունը պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:
«Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը (https://bit.ly/3zBU7AH) լրատվամիջոցներում ստացել էր լայն արձագանք և դրա շուրջ տարածվել էին տարբեր բնույթի մեկնաբանություններ, այդ պատճառով ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը անհրաժեշտ է համարում տրամադրելու հավելյալ պարզաբանում։
Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին , որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն ։
Ցանկանում ենք իրազեկել նաև, որ գործունեության բնույթը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Ներկայացուցչությունը ձեռնարկել ու շարունակաբար ձեռնարկում է բոլոր միջոցները Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող երևույթները վեր հանելու, չեզոքացնելու կամ դրանք կանխելու ուղղությամբ: Իրավապահ մարմինների կողմից հայտարարված դեպքը նույնպես բացառություն չէ, որի բացահայտման ու դեպքի բոլոր հանգամանքների հանգամանալից հետազոտությանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ներկայացուցչությունը՝ իրավապահ մարմինների հետ ապահովելով պատշաճ համագործակցություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Մի՛ հավատացեք Կարո Փայլանին, որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ, մի՛ տարածեք թուրքական թեզեր։ Ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․
«ՄԻ՛ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ, ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵԶԵՐ
Այն, որ Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը շատ բազմաշերտ է, լավ մշակված և ակտիվ կիրառվող հայտնի փաստ է, բայց որ այդ քաղաքականությունը երբեմն կիրառվում է նաև ծագումով հայ կերպարների միջոցով հայաստանյան հասարակությանը օբյեկտիվ պատճառներով, թերևս, այդքան էլ հայտնի չէ:
Տարիներ շարունակ և քանիցս խոսել եմ թուրքական այդ գործելաոճի մասին, որի նորօրյա հերոսներից է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, ով կրկին այցելել է Հայաստան: Այն, որ Կարո Փայլանը որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ շատ բնական է և օրինաչափ, սակայն նաև փաստ է, որ նրա՝ հաճախ սխալ և թերի, ընկալումը հայաստանյան հասարակության մեջ կարող է դրական ազդել Թուրքիայի շահերի առաջ մղելու հարցում նույնպես փաստ է:
Հայաստանում շատերը նրան ընդունում են զգացական ուրախությամբ, որը սակայն որևէ ռացիոնալ հիմնավորում չունի: Նա հանդիպում է քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ և եթե սա ունի Թուրքիայի մեսիջները փոխանցելու նպատակ, ապա նորմալ է. այսինքն՝ Կարո Փայլանին պետք է ընդունել որպես թուրքական մեսիջաբեր:
Իսկ հայաստանյան հասարակության պարագայում Կարո Փայլանի կերպարի նման սխալ և զգացական ընկալումը շատ վտանգավոր է հատկապես ներկայումս, երբ մեր հասարակությունը դարձել է գրեթե անպաշտպան թուրքական «փափուկ ուժի» նման քայլերի դեմ: Մինչդեռ, եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, թե ինչ թեզեր է առաջ քաշում թուրքական պառլամենտի պատգամավորը՝ «մինչև 1915-ը հայերն ու թուրքերը եղբայրաբար են ապրել» (սա կատարյալ կեղծիք է), «հիմա կա խաղաղության պատուհան» (իրականում՝ խաղաղություն թուրքական նախապայմանների ներքո), «Արցախի հայերի անվտանգության հարցն է կարևոր» (որևէ խոսք չկա Արցախի անկախության և ինքնորոշման մասին), «թշնամանքը պետք է դադարեցնել և կառավարել», «ազգայնականությունը և ռևանշիզմը խոչընդոտ է» և այլն:
Այս նույն թեզերը, գրեթե բառացի նմանությամբ էլ ովքե՞ր են ասում. ճիշտ է՝ Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Հայաստանում այս պահի իշխանության որոշ և որոշակի ներկայացուցիչներ, մերձիշխանական քարոզիչներ և օվկիանոսի այն կողմից երբեմն Հայաստան այցելող մի նախկին պաշտոնյա: Ի դեպ, արդյո՞ք պատահական են նույն ժամանակահատվածում Հայաստանում գտնվում Կարո Փայլանը և Ժիրայր Լիպարիտյանը:
Ինձ համար՝ որպես թուրքագետի սա մասնագիտական ուսումնասիրության խնդիր է, ինչ-որ տեղ սպասելի և կանխատեսելի, սակայն հայաստանյան հասարակության համար ևս մեկ հարված է իր առանց այդ էլ թուլացած զգոնությանը և այդ հարվածը գալիս է հասարակության մեջ որպես «մեր Կարո» ընկալվող մեկից:
Խորհուրդս և խնդրանքս լրատվամիջոցներին, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ հնարավորինս անտեսեք Թուրքիայի պառլամենտի պատգամավոր Կարո Փայլանի և՛ այցը, և՛ կոչերը, և՛ կիրառվող հակահայաստանյան թեզերը, մի՛ հավատացեք նրան, դյուրահավատ մի՛ եղեք, տուրք մի՛ տվեք ազգային զգացմունքայնությանը: Կարո Փայլանը եղել և մնում է Թուրքիայում նեղ և սահմանափակ մտածողության՝ ձախակողմյա գաղափարախոսության կրող և նրա վերջին ելույթներում շատ հստակ տեսանելի է այդ ամենից չձերբազատված, կեղծ խաղաղասիրական և ժողովրդավարական կլիշեներով առաջնորդվող քաղաքական գործչի կերպարը, ով այդպես էլ չհասկացավ հայերենում ազգայնական և ազգայնամոլ բառերի իմաստային ու գաղափարական տարբերությունը:
Ես՝ որպես հայ թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում այս ամենը իմ հասարակությանը ասելը, ուստի խոսքս ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական:
Հ.Գ. Առաջիկա օրերին հասարակության լայն շրջանակներին փաստարկված և գիտականորեն կներկայացնեմ «խաղաղության դարաշրջանի» կեղծ գաղափարախոսական հենքի և դրա կերտողների մասին իմ թուրքագիտական վերլուծությունը՝ գրավոր և բանավոր»,-գրել է թուրքագետը:
Մինսկը մշտապես կողմ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը՝ պատասխանելով ՀՀ ԱԳՆ-ին, որն այսօր արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն բավական յուրօրինակ դիրքորոշում է զբաղեցրել։ Իր դաշնակիցների նկատմամբ պարտավորություններին հավատարմությունն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։ Պրոֆեսիոնալ չէ այդ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է։ Ուստի հետագայում ևս մեր գործընկերներն ու դաշնակիցները պետք է վստահ լինեն դրանում։ Եթե այլ երկրներ ևս իրենց այդպես պահեին, շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել։
Բացարձակ հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ։ Հենց այդ կերպ՝ առանց քաղաքական խաղերի եւ ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը մարդկանց կյանքերի ու ճակատագրերի մասին »,-ասել է Գլազը։
ԱԳՆ-ից նշել են, որ առցանց ձևաչափով անցկացված գագաթաժողովին ներկա Փաշինյանը պատասխանել է իր գործընկերներին։
«Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն ուշացած մեկնաբանում։ Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և էական ջանքեր է գործադրել թե բազմակողմ, թե երկկողմ ձևաչափերում դրա լուծման համար։ Հայաստանի և ԱԴրբեջանի նախկին ու ներկա առաջնորդները երախտապարտ են Բելառուսի ղեկավարին՝ խաղաղության անկեղծ ցանկության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում անձնական ներդրման համար։ Մեր բարեկամներին եւ գործընկերներին կոչ ենք անում ուշադիր լսել Բելառուսի նախագահի ելույթը»,-ասել է Գլազը։
Իսլամական խորհրդարանի պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն, որում ընդգծել են՝ հզոր Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխությունը և և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հատկապես հզոր ԻՀՊԿ-ը վերահսկում են սահմանային բոլոր տեղաշարժերը, նրանք պատրաստ են դիմակայել տարածաշրջանի երկրների անկայունություն ու լարվածություն առաջացնող գործոններին ու տարաձայնություններին։ Այս մասին հայտնում է ParsToday-ը։
Գնահատելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի վերջին զորավարժությունները, հայտարարել են. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հզորության մեծ զորավարժության հստակ ուղերձը հարևան երկրների համար խաղաղություն, կայուն անվտանգություն և թշնամիների համար նախազգուշացում և պատրաստակամության հայտարարություն՝ պաշտպանելու երկրի սահմանների անվտանգությունը և վճռական պատասխան է սպառնացող դավադրություններին ու արտատարածաշրջանային երկրների ու ռեժիմների միջամտությանը»:
Հոկտեմբերի 17-20-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքսի ընդհանուր տարածքում տեղի ունեցան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մեծ զորավարժությունները։
Քանի որ մեր գործընկերները բազմիցս հայտարարել են, որ գազի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ էական բաղադրիչ է արժութային փոխարժեքը, մենք ակնկալում ենք, որ ինչ-որ ժամանակ անց մեր գազի, էլեկտրաէներգիայի սակագինը իջնելու են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Բաղադրիչները, որոնք մտնում են գնի ձեւավորման հաշվարկման մ,եջ, դոլարային են: Դոլարի փոխարժեքը իջել է, բնականաբար, պետք է որոշակի ճշգրտում լինի»,-ասաց նա:
«Ինչ վերաբերում է միջանկյալ կամ մեծածախ ապրանքներին, այստեղ նույնպես, քանի որ հումքի ներմուծման հիմնական երկրներում եւ ընդհանուր համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող միտումները վկայում են, որ պահանջարկի անկում է լինելու, դրա ֆոնին ակնկալում ենք, որ գների որոշակի ճշգրտում է լինելու: Թե ինչ տոկոսով, այս պահին կդժվարանամ ասել: Հաշվարկն արել ենք, բայց այս պահին ձերզ կմնանք այդ թիվը հրապարակելուց»,-ասաց ԿԲ նախագահը:
Արցախի ՊԲ գնդապետ, ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանն արձագանքել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը թույլտվություն չի տալիս հայկական կողմին՝ գնալ, որոնել և դուրս բերել հայ զինծառայողների դիերը, որոնք վերջին բախումներից հետո մնացել են այժմ արդեն ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում։
«…Ադրբեջանական կողմը դեռեւս համապատասխան թույլտվություն չի տալիս, որ մեր ստորաբաժանումները մտնեն եւ որոնեն դիերի գտնվելու վայրերը»,- երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ապա, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «կա՞ն դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում», հավելեց հետևյալը. «Փաստը կա, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեկ դիակ, ԱԹՍ-ով դիտարկել ենք: Դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում»:
Կարող էի նաև չանդրադառնալ այս թեմային, բայց քանի որ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր զինվորական ծառայությունը սկսել է Արցախի պաշտպանության բանակում և հասել պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնին, պիտի որ լավ հիշի, թե ժամանակին նման դեպքերում ինչպես էր վարվում բանակի հրամանատարությունը: Իսկ եթե չի հիշում, ապա հիշեցնեմ բազմաթիվ նման դեպքերից միայն մեկը, որը տեղի ունեցավ 2014թ. նոյեմբերի 12-ին, երբ ադրբեջանա-արցախյան հակամարտ զորքերի շփման գծի օդային տարածքում հակառակորդի կողմից խոցվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ՄԻ–24 ուղղաթիռը: Միջդիրքային տարածքում ընկած ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող հետագա քայլերն իրականացնելու համար Արցախի զինված ուժերի հրամանատարությունը մշակեց հատուկ նշանակության գործողության պլան և կատարվածից ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 19-ին դեպքի վայրից տարհանեց օդաչուներից մեկի դին, երկուսի մասունքները և ուղղաթիռի որոշ մասեր: Հատուկ նշանակության գործողության ժամանակ շարքից հանվեց թշնամու երկու զինվոր, հայկական կողմը կորուստ չտվեց…
Սա է նախկինների և ներկանների տարբերությունը, և դա ոչ միայն մարտադաշտում, այլև բանակցությունների սեղանի շուրջ…»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ըստ ԲԵԼՏԱ գործակալության, նա բացատրել է, թե ինչու է այդքան կտրուկ արձագանքում այս հարցին և ինչի վրա է հիմնված Բելառուսի դիրքորոշումը։
«Ժամանակին, երբ մենք, կարծեմ, հերթական անգամ նախագահում էինք ՀԱՊԿ-ում, ես զբաղվեցի այդ հարցով, գնացի Իլհամի մոտ, խոսեցի նրա հետ, ընկերական խոսեցի: Եվ ես նրան այսպիսի հարց տվեցի, կատակով. «Իլհամ Հեյդարովիչ, լա՛վ, պետք է օգնել Հայաստանին, եթե համաձայնության գաք»։ Իսկ խոսքը հինգուկես կամ վեց շրջանի մասին էր՝ ադրբեջանական շրջանների, որոնք, ինչպես իրենք էին հայտարարում, գրավել էին հայերը։ Հայերը խոստովանել են, որ «սա մեր հողը չէ, սա ադրբեջանական է»։ Բացի Ղարաբաղից։ Դե, ուրեմն վերադարձրեք այն։ Եվ եթե, երբ ես առաջարկեցի անել դա, այդ տարածքները վերադարձվեին, պատերազմ չէր լինի։ Իլհամն այս պատերազմը սկսելու մոտիվացիա չէր ունենա: Դե, դուք շրջաններ էիք ուզում, տվեցին։ Կմնար Ղարաբաղի կարգավիճակը: Դե, հանգիստ ռեժիմով կորոշեին։ Բայց այն ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ հետագայում Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեցին։ Ես երկու անգամ բարձրացրել եմ այս հարցը»,- մանրամասնել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն ասել է նաև, որ այն ժամանակ Ալիևին առաջարկել է հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի վերջնականապես հաշտվեն և դա ցույց տան երկու երկրների ժողովուրդներին։
«Եվ այն ժամանակ Իլհամին հարց տվեցի. «Լսի՛ր, լա՛վ, ասենք՝ պայմանավորվեցիք, պետք է ինչ-որ կերպ օգնել Հայաստանին, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ հաշտվել եք և այլն։ (Հարուստ մարդ էր, այն ժամանակ իսկապես նավթը շատ թանկ էր և այլն): Դե, ինչքա՞ն ես կարող ներդնել Հայաստանում»: Ասում է՝ առնվազն հինգ միլիարդ, և ծիծաղում է, բայց գլխավորը՝ խողովակաշարերի կառուցումը։ Չէ՞ որ դրանք շրջանցում էին Հայաստանը։ Իսկ Իլհամն առաջարկում էր այս գազատարներն ու նավթամուղերը Հայաստանով անցկացնել։ Ասում է՝ ինչո՞ւ պտտվեմ Վրաստանի շուրջ, Հայաստանով կգնամ, դա մեզ ձեռնտու է։ Եվ Թուրքիա և դրանից դուրս: Ձեռնտո՞ւ էր: Ձեռնտու էր: Բայց ո՛չ: Ադրբեջանի նախագահին անկյունը գցեցին: Նրան ոչինչ չէր մնում, քան ուժ կիրառել։ Ձգձգելն անհնար էր: Ավելի քան մեկ միլիոն փախստականներ լարվածություն էին ստեղծել: Ահա՝ որն է էությունը: Իսկ ես արդեն, որպես քաղաքականության մեջ փորձառու մարդ, անցել եմ այս ամենի միջով…
Լավ, հիմա խաղալու իմաստը ո՞րն է։ Հիմա վերջապես պետք է, եթե համաձայնել են հաշտվել, պետք է հաշտություն կնքեն։ Եվ այստեղ ինչ-որ բաներ հնարելու կարիք չկա… Դե, դու (Զասը) այնտեղ եղել ես։ Սահմանը բաժանում են, ինչպես ինձ են ասել, ինչ-որ տեղ լեռներում։ Լսե՛ք, ի՞նչ սարեր։ Դե, համաձայնությա՛ն եկեք: Նախիջևան որպեսզի ազատ անցում լինի։ Այսօր, կարծես թե, Լեռնային Ղարաբաղը որոշված է։ Դե, առայժմ: Այդ գործընթացն այնտեղ ապահովում է Ռուսաստանը։ Ինչո՞ւ եք հիմա իրար սպանում։ Գրեթե 300 մարդ է զոհվել, և նրանք ինչ-որ բաների մասին են խոսում։ Պետք է հանգստանալ և պայմանավորվել։ Ահա թե որտեղից է գալիս իմ դիրքորոշումը: Այնտեղից՝ հին ժամանակներից։ Ա վելի քան տասը տարի առաջ: Այդ իսկ պատճառով ես հիմա այդքան կոշտ եմ արձագանքում սրան»,- ամփոփել է Լուկաշենկոն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.