23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսական զինված ուժերի մոտոհրաձգային բրիգադի առջեւ խնդիր էր դրված բնակավայրերից մեկն ազատել ուկրաինացի ազգայնականներից։ Հրետանային մարտկոցը, որի կազմում գործում էր զինամթերքի հաշվարկը սերժանտ Սուրեն Մովսիսյանի հրամանատարությամբ, կրակով աջակցում էր հարձակողական մոտոհրաձիգներին ։
Հարձակման ընթացքում Սուրենը ղեկավարել է հրետանային հաշվարկի աշխատանքը՝ ապաստանած գրոհայինների ոչնչացման ուղղությամբ։ Մարտիկները շարունակական կրակ են վարել նշված կոորդինատների վրա։ Թիրախավորված կրակոցներով հրետանային հաշվարկը սերժանտի հրամանատարությամբ ոչնչացրել է զինամթերքի Պահեստն ու թշնամու կենդանի ուժը: Հակառակորդի պաշտպանական սահմաններին հասցված հարվածները զգալիորեն թուլացրել են ազգայնականների մարտական կարգերը, ինչը թույլ է տվել Ռուսական մոտոհրաձիգներին զարգացնել հարձակումը, ճեղքել հակառակորդի պաշտպանությունը և ազատագրել բնակավայրը։
Վերջին օրերին ոմանք բարձրացնում են հարցը, առ այն, որ եթե որեւէ գործողություն չի իրականացվելու, ապա ի՞նչ իմաստ ունի հանրահավաք անցկացնելը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը.«Ընդ որում «գործողություն» ասելով շատերը ի նկատի ոնեն այնպիսի վճռական քայլերի իրականացման նախաձեռնություն հանրակավաքի կազմակերպիչների կողմից, որոնք կբերեն իշխանափոխության։
Թողնենք մի կողմ այն, որ այդ մտքերի հեղինակները, մեծի մասամբ, իրենց չեն տեսնում այդ «վճռական» քայլերը կատարողների մեջ։ Տվյալ դեպքում, ըստ իս, խիստ ապակառուցողական է, եթե ոչ վտանգավոր, այն մտայնությունը , որ հանրահավաքները դիտվում են իշխանությանը «ԲՌՆԻ»հեռացնելու միջոց կամ գործիք։ Ի դեպ այս մտայնության ձեւավորմանը նպաստել են նաեւ ընդիմության լիդերները, հաճախ պնդելով՝ «եթե փողոց ելնի հարյուր հազար մարդ, ապա իշխանափոխությունը կդառնա անխուսափելի» կամ «փողոցով եկածները՝ փողոցով էլ կգնան»։Նման պնդումները շատերի մոտ ձեւավորեցին սխալ սպասումներ հանրահավաքներից։ Ընդ որում շատերը մարդաշատ հանրահավաքների միջոցով իշխանափոխությանը հասնելու իրենց համոզվածությունը հիմնավորում էին 2018թ հանրության զանգվային ընդվզմամբ, չգիտակցելով այն պարզ իրողությունը, որ 2018- ի իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության, որովհետեւ կար իշխանություն, որը հաշվի նստեց հանրության դիրքորոշման հետ եւ գիտակցելով սեփական պատասխանատվությունը Երկրի ապագայի հանդեպ՝ հրաժարական տվեց։
Ուստի հանրահավաքները ուղղակիորեն իշխանսփոխություն իրականացնելու միջոց չեն։ Նրանք հանրային կարծիք ձեւավորելու եւ իշխանության վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու միջոց են։
Այլ հարց է, որ քաղաքական ճնշման այդ գործիքը կարող է արդյունավետ լինել եւ հանգեցնել իշխանափոխության միայն իրական ժողովրդավարության պարագայում եւ ոչ թե ժողովրդավարության շղարշով քողարկված ավտորիտար կառավարման համակարգում։
Ոստի ժամանակն է հստակեցնել քաղաքական պայքարի այդ գործիքի վերաբերյալ հանրության իրական սպասելիքները՝ հանրահավաքը նախ եւ առաջ իշխանությունների հանդեպ հանրային կարծիք ձեւավորելու եւ նրանց վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու քաղաքական գործիքներից մեկն է, որի արդյունավետությունը, անշուշտ, պայմանավորված է հանրահավաքի մասնակիցների քանակով։
Իսկ նոյեմբերի 5- ի հանրահավաքի գլխավոր նպատակը Արցախի մեր հայրենակիցներին սատարելու մեր հավաքական անկոտրում կամքի դրսեւորելն ու թե’ իշխանություններին եւ թե՚ արտաքին խաղացողներին մեր քաղաքական կարմիր գծերը ցուցադրելն էր։ Ահա թե ինչու՞ էր անհրաժեշտ մասնակիցների սովորականից անհամեմատ շատ քանակը։
Համոզված եմ թե’ միտինգը եւ թե’ երթը՝ մասնակիցների տպավորիչ քանակով եւ թե՚ Հայտարարությունն՝ իր բովանդակությամբ միանգանայն բավարարեցին մեր բոլորիս սպասելիքները»,-գրել է նա:
Ադրբեջանի և Թուրքիայի համար այսօր Իրանը դարձել է մեծ գլխացավանք։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ–քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Տաս տարի առաջ Ադրբեջանի համար գլխացավանք էինք մենք, իսկ Թուրքիայի համար՝ քրդերը, հիմա առաջնային պլան է եկել Իրանի գործոնը։
Թուրքիան և Ադրբեջանը արդեն հստակ գիտակցում են, որ իրենց դիրքերի ուժեղացմանը այս տարածաշրջանում խանգարում է մի պետություն՝ Իրանը։
Այնպես չէ, որ սա նոր բան է, պարզապես իրադարձությունների փոփոխությունները առավել ցցուն դարձրեցին Իրանի դիրքորոշումները, որոնց մասին միայն ենթադրվում էր փորձագիտական , վերլուծական դաշտերում։
Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ կանգնած են նոր կոնֆլիկտի առջև, որը կարող է պայթել դրսի ուժերի դրդմամբ, կամ ուղղորդմամբ։
Ադրբեջանի իշխանությանը այս պահին կարծում եմ Թուրքիայի իշխանությունն է հետ պահում Իրանի հետ կոշտ հարաբերվելուց, քանի որ Թուրքիան առվել իրատես է և շատ լավ գիտի, թե ինչի կվերածվի տարածաշրջանը, մասնավորապես Ադրբեջանը, եթե Բաքվի բռնшպետը նման քայլի գնա․․․
Ալիևը , ով տարված է հաղթանակի դափնիները իրեն վերագրելու գործով, չի էլ գիտակցում, որ 44-օրյա պատերազմի ադրբեջանական կողմի հաջողությունները բոլորովին կապ չունեն իր անձի, առավել ևս ադրբեջանական անվանումով արհեստածին միավորման հետ»,- գրել է նա։
Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Այս մասին իր ֆեյսբուքի իր էջում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն: Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»- գրել է նա:
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)-ին կից բացվեց նոր Պալիատիվ ծառայության կլինիկա: Պալիատիվ ծառայությունն Հայաստանում հիմք է դրվել 2003թ.-ից: Բաժանմունքում իրականացվում է հակացավային և սիմպտոմատիկ բուժում, ինչպես նաև տրամադրվում է հոգեբանական օգնություն: Հակացավային և սիմպտոմատիկ բուժումը իրականացվում է արդի սարքավորումներով և մեթոդներով արտերկրում վերապատրաստված մասնագետների կողմից: Կլինիկայի նպատակն է ապահովել հնարավորինս բարձր կյանքի որակ ուռուցքային հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդների համար: Այս կլինիկայի մասնագետների հիանալի աշխատանքը, պրոֆեսիոնալ մոտեցումը և հոգատար ու ջերմ վերաբերմունքը փաստում են պացիենտները: Լինելով հիվանդապահ` բազմիցս տեսել եմ, թե ինչ հատուկ ուշադրություն, հոգատարություն, օպերատիվ, պրոֆեսիոնալ բուժօգնություն և խնամք է ցուցաբերվում բոլոր բուժառուների նկատմամբ: Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Պալիատիվ ծառայության Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)-ի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Հրանտ Կարապետյանին և իր ողջ անձնակազմին: Հատուկ ընդգծում եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)-ի Պալիատիվ ծառայության ստացիոնար բաժնի վարիչ Հասմիկ Էդուարդի Մելիքսեթյանի անչափ բարի, հոգատար և մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող Մարդ-բժիշկ տեսակին, թե ինչ մեծ սիրով և սրտացավությամբ է վերաբերվում յուրաքանչյուր հիվանդի և ինչպիսի բարձր մակարդակի գիտելիքներ ունի նա։ Ինչպես նաև հատուկ նշում եմ Ուռուցքաբանության Ազգային կենտրոն (ՈՒԱԿ)-ի դոնորական կետի պատասխանատու բժիշկ Լիլիթ Եղիազարյանին իր աշխատանքին անմնացորդ նվիրվելու և մարդկային բարձր հատկանիշների համար։ Մարդ-բժիշկ, ով ամիսներ շարունակ երբեք չմերժեց և անհրաժեշտ խմբի արյունը միշտ ապահովեց մորս բուժօգնությունը պատշաճ կերպով կազմակերպելու և ստանալու համար։ Թվարկածներիցս ոչ մեկն ինձ արյունակիցներ չեն, բայց սրտացավ մարդիկ են՝ իրենց մարդ տեսակի բարձր կոչման կրողները։ Կարծում եմ, որ այսպիսի աշխատակիցները կենտրոնի ամենամեծ արժեքն են, բոլորն էլ իրենց գործի վարպետներն են, կրկին ու կրկին շնորհակալ եմ կենտրոնի բոլոր բուժաշխատողներից։
Հարգանքներով` Լուսինե Ավետիսյան

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը, սովորաբար, ոչ թե տարիներ է տևում, այլ՝ տասնամյակներ: Թե ինչպե՞ս են մեր իշխանությունները մինչև տարվա վերջ սահմանազատում անելու՝ այն դեպքում, երբ անգամ պարզ չէ՝ ինչ քարտեզներով են այն անելու, ես չգիտեմ, հիմար հայտարարություններ են անում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Զրուցակիցը հիշեցնում է, որ Հայաստանն անգամ բարեկամ երկիր Վրաստանի հետ դեռ սահմանազատումը չի ավարտել, ուստի անիրատեսական է համարում երկու ամսում Ադրբեջաննի հետ սահմանագծում անելը.
«Վարչապետի աթոռին թառած անձը ասում է՝ 29.800 ք/կմ, սա նշանակում է, որ նաև Տավուշի անկլավները նվիրեն թուրքերին, իսկ ադրբեջանցիները պատրաստվո՞ւմ են մեզ Արծվաշենը հետ վերադարձնել, ես լուրջ կասկածներ ունեմ, թե թուրքերը մեզ 1 սմ հող կվերադարձնեն, հնարավոր չէ, սա պետական դավաճանություն է, հերթական դավաճանությունը »,-հավելեց նա:
Մինչ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև տարվա վերջ պետք է ավարատեն սահմանազատման գործընթացը, երեկ պարզվեց, որ դեռ սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կարգն անգամ համաձայնեցված չէ :
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բրյուսելում երեկ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը պայմանավորվել են արագացնել սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
Մեզ հետ զրույցում Արմեն Մանվելյանը նշեց, որ աշխատանքային կարգի համաձայնեցումը ենթադրում է, որ կողմերը պետք է որոշեն հանձնաժողովների հանդիպումների հաճախականությունը, հաստատեն աշխատանքային խմբերը և որոշեն՝ ինչ մասնագետներ են ներգրավելու աշխատանքային խմբերում.
«Հաաստանից պետք է գեոդեզներ մասնակցեն, իսկ գեոդեզիայի ինստիտուտը այս իշխանությունները լուծարել են, ես չեմ պատկերացնում՝ ինչ են անելու »,-ասաց Մանվելյանը:
Հարցին՝ այն պարագայում, երբ անգամ այս հարցերը որոշված չեն, աշխատանքային կարգը հաստատված չէ՝ ինչպե՞ս են իշխանությունները խոսում երկու ամսում սահմանազատման աշխատանքներն ավարտելու մասին, փորձագետն արձագանքեց ՝ եթե տարածքներ հանձնելու միջոցով է սահմանազատումն արվելու, ապա շատ հնարավոր է, որ մինչև տարեվերջ ավարտվի գործընթացը, բայց եթե տարածքներ հանձնելու ճանապարհով չեն գնալու, ապա անհնար է, որ մինչև տարեվերջ ավարտեն.
«Ես որքան հասկանում եմ, սրանք կուլիսներում խոստումներ են տվել, փաստաթղթեր են ստորագրել, որը հիմա շատ հիմար վիճակ է մեջ դնում, դրա համար էլ ռուսական կողմը և մյուսները ասում են՝ դուք եք ստորագրել, դուք եք խոսք տվել, ուրեմն արեք: Ես գիտեմ նաև, որ երբ անցած տարի ՀՀ արտգործնախարարը և փոխարտգործնախարարները հրաժարական տվեցին, դրա պատճատն այն էր , որ առանց իրենց տեղյակ պահելու ինչ-որ փասատթղթեր էին ստորագրում ու վերջում ԱԳՆ-ին էին փաստի առաջ կանգնեցնում: Հնարավոր է, որ հիմա էլ ինչ-որ փաստաթղթեր են ստորագրում՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», որը Հայաստանի հերթական կապիտուլացիան է լինելու»,-ասաց Մանվելյանը:
G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է, քննադատել են Չինաստանին եւ Իրանին։
Վերջիններս համատեղ հայտարարություն են տարածել, որում շարադրված է Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հարցով ընդհանուր դիրքորոշումը։
«Մենք հաստատում ենք, որ մենք վճռական ենք՝ ֆինանսական, մարդասիրական, պաշտպանական, քաղաքական, տեխնիկական եւ իրավական աջակցություն ցուցաբերելու Ուկրաինային»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու եւ բնակչությանը վախեցնելու փորձերի մեջ։
Նրանք նաեւ նշել են «Մերձավոր Արեւելքում եւ դրա շուրջ Թեհրանի շարունակվող ապակառուցողական գործունեությունը»։
Նախարարները հայտարարել են, որ ձգտում են «Չինաստանի հետ կառուցողական համագործակցության» այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, մաքուր էներգիան եւ առողջությունը, սակայն զգուշացրել են, որ Պեկինը «պետք է պահպանի գլոբալ կանոնները, հատկապես՝ Թայվանի հարցում»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան տիեզերքում արբանյակների համատեղ խմբավորում կստեղծեն, այդ թվում՝ ռազմական նպատակներով, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Ռուսաստանն ահռելի է: Եվ մենք կարողացանք մտնել այս ծրագրի մեջ և ռուսների հետ ստեղծում ենք արբանյակների այս խմբավորումը։ Այսօր մենք ունենք արբանյակ, որը կարողանում է 500-600 կիլոմետր բարձրությունից ուսումնասիրել 35 սանտիմետրանոց օբյեկտը: Ուստի մենք այստեղ վիթխարի քայլեր ենք անում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Նոյեմբերի 5-ին Երեւանում կայանալիք հանրահավաքից առաջ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել:
«Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 2022 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ֆրանսիական հրապարակում ցույց է սպասվում, որին հնարավոր է հաջորդի երթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ցույցերը կարող են դառնալ «անկանխատեսելի», եւ «մասնակիցները կարող են ցանկացած պահի փոխել ուղղությունը՝ նոր խոչընդոտներ ստեղծելով մարդկանց շարժման եւ տեղաշարժի համար», — նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է. «Նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են առճակատման վերածվել եւ, հնարավոր է, նաեւ բռնության»:
Դեսպանատունը կոչ է արել հետեւել տեղական լրատվամիջոցներին, խուսափել ամբոխներից եւ ցույցերից, տեղեկացնել ընկերներին եւ ընտանիքին իրենց անվտանգության մասին եւ ուշադիր լինել շրջապատի նկատմամբ:
Սեպտեմբերյան դեպքերի հետևանքով զոհերի վերջնական թիվը կհրապարակվի, երբ նույնականացումն ամբողջությամբ ավարտվի: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախ հրապարակվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, երբ կնույնականացվեն ամբողջությամբ, էնտեղ կհրապարակվեն», — ասաց նախարարը:
Վերջին տվյալներով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերի 13-14-ի մարտերում զոհված 93 զինծառայողի ընտանիքի է փոխհատուցում տրամադրել։ Ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում է։
Ռազմական գերատեսչությունը սեպտեմբերյան դեպքերից հետո զոհերի հաստատված թիվ չի հրապարակվել, միայն նշվել է, որ զոհերի և անհետ կորածների ընդհանուր թիվը 210 է, այն չի թարմացվել հոկտեմբերի 14-ի վարչապետի հայտարարությունից հետո։ Երևանը պնդում է, որ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։ Ադրբեջանը մոտ 80 զոհի մասին է պաշտոնապես հաղորդել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.