23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Դոմոդեդովո» օդանավակայանում Բիշքեկից ժամանածների վրա հարձակված զինված անձինք գումարի հետ առևանգել են նաև մի քանի հոգու։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունում։
Նախնական տվյալներով՝ մի խումբ մարդիկ «ավտոմատ զենք հիշեցնող առարկաներով» օդանավակայանի բակում հարձակվել են Բիշքեկ-Մոսկվա չվերթի ուղևորների վրա։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ անհայտ անձինք դիմակներով մի քանի հոգու նստեցրել են ավտոմեքենաներ և նրանց հետ փախել դեպքի վայրից։ Ավելի ուշ ոստիկանությունն առևանգվածներին հայտնաբերել է անտառային գոտում՝ երկու լքված արտասահմանյան մեքենաների կողքին։
Ինչպես հաղորդում է Baza Telegram ալիքը, զինված անձինք հարձակվել են Ղրղզստանի քաղաքացիների վրա՝ գողանալով 4 միլիոն դոլար ընդհանուր գումարով մի քանի պարկ։
2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահն այցելել էր օկուպացված հայկական Շուշի, որտեղից հերթական անգամ ռազմատենչ հայտարարություններ էր արել, մի կողմից՝ ուղղված միջազգային հանրությանը, թե որևէ մեկն իրեն չկարողացավ ու չի կարող կանգնեցնել, պատերազմական գործողություններ սկսելու համար, մյուս կողմից՝ արցախահայությանը, հայ ժողովրդին՝ ասելով, թե արցախահայությունը հույսը դրել է ռուս խաղաղապահների վրա, որոնք շուտով այնտեղից դուրս կգան։
168.am—ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ Ալիևի այդ բոլոր հայտարարությունները հայատյացության արդյունք են, նաև՝ հակառուսականության արդյունք։
«Այս հայտարարությունները համընկնում են Ուկրաինայում պատերազմական գործողությունների ընթացքի հետ։ Երբ Ուկրաինայում ռուսական կողմի համար որոշակի դժվարություններ են առաջանում, Ալիևը սկսում է ակտիվանալ, ուշի ուշով հետևում ու սպասում են Ռուսաստանի պարտությանը՝ ցանկանալով օգտվել այդ ամենից։
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատին դեռևս 3 տարի կա, վաղ է խոսել նրանց Արցախում մնալու ժամկետի երկարաձգման կամ հակառակի մասին։ Ալիևը, իհարկե, մանիպուլյացիաներ է անում, փորձում է դիվիդենտներ շահել, արցախահայությանը վախեցնել, ռուսներին է հարվածում, սակայն դեռևս ժամանակ կա խաղաղապահների հարցը քննարկելու համար»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ Ալիևի հայտարարությունը, թե իրեն որևէ մեկը չի կարող կանգնեցնել, ոչ միայն շանտաժ ու արհամարհանք է միջազգային հանրության նկատմամբ, այլև՝ մեղադրանք է։
«Փաստորեն նման հայտարարություններով Ադրբեջանն իր ագրեսիային ու ցեղասպան քաղաքականությանը մասնակից է դարձնում միջազգային հանրությանը։ Այսպիսով՝ Ալիևն ասում է՝ եթե միջազգային հանրությունն այդքան լավն է, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության բաստիոն է, բա ինչո՞ւ իրեն չեն կանգնեցրել, գուցե եթե ուզենային կանգնեցնել՝ կկանգնեցնեին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հայկական կողմի առաջարկը՝ Ադրբեջանին դեպի Նախիջեւան ճանապարհներ տրամադրելու վերաբերյալ, կարելի է համարել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի պահանջները չեզոքացնելու քայլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հավելելով, որ Բաքուն այդ առաջարկներին չի արձագանքում, քանի որ նրանց հետաքրքրում են ոչ թե ճանապարհները, այլ Սյունիքը:
«Անկախ նրանից, թե որ ճանապարհի մասին է խոսքը, դա մնում է Հայաստանի սուվերեն իրավունքի ներքո: Հայաստանը չի կարող զիջել միջանցք, տալ արտատարածքային ճանապարհ: Չի կարող ճանապարհը նույնիսկ դարձնել միջազգային պայմանագրի օբյեկտ: Դա սարսափելի բան է: Եթե դարձավ միջազգային պայմանագրի օբյեկտ, քո վերահսկողությունը անմիջապես վերանալու է: Հետեւաբար, ես Հայաստանի դիրքորոշումը ողջունում եմ: Վերջապես մենք լսեցինք այն, ինչ ուզում էինք: Ըստ էության, բոլոր ճանապարհները պետք է ապաշրջափակվեն եւ գործեն»,-ասաց նա:
Աղաջանյանի խոսքով, իհարկե, ցանկացած ճանապարհ, որ կարող է անցնել քո տարածքով, այսպես, թե այնպես քեզ համար տեսականորեն շահավետ է. Բայց կան ճանապարհներ, որոնց շահագործման դեպքում մենք շենք կարող շահեկան իրավիճակում լինել: Այն ճանապարհների մասին, որի մասին բարձրաձայնում են մեր իշխանությունները, թվում է՝ պետք է ընդունելի լինեն ադրբեջանցիների համար, որովհետեւ դա հնարավորությունը է կապվել Նախիջեւանի հետ: Բայց միաժամանակ, մենք ունենք մի այսպիսի իրավիճակ. Որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է, թե Նախիջեւանն այսօր իրենից ինչ է ներկայացնում: Նախիջեւանն ունի մոտ 300 հազար բնակչություն, եւ չնչին տնտեսություն ունի, չկան մեծ արտադրություններ, ոչ մի բան: Հիմա այս դեպքում տրանսպորտային ինչպիսի՞ կապ պետք է լինի, որ նա իրեն բավարարված զգա: Նախիջեւանն այսօր ունի երկաթուղային կապ Իրանի հետ, ունի ավտոմոբիլային կապ Թուրքիայի եւ Իրանի հետ եւ ավտոմոբիլային կապ Իրանի միջոցով Ադրբեջանի հետ: Նախիջեւանն ինչ էլ անի, պետք է Ադրբեջանի հետ կապվծ երրորդ երկրի միջոցով, կամ Հայաստանի, Կամ Իրանի: Իրանի հետ արդեն այդ ճանապարհը գոյություն ունի, ի՞նչ խնդիր կա Հայաստանի հետ կապն ունենալու»,-ասաց նա:
Հայաստանի սահմանապահ ծառայությունը հրաժարվել է պատասխանել` «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ։
ՌԻԱ Նովոստիի հարցմանը պատասխանել են, որ չեն կարող այդ տեղեկությունը տրամադրել, քանի որ այն պարունակում է անձնական տվյալներ։
Սիմոնյանը, «ՌԻԱ Նովոստիին» տված մեկնաբանությունում հորդորել է ՀՀ սահմանապահ ծառայությանը չխաղալ և ուղիղ ասել՝ իր մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ։
«Իմ անձնական կյանքի գաղտնիքները դեղին մամուլը վաղուց է բացահայտել»։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ներկայացրել է, թե ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո ինչ արդյունքներ են գրանցվել, ովքե՞ր են հաղթել և դա ինչ կտա մեզ։
Նա, մասնավորապես, գրում է.
«Ընդհանուր պատկերը
1. ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։
Այս պահին Ներկայացուցիչների պալատը վերցնում են հանրապետականները։ Սենատում ամենայն հավանականությամբ իրենց դիրքերը կպահպանեն դեմոկտրատները՝ մեկ կամ երկու ձայների տարբերությամբ (այդ թվում փոխնախագահի ձայնի)։ Չնայած դեռ որոշ նահանգներում հաշվարկներ են գնում, սակայն պատկերն ամբողջանում է։
2. Բայդենի գործերն իհարկե բարդանում են, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա սա էական ազդեցություն չի ունենա, այն առավելապես կկրի ներքաղաքական բնույթ։
3. Թրամփը «կիսագոհ է» ընտրությունների արդյունքներից, բայց ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարի նորից ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
Մեզ հետաքրքրող հարցերից կառանձնացնեմ մի քանիսը
1. Ուկրաինային աջակցելու որոշումը այս ընտրությունների արդյունքում չի փոխվի։ Հակառուսական գիծը Վաշինգտոնի քաղաքական իստեբլիշմենտի համար կոնսենսուսային է, երկու կուսակցություններում էլ, որոշ բացառություններով, կիսում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ աջակցելու քաղաքականությունը։ Չարժե սպասել լուրջ փոփոխությունների Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ։
2. Փենսիլվանիայում պարտվեց հանրապետական Մեհմեդ Օզը, ով Էրդողանի լավագույն բարեկամներից էր և լուրջ կշիռ կունենար Սենատում հայտնվելու պարագայում։ Այս գործում անգնահատելի էր մեր համայնքի և լոբբիստների համակարգված աշխատանքը։
3. Պարտվեց նաև թուրքական և ադրբեջանական հանձնախմբերի նախագահ կոնգրեսական Չեբոթը։ Չնայած այս տանդեմը նոր բարեկամ կգտնի Պալատում, բայց դա ժամանակատար գործընթաց է։
Նենսի Փելոսին այլևս խոսնակ չի լինի
4. Այս ընտրությունների արդյունքում Փելոսին կկորցնի իր դիրքը, որպես Պալատի խոսնակ։ Չեմ էլ կարծում որ նա կցանկանա մնալ որպես շարքային կոնգրեսական, ամենայն հավանականությամբ, ինչպես պնդում են ամերիկյան զլմ-ները նա կնշանակվի դեսպան և դուրս կգա քաղաքականությունից։
Նորից եմ պնդում, որ Փելոսիի հայաստանյան այցի կարևորագույն շարժիչ ուժերից էր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև «Farewell Trip» ունենալու ցանկությունը, Ցեղասպանության թանգարանը տեսնելը, ինչի մասին բազմիցս ասել է իր հայ բարեկամներին և ընտրողներին։ Ցեղասպանության ճանաչման հարցում նա մեծ ներդրում ուներ և Հայաստան այցելելու համար սա կարևոր նախադրյալ էր։ Այսինքն՝ անձնական մոտիվացիան էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ նա որոշեց իր «weekend»-ն անցկացնել Հայաստանում, թեկուզև պաշտոնական այցի տրամաբանության ներքո։
5. Նորաթուխ կոնգրեսական ունենաք Նյու Ջերսիից։ Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեզի որդին է՝ Բոբ Մենենդեզ կրտսերը»։
Մենք վատ ենք վերաբերվում ցանկացած ապակառուցողական քարոզչությանը, լինի դա ԶԼՄ-ներում, թե քաղաքական բնույթի։ Կարեւոր չէ, թե ինչին է դա վերաբերում։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Արցախում ռուս խաղաղապահների հասցեին Ադրբեջանի կողմից քննադատությունն ու հարձակումները։
«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին (Ղարաբաղում) եւ նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում եւ ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը, որն արձանագրվել է համատեղ հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է կեղտին, որը դրա շուրջը հայտնվում է, ապա ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Դա, ցավոք, մեր աշխարհի օրենքն է»,- ասել է նա:
Ես համարում եմ, որ երեք տարուց ռուս խաղաղապահները գնալու են, այն ժամանակ էլ եմ բարձրաձայնել, որ հինգ տարուց հետո նրանք դուրս են գալու, չնայած բոլոր այն հայտարարությւոններին, որ դուրս չեն գալու, ամեն գնով պահելու են Արցախը և այլն։ Այս մասին «Ազատության» տաղավարում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Վերջինս նշեց, որ Արցախից դուրս չգալու՝ ռուսական կողմի հայտարարությունները իրականությունից շատ հեռու են։
«Այն շահերը, որ այսօր ունի ՌԴ-ն՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, տանելու են այդ զիջումներին՝ էլի մեր հաշվին, դրա համար ես ասում եմ, որ մերոնք խելքի գան և փորձեն այլ լուծումներ գտնեն։ Սոչիում վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանը ասաց, որ կա Ղարաբաղի խնդիր, պետք է լուծվի, սակայն Ադրբեջանը ասաց, որ այդ հարցը լուծվել է երկու տարի առաջ, կարողացա՞վ բան ասի, նույնն էլ այն ժամանակ է լինելու։ Լինելու են ավելի մեծ՝ տնտեսական շահեր, որոնք գերադասվելու են, քան այդ խնդիրը»,- ասաց Բաբայանը։
Հարցին՝ արդյո՞ք խաղաղապահների դուրս բերումը չի նշանակի դուրս գալ Կովկասից, Բաբայանը ասաց․
«Այդ մենք ենք համարում դուրս գալ Կովկասից, իրենք Հայաստանը համարում են, որ իրենցն է և Ղարաբաղից դուրս գալով՝ Կովկասը չեն կոցնում»։
Սամվել Բաբայանը նշեց, որ Արցախի հայկական մնալու ճանապարհը կարող է լինել ուժեղ բանակ և տնտեսություն ստեղծելը։
Հրապարակը գրում է․
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմազշեն բնակավայրում այսօր սարսափելի հանցագործության ականատես դարձան Շիրակի մարզի իրավապահներն ու գյուղի բնակիչները: 31-ամյա կնոջը և իր երկու՝ 8 և 12-ամյա երեխաներին սպանել էին իրենց բնակարանում:
Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինֆորմացիան փակ է, միայն տեղեկացված է, որ սպանությունն առանձնակի դաժանությամբ է կատարված:
«Իմ ունեցած տեղեկություններով մորն ու զավակներին խոշտանգել են, ոտքերը կապել են տուկի թելերով: Ենթադրվում է, որ սկզբում երեխաների երակներն են կտրել, դանակով հարվածներ են ստացել բոլորը, իսկ հետո մորթել են զոհերին: Բոլորին դանակներով են սպանել, ենթադրվում է, որ միայն դանակով է կատարվել սպանությունը՝ հրազեն չի կիրառվել»,-ասաց Պողոսյանը:Իրավապաշտպանը, որ դեպքի մասին լսելուց հետո անմիջապես Պեմզաշեն էր գնացել, նշում է, որ գիշերը գյուղացիներից ոչ ոք ոչ մի ձայն չի լսել, ոչ մի ակսկածելի շարժ էլ չեն նկատել, այլապես հանցագործության մասին ավելի վաղ կիմանային:
Համագյուղացիներին սկզբում անհանգստացրել է այն հանգամանքը, որ երեխաները դպրոց չեն գնացել, իսկ նրանց մայրիկը՝ աշխատանքի, սկսել են զանգահարել իրենց հարևանուհուն, սակայն երբ բազմաթիվ զնագերից հետո այդպես էլ ոչ ոք չի պատասխանել հեռախոսին՝ փրկարար ծառայություն են կանչել… փրկրարաների դուռը բացելուց հետո միայն հայտանաբերել են մոր ու իր զավակների դիակները:Մեր հարցին, արդյոք գյուղում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում ոստիկանությունն ինչ-որ բան հայտնաբերել է, Կարապետ Պողոսյանը նշեց, որ այդ մասով ոչինչ հայտնի չէ՝ միգուցե հիմա էլ շարունակում են զննությունը:
Զարմանալին այն է, որ մինչ այս պահը հանցագործության որևէ հետք չի հայտնաբերվել:
«Ոստիկանությունը հետքեր չի գտնում, այսինքն ամենայն հավանականությամբ հանցագործության գործիքները հանցագործը կամ հանցագործները իրենց հետ են տարել: Տարբեր վարկածներ կան առաջ քաշված, բայց այս պահին չկա որևէ վարկած, որը մոտ կլինի իրականությանը՝ ըստ ոստիկանության:Ու լավ կլիներ, որ ոստիկանությունը որոշակիորեն կիսվեր հասարակության հետ իր ունեցած վարկածներով, կարևոր էր, որ որոշակի ինֆորմացիա լիներ:
Նմանատիպ, բայց ոչ այսքան դաժան դեպք եղավ տարիներ առաջ Գյումրիում Ավետիսյաններիի ընտանիքի սպանությունը, որտեղ հրազենով էին սպանել, ոչ թե մորթել էին մարդկանց: Այն ժամանակվա իշխանությունը շատ ավելի բարոյական էր ու շատ ավելի անկեղծ էր հասարակության հետ, քան ներկա իշխանությունները»,-ասաց Պողոսյանը:
Անդրադառնալով մյուս վարկածներին, իրավապաշտպանը նշեց, որ Գյումրիում շրջանառվում է, որ եղել է որոշակի թշնամական դիվերսիոն խմբի ներթափանցում:
«Երեկ՝ երեկոյան ժամը չորսից վեցը ընկած հատվածում Գյումրիում աննախադեպ ոստիկանական ստուգումներ էին անցկացնում, ամբողջ Գյումրին խցանման մեջ էր, մեքենաները կանգնեցնում էին, ստուգում էին, իհարկե չեմ պնդի, որ դրա հետ էր կապված, բայց զուգադիպությունները չափազանց շատ են»,-շեշտեղ վերջինս:
Կարապետ Պողոսյանը նշեց նաև, որ հանցագործության վայրն էլ այնքան պատահական չէ, մասնավորապես թուրքական կապիտալը շատ հետաքրքրված է Արթիկի Պեմզաշենի ու Տուֆաշենի տուֆերի հանքերով և արդեն իսկ բազմաթիվ հանքերում թուրքերը ներդրումներ են կատարել:
«Ես ենթադրում եմ, որ հանցագործության վայրը կարող է ընտրված լինել բնակչությանը վախեցնելու ու հայաթափելու համար՝ հետագայում ազատ հանքագործունեություն իրականացնելու համար: Այսօր այդ տարածքը իրենց համար բիզնեսի տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում: Այնտեղ գրեթե բոլոր հանքերում թուրքերն ունեն իրենց մասնաբաժինները ու դա բոլորին է հայտնի»,- նշեց Կարապետ Պողոսյանը:
Ընդդիմադիր իրավապաշտպանի մյուս վարկածն էլ այն է, որ այս հանցագործությամբ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել է նշել իրենց այսպես կորված «հաղթանակը»: «Անցած տարի նոյեմբերի իննին ընդառաջ Շուշիում Ալիևի թիկնազորի անդամը ատրճանակով սպանեց հայ երիտասարդին ու ես չեմ բացառում ու չեմ զարմանա, որ միաժամանակ երեկվա գործողությունները հենց թուրքական կամ ադրբեջանական ծիսակատարության արդյունք էր իրենց «հաղթանակին» նվիրված: Երեկ մենք բազմաթիվ անգամներ ականաատես եղանք իրենց լկտի պահվածքին, հրավառություններին, իրանական սահմանի ուղղությամբ կրակոցներին և Շուշիում Ալիևի լպիրշ հոխորտանքներին՝ ուղղված Հայաստանի և Հայաստանի այս պահի ղեկավարի ուղղությամբ: Այս հանցագործություները ես համարում եմ նաև Ալիևի հոխորտանքների շարունակություն»,- նկատեց վերջինս:
Նա հավելեց, որ փորձել է նաև ընդհանուր խրոնիկան ճշտել վերջին տասնամյակների սպանությունների: Դաժան դեպքեր շատ են եղել՝ Վանաձորում, Գյումրիում, տարբեր վայրերում, երբ մի ամբողջ ընտանիքի միանգամից սպանել են, բայց ոչ մի դեպքում նման դաժանությամբ սպանությունը չի կատարվել: Պողոսյանը նկատում է , որ այս սպանության դաժանությունը նույնիսկ ամենադաժան հայ հանցագործին հատուկ չէ՝ հրազեն է գործածվել ընտանեկան սպանությունների ժամանակ:
«Ավելին ասեմ, այս դաժանությունների մասին իմանալով, թե ինչ դաժանությամբ են սպանել այս ընտանիքի անդամներին՝ աչքիս առաջ եկավ պատանեկության տարիներին Եղեռնի մասին կարդացածս»,-եզրափակեց Կարապետ Պողոսյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։
Սրան զուգահեռ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում Հայաստանն Արցախին կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի անվտանգության վերաբերյալ՝ ՌԴ-ին ուղիղ մեղադրելով հումանիտար բեռի անվան տակ Արցախին զենք/զինամթերք/սպառազինություն մատակարարելու մեջ։
Սրանով ինչ որ փուլի համար հիմք է նախապատրաստվում կամ ճանապարհը փակելու համ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղակայելու համար։
Եվ շարքի երրորդ խնդիրը. Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն Արցախին կապող և Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան գնացող երթուղին պետք է ունենան նույն կարգավիճակը։
Այսինքն՝ եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, ապա Արցախը Հայաստանին կապող ուղին ունենալու է զուտ ճանապարհի կարգավիճակ՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկման տակ։
Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում և որի հակազդման ուղղությամբ ՀՀ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում՝ սրանով նոր վտանգ ստեղծում մարդկային ու տարածքային կորուստների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրությամբ, արձանագրվել է, որ Նախարարության պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, պաշտոնեական դիրքը օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 17 մլն 509 հազար 976 դրամ գումարը յուրացրել կամ վատնել են՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Մասնավորապես, ձեռք բերված 4 մլն 670 հազար դրամ արժողությամբ բժշկական սարքավորումը` «Ուլտրաձայնային սոնոգրաֆիկ ապարատը», գնման օրվանից՝ 2017 թվականից, չի շահագործվել: Ավելին, Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ ՊՈԱԿ-ը նշված սարքավորմամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու թույլտվություն չի ունեցել:
Բացի այդ, ձեռք են բերվել էլեկտրական կառավարմամբ բժշկական 72 մահճակալ՝ մեկ միավորի արժեքը 500 հազար դրամ (ընդհանուր՝ 36 մլն դրամ) և նույն քանակով բժշկական մահճակալի ներքնակ՝ մեկ միավորի արժեքը 58 հազար 333 դրամ (ընդհանուր՝ 4 մլն 200 հազար դրամ): Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ մահճակալի «Ձգման կանգնակի թույլատրելի ծանրաբեռնունակությունը՝ 110 կգ է», իսկ ներքնակի բեռնունակությունը՝ 125 կգ: Մինչդեռ, համացանցի բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ նմանատիպ էլեկտրական կառավարմամբ մահճակալը ներքնակով, շուրջ երկու անգամ ավել՝ 280 կգ առավելագույն անրաբեռնունակությամբ, առաջարկվում է ընդամենը 380 հազար դրամ նախահաշվային գնով (գնի տարբերությունը 72 մահճակալի դեպքում՝ 12 մլն 839 հազար 976 դրամ):
Պայմանագրերով 9 մլն 245 հազար 300 դրամ արժեքով մատակարարված 14 անուն էլեկտրական տեխնիկայից 6-ը և «Նիսան Ուրվան» մակնիշի 2 ավտոմեքենաները՝ 34 մլն դրամ ընդհանուր արժեքով չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին, սակայն ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2017 թվականին պատվիրատուի և մատակարարի հետ կազմել են իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման կեղծ ակտեր՝ արձանագրելով, որ նախատեսված մատակարարումները համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին:
Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2022 թվականին ստուգումներ է իրականացրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և պարզել, որ 2020 թվականին պետական բյուջե վերադարձման ենթակա 10 մլն դրամը որպես պարգևավճար հատկացվել է տնօրենին և վարչական անձնակազմին՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Արձանագրվել է նաև, որ 2018 թվականին ՊՈԱԿ-ի ճաշացուցակներով դուրս գրված 83 մլն 395 հազար 200 դրամի սննդամթերքի փոխարեն հաշվապահական հաշվառման տվյալներով դուրս է գրվել 85 մլն 814 հազար 300 դրամի սննդամթերք՝ 2 մլն 419 հազար 100 դրամով ավելի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.