23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 տարեկան երեխաների սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ գյուղում լարված իրավիճակ է, անգամ փորձել են կասկածյալների տներն այրել։ «Այս պահին գյուղում հանգիստ է, լարվածություն չկա, ոչ մեկը չի ցանկանա հաշվեհարդար տեսնել, գնալ նրանց հետ նստել»,–ասաց գյուղացիներից մեկը` Սոկրատ Պետրոսյանը։ Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են գյուղից լինել։ Պետրոսյանի խոսքով` դեպքի վայրի մոտակայքում տեսախցիկներ են եղել, որոնք էլ հնարավոր է՝ օգնել են ոստիկաններին բացահայտել հանցագործությունը։ Գյուղի մեկ այլ բնակիչ Վոլոդյա Հակոբյանն էլ վստահ է, որ այսուհետ ոչ սպանվածների հարազատները կարող են այդ տանը բնակվել, ոչ էլ գյուղում՝ հանցագործների հարազատները։ «Գլուխները կառնեն կփախնեն»,–ասաց նա։ Առաջին կասկածյալի հետ կապված գյուղացիները մի բնորոշում են տալիս` «խուլիգան է», բայց չեն հասկանում, թե երկրորդ կասկածյալը ինչպես կարող էր նման բան անել։ «2–րդ կասկածյալը 10 օր առաջ է արտագնա աշխատանքից վերադարձել։ Գյուղի միջի տղա է, շփվող, երևացող , եթե ինքը եղած լինի, կափսոսեմ իր համար։ Գնում էր Ռուսաստան, աշխատում էր, գալիս էր։ Ընտանիքն իրենից 2 օր առաջ էր գյուղ եկել»,–ասաց գյուղացին։
Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը InfoPort.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության վերաբերյալ, ինչպես նաև՝ մարդասպանի ինքնության և հանցագործության հնարավոր շարժառիթների մասին:
Նրա պատմելով՝ ձերբակալված պեմզաշենցին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանը, երեք անչափահաս երեխաների հայր է, մշտապես աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Ըստ Վարդանյանի վկայության՝ նա նաև ունեցել է որոշակի հոգեկան խնդիրներ:
՛՛Ականատեսներն ասում են, որ նա վերջերս հաճախակի է ոչ սթափ վիճակում շրջել գյուղում։ Ապրում էր Զարինեի աշխատավայրի հարեւանությամբ: Ասեկոսեների համաձայն՝ Վրույրը վերջին շրջանում հաճախ է պտտվել սպանված ընտանիքի տան շուրջբոլորը: Ըստ լուրերի՝ հանցանքը կոծկելու մեջ Վրույրին օգնել է հորեղբոր որդին, այդ մասին Վրույրը հենց ինքն է խոստովանել ոստիկանությունում՛՛,-պատմել է վարչական շրջանի ղեկավարը:
Նա դժվարացել է ասել, թե որն է եղել ողբերգության բուն շարժառիթը:
Վարդանյանի վկայությամբ՝ այս պահին վերջինիս ընտանիքին փորձում են մեկուսացնել, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում: ՛՛Սպանված ընտանիքի ամուսնուն զսպելը կամ վերահսկելը անհնար է դառնում։ Գյուղում տիրում է լարված իրավիճակ՛՛,-պատմել է Վարդանյանը:
Նշենք, որ օրերս Պեմզաշեն գյուղում դաժանաբար սպանվել են 31-ամյա կինն ու նրա երկու մանկահասակ երեխաները: Նրանց հայրն այդ ժամանակ մեկնել էր արտագնա աշխատանքի:
Ըստ իրավապահների՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ, ևս մի կասկածյալ գտնվում է հետախուզման մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:
«Մասնավորապես, Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը:
Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին, ովքեր, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելւու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից:
Բացի այդ, 2021 թվականի նոյեմբեր ամսին Ստեփանավան քաղաքի՝ «Մշկո» մականվամբ բնակիչ Մ.Ս.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ», փորձել է հարցին լուծում տալ: Այնուհետև Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ին որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ» չի ճանաչում, և նշված հարցի պարզաբանման նպատակով նոյեմբերի 21-ին Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն և այլ անձինք հանդիպել են Ստեփանավանի բնակչին, ծեծի են ենթարկել վերջինիս՝ հնչեցված տեսակետի համար, որից հետո Է.Ջ.-ն տվել է վիճահարույց հարցի հանգուցալուծումը:
Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաև տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ, հետևողական լինելով, որ վերջիններս պահպանեն այսպես ասած՝ «ճիշտ» ապրելակերպի վարքն ու կանոնները:
Մասնավորապես, 2022 թվականի փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է, պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան:
Քննությամբ պարզվել է նաև, որ, Ա.Ն.-ն 2022 թվականի ապրիլի 28-ից սկսած, Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչների շրջանում կազմակերպել է կանխիկ գումարների, ծխախոտի, սուրճի և թեյի հավաքագրման գործընթաց, ինչն ուղարկվել է ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում հայնտաբերվել է մոտ 30 տարբեր տրամաչափի փամփուշտ, այսպես կոչված «գրեֆ» գումար և տարբեր տեսակի ապրանքներ հավաքագրելու մասին ցուցակներ:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Շարունակելով Pegasus-ի հետ կապված թեման՝ մենք գտանք մեծ քանակությամբ վարակներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց այնքան մոտ անձանց, որ նրանց վարակումը թույլ կտար հավաքել տեղեկատվություն, որի արտահոսքը սպառնում է ազգային անվտանգությանը։ Pegasus-ի արտադրող NSO Group-ը իսրայելական ընկերություն է, որին վերահսկում են երկրի իշխանությունները: Օրինակ՝ նրանց չի թույլատրվում վիրուսը վաճառել ռուսական իշխանություններին։ Ըստ այդմ, Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի կամ «պախան» պետություն Թուրքիայի իշխանությունների կողմից։
P.S. Միեւնույն ժամանակ, վարակների մի մասը վկայում է այն մասին, որ որոշ հարձակումների հետեւում կարող են կանգնած լինել նաեւ հայկական հատուկ ծառայությունները»,- նշել է նա։
Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը եւ որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանը` նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 42 տարեկան:
«2 ձերբակալվածները միմյանց ազգական են, նրանք մեր գյուղից են, երկուսն էլ ամուսնացած են, մեկն ունի 1 երեխա, մյուսը` 3: Նրանց հետ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ քրեական անցյալ չեն ունեցել»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ գյուղում այս պահին էլ մեծ թվով ոստիկաններ կան, նրանք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին, նրանց տների մոտ հսկողություն են իրականացնում:
Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:
Թշնամիները վախեցած են եւ գտնվում են մարտական պատրաստության մեջ ՝ շարունակելով հաղորդագրություններ ուղարկել տարբեր երկրների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, հաղորդում է Mehr-ը։
«Մենք հարվածներ ենք հասցրել իրաքյան Քուրդիստանի շրջանում հակահեղափոխական խմբավորումներին, հրթիռակիրներ ենք փորձարկել, Bawar 373 հակահրթիռային պաշտպանության համակարգի հեռահարությունը հասցրել 300 կմ-ի եւ, վերջապես, երեկ հայտարարել ենք հիպերսոնիկ հրթիռի ստեղծման մասին, որին չի կարող դիմակայել ՀՕՊ ոչ մի համակարգ»,-ասել է նա։
«Մենք թշնամիներին ասել ենք, որ կխախտենք նրանց հանգստությունը։ Մենք անպայման կանենք դա։ Նրանք գտնվում են մարտական պատրաստության վիճակում»,-նշել է նա։ Բացի այդ, նա ասել է, որ թշնամիները վախենում են եւ շարունակում են հաղորդագրություններ ուղարկել մի քանի երկրների միջոցով»
«Իրանցի ժողովուրդը փոխում է թշնամու հաշվարկները»,- շարունակել է ԻՀՊԿ հրամանատարը՝ հայտարարելով, որ անկարգություններ հրահրելու միջոցով երկրի դեմ թշնամիների դավադրությունները ձախողվել են:
Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է haqqin.az-ը։
Նշվում է, որ «հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն»։
Ասվել է նաև, որ «Իրանի դեսպանատներում Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է»։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։
Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն է հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնությունը։
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններին այն համատեքստում, որ վերջերս Թեհրանը հայտարարել էր, որ Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա՞ կանգնել և պաշտպանել հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ։
«Աճող հռետորաբանություն կա նաև Իրանից դեպի հարևան երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը: Նրանք սպառնում են վերջերս: Նրանք նաև մի հայտարարություն են արել՝ մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար։ Կկարողանա՞ Միացյալ Նահանգները կանգնել և պաշտպանել այդ հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ», — հետաքրքրվել է լրագրողը։
«Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս», — ասել է Փրայսը:
Երբ թշնամիդ սպառնում է, չես կարող անտեսել դրանք, միշտ պետք է պատրաստ լինես պատերազմի։ Խաղաղության հասնելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստվելն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց The California Courier թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը։
Նա նշել է, որ Ալիեւը շարունակում է սպառնալ Հայաստանին ուժի կիրառմամբ՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանը իբր չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
«Ալիեւը հերթական անգամ բարձրացրել է միջանցքի հարցը եւ հայտարարել հայկական ուժերին Արցախից դուրս բերելու պահանջի մասին (ինչն արդեն արվել է)։ Ալիեւը երկու հարցն էլ խեղաթյուրում է:
Բայց ակնհայտ է, որ նա բոլորովին այլ բանի մասին է մտածում, մտադիր չէ դադարեցնել ագրեսիան։ Նույնիսկ Վաշինգտոնյան հանդիպման օրը Ադրբեջանը գնդակոծել է հայկական դիրքերը։ Սա նշանակում է, որ Բաքուն լիովին անտեսում է խաղաղ բանակցությունները եւ շարունակում է անել այն, ինչ ուզում է»,- հավելեց Սասունյանը։
Նա բացատրեց, որ եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ Ֆրանսիան շահագրգռված են Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմամբ, որպեսզի կարողանան ստանալ երկու բան։ Առաջինը՝ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն են, որոնց կարիքն այսօր Եվրոպան ունի։ Երկրորդը՝ մնչեւ վերջերս Ռուսաստանի ազդեցության գոտին համարվող տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելն է:
«Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ Արեւմուտքին թույլ կտան անել այն, ինչ ուզում է։ Անկարան եւ Բաքուն կշարունակեն իրենց կամքը պարտադրել Հայաստանին եւ տարածաշրջանին։ Արեւմուտքը մտադիր չէ ուժ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, առավել եւս, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայինը։
Միակ բանը, որ արվում է 44-օրյա պատերազմից հետո, տարբեր հայտարարություններ են անում, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը անտեսում են»,- ընդգծեց Սասունյանը։
Համեմատելով Արեւմուտքի համար Հայաստանի եւ Ուկրաինայի կարեւորությունը՝ նա նշեց, որ Ուկրաինան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, եւ ցանկացած եվրոպական երկիր շատ ավելի կարեւոր է Արեւմուտքի համար, քան Հարավային Կովկասի որեւէ պետություն, այդ թվում՝ Վրաստանը:
Ուղիղ երկու տարի լրացավ այն ժամանակվանից, երբ սեփական ժողովրդի արդար ցասումից սարսափած իշխանությունները չտեսնված ու չլսված անվտանգության միջոցառումներ ձեռնարկեցին սեփական անվտանգությունն ապահովելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «հոդս էին ցնդել»։ Մի քանի շաբաթ անց միայն նրանք կարողացան վերադառնալ իրենց տներ ու աշխատավայրեր։
Այդ օրերին մամուլը գրում էր, որ Փաշինյանի ու իր ընտանիքի անվտանգությունն ապահվելու համար անգամ ՀՕՊ համակարգեր են գործի դրել, կառավարական ամառանոցների տարածքում։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի առանցքային պաշտոնյաները շրջում են տասնյակ զինված թիկանպահների ուղեկցությամբ։
Օրերս հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի պարսիպներն են բարձրացվում և փշալարապատվում, ավելին փշալարերով, ըստ «Հրապարակ» օրաթերթի նաև էլեկտրական հոսանք են անցկացնելու։ Խոսակցություններ կան, որ ինչպես 2020 թվականի նոյեմբերին, այնպես էլ հիմա կառավարական ամառանոցի և Ազգային Ժողովի տարածքը պաշտպանվում է ՀՕՊ համակարգերով։ Իշխանությունները ըստ էության վախենում են ոչ միայն սեփական ժողովրդից, այլև ինչ որ ուժերից, որոնք կարող են նաև օդային ճանապարհով հասնել իրենց։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը սկզբում Politik.am-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք բանակի ՀՕՊ-ը պաշտպանում է ԱԺ-ն և կառավարական ամառանոցը ասաց, որ հարցումը գրավոր ուղարկենք, սակայն տաս րոպե անց ինքը հետ զանգահարեց և հայտարարեց, որ հերքում է եղած տեղեկատվությունը։
Հ․Գ․ Իշխանություններն իհարկե կարող են ամեն բան էլ հերքել, բայց այս ընթացքում մենք հասցրել ենք տեսնել հարյուրավոր տեղեկությունների վերաբերյալ հերքումներ, որոնք վերջում հաստատվել են, իսկ իշխանությունը չի էլ ամաչել ստի ու կեղծիքի համար։ Վկան 44-օրյա պատերազմի «Հաղթելու ենք»-ներն են։
Աղբյուրը՝ Politik.am
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և Նախարարության պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:
Հիշեցնենք, որ Կառավարության 2019 թվականի որոշմամբ, Նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման՝ այդ թվում նաև տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար:
Ընկերության տնօրենը, մասնակցելով Նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:
Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և եղել են պիտանի բնակության համար, պարզվել է չեն համապատասխանել Նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը:
Բացի այդ, Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, Նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև 18 մլն 205 հազար և 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար և 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը: Արդյունքում ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.