23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։
«նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ»,- հայտնել են գերատեսչությունից՝ շեշտելով, որ զոհերի թիվը կարող է աճել։
Ըստ ՌԴ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ զոհերի թվում կա երեք երեխա։ Բացի այդ, ևս 121 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, գտնվում են Մոսկվայի ու Մերձմոսկվայի տարբեր հիվանդանոցներում։
2024 թ. մարտի 20-ին ինտերնետային Youtube.com կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի (խոսքը «Իմնեմնիմի» պոդքասթի մասին է-խմբ) 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Միջնորդությունը բավարարվել է։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։ Այս մասին գրում է «Ազատությունը»:
Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։
«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալլանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալլի համար։ Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», — ասված է հայտարարությունում:
Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Երեկ այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ նաև տեղեկացնելով, որ Հայատանը երկարացնում է ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը:
Գրոսսին էլ 2022-ի վերջին էր Երևանում։ Գործակալության գլխավոր տնօրենը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները, գոհունակությամբ խոսել ատոմակայանում բարեփոխումների մասին։
Ադրբեջանի պահանջած զիջումները Տավուշի մարզում իրականացնելու դեպքում Հայաստանն սնուցող գազատարի մի հատված հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Իսկ մենք հիշում ենք, թե ինչ եղավ Արցախում, երբ Լաչինի ճանապարհը նվիրեցինք թուրքերին, նախ պայթեցրեցին գազատարը, ապա փական դրեցին, նույնը նաև հիմա է կատարվելու՝ կպայթեցնեն, Հայաստան գազի մուտքը կկտրեն, հետո էլ փական կդնեն ու երբ ուզեն կփակեն, երբ ուզեն՝ կբացեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց էներգետի անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը՝ ընդգծելով, որ եթե հայկական կողմը գնա նման զիջումների, ապա կզրկվենք ռուսական գազի մուտքից Հայաստան։
Հարցին՝ հնարավո՞ր է տեղափոխել գազատարը՝ Մանվելյանն ասաց, որ տեսականորեն հնարավոր է, բայց ավելացրեց. «պատկերացնո՞ւմ եք, թե դա քանի ամիս կտևի, մենք այդ ամիսներին ինչպե՞ս ենք ապրելու առանց գազի, այսինքն դա ոչ մի շաբաթվա, ոչ էլ մի ամսվա գործ չէ, միաժամանակ, դա ահռելի ծախսեր է ենթադրում»։
Փորձագետի դիտարկմամբ՝ իշխանությունները հիմա խոսում են ճանապարհ, թունել կառուցելու մասին, բայց դա էլ է սուտ։
«Նախ՝ դա էլ է ժամանակատար, մյուս կողմից՝ Ադրբեջանը թույլ չի տալու, որ իր տարածքի տակով թունել կառուցվի»,- նշեց Ա. Մանվելյանը։
Ինչ վերաբերում է այլընտրանքային տարբերակներին, ապա նշեց, որ ունենք Իրանի հետ գազամուղ, որտեղից տեսականորեն կարող ենք գազ բերել, բայց իրանական գազը թանկ է։
«Հիմա մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք և 175 դոլարով ենք գազ գնում։ Իրանն այդ գնով գազ երբեք չի վաճառի մեզ, Իրանը մեզ նվազագույնը կարող է վաճառել 300 դոլարով։ Ի դեպ, դրա համար էլ ամիսներով պետք է բանակցություններ վարել, ու փաստ չէ, որ վաղը կխոսեն, մյուս օրը կբերեն գազը, ամիսների աշխատանք է պետք։ Հիմա նաև խոսում են այն մասին, որ կարող ենք Ադրբեջանից գազ գնել, բայց դա աբսուրդ է, սուտ է, ընդ որում ՝ նաև տեխնիկապես է անհնար»,- փաստել է էներգետիկ անվտանգության փորձագետը։
Հարցին, թե գազապահեստարանի գազը Հայաստանին որքա՞ն ժամանակ կարևող է բավարարել՝ նա նշեց, որ պահեստավորված գազը Հայաստանին կարող է բավարարել մինչև 2 ամիս։ «Բայց, իմ հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն, այդ գազապահեստանում արդեն վաղուց գազ չեն կուտակում և գազապահեստարանը դատարկ է։ Չեմ կարող պնդել, բայց նման տեղեկություն ունեմ։ Եթե անգամ գազապահեստարանը լիքն է, ապա, միևնույն է, հնարավոր չէ շրջանցիկ գազատարը կառուցել կարճ ժամանակահատվածում»,- ասաց Ա. Մանվելյանը։
Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը բացի 4 գյուղերից՝ պահանջում է նաև անկլավները. «Լավ, եթե այդ ճանապարհը կառուցվի, հետո էլ անկլավներտ տա, նորի՞ց է շրջանցիկ ճանապարհ կառուցելու։ «յսինքն, սա աբսուրդի ժանրից է, անընդհատ զիջումների արդյունքում անընդհատ շրջանցող ճանապարհներ ու գազամուղներ է կառուցելու։
Ընդ որում, եթե այդ զիջումները լինեն, ապա ադրբեջանական կողմին կանցնեն ջրի ահռելի պաշարներ, ջրամբարներ, որոնցով ոռոգվում է ամբողջ տարածաշրջանը։ Եթե այդ ջրամբարները ևս անցնեն ադրբեջանական կողմին, ապա այդ տարածաշրջանը ուղղակի կչորանա, այգիները կվերանան»։
Փորձագետն ընդգծեց, որ այս պահին Հայաստանի ամբողջ էներգոհամակարգն աշխատում է «ճգնաժամից 5 պակաս ռեժիմում»։ «ՋԷԿ-երը չեն աշխատում իրենց ողջ հզորությամբ, հիդրոկայանները շատ վատ վիճակում են, որովհետև չեն նորոգվում, էլեկտրոցանցերի համակարգն էլ ավելի վատ վիճակում է, քանի որ ներդրումներ չկան։ Այսինքն, մենք մոտ ենք ճգնաժամի, եթե Աստված չանի, այս ամենին զուգահեռ գազամուղն էլ փակեցին՝ կատաստրոֆա է սկսվելու»,- նշեց մեր զրուցակիցն՝ ավելացնելով. «եթե ընդունում ենք, որ գործող քաղաքական ռեժիմը թուրքական է, ապա հասկանալու բան էլ չի մնում, որովհետև ակնհայտ է, որ գործող թուրքական քաղաքական ռեժիմը տերերի իջեցրած պատվերն է իրականացնում»։
Օտարերկրյա զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի շատ բացասական և անուղղելի հետևանքների, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նա այսպես է մեկնաբանել Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է Բելառուսի հետ սահմանակից Ուկրաինայի շրջաններ ռազմական առաքելություն ուղարկել։
«Այստեղ պետք է ստույգ տեղեկատվություն ստանանք։ Առայժմ, որքան ես հասկանում եմ, այս հարցում հստակ ոչինչ չկա: Օտարերկրյա ռազմական զորակազմեր Ուկրաինա ուղարկելը հղի է շատ բացասական, նույնիսկ անուղղելի հետևանքներով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Նշենք, որ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս զինվորականները կսպանեն բոլոր ֆրանսիացի զինծառայողներին, որոնց Ֆրանսիան կուղարկի Ուկրաինա։
«Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք, բոլորին»,- ասել է նա ֆրանսերենով։
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին ասել էր, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտը, որը սկզբնական փուլում կկազմի մոտ 2 հազար մարդ։
Միաժամանակ, նրա խոսքով, ֆրանսիացի զինվորականներն արդեն ոչ պաշտոնապես ներկա են Ուկրաինայում։ Դրանից հետո Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը X-ում հայտարարություն էր տարածել, որ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Փետրվարի վերջին, Ուկրաինայի հարցով Փարիզում կայացած կոնֆերանսի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մակրոնը նաև ասել էր, որ արևմտյան երկրները «մտադիր են անել այն, ինչ անհրաժեշտ է», որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գերակայություն ձեռք բերել հակամարտությունում։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց «հաղթանակի» խորհրդանիշներ, որոնցից մեկն անմիջապես առնչվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դա այսպես կոչված «երկաթե բռունցքն» է: Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմի վերջին իր ելույթի ժամանակ, թվարկելով ադրբեջանական ուժերի կողմից գրավված շրջանների անվանումները, խոսելիս որպես «հաղթանակի» նշան ցուցադրում էր իր բռունցքը: Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից «երկաթե բռունցքն էր կոչվում օկուպացված տարածքների ազատագրման 2020 թվականի օպերացիան»:
Արդեն սկսած 2021 թվականից այս ժեստին Ալիևի կողմից տրվեց մեծ քարոզչական նշանակություն, որով վերջինս ցույց էր տալիս իր ուժը և «հայերին պատժելու, հարված հասցնելու, թշնամու գլուխը ջարդելու» պատրաստակամությունը: Օկուպացված Արցախ կատարած այցերի ժամանակ Ալիևը իր ելույթներն ուղեկցում էր և եզրափակում էր նման ժեստով: Այդ ժեստը նա կիրառում էր, երբ խոսում էր Հայաստանի և Արցախի մասին: Նույն 2021 թվականին ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել Ալիևի լուսանկարները համապատասխան ժեստով, իսկ Ադրբեջանում մեկնարկեց այսպես կոչված երկաթե բռունցքների արձանների տեղադրման շքերթը:
Ակնհայտ քարոզչական նպատակ հետապնդող այս սիմվոլները տեղադրվել են բացառապես օկուպացված Արցախում՝ Հադրութում, Բերձորում, Քարվաճառում: Արցախում առաջին նման արձանը որպես յուրահատուկ խորհրդանիշ տեղադրվել է Հադրութ քաղաքի կենտրոնում՝ նշանավորելով այս կարևորագույն շրջանի գրավումն Ադրբեջանի կողմից:
Դատելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեսանյութերի և ինֆորմացիայի, նման արձան նախատեսվում է տեղադրել նաև Ստեփանակերտում: Պատահական չէ, որ Ստեփանակերտի օկուպացիայից հետո անմիջապես ապամոնտաժվեց Ստեփան Շահումյանի արձանը, իսկ համացանցում սկսեցին տարածել անգամ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ապամոնտաժման թեման:
Ակնհայտ է, որ երկաթե բռունցքն իր մեջ կրում է ուղղակի ագրեսիա հայկականության ամեն մի դրսևորման դեմ: Այն որպես ադրբեջանական տիրապետության նշան տեղադրվում է Արցախում՝ խորհրդանշելով հայերի հանդեպ հաղթանակը և տարածքի գրավումը: Երկաթե բռունցքը ադրբեջանական կողմի համար հանդիսանում է հայկական Արցախը վերացնելու խորհրդանշան՝ իր բոլոր հետևանքներով: Այս գործընթացն ավելի արագ դրսևորում ստացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, երբ Ստեփանակերտում սկսեցին վերացնել հայկական ինքնությանն առնչվող ամեն մի խորհրդանիշ, Արցախի կառավարության և նախագահական շենքերից հեռացվեցին Արցախի զինանշանները, իսկ կառավարության շենքի գլխավոր ճակատին կախվեց երկաթե բռունցքի մեծադիր պաստառը:
2024 թվականի փետրվարի վերջին ոչնչացվեց Արցախի խորհրդարանի շենքը, իսկ մարտի 18-ին Իլհամ Ալիևը, այցելելով օկուպացված Ստեփանակերտ, Արցախի ազգային ժողովի շենքի և Ազատամարտիկների միության շենքի քանդումից հետո ձևավորված հարթակի վրա ելույթ ունեցավ բռունցքը բարձրացնելով և վառելով Նովրուզի խարույկը: Ալիևն իր ելույթում նշեց, որ Արցախի ազգային ժողովի շենքը սատանայական որջ էր, իսկ նովրուզի խարույկը իրագործում է վերջնական մաքրագործման գործառույթը»:
Լեռնային Ղարաբաղից փախստականների ծանր վիճակը ամենավերջին գլուխն է 35-ամյա հակամարտության մեջ, որի հետևանքով երկու կողմերի հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Անցած սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց և վերականգնեց իր ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյունքում, գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը՝ մոտ 100,000 մարդ, փախավ Հայաստան, որտեղ բախվեց մարդասիրական ծանր խնդիրների: Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոչերտին։
«Թեև Մեծ Բրիտանիան լիովին ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն մեզ համար նաև պարզ է, որ ուժի կիրառումն ընդունելի միջոց չէ համայնքների միջև լարվածությունը կարգավորելու համար։ Ինչպես տեղեկացանք այսօր, այս ռազմական գործողությունը հետևել է Լաչինի միջանցքի իննամսյա սահմանափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, որը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի՝ ներառյալ սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի: «Մեծ Բրիտանիան երկկողմանի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում հստակ հայտարարել է, որ Լաչինի միջանցք և մատակարարման այլ ուղիների մուտքի սահմանափակումն անընդունելի է, և մենք հրապարակայնորեն կոչ ենք արել վերականգնել մուտքը», — ասել է նա:
Անդրադառնալով մարդասիրական արձագանքման շրջանակներում Միացյալ Թագավորության գործողություններին, նա նշել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել երկու երկրների միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու իրավիճակին հումանիտար արձագանքին: «Անցյալ սեպտեմբերին մենք հայտարարեցինք 1 միլիոն ֆունտ ստեռլինգ Կարմիր խաչի հատկացնելու մասին՝ հակամարտությունից տուժած ամենախոցելի մարդկանց օգնելու համար, և մենք, իհարկե, կշարունակենք այդ խնդիրները դիտարկել», — ասաց նա:
Նա նաև ասել է, որ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանին սեփական տեղահանված բնակչության վերադարձի համար տարածքներ ապահովելու, ինչպես նաև վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրման ապահովման հարցում։
Մեծ ահազանգ կա, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ, Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընը։
Նա ընդգծել է՝ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց են ունեցել Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն դոկտոր Թաթոյանի հետ։ Թաթոյանը տեղեկացրել է Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին:
«Վերջին հակամարտության սկիզբը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էր, երբ Ադրբեջանը, ի թիվս այլոց, Թուրքիայի ուժեղ ռազմական աջակցությամբ և Իսրայելի կողմից տրամադրված տեխնիկայով քաջալերված, սկսեց չհրահրված և լայնածավալ ռազմական ներխուժում իրականացնել Լեռնային Ղարաբաղ: Ավելի քան 44 օր անընդմեջ Ադրբեջանը անխնա հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչի հետևանքով ավելի քան 400 հայի ողբերգական կորուստ է գրանցվել։ Քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ եկեղեցիները, դպրոցներն ու հիվանդանոցները, դարձան Ադրբեջանի միտումնավոր թիրախը։ Հատկապես մտահոգություն կար քրիստոնեական որոշ մասունքների և հուշարձանների մասին, քանի որ Հայաստանն, իհարկե, առաջին քրիստոնյա երկիրն է։
Հակամարտությունն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի համաձայնագրով, սակայն եռակողմ հայտարարությունը խիստ շեղված էր Հայաստանի դեմ։ Եկեք արագ անցնենք 2022 թվականի ավարտին և Լաչինի միջանցքի շրջափակմանը, որտեղ կեղծ էկո ցուցարարները իբր շրջափակում են այդ կենսական միջանցքը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Ադրբեջանն ամբողջությամբ անտեսել է միջանցքը բացելու միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի բոլոր հրամանները։ Փոխարենը ցուցարարներին փոխարինել են ադրբեջանցի զինվորները։
Անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղում, անխնա վերագրավելով տարածքները և հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում: Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորական և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Չնայած Ադրբեջանի կառավարության կողմից համաներում հայտարարելուն, նրանք գերության մեջ են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։
Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով։
Հաշվարկվել է, որ Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ դատարկ է իր սկզբնական բնակչությունից, մնացել է ընդամենը 50 մարդ: Հայկական աղբյուրները հայտնում են, որ տարիքի կամ ֆիզիկական ու հոգեկան վիճակի պատճառով մնացած մարդիկ նույնիսկ չեն կարողանում օգտվել բջջային հեռախոսներից։ Մարդկանց այդ հսկայական հոսքը Հայաստան ազդել է Հայաստանի բնակչության վրա, որը 2,8 միլիոն բնակչություն ունեցող ոչ մեծ երկիր է։ 100,000-ից մի փոքր ավելին ներկայացնում է այդ երկրի բնակչության 3%-ը, որը հանկարծ հայտնվում է դռան շեմին:
Հայաստանի կառավարությունը փախստականներին մեծահոգաբար տրամադրել է 250 դոլարի միանվագ վճար, որին հաջորդել է ամսական 185 դոլար թոշակ։ Հայաստանում միջին աշխատավարձը ամսական 668 դոլար է։ Լեռնային ղարաբաղցիների մեկ քառորդն արդեն ապրում էր աղքատության պաշտոնական շեմից ցածր։
Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, ով ապրել է այդ տարածքում դարեր շարունակ: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո Ադրբեջանի կառավարությունը բացահայտ կերպով թողարկեց մի շարք փոստային նամականիշներ, որոնցում պատկերված էր համազգեստով մի մարդ՝ փաստացիորեն մաքրելով հայերին Լեռնային Ղարաբաղի տարածքից: Դա էթնիկ զտում է:
Մենք այսօր մի շարք խնդրանքներ ունենք նախարարին։ Չնայած Ադրբեջանի հետ մեր երկարաժամկետ և կարևոր տնտեսական կապերին՝ մենք ունենք մարդասիրական պարտականություններ և երկարամյա հարաբերություններ Հայաստանի, հայերի և հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում: Արդյո՞ք կառավարությունը հետաքննելու է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյո՞ք կառավարությունը կպահանջի հետաքննել ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և զինվորականների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։
Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- ասել է նա։
Դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանին հարմար արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել սահմանազատման և սահմանազատման հարցերը Ադրբեջանի հետ, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսել։
«Անհրաժեշտ է այս հարցերը լուծել հանգիստ, կառուցողական, դրա մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է։ Մենք պատրաստ ենք օգնել այս աշխատանքին` հաշվի առնելով մեր փորձը: Այս կառույցի շրջանակներում աշխատանք պետք է տարվի վերը նշված սկզբունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, ոչ մի կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, դա բացառապես երկրի ղեկավարությունն է որոշել Արևմուտքի հետ շփվելիս։
«Ես կուզենայի, որ Արեւմուտքի ազդեցության տակ իրենց արած քայլերի համար պատասխանատվություն կրեին բացառապես նրան, որոնք այդ որոշումները կայացնում են Երեւանում»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ռուսական կողմն այդ մասին հայտնել է, այդ թվում՝ երկկողմ կապուղիներով։
Ադրբեջանը մերժել է Զելենսկու այցը, թեև այդ մասին Ադրբեջանում պաշտոնապես չի հայտարարվում։ Այս մասին մարտի 20-ին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովը, ով համաժողովին մասնակցել է հեռակա կարգով։
Նա նշել է, որ այս հեռանկարը զայրացրել է Պուտինին, և դա նաև Էրդողանի դիրքորոշումն էր։
«Այդ պատճառով Բաքուն որոշեց չկազմակերպել Ուկրաինայի նախագահի այցը»,- վստահ է փորձագետը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.