23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մոսկվայի նախագիծը պատրաստվել է վաղուց՝ այս տարվա սկզբին, և հանձնվել է կողմերին՝ որպես ընդհանուր բազա գտնելու հարցում օգնելու Ռուսաստանի Դաշնության ցանկության հաստատում։ Այն ընդհանուր առմամբ դրական է ընդունվել», — ասել է Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ ռուս նախարարի՝ դրանից հետո եղել են Ադրբեջանի առաջարկները՝ հինգ սկզբունքները, եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, իսկ վերջերս՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, ադրբեջանական կողմը ներկայացրել է հնարավոր փաստաթղթի մեկ այլ տարբերակ:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատասխան առաջարկները։
«Մենք առաջվա պես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, այստեղ, իհարկե, շատ կարևոր է որոշել հիմնական, հիմնարար հարցերը։ Այս առումով վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, երբ վերահաստատել են իրենց վճռականությունը՝ լուծելու բոլոր խնդիրները ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հավելել է Լավրովը։
Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային մասի հետ կապող Լաչինի միջանցքը փակելու համար ։ Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ասել է Ալեն Սիմոնյանը։
«Այսօր մեր առջեւ խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլեւս գոյություն չունի, եւ չկա նաեւ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հասկացություն։ Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուս խաղաղապահներից պահանջել է չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը եւ հայկական տեղանունները»,- հիշեցրել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները տեսնում են Ադրբեջանի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը, որը հումանիտար մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար։
Նա նաեւ նշել է, որ վերջին շրջանում նկատելիորեն աճել են ադրբեջանական կողմի սադրանքները Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող միջանցքի հատվածում։
«Ամփոփելով վերը նշվածը, ակնհայտ է էթնիկ զտումների եւ ցեղասպանության աճող սպառնալիքը: Ադրբեջանը բոյկոտում եւ ժխտում է միջազգային գործընկերների ջանքերը, հարձակումներ են հնչում ռուս խաղաղապահների դեմ, որոնց մանդատը դեռ չի հաստատվել Ադրբեջանի կողմից»,- ընդգծել է նա։
Բացի այդ, Հայաստանի խորհրդարանի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, ինչը նշանակում է երրորդ երկրների զինված ուժերի ներկայություն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։
«Ես չգիտեմ, թե ինչպես դա բացատրել կամ ինչպես են մեր գործընկերները տեսնում այս իրավիճակի շարունակությունը, բայց Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով մարդիկ են զոհվում»,- ընդգծել է նա։
Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:
Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, 2008 թվականի հուլիսի 24-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի, 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև՝ տեղափոխվել է Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ:
Վ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս.Գ.-ն, ավելի քան տասնմեկ տարի՝ 2000 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև 2000-2010 թվականների ընթացքում ստորագրել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:
Մեկ այլ դեպքով, Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:
Իր հերթին Վ.Գ.-ն, լավատեղյակ լինելով կնոջ՝ Ս.Գ.-ի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու մասին, կնոջը կարգապահական խախտման համար կարգապահական տույժի չենթարկելու, այդ թվում՝ Ոստիկանությունից չազատելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորյալ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ժամանակին չի հայտնաբերել ենթակայի՝ Ս.Գ.-ի կատարած կարգապահական խախտումների պատճառները, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, ավելին՝ վերջինիս կողմից պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու պայմաններում 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով նրան շնորհել է «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ինչպես նաև նրա անվամբ փոխանցել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:
Այսպիսով, Ս.Գ.-ն Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։
Այստեղ պետք է ոչ թե կենտրոնանալ ճանապարհի փակման վրա, այլ այն հանգամանքի, թե արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը։
Ադրբեջանական սցենարով, ճանապարհն այս փուլում ժամանակավոր էր փակվելու, որովհետև խաղարկվող տեսարանները մեծ խաղի մի փոքր դրվագն են կազմում։
Ադրբեջանը փորձում է ամուր հիմք նախապատրաստել ճանապարհը նկատմամբ առնվազն համատեղ վերահսկողություն (ռուսական կողմի հետ) հաստատելու, իսկ հնարավորության կամ բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, երթուղու նկատմամբ վերահսկողության ամբողջական փաթեթ ստանալու համար։
Այսօրվա միջադեպի հետևանքով առնվազն քննարկելի է դարձել Ադրբեջանի բնապահպանական մոնիթորինգի կամ Արցախում բնապահպանական վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցը, ինչը ցանկացած դեպքում նոր ճգնաժամի առիթ է դառնալու։
Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «սեւ ցուցակից»: Գրում է «Հետք»–ը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունները 2020-ի հունիսից գտնվում են ԵՄ «սեւ ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանք իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Պատճառը եվրոպական կողմի ստուգումների արդյունքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեում եւ մի շարք հայկական ավիաընկերություններում հայտնաբերված թերություններն էին, որոնք վերաբերում էին թռիչքային անվտանգությանը: Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների եւ դրանց վերահսկող ՀՀ ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության ապահովման թույլ մեխանիզմները ԵՄ-ին դրդել են ժամանակավորապես արգելք դնել ՀՀ ավիափոխադրողների մուտքի վրա, քանի որ ԵՄ-ն վերջիններիս դիտարկում է որպես թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող:
«Սեւ ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված:
Հայաստանն ընդգրկվել է «A» հավելվածում, այսինքն՝ արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը:
Ցուցակը վերջին անգամ թարմացվել է նոյեմբերի 23-ին, ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողները՝ 8 ավիաընկերություն, այդ ցուցակում են:

Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը (Adina Vălean) նոյեմբերի 23-ին Եվրահանձնաժողովին ներկայացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ կատարված աշխատանքները:
Այսպես՝ սեպտեմբերի 27-30-ին Եվրահանձնաժողովի ու EASA-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Հյուրերը դիտարկել են, թե ինչ առաջընթացի է հասել ՔԱԿ-ը՝ նախկինում վեր հանված թերությունները վերացնելու հարցում: Եվրոպական կողմը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, թե ՀՀ-ում գրանցված ավիափոխադրողներին արդյունավետ ձեւով վերահսկելու առումով ինչ քայլեր է արդեն կատարել եւ նախատեսում կատարել ՔԱԿ-ը: Ըստ Եվրահանձնաժողովի՝ ՔԱԿ-ի պարտավորությունների թվում են Անվտանգության պետական ծրագրի, Ավիացիոն պատահարների հաշվետվության համակարգի, Որակի եւ շահագործողների սերտիֆիկացման գործընթացի կառավարման համակարգի ներդրումը: «Այցի ընթացքում նաեւ դիտարկվել է ոչ միայն ՔԱԿ-ի՝ անվտանգության համապատասխան կանոնակարգերին ու ստանդարտներին հետեւելու կարողությունը, այլեւ ՔԱԿ-ի կողմից սերտիֆիկացված ավիափոխադրողների թռիչքային անվտանգությանը վերաբերող ցանկացած նշանակալի ռիսկ վերհանելու եւ այդ ռիսկը զսպելու համար արդյունավետ գործելու ունակությունը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը:
Ամենակարեւոր շեշտադրումը, թերեւս, այն է, որ, ըստ Եվրահանձնաժողովի, 2020-ին Հայաստան կատարած գնահատողական այցի ժամանակ վեր հանված թերությունների վերացման հարցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հասել է «սահմանափակ առաջընթացի»: Այսինքն՝ եվրոպական կողմը ամբողջովին բավարարված չէ ՀՀ ավիացիոն իշխանությունների ձեռքբերումներով: Դրա ապացույցն է այն միտքը, որ չնայած գործողությունների պլան էր մշակվել ու գործարկվել, անհրաժեշտ է այդ պլանը կրկին բացել, վերանայել ու լրացուցիչ գործողություններ ներառել դրա մեջ, որպեսզի այն համապատասխանեցվի իր նշանակությանը: Սա կլինի EASA-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության առանցքային գործունեությունը:
Մեղմ ասած, սա լավ նորություն չէ մեզ համար եւ նշանակում է, որ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու համար ՀՀ քաղավիացիոն իշխանությունները դեռ շատ ջանքեր պիտի գործադրեն:
Այս ընթացքում՝ 2022-ի մայիսի 5-ին, ՔԱԿ-ը օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է տվել «Fly Arna» ընկերությանը, որը, սակայն, եւս ներառվել է ԵՄ «սեւ ցուցակում»: «Քանի որ ՔԱԿ-ը չի ցուցաբերել անվտանգության համապատասխան ստանդարտների ներդրման ու դրանց հետեւելու բավարար ունակություն, այս նոր ավիափոխադրողին ՕՇՎ հանձնելը չի երաշխավորում անվտանգության միջազգային ստանդարտների բավարար ապահովում»,- ասել է հանձնակատար Ադինա Վելեանը:
Եվրահանձնաժողովը շեշտադրել է նաեւ այն, որ սեպտեմբերյան այցի ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին եւս մեկ անգամ փոխանցվել է, որ թռիչքային անվտանգության պատշաճ ու արդյունավետ վերահսկողությունը կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, երբ ՔԱԿ-ը ապահովվի համապատասխան ռեսուրսներով ու փորձով, մասնավորապես՝ որակավորված անձնակազմի բավարար քանակով եւ բարձրագույն ղեկավարության կայունությամբ:
Մանրամասները՝ «Հետք»–ում։
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերի ռազմավարական եւ մարտավարական հաջողությունների արդյունքում երկրի բոլոր սահմաններում հաստատվել է կայուն անվտանգություն, հաղորդում է Mehr-ը։
Գեներալ Հեյդարին նշել է նաեւ, որ Իրանի բանակը կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ ինքնաբավ է դարձել զենքի, անօդաչու թռչող սարքերի եւ հակատանկային համակարգերի արտադրության ոլորտում։
Գեներալի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային ուժերը տեղակայված են երկրի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան սահմաններին, ինչպես նաեւ հարավային, արեւելյան և հարավարեւելյան սահմաններին։
Նա վկայակոչել է նաեւ Իսլամական հեղափոխության առաջնորդի հրահանգները՝ նշելով, որ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի հիմնական բաղադրիչներից մեկն է։
Բանակի ուժերը մշտապես ձգտում են կայուն անվտնագութուն հաստատել՝ կատարելագործելով իրենց պաշտպանունակությունը, հավելել է նա։
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։ Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանությունը:
Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։
Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։
Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։
Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների
միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար
կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։
Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է Hemgenix դեղամիջոցը, որը ոչ միայն հեմոֆիլիայի գենային թերապիայի առաջին դեղամիջոցն է, այլև պատմության մեջ ամենաթանկ դեղամիջոցը, գրում է Oddity Central-ը:
Hemgenix-ի մեկ դեղաչափն արժե 3,5 մլն դոլար:
Հեմոֆիլիան ժառանգական արյունահոսության խանգարում է, որն առաջացնում է արյան մակարդման գործոնի անբավարարություն: Առաջացնում է ծանր և հաճախակի արյունահոսություն։
Այժմ ԱՄՆ-ում հեմոֆիլիայով հիվանդները բուժվում են հատուկ սպիտակուցի թանկարժեք ներերակային ներարկումներով։ Այն նպաստում է արյան մակարդմանը և կանխում արյունահոսությունը:
Փենսիլվանիայում գտնվող CSL Behring դեղագործական ընկերությունը FDA-ի հաստատումից անմիջապես հետո հայտարարել է դեղամիջոցի 3,5 միլիոն դոլար արժեքի մասին՝ ասելով, որ դեղը, ի վերջո, կնվազեցնի առողջապահական ծախսերը:
Այսպիսով, CSL Behring-ի դեղամիջոցը գերազանցել է Novartis-ի՝ ՝ ողնաշարի մկանային ատրոֆիայի բուժման համար Zolgensma գենային թերապիայի գնային ռեկորդը: Այս դեղամիջոցի մեկ դեղաչափի արժեքը մոտ 2 միլիոն դոլար է:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների մասին՝ ներկայացնելով որոշ դիրքորոշմներ։
Մասնավորապես նշվում էր, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, Պրահայից բերեցին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ-ի ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, իսկ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն եղել է ԱԽՍՀ-ի կազմում։
Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ։
«ՌԴ արտգործնախարար Լավրովը հստակ ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն։ Արտգործնախարարը հստակ նշեց, որ Ռուսաստանը առաջարկել է Արցախի կարգավիճակի հարցը թողնել հաջորդ սերունդներին։ Դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո արդեն 30 տարի հարցը էր լուծում չէր գտնում, կարծում եմ, որպես խելացի դիվանագիտություն, հարցը պետք է կրկին մնա քննարկման առարկա։ Այստեղ տեղին կլինի զուգահեռ տանել Կիպրոսի խնդրի հետ։ Նույն խնդիրը եղել է Կիպրոսում, մարդիկ հանգիստ ապրում են, խաղաղություն կա, բայց այդ կարգավիճակի հարցը միշտ քննարկվում է։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրությունը ընդունում է, որ կա ազգերի ինքնորոշման իրավունք և այլն, որը հիմնական հենասյունն է հանդիսանում և հասկանում ենք նաև, որ այս հարցը արագ կարգավորման ենթակա հարց չէ»,- ասաց Թարվերդյանը։
Նրա կարծիքով Սերգեյ Լավրովը ընդգծեց, որ եվրոպական մոդելով հարցի քննարկումը դուրս է գալու օրակարգից, ինչն ի վնաս Հայաստանի է։
«Մեր քաղաքական ուժը հայտարարել է, որ Պրահայում ստորագրվել է մի թուղթ, որի կարիքն անգամ չկար, որովհետև արդեն իսկ միանալով Ալմա- Աթայի համաձայանգրին՝ մենք արդեն իսկ ստորագրել ենք այն որպես առանձին պետություն»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.