23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվան կողմնորոշվում է նախեւառաջ խաղաղության մեխանիզմներով, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանվել բոլոր առկա միջոցներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր կողմից կարող է լինել միայն մեկ պատասխան՝ հետեւողական պայքար մեր ազգային շահերի համար։ Մենք այդպես էլ կանենք։ Թող ոչ ոք այլ հույսեր չունենա։ Այո, մենք դա անելու ենք տարբեր ձեւերով եւ միջոցներով։ Առաջին հերթին, իհարկե, կենտրոնանալու ենք խաղաղության միջոցների վրա։ Բայց եթե այլընտրանք չունենանք, ապա մեզ կպաշտպանենք առկա բոլոր միջոցներով»,-նշել է Պուտինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա նշել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին:
«Առաջին հարցը, որ դրել եմ, հետևյալն է եղել, որ ներկայացվի այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, բացի 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների շրջանակում: Այսինքն՝ դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»,- ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Գյումրու զարգացմանը խանգարում են տնակային ավանները: Վարչապետը խնդիր է դրել քաղաքն ամբողջությամբ ազատել տնակներից, ինչից հետո կառավարությունը նամակներ է ստացել, որ տարիներ առաջ բնակիչներն անարդարության զոհ են դարձել և շարունակում են ապրել տնակներում:
«Այս նամակներին արձագանքելով՝ ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները: Պարզվեց, օրինակ, որ մարդիկ են ապրում տնակներում, որոնք մոտակա գյուղում ունեն բնակարան, ուստի կարևոր է պարզել տնակներում ապրող անձանց հետ պետության իրավահարաբերությունները»,- ասաց նա:
2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն ունի 18 հազար գանգ. դժվար է ասել, թե դրանք ումն են» վերնագրով։
Հոդվածը բացահայտում է, որ Փարիզի Մարդու թանգարանում պահվում է «մարդկային աճյունների հսկայական հավաքածու»: Այս թանգարանի նկուղում գտնվում են «18 հազար գանգեր, որոնց թվում են աֆրիկյան ցեղերի առաջնորդների, կամբոջացի ապստամբների և Օվկիանիայի բնիկ մարդկանց աճյունները: Դրանցից շատերը հավաքվել են նախկին ֆրանսիական գաղութներում։ Հավաքածուն ներառում է նաև ավելի քան 200 բնիկ ամերիկացիների գանգեր, այդ թվում՝ Սիու և Նավահո ցեղերի գանգերը։ Մետաղական դարակների վրա ստվարաթղթե արկղերում պահվող աճյունները կազմում են մարդկային գանգերի ամենամեծ հավաքածուներից մեկն աշխարհում՝ ընդգրկելով դարեր և ներառելով աշխարհի բոլոր անկյունները»: Գանգերից հինգը պատկանում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Թանգարանը չի հրապարակել 18 հազար գանգերի ինքնությունը՝ վախենալով փոխհատուցման հայցերից:
Ես կարդացել եմ Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի զեկույցը թանգարանում աճյունների ճակատագրի վերաբերյալ առաջարկվող օրենքի քննարկման մասին: Այդ հանդիպման ժամանակ առաջարկվող օրենքի համահեղինակ սենատոր Քեթրին Մորին-Դեսային հայտարարեց՝ «զարմանալի է, որ մեր հավաքածուներում հայտնաբերում ենք գանգեր Հայոց ցեղասպանության ժամանակվանից»։ Առաջարկվող օրենքի մեկ այլ համահեղինակ, սենատոր Պիեռ Ուզուլիասը հավելեց. «Ես ընկճված էի իմանալով, որ Դեյր-էզ Զորում [Սիրիա] հայտնաբերված Հայոց ցեղասպանության զոհերի հինգ հայկական գանգեր դեռևս գտնվում են Մարդու թանգարանի հավաքածուներում»։
Քանի որ «Նյու Յորք թայմսի» թղթակից Մեհյոն իր հոդվածում նշել էր, որ ինքը գաղտնի փաստաթղթեր է ձեռք բերել թանգարանում գտնվող մարդկային աճյունների մասին, ես գրեցի նրան՝ հարցնելով, թե արդյոք այդ փաստաթղթերը պարունակո՞ւմ են մանրամասներ Հայոց ցեղասպանության հինգ զոհերի գանգերի վերաբերյալ: Նա ինձ տեղեկացրեց, որ դրանք կանանց գանգեր էին, որոնք ֆրանսիացի նախապատմության մասնագետ Էմանուել Պասեմարը հավաքել էր Սիրիայում իր հետազոտությունների ժամանակ 1925-1926 թվականներին: Ֆրանսիական նախապատմության ընկերության տեղեկագիրը հաղորդում է, որ Պասեմարը դասախոսություն է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում 1927 թվականի փետրվարի 16-ին, որի ընթացքում նա նկարագրել է իր ճանապարհորդությունը դեպի Եփրատ գետի ափերը Սիրիայում:
Մեհյոն իր հոդվածում գրել է, որ «չնայած Ֆրանսիան առաջատար է Եվրոպայում գաղութատիրության ժամանակաշրջանի գտածոների՝ մարդու ձեռքով ստեղծված մշակութային առարկաների հավաքածուների հետաքննման և վերադարձի հարցում, սակայն աճյունների հարցում նա հետ է մնում իր հարևաններից»: Աճյունների պահանջատերը պետք է ապացուցի ժառանգական կապը։ Այնուամենայնիվ, «ցանկացած վերադարձ ֆրանսիական օրենսդրությունը դարձրել է ծանր ու ժամանակատար գործընթաց»:
Մեհյոն հավելել է. «Ինչպես 19-րդ դարի մյուս թանգարանները, Մարդու թանգարանն ի սկզբանե եղել է ամբողջ աշխարհից հավաքված իրերի պահոց: Գանգերը հավաքվել են հնագիտական պեղումների և գաղութային արշավների ժամանակ, երբեմն զինվորների կողմից, որոնք գլխատել են դիմադրության մարտիկներին։ Աճյունները, որոնք գնահատվել են այժմ վարկաբեկված ռասայական գիտության բնագավառում աշխատող հետազոտողների կողմից, այնուհետև հարաբերական մոռացության են մատնվել: 1989 թվականին Ֆիլիպ Մենեսիեն՝ [թանգարանի] վարիչը, կազմել է հավաքածուի առաջին շտեմարանը: Դա նրան հնարավորություն է տվել բացահայտել հարյուրավոր, ինչպես նա է անվանել «հնարավոր վիճարկելի» գանգեր՝ հակագաղութային մարտիկների և բնիկ մարդկանց աճյունները, որոնք հավաքվել էին որպես պատերազմի ավար կամ թալանվել էին հետախույզների կողմից, որոնք կարող էին պահանջել այն մարդիկ, որոնք ցանկանում էին հարգել իրենց նախնիների հիշատակը»:
Բնագիտական պատմության թանգարանի բարձրաստիճան պաշտոնյա Քրիստին Լեֆևրը, որը վերահսկում է Մարդու թանգարանը և Մարտին Ֆրիսը, որը պատասխանատու է թանգարանի ժամանակակից մարդաբանության հավաքածուների համար, Մեհյոյին ասել են, որ տեղեկատվությունը չի հրապարակվել գաղտնիության, վախի, հակասությունների և որոշ աճյունների ինքնության վերաբերյալ անորոշության պատճառով: «Բայց մի քանի ակադեմիկոսներ և օրենսդիրներ ասում են, որ թանգարանի դիրքորոշումը բխում է ավելի մեծ մտահոգությունից, որ թափանցիկությունը կարող է բացել փոխհատուցման պահանջները», գրել է Մեհյոն: «Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ֆրանսիան վերադարձրել է մոտ 50 աճյուններ, այդ թվում՝ Հարավային Աֆրիկային, Նոր Զելանդիային և Ալժիրին»։
Մեհյոն բացատրել է, որ «խնդիրներն ավելի են բարդանում, քանի որ պետական թանգարանների հավաքածուներում գտնվող իրերը պատկանում են ֆրանսիական պետությանը և չեն կարող փոխել իրենց սեփականությունը, քանի դեռ դրանց վերադարձի օրենքը չի քվեարկվել՝ մի ծանր գործընթաց, որը երբեմն ստիպել է Ֆրանսիային աճյունները փոխ տալ՝ սեփականությունը զիջելու փոխարեն: Ֆրանսիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ պաշտոնյաներն աշխատում են մի համապարփակ օրենքի վրա՝ կարգավորելու մարդկային աճյունների ապագա վերադարձը»: Ֆրանսիայի կառավարությունը դեռ պետք է ընդունի «Սենատի կողմից հունվարին ընդունված օրինագիծը, որը կվերացնի խորհրդարանի կողմից յուրաքանչյուր փոխհատուցում հաստատելու անհրաժեշտությունը»:
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի գանգերին, սենատոր Ուզուլիասը իր գործընկերներին ասաց. «Սա անհանդուրժելի է: Մենք վտանգում ենք խոշոր դիվանագիտական հակամարտություն որոշ երկրների հետ, երբ նրանք իմանան մեր հավաքածուների բովանդակության մասին: Ժամանակն է դադարեցնել սա: Մենք այլևս չենք կարող ապրել դիակներով մեր պահարաններում»։
Այժմ, երբ հայերն իմացել են Ֆրանսիայի թանգարանում պահվող Հայոց ցեղասպանության հինգ զոհերի գանգերի մասին, առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը Փարիզում իր դեսպանատան միջոցով անհապաղ խնդրանքով դիմել այս գանգերը Հայաստան վերադարձնելու համար, որպեսզի դրանք իրենց հանգրվանը գտնեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մերձակայքում։ Այս զոհերն արժանի են պատշաճ հուղարկավորության՝ մեկ դար ֆրանսիական թանգարանի նկուղում արկղերի մեջ պահվելուց հետո:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի, այստեղ ոչ մի նոր բան չկա»,- «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր» թեմայով քննարկմանը կարծիք հայտնեց փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Բավականին բարձր եմ համարում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Դա պայմանավորված է ոչ այնքան նրանով, թե ինչ նպատակներ ունի Ադրբեջանը, որքան, առաջին հերթին նրանով, որ Հայաստանն ի վիճակի չէ լիարժեք դրմադրել։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արել են, որ Հայաստանն ի վիճակի չլինի դիմադրել»,- ասաց փորձագետը։
Իշխանության՝ «բա մենք ի՞նչ անենք» արդարացմանը, ըստ Կարեն Վրթանեսյանի, հստակ պատասխան կա՝ բանակը մի՛ քանդեք։
«2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած՝ պետք էր կորուստները, զինամթերքը համալրել, բանակը շտապ վերականգնել։ Այս երկու տարիները պետք է լինեին անդադար զորավարժությունների, զենքի գնումների տարի։ Արվել է այդ ամենի հակառակը։ 5 ամիս չունեինք ԶՈՒ ԳՇ պետ, առ այսօր, 9 ամսից ավելի է՝ չունենք հետախուզության պետ»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով՝ բացթողումների և չարած քայլերի շարքը շարունակելի է, ցավոք, ոչ միայն բանակում, այլև մյուս բոլոր ճակատներում ու ոլորտներում։
«Բանակն այսօր ջախջախված է, և ամեն ինչ արվում է, որպեսզի Հայստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող բոլոր մարմիններն ավելի թուլանան»,- ասաց փորձագետը։
Կիեւը ձգտում է, որ Վրաստանը դառնա պատերազմի կողմ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»։
«Ռուսաստանի օկուպացիոն պատերազմում կողմ դառնալը Վրաստանի շահերից չի բխում, մենք կաջակցենք խաղաղությանը։ Երբ երկրի ներկայացուցիչն ասում է, որ Վրաստանը պետք է զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարի Ուկրաինային, ակնհայտ է, որ նրանք օբյեկտիվորեն առանձնահատուկ ակնկալիքներ չեն կարող ունենալ Վրաստանից հատուկ սպառազինության կամ ռազմական տեխնիկայի մատակարարումների առումով։ Ուղերձը, որ հնչեցրել է այդ մարդը, այն է, որ Վրաստանը պետք է դառնա ռազմական հակամարտության կողմ»,-նշել է Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանն Ուկրաինային «անվերապահ քաղաքական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում իր հնարավորությունների մասշտաբներից եւ սահմաններից դուրս, իսկ ռազմական օգնություն չի կարող տրամադրել եւ չի տրամադրի»։
Ոչ թե պետությունը որոշել է, որ մարդիկ այլեւս նպաստի կարիք չունեն, այլ օրենքի տրամաբանությունն այդպիսին է եղել, որ եթե ընտանիքի եկամտի չափը անապահովության շեմից ցածր է, ապա այդ դեպքում պետությունը վճարում է նպաստ, իսկ երբ այդ շեմը գերազանցվում է, անկախ նրանից, թե դա թոշակի բարձրացման միջոցով կլինի, թե այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ըստ օրենքի նպաստի վճարումը դադարեցվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 3 հազար դրամով կենսաթոշակը բարձրացնելուց հետո շուրջ 3000 քաղաքացիներ զրկվել են նպաստից:
Ինչ վերաբերում է նրան, որ անտրամաբանական է, որ 3 հազար դրամով թոշակը բարձրացնելով, մարդը զրկվում է 18 հազար դրամ նպաստից, փոխնախարարն ասաց. «Մենք հիմա քննարկում ենք այդ հարցը, թե ինչպիսի լուծումներ կարող ենք տալ, ինչպես կարող ենք այս սահուն անցումը ապահովել, որ իրենց գնողունակությունն ու իրական անապահովության հետ կապված խնդիրը լուծենք:
Անապահովության գնահատման եւ նպաստների նոր համակարգ է նախարարությունը մշակել, որի ներդրումը նախատեսվում է 2023-ի հուլիսի 1-ից: Այն ավելի արդար եւ ավելի հաշվարկված ու իրական կարիքներին հասցեական մոտ համակարգ է լինելու»:
Ինչ վերաբերում է նրան, որ նպաստից զրկվելով մարդիկ կորցնում են նաեւ կոմունալ վճարումների հետ կապված արտոնությունները, Դավիթ Խաչատրյանն ասաց. «Դա ամբողջական համակարգ է, դու կամ այդ համակարգից ներս ես, կամ դուրսը: Եթե համակարգից դուրս ես եկել, բոլոր տեսակի արտոնություններից չես օգտվի»:
Շատ խորհրդանշական եւ կոնտրաստային երեւույթների ենք ականատես լինում. գրեթե միաժամանակ Ադրբեջանում ու Հայաստանում տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ. Ադրբեջանում զորավարժություններ են՝ ուղղված Հայաստանի ու մեր բարեկամ Իրանի դեմ, իսկ Հայաստանի մայրաքաղաքում՝ Մանկական եվրատեսիլ է ու տոնական հրավառություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Ես կողմ եմ մանուկների ուրախությանը, լավ է, որ Հայաստանում է անցնում Մանկական եվրատեսիլը, սակայն ամեն ինչին ճաշակ, չափ ու ձև կա։ Մեր ժողովուրդը պետք է իրականությունը ճիշտ հասկանա, որպեսզի մայրերն իրենց երեխաների դիակների հերթական խմբաքանակը չստանան, կամ էլ՝ չսպասեն անթաղ դիակները ստանալուն»,-ասաց Թևանյանը։
Զուգահեռներ անցկացնելով երկու պետությունների միջև՝ պատգամավորն արձանագրեց, որ ադրբեջանցիները մի քանի ժամով փակել էին Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, իսկ երևանի քաղաքային իշխանությունն էլ ի՛ր հերթին փակել էր մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, որպեսզի տոնական լույսեր կախի, եւ կառավարության շենքի պատերը բարբարոսաբար ծակելով պատրաստվի Նոր տարվան:
Թևանյանի խոսքով՝ Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը, որին հանդիպելիս մարդիկ կյանքը կամ առողջությունն են կորցնում։
«Ադրբեջանը զենք է գնում ու պատրաստվում մեր դեմ հարձակման: Հայաստանի իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու, տոնածառ զարդարելու, ժողովրդին կառնավալային իրականության մեջ մտցնելու համար։ Որքան շատ են իրենք սիրում բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով, այնքան ավելի ծանր վիճակում են հայտնվում բոլորը, բացի իրենցից, իհարկե»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանությունները որքան շատ են խոսում թալանից, այնքան ավելի շատ են թալանվում հպարտ քաղաքացիները, գների աճի արդյունքում կյանքն արժեզրկվել է, ապրուստը՝ թանկացել։
«Բա ո՞ւր մնացին օլիգարխների դեմ պայքարները: Բա ինչու՞ գները չեն իջնում։ Չէ՞ որ նախկինում ասում էին, թե գնաճի պատճառը մենաշնորհն է և հիմա, իբր, մենաշնորհները վերացել են։ Մի՞թե պարզ չէ, որ վարչապետի աթոռին հայտնվածը խաբել է այն 3 մլն վարչապետ հռչակվածներին, որ բանանի ու մյուս բաների գները կիջնեն, որ զիմզիմովները այլևս չեն կարողանա արագաչափերի միջոցով կեղեքել մեր վարորդներին: Պարզվում է՝ այսօրվա Զիմզիմովն ավելի է չաղացել և լկտիացել, իսկ վարորդներին ու մյուսներին թալանելու չափերը կտրուկ ավելացել են։
Եվ այս ամենը կոչվում է թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն, որի պայմաններում շարքային քաղաքացիներին վերապահված են զոհվելն ու կյանքի զրկանքները կրելը, իսկ իրենց՝ իշխանության վայելքները, արագ հարստանալը, աշխարհով մեկ պտտվելը։
Մի՞թե սրա համար էին մարդիկ դուրս եկել փողոց 2018-ին»,-խոսքն ավարտեց Թևանյանը՝ պարզաբանելով որ վերջին հարցն հռետորական է։
Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տաթևիկ Հայրապետյանը մի քանի դիտարկում է ներկայացրել Լավրով–Բայրամով բանակցությունների և համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ.
«Թե՛ Լավրովը, թե՛ Բայրամովը իրենց խոսքում օգտագործում են «հետկոնֆլիկտային իրավիճակ» արտահայտությունը: Ադրբեջանի պարագայում ակնհայտ է, թե ինչ նպատակով է դա արվում, ՌԴ պարագայում՝ ոչ: Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Լավրովը նման կերպ է արտահայտվում իրադրության մասին, բայց ամեն դեպքում պարզ հարց է առաջանում՝ եթե համարում եք «հետկոնֆլիկտային», ապա ինչպե՞ս ես հիմնավորելու ռուս խաղաղապահների մնալն Արցախում:
Բայրամովը հենց Լավրովի ներկայությամբ փաստացի բողոքում է ռուս խաղաղապահներից ասելով, թե իբրև «Լաչինի միջանցքը այլ նպատակների համար է օգտագործվում»: Դրան ի պատասխան ռուսական կողմից ոչինչ չի հնչում:
Բայրամովը նաև բողոքեց, թե իբրև ՀՀ–ն չի կատարում եռակողմ հայտարարությունները, մասնավորապես՝ ապաշրջափակման մասին կետը, բայց նա չօգտագործեց «միջանցք» տերմինը: Թեև դա անում է Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև թուրքական կողմը:
Բայրամովը խոսեց, թե իբրև պատրաստ են ապահովել «նախկին կոնֆլիկտային տարածքում ապրող հայերի իրավունքները՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության»: Այս պնդումը նաև մեր հիմարության հետևանք է, երբ ինքնորոշման իրավունքը փոխարինվեց «իրավունքներ և անվտանգություն» տերմինով, որը որևէ բովանդակություն չստացավ, ընդամենը դարձավ գործիք Ադրբեջանի ձեռքին:
Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ու դրա տարբերակների հետ կապված հարցին ի պատասխան՝ Լավրովը կրկնեց այն միտքը, որ իրենք առաջարկներ արել են դեռ այս տարվա սկզբին, ինչի երկու կողմն էլ դրական են արձագանքել: Բայց հետո հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի հինգ կետերին, այնուհետև Պրահայում որպես հիմք ընդունել են ՄԱԿ–ի կանոնադրությունն ու Ալմա–Աթայի հռչակագիրը: Լավրովն ակնարկում էր, որ հայկական իշխանություններն են համաձայնել ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Նույն հարցին ի պատասխան՝ Բայրամովը նշեց, որ փաստացի ամենը կառուցվում է ադրբեջանական կողմի առաջարկների հիման վրա: Այժմ արդեն առաջարկների երրորդ փաթեթն են փոխանցում և նախատեսվում է նոր հանդիպում մինչև տարեվերջ: Բայրամովն ընդգծեց, որ Ադրբեջանն խիստ հետևողական է իր դիրքորոշման մեջ:
Հարց հնչեց այն մասին, թե ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը, երբ ասում է, որ երրորդ երկրները փորձում են միջամտել հայ–ադրբեջանական հարաբերություններին և վնաս հասցնում: Ի պատասխան՝ Բայրամովը առանց որևէ պետության անուն տալու փորձեց իր դիվանագիտական պատասխանով սլաքներն ուղղել Ֆրանսիայի և Արևմուտքի ուղղությամբ: Նա նշեց, թե իբրև անթույլատրելի է, որ տարածաշրջանը վերածվի հակամարտության գոտու տարբեր ուժերի միջև: Դա ասում է մի պետության ԱԳՆ ղեկավար, որը Հարավային Կովկաս է բերել Իսրայելին և այսօր զորավարժություններ է անում Իրանի սահմանների երկայնքով…
Հետաքրքրական էր Բայրամովի այն միտքը, որ իրենք առաջարկում են հիմնարար սկզբունքների հիման վրա «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, մինչդեռ ՀՀ առաջարկները շրջանակային համաձայնագիր են ենթադրում՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով: Բայրամովը նշում էր, որ այդ մոտեցումը խոչընդոտում է առաջ գնալուն, նա նաև խուսափեց որևէ թղթի ստորագրման հետ կապված ժամկետներ նշել:
Լավրովը ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքերի հետ՝ նշեց, որ ռուս խաղաղապահները զբաղվում են այդ հարցով:
Ամփոփելով նշեմ, որ տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին: Միգուցե չի կարողանում Ուկրաինայի հետ կապված իրադրության պատճառով կամ չի ցանկանում, քանի որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեն ՌԴ–ի համար: Հայկական կողմն էլ քանի որ Արցախի հարցը փորձում է թողնել ռուսական տիրույթում՝ ազատվելով պատասխանատվությունից, այդ հարցը դառնում է ՌԴ–Ադրբեջան առուծախի առարկա: Այսինքն՝ մենք մեզ համար կարևոր որոշումներում ոչ միայն ասելիք չունենք, այլև դառնալու ենք ուրիշների որոշումների կրողը՝ դրա բոլոր հետևանքներով…»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Այս մասին՝ `Դատական տեղեկատվական համակարգից։
Սեդրակ Քոչարյանը պատճառված ոչ նյութական և նյութական վնասների բռնագանձման պահանջ է ներկայացրել։ Ըստ նրա՝ իր գույքի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի պարտադիրությունն անտեսելու հետևանքով խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, իսկ կալանքի միջնորդությունները տևական ժամանակ չքննարկվելու հետևանքով խախտվել է հայցվորի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, քրեական գործով դատարանի հասանելիությունը և մատչելիությունը չապահովվելու, ինչպես նաև այդ միջնորդության փաստացի մերժումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավական մեխանիզմների և կառուցակարգերի բացակայության պայմաններում խախտվել է իր իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, որոնք էլ բերել են սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտմանը:
Սեդրակ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) պահանջում է հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում բռնագանձել 2մլն դրամ՝ յուրաքանչյուր հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար, այսինքն՝ ընդհանուր 8 մլն դրամ։
Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) որպես պատճառված նյութական վնասի հատուցում Քոչարյանը պահանջում է բռնագանձել 3մլն 312հզր 400 դրամ։
Նաև պահանջում է՝ Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Քոչարյանի բռնագանձել դատական ծախսը՝ նախապես վճարված 339 հզր 372 ՀՀ դրամ պետական տուրքի չափով, ինչպես նաև կատարված և կատարվելիք փաստաբանի վարձատրության վճարը։
Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդունված է վարույթ 2022–ի հունսիսի 21–ին,այն քննում է դատավոր Ժաննա Ասատրյանը։
«Կենտրոնական», «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայարանների կառավարումը, հնարավոր է, փոխանցվի ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերություններին։ «Հետքի» այս տեղեկությունը չի հերքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գրավոր հարցմամբ դիմել էինք ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ խնդրելով տրամադրել ավտոկայարանները կոնցեսիոն կառավարման վերցնելու համար նախարարություն դիմած ներդրողների տվյալները։ Միաժամանակ խնդրել էինք հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, որ ավտոկայարանները կառավարելու համար նախարարությանն են դիմել նաև նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերությունները։
ՏԿԵ նախարարի՝ տրանսպորտի ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Սիմոնյանը, պատասխանելով մեր հարցերին, հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումային կոմիտեի» 2-րդ նիստը։ Այդ ժամանակ քննարկվել է նաև ՏԿԵ նախարարությանը պատկանող «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու ներդրումային ծրագիրը։
«Քննարկման արդյունքում որոշվել է իրականացնել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: Ներկայումս ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքներ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման համար։ Ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքների հիման վրա կընդունվի որոշում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակահարմարության վերաբերյալ»,- նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների՝ ավտոկայարանները կոնցեսիոն կառավարման վերցնելու մտադրության մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Սակայն, նա չպատասխանեց մեր զանգերին։
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու ծրագիրը գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.