23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ օդային տարածքով 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված թռիչքների համար ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությանը փոխանցել է 111927,22 եվրո։ Ընդ որում, փոխանցումն իրականացվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով՝ համաձայն սահմանված ընթացակարգի։
Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն թռիչքների աէրոնավիգացիոն սպասարկում է իրականացնում ՀՀ օդային տարածքում։ «Եվրակոնտրոլ»-ը օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ու Լաչինի միջանցքը բացելու՝ երկրների հնչեցրած կոչերին։
«Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց։ Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի ոչ ճիշտ հիշատակումը։
Ինչպես նշվել է քննարկումների ժամանակ՝ Ադրբեջանը մերժում է նման հղումները՝ որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչպես նաև աշխարհագրական անվանումների օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան պահանջների խախտում»,-ասած է հայտարարության մեջ։
Օրեր առաջ ինֆորմնացիա տարածվեց, թե Իրանը փակել է Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ, կապված վերջին իրադարձությունների հետ Լաչինի միջանցքի շուրջ: Իրականում, Իրանը դեռ չի փակել այդ կապը, բայց այդ մասին քննարկումներն Իրանում շարունակվում են: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ գտնվող թելեգրամյան ալիքներն ու կայքերը դրանք հնչեցրել են Ադրբեջանի և Թուրքիայի բանակների՝ Իրանին սահմանակից շրջաններում «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժություններից հետո:
Օրինակ, իրանական հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Bultan News» կայքը, որը պարբերաբար հակաադրբեջանական քարոզչություն է իրականացնում, կոչ է արել դադարեցնել Բիլասուվարից Նախիջևան ուղևորությունները: Կայքը նշում է, որ «այս ճանապարհը վերանորոգման լուրջ կարիք ունի և չի կարող օգտագործվել»։ Կոչի հեղինակները նաև ընդգծում են, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ վարժանքներ է անցկացրել «թալիշներով բնակեցված հարավային շրջաններում»։
Ըստ կայքի, «…ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Բիլասուվարում՝ Իրանի սահմաններից ոչ հեռու, վտանգում է Նախիջևան տանող ճանապարհի անվտանգությունը…»։
Դիտորդների կարծիքով Իրանում ընթացող այս քննարկումները լրջորեն մտահոգել են Բաքվին, քանզի եթե այդ ճանապարհը փակվի, ապա Նախիջևանի կախվածությունը Իրանից էլ ավելի կմեծանա: Ահա, թե ինչու են այս օրերին Նախիջևանում անցկացվում կադրային «մաքրումներ«։ Ի դեպ հենց այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի զգուշանալով Իրանի հնարավոր ազդեցության մեծացումից, փորձում է Ադրբեջանի այս տարածքում այնպիսի կադրերով ապահովել, որպեսզի այդ «վտանգը» չեզոքացվի: Հասկանալի է, եթե Իրանը մի օր որոշի փակել Նախիջևանը և Ադրբեջանը կապող ճանապարհը, ապա այդ տարածաշրջանն օբյեկտիվորեն կարեող է մեծ կախվածության մեջ հայտնվել Իրանից:
Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքի հետ կապված խնդրին, ապա իրանական լրատվամիջոցները նույնպես անդրադարձան այդ խնդրին, այն էլ ընդգծված հայամետ ձևակերպումներով:
Կրեմլը ոչ մի դրական բան չի սպասում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր այսօր Միացյալ Նահանգներ սպասվող առաջին այցից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան դրական սպասումներ չունի առաջին հերթին հենց Ուկրաինայի համար, գրում է rg.ru-ն:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Կրեմլը դրական ակնկալիքներ ունի՞ այս ուղևորությունից։
«Ոչ»,- պատասխանել է Պեսկովը։
Կրեմլը խիստ կասկածում է, որ ուկրաինական պատվիրակության այցն ԱՄՆ ինչ-որ կերպ կփոխի Կիևի դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ։
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են, դրանց տեսականին ավելի է ընդլայնվում։
«Այս ամենն, իհարկե, հանգեցնում է հակամարտության սրման և, ըստ էության, լավ բան չի խոստանում Ուկրաինային»,- ասել է Պեսկովը։
Հաղորդվել էր, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ. այս հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը կհայտարարի Կիևին Patriot ՀՕՊ համակարգերի տրամադրման մասին: Այս մասին գրել էր Axios-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:
Թեև ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, վերջին շաբաթներին Ուկրաինային տրամադրել են հակահրթիռային պաշտպանության տարբեր համակարգեր, Patriot համակարգը կլինի ամենաառաջադեմը, որը կուղարկվի երկիր պատերազմի սկսվելուց ի վեր:
Զելենսկու այցը Վաշինգտոն կլինի նրա առաջին այցն արտասահման՝ երկրում պատերազմի սկսվելուց ի վեր: Նա կհանդիպի Բայդենի հետ, մամուլի ասուլիս կանցկացնի, այնուհետև ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, և այդ ամենը՝ «մի քանի ժամվա ընթացքում»:
Լաչինի միջանցքը փակելու Ադրեբջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Համաձայն եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման անհրաժեշտությունը։ Այս դրույթը, փաստորեն, չի իրագործվում։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստացի ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Ճիշտ է՝ նման բան տեղի է ունեցել Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետարևնքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, քանի որ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության իմաստը հենց նման ապօրինություններ թույլ չտալն է»,-ասաց Փաշինյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։
«Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն այդ երկրի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում։
Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի, ինչը չի կարող և չպետք է անտեսվի։ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։
Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել նախադրյալներ տևական խաղաղության համար»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ նշելով, որ դաշնակցի կողմից ավելի հասցեական կոչ կարող էր հնչել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի ուզում, և՛ չի կարողանում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար սպասելի էր ՌԴ-ի նման արձագանքը:
«Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Այս վերջին գործողությունները, այս վերջին դեպքերը ցույց էին տալիս, որ Մոսկվայի կողմից հնարավոր էր սպասել նման արձագանք, նման գնահատական»,- ավելացրեց նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ այդպիսի արձագանքը գուցե պայմանավորված է նրանով, որ դա խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և այս կերպ ցանկանում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, չի հաջողվել համոզել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):
Այն փաստը, որ Պուտինը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ, կարծես, ընդունել Է Լուկաշենկոյի թեզերը՝ չհամոզելով Բելառուսի նախագահին դրանք շտկել, անուղղակիորեն հաստատում է այս գնահատականը, նշում են վերլուծաբանները: ISW-ի փորձագետները նախկինի պես կարծում են, որ Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին քիչ հավանական է։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հերքել է, որ Պուտինը մտադիր է Լուկաշենկոյի հետ քննարկել Բելառուսի մասնակցությունը պատերազմին: Կրեմլում նման պնդումները համարել են անհիմն։ Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ Պեսկովը հերքել է Ուկրաինա ներխուժելու Պուտինի մտադրությունը, սակայն Պեսկովի այդ խոսքերը փորձ են՝ քողարկելու Լուկաշենկոյին պատերազմի մեջ ներքաշելու Պուտինի հուսահատ ցանկությունը եւ դրանում ակնհայտ ձախողումը, նշում են վերլուծաբանները:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.
Վերջին 2 տարում Ադրբեջանը Դաշքեսան-օկուպացրած(հանձնված) Քարվաճառ-օկուպացրած(հանձնված) Բերձոր կառուցել է 334կմ նոր ճանապարահ, որը համարում են ռազմաստրատեգիական:
Ավելին, նոր ճանապարհը անցնում է Մռավի լեռան միջով: Չնայած այն, որ ձմռանը Քարվաճառում շատ ճանապարհներ կա՛մ անանցանելի են կա՛մ շատ դժվարանցանելի՝ Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում:
Քարվաճառում նոր զորամասեր են կառուցվել, մեծ թվով զինտեխնիկայի կուտակմամբ, օկուպացվել են Հայաստանից ստրատեգիական բարձրունքներ. Ալիևը ամեն բան անում է, հետագա հարձակման դեպքում հեշտ ճեղքելի դարձնի Սյունիքը և հեշտությամբ այն կտրի Հայաստանից:
Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ 2 տարի Հայաստանի ոչ հայկական կառավարությունը ոչինչ չի արել ՀՀ ՊՆ-ն արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, ու էս իրականության մեջ «մենք» շարունակում ենք անտեսել Մեծ Ոճիրը:
Հ.Գ.Գ. Քարտեզում պատկերված ճանապարհի գիծը պայմանական է:
Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ կնքված համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»,–նշված է հայտարարության մեջ:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ ձմռանը և ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը, միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել 120.000 էթնիկ հայերի համար։
«Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու հանցագործությունների համար տվյալ երկիրը պատասխանատվության չի ենթարկվել։
«Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է ընդգծվում ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։
Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար:
«Մենք կոչ ենք անում անել հնարավորն ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝ ներառելով Լաչինի միջանցքը և ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.