23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։
«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- ի պատասխան ասել է Պեսկովը։
Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր «Ազատությունը»։
Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել օրենքում։ ԱՆ-ն ներկայացրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ , որը վերաբերում է ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցիալական ցանցերի և հավելվածների մասնակի կամ ամբողջական սահմանափակմանը։
«Օրենքն ընդունվելու դեպքում Կառավարությունը կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածներ, այն ամենը, ինչ կապված է համացանցի հետ և կարող է համարվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին»։
Ներկա օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, սակայն համացանցի մասին խոսք չկար։
Նոր նախագծով նախատեսվում է ամրագրել հետևալը. «Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում»,- նշվում է նախագծում։
Ըստ առաջարկվող փոփոխության, ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։ Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը կղեկավարի վարչապետը:
Որպես հիմնավորում Արդարադատության նախարարութունն նշում է, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում։
«Մարտահրավերներն ու վտանգներն աճում են, ԱՊՀ անդամների միջ նույնպես առաջանում են տարաձայնություններ, բայց դրանք լուծելու պատրաստակամություն կա»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի բացմանը։
«Այն փաստը, որ մենք ևս մեկ անգամ հավաքվել ենք նման բարեկամական միջավայրում, իմ կարծիքով, վառ կերպով վկայում է ԱՊՀ տարածքում համագործակցության հետագա զարգացման մեր ցանկության մասին՝ իրական ռազմավարական գործընկերության, փոխշահավետության և բոլոր երկրների շահերը հաշվի առնելով։
Ուստի այսօր առաջարկում եմ միասին ամփոփել 2022 թվականի ընթացքում Անկախ Պետությունների Համագործակցության աշխատանքը, խոսել ապագայի պլանների մասին և, իհարկե, քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ բոլորիս հուզող հարցերը։ Անցնող տարում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ հաջողությամբ զարգացավ։ Սա հաստատում է ԱՊՀ բոլոր երկրների միջև առևտրի կայուն աճը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էլ եվրասիական տարածաշրջանում անվտանգության ու կայունությանն աջակցելն է։
«Սակայն գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք ու կաջակցենք։ Եվ եթե նույնիսկ ինչ-որ խնդիրներ են առաջանում, մենք ձգտում ենք լուծել ինքներս՝ միասին, միմյանց ցուցաբերեով ընկերական օգնություն ու միջնորդական գործունեություն»,-ասել է ՌԴ նախագահը։
Եզրափակելով խոսքը՝ Պուտինն ասել է՝ վերահաստատում է իր այն համոզմունքը, որ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, օգնում է ավելի արդյունավետ լուծել Համագործակցության պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները և ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Եկատերինբուրգում մայրը խեղդամահ է արել է երկու որդիներին և դստերը՝ հարազատներին հայտնելով, որ իբր երեխաների մեջ «դևեր են մտել», հայտնում է KP.RU-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ կնոջը գտել են 15 և 10 տարեկան երկու տղաների, ինչպես նաև հինգ ամսական դստեր դիակների վրա ընկած։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մայրը խեղդամահ է արել մետաղալարով։ Դրանից քիչ առաջ նա հաղորդագրություն է ուղարկել իր հարազատներին, որում ասել է, որ երեխաների մեջ «դևեր են մտել»։
Նշվում է, որ ընտանիքը վերջերս է տեղափոխվել Կալուգայից և համարվում էր բարեկեցիկ։ Երկու ծնողներն էլ աշխատում էին։
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործի նախաքննությունից տուժող կողմը առայժմ դժգոհություններ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված ընտանիքի հայրը՝ Սեւակ Մելիքսեթյանը։
Սեւակ Մելիքսեթյանը պատմեց, որ վարույթով երկու մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի եւ Արկադի Բարսեղյանի հետ շփում ունեցել է՝ որպես համագյուղացի։
«Հոգեկան խնդիրներ ունի՞ Վրույրը, թե՞ ոչ, դեռ պետք է փորձաքննությունն ապացուցի։ Մեր երկրում շատերն են այդ հիմնավորմամբ ազատվում բանակից, բայց հոգեկան խնդիրներ չեն ունենում։ Եթե ինքը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպե՞ս է ամուսնացել, երեք երեխա ունեցե՞լ։ Ես չեմ հավատում, որ հոգեկան հիվանդ մարդը կարող է նման հանցագործություն անել, երեխաների սպանել»,- նշեց նա։
Սեւակ Մելիքսեթյանը պատմեց, որ մեղադրյալներից ոչ մեկի ընտանիքից իր հետ կապ չեն հաստատել. «Իրենք գյուղում չեն. մնան գյուղում ի՞նչ անեն, ինչպե՞ս ապրեն, պետք է հասկանան, որ չեն կարող։ Իրենք չպետք է պատկերացնեն իրենց վերադարձը գյուղ։ Ես ինչպե՞ս կարող եմ հանգիստ ապրել, եթե գիտեմ, որ մի քանի տուն այն կողմ մարդասպանի ընտանիքն է»,- ասաց Մելիքսեթյանը։
Սեւակ Մելիքսեթյանը հիշում է՝ ընտանիքի հետ վերջին անգամ կապվել էր ողբերգական սպանության օրը՝ երեկոյան․ «Սովորական տրամադրություն ունեին, ի՞նչ իմանայինք՝ ինչ է մեզ սպասվում»։
Նշենք, որ ողբերգությունից մեկուկես ամիս անց էլ ոստիկանները շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել թե տուժողի, թե կասկածյալների տների մոտ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի եւ վերջինիս 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Արցախում գոյություն ունեցող իրավիճակը ունի հակակշիռներ և Արցախի երեկվա հանրահավաքից կատարված հայտարարությունները լուրջ ազդեցություն կարող ենք գործել ինչպես համաշխարհային կենտրոնների, այնպես էլ տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի, ՌԴ-ի վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ճանապարհը պարտադրված է փակել՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից:
«Ադրբեջանը այս եղանակով գնացել է ծայրահեղ քայլի, քանի որ չեմ կարծում, թե Ալիևը ցանկանում էր հայտնվել այդ իրավիճակում։ Ամենայն հավանականությամբ Ալիևին ներքաշեցին այս ամենի մեջ և նա վստահ էր, որ Թուրքիան Նախիջևանում գտնվող իր ռազմական հնարավորությունները կօգտագործի՝ «միջանցքը» բացելու և երկկողմանի հարձակման համար, որի արդյունքում հնարավոր կլինի բացել «միջանցքը»՝ անելով թուրանական ծրագրին անցնելու արմատական քայլերից մեկը։
Այս առումով պետք է նշել, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան։ Ալիևը չէր կարող չգնալ այս քայլին, քանի որ աներևակայելի օգնություն էր ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում, հսկայական շինարարություն է կատարվել, ճանապարհներ են կառուցվել, որոնք պետք է դառնան Չինաստանից եկող ապրանքների գլխավոր հանգույցը, ինչը բացահայտորեն ուղղված է ռուսական շահերի դեմ։ Փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմում շատ ադրբեջանցի զինվորականներ կռվում են ուկրաինական ճակատում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ստացվում է, որ Ալիևից պահանջվում է հրկիզել հարավը ևս, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենա Ուկրաինայում ճնշում գործադրել։ Բոլորը վախեցած են նրանից, որ ռուսական ուժերը բազմապատկվում են և ամբողջ աշխարհը ստիպված կլինի ճանաչել Ուկրաինայի պարտությունը։ Այս դեպքում հասկանալի է, որ Ադրբեջանը ուղիղ չի առճակատվի ՌԴ-ի դեմ, ուստի դա անում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վերսկսկելու տարբերակով»,- ասաց Խաչատրյանը։
Վերջինիս կարծիքով՝ այսօր այդ կոնֆլիկտը ունի լուրջ հակակշիռներ, ի տարբերություն 44-օրյա պատերազմի։
«Թուրքական զինուժի գլխին լուրջ վտանգներ են կախված։ Ստացվեց, որ Ադրբեջանը գնաց կոնկրետ քայլերի, բայց թուրքական զինուժի կողմից սպասվելիք հարձակումը տեղի չունեցավ, ինչը պայմանավորված է Իրանի քայլերով։ Կապանում հյուպատոսարան բացելը, ամենամարտունակ զորամիավորումները մեր սահմանին մոտ տեղափոխելը, հստակ ուղերձ էին։ Ընդ որում պետք է ընդգծել, որ միայն Իրանը չէ, որ հանդես է եկել նման ուղերձներով, մոտ մեկ ամիս առաջ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի օրերին, Հնդկաստանը հանդես եկավ հայտարարություններով, որոնց ուղերձն այն էր, որ Հնդկաստանը կանգնած է ՀՀ-ի կողքին՝ զենքի մատակարարման և զինվորական կադրերի վերապատրաստման առումով։ Թուրքիան և Արևմուտքը, ըստ էության, հասկացան, որ գործ ունեն Իրան-Հնդկաստան տանդեմի հետ, ինչը Արևմուտքի համար բավականին լուրջ է, հատկապես հաշվի առելով, որ ներկայիս աշխարհում Հնդկաստանն է կշեռքի այն ծանրաքարը, որը նժարը կարող է ուղղել մեկի կամ մյուսի կողմը։ Ուստի ստեղծված այս իրավիճակում երեկվա հանրահավաքի հայտարարությունները կարող են զգալի արդյունավետություն ունենալ՝ հաշվի առնելով վերը նշված հակակշռող հանգամանքները»,- նշեց Խաչատրյանը։
Հարցին՝ ինչ հանգամանքներ կարող են ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը, քաղաքագետը ընդգծեց․
«Ըստ էության Ադրբեջանի թիկունքում այսօր երաշխավորված բազմություն չկա, ինչպիսին, որ կար 44-օրյա պատերազմի ժամանակ, ուստի Ալիևը ստիպված է լինելու գնալ զիջումների»։
ՊԵԿ-ը տուգանել է դերասաններ Տարոն Իսպիրյանին և Թամարա Պետրոսյանին։ Հետաքրքիր զուգադիպությամբ, նրանք օրեր առաջ դուրս էին եկել փողոց՝ ահազանգելով պաշարված Արցախի ու այնտեղ գտնվող մարդկանց ծանր վիճակի մասին։
ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ»։
ՊԵԿ-ից նաև նշում են, որ տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով, հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։
Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։
2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում. արցախցիների պահանջով ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած վրանները եւ տոնածառը»:
Եւ իսկապես, տոնածառն ու երեխաների համար նախատեսված միջոցառման տաղավարները ապամոնտաժեցին, միջոցառումը չեղարկվեց: Պատերազմի ամբողջ դաժանությունը իրենց փոքրիկ հոգիներում մի կերպ քարշ տվող երեխաներին թույլ չտվեցին երեք օր ցրվել, կտրվել ծանր իրականությունից:
Մեծերը, հասկանում եք, սիրտ չունեին: Մինչդեռ նրանցից դա չէր էլ պահանջվում: Միջոցառումը մեծերի համար չէր, նրա’նք չպետք է գնային պլաստիլինով տնակներ պատրաստելու, կամ քիմիական փորձեր անելու, կամ հեքիաթ պատմելու: Նրանցից պահանջվում էր իրենց երեխաներին տանել, թողնել այդ տաղավարներում, որտեղ խաղավարներ կային, ու մի քանի ժամ կզբաղեցնեին երեխաներին: Հատուկ ընդգծեմ, որ համերգ, երգ-պար նախատեսված չէր եւ դա դժվար չէր ճշտել:
Մի խոսքով, ավելի էգոիստական պահվածք մեծահասակների կողմից երեխաների հանդեպ, թվում էր թե, հնարավոր չէ պատկերացնել: Բայց դա միայն թվում էր:
Հիմա էլ, այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն:
3, 4, 5 տարեկան բալիկներին հայրիկներն ու մայրիկները ստիպում են պարզել հետեւյալ բնույթի տեքստեր.«Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» եւ այլն:
Երեխաները չեն տիրապետում տարածաշրջանային խնդիրներին, եւ նրանց մոտ իհարկե հարցեր կառաջանան: Նրանք ոչ մի կերպ չեն հասկանա, թե այդ ինչպես էր, որ Ստեփանակերտի կենտրոնում իրենց համար տեղադրված վրանների հարցերը հայրիկներն ու քեռիները այդքան հեշտությամբ լուծեցին, հզոր եւ հաղթանակած կեցվածքով ոտնակոխ անելով տոնածառն էլ, վրաններն էլ, իսկ ահա ճանապարհի վրաններից ազատվելու համար հենց իրենց՝ երեխաներին են «աշխատացնում»:
Այս հարցը անպայման կուղղվի մեծահասակներին եւ թերեւս ոչ մի սփոփող պատասխան չի գտնի:
Հ.Գ. Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում։ Եւ որքան շուտ գա այդ օրը, այնքան շուտ կավարտվեն մեր ողբերգությունները:
Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե Միացյալ Նահանգները դրանք մատակարարի Ուկրաինային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր «Россия-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հարցազրույցի ընթացքում։
«Իհարկե, մենք կչրթենք ենք, 100 տոկոսով»,- վստահեցրել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցի ընթացքում՝ միաժամանակ, հիշեցնելով, որ Ուկրաինան «դեռեւս չունի» նման համակարգեր։
Հինգշաբթի օրը Պուտինը լրագրողներին ասել էր, որ Patriot-ը բավականին հին համակարգ է, եւ այն չի աշխատում ռուսական S-300-ի նման։ Միաժամանակ նա ասել էր, որ այդ համալիրների համար «հակաթույն» կլինի, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալոթյունը։
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հրավերով այցելել էր Վաշինգտոն։ ԱՄՆ-ի կողմից Կիեւին 1,85 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը համընկել էր նրա՝ ԱՄՆ այցի հետ։ Առաջին անգամ այն ներառում էր Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց, որը ներառում էր բուն գործարկման համակարգը՝ բեռնատարի շասսիի վրա, ռադիոտեղորոշիչը եւ կառավարման կայանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտողար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում ֆոն է ստեղծում, թե իրականում Արցախում շրջափակում չկա և սահմանափակված է միայն հանքարդյունաբերական ընկերությունների շարժերը։
Ադրբեջանն այս ամենը դրսում ամրապնդելու համար, տարբեր միջազգային ալիքներով տարածում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության շարասյունների սահմանափակ շարժերը։
Ռուսական խաղաղապահ առաքելությունն իր զորքերի մատակարարումն է իրականացնում, Կարմիր Խաչն իր միջազգային մանդատից բխող գործառույթներ, մի քանի անգամ էլ ծայրահեղ ծանր հիվանդների շարժ է եղել։
Ադրբեջանը կոտրելով հումանիտար ճգնաժամի ֆոնը՝ ագրեսիվ քաղաքական պահանջներ է առաջ քաշում, ինչին մինչ այս պահն Արցախը համարժեք հակազդել է։
Ճնշումներն աճում են, Արցախում իրավիճակը կայուն վատանում է, սակայն դիմադրության և պայքարի ռեսուրսը չի սպառվել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.