23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է գերմանական մամուլի մի հոդվածի, որը վերնագրված է « Փող ապստամբության համար»:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարճ, թե ինչի մասին է հոդվածը.
— Բեռլինյան ասոցիացիան աշխատավարձ է փոխանցում կլիմայական ակտիվիստներին։ «Վերջին սերնդի աշխատանքի կենտրոններ» կոչվող հավաքագրման սեմինարներում կազմակերպիչները հայտնում են, որ իրենք «շատ» փող ունեն:
— «Welt am Sonntag»-ը կարողացել է դիտել «Վերջին սերնդի» ներքին չաթի հաղորդագրությունները և փաստաթղթերը, մասնակցել առցանց սեմինարների և բացահայտել, թե ինչպես են կազմակերպվում կլիմայի ակտիվիստները, ամսական որքան են վաստակում և որ հովանավորն է կանգնած նրանց հետևում:
Կարճ, նոր սերնդի ջահելները կլիմայական փոփոխությունների ու նման բաների համար ակցիաներ կազմակերպելու համար «աշխատավարձ» են ստանում:
Ֆիքսենք «նոր սերունդ», «ապստամբություն», «աշխատավարձ» բանալի բառերը: 2018-ին էլ էր «նոր սերունդը» «ապստամբություն» բարձրացրել Հայաստանում, հիմա նույնպես «նոր սերունդն» ու նրան միացած հին սերնդի կոլոբորացիոնիստները պետական ու նրանց կից եթերներում խոսում Արցախը զիջելու, «հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմը, ՆԱՏՕ մտնելու երազախաբության /եթե մտնելու ձև կա, ասեք, ես էլ միանամ այդ շարժմանը/ մասին:
Հիմա նրանք են կառավարում, կամ ավելի ճիշտ, ապակառավարում ու մեզ տանում անդունդ:
Մի խոսքով, հետաքրքիր հետաքննություն են անցկացրել այն մասին, թե ինչպես են ստեղծում հանրային կարծիք, ձևավորում ակտիվիստների խմբեր, դրանց ներգրավվում միամիտ հետևորդներին և այլն»:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով դիտարկմանը, թե վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով, արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։
Միջազգային հանրությանը ցավալիորեն չի հաջողվել դադարեցնել Ադրբեջանի կողմից շարունակվող ահաբեկչական պատերազմը, որը 21-րդ դարում սանձազերծվել է հայկական պատմական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղում (որը Ստալինի կողմից հանձնվել էր Ադրբեջանին) ապրող հայերի դեմ և իրականացվում է միջնադարյան ոճով պաշարման միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն են տարածել Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Ռոուեն Ուիլյամսը, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Քոքսուորթը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Էյբները և պատգամավոր Թիմ Լաութոնը:
Նամակի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում բուժօգնությունից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:
«Համաձայն միջազգային իրավունքի՝ կա պատասխանատվություն կանխատեսել և կանխել ցեղասպանությունը, պաշտպանել տուժածներին և պատժել ագրեսորին: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների կողմից դատապարտմանը, Ադրբեջանի այս բռնությունների մասին ԶԼՄ-ների փաստացի լռությունը շարունակվում է, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զարգացնել իր ցեղասպանական քաղաքականությունը», — նշվում է նամակում:
Նամակի հեղինակները միջազգային առաջնորդներին կոչ են անում «անհապաղ կերպով զբաղվել այս սարսափելի ողբերգությամբ»:
«Հուսով ենք, որ խիզախ և վաստակաշատ լրագրողները լույս կսփռեն մի ժողովրդի տառապանքների վրա, որը, ցավոք, շատ լավ գիտի ցեղասպանական հանցագործությունների բնույթը», — գրված է նամակում:
Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը` գրել է 1lurer.am-ը։
Ըստ 1lurer.am-ի՝ պարբերականը նշել է. «Ադրբեջանի նախագահ Ալիևը կռվում է, մարդկանց զրկում լույսից ու սննդից, իսկ ԵՄ-ն նրան գովում է որպես «վստահելի անձի»:
«Ռուսաստանն այլևս մեզ նավթ ու գազ չի մատակարարում, բայց դրանից էներգակիրների ներմուծումը բարոյապես ավելի մաքուր չէ: Ընդհակառակը, ԵՄ-ի այս նոր գործընկերը բռնապետ է, որը պատերազմում է իր հարևանի հետ և չի վախենում խաղաղ բնակիչներին էլեկտրաէներգիայից ու սննդից զրկելուց:
Իսկ ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս խարդախ և խաբեբա մարդուն գովում է որպես «վստահելի գործընկեր»,- գրել է Bild-ի հեղինակը։
Հավանաբար շուտով դանդաղ կսկսեք ինձ ատել հայկական սփյուռքի և Հայաստանի՝ որպես պետության հանդեպ մշտական քննադատության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուսաստանցի և իսրայելցի հայտնի բլոգեր լեքսանդր Լապշինը:
Լապշինի գրառումը հայերեն թարգմանությամբ՝ ստորև.
«Բայց ճշմարտությունն ավելի թանկ է, և ես թքած ունեմ բազմոցներին նստած և համացանցում բղավողների վրա, դուք ինքներդ գիտեք, թե որտեղ է նրանց տեղը:
Հայերը դժգոհում են, որ աշխարհը թքած ունի Արցախի վրա, համաշխարհային լրատվամիջոցները դրա մասին չեն գրում, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի քաղաքական գործիչները սահմանափակվում են դատարկ բանաձեւերով։ Ճիշտ է: Բայց գիտե՞ք ինչու է այդպես։ Դուք եք մեղավոր, որ ձեզ ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ես ձեզ կոնկրետ օրինակ բերեմ.
Հայ քաղաքական գործիչներին ու դիվանագետներին եվրոպական և իսրայելական ԶԼՄ-ների հետ կապելու իմ բոլոր փորձերն ավարտվեցին անհաջողությամբ, քանի որ հայերը չշփվեցին լրագրողների հետ, ուշացան պայմանավորված հանդիպումներից կամ պարզապես չպատասխանեցին լրագրողների և հասարակական գործիչների զանգերին ու նամակներին։
Նման մեկնաբանություններ լսել եմ Հայաստանի իմ բազմաթիվ օտարազգի ընկերներից։ Կատարյալ անպատասխանատվություն և ինֆանտիլիզմ՝ այն օրերին, երբ 120 հազար համաքաղաքացիներ շրջափակման մեջ են:
Մյուս կողմից՝ ողջ Ֆեյսբուքը լի է ցավալի գրառումներով, որ բոլոր լրատվամիջոցները գրում են միայն Ուկրաինայի մասին, բայց մոռացել են Արցախի մասին։ Բայց ուկրաինացիները շատ ուժեղ են թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական հարթություններում։ Եթե ուկրաինացիներին չեն պատասխանում, նորից ու նորից հիշեցնում են իրենց մասին, գոռում են, ամաչեցնում են Եվրոպային ու Ամերիկային ոչ բավարար աջակցության համար։ Նրանք չեն նստում բազմոցին ու դժգոհում, որ իրենց բոլորը չեն սիրում։
Կարծում եք՝ նրանց աջակցում են ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրո համա՞ր: Նրանք ուզում էին թքել Ուկրաինայի վրա, ինչպես Արցախի ու Հայաստանի, Սուդանի, Սիրիայի կամ Պակիստանի քրիստոնյաների վրա։ Բայց ուկրաինացիները գիտեն՝ ինչպես գրագետ ներկայանալ ու ստիպել նրանց անել այն, ինչ իրենց պետք է։
Իսկ դուք չեք կարողանում: Այնպես որ ողջ աշխարհին մեղադրելու կարիք չկա, պետք է ճակատագիրը վերցնեք ձեր ձեռքն ու աշխատեք»։
Հավանաբար Ռուսաստանի տարածքի ուղղությամբ նոր հարվածներ կհասցվեն, ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ չհստակեցնելով, արդյոք դրանց հետեւում կանգնած կլինի Ուկրաինան։
Ուկրաինան չի ստանձնել դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Էնգելս ավիաբազայի վրա, որը տեղակայված է ուկրաինական սահմանից ավելի քան 800 մղոն հեռավորության վրա, կատարված հարձակման պատասխանատվությունը, սակայն Բուդանովը խոստովանել է, որ «ուրախ է դրա համար»:
Ղրիմի վրա հարձակումների մասին հարցին Բուդանովը պատասխանել է. «Ղրիմն ուկրաինական տարածք է, մենք կարող ենք ցանկացած զենք կիրառել մեր տարածքում»։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին տրամադրած օգնության համար։
Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կուղարկվեն ամերիկյան «Բրեդլի» մարտական զրահապատ մեքենաները։
Բուդանովն ասել է, որ ակնկալում է, որ մարտին մարտերը կլինեն «ամենաթեժը»՝ հավելելով, որ Ուկրաինան գարնանը խոշոր հարձակում է ծրագրում:
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը:
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է դրվել հարևան Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական խախտումները, ինչպես նաև սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիան Հայաստանի դեմ, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները:«Չնայած արտաքին աշխարհն արագ արձագանքեց՝ վերջ դնելու Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, սակայն Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառակուսի կիլոմետրը, ինչպես նաև Արցախի կարևոր հատվածները, այդ թվում՝ Շուշի քաղաքը, դեռ օկուպացված են Ադրբեջանի կողմից», — նշվում է զեկույցում:
Ինստիտուտը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով մարդասիրական ճգնաժամ, որը կարող է արագ վերածվել աղետի:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն», — գրում են Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ:Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին:
«Ադրբեջանը Freedom House-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենաքիչ ազատ երկրներից մեկը: Վերջին տարիների ընթացքում այնտեղ ավելացել են լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, էթնիկ փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքները՝ այլախոհությունը վերացնելու համար օգտագործելով ներքին, ինչպես նաև անդրազգային բռնաճնշումներ», — եզրափակում են փորձագետները:
Ամերիկյան Foreign Policy ազդեցիկ հրատարակությունը փորձագիտական հանրության ուշադրությունն է հրավիրել աշխարհի ամենակարևոր տասը հակամարտությունների։ Հրապարակման մեջ նշվում է Ուկրաինայի պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև քաղաքացիական առճակատումը Իրանում, Եմենում, Եթովպիայում, Կոնգոյում և Պակիստանում, և, վերջապես, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը որպես ժամանակակից աշխարհի ամենասուր խնդիրներ: Հրատարակությունը հատուկ ուշադրություն է դարձրել և մանրամասն մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը. գրում է «Հրապարակը»։
Foreign Policy-ի փորձագետները համոզված են, որ ուկրաինական պատերազմն ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռության վրա։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ավարտից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի նոր առճակատում»,- նշել են ամերիկացի վերլուծաբանները։ Նրանց կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումը խախտեց տարածաշրջանի հետ կապված սկզբնական ծրագրերը։
Ամերիկացի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր անխուսափելի պատերազմը կարճատև է լինելու, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Պարբերականը զուգահեռներ է անցկացրել հայ-ադրբեջանական վերջնական կարգավորման երկու նախագծերի՝ ռուսական պլանի և «վաշինգտոնյան գործընթացի» միջև՝ պնդելով ամերիկյան տարբերակի առավելությունը։ Սակայն ամերիկացի վերլուծաբանները կանխատեսում են, որ խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, և նոր պատերազմ կսկսվի։
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:
Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է նաև բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել Օպերատիվ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին: «Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ
Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։
Իսկ «Երկիր Նաիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրոք պատմական աղետներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են։
Պատմությունից հայտնի է, որ աղետի չափը և կառավարիչների՝ որպես Մեսիա ինքնաընկալումը հաճախ ուղիղ համեմատական են։
Սա ռեալ պրոբլեմ է, որովհետև երբ այս գիշատիչ տարածաշրջանում պետությունները կորցնում են ռացիոնալիզմն ու սառը հաշվարկները, կոնկրետ քայլերի և կոնկրետ գործողությունների ունակությունը, պետությունները բախվում են աղետի։ Բացառություն կարծես թե չի եղել։
Այսպես որ գնա՝ ռացիոնալ պետականաշինության և գրագետ կառավարման փոխարինումը լիրիկայով բերելու է Երևանի հրդեհմանը (իմա՝ ռմբակոծությանը) և Ներոնի անալոգիայով բանաստեղծություն գրելուն։
Ռազմադաշտից՝ պետություն
Ամենավտանգավորը, սակայն, ոչ թե գործող ղեկավարի ասածն է, այլ նրան հակադրության բացակայությունը։ «Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ» թեզին պետք է հակադրվեր գրագետ այլընտրանք՝ մոտավորապես «Ռազմադաշտից՝ պետություն» ձևակերպմամբ։ Ու այդ հակադրության բացակայությունն է հենց ընկած համատարած մոլորության, հասարակության տարբեր շերտերի կողմից իրականության աղավաղած ընկալման, և նույնիսկ՝ խեղդվող Արցախի հանդեպ անտարբերության հիմքում։
Վերջին օրերին, վերջին փուլում լիդերության բացակայությունը, այն է՝ քաղաքական մտքի, ձևակերպված խնդիրների, անձնազոհության պարտադիր փաթեթով, ավելի ակնառու է դառնում։
Մենք չենք կարողանում ստեղծել Հայաստանի նոր լիդերությունը, որի առանցքում կլինի նոր միտքը։ Ու չենք կարողանում մեր հասարակությանը ասել, որ «Բիբլիական ելք, անապատի ճանապարհ» և այլ լիրիկական զեղումները կատարված աղետի և գալիք աղետի մի կարճ, ժամանակավոր փուլն են։ Սա մահաբեր լիրիկա է։
Մենք չենք կարողանում ձևակերպել մեր թեզը, որ ելքը մեկն է՝ մեր հայրենիքը չդադարող ռազմի դաշտից դեպի պետություն վերադարձնելը։ Այսքան պարզ ու այսքան սպասված գաղափարը չենք կարողանում ձևակերպել ու խոսել մեր հասարակության հետ։ Նոր լիդերությունը պետք է լուծի կարևորագույն խնդիրը. ավարտել մեզ վրա դրվող էքսպերիմենտը, վերականգնել պետականությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր աղետից ու սկսել վերականգնումը։
Մենք սա չենք անում, ու այդ պատճառով այսօրվա Հայաստանը անիմաստ «ռեզերվացիա» է հիշեցնում՝ կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների հոծ քանակներով։ Այստեղ Նիկոլը միակ մեղավորը չէ։
Անտարբերությունը և անիմաստությունը միայն իշխանությունից չէ, որ գալիս է։ Հայրենիքի փրկությունը սեփական հաշվապահությունից դիտարկողները միայն իշխանությունում չեն։
Վստահ եմ՝ բոլոր հանրային դեմքերին այս օրերին հազար անգամ հարցրել են՝ ի՞նչ է լինելու. Լաչինը, Արցախը, Զանգեզուրի միջանցքը, Ջերմուկը, Հայաստանը։ Համբերատար պատասխանել ենք, բայց ժամանակն է, որ մտահոգ զրույցներից անցնենք հանրային պրոցեսի, մտահոգությունը վերածենք քաղաքական ձևակերպումների ու դրանից հետո պարզ ասենք մեր քաղաքացիներին, թե ինչի´ դեպքում ինչ է լինելու։ Եվ նաև խոսենք, թե դժվար պահին, այս ճակատագրական պահին, ո´վ իրեն ինչպես պահեց կամ կպահի»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.