23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԱԺԲ կոչվող հրոսակախումբը «հերոսաբար» շրջափակում է Գյումրի ռուսական ռազմաբազան, պահանջելով բացել Բերձորի միջանցքը։ Քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտակցում է, որ ռուս խաղաղապահներն ու Գյումրիում տեղակայված ռազմաբազան միանգամայն տարբեր գործառույթներ ունեն։ Առաջինն՝ ապահովում է Արցախի անվտանգությունը և պարտավոր է կողմերի միջև չեզոքություն պահպանել, երկրորդը՝ որպես Հայաստանի դաշնակից երկրի ռազմաբազա՝ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Չեմ կարծում, որ այս, ինչպես նշեցի տարրական ճշմարտությունը չեն հասկանում հավաքի կազմակերպիչները։ Իհարկե, հասկանում են։ Այդ դեպքում հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս «հերոսական» ակցիան։
Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։
Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից։
Հետաքրքիր է, որ այս նույն «հերոսները» ժամանակին ավտոերթ էին անում դեպի Արցախ, «հերոսաբար» գրավում ՊՊԾ գունդը, իսկ 2020թ․ ոչ միայն զենք չվերցրեցին և չմասնակցեցին պատերազմին, հետագայում չապստամբեցին, այլև այսօր, փոխանակ հարձակվեն ադրբեջանցի «բնապահպան», իրենց համախոհների վրա և բացեն Բերձորի միջանցքը , իրենց համար անվտանգ, իրականում՝ պատվերով ակցիաներ են կազմակերպում»,-գրել է նա։
Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայությունը հայտնում է.
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր:
Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:
Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի օգտագործմամբ փորձում են տեղեկություններ հավաքագրել Արցախի Հանրապետության շրջափակման հետեւանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր:
Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:
Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։
Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։
Առավել հավանական տեղային գործողություններն են, որոնք իրադարձություններից կախված կարող են վերաճել մասշտաբայինի։
Եթե իրադարձությունների կիզակետում այս պահին Արցախն է, ապա դա դեռ չի նշանակում, որ ուժային լուծումները հենց Արցախում են հավանական։
Որպես ճնշումը մեծացնելու և սեփական օրակարգը սպառելու միջոց Ադրբեջանը կարող է շանտաժի ուղղությունը թեքել դեպի Հայաստան, որտեղ վերջին 2 տարիների նվաճողական գործողություններից հետո հաջողությունները զարգացնելու պլացդարմ է ձևավորել։
Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ արդեն 27 օր է` Արցախը շրջափակման մեջ է:
Հայկական դրամը (AMD) անցյալ տարի ԱՄՆ դոլարի (USD) նկատմամբ համաշխարհային լավագույն արժույթներից մեկն է եղել։ Այն, ինչպես եւ Ռուսաստանին հարեւան երկրների շատ արժույթներ, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո մարտ ամսից կտրուկ թանկացել է, գրում է The Capital-ը։
«Ռուսաստանի քաղաքացիները, որոնք տեղափոխվում են հարեւան երկրներ, ինչպիսին է Հայաստանը, պատերազմի սկզբից նպաստել են արտարժութային փոխանցումների (ֆորեքս) եւ սպառողական ապրանքների պահանջարկի աճին: Bloomberg-ի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 10 ամիսներին Հայաստան արտարժույթի ներհոսքը կազմել է 2,8 մլրդ դոլար, ինչը ԱՄՆ դոլարի նկատմամբ 22%-ով ավելի է։
Որո՞նք են հայկական դրամի արժեքի հիմնական գործոնները եւ ի՞նչ հեռանկարներ կան արժույթի համար 2023 թվականին։
Ի՞նչն է առաջ մղում հայկական դրամին
Դրամի արժեքը տատանվում է՝ կախված երկրի տնտեսական աճից, արտաքին առեւտրից եւ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից, ինչպես նաեւ Հայաստանի արժութային պահուստներից։
Հայաստանի արտահանման խոշորագույն հոդվածները ներառում են պղինձ եւ ֆեռոհամաձուլվածքներ, էներգակիրներ, ըմպելիքներ, մրգեր եւ բանջարեղեն: Արտահանման լավագույն գործընկերների հնգյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Բուլղարիան եւ Նիդեռլանդները։
ԱՄՆ դոլարը՝ համաշխարհային պահուստային արժույթը, արժեւորվել է 2022 թվականին արժույթների զամբյուղի նկատմամբ՝ ի պատասխան աշխարհաքաղաքական լարվածության, ինչպիսիք են ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացումը՝ գնաճը զսպելու համար: Բայց դրամի ամրապնդումն ավելի ուժեղ է եղել, ինչը հանգեցրել է դոլար/դրամ փոխարժեքի նվազման։
Դրամի հանդեպ ԱՄՆ դոլարի փոխարժեքը սկսել է կտրուկ իջնել 2021 թվականի սկզբին, քանի որ պղնձի գներն աճել են, ինչը հանգեցրել է Հայաստանից պղնձի արտահանման արժեքի բարձրացմանը, իսկ արտասահմանից դրամական փոխանցումներն ավելացել են՝ կապված Covid-19-ի պատճառով կարանտինից հետո զբոսաշրջության աճի հետ։
USD/AMD զույգը 2021 թվականի հունվարի 525-ի բարձր մակարդակից ընկել է մինչեւ 480 դրամ 2022 թվականի սկզբին: Փոխարժեքը կայունացել է 480-485-ի մակարդակում մինչեւ մարտ, երբ այն սկսել է նվազել։ Մինչեւ հունիս զույգը վաճառվում էր շուրջ 407-ով եւ հոկտեմբերին իջել է 400-ից ցածր նիշի: Դրանից հետո այն վաճառվում է 390-ից 400-ի միջեւ՝ հոդվածը գրելու պահին տատանվելով 394-ի շուրջ:
Դրամը նաեւ կտրուկ բարձրացել է եվրոյի (EUR) նկատմամբ՝ EUR/AMD զույգը 2021 թվականի սկզբի 634-ից իջել է մինչեւ 540 մինչեւ 2022 թվականի սկիզբը եւ 397՝ մինչեւ սեպտեմբեր: Հոդվածը գրելու պահին փոխարժեքը կազմել է շուրջ 416,50:
Ուկրաինական պատերազմից խուսափելու համար Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները միլիարդավոր խնայողություններ են բերել երկիր՝ բարձրացնելով դրամի արժեքը։ Արժույթի կտրուկ ամրապնդումը եւ տնտեսական ուժեղ աճը հակասում են հակամարտության սկզբում տնտեսագետների սպասումներին։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ Ռուսաստանի հարեւանները կբախվեն տնտեսական ցնցումների՝ իրենց ամենամեծ առեւտրային գործընկերոջ աշխատանքի խափանումների պատճառով:
Fitch Solutions հետազոտական գործակալության վերլուծաբանները մայիսին գրել են. «Մենք կարծում ենք, որ ավելի բարձր գնաճային ճնշումը, որը մասամբ պայմանավորված է ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջարկի ցնցումներով, ինչպես նաեւ վարկավորման խստացված պայմաններով, ճնշում կգործադրի ներքին պահանջարկի վրա 2022 թվականին… Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը կազմում է ՀՆԱ-ի 6,3%-ը եւ հանդիսանում է երկրի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը, զբաղվածների թիվը կրկնակի աճել է։ Համարվում է, որ դա մեծապես պայմանավորված է նրանով, որ ավելի երիտասարդ որակավորված աշխատողները հեռանում են Ռուսաստանից:
Չնայած այս պահանջարկը դրական է, սպառողների տրամադրությունների վրա, հավանաբար, կազդի բարձր գնաճը, որն աստիճանաբար կնվազեցնի իրական աշխատավարձերը… Մեկ այլ գործոն, որը բացասաբար կանդրադառնա մասնավոր սպառման վրա, Ռուսաստանից դրամական փոխանցումների հավանական նվազումն է, որոնք սովորաբար խթան է հանդիսանում ներքին սպառման համար»: Սակայն վերլուծաբանները հավելել են. «Ռուս միգրանտների ներհոսքը կխթանի մանրածախ եւ սպասարկման ոլորտներն ավելի լայն առումով, ուստի մենք չենք սպասում, որ Հայաստանում աճը կդադարի»:
2021 թվականի 5,7%-ից նվազելու փոխարեն, 2022 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է՝ առաջին եռամսյակի 8,6%-ից եւ երկրորդ եռամսյակի 13%-ից հասնելով 14,8%-ի երրորդ եռամսյակո ւմ, վկայում ենTrading Economics-ի տվյալները:
Մինչ ավելի ուժեղ արժույթը նվազեցնում է ներմուծվող ապրանքների արժեքը, ուժեղ դրամը ճնշում է գործադրել Հայաստանի արտահանողների վրա, ինչպիսին է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որն արտահանում է ծրագրային ապահովում եւ ծառայություններ:
«ՏՏ ոլորտի կորուստներն ու ռիսկերը դոլարի արժեզրկման ֆոնին գնալով ավելի նկատելի են դառնում,- նոյեմբերին հայտարարեց Գործարարների Մանթաշյանցի միությունը,- Դոլարի արժեզրկումը շատ կտրուկ եւ ուժեղ ազդեցություն է ունեցել հայկական ՏՏ ընկերությունների վրա։ Առավելությունը, որ ունեին հայկական ընկերությունները, աստիճանաբար կորչում է արժեզրկման արդյունքում»։
Հայկական դրամի կանխատեսում. Ի՞նչ է սպասվում դրամին
Գրելու պահին վերլուծաբանների եւ ալգորիթմների վրա հիմնված ծառայությունների կողմից AMD-ի կանխատեսումները ցույց էին տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում դրամը կարող է անկայուն մնալ այլ արժույթների նկատմամբ:
Wallet Investor ալգորիթմի կողմից կանխատեսումը նշել է, որ դոլար/դրամ զույգը կարող է իջնել մինչեւ 374,303 մինչեւ այս տարվա վերջը, եւ 355,692 մինչեւ 2024 թվականի վերջը: 2025 թվականի համար կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2025 թվականի վերջը դոլար/դրամ զույգը կարող է հասնել 336,55-ի։ ԱՄՆ դոլարը ՀՀ դրամի նկատմամբ 2027 թվականին կարող է ընկնել 300-ից ցածր եւ մինչեւ 2028 թվականի հունվարը կվաճառվի 298,507 դոլարով։
AMD Gov Capital-ի կանխատեսումը ցույց է տվել, որ այս տարվա վերջին ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ կարող է թուլանալ մինչեւ 387,992:
Սակայն Trading Economics-ի 2023 թվականի հայկական դրամի կանխատեսումը ենթադրում է, որ դոլար/դրամ զույգը 12 ամսից առաջին եռամսյակի վերջում 398,08-ից կարող է աճել մինչեւ 416,89` հիմնվելով համաշխարհային մակրոմոդելների եւ վերլուծաբանների ակնկալիքների վրա:
Ըստ դրամի մասին Useforecast-ի երկարաժամկետ կանխատեսման՝ USD/AMD-ը կարող է կայունանալ 404-ի մակարդակում 2023-ի մեծ մասի ընթացքում, իսկ այնուհետեւ մինչեւ 2025-ի վերջը ընկնել մինչեւ 401,63 եւ մինչեւ 2030-ի վերջը՝ մինչեւ 395,37:
EUR/AMD կանխատեսում
Ըստ եվրոյի նկատմամբ հայկական դրամի շուրջ Wallet Investor-ի կանխատեսման՝ EUR/AMD զույգն այս տարի կարող է ընկնել 400-ից ցածր՝ մինչեւ դեկտեմբերի վերջը հասնել 392,311-ի: Դրամի կանխատեսումը ցույց է տվել, որ մինչեւ 2024 թվականի վերջը փոխարժեքը կարող է ընկնել մինչեւ 363,60, մինչեւ 2025 թվականի վերջը՝ 334,51, իսկ մինչեւ 2028 թվականի հունվարը՝ 276,41։
Trading Economics-ի եվրո/դրամ կանխատեսումը նաեւ ցույց է տվել, որ փոխարժեքը կարող է նվազել, թեեւ ավելի դանդաղ տեմպերով, այս եռամսյակի վերջի 419,077-ից եւ տարվա ընթացքում լինել 417,782:
Սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում Useforecast-ի 2030 թվականի հայկական դրամի կանխատեսումը ենթադրում է, որ եվրոն դրամի նկատմամբ 2023-ին 418-421 դրամից կարող է աճել մինչեւ տասնամյակի վերջը հասնելով 443,116-ի»:
Ադրբեջանի կողմից արցախաիրանական սահմանի բռնազավթումից հետո իրանաադրբեջանական սահմանն իր ողջ երկայնքով վերածվել է լարվածության օջախի։ Այդ լարվածությունը դրսևորվում է թե՛ ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքներով, թե՛ շատ դեպքերում այդ սահմանի երկայնքով հարձակողական գործողություններ ծավալելով, ինչպես Ադրբեջանի նախաձեռնությամբ, այնպես էլ ադրբեջանական «հրավերով» երրորդ երկրների (ինչպիսիք են Թուրքիան և Իսրայելը) մասնակցությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանաիրանական հարաբերություններում առկա լարվածության աճին։
Ոսկանյանից հետաքրքրվեցինք` իրանաադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած փոխհրաձգությունը ևս պետք է դիտարկել այդ լարվածության համատեքստում, թե այն չպետք է փոխկապակցել ստեղծված իրավիճակի հետ։ Իրանագետը չշտապեց որևէ գնահատական տալ միջադեպին, ասաց` նախ պետք է միջադեպի մանրամասները հստակեցվեն, որպեսզի հնարավոր լինի հեռուն գնացող եզրակացություններ անել։
«Ակնհայտ է, որ իրանաադրբեջանական հարաբերություններում` Բաքվի բռնապետական վարչախմբի էյֆորիկ տրամադրությունների պայմաններում և հակաիրանական գործողությունների տիրույթում, ձևավորվել է մեղմ ասած լարված մթնոլորտ և այդ մթնոլորտը բնականաբար պետք է տարբեր կետերում դրսևորումներ ունենա»,- նշեց նա։
Ոսկանյանը չբացառեց, որ ադրբեջանաիրանական սահմանին օրեցօր ավելացող լարվածությունը կարող է հանգեցնել նաև լոկալ բախումների, սակայն լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Մեկ այլ սցենարով այդ լարվածությունը կարող է նաև նվազել, սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսը ժամանակավոր բնույթ են կրելու, քանի որ Ադրբեջան-Իրան հարաբերությունների կծիկն այնքան բարդ է և բազմաշերտ, որ գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ լուծումներ գտնել։ Լուծումներ գտնելը դժվար է, բայց իրանական կողմը տարբեր ճանապարհներով փորձում է զսպել ադրբեջանաթուրքական դաշինքի ախորժակը`
«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման» ներսում սեփական ներկայությունն ավելացնելով` շիաադավան, նաև իրանալեզու էթնիկական խմբերին տեսանելի և ոչ տեսանելի աջակցությամբ, նաև ՀՀ հետ որոշակի ռազմավարական դաշինք ձևավորելու ուղղությամբ ջանքեր է գործադրելով։
«Այդ պետություն կոչեցյալը, և թե՛ նրա էթնիկական մեծամասնության ինքնությունը կառուցվել է երկու հիմնական բաղադրիչի` հակաիրանականության և հակահայկականության շուրջ, հետագայում դրան գումարվել են նաև հակառուսական շեշտադրումներ, և եթե հակահայկականությունը և հակաիրանականությունը վերցնես այդ պետական և էթնիկ ինքնությունից, ապա այդ պետությունը կփլուզվի, ուստի Բաքվի բռնապետական վարչախումբը որևէ այլ «ելք» չունի, քան շարունակելու հակահայկական և հակաիրանական «գործունեությունը», ինչը բնականաբար բերում է զգալի ռիսկերի, վտանգների, մարտահրավերների»,- ընդգծեց Ոսկանյանը։
Այդ մարտահրավերներից մեկն էլ Բերձորի միջանցքի բռնազավթումն է, որ արդեն 26 օր փակ է։ Իրանագետի կարծիքով, պաշտոնական Թեհրանը մարդասիրական հայտարարություններից այն կողմ չի անցնի։ Իրանական պետական շահը չվնասելով` այս հարթակում պաշտոնական Թեհրանը երբեք չի խոսի ազգերի ինքնորոշման մասին, ինչպես մինչև այժմ կսահմանափակվի տարածքային ամբողջականության մասին հայտարարություներով, բայց դա չի նշանակում, թե Իրանի գործողությունները ևս բխելու են այդ հայտարարություններից միայն։
«Թե՛ քաղաքական որոշումներ կայացնողների մակարդակում, թե՛ վերլուծաբանական շրջանակում, թե ՛հասարակական լայն շերտերում բոլորը, կամ գոնե այդ շերտերի առյուծի բաժինը հասկացել է, որ Ադրբեջանը գոյութենական վտանգ է Իրանի համար, հետևաբար այս տիրույթում, եթե նույնիսկ հայտարարություններ էլ չլինեն, ապա իրանցիները պատրաստ են բարձրացնել Հայաստանի, Հայաստանի միջոցով նաև Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակը` տարբեր ոլորտներում զանազան ռազմաքաղաքական համագործակցության միջոցով։ Այլ հարց է, որ Հայաստանը, ի դեմս ներկայիս իշխանությունների, փաստացի հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, չնայած դա սահմանված է նաև ՀՀ տարբեր օրենսդրական ակտերում, բայց անկախ օրենսդրական ակտերից մենք ունենք նաև մեր ազգակիցներին, մեր արյունակիցներին պաշտպանելու բարոյական պարտականություն և այդ բարոյական պարտականությունից հրաժարվելն ըստ էության առնվազն բարոյական չէ»,- շեշտեց վերլուծաբանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումների համատեքստում Ոսկանյանը մեկ լուծում է տեսնում` տարածաշրջանում քաղցկեղային կազմավորում հանդիսացող Ադրբեջան արհեստածին գոյացության վերակազմավորում` մի քանի էթնիկական միավորումների և փոքրիկ պետությունների տեսքով։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայությանը, հաղորդագրություն էին տարածել ադրբեջանաիրանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին։ Նշվում է, որ ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել երկու մարդու ուղղությամբ, որոնք իբր փորձել են խախտել սահմանը։ Նրանցից մեկը վիրավորվել է։
Անկարան առաջիկա ամիսներին Ուկրաինայում պատերազմի սրացում է կանխատեսում։ «Ռուս-ուկրաինական պատերազմը, ըստ երեւույթին, կսրվի առաջիկա ամիսներին: Սա նշանակում է ավելի շատ մահեր, ավերածություններ եւ երկարաժամկետ խորը ճգնաժամ»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
«Թուրքիան կշարունակի իր ինտենսիվ ջանքերը բանակցությունների համար ճանապարհ բացելու համար»,- հավելել է նա։
Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ բեռնային ուղիղ ավիափոխադրումների խոչընդոտները։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ որոշման մասին Թուրքիայի առևտրի նախարարությունն արդեն տեղեկացրել է տնտեսվարողներին։
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև կայացած պայմանավորվածության համաձայն` 2023թ. հունվարի 1-ից վերացվել են երկու երկրների միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների հարցում խոչընդոտները»,-հայտնում է լրատվամիջոցը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։
«Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:
Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է նա։
Վերջին շրջանում Հայաստանի ջրավազաններում, մասնավորապես Արարատյան դաշտավայրում աճեցվող ձկների անկման դեպքերը ոչ թե կոնկրետ տնտեսվարողների մոտ են գրանցվել, այլ համընդհանուր բնույթ են կրում։ Խոսքը մի քանի հարյուր տոննայի մասին է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ–ի նախագահ Արթուր Աթոյանը։
«Հստակ տվյալներ ունենք, որ վարակը գալիս է Պարսկաստանից, Պարսկաստանից կենդանի ձկներ են բերել , վարակն էլ` հետը։ Տասնյակ տնտեսվարողներից ամեն մեկը օրական մի քանի տոննա ձուկ է թափում, գրեթե ձուկ չի մնացել, բոլորը գնացել են սննկացման»,- ասաց նա։
Աթոյանի խոսքով` ՀՀ ձկնաբուծության պատմության մեջ անկման նման աննախադեպ ցուցանիշ դեռևս չէր գրանցվել, հետևաբար, կարելի է ասել, որ այն իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում։ Նա կասկածներ ունի, որ այս ամենի հետևում կանգնած են մեր թշնամի պետությունները` Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք վարակված ձկնամթերքը Հայաստան են տեղափոխել բարեկամ Պարսկաստանի տարածքով։
«Թշնամի պետություններն այդպիսով մեր ձկնամթերքը միջազգային շուկայում մրցակցությունից դուրս մղելու, նաև կայացած տնտեսական ոլորտը ոչնչացնելու նպատակ են հետապնդում։ Սա լուրջ ուսումնասիրության խնդիր է, բայց ոչ ոք դրանով չի զբաղվում»,- նշեց Աոթյանը։
Վերջինիս խոսքով` ստեղծված իրավիճակում ամենաշատը տուժել են հատկապես փոքր և միջին տնտեսությունները։ Խոշորները, որոնք հնարավորություն ունեն մեծ գումարներ ծախսել և կապ հաստատել միջազգային գիտահետազոտական ինստիտուտների և հեղինակավոր մասնագետների հետ, կարողացել են իրենց ձկնամթերքի մի մասը փրկել անկումից, մինչդեռ փոքրն ու միջինը նման հնարավորություն չունեն։
«Հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումներ են անում, ցուցումներ են ստանում, իրենց հետ մասնագետներ են աշխատում, իրենք էլ այդ ինֆորմացիան չեն հրապարակում, որովհետև ինչքան փոքրն ու միջինը ոչնչանան, այնքան իրենց տեղը շուկայում կընդլայնվի։ Չնայած իրենք էլ են մեծ կորուստներ կրել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Աթոյանի տեղեկություններով` որոշ կազմակերպություններ վարակված և անկած ձկները սառեցրել են, որ ինչ-որ ձևով իրացնեն, իրենց վնասները թեթևացնեն։ Սակայն, այստեղ էլ որևէ ուսումնասիրություն չկա, Աթոյանի համար էլ անհայտ է` հնարավո՞ր է կամ թույլատրվու՞մ է անկած ձկնամթերքը վաճառել։ Զրուցակիցս ասում է` հարցի պատասխանը պետք է տան համապատասխան պետական կառույցները, իրենք նման ուսումնասիրություններ կատարելու հնարավորություններ ու ռեսուրս չունեն, մինչդեռ վերին ատյաններում ոչինչ չեն անում։
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք ՍԱՊԾ։ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բակտերիաներն ու սնկային հիվանդությունները, որոնք զանգվածային անկման պատճառ են դարձել , մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Նրա խոսքով` ծառայությունը տնտեսություններում փորձաքննություններ է սկսել դեռևս անցած տարեվերջին։ Նմուշառումներ են արվել տարբեր տնտեսվարողների տնտեսություններից։ Ամփոփել են դեռևս մեկի արդյունքները, մյուսներինը` ամփոփման փուլում են։
Անկած ձկնամթերքի անկման խմբաքանակը բարձր ջերմային մշակում անցնելուց հետո հնարավո՞ր է այն սննդի մեջ օգտագործել, փորձեցինք պարզել վարակաբանից։ «Վարդանանց» բժշկական կենտրոնի վարակաբան Արմեն Օհանյանը վերահաստատեց Անուշ Հարությունյանի ասածները` ձկների զանգվածային անկման պատճառ դարձած բակտերիաներն ու սնկային հիվանդությունները մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Անկած խմբաքանակը, սակայն, կարող է սննդի մեջ օգտագործել բացառապես բարձր ջերմային մշակման պարագայում։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներն ահազանգում են շուկայում և հատկապես փողոցային առևտրի կետերում անկած իշխան ձկնատեսակի վաճառքի մասին, որի 1 կգ-ն իրացվում է 1500-1600 դրամով` շուկայական 2800 դրամի փոխարեն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյը Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ISNA-ն, ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը, ԻՀՊԿ-ի գեներալը հայտարարել է․
«Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն-խմբ․) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն»։
Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.