23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։
«Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչև տարեվերջ (2022թ.- խմբ.) մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ է սպասում Հայաստանը. Հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։
«Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ դա այստեղ է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական»,- ասել է Ալիևը և հավելել.
«Մենք սպասում ենք, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս տարին Հայաստանի համար կլինի վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- ասել է նա:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ից և նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ
Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
— Երևան քաղաքում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363 մլն 565 հազար դրամ.
— 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.
— 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասվում է հաղորդագրությունում:
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ներդրումային ու Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարությունից։
Արցախի ներդրումային հիմնադրամում, ներկայացնելով գլխավոր տնօրեն Սեւակ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը կարեւորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում ներդրումային միջավայրի ակտիվացմանը: Նա նկատել է, որ շրջափակումը նոր իրողություն է ստեղծել, եւ հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ, եւ հիմնադրամը պետք է դառնա այն կարեւոր օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ ու կիրականացնի դրանք։ Պետք է աշխատենք թափանցիկ, բարձր որակով կատարենք մեր աշխատանքը, որպեսզի մարդկանց մոտ եւ՛ վստահություն լինի, եւ՛ Արցախում ներդրումներ անելու պատրաստակամություն»,-նշել է պետնախարարը:
Ներկայացնելով Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Ռուբեն Վարդանյանը առանձնահատուկ կարեւորել է շրջափակման պայմաններում հիմնադրամի համակարգված եւ հետեւողական աշխատանքը: «Գյուղատնտեսությունը մեզ համար կարեւոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով։ Մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ եւ՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ որակն ու մաքրությունը, եւ՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,-նշել է պետնախարարը:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամների նախկին տնօրեններին՝ հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար:
Հայաստանում ծավալվող հակառուսականության ալիքը կձգվի այնքան, որքան դրսում գտնվող պատվիրատուները շարունակեն պատվերը իջեցնել: «Փատսինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանում աճող հակառուսական տրամադրություններին:
Բադալյանն ասում է՝ բոլոր հակառուսական հայտարարություններն ու բողոքի ակցիաներն ուղղորդվում են «դրսից», իսկ Հայաստանի իշխանություններն ընդամենը գործիք են դրանց իրագործման ճանապարհին:
Նրա խոսքով՝ 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժն իր առջև 3 խնդիր էր դրել՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, հակառուսական ուժեր գեներացնել և որպես հետևանք՝ Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից:
«Առաջինը մասնակի կատարել են (Արցախի մյուս մասը հաջողվեց պահել հայկական ռուս խաղաղապահ զորքերն այնտեղ տեղակայելու արդյունքում) հիմա գնում են դրա կատարման երկրորդ փուլին, այն է՝ խաղաղապահների վարկաբեկում, ամեն գնով փորձում են չեզոքացնել խաղաղապահ ուժերին, իսկ հետո նրանց փոխարինել արևմտյան խաղաղապահ ուժերով»,- նշեց քաղտեխնոլոգը:
Բադալյանի խոսքով՝ Հայաստանում հակառուսական քարոզչության ալիքի տարածումն ուղիղ հետևանք է Ուկրաինայում ռուսական կողմի արձանագրած որոշակի հաջողությունների: Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է գեոպոլիտիկ զարգացումներով և ժամանակ չունի Հայաստանի իշխանությունների «ականջները ձգելու», Արևմուտքը շտապում է ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, որպեսզի մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, ռուսասկան խաղաղապահները լքեն Արցախն ու հեռանան Հարավային Կովկասից:
«Ռուսաստանը չի թողնելու այդ ամենը և զբաղվի Հայաստանի իշխանությունների նկատմամբ քաղաքականության կոշտացմամբ, դեռ սպասողական վիճակում է, ժամանակ ձգելու վիճակում՝ մինչև Ուկրաինայում հստակեցում մտնի, իսկ այդ հստակեցումը ամիսների հարց է»,- ասաց Բադալյանը:
Ըստ նրա՝ Արցախը հայկական պահելու միակ տարբերակը այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունն է, այս առումով ռուսական խաղաղապահ զորախումբն այլընտրանք չունի: Իսկ միջազգային խաղաղապահների տեղակայման դեպքում երաշխիք չկա, որ Արցախը չի հայաթափվի: Բադալյանը համոզված է, որ միջազգային խաղաղապահների տեղակայմանը Արցախի բնակչությունը, նաև Ադրբեջանը դեմ կարտահայտվեն, հետևաբար այդ գաղափարը դատապարտված է ձախողման:
Ինչ վերաբերվում է Բերձորի միջանցքի բացմանը, ապա ռուս խաղաղապահներն, ըստ քաղտեխնոլոի նման մանդատով օժտված չեն. Նախ՝ ուժի կիրառումը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթին, երկրորդ՝ ճանապարհը, որն այս պահին փակել են ադրբեջանցիները, Հայաստանի տարածք չի հանդիսանում:
«2 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները պարտավոր էին այնտեղ ուրիշ ճանապարհ կառուցել: Այդ տարածքը, որը փակած է,նոյեմբերի 9-ի պայմանագրով անցնելու էր Ադրբեջանին, իսկ Հայաստանի իշխանությունները նոր միջանցքը կառուցելու փոխարեն պարգևավճարների էին բաժանում»,- նշեց Բադալյանը:
2 տարի շարունակ ասում ենք՝ Հայաստանի իշխանությունները ձեռք են քաշել Արցախից, իսկ այս շրջափակումը կազմակերպել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը. MedaHub-ի հետ զրույցում ասում է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ սա միասնական գործողություն է՝ հետագայում Արցախն ամբողջությամբ հայաթափելու համար։
Պետրոսյանը դիվանագիտական ու անվտանգային տեսանկյունից վտանգավոր է համարում Ռուսաստանի Դաշնության դեմ այս օրերին իրականացվող ակցիաները, ասում է՝ ուղղորդվում են նույն կետից։
«Երեկ էլ «Սասնա ծռերը» Գյումրու ռուսական ռազմաբազայի դեմ էին իրականացնում ակցիա։ Բերձորի շրջափակումը եւ Ռուսաստանի դեմ կազմակերպվող այդ ակցիաները նույն կենտրոնից է իրականացվում։ Սրանց նպատակը Արցախը վերջնականապես հայաթափելն է։ Ցեղասպանություն է իրականացվում, իսկ ազգակործան պատուհասները ընդամենը մի բան են անում՝ դեկլարատիվ հայտարարություններ, մեղադրելով՝ Եվրոպային, Ռուսաստանին, բայց որեւէ քայլ չեն անում Արցախը բլոկադայից հանելու ուղղությամբ»,-նշեց Պետրոսյանը։
Արդարադատնության գեներալ-մայորը նկատում է՝ Հայաստանի իշխանություններն Արցախի շրջափակման մասին խոսելիս, ուղիղ մեղադրանքներ չեն հնչեցնում գլխավոր մեղավորին՝ Ադրբեջանին։
«Մի անգամ լսե՞լ եք, որ նրանք մեղադրեն Ադրբեջանին. բացարձակապե՛ս։ Բոլորը մեղավոր են, բացի Ադրբեջանից, նրան երբեւէ մեղադրանք չեն ներկայացնում»,-ասաց նա։
Տարեսկզբին Միջազգային ճգնաժամային խումբը, որն աշխատում է պատերազմները կանխելու ուղղությամբ եւ զեկույցներ է ներկայացնում կոնֆլիկտների ու ենթադրյալ կոնֆլիկտային գոտիների վերաբերյալ, հայտարարեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր է նոր բախում։ Ըստ կանխատեսման՝ այն կտևի ավելի կարճ, բայց կլինի ոչ պակաս դրամատիկ: Թաթուլ Պետրոսյանը չի բացառում հնարավոր պատերազմը, հիշեցնում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների մասին։
«Մեր ժողովուրդը կարծես թմբիրի մեջ լինի՝ սպասում են, թե երբ աղետը ամբողջությամբ կծածկի Հայաստանը։ Ինքս հիմնավոր կասկած ունեմ, որ պատերազմ կսանձազերծվի՝ Փաշինյան-Ալիեւ տանդեմի կողմից, որպեսզի Սյունիքն ամբողջությամբ հանձնվի։ Ադրբեջանը բազմիցս խոսել է հայկական 8 գյուղերի մասին, որոնք պետք է հանձնվեն։ Հայաստանի իշխանությունները մի բառ չեն պատասխանում, թե ինչի մասին է խոսքը, որ մենք եւս անկլավներ ունենք Ադրբեջանի տարածքում։ Ոչ մի արձագանք»,-նշեց նա։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ալիեւը ոնց ուզում վարվում է արցախցիների հետ՝ Փաշինյանի թողտվությամբ։
«Երբ այս ստահակը ասում է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ եւ չի կարող բանակցել նրանց անունից, Արցախի ժողովուրդը պետք է ինքը բանակցի Ադրբեջանի հետ, Ալիեւը ոնց ուզում վարվում է։ Այս տարբերակի պայմաններում հիմա Ադրբեջանը բանակցում է 120 հազար մարդու հետ՝ տեռորիստի հոգեբանությամբ ու մոտեցմամբ»,-մեկնաբանեց նա։
Արցախի իշխանություններից Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ հանդիպում էր ունեցել ադրբեջանցիների հետ, երկու օր առաջ նա պաշտոնանկ արվեց։ Պետրոսյանը նկատում է՝ Բալասանյանն այն գեներալներից էր, ով կարողանում էր անվտանգային խնդիրներ լուծել։
«Քիչ ենք ինֆորմացված բանակցություններից, չգիտենք՝ ով ում հետ՝ ինչ է խոսում։ Իմ տեղեկություններով՝ Վիտալի Բալասանյանն այն արժանապատիվ գեներալներից էր, որ կարողանում էր որոշակի դեր խաղալ անվտանգության ոլորտում։ Հիմա նշանակվել է մեկը, ով Արայիկ Հարությունյանի փռած գորգի վրայով է անցել ու նույնիսկ Արցախի հերոս դարձել։ Այս մարդն ավելի հեշտ կառավարելի կլինի, քան Վիտալի Բալասանյանն էր»,-հավելեց նա։
Արդարադատության գեներալ-մայորի խոսքով՝ չի երեւում, թե որ պաշտոնյան է բանակցում Արցախը բլոկադայից հանելու համար։ Ենթադրում է՝ բանակցող չկա, բանակցություններ՝ եւս։
«Ասում են՝ միջազգային դիտորդներ տեղակայենք Բերձորի հատվածում։ Տեսանք, որ նրանք եկան Հայաստանի սահմանամերձ գոտիներում զբոսնեցին, չգիտեմ, թե էլ ինչով զբաղվեցին, դեկտեմբերին լրացավ ժամկետը, հեռացան։ Որեւէ մեկը տեղեկություն ունի՞, թե ինչ դիտորդական առաքելություն արեցին, ո՞ւմ մեղադրեցին, ում՝ արդարացրին, ինչ-որ մի արձանագրություն եղա՞վ. ոչինչ էլ չեղավ։ Եթե հայ ժողովուրդը տեր չկանգնի Արցախին, Հայաստանը կկանգնի կործանման եզրին»,-ասաց նա։
Պետրոսյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալուն, հույս հայտնեց, որ դա տեղի կունենա մինչեւ գարուն։ > Լիա Խոջոյան: «Մենք հույս ունեինք, որ անցյալ տարի պետք է արդեն վռնդեինք։ Հուսամ՝ այս տարի, մինչեւ մայիս նրանք արդեն չեն լինի։ Եթե սրանք մնան, պատկերացրեք՝ Հայաստանն էլ չի լինելու։ Հայաստանը հիմա կանգնած է ոչ թե անդունդի եզրին, ինչպես որ միշտ ասում էինք, այլ արդեն գահավիժում է, եւ մենք գտնվում ենք գահավիժման ընթացքի մեջ։ Եթե չհեռացնենք սրանց՝ կկորցնենք ամբողջ Հայաստանը»,-եզրափակեց նա։
Իմ գնահատմամբ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին, ԼՂ ժողովրդին, ԼՂ հայությանը, սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, եւ սա է ամենակարեւոր կոնտեքստը, որը մենք պետք է հաշվի առնենք: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, մենք կարծում ենք՝ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասաց նա:
Անդրադառնալով լուրերին, թե Հայաստանը Ռուսաստանի առջեւ վերջնագիր է դրել, որ եթե մինչեւ հունվարի 10-ը Լաչինի միջանցքը չբացվի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել. Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն ասվել է, եւ մեծ հաշվով ավելացնելու բան չկա: Նաեւ հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»:
Վարչապետը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի եւ Ռուսաստանի վրա: 6-րդ կետում Հայաստանի վերաբերյալ որեւէ ձեւակերպում չկա: «Այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, եւ այս գործընթացում եւ ընդհանրապես բոլոր գործընթացներում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող եւ հարցին վմոտենում ենք այս տրամաբանությամբ»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2022-ին ՀՀ-ն ԼՂ-ին աննախադեպ ծավալի, ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել. «Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել ԼՂ մեր հայրենակիցներին: Հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետի գլխավորությամբ ձեւավորված է աշխատանքային խումբ:
Գիտեք, որ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում ենք հարցը բարձրացրել եւ այն շարունակում է մնալ ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում: Իհարկե, ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ էլ ես դիրքորոշումներ արտահայտել եմ: Պետք է եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Դա հստակ ձեւակերպված է եռակողմ հայտարարության մեջ»,-ընդգծեց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել. «Բայց ես նաեւ ուզում եմ տեղյակ լինեք, որ Հայաստանի եւ ՌԴ պաշտպանության նախարարները այդ մանդատը ստորագրել են: Այդ փաստաթղթում չկա որեւէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրելուց հետո: Համենայնդեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը գոյություն ունի:
Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա: Այստեղ խոսքը նաեւ Ադրբեջանի պայմանագրունակության մասին է, որովհետեւ միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները պետք է կատարվեն:
Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Հայաստանը եռակողմ հայտարարությամբ սահմանված ինչ-որ պարտավորություններ չի կատարել: Դա բացարձակապես մտացածին է»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նաեւ նկատեց, որ ի հեճուկս նրա, որ եռակողմ հայտարարությունում նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ԼՂ եւ հարակից շրջաններ փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը, բայց մինչեւ հիմա ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել. «Էլ չեմ ասում Հադրութից բռնագաղթած մեր հայրենակիցները, որոնք մինչ օրս որեւէ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ; իրենց տները»,-հավելեց վարչապետը:
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր հոդվածն է տրամադրել լրատվամիջոցներին Արցախի շարունակվող շրջափակման և ճանապարհը բացելու ուղղությամբ քայլերի մասին։
«Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ուներ ընթացիկ ինքնորոշման և/կամ երկրների ինքնիշխանությանն անմիջականորեն առնչվող հիսունից ավելի շարժում։ Այդ թիվն այսօր էլ տատանվում է այս շրջակայքում։
Այս շարժումներից մի քանիսը՝ Արևելյան Թիմոր, Էրիթրեա, Հարավային Սուդան, մասամբ՝ նաև Կոսովո, արդեն իսկ լուծվել են հօգուտ ինքնորոշման, և միջազգային հանրությունը ճանաչել է նրանց անկախությունը։ Եվս մի քանիսը՝ Քվեբեկ, Կատալոնիա, Շոտլանդիա, մետրոպոլիաների կազմում են մնացել, բայց նրանց խնդիրն էլ կարելի է համարել ժամանակավորապես լուծված հօգուտ ինքնորոշման, որովհետև այդ կարգավիճակը հանրաքվեի միջոցով այդ ժողովուրդների կամարտահայտության դրսևորումն է։
Այլ կերպ ասած՝ այդ ժողովուրդները թեկուզ և շատ չնչին մեծամասությամբ՝ հանրաքվեի միջոցով են որոշել մնալ մայր երկրների կազմում։ Ինքնորոշման մնացած շարժումները մնում են սառեցված կամ բանակցային վիճակում։
Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։
Ցավալի կլինի նաև այն, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։
Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախինն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։
Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։
Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով և շրջափակումով մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։ Վերջապես, անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։
Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։
Ինչ պետք է անել այսօր։
Մեր առաջ պետք է դնենք երկու պարզ և համեստ նպատակ՝ դիմադրել և խուսափել Արցախը Ադրբեջանի մաս ենթադրող որևէ փաստաթուղթ ստորագրելուց և միաժամանակ հետևողականորեն արծարծել և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հրամայականը։
44-օրյա պատերազմի արդյունքում մեզ համար ստեղծված անբարենպաստ իրավիճակին պետք է հակադրել վերոնշյալ՝ պատմական, իրավական և քաղաքական մեզ համար բարենպաստ հանգամանքները։
Նախ, մենք կանգնած ենք Լաչինի միջանցքի բացման հրամայականի առաջ։ Ոչ ոք մեզ համար մեր խնդիրները չի լուծելու՝ ո՛չ միջազգային կազմակերպությունները, ո՛չ անհատ երկրները։ Այո՛, անհրաժեշտ է արդյունավետ դիվանագիտություն միջանցքի բացման հարցում, բայց գետնի վրա այդ հարցի լուծումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը։ Դա արդեն պետք է լինի Հայաստանի և Արցախի իշխանությունների համատեղ, ինչ-որ տեղ՝ համարձակ որոշման արդյունք։ Սա, պարզապես, այն խնդիրն է, որի հարատևումը կամ լուծումը մեծ զիջումների հաշվին սկիզբ կդառնա ավելի մեծ կորուստների։
Երկրորդ, Երևանը պետք է հայտարարի, որ Արցախի բնակիչները հայեր են և ինքը չի կարող անտարբեր լինել նրանց անվտանգության խնդիրներին։
Երրորդ, Հայաստանը պետք է ակնհայտ դարձնի, որ վերջին հաշվով Արցախի ժողովուրդն է որոշելու է իր կարգավիճակի ճակատագիրը, ինչն ամրագրված է Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։ Ու եթե արցախցիները շարունակելու են ձգտել ինքնորոշման, Հայաստանը ներդնելու է իր քաղաքական և դիվանագիտական միջոցները նրանց այդ հարցում աջակցելու համար։
Սա նվազագույնն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն։ Ասում եմ նվազագույնը, որովհետև ավելին ակնկալելն անիմաստ է։ Իշխանությունները հրաժարվել են Արցախից իբր թե հանուն Հայաստանի «փրկության»։ Սա, իհարկե, մոլորություն է և անընդունելի է։ Այն, ինչ առաջարկում եմ, առնվազն չի բացառում և խոչնդոտում արցախցիների ինքնորոշմանը միտված նախաձեռնությունները։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ռուս խաղաղապահների՝ ավելի քան 20 մեքենաներից կազմված շարասյունը՝ հումանիտար բեռով, անցնում Լաչինի միջանցքով, որը 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված է ադրբեջանցիների կողմից։ «Փաստինֆո»-ն փորձել է Արցախից ճշտել, թե արդյոք այդ հումանիտար բեռը նախատեսված է շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար, թե Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի։ Պատկան մարմիններից պաշտոնական մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Արցախը ՀՀ-ին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար բնակչությունը զրկված է սննդամթերք ու դեղորայք ստանալու, ազատ տեղաշարժվելու հնարավորություններից։ Հիշեցնենք, որ նախքան դեկտեմբերի 12-ը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, օրական 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր մտնում Արցախ։
Համացանցի սահմանափակումն արդեն խնդիր է, քանի որ մեզ հայտնի չեն ոչ իրական պատվիրատուները, ոչ նրանց իրական նպատակները: Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով պատերազմի ժամանակ համացանցի հասանելիության սահմանափակման մասին կառավարության նախաձեռնությունը։
Ըստ փորձագետի՝ օրենսդրական նախաձեռնությունը թերի է մշակվել։ Մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչպես է այդ ամենը գործնականում իրականացվելու։
«Իշխանություններն ուզում են շատ խիստ ռեպրեսիվ մեխանիզմներ ներդնել՝ ընդհուպ մինչեւ համացանցի ամբողջական անջատում։ Որքանով ինձ հայտնի է՝ Հայաստանում դեռ ոչ ոք չի փորձել նման բան անել։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս ամենը։ Պատկերացրեք, որ ինչ-որ պաշտոնյայի կվստահեն անջատիչ, եւ մի օր նա կորոշի, որ ամեն ինչ պետք է անջատել…Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ։ Բջջային կապը կարող է պարզապես ամբողջությամբ անհետանալ։ Մենք ընդհանրապես վատ ենք պատկերացնում մեր երկրի ողջ ենթակառուցվածքը։ Օրինակ՝ մենք չունենք «Կրիտիկական ենթակառուցվածքների մասին» օրենք։ Այսինքն՝ մենք նույնիսկ այս ենթակառուցվածքների ցանկը չունենք։ Իսկ մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է դա պետք պաշտպանել»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։
Բացի այդ, առաջարկվող մեխանիզմները, ըստ փորձագետի, ըստ էության, թույլ կտան «մերկացնել» լրատվամիջոցներին։ Այսինքն՝ իշխանությունները կկարողանան նրանց զրկել բոլոր անհրաժեշտ սարքավորումներից։ «Նրանք կկարողանան խլել ամբողջ տեխնիկական բազան՝ լրագրողներին թողնելով միայն բլոկնոտներ ու գրիչներ։ Չնայած գրիչները նույնպես կարող են խլել՝ դրանք համարելով ռազմահայրենասիրական քարոզչության դեմ պայքարի գործիք»,- հեգնանքով նկատեց Սամվել Մարտիրոսյանը։
Նա համոզված է, որ պետությունը պետք է ունենա ամբողջական ծրագիր, որը ներառում է ողջ բնակչության մեդիա գրագիտության մակարդակի բարձրացում։
Փորձագետը մատնանշեց նաեւ հանրության ծայրահեղ պասիվ դիրքորոշումը։ Նրա կարծիքով, դա ի վերջո կարող է հանգեցնել այս օրենսդրական նախաձեռնության շուտափույթ ընդունմանը։
«Ավելին՝ հասարակության զգալի մասը հանդես է գալիս վերոնշյալ սահմանափակումների ընդունման օգտին։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ մարդիկ, ամեն ինչ տեսել են, սակայն նման սահմանափակումները պետք է խելամիտ լինեն։ Դրանք պետք է տեղավորվեն որոշակի ռազմավարության շրջանակում», — ընդգծեց մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մշակել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Օրենսդրական նախաձեռնության նպատակը երկրում ռազմական դրություն մտցնելու դեպքում համացանցի հասանելիությունը սահմանափակելն է։
Խոսքը մասնավորապես կայքերի, սոցցանցերի, հավելվածների արգելափակման, ինչպես նաեւ համացանցի մասնակի կամ ամբողաջական հասանելիության սահմանափակման մասին է։
Միաժամանակ, սահմանվել է պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների, առանձին կազմակերպությունների համար ՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից, ինտերնետ հասանելիության ապահովման կարգը։ Նման սահմանափակումներ կարող է մտցնել միայն հանրապետության կառավարության փոխվարչապետը։
Նշենք, որ Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանն արդեն մտահոգություն է հայտնել այս օրենսդրական նախաձեռնության առնչությամբ։
2022թ.-ի աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։
-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս մարտահրավերները՝ ինչպիսի՞ տարի էր 2022-ը։
-2022-ը աշխարհում հատկանշվեց Ուկրաինայի պատերազմով։ Սա ՌԴ-Ուկրաինա պատերազմ էր՝ տեսքով, ըստ էության, սակայն, Արևմուտք-ՌԴ պրոքսի պատերազմ՝ ուկրաինական տարածքների վրա։ Այս պատերազմից բխած ծանրագույն հետևանքներն ազդեցին ամբողջ աշխարհի վրա, քանի որ սա աշխարհամարտի 21-րդ դարի տարբերակ է, որտեղ միջազգային հանրությունը պատերազմում է ՌԴ-ի դեմ։ Աշխարհը բաժանված էր ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցների կողմնակիցների և չմիացողների միջև։ Իհարկե, կան ածանցյալ խնդիրներ, բայց ամենահատկանշականը պատերազմն է։
-Միջազգային հարաբերությունների տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023-ից։ Աշխարհը խաղաղությա՞ն, թե՞ հակամարտությունների խորացման ճանապարհով կընթանա։
-Կլինեն տեղայնացված, պրոքսի և հիբրիդային պատերազմներ․ սա նոր աշխարհամարտի ձևաչափն է, որն արդեն ընթացքի մեջ է։ Հիբրիդայինի դեպքերում մեծ բաժին կտրամադրվի տնտեսականին՝ մրցակցությունների և պատժամիջոցների սուր բնույթներով։ Աշխարհը կգնա որոշ պետությունների մեկուսացումների, այլոց ապամեկուսացումների, շրջափակումների և ապաշրջափակումների ընթացքներով։ Չի կարելի միանշանակ խաղաղության կամ պատերազմի մասին կանխատեսել․ կլինեն համախառն իրավիճակներ, բևեռների բախման կետեր, որոշ կանգառներ՝ շահերի համատեղման երևույթներ։
-2023-ին նոր աշխարհակարգ կսահմանվի՞, թե՞ եղածը կվերափոխվի ու կնորոգվի։
-Բազմաբևեռայնությունը վերափոխվում է գերբևեռայնության, ինչը տարբեր է միաբևեռությունից։ Կան տարբեր բևեռներ, և կա գերբևեռ, որը աշխարհագրական տարբեր միջավայրերում ազդեցիկ գործոն է և կիրառում է պրոքսի պատերազմներով վերահսկելի քաոսներ ստեղծելու վարքագիծը։ Հավաքական Արևմուտքը ևս օգտագործվող տերմինաբանություն է, որը կառավարվում է գերբևեռի կողմից։ Չինական բևեռը մինչ այժմ տնտեսական է և չի ուզում աշխույժ ներգրավվել ռազմաքաղաքական գործընթացներին։ Իրավիճակը կփոխվի, երբ տնտեսական այս բևեռը կորոշի մուտք գործել ռազմաքաղաքական աշխարհաքաղաքականության հարթություն, և դա էապես կազդի աշխարհակարգի վերաձևավորմանը։
-Հնարավորություններ տեսնու՞մ եք, որ 2023-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի, և այս իմաստով հարավային կովկասում իրադարձությունները մտահոգիչ զարգացում կստանա՞ն, թե՞ ընդհակառակը։
-Խնդիրը զուտ կախյալ չէ հակամարտության կողմերից։ Տարածաշրջանը, առավել ևս՝ Հարավային Կովկասը, Սյունիքը հայտնվել են աշխարհաքաղաքականության օրակարգի կիզակետերից մեկում։ Սյունիքի օրինակը կարող է պարզաբանել իրավիճակը։ Թուրք-ադրբեջանական դաշինքը փայփայում է «զանգեզուրյան միջանցքի» գաղափարը և շտապում այն բացել։ Իրանը կտրուկ դեմ է և վճռականություն է հայտնում հայաստանյան իր սահմանի կարգավիճակի պահպանման առումով։ Վաշինգտոնը ռուսական էներգիայի շրջափակման քաղաքականություն է վարում և այլընտրանքներ որոնում։ Վիեննայի բանակցությունները դրական ազդակներ են հաղորդում, և փոխվում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության չափը։ Իրանի ապաշրջափակումը անցնում է Սյունիքով։ Այս բոլոր հանգամանքները մտածել են տալիս, որ խաղաղության օրակարգի իրացումը բարդանում է։ Դեռևս չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.