23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ N տարածքային ստորաբաժանման կողմից տրված ծանուցագրի հիման վրա զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության: Քաղաքացին տեղեկացրել է, որ տեղափոխվել է մարտական դիրքեր, այնուհետև կրկին վերադարձել զորամաս և այնտեղ մնացել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 19-ը: Հավելել է, որ իրեն զորամասում չեն ընդգրկել զորամասի հաստիքացուցակում, այլ կցել են կամավորական միության: Բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին 2020 թվականի սեպտեմբերի 28-ին զորահավաքային զորակոչի միջոցով զորակոչվել է զինվորական ծառայության:
Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ որ քաղաքացին, զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելով ՀՀ զինված ուժեր, ձեռք է բերել ծառայած օրերի դիմաց դրամական ապահովություն ստանալու պահանջի իրավունք, ունեցել է բավականաչափ իրավական հիմքեր վստահելու իրեն զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելու վերաբերյալ ստացված ծանուցագրի իրավաչափ լինելուն, ուստի ունեցել է Եվրոպական կոնվենցիայի դրույթներով պաշտպանության ենթակա գույքային իրավունք, այն է՝ ծառայած օրերի դիմաց դրամական բավարարում ստանալու օրինական ակնկալիք:
Մինչև սույն խախտման որոշման կայացումը Պաշտպանի հաստատությունը ամիսներ շարունակ փորձել է ՀՀ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ աշխատանքային քննարկումների միջոցով հասնել իրավունքի վերականգնմանը, ինչը տեղի չի ունեցել:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից իրենց պարտականությունների շրջանակում զինծառայողին զորամասի հաստիքացուցակում չընդգրկելը չպետք է հանգեցնի նրա դրամական բավարարում ստանալու իրավունքի սահմանափակման:
Պաշտպանը գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարին է ուղարկել անձի իրավունքների խախտման վերաբերյալ սույն որոշումը և առաջարկել է Պաշտպանության նախարարությանը վճարել զորահավաքային զինվորական ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված դրամական ապահովության վճարը, ինչպես նաև պատշաճ հսկողություն իրականացնել Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչվելուց հետո զորամասերում հաստիքացուցակները համալրելու գործընթացների նկատմամբ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարությանը, որով հայտնում էին, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը չեն համապատախանում համազգային պայքարի գաղափարներին և Արցախի իշխանությունների դիրքորոշմանը։
«Դրա համար էլ Արցախի ԱԽ-ն, իշխանությունները և ներկայացուցիչները ուղիղ բանակցելու և խոսելու հնարավորություն ունեն, և ինչպես վարչապետը նշեց՝ ՀՀ-ն սատար կկանգնի յուրաքանչյուր իրենք դիրքորոշմանը։ Անհասկանալի է՝ եթե խոսող կողմը դու ես, ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը։ Արցախի իշխանությունները այս կամ այն անմիջական կապի մեջ են գտնվում Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ զորախմբի ներկայացուցիչների հետ։ Այդ շփումները միշտ եղել են և կան։ Այս պահին այդ շփումները նվազել են, բայց կան մարդիկ, ովքեր իրականացնում են շփումները։ Հայաստանի մասին խոսելու և հայտարարություն անելու փոխարեն, Արցախի իշխանությունները թող ֆիքսեն, որ ՀՀ իշխանությունները սատար կկանգնեն իրենց որոշմանը»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը պարզաբանեց․ «Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները, եռակողմ համաձայնագրի մեջ կա՞ իր կողմից արվող քայլ, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին, ո՛չ չկա։ Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար, մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այն պահից սկսած, երբ դու մտնում ես այդ խոսակցության մեջ որպես կողմ, չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հակառակորդի նպատակը ես չեմ բացառում, որ հենց Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ։ Եվ նաև ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվելը հենց դրա համար, որպեսզի, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Մենք ինչի՞ պետք է մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի»»։
Դիտարկմանը՝ Հայաստանը չի՞ գնալու որևէ բանակցության Լաչինի միջանցքի հարցով, Սիմոնյանն ասաց․
«Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ են եղել, մենք դրա պատճառով չենք գնացել այդ բանակցություններին։ Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել, դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, որ հարց չլինի, թե ինչու են ՀՀ իշխանությունները կայացնում այս որոշումը։ Կողմ դառնալ և սկսել քննարկել, թե դրա դիմաց մենք ինչ ենք անելու կամ բան, մենք չենք պատրաստվում»։ Սիմոնյանն ասաց, որ այն, ինչի հիմա անում է Հայաստանը Արցախի համար առավելագույնն է, որ կարող է իրեն թույլ տալ։
Մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերը կամ նեղ քաղաքական շահերն ավելի կարեւոր են համարում, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, դավաճան են։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Լեռնային Ղարաբաղի նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ասաց, որ խնդիրների լուծման որոնումը միայն խաղաղապահների հարթությունում չէ։ «Խաղաղապահների հետ մենք քննարկում ենք խնդիրները։ Բաքվի սադրանքներն ուղղված են խաղաղապահների դեմ դժգոհության ալիք բարձրացնելուն։ Պետք չէ ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին»,- հավելեց նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Արցախյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին լրատվամիջոցների հարցին: Մասնավորապես Զախարովային հարցրել են, թե ինչպես կարող է մեկնաբանել հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ հայկական կողմը պատրաստակամ է ստորագրել ռուսական առաջարկների հիման վրա Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը:
«Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարություններն էապես տարբերվում են։ Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, և միևնույն ժամանակ հակամարտության՝ Արևմուտքի կողմից առաջ տարվող ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի մեկնաբանություններում մանրամասն նկարագրվել էր ռուսական ջանքերի քրոնիկան ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մեխանիզմների շրջանակում, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և հարակից եռակողմ համաձայնագրերի կատարման շրջանակում։
Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հիմնվելու Երևանի համաձայնությունը, որն ամրագրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հաստատում է Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում։
Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։ Երկու երկրների ղեկավարները համաձայնել են դրան։ Հանդիպման համար ամեն ինչ պատրաստված էր։ Բայց Հայաստանի ղեկավարությունն էր, որ վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Միրզոյանի այցը։ Դա թույլ չտվեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ հրատապ հարցեր, այլև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են առկա խնդիրների՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացմանը համահունչ լուծմամբ, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ», — ասել է Զախարովան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի աղբյուրը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ Անկարան կասետային զինամթերք է մատակարարել Ուկրաինա: Աղբյուրն այս տեղեկությունը որակել է որպես «ապատեղեկատվություն», որը խաթարում է խաղաղության ջանքերը։
«Թուրքիայից Կիև կասետային զինամթերքի մատակարարումների մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են, որոնք խաթարում են խաղաղության ջանքերը», — ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Մինչդեռ Կրեմլում դժվարացել են գնահատել Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին տեղեկատվության հավաստիությունը։ Լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել նման մատակարարումների մասին տեղեկությունները, որոնք տարածվել են մամուլում:
«Իհարկե, դժվար է խոսել այդ տեղեկությունների հավաստիության մասին: Դուք գիտեք, որ ավելի շատ կեղծ, քան հավաստի և ճշմարտացի տեղեկություններ են տարածվում: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այս ամենին», — ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, «բոլորը քաջատեղյակ են Թուրքիայից Ուկրաինա «Բայրաքթար»-ների, դրանց համար զինամթերքի և այլնի մատակարարումների մասին»։
«Թուրքիան ունի իր պարտավորությունները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իր երկկողմ հարաբերությունները: Մենք նույնպես գիտակցում ենք դա: Բայց միևնույն ժամանակ, մեզ և Թուրքիային դեռ միավորում են շատ ու շատ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխշահավետության, փոխըմբռնման, հարգանքի և ամենաբարդ խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամութան վրա»,- ասել է Պեսկովը։
Foreign Policy-ն, հղում անելով ամերիկյան և թուրքական աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային մատակարարում է այսպես կոչված բարելավված երկակի նշանակության զինամթերք:
Զրահատեխնիկայի և կենդանի ուժի դեմ արդյունավետ համարվող այս ամերիկյան զինամթերքն արտադրվել է Թուրքիայում «սառը պատերազմի» ժամանակաշրջանում՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ արտադրության համաձայնագրի շրջանակներում, ասվում է զեկույցում:
«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել, Թուրքիան միակ երկիրն էր, որտեղ նրանք կարող էին ձեռք բերել դրանք», — ասել է հրատարակությանը աղբյուրներից մեկը։
Դուք ասում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչի՞ չեք գնում պատերազմ, գնացեք, զորք հավաքեք, գնացեք Լաչինի միջանցքը բացեք, բայց էդ ինչ ա նստելու մեր վրա, Հայաստանի կորուստ՝ ամբողջությամբ․ այս մասին Mediahab.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Արցախը կորցնես լա՞վ ա, թե՞ Հայաստանը, օրինակ քեզ բան եմ հարցնում։ Գնա Վան, Կարս, Արդահան, գնա ասա՝ իմ հայրենիքն ա, Կարսը քոնը չէ՞ր 100 տարի առաջ»,- դիմելով լրագրողին՝ ասել է Եղյազարյանը։
Հարցին՝ հրաժարվո՞ւմ ենք Արցախից, պատգամավորը պատասխանել է, որ Արցախից, իհարկե չենք հրաժարվում, բայց պիտի կարողանանք Արցախին այնպիսի մոտեցում ցույց տալ, որ Արցախին չվնասենք ու Հայաստանին չվնասենք։
«Լաչինի միջանցքը բացվելու է, ամբողջ միջազգային կառույցները հիմա դրա վրա են աշխատում»,-ասել է պատգամավորը։
Վախով ապրելու մասին դիտարկմանն ի պատասխան էլ նշել է․ «Կարելի է անընդհատ էլ վախով ապրել, ոնց որ ապրել ենք մենք՝ մինչև 4 տարի առաջ։ Վախով ենք ապրել, այս իշխանություններն եկան, նոր ցույց տվեցին, թե մեր իրական ուզող-չուզողներն ովքեր են»։
Ամերիկյան հեղինակավոր The American Conservativeպարբերականը հարցազրույց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Հայտնի վերլուծաբան Սոհրաբ Ահմարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրում է, որ հայերը, լինելով աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և առաջին ժամանակակից ցեղասպանության զոհերը, վերջին ամիսներին ենթարկվում են ագրեսիվ Ադրբեջանի ավելի ու ավելի սաստկացող ճնշումներին։ Վերլուծաբանն ընդգծում է, որ նավթի և գազի հարստությամբ ոգևորված Բաքվի վարչակարգը շրջափակման մեջ է վերցրել Ղարաբաղը. «Այսպես կոչված Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակվել է ադրբեջանցի բնապահպան ցուցարարների կողմից (մի՛ ծիծաղեք), իսկ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է ռմբակոծել օգնություն մատակարարող ինքնաթիռները»:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ (հարցազրույց տեղի է ունեցել հունվարի 6-ին):
Սոհրաբ Ահմարի- Շրջափակումը սկսվել է դեկտեմբերի 12-ին, վերջին շրջանում ինչ-որ բան փոխվե՞լ է։
Ռուբեն Վարդանյան- Ցավոք, ոչինչ չի փոխվել։ Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ։ Մենք չունենք պարեն, դեղորայք և վառելիք։ Ընտանիքները շարունակում են մնալ կիսված՝ չկարողանալով միանալ ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում՝ արցախցի երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, և հայաստանցի երեխաներ, որոնց ծնողներն Արցախում են: Բավականին բարդ իրավիճակ է։ Անցել է 26 օր, և իրավիճակն իսկապես ծանր է:
Սոհրաբ Ահմարի – Ստացվում է՝ 120 000 հայեր շրջափակման մեջ են։
Ռուբեն Վարդանյան –Այդ թվում՝ 30 000 երեխաներ։
Սոհրաբ Ահմարի –Շրջափակումը սկսվել է որպես ադրբեջանական բնապահպանական բողոքի ակցիա՞:
Ռուբեն Վարդանյան –Այն սկսվել է որպես ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիա, որոնք փակել են ճանապարհը։ Բայց եթե հետևեք Ադրբեջանի պատմության անցած 10 տարիներին, Ադրբեջանում որևէ այլ բնապահպանական բողոքի ակցիաներ չեք գտնի։ Դա մի փոքր զարմանալի է՝ հաշվի առնելով, թե որքան մեծ է նավթի և գազի արդյունաբերությունը Ադրբեջանում: Հետաքրքիր է, որ նրանք հիմա հանկարծ սկսել են մտածել շրջակա միջավայրի մասին և ինչու են որոշել իրենց առաջին բողոքի ակցիան անցկացնել հենց այստեղ:
Մենք ի սկզբանե ասել ենք. «Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված միջազգային փորձագետներ ուղարկելու հետ, որպեսզի վերջիններս մոնիթորինգ իրականացնեն մեր հանքարդյունաբերության ոլորտում»։ Մենք աշխատում ենք բարձր ստանդարտներին համապատասխան։ Արցախի կառավարությունն այստեղ բարձր ստանդարտներ է սահմանել ցանկացած արդյունաբերության համար։ Հետևաբար, մենք ասել ենք. «Խնդիր չկա, եկեք ոչ միայն ստուգենք, թե ինչպես ենք մենք հանքարդյունահանում, այլ նաև եկեք ստուգենք Ադրբեջանում հանքարդյունաբերության որակը», քանի որ մեզ ևս հետաքրքրում է, թե ինչպես են մեր ադրբեջանցի հարևանները վերաբերվում շրջակա միջավայրին: Բայց նրանք հրաժարվել են։ Բացի այդ, այդ «ցուցարարներից» շատերը ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, զինվորականներ… Մյուսներին վարձել է կառավարությունը և վարձատրում է բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Սոհրաբ Ահմարի–Մի՞թեԼաչինիմիջանցքըչիվերահսկվումռուսխաղաղապահներիկողմից։ Ինչո՞ւ ռուսները չեն օգնում։
Ռուբեն Վարդանյան –Դե, եթե հետևեք աշխարհի ցանկացած մասում խաղաղապահների աշխատանքներին, կգտնեք նմանատիպ պատմություններ: Պատճառներից մեկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիվը շատ սահմանափակ է։ Նրանք իրավունք չունեն օգտագործելու իրենց զենքը։ Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որևէ գործողություն ձեռնարկելու համար սահմանափակ հնարավորություն ունեն…. Իսկ հաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ։
Սոհրաբ Ահմարի– Ես մեր զրույցը պետք է սկսեի՝ շնորհավորելով Ձեր Սուրբ Ծնունդը։ Այսօր հայկական Սուրբ Ծնունդն է, այնպես չէ՞։ Ինչպե՞ս է շրջափակումն անդրադառնում սուրբ օրերի վրա։
Ռուբեն Վարդանյան–Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկն ենք, և մեր եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Հիսուսի մկրտությունը նշում է նույն օրը՝ միշտ հունվարի 6-ին։
Այս անգամ Սուրբ Ծնունդն անցկացնում ենք շրջափակման ծանր իրավիճակում։ Ինչպես շատ քրիստոնեական համայնքներ, Սուրբ Ծննդյան օրը մենք ձուկ ենք ուտում: Հիմա մենք ձուկ չունենք։ Ունենք մի փոքր բրինձ՝ չրերով փլավ սարքելու համար։ Մարդկանց մեծ մասը չունեն այն մթերքները, որ սովորաբար պատրաստում են Սուրբ Ծննդյան օրը: Բայց մարդիկ լավ տրամադրություն ունեն։ Այսօր ես եկեղեցում էի, այն լեփ-լեցուն էր հազարավոր մարդկանցով։ Նրանցից շատերը շատ ըմբռնումով են մոտենում, նրանք հասկանում են՝ ինչ է կատարվում։ Նրանք հասկանում են, որ այս շրջափակումը բնապահպանության հետ որևէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրավունքի մասին է։ Եվ սա է պատճառը, որ մարդկանց մեծ մասն ասում է, որ մենք չենք հեռանալու, մենք այստեղ ենք մնալու:
Սոհրաբ Ահմարի– Կա՞ արդյոք սովի վտանգ։ Որքա՞ն պաշար ունեք ձեզ մոտ: Որքա՞ն ժամանակ դա կբավականացնի։
Ռուբեն Վարդանյան–Մենք պահեստարաններ ունենք, որոնք երկար տարիներ հավաքել ենք։ Բացի այդ, մի՛ մոռացեք, որ Արցախը հարուստ երկիր է։ Մենք ունենք լավ միս և հացահատիկ: Այսինքն՝ հիմնական պարենն ունենք, սով չի սկսվել մեզ մոտ, սակայն ամեն բան չէ, որ ունենք։ Չունենք բանջարեղեն։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում, թերսնվում են, ինչը վնասակար է նրանց զարգացման համար։ Ինչ վերաբերում է դեղորայքին, Կարմիր Խաչը մեզ ինչ-որ չափով օգնում է, բայց, իհարկե, մենք ունենք խնդիրներ, որոնք շարունակվում են….
Ադրբեջանցի «ակտիվիստները» թույլ են տալիս Կարմիր Խաչին անցնել։ Հիմա ադրբեջանցիները խաղ են խաղում՝ ասելով, թե տեսեք, ճանապարհը բաց է, Կարմիր Խաչն անցնում է։ Սակայն մյուսների դեպքում նրանք ստուգում են անձնագրերը և հարցնում են․ «Ինչո՞ւ եք գնում։ Ո՞ւր եք գնում»։ Մինչդեռ, ըստ միջազգային պայմանավորվածության՝ ճանապարհը պետք է լինի բաց և ազատ։ Սա անընդունելի է մեզ համար:
Սոհրաբ Ահմարի– Որքանո՞վ է ի վիճակի օգնել Երևանի կառավարությունը։
Ռուբեն Վարդանյան–Հայաստանն ինքն էլ բախվում է մարտահրավերների Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարությունն ու հայ հասարակությունը սահմանափակ ռեսուրսներ ունեն:
Սոհրաբ Ահմարի– Կարծես՝ ադրբեջանցիները վճռական են տրամադրված ճնշելու այնքան ժամանակ, մինչև որ 120 000 ղարաբաղցի հայեր ստիպված կլինեն հեռանալ:
Ռուբեն Վարդանյան–Տեսեք, սա շարունակվում է արդեն 35 տարի: 1988 թվականին, երբ Խորհրդային Միության կազմում գտնվող Ղարաբաղում հայերը պահանջում էին անկախություն Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից, նրանք [ադրբեջանցները] պատերազմ սկսեցին ու պարտվեցին առաջին պատերազմում։ Բայց նպատակը եղել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել այս ամբողջ տարածքում, որտեղ մենք ապրում ենք հազարավոր տարիներ։ Կան հինավուրց վանքեր, որոնք վկայում են այստեղ մեր ներկայության մասին, գյուղեր, որտեղ մարդիկ ապրել են տասնյակ սերունդներով: Բայց նրանք ուզում են այդ տարածքը մաքրել ադրբեջանցի ժողովրդի համար։
Սոհրաբ Ահմարի– Պատրա՞ստ եք արդյոք հեռանալ։ Ղարաբաղի հայերը երբևէ կհեռանա՞ն այս հողից։
Ռուբեն Վարդանյան–Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահավաք ունեցանք, 50 000-ից ավելի մարդ էր հավաքվել։ Միասնական որոշում կայացվեց․ չնայած բոլոր դժվարություններին ու մեզ համար ստեղծված բոլոր վտանգներին՝ սա մեր հայրենիքն է։ Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք։ Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք պետք է սպանեն 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամենի համար, ոչ միայն սեփական զինվորների կյանքով, այլ նաև նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը։ Ինչևէ, մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք․ մենք մեր տներից չենք հեռանալու։
Սոհրաբ Ահմարի–Ադրբեջանի կառավարությունն ասում է հետևյալը. «Ղարաբաղը մեր մարզն է, որտեղ կան հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներ: Եվ նրանք կարող են ապրել մեզ հետ»: Ինչու՞ դա ձեզ համար ընդունելի չէ:
Ռուբեն Վարդանյան–Տեսեք, դուք ապրում եք Միացյալ Նահանգներում, որտեղ ժողովրդավարական կարգեր են տիրում։ Ադրբեջանական պետությունում ժողովրդավարություն չկա: Այն ավտորիտար պետություն է: Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ իրավունքներ ունի սովորական ադրբեջանցի ժողովուրդը: Նրանք չունեն ոչ մի իրավունք: Չկա ոչ մի ընդդիմություն, չկան իրական ընտրություններ, ոչ մի իրական ժողովրդավարություն: Մեկ ընտանիք կառավարում է ողջ երկիրը: Ուստի, մենք ասում ենք. «Ինչպե՞ս եք ուզում, որ մենք ապրենք որպես մի երկրի քաղաքացիներ, որտեղ մարդու իրավունքների խախտումը սեփական ժողովրդի նկատմամբ այդքան սովորական երևույթ է, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին»:
Սոհրաբ Ահմարի– Երբ ես հոկտեմբերին Երևանում էի, որոշ պաշտոնյաներ, որոնց հետ ես հարցազրույց ունեցա,ասացին, որ պատրաստ են մտածել այս սառեցված հակամարտության վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին: Նրանց անհանգստացնում է այն, որ դուք էթնիկ ճնշման կենթարկվեք և արդյոք պատկերացնում եք, թե ինչ կնշանակի Ղարաբաղի հայերի համար ապրել ադրբեջանցիների հետ, ովքեր 30 տարի շարունակ վարել են ծայրահեղ հակահայկական քարոզչություն։ Արդյո՞ք կարող եք պատկերացնել ադրբեջանցիների վերաինտեգրումն այդ տարածքում, հատկապես նրանք, ովքեր, պետք է նկատենք, կորցրել են իրենց տները և վտարվել են նախկին պատերազմների ժամանակ։
Ռուբեն Վարդանյան–Եթեդուք իսկապես ցանկանում եք խաղաղություն հաստատել և ունենալ երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ մենք կարող ենք հարևանների պես ապրել միմյանց հետ կողք-կողքի, նա [Ալիևը] պետք է փոխի իր մոտեցումը: Դուք չեք կարող օգտագործել ձեր ուժը՝ մարդկանց ձեր շուրջը պահելու համար: Նա պետք է նստի և քննարկի… Երեսուն տարի առաջ նրանք պարտվեցին պատերազմում: Վերջերս հայերը պարտվեցին պատերազմում։ Եվ դա կարող է շարունակվել ընդմիշտ, իսկ ուժային հավասարակշռությունը կարող է փոխվել, քանի որ ապագայում նավթի ու գազի գինը կարող է իջնել։ Հակամարտությունը կարող է հավերժ լինել….
Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան՝ եթե նրանք իսկապես ցանկանում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, նրանք պետք է այնպիսի առաջարկություններ ներկայացնեն, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Իսկ լուծումը շատ պարզ է․ նրանք պետք է ընդունեն, որ Արցախը և նրա ժողովուրդը սովոր են ապրել անկախ, և նրանք պարզապես չեն դառնա Ադրբեջանի սովորական քաղաքացիներ… Նրանք պետք է ճանապարհ գտնեն դա ընդունելու համար։ Նրանք պետք է այնքան իմաստուն լինեն, որ ընդունեն այդ հանգամանքը՝ ոչ միայն ներկա հակամարտությունը հաղթահարելու, այլև հակամարտությունը հաջորդ սերնդին չպարտադրելու համար: Պետք է նստել ու խոսել ժողովրդի հետ։ Շատ ժամանակ կպահանջվի, և երկու կողմերից շատ կամք կպահանջվի՝ միմյանց հետ խոսելու, ատելությունը մի աստիճանի հասցնելու համար, երբ մենք կկարողանանք ապրել միմյանց հետ կողք-կողքի, ինչպես դա տեղի է ունեցել Բրիտանիայի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։ Եթե չփորձենք, երբեք լուծում չենք գտնի:
Սոհրաբ Ահմարի– Բայց ներկայումս արդյո՞ք նրանք փորձում են պարտադրել դա:
Ռուբեն Վարդանյան–Նրանք փորձում են օգտագործել իրենց ուժը. նրանք չեն հասկանում, որ դա ծիծաղելի է, ճիշտ չէ ուժն ու իշխանությունը միակողմանի օգտագործել: Քանի որ դա երկարաժամկետ լուծում չէ:
Սոհրաբ Ահմարի–Ամերիկյան արտաքին քաղաքական համակարգի որոշ հատվածներ վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել են խիստ ադրբեջանամետ նավթի և գազի պատճառով, քանի որ Բաքվին նրանք համարում են գործիք Իրանի դեմ։ Դե իսկ Ադրբեջանն իրեն, որպես վստահելի դաշնակից, վաճառել է Արևմուտքին։ Ամերիկացիները գուցե չեն հասկանում, որ այս հաշվարկի հիման վրա մեր արտաքին քաղաքական էլիտաներից ոմանք պատրաստ կլինեն վնասել մեկ այլ բնիկ քրիստոնյա համայնքի: Ինչո՞ւ պետք է ամերիկացիները և հատկապես ամերիկացի քրիստոնյաները հոգ տանեն հայերի մասին իրենց պատմական հողերում:
Ռուբեն Վարդանյան–Չի կարելի ապրել երկակի ստանդարտներով։ Եթեդուք, որպես ամերիկացիներ, հոգում եք ժողովրդավարության, մարդու իրավունքների և ժողովուրդների սեփական տներում ապրելու իրավունքի մասին, ապա դա չի կարող ուղղակի կիրառվել անհավասարաչափ կամ չի կարելի թույլ տալ, որ այն ճնշվի ռեալպոլիտիկով… Միացյալ Նահանգները, լինելով աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը, աշխարհում ժողովրդավարության հիմնական մատակարարը և արևմտյան քաղաքակրթության հանգույցը, պետք է հասկանա, որ հայկական քաղաքակրթությունը հնագույններից մեկն է այս տարածաշրջանում և աշխարհում: Մենք ապրել ենք և ժառանգություն ենք ստեղծել աշխարհի համար: Եվ եթե թույլ տան մեզ ենթարկվել էթնիկ զտումների, դա կվնասի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև աշխարհին, հատկապես՝ քրիստոնեական աշխարհին: Սա առաջին քրիստոնեական քաղաքակրթությունն է, և նա է ձևավորել քրիստոնեությունը ողջ աշխարհի համար: Ամերիկացիներ, հատկապես՝ քրիստոնյաներ, սա մի երևույթ է, որը, գուցե, դուք կարող եք անտեսել՝ ասելով. «Մեզնից շատ է հեռու», սակայն վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը:
Սոհրաբ Ահմարի– Շնորհակալություն, ուրախ Սուրբ Ծնունդ:
Ռուբեն Վարդանյան–Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները. ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
ԱՀ Անվտանգության խորհրդի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի գործող իշխանությունների լիակատար ու բացահայտ աջակցությամբ մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստներ փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։
Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի:
Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից:
Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:
Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը:
Լրագրող Թիլ Բրուքները ծավալուն հետաքննական հոդված է գրել, թե ինչպես է Ադրբեջանն իր հսկայական նավթադոլարները տալիս քաղաքական գործիչներին, գործարարներին և համալսարաններին: Նույնիսկ հայտնի անհատներն ու հաստատություններն են իրենց վաճառում, երբ հսկայական գումարներ են թափվում նրանց վրա։ Բրուքների՝ «Կոռուպստան Ադրբեջան. ինչպես դառնալ թաքուն լոբբիստ ադրբեջանական ոճով» վերնագրով հոդվածը տեղադրվել է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP)» կայքում։
Հոդվածում ասվում է. «Բրենդա Շեյֆերի՝ գիտնականի և էներգետիկ քաղաքականության հաճախ հիշատակվող փորձագետի վերելքը ցույց է տալիս, թե որքան խոցելի է ամերիկյան արտաքին քաղաքական կառույցը օտարերկրյա գործակալների կողմից շահարկումների նկատմամբ: Օտար վարչակարգի և բացահայտ ու գաղտնի լոբբիստների բազմազան ցանցի աջակցությամբ՝ նա նավթային փողերն օգտագործել է իր գիտական համբավը բարձրացնելու համար, այնուհետև իր հերթին այդ հեղինակությունը օգտագործել առաջ մղելու Ադրբեջանի օրակարգը՝ Կոնգրեսի վկայությունների, թերթերի տասնյակ հոդվածների և լրատվամիջոցներում ելույթների, անհամար վերլուծական/ուղեղային միջոցառումների և նույնիսկ գիտական հրապարակումների միջոցով։ Ու դեռ շարունակում է դա անել»:
2001 թվականին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին վկայություն տալիս՝ Շեյֆերը ներկայացվել է որպես «Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն և գիտության ու միջազգային հարաբերությունների Բելֆորթի [Բելֆեր] կենտրոնի Միջազգային անվտանգության ծրագրի ասպիրանտ Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում»։
Իր ելույթում Շեյֆերը Կոնգրեսին խնդրել է չեղյալ համարել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որն արգելում է ամերիկյան ուղղակի օգնությունն Ադրբեջանի կառավարությանը: Կոնգրեսի անդամները չգիտեին, որ «Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը, որը նա ղեկավարում էր Հարվարդում, ստեղծվել է 1999 թվականին Ադրբեջանի Առևտրի պալատի և նավթագազային ընկերությունների համախմբման՝ Exxon-ի, Mobil-ի և Chevron-ի կողմից, 1 միլիոն դոլար դրամաշնորհով, որոնք բոլորն էլ առևտրային շահեր ունեին տարածաշրջանում։ Առևտրի պալատը ադրբեջանամետ ազդեցության խումբ է, որի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են SOCAR-ի փոխնախագահը, ադրբեջանական պետական էներգետիկ ընկերությունը, ինչպես նաև BP-ի և Chevron-ի առաջատար լոբբիստները»:
1999-ին պալատը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի նպատակն է «օգնել ձևավորել իրազեկ քաղաքականություն» Ադրբեջանի վերաբերյալ։ Քենեդու կառավարման դպրոցն իր մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Հարվարդի Բելֆերի գիտության և միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն Գրեհեմ Թ. Ալիսոնը և նախագահ Իլհամ Ալիևը, որն այն ժամանակ Ադրբեջանի SOCAR նավթային ընկերության առաջին փոխնախագահն էր, ելույթ կունենան դրա անդրանիկ համաժողովում։
2000 թվականին, այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիևը մասնակցել է Ադրբեջանի Առևտրի պալատի միջոցառմանը` ասելով հյուրերին. «Ողջունում եմ նոր ամբիոնի բացումը Հարվարդի համալսարանում, որը վերաբերում է Ադրբեջանին և Կասպյան տարածաշրջանին: Շնորհակալ եմ ամերիկա-ադրբեջանական Առևտրի պալատի կողմից ցուցաբերվող օգնության համար»։ Պաշտպանության նախարարի նախկին օգնական և Հարվարդի Քենեդու դպրոցի դեկան Էլիսոնը հեռացվել էր պալատի հոգաբարձուների խորհրդի կազմից այն բանից հետո, երբ OCCRP-ն մատնանշել էր նրա անունը:
OCCRP-ն բազմիցս խնդրել է պալատից նրա ֆինանսական հաշվետվությունների պատճենները, սակայն պալատը դրանք չի տրամադրել, ինչն անօրինական է:
Պալատը նշել է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են «Հենրի Քիսինջերը, Զբիգնև Բժեզինսկին, Ջեյմս Ա. Բեյքեր III-ը, Բրենտ Սքոուկրոֆթը և Ջոն Սունունուն» որպես իր «Խորհրդականների պատվավոր խորհրդի» անդամներ։
Շեյֆերը «ղեկավարել է Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը մինչև 2005 թվականը: Իր պաշտոնավարման ընթացքում նա գրել է 14 կարծիքի հոդվածներ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջատար թերթերի համար, ներառյալ International Herald Tribune-ը և Jerusalem Post-ը՝ շատ հոդվածներոմ կոչ անելով ամերիկյան քաղաքականություն մշակողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին: Դրանցից մեկում հորդորել է ԱՄՆ-ին դադարեցնել վիճելի Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը»։ 2006 թվականի մայիսին լրագրող և լոբբիստական հարցերով փորձագետ Քեն Սիլվերսթինը Harper’s Magazine-ում գրել է «Վարձու ակադեմիկոսներ» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով հայտնի ակադեմիկոսներին «[Կասպյան] տարածաշրջանի ղեկավարների անունից մտային լարախաղացության հանար»։ Նա առանձնահատուկ կոշտ քննադատության է ենթարկել Շեյֆերին։
Սիլվերսթինը մեղադրել է Հարվարդի Կասպյան ուսումնասիրությունների ծրագրին «մտավորական ամբողջականության» բացակայության մեջ՝ ընդգծելով դրա կապը Ադրբեջանի Առևտրի պալատի հետ և մասնավորապես նշել է «2001 թվականին Շեյֆերի խնդրանքը Կոնգրեսին՝ չեղարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները»։
Սիլվերսթինն իր հոդվածում նախազգուշացրել է. «Զգուշացե՛ք կասպյան դիտորդներ. հաջորդ անգամ, երբ կտեսնեք կամ կլսեք «անկախ» ամերիկացի փորձագետի խոսքն այն մասին, թե ինչպես են տարածաշրջանի ղեկավարները համարձակ բարեփոխումներ իրականացնում, ստուգեք այդ փորձագետի վկայագրերը, որպեսզի տեսնեք, թե արդյոք նա իրականում անկախ է»։
Բրուքները գրել է՝ հաջորդ ամիս ««International Herald Tribune»-ը հրապարակեց Շեյֆերի երրորդ հոդվածը, որը վերաբերում էր Իրանի էթնիկ ադրբեջանցիներին և այլ փոքրամասնությունների»: Այդ ժամանակից ի վեր Սիլվերսթինը նրան անվանեց «վարձու ակադեմիկոս, որի պաշտոնը սնվել է ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների և արևմտյան նավթային ընկերությունների կողմից, որոնք ներդրումներ են կատարել Ադրբեջանում»:
Բրուքները բողոքել է New York Times-ի, Washington Post-ի, Reuters-ի, Bloomberg-ի, Foreign Affairs Journal-ի և Wall Street Journal-ի խմբագիրներին՝ Շեյֆերի հոդվածները հրապարակելու համար՝ առանց բացահայտելու նրա կապերը Ադրբեջանի հետ:
Շեյֆերը նաև հաճախ մասնակցել է վերլուծական կենտրոնների խմբային քննարկումներին: 2013 թ. Ադրբեջանի նախագահական կեղծ ընտրություններից երկու օր անց Շեյֆերը ելույթ ունեցավ Կարնեգի հիմնադրամում` գովաբանելով ճնշող երկրի «աշխույժ մամուլը», նրա բուռն քաղաքական բանավեճերը և նրա «իրատես» ընտրողներին…
2014 թվականի դեկտեմբերին Շեյֆերը հայտնվեց հեռուստաէկրաններին Fox Business-ի և Al Jazeera America-ի միջոցով և տպագիր մեկնաբանություն տվեց էներգետիկ խնդիրների մասին Jerusalem Post-ի, London Times-ի, The Australian-ի, NPR-ի և Foreign Policy ամսագրի միջոցով: (Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Foreign Policy ամսագիրը հրապարակել էր մեկ այլ հեղինակի հոդվածը Ադրբեջանի լոբբիստական ջանքերի վերաբերյալ, որտեղ նշվում էր Շեյֆերի կապը SOCAR-ի հետ»), գրել է Բրուքները։
Ամոթալի է, որ վերլուծական կենտրոնները, համալսարաններն ու քաղաքական գործիչները պատրաստակամորեն ընդունում են Ադրբեջանի առաջարկած գումարները, դրանով իսկ խրախուսելով ճնշող վարչակարգին շարունակել մեծ գումարներ տալ՝ քողարկելու մարդու իրավունքների խախտումները։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հրապարակել է պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:
Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:
Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկումը՝ ստորև.
Օրվա կարևոր լուրերը
Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով փակվել են նախադպրոցական հաստատություններն ու երկարօրյա դպրոցները:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝
Փակվել է 41 մանկապարտեզ․
Փակվել է 56 նախադպրոցական խումբ․
Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն․
Ինչ է դա նշանակում:
6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Ձյան տեղումների պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել Կարմիր խաչի հումանիտար մատակարարումների համար:
Վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն էր տեղում։ Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներն իրականացնելը։ Ուստի, երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է նաև ձյան պատճառով։
Ինչ է դա նշանակում:
ճանապարհի փակ լինելու պատճառով լրացուցիչ էական դժվարություններ են առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին:
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:
Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Ուստի, որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:
Ինչ է դա նշանակում:
Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում հոսանքազրկումն էլ ավելի է խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Արցախն այժմ կանգնած է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:
Տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի հերթական նիստը:
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 9-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:
Առաջիկա օրերի ընթացքում անցում կկատարվի կտրոնային համակարգին, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները:
Կարևորվել է ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:
Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
Պետնախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված իրավիճակը կարգավորելու առումով:
Օրվա վիճակագրական թարմացումներ
10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 110 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 30 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև:
Ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.