23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:
Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: Այսինքն այստեղ կան բազմաթիվ տարընթերցումներ, որոնք դեռ տեղ են թողնում որոշակի «լուֆտի» համար:
«Եթե մենք ընդունենք Ադրբեջանի դիրքորոշումը, ապա պարզ է, որ իրենք փորձում են դա աշխարհին ներկայացնել որպես միակ հնարավոր լուծումը ԼՂ հակամարտության համար եւ որպես Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշում, որը հրաժարվում է պայմանագիրը ստորագրել: Դա ադրբեջանական մաքսիմալիստական դիրքորոշումն է, որը հասկանալի է: Եթե դւորս գանք այս մաքսիմալիստական եւ առայժմ ոչ մինչեւ վերջ իրատեսական սցենարից, խոսում ենք այն մասին, որ կա առաջարկ Հայաստանի ղեկավարության կողմից, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է իրար հետ լեզու գտնեն, նրանք պետք է բանակցեն եւ այդ գործընթացի շարունակականությունը պայմանավորված է նրանով, թե ինչի՞ կհանգեցնեն այդ բանակցությունները: Այստեղ չկա հստակություն՝ մենք Արցախը դիտարկում ենք որպես անկախ միավո՞ր, թե՞ դիտարկում ենք Արցախը որպես պոտենցիալ Ադրբեջանի կազմում գտնվող տարածք: Պարզ է, որ Ադրբեջանին հետաքրքրում է տարածքը, ոչ թե այնտեղ ապրող մարդիկ: Այսինքն Ադրբեջանն ուղում է Ղարաբաղն առանց հայերի»,-ասաց քաղաքագետը:
Երկրորդ մոտեցումն, ըստ Մարկարովի, այն է, որ կա բանակցային գործընթաց Արցախի ու Ադրբեջանի միջեւ, որտեղ որոշակի կա նաեւ միջազգային ներգրավվածություն, կամ այն չկա, բայց կարգավիճակը քննարկվում է այս երկու սուբյեկտների միջեւ: «Ադրբեջանը Հայաստանի առաջարկին պատասխանում է, որ քննարկումը կարող է տեղի ունենալ այն տրամաբանությամբ, որ արցախահայերը Ադրբեջանի քաղաքացիներ են: Դրան արցախահայությունը բնականաբար, պատասխանում է, որ ամեն բան այդքան միանշանակ չէ:
Եվ վերջապես, երրորդ կողմն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, որը պետք է ավարտվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ, առայժմ չունի վերջնական դիրքորոշում կապված այն սահմանների հետ, որի շրջանակներում Հայաստանը ճանաչում է Ադրբեջանը, այդ թվում նաեւ ոչ միայն Արցախի խնդրի պատճառով, այլեւ չկարգավորված հայ-ադրբեջանական սահմանի պատճառով:
Առայժմ հասկանալի չէ, թե ինչով կավարտվի այս գործընթացը, վերջնական հստակ կետերը հասկանալի չեն, բայց պարզ է, որ կան թույլ կողմեր հայկական կողմի մոտ, որը պայմանավորված է 2020-ի պատերազմով եւ սուբյեկտայնության նվազեցմամբ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը, Մարկարովը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների մանդատը ունի որոշակի ժամակագրական հատվածներ, այսինքն մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ որի խաղաղապահի ուժերը 5 տարով են, մյուս կաղմիոց խաղաղապահի ուժերի մանդատն այնքան էլ հստակ չէ եւ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ մինիմալիզացնի այդ մանդատը եւ նրանց ներգրավվածությունը տարչբեր կոնֆլիկտներում, որոնք ի հայտ են գալիս շփման գծում: Պարզ է, որ Ադրբեջանը մեծ ցանկություն կունենար ազատվել այս խաղաղապահի առաքելությունից ոչ թե 2025-ին, այլ դրանից առաջ, բայց առայժմ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ ժամկետ է նշված մինչեւ 2025-ը:
Եվ Հայաստանից եւ Արցախից հնչել են գաղափարներ, որ կա ցանկություն, որ խաղաղապահների ժամկետը լինի 10-15 տարի կամ անժամկետ, բայց ինչպես հիշում եք, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, իսկ դա Ադրբեջանի համար անցանկալի սցենարներից մեկն է: Դրա վրա ազդում է ուկրաինական գործոնը: Շատ անգամ այն, ինչ լինելու է մեր տարածաշրջանում, ազդված է լինելու այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենալու ուկրաինական ճակատում: Եթե մինչեւ 2022-ի փետրվարի 24-ըւ ավելի հավանական է եղել պնդում, որ 5 տարի հետո խաղաղապահի ուժերը կարող են շարունակել իրենց տեղակայվածությունը Լաչինում, 2022-ի մայիսից հետո, երբ փոփոխվեց ուժերի հարաբերակցությունը ռազմական գործողությունների ժամանակ, պատասխանն այդքան միանշանակ չէր: Ռուսաստանն, իհարկե, կուզանա ունենալ սեփական ներկայացվածությունը, բայց խնդիրն այն է, թե արդյոք նրանք կկարողանան պահպանել իրենց զորակազմը Լաչինում: Եթե ոչ, էլի կան տարբեր սցենարներ: Դրանցից մեկը Ադրբեջանի ուժային սցենարն է, երկրորդը այն է, որ եթե հայկական կողմերը կարողանան պնդել, այստեղ տեղակայվի միջազգային այլ կոնտինգենտ, որը կունենա ավելի հստակ մանդատ: Պարզ է, որ դա Ադրբեջանի համար ցանկալի չէ: Այստեղ կա նաեւ Իրանի գործոնը, որը չի ցանկանում իր սահմանների մոտ ունենալ այլ ռազմական ուժեր»:
Այն թյուրըմբռնումները, որոնք առաջանում են ռուս-հայկական փոխհարաբերություններում, կապված են Հայաստանի իշխանությունների ոչ միանշանակ դիրքորոշման հետ, որոնք իրենց թույլ են տալիս հակառուսական արտահայտություններ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը։
Նրա գնահատմամբ՝ 1990 թվականից ի վեր ռուս-հայկական հարաբերությունները բավական դրական են զարգացել, եւ այն ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների տեսանկյունից եղել է այն վիճակում, որում այժմ գտնվում է Հայաստանը։
«Դրանում կա ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմի մեղքը, որ բացակայում էր Հայաստանի ներքաղաքական գործընթացների ըմբռնումը։ Շեշտը դրված էր էլիտաների, այլ ոչ թե հասարակության հետ աշխատելու վրա։ Արդյունքում մենք հասանք նրան, ինչին հասանք։ Երկու կողմից էլ պետք է հրաժարվել բացասական հռետորաբանությունից»,-նշեց նա։
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։
Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։
Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:
Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:
Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,-գրել է Վարդանյանը։
Ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, այն է՝ Արցախի հետ որեւէ գործ չունեն։ Այսօր տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա մանիպուլյացիա որակեց նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած հայտարարությունն առ այն, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Հայաստանը չունի որեւէ պատասխանատվություն՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելու հարցում՝ նշելով, թե դրա պատասխանատուն Ադրբեջանն է ու ռուս խաղաղապաներն են։
«Սա սուտ է ու մանիպուլյացիա, Փաշինյանի ստորագրությունն է դրված այդ փաստաթղթի տակ, եւ ուզի, թե չուզի կրում է պատասխանատվություն՝ չկատարաված պայմանավորածությունների համար»,- շեշտել է Վ.Հակոբյանը։
Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական մեծ այս խաղերի մեջ Նիկոլ Փաշինյաննն ու իր խմբակը փորձում են իրենց մանր խաղիկները տանել անգամ այս իրավիճակում։
Հետեւապես՝ պետք է գիտակցել, որ ՀՀ օրվա իշխանություններից չի կարելի ունենալ որեւէ ակնկալիք ու նման իրավիճակում պետք է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան։ Այս համատեքստում գործիչը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի, մամուլի ու հայ առաքելական եկեղեցու դերը։ «Գլխավոր դերակատարն այսօր Արցախն է՝ իր պետական ինստիտուտներով, ժողովրդով, ՀԿ-ներով, հեղինակավոր մարդկանցով»,- նշել է Վ.Հակոբյանը՝ կարեւորելով, որ Արցախի Հանրապետության նորանշանակ արտաքին գործերի նախարարն այս օրերին ոչ թե շրջափակման մեջ գտնվող Արցախում է, այլ Հայաստանում։ Հետեւապես պետք է կազմակերպվեն նրա հանդիպումները այդ թվում արտերկրում՝ բարձրաձայնելու հիմնական մեսիջը, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումն «Անջատում հանուն փրկության» բանաձեւն է, որն այլընտրանք չունի։ Վ. Հակոբյանի արձանագրմամբ՝ սա պետք է դարձնել հիմնական օրակարգը, եւ այս հարցում շատ մեծ աշխատանք պետք է տարվի նաեւ միջազգային մամուլի հետ։
Իսկ հայ հանրությանը համախմբելու գործում Վ. Հակոբյանն ընդգծեց հատկապես հայ առաքելական եկեղեցու դերը։
«Ճակատագրական ժամանակահատվածներում, երբ ղեկավարությունը չի կարողացելկամ չի ուզել, ցանկացել՝ բավարար ջանքեր գործադրել, հայ եկեղեցին է եկել առաջին պլան ու համախմբել հանրային շերտերը, օգտագործել իր կապերը ու դարձել կապող ուժը, որը մեզ անհարժեշտ է»,- ասել է Վ. Հակոբյանը՝ նշելով, որ հայ առաքելական եկեղեցին այսօր եւս շատ ակտվի գործունեություն պետք է ծավալի։
ՍԴ-ն այս պահի դրությամբ գրպանային դատարան է և ինչ որոշում կայացնի կոնկրետ մեկ մարդ, դա էլ կհնչեցնի։ Մտածել, որ ՍԴ-ն ինքնուրույն որոշում է կայացնելու՝ մի քիչ միամտություն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամներին մանդատից զրկելու իշխանության նախաձեռնությունը։
«Ինչ գործընթաց կլինի, լիազորությունները կդադարեցվեն, չեն դադարեցվի կամ քննարկումն ինչքան կտևի՝ չեմ կարող ասել։ Չնայած այնտեղ կան իրոք անկախ, չենթարկվող դատավորներ, բայց արդյոք ձայները կբավարարի ինչ-որ գործընթացի վրա ազդել, դա արդեն իրավունքի մասնագետները կասեն, բայց սա լինելու է քաղաքական գործընթաց՝ իրավական դիզայնով»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է վերջին օրերին ՀՅԴ գործիչների ձերբակալություններին, ապա դա, ըստ քաղտեխնոլոգի, ոչ թե նոր հանրահավաքները կանխելու նպատակ է հետապնդում, այլ ընդամենը Փաշինյանի հերթական բեմականացումն է, որը կարող է մի քանի պատճառ ունենալ։
Բադալյանի կարծիքով՝ պատճառներից մեկը կարող է լինել, օրինակ, վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանի համեստ պահվածքը. հնարավոր է՝ ինչ-որ մեկը գործադիրի ղեկավարին հուշել է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ինքը չափազանց մեղմ կեցվածք էր ընդունել, Փաշինյանն էլ որոշել է մարդկանց ձերբակալել, որ ցույց տա, որ ինքը նախկին ուժեղ գործիչն է։ Մյուս պատճառը կարող է լինել ձերբակալությունների ֆոնին այդ նույն ասուլիսում հնչած հակառուսական տրամադրությունները քողարկելու նպատակը, որ մարդիկ սկսեն խոսել ՀՅԴ գործիչների ձերբակալությունների մասին և, փաստորեն, չքննարկեն հայ-ռուսական էլ ավելի փչացող հարաբերությունները։
Կամ էլ՝ «Առավոտյան արթնացել է և որոշել է, որ երկար ժամանակ ինչ-որ մեկին չի ձերբակալել, և որոշել է հանձնարարել ինչ-որ մարդկանց ձերբակալել, որ ինքը հաճույք ստանա, որովհետև նրանց, որոնց ձերբակալել են առաջին դեմքերը չեն։ Ուշադրություն շեղող գործողություն է։ Ասել, թե հիմա ՀՅԴ-ն այնպիսի ուժեղ կուսակցություն է և կանգնած սպասում է, որ հեսա հարձակվի ու վարչապետին տապալի, այդպես չէ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը, որոնց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նշենք նաև, որ այսօր ԱԺ խորհրդի նիստի կքննարկվի նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, որոնց գերակշիռ մասը ՀՅԴ-ականներ են։
Որքան ես հիշում եմ, նման հռետորաբանություն Մոսկվան երբեք չի կիրառել Հայաստանի նկատմամբ, երբեք հայ-ռուսական հարաբերություններն այդքան ցածր մակարդակի վրա չեն եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Փաշինյանն, ըստ էության, էմոցիոնալ հայտարարություններ է անում՝ չմտածելով հետեւանքների մասին։
Արդեն դժվար է հերքել, որ իշխող վարչախումբը իշխանության է եկել հստակ ծրագրով՝ հայ-ռուսական հարաբերությունները խզելու, ամեն ինչում մեղադրելու Ռուսաստանին, Արցախի բոլոր պարտավորությունները բարդելու Ռուսաստանի վրա, հասնելու նրա դուրսբերմանը տարածաշրջանից, Հայաստանը հանձնելու Թուրքիային, հայերին վտարելու այստեղից եւ պայմաններ ստեղծելու ծովից ծով միասնական թուրքական պետության ձեւավորման համար։ Մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ռուսաստանի դուրսբերումը տարածաշրջանից մեզ անպաշտպան կդարձնի Միացյալ Թուրքիայի դեմ։
Զախարովան ակնարկել է, որ Արեւմուտքում Հայաստանի ներկայացուցիչները փաստաթուղթ են ստորագրել որոշ պայմանավորվածությունների մասին, որոնց մասին ժողովրդին չեն հայտնում:
Ռուսաստանը հայտնել է, որ Արցախի եւ այլ հարցերի շուրջ բոլոր պարտականությունները Մոսկվայի վրա բարդելու հնարքը չի անցնի։
Ընդ որում, ՀՀ իշխանությունը կտրուկ հայտարարություններ չի անում՝ ի պատասխան Ալիեւի աննախադեպ ագրեսիվ հռետորաբանության, որը ցանկանում է օկուպացնել ողջ Հայաստանը»,-նշեց Խաչիկյանը։
Ֆրանսիան այսօր համարում է, որ ամենից կարևորը հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը։ Այս մասին ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան հայտարարություններին զուգահեռ պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր համարվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, որի գործողությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, գրավվել են Հայաստանի տարածքներ, փակվել է Արցախի ճանապարհը:
«Այսօր մենք համարում ենք, որ ամենից կարեւորը խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան: Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության ու երկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»,- ասաց Յաել Բրաուն-Պիվեն։
Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը. այսօր Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։
«Ինչպես գիտեք, Ֆրանսիայի և՛Սենատը, և ԱԺ-ն ընդունել են ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր, դատապարտել են նաև Լաչինի միջանցքի փակումը։ Բայց ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, գիտեք, որ Ֆրանսիան չի ճանաչում անկախությունը,ք անի որ ենթարկվում է միջազգային իրավունքին»,-ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների շարունակական բավարարմանն ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից: Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ էներգամատակարարման հետ կապված բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել և պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեն, որոնք թույլ կտան հնարավորինս երկարաժամկետ ապահովել բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները:
Պետնախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական ծանր վիճակի և հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին, քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր: Պետնախարարը հանձնարարել է այս խնդրի հետ կապված ևս առաջարկություններ ներկայացնել:
Զեկուցվել է նաև պարենային մի խումբ ապրանքատեսակաների համար կտրոնային համակարգի ներդրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանք իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:
Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից:
Ինչպես գիտեք և Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը ընդունել են բանաձևեր դատապարտելու Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին։ Այս մասին Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը Յաել Բրաուն-Պիվեն։
Հարցին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդուել, որում նաև կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը և ճանաչել Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց․
«Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք»։
Ադրբեջանի ղեկավարն սկսում է ընդունել իր նախկինում արված արտահայտությունների անհեթեթությունը և հիմա քայլեր է անում՝ հետ կանգնելու դրանցից։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Առաջին նման արտահայտությունն Ալիևն արեց, երբ հայտարարեց, որ շտապել է՝ ասելով է, թե Արցախի հարցը լուծված է։ «Եվ երկրորդը՝ Ալիևը ստիպված է լինում խոստովանել, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն իրականում մ չկա նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ։ Այսինքն Հայաստանը ճիշտ է ասում, իսկ Ադրբեջանը՝ ստում»,- նշել է փորձագետը։
Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել Ալիեւի՝ ՀՀ զինված ուժերի կողմից զինամթերք ձեռք բերելու հայտարարությունների վերաբերյալ։ « Ալիեւը պետք է ընդունի մեկ փաստ, Հայաստանն ու Հայաստանի զինված ուժերը կան, ՀՀ ԶՈՒ-ն այսօր եւս բավական մարտունակ է, որպեսզի ջախջախիչ հարված հասցնի ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական բանդիտական միավորումներին»,- նշել է Բալասանյանը ու ավելացրել, ճիշտ է, այսօր այդ գործողությունները չեն իրականացվում ու Ալիեւը գիտի, թե ինչու։
«Սակայն Ալիեւը պետք է հասկանա, որ ընդմիշտ չեն կարող ադրբեջանական բանդիտական խմբավորումները մնալ ՀՀ սուվերեն տարածքում։ Գալու է օրը եւ Ալիեւն առնչվելու է ՀՀ մարտունակ զինված ուժերին »,- նշել է Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.