23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Յաշար Ալիեւի նամակը, որը հասցեագրված է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, տարածվել է որպես Գլխավոր ասամբլեայի եւ անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Ազերթաջը՝ հրապարակելով նամակի բովանդակությունը։
Նամակում թվարկված են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ադրբեջանական «ապացույցները», որոնք հիմնված են շինծու նյութերի վրա։ Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի պաշտոնյան առաջին պատերազմում որպես անհետ կորած նշել է 3890 թիվը՝ այդպիսով հերքելով գրեթե 5 հազար անհետ կորածների թիվը, որին պարբերաբար հղում են կատարում Ադրբեջանում։ Ադրբեջանցի պաշտոնյան «ՄԱԿ-ի ուշադրությանն է ներկայացրել հայերի վայրագությունների փաստերը»՝ որպես «ապացույց» նշելով իբր հայտնաբերված գերեզմանները։ Հիշեցնենք, որ գերեզմանները խորհրդավոր կերպով «գտնվել են» նույն ժամին եւ պահին, երբ այնտեղ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքները գրաված ադրբեջանցի զինվորները։ Ավելորդ է ասել, որ ոչ մի փորձաքննություն չի իրականացվել, ամենայն հավանականությամբ, պարզապես այն պատճառով, որ փորձաքննության ենթարկելու բան չկար, եւ բոլոր «ապացույցները» ոչ այլ ինչ են, քան անհիմն պնդումներ։
«Միայն 2022 թվականին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ»,-ասել է Ալիեւը։ Մինչդեռ, ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր Բաքվին 108 մարդու աճյուն հանձնելու մասին, եւ նման «անճշտություններն» աններելի են ադրբեջանցի պաշտոնյայի համար:
Եվ, ինչպես սպասվում էր, Ալիեւը ոչ մի խոսք չի ասել խոշտանգված հայերի, ադրբեջանական գերության մեջ մնացած հայերի, Ադրբեջանում պահվող տասնյակ հայերի մասին, որոնց ներկայությունը Բաքուն հրաժարվում է ճանաչել։ Նույն կերպ ադրբեջանցի պաշտոնյան «մոռացել է» պատմել ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինվորների գնդակահարության բազմաթիվ փաստերի մասին, ինչպես, օրինակ 2022 թվականի սեպտեմբերին։
44- օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ վարույթի շրջանակներում ոստիկանության որևէ ծառայողի դեռևս մեղադրանք չի ներկայացվել, թեև տուժող կողմը համոզված է, որ իրավապահները բավարար ապացույցներ արդեն իսկ ձեռք են բերել՝ ոստիկանության համապատասխան ծառայողների կարգավիճակը հստակեցնելու համար։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ քրեական հետապնդում դեռևս որևէ անձի նկատմամբ հարուցված չէ։
Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց, որ որևէ գործողություն այս ընթացքում չի իրականացվել։ Քննության ձգձգումները, մեղադրյալ ներգրավելու հարցում հապաղումները փաստաբանը պայմանավորում է ոստիկանության ծառայողների հետագա աշխատանքները չխոչընդոտելու նկատառումներով։
«Եթե հիմա անձանց մեղադրանքներ ներկայացնեն բերման ենթարկելու համար, դա կխոչընդոտեր նաև ոստիկանության այլ ծառայակիցներին նմանատիպ իրավիճակներում հայտնվելուց, անձանց բերման ենթարկելուց։ Այսինքն, որ չազդի հետագայում նմանատիպ հրամաններ կատարելու վրա՝ բացասական իմաստով, այս պահին ձեռնպահ են մնում մեղադրանքներ ներկայացնելուց։ Ես սկզբում լիահույս էի, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց հիմա քննության ընթացքն այդ հունով չի ընթանում, այսինքն, ինչ-որ բան փոփոխվել է։ Եթե ցանկություն լիներ մեղադրանքներ ներկայացնելու, վաղուց արդեն դրա իրավական և փաստական հիմքերը կային, կարող էին ներկայացնել։ Եթե չեն ներկայացնում, ուրեմն չներկայացնելու պատճառ կա, ինչն իմ գնահատմամբ դա է։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ոստիկանության ծառայողները տեսնեն, որ իրենց գործընկերներին մեղադրանք են ներկայացնում՝ բերման ենթարկելու համար, մյուս անգամ այդ իրավիճակներում մի քանի անգամ կմտածեն կամ ընդհանրապես բերման չեն ենթարկի»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ ոստիկանության ծառայողների և ծնողների միջև առերեսումներ են եղել, որոնք, սակայն, այս չեն շարունակվում։ Փաստաբանը հայտնեց, որ առերեսումների ժամանակ ոստիկանության ծառայողները խոստովական ցուցմունքներ են տվել, ընդունել են, որ չեն կատարել այն իրավաչափ գործողությունները, որոնք պետք է նախորդեին բերման ենթարկելուն և վարչական ձերբակալմանը։
«Այսինքն, իրենք համոզված չեն եղել՝ արդյոք իրավական պահանջ եղել է բերման ենթարկելու, թե ոչ, եղե՞լ է արդյոք իրավական պահանջ՝ հավաքը դադարեցնելու, թե՝ ոչ, այդ իրավական պահանջը հասանելի եղե՞լ է տուժողներին, թե՞ ոչ, ժամանակ տրամադրվել է հավաքը դադարեցնելու համար, թե՝ ոչ, մինչև բիրտ ուժի կիրառումը ավելի նվազ միջոցներով հնարավոր չէ՞ր արդյոք տուժողներին բերել ոստիկանական ավտոմեքենաներ, թե ոչ։ Այս հարցերին նրանք պատասխանել են այնպես, որ ընդունել են իրենց կողմից հանցագործության կատարումը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Պատկերացրեք, մարդը քննիչի աշխատասենյակում ընդունի, որ սպանությունն ինքն է կատարել, բայց քննիչն ասի, որ քո խոստովական ցուցմունքը բավարար չէ, քեզ այսօր ազատ եմ արձակում՝ մինչև այլ ապացույցներ ձեռք բերեմ, որ իրականում քո կողմից խոստովանական ցուցմունքով նշված հանցագործությունը դու ես կատարել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտարարում է, որ պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, ս․թ․ հունվարի 25-ի ժ 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
Գործող 3 խումբը վերաձևավորվել է 4 նոր խմբի, որոնցում ներգրավված հասցեներին և ժամանակացույցին կարող էք ծանոթանալ առանձին ներկայացրած հրապարկումների մեջ։
Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:
Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը:
Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:
ԱՀ տեղեկատվական շտաբ
Անսպասելի չէր, որ հունվարի 19-ի ողբերգությունից հետո, երբ իշխանությունները իրենց պահեցին, կարծես առանձնապես ոչինչ չի պատահել երկրում տրամաբանությամբ, և նույնիսկ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Իջևանի ռեստորաններից մեկում հասցրեցին քեֆ անել, պետք է հետևեր քրեական հետապնդումների քրոնիկոնը: Հանրությանը զբաղեցնել է պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Երկիրը ճգնաժամի հասցրած և իր անելիքը չիմացող իշխանությունը, որը, սակայն շատ լավ գիտի, թե ինչպես ևս մեկ օրով երկարաձգի իր գոյությունը, օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին հերթական լուրերով: Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում:
Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում իրավական տեռորի, ռեպրեսիաների մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին: Զգուշացնում էինք, որ եթե համարժեք պատասխան չտրվի, ապա իրավական բեսպրեդելի մեխանիզմը բազմիցս է օգտագործվելու այս իշխանությունների կողմից: Ցավոք մենք չխուսափեցինք այդ ծուղակից, ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է»,- գրել է Վարդանյանը:
Արեւմուտքը Ռուսաստանի դեմ գործնականորեն իրական պատերազմ է մղում, որին նրանք վաղուց էին պատրաստվում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում այնտեղ՝ Ուկրաինայում, մենք խոսում ենք այն մասին, որ այս պատերազմն այլեւս հիբրիդային չէ, այլ գրեթե իրական, որը Արեւմուտքը երկար ժամանակ նախապատրաստում էր Ռուսաստանի դեմ՝ ձգտելով ոչնչացնել ռուսական ամեն ինչ՝ լեզվից մինչեւ մշակույթ, որը դարեր շարունակ եղել է Ուկրաինայում եւ արգելելով մարդկանց խոսել իրենց մայրենի լեզվով»,- պարզաբանել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից, սակայն որքան երկար է Արեւմուտքը ձեռնպահ մնում դրանցից, այնքան ավելի դժվար կլինի հակամարտության լուծում գտնելը։
Ինչպես հիշեցրել է Լավրովը, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ Սպիտակ տան ներկայացուցիչները բացահայտ հայտարարում են, որ Ուկրաինայի համար դեռ վաղ է բանակցություններ սկսելը, այլ «այս իրավիճակում անհրաժեշտ է ավելին նվաճել»։
Նրա խոսքով, այլ երկրներին սպառնալով, որպեսզի նրանք չաշխատեն Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ-ն արդեն անցնում է բոլոր կարմիր գծերը։ «Այն ճնշումը, որը ԱՄՆ-ն գործադրում է աֆրիկյան երկրների վրա, դա ոչ միայն նրանց, այլեւ ասիական, լատինաամերիկյան երկրների վրա է ազդում, նրանք անընդհատ հրապարակավ հայտարարում են, որ Ռուսաստանի հետ համագործակցողները կզղջան դրա համար, սպառնում են մեծ պետություններին, որոնք հազարամյա քաղաքակրթություններ են… Սպառնալով եւ ճնշում գործադրելով՝ ԱՄՆ-ն եւ բրիտանացիները նույնպես, անցնում են բոլոր կարմիր գծերը»,- ասել է նախարարը։
Zham.am-ը գրում է․
Թուրք փորձագետների կանխատեսումները Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի արդյունքների մասով Վաշինգտոն, գրեթե լիովին հաստատվեցին, Թուրքիայի ԱԳ նախարարին գրեթե ոչ մի հարցում չհաջողվեց դրական արդյունք ստանալ ամերիկացիների հետ բանակցություններում, բացառությամբ մեկից:
Նախ հիշեցնենք, որ մինչ այդ այցը Չսվուշօղլուն հայտարարում էր, որ ուներ նպատակ Վաշինգտոնին առաջարկել մի շարք խնդիրների շուրջ լուրջ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:
Դրանք էին՝
-Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու Թուրքիայի համաձայնության պայմանները
-Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի և Աթենքի հարաբերությունների խնդիրները
-սիրիական կարգավորման հարցերը` Թուրքիան ահաբեկչական համարվող կառույցների (քրդական) հետ ԱՄՆ համագործակցության համատեքստում
-հակասություններ Անկարայի կողմից ռուսական С-400-ների գնման շուրջ
-ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր մատակարարումները Թուրքիա
-հարաբերություններ Իրանի հետ
-ուկրաինական ճգնաժամը
-քաղաքականությունը Կովկասում
և վերջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր այցի նախապատրաստումը Վաշինգտոն մինչ Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները:
Ըստ թուրք փորձագետների, Չավուշօղլուին չի հաջողվել ոչ մի հարցում հասնել համաձայնության ամերիկացիների հետ, բացառությամբ մեկի: Շվեդիայի և Ֆինլյանդիայի մասով ամերիկացիները, փաստացի, դեղին քարտ են ցույց տվել Թուրքիայի ԱԳ նախարարին, թուրք-հունական ճգնաժամի մասով բացահայտորեն հայտարարել են, որ աջակցում են Աթենքին, Սիրիայի մասով նշել են, որ շարունակելու են աջակցել քրդերին, C-400 հռթիռների մասով նշել են, որ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ում ընդունված խաղի կանոնները, Ֆ-16 կործանիչների մասով նշել են, դեռ կքննարկեն Թուրքիային տրամադրելու խնդիրը, քանի որ Կոնգրեսում Թուրքիան ունի թշնամիներ և միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով են եկել ընդհանուր հայտարարի, այն էլ այն պատճառով, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն է, ով, փաստացի, համաձայնել է Թուրքիայի գրեթե բոլոր նախապայմանների հետ: Այս հարցում էլ Չավուշօղլուին հաջողվել է համոզել ամերիկացիներին բացառապես այն բանի պատճառով, որ Փաշինյանի հետ համաձայնեցված խաղաթղթերով է հանդես եկել:
Վերջապես Չավուշօղլուին չի հաջողվել համոզել ամերիկացիներին, որ Էրդողանը մինչ ընտրությունների անցկացումը այցելի Վաշինգտոն:
Իսկ դա նշանակում է, որ գալիք ընտրություններում, ամերիկացիները միանշանակորեն աջակցելու են Էրդողանի հակառակորդին: Ինչն իր հերթին նշանակում է, որ Թուրքիայում գալիք ընտրություններից հետո այդ երկրում հաստատվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ:
Թե ինչու Էրդողանին չի հաջողվելու արդար ձևով հաղթել, կխոսենք մեր մյուս վերլուծության մեջ:
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Էրդողանը մի քանի ամիս անց դառնալու է Արևմուտքի կողմից մերժված գործիչ, քանզի անկասկած ընտրություններում, կեղծիքներով է վերընտրվելու, և փորձելու է շարունակել կառավարել երկիրը, հենվելով պանթուրքիստական գաղափարների շահարկման վրա:
Սա է իրականությունը:
ԵԽԽՎ֊ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։ Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցկացվում է հունվարի 23-27-ը:
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը 2022 թ. դեկտեմբերի 21-ին որոշում էր կայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու մասին՝ որպես միջանկյալ միջոց, ինչը Ադրբեջանն առ այսօր չի կատարել։
2023թ. հունվարի 16-ին հայտննի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է.
«Հաճախ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ, որոը դժվար է հասկանալ հասարակ, իսկ երբեմն, նույնիսկ քաղաքականապես հասուն մարդու համար։ Եվ սա հմտորեն օգտագործում են նրանք, ովքեր համապատասխան խաղեր են խաղում։ Հարցի էությունը հետևյալն է. կարելի՞ է ազնվության ու պարկեշտության, հայրենասիրության ու ազգային շահերին նվիրվածության չափանիշներ համարել ժողովրդի ու հասարակության համար հաճելի, ճիշտ գաղափարների, կարգախոսների ու մոտեցումների հնչեցումն։
Ամենավտանգավորը ճակատագրական ժամանակներն են, երբ ճիշտ գաղափարներ ու մոտեցումներ հնչեցնող «գործիչների» թիվը երկրաչափական աճ է գրանցում։ Սա միանգամայն օբյեկտիվ է, քանի որ որքան դժվարանում է երկրի ու հասարակության վիճակը, այնքան հասարակությունը փրկիչներ է փնտրում, լավ լուրերի սպասում, դառնում է սենտիմենտալ։ Եվ հենց այդպիսի ժամանակ է կտրուկ ավելանում դեմագոգների, շահարկողների, սրիկաների, ներարկված ու ներթափանցված տարրերի թիվը, ովքեր հետապնդում են իրենց նեղ եսասիրական, անձնական քաղաքական, ֆինանսական և այլ նպատակները, գիտակցաբար կամ անգիտակցաբար օգնելով թշնամուն։ Նրանք մի տեսակ կեղծ մարգարեներ են: Արդյո՞ք կեղծ մարգարեները կամ «մութ» ուժերի ներկայացուցիչները ի սկզբանե ստոր նպատակներ են բարձրաձայնում։ Ո՛չ, իհարկե, նրանք դիմում են բարության, արդարության, եղբայրության, հայրենասիրության, ճիշտ և սուրբ հասկացություններին, իրենց ճղելով գոռում այդ գաղափարներին իրենց հավատարմության և հանուն իրենց զոհաբերելու պատրաստակամության մասին: Եվ միայն ամենավերջում, երբ ամեն ինչ արդեն ընթանում է այնպես, ինչպես իրենք են պլանավորում, բացահայտվում են այդ օբյեկտների և սուբյեկտների իրական նպատակներն ու խնդիրները: Ցավոք սրտի, այդ դեպքում երբենմ արդեն ուշ է լինում իրավիճակը փոխելու համար, կամ այն շտկելը ահռելի կորուստներ ու զոհողություններ է պահանջում։
Իհարկե, օրհասական ժամանակներում հասարակության մեջ կան նաև նորմալ մարդիկ, իսկական հայրենասերներ և ժողովրդին նվիրված մարդիկ։ Պարզապես քաղաքականության առանձնահատկություններն այնպիսին են, որ հենց այդ սուտ մարգարեներն են ճակատագրական ժամանակներում ամենաբարձր բղավողները և ամենաշատը թվաքանակով։
Մինչդեռ կեղծ մարգարեների և դեմագոգների չեզոքացումը միանգամայն անհրաժեշտ է, ընդ որում՝ առանց դրա անհնար կլինի չեզոքացնել գոյաբանական բնույթի արտաքին սպառնալիքները։ Այո՛, պետք է հասկանալ, որ առանց ինքնամաքրման, առանց տարբեր տեսակի չարիքներից ազատվելու անհնար է լինելու փրկել երկիրը։ Երբ խոսում ենք ճիշտ և հոգուն հարազատ գաղափարներ հնչեցնելու մասին, կարևոր է հասկանալ, որ կան մի շարք առանցքային բաղադրիչներ, որոնք պետք է հաշվի առնել։ Նախ, դա ժամանակի և վայրի գործոն է: Տարբեր ժամանակներում արտահայտված նույն միտքը կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ, ավելի շատ սպառնալիքներ ստեղծել, քան օգուտ տալ: Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ պետք է հրաժարվել ազգային գաղափարներից ու իղձերից կամ մոռացության մատնել դրանք, ամենևին էլ: Սա նշանակում է խուսափել այս գաղափարների շահարկումներից, առանց պատճառի նրանց անընդհատ օգտագործումից, ինչը կարող է նաև արժեզրկել դրանք։
Շատ կարևոր է նաև, թե ով է այդ գաղափարները հնչեցնում։ Իսկական հայրենասերներն ու պրոֆեսիոնալները, մարդիկ, որոնց սիրտն ու հոգին իսկապես ցավում է ժողովրդի և պետության համար, ամեն օր, ամեն ժամ անդադար չեն ճռռա իդեալներին իրենց նվիրվածության, ժողովրդի համար իրենց զոհաբերվելու պատրաստակամության մասին, անամոթաբար հրապարակայնորեն չեն գովազդի դա։ Այստեղ յուրաքանչյուրը պետք է իրեն մեկ հարց տա. Ով է այս գործիչը կամ գործիչները, ինչի է ուզում նա հասնել, գործնականում ինչպես են ապացուցել իրենց հավատարմությունն այս ամենին։
Ընդ որում, գործնականում նշանակում է գիտակցական կյանքի ընթացքում, այն աշխատանքում և այն ոլորտում, որտեղ նա իրեն դրսևորել է։ Մեր հասարակությունը համեմատաբար փոքր է, և շատ հեշտ է իմանալ, թե ով ով է։ Բացի այդ, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է հեռու մնանք բղավողներից ու պարծենկոտներից, ավելին, նման տարրերը պետք է հնարավորինս հեռու պահել պետական կառավարման համակարգից։
Այստեղ գլխավորն այն է, որ պարկեշտ մարդիկ այլևս չպետք է ամաչկոտ լինեն և չափից դուրս համեստություն ցուցաբերեն։ Մենք մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք, և հայրենասերները պետք է համախմբվեն, խարանել և չեզոքացնեն կեղծ մարգարեներին, դեմագոգներին և սրիկաներին։ Հայրենիքը լուրջ վտանգի տակ է, և նույնիսկ պասիվությունն այստեղ դավաճանության է հավասար»:
Ուկրաինայում և Եվրոպայում նացիստների դեմ պատերազմը նոր Հայրենական պատերազմ է, և հաղթանակն այդ պատերազում Ռուսաստանինն է լինելու, Տելեգրամի իր էջում գրել է ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նա այսպես մեկնաբանել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետևյալ հայտարարությունը․ «Ռուսաստանը սովոր է մինչև վերջ պայքարել, սովոր է գրեթե պարտվել, հետո բաց թողածը լրացնել։ Նա դա արել է Նապոլեոնի հետ կռվում, արել է Հիտլերի հետ կռվում։ Աբսուրդ է մտածելը, որ Ռուսաստանը պարտվել է պատերազմն Ուկրաինայում»։ Բորելն այս հայտարարության համատեքստում էլ ավելի կարևոր է համարել Ուկրաինային Արևմուտքի կողմից ռազմական օգնություն տրամադրելը։
«Ապրի, այնումենայնիվ, այդ Բորելը։ Հիշել է, որ մեր երկիրը հաղթել է Նապոլեոնին ու Հիտլերին։ Նկատի ունեցեք, որ նա անձամբ է այդ համեմատությունը տարել։ Համապատասխանաբար, «ուկրանացիստները» և Արևմտյան Եվրոպան Ռուսաստանի հետ կռվի մեջ մտածների անմիջական ժառանգորդներն են։ Նշանակում է՝ նրանց հետ պատերազմը նոր Հայրենական պատերազմ է, և հաղթանակն էլ մերը կլինի, ինչպես 1812-ին և 1945-ին»,-ի պատասխան Բորելի՝ հայտարարել է Մեդվեդևը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.