23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը 2013-2018 թթ. ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել է ՀՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության, սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովներին, այդ թվում (European Geosciences Union, 2023):
Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաեւ մեր տարածաշրջանում երկրաշարժերի վերջին ակտիվացումները հաստատում են իրենց հետազոտության արդյունքները:
«Մեր ինստիտուտում գործում է երկրաշարժերի նախազգուշացման լաբորատորիա, որտեղ հիմնական գիտական ուղղություններից մեկը սեյսմիկության տարածաժամանակային ուսումնասիրություներն են, այսինքն թե տարածության ու ժամանակի մեջ ինչպես է դրսեւորվում սեյսմիկ իրավիճակը: Դրա հիման վրա 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մշադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել ենք, որ Հայաստանում եւ հարակից տարածքներում, Տավրո-Կովկասյան տարածքում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, սեյսմիկության անոմալ դրսեւորումներ, որոնք մենք ներկայացրեցինք ԳԱԱ տարեկան հաշվետվություններում: Դրանք տպագրվել են 2019-ին: Դրանից հետո արդեն մաթեմատիկական, երկրաֆիզիկայի եւ գեոինֆորմատիկայի լաբորատորիայի գիտական խումբը կիրառելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդները ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնել, որոնց արդյունքում կարողացանք առանձնացնել կոնկրետ տարածքային անոմալ դրսեւորումների գրեթե բոլոր տարատեսակները, որոնք արտահայտվում են Տավրո-կովկասյան տարածքում:
Տավրո-կովկասյան սեյսմիկության լոկալ եւ ռեգիոնալ սեյսմիկության անոմալ դրսեւորումների վերաբերյալ մեր զեկույցը ընդունվեց եվրոպական հայտնի «European Geosciences Union» միջազգային համաժողովի կողմից: Համաժողովը լինելու է ապրիլին, մենք գրավոր ներկայացրել ենք աշխատանքը, որն ընդունվել է»,-ասաց նա:
Ջոն Կարապետյանը հավելեց, որ եթե համեմատեք իրենց 2021-2022 թվականների թույլ երկրաշարժերից բարձր երկրաշարժերի տարածաժամանակային ուսումնասիրությունները, կտեսնենք այս տարածաշրջանում երկրաշարժերի համախմբվածություն: «Այդ համախմբվածությունը հստակ երեւում է, երեւում է նաեւ Իրանի տարածքում: Եթե համեմատեք Թուրքիայում հետցնցումային պրոցեսի զարգացման ընթացքը, կտեսնեք, որ նույն ուղղությամբ է գնում ձգվածությունը: Հետցնցումային ընթացքը դեռ գնում է, որը կարող է տարիներ տեւել:
Թուրքիայի վերջին երկրաշարժի ժամանակ գրունտների արագացումների առավելագույն արժեքը կազմել է 2000 սմ/վայրկյան քառակուսի: Դա գրեթե 4 անգամ գերազանցում է հիմիկվա գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներում գոտիավորված արժեքները:
Հիմա լուրեր են տարածվում, որ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց Տավրո-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության անոմալ դրսեւորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ Իրանի տարածքում, Հայաստանի հյուսիսում՝ Ջավաքի տարածքում, արտահայտվել է նաեւ Շորժայի մասում, նաեւ Ադրբեջանի տարածքում: Պրոցեսը դեռ շարունակվում է:
Փաստորեն տեղի է ունենում երկրաշարժերի փոխկապակցվածություն եւ երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակի տեղաբաշխում: Մենք դա 2021-ից նկատում ենք»,-ընդգծեց նա:
Համեմատելով Սպիտակի երկրաշարժի հետ, Ջոն Կարապետյանը նկատեց, որ թեեւ մագնիտուդների տարբերությունը մեկ է, սակայն իր էներգիայով վերջին երկրաշարժը մի քանի անգամ մեծ է եղել Սպիտակի երկրաշարժից:
«Այստեղ մենք շատ կարեւոր խնդիրներ ունենք սեյսմոկայուն շինարարության առումով: Մենք սցենարներ պետք է ունենանք, օրինակ 5 մագնիտուդի դեպքում ինչ պատկեր կունենանք, 6-ի դեպքում, 7-ի դեպքում ինչ պատկեր կունենանք: Այդ սցենարների մեջ պարունակում է տվյալների մեծ բազա, բնակֆոնդ: Այն շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, այն շենքերը, որոնք ամրացվել են, այն շենքերը, որոնք նոր են կառուցվել: Պետք է անձնագրավորել այն շենքերը, որոնք խոցելի են»:
Հարցին, թե իրենք կարողանո՞ւմ են կանխատեսել կոնկրետ երկրաշարժի ժամանակը, նա պատասխանեց. «Իհարկե, մենք ասել ենք 2021-2025 թվականների տիրույթում: Կանխատեսումները լինում են երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ օպերատիվ կանխատեսում: Մեր դեպքում կանխատեսումները միջնաժամկետ են, կանխատեսվել է ոչ միայն ժամանակը, այլեւ էներգետիկ բնութագրերն են հաշվարկվել, որոնք այսօր հաստատվում են երկրաշարժերի տեսքով»:
Նրա խոսքով, Գյուլագարակում տեղադրված է միջազգային չափորոշիչներին համապատասխան մագնիսական դիտարան, որի օգնությամբ ստանում են իրական ժամանակում մագնիսական դաշտի փոփոխությունը. «Ես, օրինակ, ասում եմ, որ իմ չափումներով երկրաշարժ է սպասվում 4 մագնիտուդից բարձր: Դուք հարցնում եք՝ որ ժամին: Այդ հարցը կարիք ունի ուսումնասիրության: Երկրաշարժի տեղ, ժամ, էներգիա որոշելու հարցը չի լուծված»:
Ջոն Կարապետյանը նաեւ նշեց, որ Թուրքիայի այս երկրաշարժի հետցնցումային ձգվածությունը օվալաձեւ է, որը ներկայացված է իրենց քարտեզում եւ լրիվ համընկնում է. «Այս երկրաշարժի արագացման նման արագացում գրանցվել է 2011-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ, սակայն Ճապոնիայի երկրաշարժի մագնիտուդը ավելի մեծ էր: Բացի այդ, սեյսմոտեկտոնական պայմաններով դրանք տարբերվում են:
Բայց արագացումների տեսանկյունից տեսնում ենք 4 անգամ նորմատիվ արժեքները գերազանցող արագացում եւ ամբողջ Կփովկասի տարածքում էլ կան սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներ, որտեղ եւս տարբերությունները բավականին մեծ են ստացվում:
Եթե նայում ենք Տավրո-Կովկասն ամբողջությամբ, տեկտոնիկայի, երկրաշարժերի փոխկապակցվածությունից ելնելով մենք պետք է զգոն ու պատրաստված լինենք: Մենք պետք է ունենանք սցենարները, թե որ սցենարի դեպքում ինչ գործիքակազմ ենք օգտագործելու:
Տեսեք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ բնակֆոնդի քանի տոկոսը կորցրեցինք, եւ այդ երկրաշարժի ժամանակ փլված շենքերի նման շենքեր ինչքան կա Երեւանում: Այսինքն նույնիսկ ցածր մագնիտուդի դեպքում մենք կարող ենք ունենալ շատ լուրջ հետեւանքներ: Դրա համար պատկան մարմինները իրենց ձեռքի տակ պետք է ունենան սցենարներ, թե որ սցենարի դեպքում ինչ պետք է անել: Մինչեւ հիմա հետազոտություններ են իրականացվում, թե ինչու Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերն այդպես ոչ բնութագրական ձեւով փլվեցին: Այստեղ կարեւոր է շինարարության որակը»,-ընդգծեց նա:
Մասնագետն ընդգծեց, որ այս բոլոր տվյալները պետք էր հաշվի առնել նոր շենքերի կառուցման ժամանակ. «Եթե շենքերը նախագծելիս հաշվի առնեինք այդ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները, ապա մարդը երկրաշարժի ժամանակ ոչ թե պետք է շենքից փախչի, այլ մնա ապահով շենքում: Դա մենք տեսնում ենք Չինաստանում, Ճապոնիայում, այնտեղ շենքից չեն փախչում, շենքում իրենց ավելի վստահ են զգում: Մեր շենքերում որեւէ տեղ նշված չեն անվտանգ գոտիները, մինչդեռ դա պետք է լինի բոլոր շենքերում, հիմնարկներում»:
Թուրքիայում ուժգին երկրաշարժից տուժված նահանգներից Ադըյամանում քաղաքացիները վիրավորվել են նահանգապետի ծիծաղից։
Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Ադըյամանում երկրաշարժի հետեւանքով հարազատներին կորցրածները հավաքվել են Ադըյամանի նահանգապետարանում եւ պահանջել նահանգապետից զբաղվել իրենց խնդիրներով, ինչին ի պատասխան նահանգապետը սկսել է ծիծաղել։
Նահանգապետի ծիծաղը վրդովվեցրել է հավաքվածներին, ովքեր բղավել են, թե ինչի վրա է ծիծաղում նահանգապետը։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
մանրամասներ ներկայացնելով, թե Օհանյանի դեմ ովքեր են ցուցմունք տվել։
Հայտնել էինք, որ Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։
Օհանյանը մեղադրվում է ՊՆ հատուկ նշանակության հողամասերն այլ անձանց վաճառելու և դրանք հափշտակելու մեջ։ Ի դեպ, ըստ Վարդապետյանի, այդ հողամասերից մեկն օտարվել է հենց Գրիգորի Խաչատուրովին։
Դատախազը հայտնեց, որ Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով: Մասնավորապես` Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով, Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային 2 գործերի զննությամբ, «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ և այլն։
«Օհանյանի կողմից այդ արարքների կատարումը հաստատվել է նաև վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով»,- նշեց Վարդապետյանը:
Դատախազը հավելեց, որ Օհանյանը հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալ։ Միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի տեքստային տարբերակը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ
Այսօր մենք շատ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք: Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր թշնամիների գործողությունների, այլև Հայաստանի իշխանությունների վարած ապազգային քաղաքականության պատճառով։ Քաղաքականություն, որ լկտիացնում է Ադրբեջանին, ուժեղացնում Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, կասկածներ առաջացնում բարեկամ Իրանում, կազմաքանդում հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։
Մենք անվտանգային ու գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ ենք։ Ալիևի հանցավոր որոշմամբ մոտ 2 ամիս շրջափակված է Արցախը, և դա Պրահայում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման հետևանքներից է:
Ուշագրավն այն է, որ Արցախի շրջափակումից հետո Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ մեղադրանքների սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները և Գյումրիում ռուսական ռազմաբազան համարում սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Նրանք շարունակում են պառակտել մեր հանրությանը և ներքին թշնամանք տարածել։
Սիրելի՛ ժողովուրդ
44–օրյա պատերազմից և առաջ, և հետո Փաշինյանի թիրախում Հայկական բանակն է, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած հրամանատարներն ու քաղաքական գործիչները, Արցախն ամբողջությամբ։ Ցուցադրաբար խոսում էին կենցաղային բարեփոխումներից, միաժամանակ թուլացնում, կազմաքանդում բանակը։ Եվ դա էր պատճառը, որ պարտվեցինք պատերազմում, իսկ պատերազմից հետո Հայաստանից տարածքներ կորցրինք, մարդկային հսկայական կորուստներ ունեցանք, և մեր զոհված զինվորների մարմինները դեռևս թշնամու գրաված տարածքներում են։
Օրվա իշխանությունը բանակաշինությունը և բանակի վերականգնումը փոխարինել է իմիտացիաներով ու շոուներով, սակայն ոչ մի էական քայլ չի կատարել մեր սահմանների ամրապնդման, դիրքերի ամրացման, զինվորի կյանքը պաշտպանելու նպատակով։ Եվ եթե ինչ-որ բան էլ արվել է, ապա միայն մեր առանձին հրամանատարների, զինվորների ամենօրյա բարդ ծառայության շնորհիվ: Ասվածի խոսուն վկայությունն այն է, որ անգամ բյուջեով բանակի համար նախատեսված բազմամիլիարդ գումարներով չեն ապահովել համարժեք անվտանգություն։ Դա նշանակում է չգնված զենք, չիրականացված ինժեներական աշխատանքներ դիրքերում, անմխիթար կացարաններ, խոցելի զինվոր։
Վերջերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական դեպքը, որին զոհ դարձան մեր 15 զինծառայողները, ևս մեկ անգամ ցույց է տալիս օրվա իշխանության իրական վերաբերմունքը մեր զինվորների, բանակի, պետության նկատմամբ։ Իրենց հանցավոր քաղաքականությունը կոծկելու համար էլ որոշեցին դիմել փորձված մեթոդի և այլ մեղավորներ նշանակել: Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունների գնահատականները խլացնեն:
Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Նիկոլ Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։
Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։
Հարց է առաջանում՝ ովքե՞ր են մեղադրողները: Դրածո դատախա՞զը թե որոշ ազգակործաննե՞ր պետք է ինձ մեղադրեն ու հարցեր տան։ Խորհրդարանում ուզում են թատրո՞ն կազմակերպել, թող կազմակերպեն, բայց դա կլինի մեկ գավառական դերասանի՝ քպ-ի թատրոն: Մենք չենք մասնակցի դրան:
Կառավարությանը կցված դատախազությունը ոչ թե քրեական գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել, այլ անմեղության կանխավարկածի խախտումով՝ մեղադրական եզրակացություն, ինչն ապօրինություն է։
Ի դեպ, մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում։
Նախկինում պետության և բանակի գործընթացներն իրականացվել են մեր տնտեսական շահերի, բանակի օպտիմալացման, հնարավորությունների ավելացման նպատակով՝ երկրում գործող օրենքների, գնումների ընթացակարգերի պահանջների համաձայն՝ արդյունքում ունենալով մարտունակ բանակ և ամուր թիկունք:
Երկու խոսք նաև Արմեն Չարչյանի դեմ կարված գործի մասին, որի հիմքում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան թեման է։ Սրանք ուզում են ցույց տալ, թե իբր մարդասեր են, ցավում են մարդու մահվան համար։ Պատկերացնու՞մ եք՝ «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ նիկոլ դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը։ Փաշինյանի վարած քաղաքականությունը հազարավոր մահեր է բերել, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ դարձել են անտուն, և սրանք դեռ ուզում են մարդասեր երևալ։
Մի կողմ դնենք Չարչյանի դեմ անհիմն մեղադրանքը և անդրադառնանք հարցի այլ կողմի։ Եթե իրոք նիկոլենք անհանգստացած են «Հաց բերողով» ու իրենց համար մարդու կյանքն արժեք է, ապա ինչո՞ւ են 120 հազար հայի անտեսել Արցախում։ Ինչո՞ւ հաց չեն հասցնում Արցախում կտրոններով սննդամթերք ստացող մեր քույրերին ու եղբայրներին։ Փաշինյանի համար կիրթ ու կառուցողական Ալիևի հանցագործության պատճառով Արցախում մարդիկ են մահանում, շրջափակման արդյունքում երեխաներ են մնացել առանց կրթության ու տաքության: Ինչո՞ւ չեն մտահոգվում, թող հաց տանեն նրանց։ Սա ինչ երեսպաշտություն է: Իրականում այս մարդկանց ո՛չ «Հաց բերողի» մահն է հետաքրքրում, ո՛չ իրենց կողմից հպարտ որակված քաղաքացին։ Նրանց հետաքրքրում են աթոռն ու իրենց կաշվի փրկությունը։
Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար, մանավանդ որ վախենալու պատճառ չունեմ: Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, և ոչ թե իշխանության առաջ։
Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն, ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները։ Այդ ամենը չի կարող մեզ համար ավելի ծանր լինել, քան տեսնել Հայկական հաղթանակած բանակը այս վիրավոր, կոտրված վիճակում, ազատագրված Արցախը՝ նորից շրջափակված, թշնամու օղակի մեջ, և ադրբեջանական զինված ստորաբաժանումների դրոշները՝ Հայաստանի սահմաններից ներս:
Համոզված եմ, մեր ժողովրդին այլ հարցեր են հետաքրքրում, մեր երկիրն այլ օրակարգ ունի այսօր, և հենց այդ օրակարգից շեղելու համար այս պահին կեղծ հարցերը դարձնում են օրակարգային:
Հայաստան խմբակցությունն առաջիկայում մասնակցելու է բանակում առկա իրական խնդիրներին վերաբերող մեր նախաձեռնած հրատապ քննարկմանը։ Թող այսօրվա պաշտպանության նախարարը գա ու պատասխանի շատ կոնկրետ հարցերի։ Թող ասեն, թե ինչու են իրենց իշխանական աթոռները պաշտպանելու համար ծախսեր անում ու ոստիկանապետություն կառուցում, իսկ զինվորների համար տարրական պայմաններ չեն ապահովում, որ նրանք կրակի բերանում չհայտնվեն։ Թող գան ու պատասխանեն, թե ինչու են, հակառակորդի շահերը բացահայտ սպասարկելով, փաստացի վերացնում բանակը: Թող պատասխանեն՝ ինչու են բանակն արագորեն վերականգնելու փոխարեն խաղաղություն մուրում թշնամուց ու խաբում մեր ժողովրդին՝ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին կեղծ խոստումներով։ Ինչքան շատ են մուրում, այնքան մարդ ու տարածք ենք կորցնում։ Կամ ինչու են պարգևավճարներ ստանում բացարձակապես ձախողած տարվա ՝ 2022 թ.-ին հանձնած դիրքերի, թե զոհերի համար:
Ես պատրաստ եմ բանակի մասին բացատրական դասընթացներ կազմակերպել նրանց համար, բայց գիտեմ՝ բանակը կազմաքանդողներին այլ բան է հետաքրքրում։
Ես ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ Բանակին, Արցախին ու Հայաստանին: Բազմիցս ասել եմ, որ այսօր էլ պատրաստ եմ զենքը ձեռքիս կանգնել հանուն Հայրենիքի մարտնչող զինվորի կողքին ու կյանքս տալ: Սակայն ի՞նչ է ստացվում. սրանք եկել են ու իրենց արյունոտ ձեռքերով ուզում են դիպչել պատվիս: Թույլ չեմ տալու։
Եռաբլուրը մեր զավակների սառը շիրմաքարերով ծածկած իշխանությունն իրավունք չունի բանակի անուն տալ։ Այո՛, բանակում միշտ էլ եղել են թերություններ, մենք էլ ենք ասել այդ մասին, բայց հիմա մեզ մեղադրողներն ովքե՞ր են։ Սրանց ղեկավարած բանակն առանձնացավ 1991-ից հետո բոլոր նախագահների և պաշտպանության նախարարների ղեկավարած բանակներից: Սրանք մեր բանակի վրա պարտվածի խարան կպցրին: Սրանք մեզանից գողացան բոլոր տոները, մեր հաղթանակները, սրանք պղծեցին մեր Եռատոնը։ Սրանք Ադրբեջանին հաղթանակի օր պարգևեցին, իսկ մեզ թողեցին միայն սգո օրեր։
Հարգելի՛ հայրենակիցներ
Մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածները, Ալիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները, Հայաստանն ու Արցախն ուրացողները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության, օրինականության ջատագովներ։
Միջնորդությունը ջանասիրաբար ներկայացնող դատախազը ինչու չի ներկայացնում հենց դատաիրավական համակարգի բացթողումները պատերազմի ժամանակ, երբ համապատասխան օղակները մատը մատին չէին տալիս մարտի դաշտում և թիկունքում կարգ ու կանոն հաստատելու համար:
Եթե մեզ՝ ընդդիմադիր գործիչներիս, պատկերավոր ասած, դատ և քննադատություն է հասնում, ապա միայն այն բանի համար, որ դեռևս չենք կարողացել վռնդել այս ապազգային իշխանություններին, ինչը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Համոզված եմ, մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ազգային իշխանության ձևավորումն են, նոր որակի կառավարության կազմավորմամբ։
Ես համոզված եմ, որ միասնական ջանքերով դա մեզ հաջողվելու է։
Եվ կոչ եմ անում «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չմասնակցել իշխանության էժանագին ներկայացմանը: Թող անեն իրենց շոուն առանց մեզ։
Ես հաղթանակած բանակի գեներալ եմ։ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել»։
Թուրքական կառավարությունը մերժել է երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար երկիր Starlink ցանցի տերմինալներ ուղարկելու Իլոն Մասկի առաջարկը, հայտնում է Bloomberg-ը։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կառավարությունը երախտապարտ է նման առաջարկի համար, սակայն երկիրը բավականաչափ սարքավորումներ ունի, որպեսզի արբանյակային հաղորդակցություն ապահովի։
Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ 260 կգ կշռող մեծ թվով սարքերի տեղակայման հաշվին: SpaceX ընկերության տվյալներով՝ նա կկարողանա վայրկյանում 1 գիգաբիթ արագությամբ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել, որը համապատասխանում է 5G ստանդարտին։ 2019 թվականի մայիսից SpaceX-ն ավելի քան 3200 Starlink արբանյակներ է ուղարկել ուղեծիր։
Արցախի Հանրապետության խմբակցություններևը հանդես են եկել հայտարարությամբ․ «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:
Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:
Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ:
«Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։
Նշենք, որ ԱԺ–ում Լաչինի թեմայով լսումների ժամին իշխանական Գուրգեն Արսենյանն ասել էր, որ պետք է մտածել 3 մլն հայի մասին․ «Անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ, ո՞վ եք, արա, դուք, առաջնահերթությունները ճիշտ դրեք»։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը գրում է․
«Այսօր Թուրքիայի տարածքում տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է ալպհիմալայան սեյսմոակտիվ գոտում և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ: Ամենակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են: Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:
Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմիկ ծառայությունը 24 ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում»:
Եթե ԱՄՆ-ն կամ ՌԴ-ն իսկապես ցանկանային, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախի պաշարումը, ապա այն արդեն դադարած կլիներ։ Դրա համար բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգ Ի. Ալիևին՝ Կրեմլից կամ Սպիտակ Տնից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։ «Այն, որ այդ հեռախոսազանգը չկա, կարող է նշանակել մեկ բան. Մոսկվան ու Վաշինգտոնը կանաչ լույս են վառել Բաքվի ֆաշիստների առջև՝ Արցախի պաշարումն առայժմ շարունակելու համար։ Համաձայնեցրե՞լ են նրանք միմյանց հետ Բաքվին ցուցաբերվող իրենց աջակցությունը, թե՞ ոչ՝ հաստատ չգիտենք։ Դա կպարզվի շատ ավելի ուշ։ Համենայն դեպս, 2020 թ. 44-օրյա պատերազմն ու նրա արդյունքները ՌԴ-ի և Արևմուտքի (ներառյալ Թուրքիայի) միջև, ամենայն հավանականությամբ, նախապես համաձայնեցված էին։
Այնպես որ՝ վերջին 55 օրերի ընթացքում հայոց անթիվ-անհամար խնդրագրերն ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ՌԴ-ին, ՄԱԿ-ին և «համայն աշխարհին», խոշոր հաշվով, ժամանակի վատնում են եղել։ Հայկական հարցում «թղթի շերեփի» քաղաքականությունը միշտ էլ ցնորք է եղել, որովհետև թուրքերը, բացի ուժային գործոնից, ուրիշ բան չեն հասկանում։
Ամեն ինչ այլ ընթացք կստանար, եթե Բաքվում վերջնագրային հեռախոսազանգ ստացած լինեին ոչ թե Վաշինգտոնից կամ Մոսկվայից, այլ՝ քաղաքամայր Երևանից։ Եվ ոչ ուշ, քան 2022 թ. դեկտեմբերի 13-ին՝ Արցախի շրջափակման հաջորդ իսկ օրը։
Ավա՜ղ, Երևանն այժմ քաղաքական շոուների մի մեծ թատերաբեմ է, ոչ ավելին…
Տեսնես՝ մինչև ե՞րբ»,-գրել է նա։
«5-րդ ալիքի» հարզազրույցը ԵԽ պատգամավոր, ԵԺԿ խմբակցության անդամ, Ֆրանսուա-Քսավյե Բելյամի հետ։
«5-ր ալիք» – Արդեն երկու ամիս է Արցախի կյանքի ճանապարհը փակ է ադրբեջանական իշխանությունների հրահանգով։ Ինչպե՞ս եք դուք մեկնաբանում Ալիևյան ռեժիմի այս քաղաքականությունը։
-Ինչպես լիագումար նիստին եմ ասել, Ադրբեջանն ուզում է անել պետական ահաբեկչություն և հուսահատեցնել Արցախի խաղաղ բնակչությանը, որը ոչինչ չի խնդրում, բացի իր հողի վրա մնալու և ապրելու հնարավորությունից։ Եվ հիմնականում այն, ինչի համար Ադրբեջանը հող է նախպատրաստում, մենք շատ լավ տեսնում և լսում ենք։ Պարզապես պետք է լսել Ադրբեջանի ղեկավարներին, և ակնհայտ է էթնիկ զտումների միտում կա: Ադրբեջանը ոչ միայն ցանկանում է գրավել այս տարածքը, այլև ցանկանում է դուրս քշել այնտեղ ապրող մարդկանց, ովքեր ապրում են այնտեղ ոչ միայն այսօր, այլև դարեր շարունակ։ Կարծում եմ, որ մենք պետք է ակնհայտորեն դատապարտենք և բոլոր հնարավոր միջոցներով պայքարենք այս պետական ահաբեկչության դեմ։
«5-րդ ալիք» – Եվրոպական ինստիտուտները, հատկապես Եվրոպական Հանձնաժողովը կարծեք թե դիտորդի դերում են։ Կամ համակ լռություն է կամ էլ ավելին Եվրահանձնաժողողի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենը Ալիևի հետ էներգետիկ պայմանագրեր է ստորագրում։ Ուր մնացին եվրոպական արժեքները և ինչպես բացատրել այս երկակի չափանիշը։
-Անհնար է դա բացատրել, բացառությամբ որպես եվրոպական ոգու դավաճանության ձև: Եվրոպան պաշտպանում է մարդու իրավունքները և պարտավոր է դա անել։ Այն պաշտպանում է ԵՄ անդամ երկրներին կապող սկզբունքները, որոնք ժողովրդավարության, ազատության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներն են։ Այսօր մենք չենք կարող, կարևոր է ընդգծել այս անհամապատասխանությունը, ուժով դիմադրել ուկրաինացի ժողովրդին հպատակեցնելու և Ուկրաինային բռնակցելու Պուտինի փորձին՝ միևնույն ժամանակ չդատապարտելով պարոն Ալիևի ռեժիմը, որը նույնպես բռնապետական ռեժիմ է։ Պատրաստ է միջազգային իրավունքի բոլոր խախտումներին, ցանկանում է հարձակվել Լեռնային Ղարաբաղի, բայց նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որի ականատեսը եղանք շաբաթներ առաջ։ Այսքանից հետո ինչպես կարելի է Ադրբեջանին, մեջբերում եմ Եվրոպական Հանձաժողովի նախագահի ձևակերպումը, «հուսալի գործընկեր» համարել։ Սա հստակ անհամապատասխանություն է և պետք է ընդվզել։
«5-րդ ալիք» – Ռուսաստանի մասին նշեցիք, Ուկրաինայի օրինակով մենք տեսանք, որ ԵՄ-ն կարող է գործել իր բոլոր գործիքներով և մասնավորապես պատժամիջոցներով։ ինչու՞ մարդասիրական ճգնաժամերին արձագանքելու եվրոպական մոտեցումը նույնը չէ։ Այլ կերպ ասած Էլ ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի ԵՄ-ն բացի շատ մտահոգված լինելուց, լուրջ անհանգստացած լինելուց անցնի հստակ գործողությունների։
-Մի քանի հանգամանքներով կարելի է բացատրել։ Առաջին պատճառը, կարծում եմ այն զգացումն է, որ հատպակես հանձնաժողովում եվրոպացի առաջնորդները ունեն՝ ամեն գնով գազի նոր մատակարարումներ գտնել։ Ընդհանուր առմամբ կարծում եմ և միանգամայն վստահ եմ և այսօր թվերով դա տեսնում ենք՝ Ադրբեջանը ոչ միայն ներկրող է դարձել, այլ պատժամիջոցների շրջանցման հարթակ, որԵՄ-ն չվարանեց կիրառել Ռուսաստանի դեմ։ Հատկապես նավթի առումով, հստակ է, որ Ադրբեջանը փորձում է վաճառել ավելին , քան արտադրում է հենց ինքը։ Ինչը նշանակում է վերավաճառք, որի վրա աչք է փակվում։ Սրա վերաբերյալ Հանձաժողովին գրավոր հարցում եմ ուղարկել և դեռ պատասխանի եմ սպասում։ Երկրորդ պատճառը, որի մասին շատ է խոսվում, դա կոռուպցիայի ֆենոմենն է։ Այսօր Կատարգեյթի սկանդալի մասին է խոսվում, բայց շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը նույն ուղու վրա է և սա հենց այնպես չեմ ասում։ Լավ հիշում ենք, թե ինչպես փորձեցին Եվրոպայի խորհրդի ընտրվախ անդամներին կաշառել, որը բացահայտվեց և ծանր հետևանքեր ունեցավ։ Ինձ թվում է, այս կազմակերպված գաղտնի պայմանավորվածությունը շարունակվում է, որի դեմ միանշանական պետք է պայքարել։
«5-րդ ալիք» – Վերջերս Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա գալա ընթրիքին ելույթի ժամանակ hայտարարեց, որ Հայաստանի հակառակորդները նաև Ֆրանսիայի հակառակորդներն են։ Ականջին սա ինչ խոսք հաճելի է հնչում, բայց ի՞նչ է սա փոխում Արցախցու կյանքում, որը գրեթե երկու ամիս է զրկված է կենսական նշանակության ամեն ինչից։
-Ես մաս չեմ կազմում Հանրապետության նախագահի մեծամասնությանը և ես այս կառավարության կողմնակիցը չեմ, բայց չնայած սրան ուրախ եմ, որ Ֆրանսիայի կառավարությունը և այստեղ եվրախորհրդարանում նրան թիմակիցները ևս եզակիներից են, որ բարձաձայնում են խնդրի մասին և ասում, որ պետք է դատապարտել։ Այո երբեմն պետք է ավելի հեռուն գնալ, և չլինելով Մակրոնի աջակից, այդուամենայնիվ պետք է նշեմ, որ Ֆրանսիայի դիրքորոշումը շատ ավելի հստակ է, քան եվրոպացի մեր շատ գործընկերների։ Բայց, միանգամայն ճիշտ եք, պետք է հստակ քայլերի անցնել։ Վերջերս մի քանի զարգացումներ եղան, որոնց արդյունքները կարող ենք բարենպաստ համարել։ Օրինակ Եվրամիության կողմից դիտորդական առաքելության նորացումն ու ուժեղացումը։ Իհարկե շատ անհասկանալի էր, թե ինչու մի պահ դադարեց այդ առաքելությունը, բայց բարեբախտաբար նորից կյանքի կոչվեց, այս անգամ ավելի ընդլայնված։ Այն պահից սկսած ինչ այս առաքելությունը Հայաստանի տարածքում կյանքի կոչվեց, սահմանին հարձակումները գոնե քչացան, Ադրբեջանի նախկինում բազմապատկվող ագրեսիվ դրսևորումները, որ վիրավորների և զոհերի պատճառ էր դառնում հուսամ այս առաքելության շնորհիվ գոնե հիմա կզսպվի։ Միանգամայն ճիշտ եք, որ այս հիմնախնդրի շուրջ պետք է շտապ գործենք, քանի որ խոսքը գնում է բացարձակ հումանիտար ճգնաժամի մասին։ ԵՄ-ն պետք է անհապաղ հումանիտար անհրաժեշտ օգնություն ցուցաբերի և եվրոպացի առաջնորդներն էլ պետք է գնան ու տեղում տեսնեն այս արգելափակումն ու ամեն ինչ անեն, որ այն դադարի։
«5-րդ ալիք» – Որպես այս հաճելի խոսքերի ապացույց ինչո՞ւ չճանաչել Արցախի անկախությունը։ Ի՞նչն է խանգարում Ֆրանսիային դա անել։
-Ֆրանսիայի Սենատը թերևս շատ հստակ դիրքորոշում է որդեգրել, հատկապես Սենատի մեծամասնության խմբի նախագահի շնորհիվ Սենատն առաջինն էր Ֆրանսիայում, որ ճանաչեց Արցախի անկախությունն ու պետք է հետամուտ լինել, որ այս հարցին ցուցաբերվող աջակցությունն ավելի մեծանա։ Միանգամյան իրավացի եք, միակ հարցը, որ պետք է տալ այն է, թե ի՞նչ է փոխվում Արցախում ապրող բնակչի կյանքում այսօր, երբ նա այսօր այլևս գազ չունի, որ տաքան, դեղորայք չունի, որ ինքն ու իր ընտանիքը բուժվեն, որ շատ ընտանիքներ արդեն շաբաթներ է բաժանված են։ Այսօր մեկ հարցի պատասխան է պետք փնտրել, ինչպես վերացնել այս արգելափակումը։ Ըստ իս միայն մեկ ելք կա և դա պատժամիջոցն է, որը ոչ միայն պետք է օգտագործել, այլև հարցի բովանդակության կենտրոնում դնել։
«5-րդ ալիք» – Ադրբեջանը առարկում է, որ Ֆրանսիան հայամետ քաղաքականություն է վարում, հետևաբար չի կարող անաչառ միջնորդ լինել։ Ձեր արձագանքը այսպիսի առարկությանը։
-Ինձ միշտ ապշեցնում է, թե ինչպես է Ադրբեջանը մեղադրում այն բոլոր օրինազանցությունների մեջ, որ ինքն է անում։ Քանի անգամ է անձամբ ինձ հետ պատահել, երբ բարձրաձայնել եմ Լեռնային Ղարաբաղում պատերազմի օրերին տեղի ունեցածների մասին, երբ խոսել եմ Հայասանում տիրող սարսափելի վիճակի մասին։ Մեղադրանքներ, թե իբր ինձ վճարել են, որ ես կոռումպացված եմ։ Սա իհարկե բացարձակ անհեթեթ է, Ադրբեջանը մարդկանց մեղադրում է մի բանում, ինչում ինքն է մեղավոր։ Եկեք մի բան հստակեցնենք, մենք չեն սատարում Հայաստանին, որովհետև սատարում ենք որևէ համայնքի, մենք սատարում եմ Հայաստանին, քանի որ արդարության կողմնակիցն ենք, հոգում ենք ճշմարտության, փաստերի մասին։ Մենք հոգում ենք մեզ կապող ամենահիմնարար սկզբունքների անհրաժեշտ պաշտպանության մասին։ Հայ ժողովուրդը ցեղասպանություն վերապրած ժողովուրդ է և այս իրականությունը պետք է ակնհայտորեն ուղղորդի ԵՄ-ին, որն ինքն է ստեղծվել ցեղասպանության փլատակներից։ Պատասխանատվության զգացումը պետք է ուղղորդի, երբ ցեղասպանության զոհ դարձած այս ժողովրդին այսօր բացահայտորեն սպառնում է էթնիկ զտումը։ Եվրոպան իրավունք չունի լռել, այլապես կանարգի ինքն իրեն։ Այսօր արդարության ճամբարը, մարդկության հիմնարար իրավունքները պետք է Եվրոպայի գործողությունների կենտրոնում լինեն և պայքարի ընդդեմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել այս ամենաէական սկզբունքները։
«5-րդ ալիք» – Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները 2020 նոյեմբերից ի վեր հայտարարում են, որ Արցախի խնդիրը կարգավորվել է. Նրանք չեն թաքցնում, որ իբր այդ խնդիրը լուծվել է իրենց կողմից պատերազմի միջոցով։ Նախ, եթե այդպես է՝ դա չի՞ նշանակում որ միջազգային հարաբերություններում միայն բռնի ուժն է իշխում։ Երկրորդ, ըստ ձեզ, Արցախի հարցը, Արցախի հայկական ինքնությունն ու դիմագիծր պահպանելու հարցը լուծվա՞ծ է։ ինչպե՞ս էք դուք պատկերացնում այդ լուծումը
-Կփորձեմ հակիրճ պատասխանել։ Նախ պետք է նշել, որ այս հարցի վերաբերյալ պարոն Ալևի հայտարարությունները հակասում են իրար։ Մի կողմից ասում է հիմնախնդիրը լուծված է, մյուս կողմից արգելափակում է կյանքի կոչում, որը նշանակում է մտքում ուրիշ փուլ ունի և նույնիսկ իր համար խնդիրը լուծված չէ։ Երկորդ հերթին, պետք է երբեք թույլ չտալ, որ ուժի կիրառումը գործի որևէ խնդրի կարգավորման մեջ, որում միայն դիվանագիտությունը պետք է գործի։ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ դիվանագիտական ձևաչափ կար, Մինսկի խումբը, որը երկխոսության հնարավորություն էր Հայաստանի և Արցախի ապագայի հարցով շահագրգռված մեծ տերությունների միջև, բայց այս ձևաչափն ուղղակի խարխլվել է միակողմանի ռազմական միջամտությամբ, որը մենք երբեք չպետք է թույլ տանք, որ հաղթի։ Հակառակ դեպքում մենք ընդունում ենք, որ ուժը գերակայում է իրավունքից, և որ բռնությունը կարող է վերջին խոսքն ասել միջազգային հարաբերությունների բնականոն միջոցների դեմ։ Վերջին կետն ըստ իս այն է, որ պետք է շատ հստակ ասել, ես դա ասում եմ այստեղ իմ բոլոր գործընկերներին, ովքեր ինձ բացատրում էին Արցախի պատերազմի ժամանակ, որ ի վերջո դա այնքան էլ լուրջ հարց չի, քանի որ տարածքային հակամարտություն է և հասկանալի էր, որ այն լուծվելու է բռնությամբ։ Ես նրանց շատ հստակ ասացի, որ ընդունելով դա՝ նրանք նախադեպ են ստեղծում Ուկրաինայի պատերազմի հետ կապված։ Բայց ես նրանց ասացի նաև, որ վտանգվածը Լեռնային Ղարաբաղի ապագան չէ, քանի որ վտանգվածը Հայաստանի ապագան է։ Սա հենց այն հնարավորությունն է, որ Հայաստանը գոյություն ունենա, իսկ հայ ժողովուրդն ապրի սեփական հողի վրա։ Լեռնային Ղարաբաղի հետևում իրականում վտանգ կա ամբողջ Հայաստանի համար։ Մենք չենք կարող տարանջատել երկու պատճառները, և նրանք, ովքեր ցանկանում են մեզ բացատրել, որ Հայաստանի ապագան երաշխավորելու համար պետք է զիջել Լեռնային Ղարաբաղի հարցում, չեն գիտակցում, որ իրականում զիջելով՝ վտանգում են իրականությունը. հայ ժողովրդի ապագան հենց Հայաստանի Հանրապետության հողի վրա. Մենք շատ լավ տեսանք Ալիևի վերջին ագրեսիան հայկական տարածքի դեմ։ Շատ կարևոր է կրկնել, որ մենք իրավունք չունենք ընդունելու, որ բռնությունը կարող է գերակայել օրենքին: Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ. Այն պետք է կարողանա ևս մեկ անգամ առիթ դառնալ պահանջկոտ դիվանագիտական երկխոսության համար, որը սկզբունքորեն հրաժարվում է ցանկացած տեսակի բռնությունից։ Ասենք նաև շատ հստակ, նրանք, ովքեր միակողմանի բռնության գործողություններ են նախաձեռնել, նրանք, ովքեր այսօր դեռ մեղավոր են այս պետական ահաբեկչության մեջ, լինեն պարոն Ալիևի ռեժիմում, դրա հեղինակները, թե հանցակիցները, մի օր ստիպված կլինեն միջազգային քրեական արդարադատության առջև պատասխան տալ իրենց գործողությունների համար: Կարևոր է, որ Եվրոպան պահպանի այս հաստատակամության ուղերձը: Բռնությունը չի կարող հաղթել, և մի օր, պարոն Ալիև, մի օր արդարությունը հաղթելու է։
Հայաստանի իշխանությունները կուլիսներում քննարկում են Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանության ճանաչման հնարավորությունը՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնություններից հրաժարվելու դիմաց։ Արեւմուտքում նույնպես կողմ են կարգավորման փաթեթային տարբերակին։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին, ասաց Ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։
«Իսկ ահա ռուսական տարբերակն իր էությամբ փուլային է։ Ըստ այդ տարբերակի՝ այսօր անհնար է հասնել Արցախի կարգավիճակի հարցի այնպիսի լուծման, որը ելնում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, ուստի հարցը պետք է հետաձգել մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ժամանակաշրջանը։ Սա Հայաստանին ավելի է ձեռնտու է, քան փաթեթային լուծումը»,- կարծում է փորձագետը։
Նա բացատրեց, որ այս մոտեցումների տարբերությունը նաեւ միջնորդի ընտրության մեջ է։
«Փաթեթային տարբերակի ընտրությունը ենթադրում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու գործընթաց, որը կարող է Մոսկվայի կողմից կոշտ հակազդեցության սպառնալիք ստեղծել։ Բայց կպաշտպանի՞ արդյոք դա Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի հավանական ագրեսիայից»,- հռետորական հարց տվեց քաղաքագետը։
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են 40 տոկոսով, Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունն էլ ավելի է խախտվել՝ ոչ հօգուտ Երեւանի։
«Այս դեպքում ամեն ինչ կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, որը շահագրգռված է հայկական Արցախը պահպանելու հարցում, թեեւ Մոսկվան չի կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ դա կբերի Թուրքիայի հետ բախման»,- ընդգծեց Գրիգորյանը։
Միաժամանակ փորձագետը մտահոգություն հայտնեց Ալմաթիի հռչակագրին հղումներ անելու եւ միայն 29 800 քառակուսի կիլոմետրը պաշտպանելու պատրաստակամության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.