23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրն երկրաշարժից հետո ընդունել է 95 երկրների օգնության առաջարկը։ Աշխատանքներում ներգրավված է գրեթե 6,5 հազար օտարերկրյա փրկարար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնել են նախարարությունից։
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը գնահատել է, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի ֆինանսական կորուստները մոտավոր կազմել են 4 միլիարդ դոլար։
Վերջին տվյալներով, փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 12 873 մարդ, տուժել է 62 937 մարդ։
Հիշեցնենք, Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, հիմք ընդունելով վարույթում առկա բավարար փաստերի համակցությունը, 2023 թվականի փետրվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտային տնտեսության վարման համար, միաժամանակ պարտավոր լինելով կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը, հետևել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, պարտավոր լինելով սահմանված ժամկետներում անցկացնել ստուգումներ նյութական միջոցների առկայության համար, ըստ հրամանի զեկուցել վաշտային տնտեսությունում բացահայտված այն բոլոր թերությունների մասին, որոնք հնարավոր չէ վերացնել սեփական ուժերով և միջոցներով, կազմակերպել և ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով նշված պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում` անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ: Այս արձանագրմամբ հանդես է եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ այս հայտարարությունը սենսացիոն է մի քանի դրվագներով։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն:
Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ:
Այս հայտարարությունը սենսացիոն է մի քանի դրվագներով.
1. Մեզ երկար ժամանակ հրամցնում էին, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանին ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու, Հայաստանի անվտանգությունն ամրացնելու, ադրբեջանական հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար:
Փաստորեն՝ գալիս են, որպեսզի հակառակը տեսնեն ու համոզվեն, որ մենք ՝ հայերս, չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա:
2. ԵՄ առաքելությանը վերագրել այդ թվում ռուսական զորքի շարժերը դիտելու և արձանագրելու ֆունկցիան աշխարհաքաղաքական կատարյալ աղետ է, որ հնչեց Նիկոլ Փաշինյանի շուրթերով:
Փաստորեն, ըստ Նիկոլի, գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար:
Սրան ավելացրեք նաև երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Եվրոպական առաքելությունը փաստացի Ադրբեջանի համար այդ առաքելությունը պիտի նույնպես շահավետ լինի։
Հիշեցնեմ նաեւ Խորվաթիայի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունը, որ ԵՄ առաքելությունը ստատուս-քվոն որեւէ կերպ չի երաշխավորելու և կհասկանաք, թե նիկոլենք հերթական ինչ գարշահոտ աջաբսանդալ են եփում մեր գլխին աշխարհաքաղաքական նման փնթի խաղերով»:
1999 թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի Քոջաելի նահանգում տեղի ունեցավ Թուրքիայի պատմության ամենաաղետալի երկրաշարժերից մեկը՝ Գյոլջյուքի կամ Իզմիթի երկրաշարժը. երկրաշարժին զոհ դարձավ մոտ 20 հազար (տարբեր հաշվարկներով 25 հազար) մարդ, 50 հազար մարդ վիրավորվեցին, հարյուր հազարավորները մնացին անօթևան։
Իզմիթի (Նիկոմեդիա) երկրաշարժը, բացի աղետալի հետևանքներից, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ. մեկը մյուսին հաջորդող և տնտեսական քաղաքականությունը ձախողող թուրքական կոալիցիոն կառավարությունների վարկանիշն էլ ավելի ընկավ, երբ իշխանությունները ձախողեցին երկրաշարժից անմիջապես հետո առաջին օգնության և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը։ Բացի այդ, պարզվեց, որ բազմաթիվ շինություններ կառուցվել էին շինարարական սխալներով՝ առանց հաշվի առնելով սեյսմակայունությունը։
Արդյունքում դրան հաջորդած 2002 թ. արտահերթ ընտրություններում Էրդողանը, ում ավելի վաղ բանտարկել էին և արգելել զբաղվել քաղաքականությամբ, և իր նորաստեղծ Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթում են և ցօրս միանձնյա ղեկավարում Թուրքիան:
Կարելի է համեմատություն անցկացնել Իզմիթի երկրաշարժի և 2023 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած կրկնակի հզոր երկրաշարժերի միջև՝ Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա ունեցած և ունենալիք հետևանքների առումով:
Այսպես վերջին տարիներին Թուրքիայի գահավիժող տնտեսական ցուցանիշների, լիրայի արժեզրկման, բնակչության կողմից հիմնականում չընդունվող ռազմական անմիջական գործողությունների, Էրդողանի անսասան հեղինակության անկման կողքին կարելի է նաև դնել նաև այն, որ այս վերջին երկրաշարժը, ինչպես նաև դրան նախորդած մի քանի այլ` ոչ հուժկու, բայց ավերածությունների հանգեցրած երկրաշարժերը, ցույց տվեցին Էրդողանի կառավարման տարիներին «շինարարական բումի» պատկերը: Չնայած թուրքական շինարարական կազմակերպությունների ու դրանց արտադրանքի գովքին` երկրաշարժը ցույց տվեց ամբողջ աշխարհում հայտնի թուրքական արտադրանքի անորակությունը:
Բացի այդ, երկրաշարժից հետո թուրքական ընդդիմադիր կամ արևմտյան ԶԼՄ-ների նյութերը հիմնականում ողողված են իշխանություններից բնակչության դժգոհությամբ, երբ բազմաթիվ բնակավայրեր մատնվել են անուշադրության` չնայած բնակիչների` օգնության կոչին (տեսանյութերը` մեկնաբանությունում):
4 ամիս հետո` մայիսի 14-ին, Թուրքիայում նախատեսված է նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որի անցկացումը կամ հետաձգումը ոչ մի կերպ ձեռնտու չէ իշխանություններին:
Ա. Եղիազարյան
Ադրբեջանը կրկին փակել է Հայաստանից Արցախը մտնող գազատար խողովակը։ Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը խափանել է 7 անգամ՝ ընդ որում այս վիճակագրությունը չի արտացոլում ամբողջ պատկերը, քանի որ դրա հետևանքով բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում։ Սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն է։ Այդ մասին Կառավարության նիստի աշխատանքներից առաջ իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր 27 անգամ էլ ԼՂ գազատամակարման խողովակի նորմալ աշխատանքն է խափանել Ադրբեջանը՝ պարբերաբար մեծացնելով ու փոքրացնելով գազի ծավալը։
«Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի ոկղմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ԼՂ-ում իրական բնապահպանական խնդիրների է հանգեցրել։ Քանի որ Ադրբեջանը խափանել էր նաև Հայաստանից Արցախ մտնող էլեկտարական գծի աշխատանքը, ԼՂ իշխանությունները ստիպված են օրական 6-10 ժամով հովհարային անջատումներ իրականացնելլ ։ Մարդիկ ստիպված են փայտ օգտագործել տները տաքացնելու համար։ ՈՒ քանի որ ԼՂ-ում ձյուն է տեղացել և գիշերը մինչև -5 աստիճան իջնում է ջերմաստիճանը, ստիպված անտառներ են կտրտվում։ ։ Սա ևս մեկ անգամ հօդս է ցնդեցնում Ադրբեջանի, իբր, բնապահպանական նպատակները, քանի որ նրա կողմից միջանցքի ապօրինի շրջափակումը, որ տևում է արդեն 60 օր, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի»,-շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը կրկին նշեց, որ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու՝ ԼՂ բնակչության կամքը։ Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի այս սադրիչ ու ագրեսիվ գործողությունների վրա միաջզգային հանրության ուշադրությունն է՛լ ավելի կենտրոնացնելու համար պետք է ավելի շատ ջանք թափել։
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականը և պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության առաջադրումը հորդորում է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը պետական կառավարման համակարգում մշտական գործընթաց է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղաջանյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում Խանդանյանի թեկնածության քննարկմանը՝ հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած հարցերը:
«Նախ ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության ծրագրում որդեգրած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` խաղաղության օրակարգը: Եվ պատրաստվում եմ այսուհետ ևս իմ հնարավորությունների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այս օրակարգին: Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական կառավարման համակարգում, և որևէ սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է»,-ասաց Աղաջանյանը:
Նա վստահություն հայտնեց, որ Սարգիս Խանդանյանի մոտ լավագույնս կհաջողվի այդ կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահերի՝ կոչ անելով կողմ քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:
Ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրեդեհից տուժածների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ»,- ասաց Նորիկյանը։
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա։
«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ»,- ասաց նա։
Իսրայելի միջազգային i24NEWS հեռուստաընկերությունը հունվարի 27-ին հեռարձակեց մի հաղորդում, որը գովաբանում էր Ադրբեջան-Իսրայել ռազմական հարաբերությունները և նսեմացնում Հայաստանին ու Իրանին: Անցյալ շաբաթ հրապարակել էինք հաղորդման 1-ին մասը։ Ահա երկրորդ և վերջին մասը։ Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.
Իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը հաղորդում է. «Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական հարաբերությունները րոպե առ րոպե սերտանում են։ 2016-2020 թվականներին Բաքվի զենքի, անօդաչու սարքերի և էլեկտրոնային համակարգերի 69 տոկոսը գնվել է Իսրայելից։
Իսրայելական ռազմանյութերի գրեթե մեկ հինգերորդը արտահանվել և ուղարկվել է նախագահ Ալիևի երկիրը։ Ռոման Գուրևիչը Բաքվում ծնված իսրայելցի քաղաքական վերլուծաբան է։ Նա շեշտը դնում է երկու երկրների հարաբերությունների վրա. «Իսրայելում մեր վառելիքի 40 տոկոսը վերցնում ենք Ադրբեջանից։ Ադրբեջանն օգտագործում է մեր տեխնոլոգիան, և մենք ունենք ընդհանուր շատ կարևոր ռազմավարական հարցեր։ 20-րդ դարի սկզբին Բաքուն արդեն նավթի արդյունահանման համաշխարհային մայրաքաղաքն էր։ Մեկ դար առաջ աշխարհում նավթի կեսն արտադրվում էր Ադրբեջանում։ Բացի այդ, 1930-ականների կոմունիստական ժամանակաշրջանում բռնապետ Իոսիֆ Ստալինը որոշեց արտադրությունը հասցնել առավելագույն մակարդակի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հիտլերի ծննդյան տորթը կասկածի տեղիք չէր տալիս [«Կասպից ծով» գրված էր նրա տորթի վրա]։ Նպատակն էր՝ նվաճել Կասպից ծովը և տորթի վրայի բալը` Բաքուն: Նացիստները չհաջողեցին։ Դա ևս նպաստեց դաշնակիցների հաղթանակին, քանի որ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի նավթի 75 տոկոսն գալիս էր Ադրբեջանից»։
Իսրայելցի լրագրողը շարունակեց. «Բաքվի կառավարությունը պնդում է, որ Իսրայելի հետ իր դաշինքը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Բայց Այաթոլլահի վարչակարգի համար շատ դժվար է տեսնել, թե ինչպես է մահմեդական մեծամասնություն ունեցող և ամբողջովին շիա երկիրն այդքան խորը կապեր պահպանում հրեական պետության՝ Իրանի ամենաատելի թշնամու հետ»: Իսրայելի նախկին նախարար Էֆրեյմ Սնեհը հավելեց. «Մենք ուժեղ անկախ, աշխարհիկ Ադրբեջանի կողմնակիցն ենք։ Եվ սա է հիմքը, թե ինչու ենք մենք միասին։ Այդ առումով սա շատ կարևոր է․ նավթը՝ Ադրբեջանից Իսրայել, պաշտպանական սարքերը մեզանից՝ նրանց։ Շատ կարևոր է։ Իսկ մենք ավելի շատ ենք ներգրավված՝ մարդիկ մարդկանց հետ, մշակութային հարաբերությունները։ Բայց հիմքը էներգիան ու պաշտպանությունն է»։
Հաղորդավարն այնուհետև ասաց. «Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևը [Հեյդարը չի եղել առաջին նախագահը], ներկայիս նախագահի հայրը, որոշեց դաշինք կապել Իսրայելի հետ, որը մնում է մինչ օրս, իսկ Թեհրանը մնում է որպես ընդհանուր հակառակորդ: 2016 թվականին իսրայելական զենքի վաճառքը գնահատվել է 2.85 միլիարդ դոլար։ Նախագահ Ալիևը որոշել է, որ նախկին Խորհրդային Հանրապետությունը կդառնա առաջին շիա մահմեդական պետությունը, որը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Իսրայելում։ Վերջին շաբաթների ընթացքում Բաքվի գաղտնի ծառայություններին հաջողվել է քանդել մայրաքաղաքում իրանական լրտեսական ցանցը։ Թեհրանից երեք գործակալ տեղեկություն են ստացել տեղի մի քանի քաղաքացիներից, որոնց հետ հանդիպել են գաղտնի հեռախոսով։ Իրանական կողմը պարբերաբար վճարում էր նրանց ծառայությունների դիմաց։ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները պնդում էին, որ այս ցանցի վերջնական նպատակն է արմատականացնել երկիրը և նպաստել Իսլամական պետության ստեղծմանը` հետևելով Այաթոլլահի օրինակին: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ կրոնը նման է սառցալեռան, դրա մեծ մասը թաքնված է ջրի տակ»։ Գուրևիչը հավելեց. «Երկրորդ պատերազմը տեղի ունեցավ երկու տարի առաջ՝ 2020 թվականին, երբ հայ զինվորները սպանեցին ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաների [11-րդ սուտը]։ Արդյունքն այն է, որ Ադրբեջանը արձագանքեց և ազատագրեց գրեթե բոլոր գրավյալ տարածքները։ Երբ հայերը գրավել էին Ադրբեջանը, իրանցիները Հայաստանին չէին սպառնում։ Հիմա նրանք որոշեցին սպառնալ Ադրբեջանին [12-րդ սուտը]՝ տարածքն ազատագրելուց հետո։ Դա շատ տարօրինակ բան է և շատ տարօրինակ դաշինք… Ադրբեջանն ավելի ուժեղ է այս հաղթանակից հետո՝ շնորհիվ Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման։ Իրանցիները ճնշման տակ են։ Հարևանների միջև լավ կապեր հաստատելու փոխարեն Իրանը խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար»։
Հաղորդավարը շարունակեց. «Ղարաբաղի ավերված շրջաններում Բաքվի կառավարությունը փորձում է վերաբնակեցնել հազարավոր փախստականների։ Այդ իսկ պատճառով նրանք կառուցում են առաջին «խելացի քաղաքները», որոնք դեռևս փորձնական նախագծեր են։ Հայաստանի հետ պատերազմի հետևանքով փախստականները տեղավորվում են ամբողջությամբ ավերված տարածքներում։ Խնդիրներից մեկը սահմանամերձ տարածքների ամբողջությամբ ականապատված լինելն է։ Հատուկ բանակի ստորաբաժանումները և քաղաքացիական ընկերությունները փորձում են հողը մաքրել ական-ծուղակներից, բայց սա անվերջանալի աշխատանք է…»:
Հաղորդավարը եզրակացրեց. «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկու զինված հակամարտությունները գոյություն ունեն փխրուն զինադադարի պայմաններում: Եվ կան մարդիկ, որոնք ասում են՝ երկուսը չեն լինում առանց երրորդի։ Բայց այս լարված իրավիճակը ավելի է բարդանում Իրանի միջուկային մրցավազքով, որն ավելի քան երբևէ մոտ է միջուկային ռումբ ստեղծելու համար բավարար ուրան ունենալուն: Իրանի համար իր սահմանին որպես Ադրբեջանի դաշնակից իսրայելական գործակալներ ունենալը նման է դանակը կոկորդին դնելուն։ Մյուս կողմից, հրեական պետությունն ամեն ինչ կանի, որպեսզի այաթոլլաները չկատարեն իրենց բնաջնջման սպառնալիքները: Դա նման է երեք հոգով բիլիարդ խաղալուն, եթե ոչ ավելին»:
Վավերագրական ֆիլմն այստեղ ավարտվեց։ Այնուհետև, հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը, ուղիղ եթերում հարցազրույց տվեց իսրայելական հեռուստաալիքին: Ցիմերմանն ասաց. «Կարծում եմ, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև այս հզոր դաշինքի պատճառը իսկապես Իրանն է: Սա իրոք կարևոր է։ Սա ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։ Կարծում եմ, որ [Ադրբեջանի] դեսպանատան բացումը [Իսրայելում] շատ երկար գործընթացի արդյունք է։ Սա նաև միջոց է Թեհրանին ասելու՝ «տղե՛րք, մենք նոր դաշնակից ունենք»: Վերջին տարիներին մենք նոր ընկեր ենք ձեռք բերել, բայց ուզում ենք գնալ մինչև վերջ…»: Եվ սա ինչ-որ առումով ուղերձ է իրանցիներին, բայց նաև Իսրայելին ասելու, որ նրանք ավելին են ուզում: Նրանք ցանկանում են ավելի շատ հարաբերություններ: Կարծում եմ՝ նրանք բարելավել են իրենց ռազմավարական դիրքերը աշխարհի իրենց հատվածում, ինչը բավականին խնդրահարույց է։ Ես եղել եմ Ադրբեջանի և Իրանի միջև 700 կիլոմետրանոց սահմանին և շատ բան եմ տեսել իրանական կողմը։ Եղել են վարժություններ և զորավարժություններ, որոնց մասին ես խոսել եմ հաղորդման մեջ, դրանք շատ սպառնալից են Ադրբեջանի համար։ Ուստի նրանք ցանկանում են Իսրայելը որպես բարեկամ։ Եվ դա հենց այն է, ինչ կատարվում է հիմա»:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանն մտահոգ է «հզոր թշնամի Իրանի» մասին, Ցիմերմանը պատասխանեց. «Իհարկե։ Նրանք շատ մտահոգված են։ Եվ ես կարծում եմ, որ նաև Հայաստանի դեմ վերջին 30 տարում նրանց ունեցած այս երկու պատերազմները նպաստել են Իսրայելի հետ այս դաշինքին։ Որովհետև 30 տարի առաջ, երբ նրանք պատերազմել են, ռուսները սատարել են հայերին [13-րդ սուտը], և նրանք պարտվել են։ Նրանք կորցրել են իրենց տարածքի 20 տոկոսը [այն շատ ավելի քիչ էր, քան 20 տոկոսը], ինչը անհավատալի է, քանի որ դա նման է Լիբանանի 10 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքի՝ Իսրայելի կեսին: Նրանք կորցրեցին այն, և ասում են, որ մեկ միլիոն ադրբեջանցի [մեկ միլիոնից շատ քիչ էր] դարձավ փախստական։ Այսպիսով, երկու տարի առաջ, երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, նրանք հաղթեցին իսրայելական տեխնոլոգիայի շնորհիվ։ Կարծում եմ՝ իսրայելական ռազմական սարքն օգնեց նրանց հաղթել իրենց թշնամիներին, տվյալ դեպքում՝ Հայաստանին։ Բայց նրանք ունեն նաև իրանական սպառնալիքը։ Այսպիսով, նրանք պատգամ ուղարկեցին Իրանին՝ ասելով. «Հիմա մենք ունենք նոր տեխնոլոգիա, ունենք Իսրայել»։ Ադրբեջանի նախագահը նույնիսկ իսրայելական անօդաչու թռչող սարքով լուսանկար է տեղադրել։ Ինչ-որ առումով դա հոգեբանական պատերազմ է, որը ցույց է տալիս, որ այս դաշինքն իսկապես խորն է ու կարևոր։ Նրանք վճռական են Իսրայելի հետ իրենց հարաբերություններում»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Տղավարի ես պատասխանում, ըստ քեզ՝ դավաճանություն եղել է, թե ոչ, սպաները ձեզ դավաճանել են, թե չէ, երբ թողել ու փախել են։ Այս մասին Իշխան Վահանյանի գործով դատական նիստին ասաց զոհված Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը՝ դիմելով վկային։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։
Առաջին վկան՝ Կարեն Աբրահամյանը, որն Արցախյան երրորդ՝44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 2.5 ամսվա ծառայող, իր ցուցմունքում, ներկայացնելով Խուռհատ սարից նահանջի հանգամանքները, պատմեց, որ վաշտի հրամանատարն իրենց հրաման էր տվել՝ սար բարձրանալու, դիրքավորվելու և պաշտպանության անցնելու, ողջ անձնակազմով են եղել։ Իշխան Վահանյանին տեսել է Խուռհատ սարում՝ իրենցից ներքև ընկած հատվածում, մոը 200 մ հեռավորության վրա։
«Դիրքավորվել ենք։ Այնտեղ մնացել ենք երկու օր, հետո հարձակվեցին մեր վրա»,- նշեց վկան՝ պատմելով, որ երեկոյան հարձակվել են իրենց վրա և՛ օդային հարվածներով, և՛ հետևակով, ընկել էին շրջափակման մեջ, հետո՝ նահանջի հրաման ստացել, իջել, իսկ թե ով է տվել նահանջի հրամանը՝ չգիտի, չի կարող ասել.
«Հետո իջանք սարից, մեզ ուղեկցեցին Թութակներ՝ Հադրութում է, ինչ-որ պոստի անուն է։ Հետո գնացինք, էլի ինչ-որ շրջափակման մեջ ընկանք, մեր սպային խփեցին՝ Մուրադյան Հովհաննես»։
Խուռհատ սարից նահանջելիս իրենց հետ հրամանատարներից եղել են Վազգեն Վարդանյանը, Հովհաննես Մուրադյանը։
Մեղադրող Գևորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Վազգեն Վարդանյանը կամ ինքը վիրավորում չեն ստացել, իսկ Հովհաննես Մուրադյանը՝ ստացել է, վկան պատասխանեց. «Մուրադյան Հովոն ավելի առաջ էր, իրեն այդտեղ խփեցին ավտոմատով»։ Վկայի խոսքով՝ չի իմանում, թե ինչպես ստացվեց, որ բաժանվեցին։ Պատասխանելով տուժողի իրավահաջորդի հարցին՝ վկան նշեց, որ Խուռհատ սարից դեպի Վանք գյուղ նահանջելուց հետո ինը հոգով են եղել կապույտ դարպասներով տան մեջ, վիրավորներ ունեցել են, երկու վիրավոր մահացել է։
«Իմ տվյալներով՝ 9-ը չեք եղել, գյուղում շատ եք եղել՝ 32 հոգի։ Այսինքն՝ ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ գոնե այդ երկու ամենածանր վիրավորներին հանեք դուրս՝ 32 հոգով, իմ տղան 12 ժամ ապրեց, արնաքամ եղավ»,- ասաց տուժողի իրավահաջորդը՝ դիմելով վկային, ինչին արձագանքելով վերջինս նշեց, որ վիրավորներին տարել են, իսկ Նարեկ Ղազարյանը զոհվել է տան մեջ՝ հենց իր ձեռքերի մեջ։
Զոհված Նարեկ Ղազարյանի հայրը, շարունակելով հարցադրումները, նշեց, որ գոնե մարմինները հանեին, ինքը 5-6 ամիս որդու մարմինը չփնտրեր։
«Տղավարի ես պատասխանում, ըստ քեզ՝ դավաճանություն եղել է, թե ոչ։ Տղավարի պատասխանի՝ սպաները ձեզ դավաճանել են, թե չէ, երբ թողել ու փախել են։ Աստծուն ես պատասխան տալու»,- նշեց ծնողը, ինչին ի պատասխան վկան ասաց, որ տան մեջ սպա չի եղել, իրենց հետ եղել էր Հովհաննես Մուրադյանը, որը զոհվել էր։
«Պատերազմը վերջացավ, անցավ գնաց, լավ ձեր մեջ մարդկային խիղճ չկա՞ր, որ գայիք մի օր մի ծնողի դուռը թակեիք, ասեիք՝ ձեր ցավը տանենք, որ այսօր կանք՝ ձեր տղերքի շնորհքն է։ Ես ասել եմ ու կասեմ՝ այն զինծառայողը, այն սպան, որը կարողացել է զինվորի կյանք փրկել, չի փրկել՝ դավաճան է»,- ասաց Գեղամ Ղազարյանը։
Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք տանը գտնվելու այդ մեկ օրվա ընթացքում իրենց մտքով չի՞ անցել, որ կարելի է հեռախոսով տեղեկացնել, ինչին արձագանքելով վկան նշեց՝ հեռախոսի կապ չի եղել, մարտկոցներն էլ լիցքավորված չէր։
Նարեկ Ղազարյանի հայրը, վկային դիմելով, հետաքրքրվեց, թե ինչ է եղել Նարեկի վերջին խոսքը, ինչ է ուզել, ինչ ասել, վկան պատմեց.
«Ասեց՝ մրսում եմ, մի բանով ծածկի, բուշլատով ծածկեցի։ Ջուր էր ուզում, ջուր՝ չկար, կոմպոտ տվեցինք»։ Նարեկ Ղազարյանի հայրը նշեց՝ արդյո՞ք չի ասել «Մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում։ Արտաշն ասեց՝ ձեռքերի մեջ դա էր ասել։ Հիմա դուք ինձ կասկածի մեջ գցեցիք»։
Վկան այդ արտահայտությունը չհիշեց, նշեց՝ ինքն է ծածկել Նարեկի դեմքը, իր հետ այդ պահին այլ զինծառայողել է եղել, հնարավոր է, ինքը չի հիշում։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։ «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում են որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։
Ներկայացնում ենք Արցախի ԱԳ նախարևարի հարցազրույցն ամբողջությամբ:
— Դուք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել եք շատ ծանր շրջանում, երբ Հանրապետության առջև ծառացած են գոյաբանական մարտահրավերներ, որոնք ավելի են սրվում Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար:
— Կարճաժամկետ հեռանկարում մեր ջանքերն ուղղված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքի գործունեության շուտափույթ վերականգնմանը և, հետևաբար, Արցախի արդեն 58 օր տևող շրջափակման ամբողջական վերացմանը։
Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օգտագործում է առկա բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ միջազգային հանրությանն իրազեկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական նպատակների և դրա հումանիտար, տնտեսական և այլ հետևանքների մասին։ Մեր հիմնական նպատակն է հասնել միջազգային հանրության միասնական դիրքորոշման՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինի գործողությունների և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհնարին կդարձնեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման շարունակումը կամ նման սցենարի կրկնությունն ապագայում։ Բացի հասցեական հայտարարություններից ու կոչերից, անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի դեմ առավել գործուն քայլեր ձեռնարկվեն, օրինակ՝ կիրառվեն պատժամիջոցներ, այդ թվում՝ անհատական բնույթի՝ այս անօրինական գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Առաջադրված նպատակներին հասնելու համար Արցախի ԱԳՆ-ն օգտագործում է իր դիրքորոշումն արտերկրում ներկայացնելու բոլոր հնարավորությունները։
Միջնաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ, ինչը ենթադրում է միջոցառումների համալիր՝ քաղաքական, դիվանագիտական, իրավական և տեղեկատվական ոլորտներում։ Արցախի ԱԳՆ-ն կօգտագործի բոլոր առկա հնարավորությունները՝ տեղեկացնելու միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարվող խտրական և ցեղասպան քաղաքականության, Արցախի պետականության հռչակման և կազմավորման քաղաքական և իրավական հիմնավորման մասին։ Մենք կշարունակենք հետևողականորեն պաշտպանել Արցախի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ենք տալիս հակամարտության կարգավորման միջազգային բանակցային մեխանիզմի վերականգնմանը՝ գործընթացին Արցախի իշխանությունների անմիջական և լիիրավ մասնակցությամբ։
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Արցախի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի պաշտպանել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, զարգացնել և խորացնել հանրապետության միջազգային հարաբերությունները տարբեր մակարդակներում։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իրազեկվածության բարձրացմանը Արցախի և նրա ժողովրդի՝ իր անքակտելի իրավունքների համար արդար պայքարի մասին։
— Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ շրջափակելով Արցախը։
— Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։ Մենք Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում ենք որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։
Այսօրվա շրջափակումը 2020 թվականին, Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ու վարձկանների ուղիղ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում օկուպացվել են Արցախի ընդարձակ տարածքներ, այդ թվում՝ Շուշի քաղաքը և Հադրութի շրջանը։ Շուրջ 38 հազար մարդ զրկվել է իր տնից և դարձել փախստական կամ հարկադիր տեղահանված։ Արցախի 150 հազար բնակչից ավելի քան 90 հազարը, փորձելով փրկվել պատերազմի արհավիրքներից, ստիպված է եղել ապաստանել Հայաստանում։ Սակայն զինադադարի հաստատումից հետո Արցախի բնակիչների մեծ մասը վերադարձել է հայրենիք։ 2020 թվականի ագրեսիայի ժամանակ չկարողանալով հասնել իր բոլոր նպատակներին՝ Ադրբեջանը իր հանցավոր ծրագրերն իրականացնելու համար դիմեց այլ միջոցների։ Այս քաղաքականության վերջնանպատակն է ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի ժողովրդի վտարման և որպես այդպիսին՝ ոչնչացման միջոցով։ Ադրբեջանն առաջնորդվում է «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով։
— Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
— Ողջունում ենք միջազգային հանրության հայտարարությունները Լաչինի միջանցքի շուտափույթ բացման և ամբողջ Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է ոչ թե հատվածական, այլ համապարփակ մոտեցում դրսևորել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ։
Արցախի շրջափակումը ոչ միայն մարդասիրական, այլ նաև նրա ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների ոտնահարման խնդիր է։ Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը դիտարկի նաև ոչ թե որպես մեկուսացված գործողություն, այլ որպես Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող լայնածավալ և համակարգված հարձակումների և արցախահայության իրավունքների ոտնահարման հերթական դրվագ։ Շրջափակման միջոցով Ադրբեջանը Արցախի ժողովրդի համար դիտավորյալ ստեղծում է այնպիսի կենսապայմաններ, որոնք միտված են նրա վտարմանը պատմական հայրենիքից։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Արցախը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները շրջափակման միջոցով իրականացնում են Արցախի էթնիկ զտման իրենց քաղաքականությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը համակողմանի իրավական մոտեցում դրսևորել Արցախի և նրա ժողովրդի իրավունքների հարցում և, համաձայն իրենց իսկ ստանձնած՝ զանգվածային վայրագությունները կանխելու միջազգային պարտավորությունների, անհապաղ ակտիվացնել ցեղասպանությունների վաղաժամ կանխարգելման գործող մեխանիզմները։
— Շրջափակման մեջ պահելով Արցախը՝ Ադրբեջանը միաժամանակ պահանջներ է առաջադրում թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Արցախից Ադրբեջանը պահանջում է Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության ճանաչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
— Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի պահանջներն ուղղակիորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթներին։ Ադրբեջանի այն փաստարկները, որ Լաչինի միջանցքը, որպես Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի մաս, գտնվում է Ադրբեջանի իրավասության ներքո, անհիմն են։ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Եռակողմ հայտարարության տակ դա Ադրբեջան պետության ուղղակի և բացահայտ համաձայնությունն է՝ հրաժարվել Լաչինի միջանցքի վերահսկողությունից և դրա բացառիկ վերահսկողությունը փոխանցել ռուսական խաղաղապահ զորամիավորմանը։
Փաստորեն, Ադրբեջանը ձգտում է վերանայել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը՝ փոխելով իրավիճակը գետնի վրա և ներմուծելով նոր միակողմանի տարրեր, որոնք հակասում են Եռակողմ հայտարարությանը։ Մենք բազմիցս շեշտել ենք Լաչինի միջանցքի կարգավիճակը և շահագործման ռեժիմը միակողմանի կերպով վերանայելու Ադրբեջանի փորձերի անօրինականությունը։
Այդ կապակցությամբ կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի պնդումները Լաչինի միջանցքով անցնող մեքենաները կանգնեցնելու և բեռները զննելու իր ենթադրյալ իրավունքի մասին, անհիմն են։ Եռակողմ հայտարարության մեջ չկան բեռների փոխադրման վերաբերյալ որևէ սահմանափակումներ՝ ըստ դրանց բնույթի, նպատակի կամ կիրառման:
— Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին։
— Ակնհայտ է, որ Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի և նրա իրավունքների վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը։ Եթե արտերկրում ինչ-որ մեկը կասկածներ ուներ այս հարցում, ապա Արցախի շրջափակմամբ և հումանիտար աղետի հրահրմամբ Ադրբեջանն ինքը ցրեց այդ կասկածները։
Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության ներկա փուլի էությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի կարողանում երաշխավորել իրավունքները, այլև նպատակաուղղված և հետևողական քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու համար։
Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն ընդամենը քող են, որի հետևում Բաքուն կփորձի ավարտին հասցնել իր հանցավոր քաղաքականությունը։ Ադրբեջանի նախագահի վերոհիշյալ կոչը բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Բաքվին, լքել Արցախը, ակնհայտ է դարձնում, թե Ադրբեջանի նպատակներից որոնք են իրական, իսկ որոնք՝ պարզապես հնարք։
Մենք վճռականորեն մերժում ենք ցանկացած առաջարկ Ադրբեջանին մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ իրավազորությունը փոխանցելու վերաբերյալ։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը առաջին հերթին առաջնորդվել Արցախում ապրող մարդկանց շահերով, որոնց սպառնում է վտարում հայրենիքից։ Արցախցիներին սպառնացող վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անտարբերությունն ու անգործությունը զանցաթողություն է, եթե չասենք՝ մեղսակցություն։
— Ինչպիսի՞ն են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղիները արցախյան կողմի պատկերացմամբ։
Բովանդակային տեսանկյունից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ուղղված լինի դրա սկզբնապատճառի վերացմանը՝ կապված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքները ճանաչելու Ադրբեջանի չկամության հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական ուժի կիրառման հետևանքների շտկմանը։
Ընթացակարգային տեսանկյունից հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բանակցությունների արդյունքում կողմերի միջև համաձայնեցված որոշումների վրա։ Հենց դա է միջազգային իրավունքի պահանջը։ Մենք կողմ ենք Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնման գաղափարին։ Ուղիղ բանակցությունների շրջանակում կարող ենք հասնել արդար և երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող համաձայնության։
Միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ միջազգային հանրության առաջարկությունները վկայում են, որ առկա է համընդհանուր ըմբռնում առ այն, որ Արցախի ժողովրդին բռնությամբ Ադրբեջանի իրավասությանը ենթարկելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի խախտում է, իսկ այդ պլանի գործնական իրականացումը կհանգեցնի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ բռնության և հետապնդումների ծայրահեղ դրսևորումների:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը շարունակել ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Հակամարտության կարգավորման մյուս ուղիները զանցաթողություն են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հանդեպ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.