23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախումբն աշխարհաքաղաքական այս փուլում բախվել է լրջագույն խնդիրների դրան սատարող Թուրքիայում և Իսրայելում ճգնաժամերի հետևանքով։
Եթե Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցույց տվեց, որ «թուրանական առաջնորդության» ձգտող էրդողանական վարչախումբը չի կարող արդյունավետ կառավարել նույնիսկ իր նահանգներում ի հայտ եկող ճգնաժամերը, ապա Նեթանյահուի կառավարությունը բախվել է ներքաղաքական խոշոր խնդիրների, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Իսրայելի ողջ տարածքով մեկ հարյուր հազարանոց ցույցերի և բողոքի գործողությունների։
Մյուս կողմից Իրանում շաբաթ օրն անցկացված բազմամիլիոնանոց տոնական քայլերթերի ժամանակ Բաքվի վարչախմբի դեմ գործողությունները ցույց տվեցին, որ այս երկիրը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, այլ նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ։
Հայաստանն արդեն իսկ կորցրել է երկու տարուց ավելի ժամանակ պատերազմից հետո վերականգնվելու և թշնամուն արդյունավետորեն հակադարձելուն ու ճնշելուն պատրաստվելու համար, մինչդեռ մեր տարածաշրջանը և աշխարհն ընդհանրապես խիստ հարափոփոխ է, և ստեղծել ու էլի ստեղծելու է ոչ միայն նոր մարտահրավերներ, այլ նաև հնարավորություններ»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ «սարսափելի պայմանները», որոնցում ապրում են երկրաշարժից փրկվածները Թուրքիայում և Սիրիայում, կարող են հանգեցնել երկրորդային աղետի։ Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ Միջադեպերի արձագանքման դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը, գրում է CNN-ը։
Հոլդենը նշել է, որ այս դեպքում զոհերի թիվը կարող է համաչափ լինել երկրաշարժի զոհերի թվին։ Նրա խոսքով, տուժածները լուրջ ընդհատումներ են ունենում ջրի, վառելիքի, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված։
«Կա երկրորդային աղետ տեսնելու իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնական աղետը, եթե մենք չշարժվենք նույն տեմպերով և ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական գործողություններում», — ասել է Հոլդենը:
Հեռուստաալիքը նշել է, որ խնդրի մասշտաբները սրվում են նրանով, որ Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում օդի ջերմաստիճանը սովորականից ցածր մակարդակի վրա է։ Այսպես, սիրիական Հալեպ քաղաքում, օդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն, այս շաբաթավերջին նվազագույն ջերմաստիճանը կլինի մինուս երեքից մինչև մինուս երկու աստիճան, մինչդեռ փետրվարի նվազագույն ջերմաստիճանը սովորաբար լինում է 2,5 աստիճան Ցելսիուս։
Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություն է թողել, որում առաջարկում է նախօրեին աղմկահարույց միջադեպի վարորդի ուղղությամբ կրակոց արձակել:
«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»,- ֆեյսբուքյան մեկնաբանությունում գրել է Թորոսյանը։
Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:
Նշենք, որ վարորդը ձերբակալվել է, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել:
Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, քանի որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2003թ. ընդունված ՔՕ-ն ուժը կորցրել է, ըստ այդմ, ուժը կորցրել է նաև հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Վարդազարյանին։ Նկատի ունենալով, որ անձի վիճակը բարելավող նորմն ունի հետադարձ ուժ, պաշտպանության կողմը գտնում է՝ գործը ենթակա է կարճման, հետապնդումը՝ դադարեցման։ Մասնավորապես, Ռուբեն Վարդազարյանին մեղսագրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, մինչդեռ, գործող Քրեական օրենսգրքում «պաշտոնեական դիրքի չարաշահում» եզրույթ առկա չէ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին միջնորդության վերաբերյալ առարկությունները ներկայացրեց մեղադրող Աշոտ Ժամկոչյանը՝ նշելով, որ և՛ 2003թ ընդունված, և՛ գործող քրեական օրենսգիրքը արարքի հանցավորության և պատժելիության հարցի որոշումը կապում են այն կատարելու պահին գործող քրեական օրենսդրության հետ։ Ժամկոչյանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 486-րդ հոդվածով նախատեսված արարքին, հետևաբար, Վարդազարյանին վերագրվող արարքը դրա կատարման պահին և գործող օրենսգրքով համարվում են հանցավոր, չի ապաքրեականացվել։ Դատախազը նկատեց, որ նոր օրենսգրքով պատժի առավելագույն չափը նվազեցվել է, Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվի բարելավող սանկցիա։
Պաշտպան Արամ Օրբելյանը գտնում է, որ դատախազի ներկայացրած առարկությունը չի կարող հիմք հանդիսանալ իր ներկայացրած միջնորդությունը մերժելու համար։ Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նավապատրաստման փուլում։ Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և այժմ գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է։
politik.am-ը գրում է․
Նախորդ տարվա ավարտին մամուլը գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը:
Այն ժամանակ էլ մամուլը գրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում։ Լուրեր կային, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում և կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այդ հրապարակումներում նշվում էր, որ Անդրանիկ Քոչարյանի հետ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մասնակից է նաև ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետորսյանը։
15 զինծառայողների ողբերգական մահվան ֆոնին, ՊՎԾ ստուգումները ավելի ազդեցիկ են դարձել։ Բանն այն է, որ նախորդ տարի ՊՎԾ-ն խախտումներ արձանագրել էր ու հիմա Ռոմանոս Պետրոսյանը թիմի ներսում խոսում է, թե աղետալի այդ միջադեպը չէր լինի, եթե Պապիկյանն իր տեղում լիներ ու ժամանակին շտկեր խնդիրները։ Այլ կերպ ասած Ռոմանոսը մնացել է Պապիկյանի կոկորդին, իսկ նրանց մեջտեղում Քոչարյան Անդոն է։
Այսօր մամուլն արդեն գրեց, թե Փաշինյանը պատրաստվում է ազատվել Սուրեն Պապիկյանից և նրա վրա բարդել բանակի ողջ թերությունների պատասխանատվությունը։ Գոնե այս պահին տպավորություն է, որ Անդրանիկ Քոչարյան-Ռոմանոս Պետրոսյան զույգը հաջողության է հասնում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում թրաֆիքինգի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«2023թ. փետրվարի 6-ին Կոտայքի մարզի 66-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ նույն մարզի բնակչի կողմից իրեն մուրացկանության դրդելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիակնության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ:
Քննության տվյալներով՝ 66-ամյա կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել, ինչի դիմաց տղամարդը պահաջնել է 3000 ԱՄՆ դոլար: Տեսնելով, որ կինը չի կարողանում վճարել պահանջված գումարը՝ տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել, օրվա ընթացքում հավաքաված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել, կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:
Բացի այդ, ըստ նախնական տվյալների, տղամարդը, նպատակ ունենալով տիրանալու 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կեսնաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է:
Մի քանի անգամ կինը փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գնտվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:
Վերջին անգամ կինը փախել է 2023թ. հունվարի 31-ին, մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների շնորհիվ տեղափոխվել է անօթևանների համար նախատեսված կացարան:
ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով Կոտայքի մարզի հիշյալ բնակիչը ձերբակալվել է։
Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամ մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հադիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը: Տվյալ անձի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։
Վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Եթե նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ի տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջող համարել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկը Արեւմուտքի կասկածները փարատելն է, այսինքն Բաքվի հավաստիացումներն արեւմտյան գործընկերներին այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը միասին ագրեսիա են ծրագրում Ադրբեջանի դեմ։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք երբեք չենք լսել այս առնչությամբ Բաքվի մտավախությունների մասին, միեւնույն ժամանակ գիտենք ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատական վերաբերմունքի մասին։
Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձեւավորվել է տարածաշրջանում, եւ դրա հիմնաքարը ռուս զինվորականների եւ սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դե, եւ, բնականաբար, այն ոգին, որը դրսեւորվեց, քաղաքական կամքը, անվանեք, ինչպես ուզում եք… այն որոշումների իրականացումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջեւ, սա իհարկե, անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է։ Ուզում ենք հավատալ, որ Երեւանը դա հասկանում եւ հաշվի է առնում։ Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ Անդրկովկասում կայունության պահպանման միջոցների կատարելագործման հարցով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, ներառյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում համապատասխան աշխատանքները»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդական առաքելության Հայաստան ժամանելու կապակցությամբ նշել էր. «Մինչեւ ԵՄ առաքելությունը Ադրբեջանը արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում եւ տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեփսիվ հարձակում հարձակում Ադրբեջանի դեմ եւ Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար:
Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ԴՌ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արեւմտյան դավադրության մասնակից: Քանի որ ՌԴ-ի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, արեւմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, որ փաստորեն դուք պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ հայկական ու ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվելԱդրբեջանի վրա: Խեղճ ադրբեջանցիները ուզում են բարձունքներ գրավել, որպեսզի հավասարակշռեն: Մենք հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, դուք եկեք տեղում դիտարկեք, տեսեք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ»:
Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը:
Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Հարկ է ընդգծել, որ փաստաբանության ինստիտուտն ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի սահմանադրական իրավունքի իրացման գործում:
Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխավորման պահանջը:
Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն: Փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։
Ասվածի համատեքստում դատապարելի և անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ։
Հետևողական ենք լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկեու հարցում։
Ալիեւը հերթական անգամ ապացուցեց, որ Ադրբեջանը մի պետություն է, որի հետ հնարավոր չէ խաղաղ գոյակցություն ապահովել։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Թուրքիայի ու Սիրայի սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ամբողջ աշխարհը կենտրոնացած է դրանց հետեւանքների վերացման վրա, փորձում են օգնել Թուրքիային ու Սիրիային, մեղմացնել առանձին պատժամիջոցներ, սակայն Ադրբեջանը մնացել է անհաղորդ հումանիզմի նկատմամբ։ Ավելին, նախօրեին Ադրբեջանը կրկին Լեռնային Ղարաբաղը զրկել է գազամատակարարումից՝ այդպիսով հիվանդանոցներն ու դպրոցները կրկին զրկելով ջեռուցումից։
Միջազգայնագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը պետք է կոշտ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից։ «Ալիեւը շարունակում է իր քաղաքականությունը ապացուցելու առաջին հերթին մեզ, որ Ադրբեջանը մի պետություն է, որի հետ խաղաղ գոյակցությունը հնարավոր չէ»,- ասել է միջազգայնագետը՝ նշելով, որ դա պետք է ի վերջո գիտակցեն նաեւ ՀՀ իշխանությունները։
«Այս ուղղությամբ իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի նաև հայ համայնքը․ համաշխարհային հայկական սփյուռքը, որը մեծ հեղինակություն ունի աշխարհում։ Սփյուռքի պոտենցիալը դեռ ամբողջովին օգտագործված չէ և նրա հետ հարաբերությունները պետք է լինի ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բռունո Ռետայոյի հարցազրույցը NEWS.am-ին։ Սենատոր Ռետայոն նախորդ տարվա վերջին Սենատի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի համահեղինակն է։
Ադրբեջանն արդեն գրեթե երկու ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը։ Այնուամենայնիվ, Բաքվի նկատմամբ կոչեր են հնչում, բայց պատժամիջոցներ չեն կիրառվում։ Կարծում եք՝ կոչերը բավարա՞ր են:
Ոչ, իհարկե: Պարոնայք Ալիեւն ու Էրդողանը ծաղրում են մեր կշտամբանքները, որոնք այդպես էլ ազդեցություն չունեցան։ Դեէսկալացիայի այս կոչերն առավել եւս ապարդյուն են, քանի որ դրանցում անտեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առճակատման իրական բնույթը։
Սա պարզապես լոկալ հակամարտություն չէ։ Սա նոր փուլ է Էրդողանի իմպերիալիստական ռազմավարության մեջ, որն ուղղված է տարբեր ժողովուրդների միջեւ տարածքային շարունակականության ձեռքբերմանը՝ թուրքերենով եւ մշակույթով։ Դա սկսվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմից, կշարունակվի Նախիջեւանի եւ մնացած Ադրբեջանի միջեւ միջանցքի ստեղծմամբ։ Եվ ես, իմ կողմից, հրաժարվում եմ, որպեսզի դա ավարտվի Հայաստանին որպես պետություն ու ազգ մարտահրավեր նետելով։
Ահա թե ինչու ես կողմ եմ, որ Ֆրանսիան եւ Եվրոպան վերջապես ընտրեն հաստատակամության ուղին, ինչպես դա արեցին Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանի ինքնիշխանությունը նույնքան արժե, որքան Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ես պաշտպանում եմ պատժամիջոցներին՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանք եւ Ադրբեջանից գազի եւ նավթի ներմուծման էմբարգո, քանի դեռ այդ երկիրը չի հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։
Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի բանաձեւերը, մասնավորապես, պատժամիջոցներ էին նախատեսում Ադրբեջանի դեմ։ Արդյո՞ք ֆրանսիացի օրենսդիրները մտադիր են պնդել պատժամիջոցների կիրառումը։ Խորհրդարանում այլ գործողություններ կլինե՞ն։
Եթե պահանջվի, մենք դրանք կանցկացնենք։ Մենք ջանք չենք խնայի հանուն Հայաստանի։ Երկու տարվա ընթացքում Սենատը եւ Ազգային ժողովը օրակարգ են մտցրել եւ կողմ են քվեարկել մի քանի բանաձեւերի, որոնք կոչ են անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ միջոցներ ձեռնարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի կատարումն ապահովելու համար։ Շատ խորհրդարանականներ այցելեցին Երեւան՝ ականատես լինելու մեր համերաշխությանը եւ Ֆրանսիայի բարեկամությանը։ Ես ինքս եղել եմ Երեւանում եւ Ստեփանակերտում 2021 թվականի դեկտեմբերին։
Առավել քան երբեւէ ազգային ընկալումը սատարում է հայերին եւ փոխանցում հայ ժողովրդի օրինական ձգտումները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ինքնությունը։ Հենց ֆրանսիական հասարակությունն է ընդհանուր առմամբ մոբիլիզացվում հօգուտ Հայաստանի եւ ճնշում գործադրում։ Բազմաթիվ մտավորականներ Հանրապետության նախագահին հրապարակավ կոչ են արել միջամտել Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին փրկելու համար, որոնց Ադրբեջանը սպառնում է էթնիկ զտումներով։ Շատ մարդասիրական եւ մշակութային ակցիաներ են կազմակերպվում Հայաստանի համար ասոցիացիաների, համայնքների կամ հաստատությունների կողմից։
Ես կարծում եմ, որ շատ ֆրանսիացիներ այսօր Հայաստանում տեսնում են ոչ միայն եղբայրական ազգ, որի հետ մեզ կապում են այդքան սերտ կապեր, այլեւ եվրոպական քաղաքակրթության քաջարի պահապան, որի փխրունությունն այսօր գնահատում ենք։
Բաքվի հանցավոր գործողությունների ֆոնին ԵՄ-ն շարունակում է գազ գնել եւ Ադրբեջանին գործընկեր անվանել։ Կարո՞ղ ենք խոսել բարոյականության երկակի ստանդարտների մասին: Ինչպես ինքներդ ասացիք, ուկրաինացիների կյանքն ավելի թանկ չէ, քան հայերի կյանքը…
Ես փաստացի նշել եմ երկակի ստանդարտների անթույլատրելիությունը։ Այն, ինչ մենք մերժում ենք, երբ խոսքը վերաբերում է պարոն Պուտինին, Եվրոպան հանդուրժում է, երբ խոսքը վերաբերում է պարոն Ալիեւին կամ պարոն Էրդողանին։ Բայց վերջիններիս հանցագործությունները սարսափելի են, շատ առումներով հավասար են առաջինի հանցագործություններին:
Եվրոպան պետք է անհապաղ վերանայի գազային համաձայնագիրը, որը հանձնաժողովը համաձայնեցրել եւ ստորագրել է Ալիեւի հետ։ Այն նույն գազը, որը թույլ է տալիս ադրբեջանական բանակին եւ նրա թուրք հանցակիցներին կատարել իրենց հանցավոր գործողությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ։ Սա բարոյական սկանդալ է, բայց նաեւ ռազմավարական սխալ, քանի որ գիտակցաբար նետվելով Ալիեւի գիրկը՝ դուրս գալու Պուտինի ճիրաններից, Եվրոպան զգալիորեն ուժեղացնում է Թուրքիայի ռազմավարությունը։ Մի օր մենք վճարելու ենք դրա համար:
ԵՄ-ն որոշում է կայացրել նոր առաքելություն տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Շնորհակալություն Ֆրանսիային որոշումների կայացման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Ըստ ձեզ՝ 100 անձը բավարա՞ր է սահմանի անվտանգությունն ապահովելու համար։
Ողջունելի է այն ամենը, ինչը նպաստում է Հայաստանի անվտանգությանը։ Բայց այս առաքելությունը կարող է լինել միայն առաջին քայլը, որին պետք է հետեւեն մյուսները։
Ես հույս ունեմ, որ Ֆրանսիան հանդես կգա նախաձեռնությամբ՝ առաջարկելով Հայաստանի համար կազմակերպել միջազգային համաժողով, որպեսզի, մասնավորապես, քննարկի այն խնդիրները, որոնք անուշադրության են մատնվել հրադադարի մասին համաձայնագրերում։ Ես նկատի ունեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակը եւ փախստականների վերադարձը, այլեւ ռազմագերիների կամ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս նախաձեռնությունը կարող է շարունակվել ընդհուպ մինչեւ այն պահը, երբ համաշխարհային հանրությանը կառաջարկվի փաստահավաք առաքելություն ծավալել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, իսկ Ֆրանսիայի արեւմտյան դաշնակիցներին՝ ամրապնդել Հայաստանի ռազմական ներուժը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.