23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի բանագնացն է, հայտարարել է, որ Թուրքիա ուղարկված հայ փրկարարներն Ադըյաման քաղաքում երկու կնոջ են փրկել թուրք ու ամերիկացի փրկարարների հետ։
Թվիթերի իր միկրոբլոգում նա հպարտություն է հայտնել։
Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն էլ կիսել է Ռուբինյանի գրառումն ու նշել.
«Առանձին-առանձին մենք մի կաթիլ ենք: Միասին օվկիանոս ենք»: Սա այն օրն է, երբ մենք բոլորս մի կողմ դրեցինք մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունն ու կրոնը և որոշեցինք շարունակել ցուցաբերել մարդասիրության և մարդկայինի հանդեպ համերաշխության ամենաբարձր մակարդակ՝ որպես նույն Աստծո զավակներ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ»։
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Արցախում ներքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին աճում է տեղեկատվական փոխհրաձգությունը: Քաղաքական վերադասավորումների արդյունքում իշխանության մեջ տեղավորվելու նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները։ Ինչևէ։
2020թ․ համապետական ընտրություններից առաջ և հետո մշտապես, այդ թվում՝ հրապարակավ, կարևորել եմ սահամանադրական բարեփոխումները։ Հարցն առանցքային էր նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը սրվեց հետպատերազմականշրջանում։ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության՝ մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ մարտավարությունը հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի, որը լուծելու փորձերը կապվեցին կադրային քաղաքականության և/կամ առանձին անձանց փոխատեղումների հետ։ Այս մոտեցումը ևս սոսկ իրավիճակային էր, որը, հավասարակշռելու փոխարեն, հակակշռեց իշխանությունը՝ իր հերթին առավել խորացնելով ճգնաժամը։
Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թևերը, բայց ոչ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսում է նախագահի ինստիտուտից և կրկին հանգում դրան։ Ասել է թե՝ բոլորը կարող են որոշում կայացնել, բայց այդ բոլոր որոշումների հետևանքների պատասխանատվությունը կրկին վերագրվում է նախագահին։ Ահա թե ինչու բոլորը իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ։ Ցանկության դեպքում իսկ չեն կարող այն ստանձնել, պատասխանատվության «մենաշնորհը» Սահմանադրությամբ վերապահվել է նախագահին։
Սահմանադրական նման կարգավորումների պայմաններում արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկություն կունենա իշխանություն լինել, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ձգտել պաշտոն զբաղեցնել։ Ինչ-որ մեկը՝ գուցե, բայց ո´չ ես։
Արցախում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Արցախի քաղաքական և հասարակական շրջանակների խղճին է, ովքեր տառապում են բացառապես պաշտոն զբաղեցնելու, պետական բյուջեից սնվելու, իշխանական շրջանակներին հնարավորինս մերձ հարելու մոլուցքով, բայց ոչ քաղաքական և հասարակական պատասխանատվություն կիսելու պատրաստակամությամբ։
Արցախում և նրա շուրջը ստեղծված իրավիճակը սահմանադրական ճգնաժամի ուղղակի հետևանք է, ուստի, փոխանակ զբաղվելու դրա հետևանքները մեղմելու պարապ գործով, բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն դրա պատճառների վերացմանը։
Կոչ եմ անում Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների պահպանմամբ մտահոգ շրջանակներին բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։
Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի անդամ, «ՄԼ մայնինգ» ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր, գրում է «Հետք»-ը:
Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։
Բնակիչների խոսքով, կառուցումն ընթացել է մի շարք խախտումներով։ Նախ՝ շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան ընկերությունը շինթույլտվություն է ստացել։
Իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերել են սահմանազատմանը՝ որոշ հատվածներում չի պահպանվել ըստ համաձայնագրի սահմանված 1.5 մետր հեռավորությունը։
Նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում երեւում է, որ առկա է բաց պատշգամբ՝ դեպի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ, որը ևս խախտում է: Մանուկյանները դիմել են նաև Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղից պատասխանել են, որ Այգեստան 2-րդ փողոց 16 տուն հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Երեւան համայնքի ղեկավարի կողմից նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային պատճենների միջեւ հայտնաբերվել են նախագծի անհամապատասխանություններ։
«Ման գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Օհանջանյանը, սակայն, համաձայն չէ անկախ փորձագիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հետ։
Մանուկյանները դիմել են դատարան։ Մայիսին նշանակված է առաջին դատական նիստը։
«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, Բագրատ Մանուկյանը դեռ նախորդ տարի, երբ շինարարությունը սկսված չէր, առաջարկել է 400 000 դոլարով ձեռք բերել իր տունը՝ 200 քմ մակերեսով և ընդլայնել կառուցապատվող տարածքը։
Այնինչ Բագրատ Մանուկյանի խոսքով՝ երբ ընկերությունը ձեռք էր բերել հողատարածքը, որի վրա պետք է շինարարություն սկսեր, Բագրատին նման առաջարկ է արվել, բայց ինքը մեկ քառակուսի մետրի համար 2000 դոլար է առաջարկել։ Ընկերության սեփականատերերը կարծել են, որ դա շատ մեծ գումար է և չեն շարունակել խոսակցությունը։
«ՄԱՆ գրուպ» ընկերությունը բնակելի շենքի կառուցման շինթույլտվությունը ստացել է 2022-ի նոյեմբերին, քանդման աշխատանքներ կատարելու թույլտվությունը՝ սեպտեմբերին։ Մինչդեռ ընկերության ֆեյսբուքյան էջում բնակելի շենքի նախագծի նկարներն ու գնառաջարկները տեղադրված են հունիսից։ Ստացվում է, որ ընկերությունը հստակ իմացել է, որ ստանալու է շինթույլտվությունն, ու բնակելի շենքը կառուցվելու է։
Կառուցապատվող հողամասը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, 2022 թ.-ից սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հարությունյանին։
Կառուցապատող «Ման գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ.-ին Արթուր Հարությունյանի կողմից (կառուցապատվող գույքը նույնպես պատկանում է նրան)։ Ընկերության 100 % բաժնեմասը մինչ օրս պատկանում է Արթուր Հարությունյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Օհանջանյանը «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել 2022 թ-ի մայիսի 23-ին։ Այդ ժամանակ «Ման գրուպ» ՍՊԸ-ն դեռ չէր ստացել շինարարության թույլտվությունը, ընկերությանը 2021 թ.-ին Երևանի քաղաքապետը միայն նախագծման թույլտվություն էր տվել։ Ավագանու անդամի կողմից «Ման գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարումը ստանձնելուց 6 ամիս անց՝ 2022-ի նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՍՊԸ-ին շինթույլտվություն է տալիս։
Ի դեպ, «Ման գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր Արթուր Հարությունյանը 100% բաժնեմաս ունի նաև «Փարիզ հոթել» ՍՊԸ-ում։ Արթուր Հարությունյանը փոխկապակցված է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանի հետ (ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռուն)։
Թուրքիայի երկրաշարժերը մտել են աշխարհում երբևէ գրանցված, ցամաքային էպիկենտրոն ունեցող խոշորագույն ստորգետնյա ցնցումների տասնյակի մեջ, հայտարարել Է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսսենը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Նիսսենի խոսքով` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել «երբևէ գրանցված մայրցամաքային ամենաուժգին երկրաշարժերի հնգյակի կամ տասնյակի մեջ»: «Դրանց այդքան ավերիչ է դարձնում մասշտաբների և Թուրքիայի խիտ բնակեցված հատվածում գտնվելու զուգակցումը», — ասել է պրոֆեսորը:
Նա նշել է, որ ամենաուժեղ երկրաշարժերը սովորաբար տեղի են ունենում օվկիանոսներում։ Նիսսենը հիշեցրել է, որ տարերային աղետն ամենամահաբերն է դարձել Թուրքիայի պատմության մեջ՝ 1939 թվականին երկրի արևելքում գտնվող Էրզինջանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից ի վեր. այն ժամանակ երկրաշարժի հետևանքով զոհվել Էր ավելի քան 30 հազար մարդ։
Գիտնականը հավելել է, որ «հատկապես անբարենպաստ» է եղել երկրաշարժի ժամանակը, քանի որ այն տեղի է ունեցել գիշերը և խստաշունչ ձմռան պայմաններում: «Սա ևս մեկ գործոն է, որով պայմանավորված Է զոհերի ու վիրավորների նման մեծ թիվը», — ասել Է գիտնականը։ Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34 179-ի:
Արդեն երկու ամսից ավել է, ինչ Արցախը շրջափակված է, և այս պահի դրությամբ Ադրբեջանը չի լուծել իր առջև դրված ոչ մի խնդիր, որոնք հույս ուներ լուծել՝ Արցախը շրջափակման մեջ վերցնելով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանի նպատակն է՝ ստեղծել մի իրավիճակ, որ արցախահայությունը թողնի ու դուրս գա Արցախից։ Դրա համար նաև կենսական առումով անտանելի պայմաններ են ստեղծել Արցախում։ Նշեմ, որ նման երկար դիմադրության չէին սպասում ադրբեջանցիները, կարծում էին, թե կարճ ժամանակ անց տեղի են տալու Արցախի մեր հայրենակցիները։ Այսինքն, կարող ենք փաստել, որ իրենց առջև դրված որևէ խնդիր չեն լուծել ադրբեջանցիները, ընդամենը հերթական անգամ ապացուցել են իրենց հայատյաց բնույթը և այն, որ լուրջ սպառնալիք են ներկայացնում Արցախի բնակչության համար՝ անվտնագային առումով»-ասաց ադրբեջանագետը։
Արցախի շրջափակումից ակնկալվող արդյունքը չստանալով, որ Ադրբեջանը կարող է ագրեսիվ գործողությունների գնալ, օրինակ, ներխուժել հանք ու այդպես փորձի ցույց տալ, թե հաջողության է հասել, Հայրապետյանը չի բացառում։
«Ադրբեջանը, հնարավոր է, փորձի նաև Արցախում դիմադրությունը կոտրել։ Ակտիվ քարոզչական գիծ են տանում հիմա՝ փորձելով ցույց տալ, թե, իբր, Արցախի խնդիրները մի քանի հոգու հետ են կապված, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի։Իրականում Վարդանյանը հակառակն է արել՝ եկել ու բարձրաձայնել է Արցախում առկա խնդիրները՝ օգտագործելով իր կապերը՝ այդպես նաև խնդիրներ ստեղծելով Ադրբեջանի համար»,-նկատում է մեր զրուցակիցը։
Արցախի հետ կապված միջազգային իրավական գործընթացները դրական է գնահատում Հայրապետյանը՝ շեշտելով որ բավականին աշխատանք է տարվում հայկական կողմից, ուղղակի արդյունքը դեռևս տեսանելի չէ։
«ՄԻԵԴ-ի որոշումը կարևոր նշանակություն ունեցավ այն առումով, որ Կարմիր Խաչի մեքենաներն անարգել անցնում են արդեն միջանցքով, առաջին անհրաժեշտության պարագաների որոշակի քանակություն է անցկացվում նաև։ Օրեր առաջ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգմավոր Ֆրանսու Բելամին է մոտեցել Լաչինի միջանցքին ու տեղում փորձել ծանոթանալ իրավիճակին։ Ճիշտ է, պատժամիջոցներ չկան ու դրա հույսն էլ չկա, բայց միջազգային իրավական գործընթացներ ընթանում են, ուղղակի, ինչպես ասացի, դրանց արդյունքը կարճ ժամկետում տեսանելի չի լինում»,-նկատեց Հայրապետյանն ու շեշտեց, որ ԵՄ առաքելության ՀՀ-ում գտնելու առիթը պետք է օգտագործել և նրանց հրավիրել Լաչինի միջանցք՝ սեփական աչքով տեսնելու, գնահատելու իրավիճակը։
Տաթևիկ Հայրապետյանը նաև նշում է՝ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է աշխատեր ու աշխատի, որպեսզի եվրոպացի հանրավորինս շատ պատգամավորներ այցելեն Լաչինի միջանցք։
Շաբաթ օրը ՀՀ ԱԳՆ նորանշանակ փոխնախարար Վահան Կոստանյանը տեսանյութ էր հրապարակել հայ-թուրքական սահմանից` ցույց տալով, թե ինչպես է Մարգարայի կամրջով դեպի թուրքական Ալիջան անցակետ ուղևորվում Հայաստանից Թուրքիա ուղարկվող մարդասիրական օգնությունը:
«Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»,- գրել էր Կոստանյանը։
Թուրքական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել էին 30 տարի չգործող անցակետով բեռնատարների` Թուրքիա մուտքին: Այսպես, թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը տեսանյութ է հրապարակել հայկական բեռնատարների ընթացքից:
Հրապարակված տեսանյութում ուշադրություն է գրավում հատկապես Իգդիր քաղաքով բեռնատարների անցման կադրերը: Հայկական բեռնատարները անցնում էին քաղաքում դեղադրված, այսպես կոչված, «Իգդիրի ցեղասպանության հուշարձանի» կողքով: Այդ հուշարձանը տեղադրվել է 1999 թվականին` իբր «ի հիշատակ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կողմից թուրքերին կոտորելուն». այն իրենից ներկայացնում 5 սրերից կազմված հուշարձան:
Թուրքական «Անադոլուի» այս «խաղը», միանշանակ, պատահական չէ` հաշվի առնելով թուրքական քարոզչամեքենայի` մանրուքների վրա մեծ ուշադրություն դարձնելու և դրանով թշնամիներին բան հասկացնելու հայտնի փորձը:
Թուրքական Baykar ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելչուկ Բայրաքթարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի փրկարարներին, որոնք ուղարկվել են
Քահրամանմարաշ։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրաքթարը երախտիքի խոսքեր է հղել ադրբեջանցիներին, որոնք Թուրքիայի այդ հատվածում մասնակցում են որոնողա-փրկարական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ու Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, այսօրվա տվյալների համաձայն, գերազանցում է 36 հազարը։
Նշենք, որ արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության հիմնական պատճառներից մեկն էլ «Բայրաքթար» տեսակի անօդաչու սարքերն էին։
Ավելի վաղ Anadolu գործակալությանը Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարն ասել էր՝ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Իդլիբում և Ղարաբաղում պատերազմից հետո:
ՀՀ իշխանությունը ԵՄ դիտորդների տեղակայումը դիտարկում է որպես պաշտպանություն ոչ թե բուն անվտանգային առումով, այլ՝ եվրոպացիներին հավաստիացնելու, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի դեմ ագրեսիա չի նախապատրաստում, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ սա, առաջին հայացքից, անտրամաբանական, ոչ մի տեղ չտանող թեզ է, բայց օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հիմնական նպատակներից մեկն այն է, որ հավաստիացվի՝ իրականում, Հայաստանն ու Ռուսաստանը Ադրբեջանի դեմ ագրեսիա չեն նախապատրաստում։
«Այս իրավիճակի աբսուրդն այն է, որ չեմ կարծում, որ միջազգային հիմնական խաղացողներից որևէ մեկի համար նորություն է, որ 44-օրյա պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի հովանավորությամբ, դրանից հետո 5 հարձակում է տեղի ունեցել Արցախի ու Հայաստանի նկատմամբ, այս պահին էլ Ադրբեջանը բլոկադայի է ենթարկել Արցախը։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե կա ագրեսոր, ապա դա Ադրբեջանն է»,- ընդգծեց Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը չի կարծում, որ ԱՄՆ-ն, Եվրոպան կամ Ռուսաստանը այնքան միամիտ են, որ կարող են կասկածել, որ Հայաստանը որևէ գործողություններ է նախապատրաստում։
«ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է իր գործողություններով ու հայտարարություններով Հայաստանին ներքաշելու Արևմուտք-Ռուսաստան դիմակայության դաշտ, որի պայմաններում ՀՀ-ն գործընթացից շահած դուրս գալու հնարավորություն պարզապես չունի»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ միջազգային ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնալով նվազում է։
«Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը, հատկապես, ռեգիոնալային խաղացողները, ունեին լուրջ հնարավորություն ազդելու Ադրբեջանի վրա ու իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Արցախում ճգնաժամը շարունակվում է, բավականին մեծ խնդիրներ կան։
«Այն իրավիճակը, որն այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է։ Արցախում մեր հայրենակիցները բավականին ծանր, բավականին բարդ շրջան են ապրում ու նրանք, ցավալիորեն, միայնակ են»,- նշեց Աբրահամյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը: 168.am–ի հետ զրույցում նա ասել է․
«Կիպրոսն առաջարկել է օգնություն՝ Թուրքիան չի ընդունել: Եթե մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթե Արցախն էլ լիներ, էլի չէր ընդունելու: Լավ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից հետո Էրդողանն ասում է, որ դա կարող է նպաստել հարաբերություններին, դրանով նա ապտակ է հասցնում. քո քայլը մարդասիրական չէր: Բայց չէ՞ որ այս իշխանությունները շեշտը դնում են մարդասիրականի վրա: Դու այդ ապտակը ստացար: Քաղաքական բաղադրիչ է այն հանգամանքը, որ Արցախը շրջափակված է: Ի վերջո, ընդամենը երկու տարի է անցել, որ Թուրքիան ուղղակի մասնակցել է 44-օրյա պատերազմին, Էրդողանն էլ դա հայտարարում է: Պետք էր սահմանափակվել արժանապատիվ ցավակցական մեկ հայտարարությամբ, այլ ոչ թե միմյանց հրելով՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը… Կարծես ամեն մեկը փորձում է ապացուցել, որ ինքն ավելի հավատարիմ է Էրդողանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արտաքին գործերի նախկին փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մեկ նպատակ ունեն՝ փոխել Հայաստանի արտաքին կողմնորոշումը. «Դրա համար ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ Ռուսաստանի ներկայությունը և Արցախի խնդիրը: Ուրեմն՝ քայլ առաջին. պետք էր ինչ-որ ձևով ազատվել Արցախից, դրա ամենահարմար ձևը ծրագրավորված պատերազմն էր՝ ծրագրավորված պարտությամբ, ինչը արվեց: Բայց ռուսները թույլ չտվեցին, որ դա բերի Արցախի ամբողջական գրավման, որովհետև ինքը իր շահն ուներ և պահեց այն կտորը, որի առկայությունն իր համար արդարացում է, որ ինքն այնտեղ զորք ունենա: Ճիշտ այդպես Սահակաշվիլիի օրոք իրենց Օսեթիան և Աբխազիան խանգարում էին գնալ դեպի Եվրոպա, դեպի ՆԱՏՕ, և Սահակաշվիլին հենց Ռուսաստանի դեմ գնաց արկածախնդրության, պարտվեց, որից հետո ժողովուրդը իրենից հո չէ՞ր պահանջի, ասեր՝ գնա բեր: Հիմա սրանք նույնն են օգտագործում, ասում են՝ բա տեսա՞ք՝ Ադրբեջանն ու Թուրքիան միասին էին, հիմա ի՞նչ եք ուզում՝ պատերազմ հայտարարենք Թուրքիային և Ադրբեջանի՞ն»:
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։
Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած բեռնատարը Թուրքիայի թույլտվությամբ է մտել Թուրքիայի կողմից փակված սահմանով։
Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը։
Երկու հիմնարար պատճառով.
1. «Մարգար» անցակետով մի քանի բեռնատարի երթևեկությունը ներկայացվելու է արտաքին լսարանին որպես Հայաստան-Թուրքիա հակամարտության կարգավորման ապացույց և կոչ է արվելու որևէ կերպ չմիջամտել այդ հարցին, իսկ իրականում՝ չճնշել Թուրքիային Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցերում։
2. Անցակետի բացումը թուրքական կողմը ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ միասնաբար հայկական լսարանում ներկայացվելու(ում) է որպես տխրահռչակ «խաղաղության» գործընթացի մեկնակետ, որը նպատակ է հետապնդելու թուլացնել հայ հասարակության զգոնությունը թուրքական վտանգի առջև։
Դե իսկ հայերի կողմից ստացված անվճար օգնությունը այս դեպքում դառնում է պարզապես հաճելի «բոնուս» վերոնշյալ փաթեթում։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը իր հիմնադրման օրվանից, որը միջազգային իրավունքում փաստացի պատերազմական գործողություն է։
Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ ավելի քան 2 ամիս՝ լիարժեք շրջափկման մեջ է պահում հայկական Արցախը։
Սա է մեծ պատկերը, որտեղ շահում են թուրքերը։
Մի՛ տրվեք մանիպուլիացիայի»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.