23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայում գնալով ավելի է խորանում անվստահությունը պետական մարմինների նկատմամբ, գնալով ավելի են մարդիկ սկսում բարձրաձայնել իրենց անձնական պատմությունները, որոնք առնչություն ունեն երկրաշրժի , դրա հետևանքի և անուշադրության հետ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ «Ստամբուլի երկու թաղամասերում՝ Ենիքափիում և Քարթալում, երկրաշարժից հետո բացվել էր օգնությունների հավաքագրման, փաթեթավորման կենտրոններ։
Հատկանշական է, որ պաշտոնապես հայտարարվում է, որ այս երկու կենտրոններում կիսով չափ կրճատվել է կամավորների թիվը, ինչպես նաև օգնություն բերողների թիվը։
Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն ստիպված իր թվիթերում գրել է, որ օգնության կարիք ունեն։ Նա դիմելով համաքաղաքցիներին գրել է․
«Խնդրում եմ, եկեք շարունակենք մեր համերաշխությունը։ Մենք սպասում ենք ձեզ Ենիքափիի և Քարթալի մեր լոգիստիկ կենտրոններում՝ շտապ բուժօգնության պարագաների և ծանրոցների, հատկապես երկարաժամկետ սննդի , հիգիենայի պարագաների պատրաստման համար»։
Բնակչության շրջանում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ երկրաշարժի գոտու համար նախատեսված օգնությունների մեծ մասը հայտնվում է խանութներում վաճառքի։ Թուրքերը իրենց սոցցանցերում քննարկում են օգնությունը տեղ չհասնելու դեպքերը, հրապարակում են անգամ լուսանկրաներ խանութներից, որտեղ ենթադրաբար վաճառում են օգնության համար նախատեսված ապրանքները»,-գրել է նա։
Զորավար Անդրանիկի պես բեղեր պահած մի նախկին ազատամարտիկ ունենք, շարունակ ասում ա, թե՝ Վազգենից հետո բանակ չենք ունեցել:
Ուզում եմ հարցնեմ թուրքին երկիր հանձնած իշխանության ներկայացուցչին. Վազգենից հետո (Վաղարշակը հաշիվ չի) մեր բանակը ղեկավարել են Սերժ Սարգսյանը, շտաբի պետն էր կադրային գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, հետո նույն կադրային գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը երբ դարձավ Պաշտպանության նախարար, այդ ժամանակ գլխավոր շտաբի պետ դարձավ մեկ այլ կադրային գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, հետո երբ գեներալ-գնդապետ Օհանյանն էր ՊՆ, իր ժամանակ գլխավոր շտաբի պետ եղավ Յուրի Խաչատուրովը, պատկերացնու՞մ եք, էլի կադրային, մի քանի պատերազմների մասնակից գեներալ-գնդապետ: Հետո, մինչ ձեր թավշյա խուժանությունը, ԳՇ պետն էր, էլի գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Եկաք, ինչ է, թե ձեզ լոյալ պահեց, ձեր կուսակիցներից մեկի բարեկամին՝ Տոնոյան Դավիթին նշանակեցիք ՊՆ, բանակի ամենից անպատրաստ գեներալին (մեկ այլ գեներալի բառերն եմ մեջբերում), դրիք ԳՇ պետ, մեծ-մեծ խոսացիք, գլուխ գովացիք, կոչումները արագ-արագ բարձրացրեցիք, հետո ինչ է թե Իջևանցի էր, էն վարչական դատարան դիմած Օնիկին դրեցիք, կոչումները տվիք:
Պատերազմից հետո, բերեցիք էն կոչումազրկված ռեստորանի գներալին դրեցիք ՊՆ, էլ չեմ հիշում ում ԳՇ պետ տվիք, հետո հանիք, էլի մի այդպիսինին մեծ ընդմիջումով ճարեցիք, համոզեցիք դրեցիք, մի պայմանով, թե՝ կապիտուլյանտին չեստ տաս, հերիք ա: Հետո բռնեցիք ձեր մեջ պատմության դասատու աշխատածին դրեցիք ՊՆ նախարար, թե՝ կամուֆլյաժ հագի նկարվի, հերիք ա:
Հիմա ցանկացածին որ ցույց տամ այս համադրությունը, չի՞ ասի, այ՜ Անդրանիկի բեղեր պահած ազատամարտիկ, նա բանակ չէ՞ր, ձերնա բանա՞կ, ու բանակի էլիտա՞:
Ձեր պահած բանակում էրեխեքին քնած տեղը էփում եք. մարդը պոստ ա պահում, կինը զանգում ասում ա՝ թող իջի արի մեզ պահի, բերետները կացարանից դուրս են շպրտում:
Անդրանիկի բեղերի պես բեղ պահելով չի, էլի, հաստատ:
Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր
Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը: Այս մասին ասվում է քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում:
«Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։
Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։
Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց հպարտության բանակով։
Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ։
Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը։
Իսկ ընդհանրապես՝ տարեդարձներ նշելուց և անկեղծ, բայց մոդայիկ դարձած ու խիստ ուշացած հավաքներ գումարելուց զատ՝ արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը։ Առանց բացառության և առանց արդարացումների։
Նախագահ, պաշտոնյա, ընդդիմախոս, գիտնական, վերլուծաբան, գործիչ, լրագրող, իրավապաշտպան՝ ամեն մեկս։
Որ չփոխեցինք մեր անցյալը, որ բերեցինք այս անտերունչ ներկան։
Ես առաջին օրվանից՝ որպես նախարար, իրավաբան, քաղաքացի, ապաև պատգամավոր, կողմնակից եմ եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանադրականությանը և, ըստ այդմ, նրանց ճանաչմանը՝ իբրև այդպիսին։ Ոչ տանը, ոչ էլ օտար մայրաքաղաքներում որևէ շեղում կամ տարընթերցում երբևէ չի եղել։ Հավանաբար՝ բավարար հետևողական չեմ եղել այս դիրքորոշման կենսակոչման մեջ։
Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին։ Երբեք չեն ասի, բայց նրանք գիտեն իրենց ասելիքն ինձ և մեր ժողովրդին։
Ամենամեղավորը, սակայն, ես եմ, որ, չնայած իմ լիակատար մերժումին, իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին՝ իր ուխտադրուժ գերագույնով մեկտեղ։
Ահաև իմ տոնական խոստովանությունը՝ նախագահական երդման փոխարեն, անցողիկ, բայց անհրաժեշտ։
Որովհետև միայն Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
18 փետրվարի 2023»:
Ադրբեջանցիների Հայաստանի տարածքում վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ (որը, ի դեպ հրապարակվել ա մի քանի օր առաջ ու հասանելի ա բաց աղբյուրներում), նշվում ա, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, համապատասխան մանդատ ստանալով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան.
«Իրենց փորձագետները միտքը բացում են՝ դա պիտի լինի թուրքական բանակը։ Արդեն պաշտոնական հանդիպումներ ունեցել են թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայի դեսպանը «համայնքի» գրասենյակ այցելել ա։ Թուրքիայից աջակցման պաշտոնական հայտարարությունները հնչել են։
Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել են արդեն հաշվառումը և ցուցակագրումը։ Այս պահին խոսքը գնում ա մի քանի հարյուր հազարի մասին։
Ադրբեջանից փախստական դարձած հայերի մասով նման պաշտոնական ծրագիր չկա, առավել ևս չկա որևէ միտում, որ ջարդերից փրկված մարդիկ կցանկանան վերադառնալ թշնամի պետություն ապրելու։
Իսկ Ադրբեջանում ոչ միայն կա ծրագիր, թե ինչպես են իրենք պլանավորում Հայաստանի տարածքը գրավել առանց պատերազմ հայտարարելու, այլ նաև արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ դիվանագիտական, իրավական, քարոզչական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում»։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ պարզաբանվել է թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքը.
«Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում:
Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով արցախյան շուկա մտնելու վարկածը:
Նկատի ունենալով 12.12.2022թ.-ից Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, սնանկացման եզրին կանգնած տարբեր տնտեսվարող սուբյեկտներ հաճախ փորձում են ամենատարբեր եղանակներով որոշակի ապրանքատեսակներ տեղափոխել Արցախ:
Հաշվի առնելով դրա վտանգավորությունն ու ռիսկայնությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը, համագործակցելով Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ, շարունակելու է միջոցներ ձեռնարկել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման պայմաններում Արցախ տեղափոխվող հումանիտար բեռների անվտանգությունն ապահովելու և անվերահսկելիությունը բացառելու ուղղությամբ»:
Չեմ կարծում, թե մոտ ապագայում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը։ Սահմանի բացման դիմաց հարաբերությունների զարգացման գործընթաց ծավալելը ճիշտ մոտեցում չէ՝ մանավանդ այն դեպքում, երբ Թուրքիան որպես նախապայման է առաջադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքումը ու, այսպես կոչված, Զանգեզուրով միջանցքի տրամադրումը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Եթե Թուրքիան անկեղծ լիներ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցւմ, ապա դիվանագիտական հարաբերություններ կհաստատեր առանց նախապայմանների։ Որոշակի հարցեր կան․
Օրինակ, Իբլիդում կա 5 կմ-ոց միջացք, որի հյուսիսային հատվածում պարեկություն են անում թուրքերը, հարավային հատվածում՝ ռուսները։ Այսինքն՝ միջանցքը Սիրիայի տարածքում է, բայց սիրիացի զինվորականները չկան այնտեղ, որևէ իրավասություն չունեն։ Ի՞նչ գիտենք, թե սահմանները բացվելու դեպքում մեր սահմանային հսկողությունն ովքեր են իրականացնելու»,-ասում է թուրքագետը։
Ուշադրություն հրավիրելով Թուրքիայի՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու նկրտումների վրա՝ մեր զրուցակիցը հավանական է համարում այն, որ Թուրքիան հայկական պետություն ներթափանցելու հնարավորությունը կօգտագործի՝ իր նպատակներին ավելի շուտ հասնելու համար։
«Մինչև հիմա Թուրքիան դիվանագիտական չի հաստատել մեր երկրի հետ, որպեսզի առիթի դեպքում հարձակվի Հայաստանի վրա։ Ակնհայտ է, որ հարձակվել մի երկրի վրա, որի հետ չունես դիվանագիտական հարաբերություններ, ավելի հեշտ է, քան հակառակը։ Մյուս կողմից, եթե Թուրքիան ներթափանցի մեր տնտեսության մեջ, ահագին պրոբլեմների առաջ կկանգնենք։ Բնականաբար, սկսելու է գործարաններ սարքել, տարածքներ գնել, ինչպես Վրաստանում է արել, ու արդյունքում մեծանալու է այդ երկրի ազդեցությունը մեր տնտեսության վրա, ինչն էլ հավանական է, որ մեծացնելու է նաև քաղաքական դաշտի վրա ազդելու հավանականությունը»,-նկատում է Չաքրյանը։
Անդրադառնալով երկրաշարժի հետևանքները վերացնելու հնարավոր ժամկետների մասին Էրդողանի հայտարարությանը՝ թուրքագետը հիշեցնում է 2021թ․ Էլյազգում տեղի ունեցած երկրաշարժը, որին զոհ է գանցել մոտ հինգ տասնյակ մարդ, հետևանքները մինչև հիմա վերացված չեն։
«Փլատակների տակ դեռ, թուրք երկրաբաններից մեկի գնահատմամբ, առնվազն 90-100 000 դիակ կա։ Աղետի գոտում 3․5 մլն մարդ էր ապրում, ներկա պահին 2,2 մլն-ը լքել են այդ բնակավայրերը։ Հիմա այնտեղ առաջնահերթը այդ տարածքներից մարդկանց արտահոսքը կանխելն է։ Հասկանալի է, որ գնացողների մի զգալի մաս հետ չի գալու անգամ այն ժամանակ, երբ վերականգնվի գոտին։ Այդ քաղաքները հիմա ուրվական-քաղաքներ են դարձել»,-ասում է թուրքագետը։
Չաքրյանի խոսքով՝ Էրդողանն ընդհանրապես աղետից տուժած իր քաղաքացիների մասին չի մտածում, կենտրոնացած է բացառապես իշխանությունը պահելու վրա և այդ նպատակին է ծառայեցնում նաև աշխարհի տասնյակ երկրներից ուղարկված հումանիտար օգնությունը։
«Արտասահմանից ուղարկված հումանիտար օգնության վրա կպցնում են Էդողանի կուսակցության անունը, նոր բաժանում կարիքավորերին։ Ահագին օգնություն էլ չի բաժանվել։ Ըստ երևույթին, պահում են, որ ընտրություններին ընդառաջ բաժանեն՝ որպես ընտրակաշառք։ Քահրամանմարաշում մինչև -20 աստիճան ջերմաստիճանի պայմաններում մարդիկ բաց երկնքի տակ են գիշերում, անգամ ջուր չեն հասցնում այդ մարդկանց»,-նշում է Չաքրյանն ու ևս մեկ անգամ վերահաստատում, որ Էրդողանին մարդկային կյանքերը չեն հուզում ու չեն էլ հուզել երբևէ։
Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր հասակակից ընկերոջ հետ, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գազի կաթսան վերանորոգելու պատրվակով այցելել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Երևանում վարձակալած բնակարան: 23-ամյա երիտասարդը կատարել է վերանորոգման աշխատանքներ, իսկ հասակակից ընկերը օգտվելով տանտիրոջ ժամանակավոր բացակայությունից՝ սկսել է գումար փնտրել։ Սենյակներից մեկում կախված կոստյումի ծոցագրպանում նա հայտնաբերել է փաթեթավորված գումար, որի մի մասը՝ շուրջ 30.000 ԱՄՆ դոլլար, հափշտակելով, ընկերոջ հետ անմիջապես հեռացել են՝ այդ կերպ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:
Շանունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը:
Օրեր անց, վերջիններս երկուսով դիմակավորված, օդաճնշիչ ատրճանակով զինված, այցելել են վերոհիշյալ բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են գումար։ Վերջինս իր մոտ եղած 60.000 ՀՀ դրամը տվել է նրանց, ինչից հետո, նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, 23-ամյա երիտասարդն իրեն հայտնի վայրից՝ պահարանում կախված կոստյումի ծոցագրպանից հայտնաբերել ու հափշտակել է մնացած՝ շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումարը: Հնդկաստանի քաղաքացին փորձել է դիմադրել և խլել նշված գումարը, սակայն բռնություն գործադրելով՝ վերջինիս հրել, գցել են մահճակալի վրա, գոտիով կապել ոտքերը և բնակարանի մուտքի դուռը դրսից փակելով դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի համադրությամբ՝ 23-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին), 23-ամյա մյուս երիտասարդին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին), իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Երեք մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թուրքիայի հարավում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժերը դարձել են «ՆԱՏՕ-ի հիմնադրումից ի վեր դաշինքի տարածքում ամենամահաբեր բնական աղետը», հինգշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Anadolu-ն։
Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի այցը «կոչված է ցույց տալու ՆԱՏՕ-ի համերաշխությունը վաղեմի անդամ Թուրքիայի հետ փետրվարի 6-ին տեղի ունեցած կրկնակի երկրաշարժից հետո, որը խլեց ավելի քան 36 000 մարդու կյանք»։
«ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգող կենտրոնը հենց սկզբից համակարգել է ՆԱՏՕ-ի օգնությունը։ ՆԱՏՕ-ի խորհուրդը նաեւ որոշում է կայացրել ձմեռային պայմանների համար հարմար կոնտեյներներ եւ վրաններ ուղարկել մեր երկիր»,-ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Սթոլթենբերգին կընդունի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, այնուհետեւ Սթոլթենբերգը կուղեւորվի երկրաշարժից տուժած Հաթայի շրջան, որտեղ կհանդիպի երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Աքարը եւ Սթոլթենբերգը կքննարկեն տեղակայման նյութերը, որոնք ՆԱՏՕ-ն կտրամադրի երկրաշարժի զոհերին, եւ կայցելեն այդ օբյեկտների պատրաստման վայր:
Այս այցը, Հայաստանի դրսևորած վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ երկրաշարժից հետո ունի հին պատմություն, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի նկատմամբ բավականին լավ են տրամադրված, ինչի շրջանակներում էլ երեկ տեսանք Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Հայաստանի պատվիրակության այցին դեպի Թուրքիա։
«Հայաստանի կողմից հումանիտար օգնություն ուղարկելը հումանիտար քայլ էր, բարի կամք, եթե մի պահ մոռանանք, թե մինչ այդ ինչ էր տեղի ունեցել, սա նորմալ է, թեկուզ երկու հակառակորդ երկրների համար, դժբախտության ժամանակ օգնելը նորմալ է։ Սակայն մենք տեսնում ենք մի քիչ աննորմալ լավատեսություն, չափը անցած հույսեր։ Այս համատեքստում է ամեն ինչ տեղի ունենում։ Թուրքական կողմը հայկական պատվիրակությանը շատ նորմալ դիմավորեց․ դա «թուրքական դիվանագիտության» շրջանակներում էր»,- ասաց նա։
Անդրադառնալով կառավարության պահուստային ֆոնդից 157 միլիոն դրամ հատկացնելուն Թուրքիային և Սիրիային որպես օգնություն, թուրքագետը նշեց, որ գումարի չափի հետ կապված չի կարող նշել, դա նորմալ թիվ է, թե՝ ոչ։
«Սիրիայի դեպքում ոչ միայն նորմալ է, այլ նաև քիչ է։ 1915թ․-ի կոտորածից հետո Սիրիան է եղել հայերի գլխավոր ընդունողը, որ պահել, փրկել, մեծացրել և այնտեղից ճանապարհել է ավելի ապահով երկրներ։ Սիրիայի դեպքում օգնությունը քիչ էր, ծավալները քիչ էին։ Ոչ մեկը բարոյական իրավունք չունի ասելու, թե ինչի եք Սիրիային գումար տալիս։ Սակայն ցավալի է,որ Սիրիայի մասով չկա շատ բան։ Հիմա Սիրիան է լուրջ խնդիր մեջ, հանրային աղետի մեջ, Թուրքիայի դեպքում շատ երկրներ օգնության ձեռք մեկնեցին, արագ արձագանքեցին, իսկ Սիրիայի ուղղությամբ շատ քչերը։ Ճիշտ կլիներ, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը Սիրիա էլ այց կատարեր»,- ասաց թուրքագետը։
Հարցին, թե ինչու Էրդողանը շնորհակալություն չհայտնեց հայկական կողմին օգնության համար, Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայի նախագահին Հայաստանի նախագահը զանգեց, ցավակցություն հայտնեց, այդ զրույցի ժամանակ, ըստ հաղորդագրության Թուրքիան շնորհակալություն է հայտնել։
Հիշեցնենք, որ թուրքական իշխանական ԶԼՄ-ները հիմանականում փորձում են չանդրադառնալ Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրմանը և փրկարարներ ուղարկելուն։
«Այսքանով սահմանափակվում ենք, մնացածը թե ինչու է Ադրբեջանի հետ այդպես, բնական է, Ադրբեջանը իրենց եղբայրն է․ ինչպես ասում են՝ «երկու պետություն, մեկ ազգ»։ Էրդողանը նման շռայլություն թույլ չէր տա Հայաստանի նկատմամբ և առանձին շնորհակալություն հայտներ։ Բացի դրանից Չավուշօղլուի երեկվա խոսքերը Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ շատ տպավորիչ էր։ Հայկական կողմը ունի չափից շատ լավատեսություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, առանց Ադրբեջանի գործոնի։ Որպես փորձագետ, կտրվենք այդ հասարակական էմոցիաներից, նայենք իրականությանը, Թուրքիան շատ սառնասիրտ արձագանքեց Հայաստանի օգնությանը։ Կարևորը այստեղ Չավուշօղլուի ասածն էր, մնացածը ով ուզում է լինել, շնորհակալություն հայտնելու էին։ Եթե հայկական կողմը առաջարկություն է արել գնալ և ցավակցել, նրանք ընդունել են։ Եթե Թուրքիան ասեր չէ՝ չէր տեղավորվի այդ հարաբերությունների կարգավորման տրամաբանության մեջ»,- նշեց նա։
Թուրքագետը կարծում է, որ այս ամենի մեջ ամենակարևորը Չավուշօղլուի ելույթն էր, որտեղ ակնհայտ էր մեկ բան, որ նրա խոսքերը հիմնականում ուղղված էր Ադրբեջանին և Հայաստանում ապրող հասկացող մարդկանց․
«Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կապված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։ Հայկական հասարակության մի մասը, առանց որևէ բանի, ցանկանում են արագ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Չավուշօղլուն շատ պարզ կրկնեց այդ պահանջը, որը միշտ է այդպես»,- ավելացրեց թուրքագետը։
Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայում իր գործընկերոջ մոտ կարող էր բարձրացնել Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը․
«Միրզոյանը կարող էր դիվանագիտորեն ասել, որ մենք էլ խնդիր ունենք, Արցախն էլ է աղետի մեջ գտնվում և նրանց էլ է պետք հումանիտար օգնություն ցուցաբերել։ Ձեր եղբայր Ադրբեջանին ասեք՝ արագ բացի սահմանը։ Կարելի էր այսպես ձևակերպել։ Իսկ մենք հրապարակայնորեն չենք տեսնում նման հայտարարություններ, որովհետև չեն ուզում խախտել հայ-թուրքական հարաբերությունների ձգտումը։ Հարաբերությունների կարգավորումը Թուրքիային է պետք, չեմ հասկանում ինչի է պետք այդ ձգտումը Հայաստանին»,- ավելացրեց նա։
Արդեն երկար ժամանակ է ինչ, կեղծ քաղաքական օրակարգերը դարձել են մեր կյանքի անբաժան մաս, քանզի իշխանական վերնախավը լավ է հասկացել, որ մարդկային ուղեղը սովոր է իրականությունն ընկալել վերջինիս պարզեցված տեսքով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Սեփական իշխանությունը պահելու համար, այս հնարքը դեռևս հնուց, հաճախակի օգտագործվել է ապիկար իշխանավորների կողմից՝ դաշտ նետել իրականությունը կոծկող այլ քաղաքական օրակարգեր, կեղծ երկընտրանքի և վախի կառավարման միջոցով իշխանության գալու կամ այն երկարաձգելու համար:
«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ասում էր ՀՀ ներկայիս վարչապետը, «քանի որ ընտրության հնարավորություն չկա, ես կմնամ նախագահ՝ այսինքն կա՛մ ես կմնամ նախագահ, կա՛մ Արցախը նախագահ չի ունենա» — ասում էր ԱՀ ներկայիս նախագահը կործանիչ պարտությունից հետո: Իսկ հիմա հորինել են նոր կեղծ օրակարգ՝ «Կա՛մ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, կա՛մ Արցախը մնալու է շրջափակման մեջ, առանց լույս, առանց գազ»:
Սա ավելի ծանր դեպք է՝ գրեթե ճշմարտանման: Սակայն մեծ բանիմացություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվում որևէ պաշտոնյայի գնալ – չգնալով: Պարզ է նաև, որ եթե չես ուզում «Ավարայր կամ Սարդարապատ, ստանալու ես Նախիջևան»»,-գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.