23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գրիգորի Խաչատուրովին մեկուսացնելու՝ իշխանության փորձը կապված է սպասվելիք քաղաքական գործընթացների հետ՝ մասնավորապես Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ այս քայլի նպատակն է Տավուշի մարզի բնակիչների շրջանում գցել Խաչատուրովի ռազմական փորձառությունն ու անձնական հեղինակությունը։
«Հաշվի առնելով այն, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ բանակցելու ընթացքում զիջելու է բոլոր այն տարածքները, որոնք նախկինում Խորհրդային Արդբեջանի կազմի մեջ էին, իսկ դրանք Տավուշի մարզում են հիմնականում, ուստի այդ ճանապարհին բոլոր խոչընդոտները հերթով վերացնում են։ Իր ռազմական, կազմակերպչական ունակություններով Խաչատուրովը պտենցիալ վտանգ է ներկայացնում իշխանության համար»,-նշեց Նահապետյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ Խաչատուրովը նաև ընդդիմության նոր առաջնորդը կարող էր դառնալ և որպես անբասիր մարտական ճանապարհ անցած մարդ՝ համախմբել իր շուրջը տարբեր հայացքների տեր, երկրի ներկա վճակով մտահոգ մեծ թվով մարդկանց։ Ըստ այդմ՝ իշխանությունը նաև, ինչպես Նահապետյանն է ասում, դրանից է զգուշանում։
Ուշադրություն հրավիրելով փաստաբանի հաղորդած տեղեկությունների վրա՝ ըստ որոնց՝ Արարատի մարզի տարածքում գտնվող զորամասը որևէ կապ չի ունեցել Խաչատուրովի՝ բանկից վերցրած վարկի հետ, այլ վարկը Վանաձորում ձեռք բերած բնակարանի հիփոթեքը փակելու համար էր, մեր զրուցակիցը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար սա նոր երևույթ չէ։
«2018-ին, երբ Նիկոլը նոր էր եկել իշխանության, կեղծ, մոնտաժված տեսանյութ սարքեցին Մանվել Գրիգորյանի մասին և փորձեցին ներկայացնել նրան՝ որպես զինվորի բաժինը գողացող մեկի։ Հիմա էլ Խաչատուրովի հետ են նման բան փորձում անել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողները խնդիր ունեին ու հիմա էլ ունեն անազատության մեջ պահել այն մարդանց, ովքեր իրենց փորձառությամբ, ղեկավարած կազմակերպությամբ սպասվելիք պատերազմում կարող էին խոչընդոտել հայկական կողմի դյուրին պարտությանը։ Պոտենցիալ վտանգները հերթով վերացնում են»,-ասաց Նահապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ երբ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն ակտիվանա, ապա ընդվզում հայ հասարակության կողմից, միանշանակ լինելու է, և ռազմական գործիչները՝ այդ թվում Խաչատուրովը, ըստ ամենայնի, անմասն չէին մնալու։
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր։
Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության (14․01․2021թ-ի թիվ N 35-Ն) որոշմամբ հաստատված ցանկով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի իմաստով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը ։
ՄԴՊ Զվարթնոց բաժնի աշխատակիցները պետական սահմանին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխել են ֆիզիկական անձանց կողմից ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք հանդիսացող՝ (ԱՏԳ ԱԱ 7108 ծածկագրին դասվող) ոսկյա ձուլակտորների սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք: Ձուլակտորների ընդհանուր քաշը 48,5 կգ է, արժեքը՝ 1 միլիարդ ՀՀ դրամ:
Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով կազմվել են մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ միասին տրամադրվել նախաքննական մարմին: Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները՝ տեսանյութում
«Կյանքը ցույց տվեց, որ իրավունքը երկրորդական է աշխարհքաղաքական շահերին»,- նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որը մասնակցում էր Ղարաբաղյան շարժման 35–րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովին։ Միջոցառման աջակիցն է «Հայրենիք» կուսակցությունը։
Նա նկատեց՝ մենք տեսնում ենք երկրներ, որոնց ինքնորոշման իրավունք ընդունվում է, ինչպես օրինակ Կոսովոյի պարագայում, տեսնում ենք երկրներ, որոնք իրենց շահերից ելնելով ընդունում են ինքնորոշման իրավունքը, ինչպես օրինակ Կիպրոսը, Իսրայելը, Աբխազիան, Աջարիան, կան դեպքեր, երբ ինքնորոշման իրավունքը չի ընդունվում, ինչպես օրինակ Սիրիայի պարագայում։
«Մենք տեսնում ենք, որ աշխարհը խաղում է լրիվ այլ օրենքներով։ Այստեղ կարևորը աշխարհքաղաքական պրոցեսներն են։ Արդյո՞ք մենք վերջին քսան տարիների ընթացքում հասկանում էինք, որ Արցախի հարցը փոխկապակցված է աշխարհքաղաքական պրոցեսների հետ»,-հարց հնչեցրեց քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով, արցախյան երրորդ պատերազմում ներգրավված է եղել կոալցիա, որի կազմում է եղել Մեծ Բրիտանիան։
«Այդ կոալիցիան խնդիր է լուծել։ Հիմա ասում են Հայաստան են եկել եվրոպացի դիտորդներ, որոնք մոնիտորինգ են անում, որպեսզի թույլ չտան Ադրբեջանը հարձակում իրականացնի Հայաստանի նկատմամբ։ Իսկ գուցե մոնիտորինգ են անո՞ւմ Իրանին։ Կամ գուցե մոնիտորինգ են անում Ռուսաստան-Իրան հարաբերություննե՞րը, գուցե մոնիտորինգ են անում մեզ բոլորի՞ս»,-նշեց նա։
Քաղաքագետն ասաց, շատերը հուսալքված են 2020-ի պատերազմում տարած պարտության արդյունքներից, բայց մարդկանց ուշադրությունը հրավիրեց փաստին, որ Ադրբեջանը ռիսկի է գնացել ու իր վրա վերցրել է Ռուսաստանի և Իրանի դեմ որոշակի պարտավորություններ։
«Պահը ճիշտ էր ընտրված, կորոնավիրուսի համավարակ էր, Ուկրաինայում պատերազմ էր սպասվում, և բոլորը գիտեին դրա մասին։ Բայց արդյո՞ք իրավիճակը փոփոխվելու դեպքում Ադրբեջանն այդ ծանրագույն պարտավորությունների տակից դուրս կգա, թե՞ դուրս չի գա, և արդյո՞ք դա մեզ համար հեռանկարներ է բացում, թե՞ չի բացում: Արդյո՞ք դրա մասին մտածում և ապագա սցենարներ կարողանում ենք գծել»,-նշեց նա։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ներկայացնում է Վարժական հավաքների վերաբերյալ մասնագիտական ուսումնասիրությունը։
«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ ուսումնասիրության մեջ նշվում է, որ որքան էլ որ վարժական հավաքներն ունեն մեծ կարևորություն երկրի անվտանգության համար, միևնույն է` չպետք է անցկացվեն Սահմանադրության և օրենքի նպատակների խեղաթյուրմամբ։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «վարժական հավաքներ» անվան տակ Հայաստանի կառավարությունը փաստացի կոնկրետ քանակի քաղաքացիների նորից ներգրավում է մարտական խնդրի կատարման, այսինքն՝ պահեստազոր հաշվառված անձինք նորից փաստացի ներգրավվում են պարտադիր զինվորական ծառայության, իսկ խուսափելու դեպքում ենթարկվելու են ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ այդ քաղաքացիներն անցնում եմ փաստացի մեկ այլ բնույթի «պարտադիր զինվորական ծառայություն»։
Մասնավորապես, 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» թիվ 122-Ն որոշումը, որով հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ։ Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հարցն այն է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն նպատակը, որը դրված է վարժական հավաքների անցկացման հիմքում։ Մասնավորապես, օրենքի 58-րդ հոդվածն ամրագրում է, որ վարժական հավաքներն իրականացվում են՝ (ա) պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և (բ) նրանց վերապատրաստելու նպատակով։
Այլ կերպ ասած՝ վարժական հավաքներն ունեն մեկ հիմնական նպատակ՝ կատարելագործել պահետազորում հաշվառված քաղաքացիների գիտելիքներն ու հմտությունները` ըստ զինվորական մասնագիտացման: Մինչդեռ, Կառավարության նշված որոշմամբ, որով կարծես պետք է փոխված լիներ վարժական հավաքների փիլիսոփայությունը (ինչպես պաշտոնապես հայտարարվել էր),սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են ինչպես պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով, այնպես էլ «մարտական հերթապահության ներգրավման նպատակով»։ Ընդ որում՝ քաղաքացիները վարժական հավաքների ներգրավվելու են 25 օրացուցային օրով, որից, ինչպես հայտարարվել էր, 7 օրը քաղաքացին անցնելու է պատրաստություն, իսկ 14 օրը՝ «մարտական հերթապահություն»։
Հիմա հարց է առաջանում. Սահմանադրության և օրենքի այդ ո՞ր դրույթներն են Կառավարությանը տվել լիազորություն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո տարիներ անց ներգրավել մեկ այլ՝ իր բնույթով պարտադիր զինվորական ծառայության այլ տեսակի՝ նրանց ներգրավելով մարտական հերթապահության։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ մեզ հմտություններով և գիտելիքներով կատարելագորված պահեստազորայիններ են պետք, թե՞ միայն կոնկրետ քանակի «դիրքապահներ»։ Իսկ ինչպե՞ս են այդ մարտական հերթապահությունն անցնելու պահեստազորում հաշվառված այն քաղաքացիները, որոնք ժամանակին ազատվել կամ տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կոնկրետ կանոնների պահպանմամբ (պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ վարժական հավաքների ներգրավվելու են բոլորն առանց բացառության)։
Ի՞նչ է՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացուն ներգրավելու են ծառայության և տալու ենք մարտական առաջադրա՞նք (չմոռանանք, որ պարտադիր զինծառայությունից և վարժական հավաքներից ազատվելու հիմքերը տարբեր են, այսինքն՝ անձը կարող է, օրինակ, իր ընտանեկան դրության բերումով ազատվել պարտադիր զինծառայությունից, բայց ենթակա լինել վարժական հավաքների, և այդ անհամաչափությունը վերանայելու մասին բազմիցս խոսել ենք)։ Որևէ մեկը գնահատե՞լ է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ քաղաքացիների համար։ Կամ որևէ մեկը մտած՞ել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջացնել տևական մարտական պատրաստություն չանցած քաղաքացիները։ Կան նաև այլ խնդիրներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ (2016-2022 թթ.) զորամասերում մշտադիտարկումների շրջանակում արձանագրվել էր վարժական հավաքների ներգրավված անձանց խախտված իրավունքների մասով, որոնք, ինչպես ցույց են տալիս բողոքները, ամբողջությամբ չեն լուծվել առ այսօր։ Կառավարությունը պետք է հրապարակի իր նպատակներն ու առաջ եկած իրական խնդիրները, իսկ յուրաքանչյուր խնդրի լուծումը տա բացառապես Սահմանադրության և օրենքի սկզբունքներին համահունչ։
Կառավարությունը պետք է վերանայի Հայաստանում վարժական հավաքներ անցկացնելու իր քաղաքականությունը. սա թելադրված է երկրի անվտանգության և մարդու իրավունքների գերակա շահով։ Եվ այստեղ դժվար է գերագնահատել Ազգային ժողովի ժողովրդավարական վերահսկողության դերը, որը, ցավոք, երբեմն ի սպառ բացակայում է։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն առաջնահերթ է համարում բանակի առաջ ծառացած խնդիրների լուծումը և իր փորձագիտական կարողությունների ու փորձի շրջանակներում մշտապես պատրաստակամ է նպաստել ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը։
Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին մասով և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։
Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել։
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել են ինտերնատի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը՝ մի շարք չարաշահումների համար։
Հիշեցնենք, որ տուն-ինտերնատում զննության ընթացքում պարզվել է, որ բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:
Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:
Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:
Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է CNN-ը։
«Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։
«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։
«Նա (Պուտինը – խմբ.) կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։
«Ծնողները համապարփակ ներկայացրել են իրենց պահանջները համապատասխան պաշտոնյաներին, վերջիններս խոստացել են կարճ ժամանակահատվածում տեղեկացնել հանդիպման կազմակերպման հնարավորության մասին»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ ծնողները հայտարարում են հրապարակային, նույնը ներկայացվել են նաև պաշտոնյաներին:
«Մի բան կարող եմ ձեզ ասել հստակ՝ ծնողների խիստ անվստահությունն սույն քրեական վարույթի նկատմամբ, առակա է: Անվստահությունն ու կասկածանքը ծնվել է սույն թվականի հունվարի 19-ից սկսած, երբ կառավարության նիստում իրավասու պաշտոնատար անձանց և դրան հաջորդող այս գործին մասնակից դարձած այլ սուբյեկտների կողմից հնչեցրած միմյանց հակասող տեղեկություններից և օբյեկտիվ իրականությանը հակասող հանգամանքներից: Ծնողները շատ տրամաբանական և հիմնավորված հարցեր են բարձրացնում, որոնք ակնկալում են պարզ լուծումներ»,-հայտարարեց Նորիկյանը:
Փաստաբանը հայտնեց, որ որպես քաղաքացի պահանջում է, որպեսզի այս գործով քննության առարկա դարձնեն բոլոր վարկածները, օրինակ՝ սպանության, դիտավորությամբ կյանքից զրկելու, թունավորման, դիվերսիայի և այլն:
Նորիկյանն ասաց, որ, համադրելով հրապարակված տեղեկությունները, ստացվում է շատ հակասական պատկեր և երբ վերլուծում են հրդեհի մեջ մեղադրվող կապիտանի ցուցմունքները ակնհայտ է դառնում, որ հրդեհի բռնկման պահից մինչև 15-20 րոպե տևողության ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի զինծառայողները դուրս գային այդ տարածքից և փորձեին այն չեզոքացնել:
«Բայց ակնհայտ է, որ զինվորները ոչ մի գործողություն չեն կատարել, ինչը տալիս է մեզ հնարավորություն արձանագրելու, որ զինվորները պարզապես կենդանի չեն եղել, հակառակ դեպքում նրանք կգործադրեին ողջամիտ քայլեր այդ տարածքից դուրս գալու համար: Հետևաբար պետք է պատասխանել հարցին, թե հրդեհը հետևա՞նք է ինչ-որ հետքեր թաքցնելու, թե՞ ամփույտ գործընթաց է, հրդեհի և երեխաների մահվան միջև առկա՞ է արդյոք պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ:
Այսօրվա հրապարակային իրողությունները տալիս են մեզ հնարավորություն չվստահելու այդ վարկածին, թե երեխաները մահացել են հրդեհի պատճառով»,- հայտնեց փաստաբանը և հիմնավորեց, որ թե՛ հրդեհի տարածքը, թե՛ դիրքը, թե՛ կենդանի մնացած զինծառայողների ցուցմունքները հարց են առաջացնում, որ եթե հնարավոր է եղել այդ տարածքից դուրս գալ երկու զինվորի, ապա ինչու մնացած զինվորները չեն կարողացել, եթե ծխահարվել են, ապա ինչո՞ւ չեն ծխահարվել փրկված երկու զինծառայողը:
Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ այդ դեպքով պայմանավորված այլ ենթադրյալ հանցագործությունների մասին են հայտնել ծնողները և չբացահայտելով դրանք՝ նշեց որ դրանք պայմանավորված են եղել զինծառայողների և սպաների միջև եղած տարաձայնություններով, բուն սպաների միջև եղած հարաբերություններով, սպաների՝ ենթադրյալ օրինախախտ գործունեությամբ:
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մի քանի հարթակ կա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Դրանցից մեկը, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափն է. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը գործընթացին։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր քարտուղար Բլինկենը, մենք քննարկեցինք նաև Բրյուսելի գործընթացը՝ որպես եռակողմ ձևաչափ։ Եվ կարծում եմ, կա ընդհանուր ըմբռնում, որ սա միայն եռակողմ ձևաչափ է՝ ներառյալ ԵՄ-ն, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առնչությամբ նա ասել է.«Մինսկի խումբն արդեն «թոշակի է գնացել և իրականում գոյություն չունի» (չակերտները՝ Tert.am), միգուցե այն կա միայն թղթի վրա, Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարվա աշխատանքի ընթացքում «ոչ մի արդյունք չեն տվել» (չակերտները՝ Tert.am), դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա։ Ուստի մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այժմ՝ Եվրամիությունը»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների աչք ծակող հանգամանքներից մեկն այն էր, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները:
Ե´վ Հայաստանից, և´ Ադրբեջանից հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի հարցով բանակցություններից և թեման տեղափոխվի Ադրբեջանի ու Արցախի երկկողմ ձևաչափ:
Ե´վ Հայաստանի և´ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի:
Այս ծանր իրավիճակներում Արցախին Ադրբեջանի հետ դեմ-դիմաց` միայնակ թողնելը, հավասարազոր է Արցախի կլանմանը կամ ադրբեջանացմանը հանձնել:
Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի մոտեցումները ևս բավականին մոտ են` «Լեռնային Ղարաբաղի հայեր» և «Ղարաբաղի հայություն»:
Ճիշտ է` Ադրբեջանն առարկում է նաև «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմանը, սակայն նրա համար դա ոչ թե բովանդակային, գաղափարական խնդիր է, այլ պարզապես չի արտահայտում Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը:
Ե´վ Ադրբեջանի և´ ՀՀ իշխանությունները Արցախի խնդիրը դիտարկում են ոչ թե կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի իրացման կամ դրա միջազգային ճանաչման շրջանակներում, այլ «Արցախում ապրող հայերի իրավունքների ու ազատությունների շրջանակներում»:
Սա քարտ-բլանշ է Ադրբեջանի ձեռքերում հայտարարելու, որ պատրաստ է ապահովելու Արցախում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները ճիշտ այնպես, ինչպես իր մնացած շրջաններում և խնդիրը համարել ավարտված:
Արցախին վերաբերող առանցքային խնդիրների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները համահունչ էին, որոշակիորեն տարբերվում էին փաթեթավորման հարցերը:
ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից, ըստ էության, ընդունել ադրբեջանական գաղափարական առաջնահերթությունները, իսկ մնացած արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է:
Փաշինյանական իշխանության հիմնական մտահոգությունը հայ հանրությանը համոզելն է, որ Արցախը ոչ թե ինքն է հանձնում, այլ մյուսները»:
«Մյուսների տակ» արդեն կարևոր չէ, թե ովքեր են` «պադստավկա» լինող արցախցինե՞րը, Ռուսաստա՞նը, թե՞ հավաքական արևմուտքը»
Տոսկա … 1800 թվական. Ազգային օպերայի և բալետի թատրոնում օրեր առաջ Պուչինի այս հրաշալի ստեղծագործությունն էր. Տոսկայի դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյան, Կավարադոսի՝ Տիգրան Հակոբյան, Սկարպիա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Բաբայանց:
Սեր , խանդ, քնքշանք, բռնություն, դաժանություն… Թեման այսօր էլ կարելի է արդիական համարել։
Սիրած տղամարդուն ազատ արձակելու համար ամենազոր իշխանավորը՝Սկարպիան, պահանջում է երգչուհի Ֆլորիա Տոսկայից տրվել իրեն: Հանգուցալուծումը դրամատիկ է: Ինչ խոսք, ուրախալի է, որ մեծ աշխատանք պահանջող այս գործում ընդգրկված են ոչ միայն պրոֆեսիոնալներ, այլև օպերային արվեստում իրենց առաջին քայլերն անող երեխաներ՝ Դավիթ Զալյանի հիմնադրած վորկալ- երգչախմբային դպրոցի սաներ, որոնք մեր հույսն ու լույսն են, մեր վաղվա օրը:
Հրաշալի կատարումներ, ջանք, նվիրում և… կիսադատարկ դահլիճ…
Հենց այս հարցից էլ սկսեցինք մեր զրույցը Օպերային թատրոնի առաջատար երգչուհիներից մեկի՝ Մագդա Մկրտչյանի հետ:
-Այո, ցավոք այսօր կա նման խնդիր. դա մասամբ կապված է մեր ժողովրդի տրամադրության, մեր երկրի վիճակի հետ: Վերջին մի քանի տարին՝ քովիդ, պատերազմ, և այլ գործոններ շատ խանգարեցին մեզ, հեռացրեցին հանդիսատեսին թատրոնից: Սակայն դա հարցի մի կողմն է:
Վստահորեն պետք է հպարտ լինենք, որ ունենք օպերային թատրոն, որը մեզ ներառում է քաղաքակիրթ երկրների թվում: Օպերային արվեստն, ինչ խոսք, ներդրումներ է պահանջում,բայց չպետք է շքեղություն համարվի: Այն էլիտար արվեստ է և առանց լուրջ հովանավորի զարգացում չի կարող ունենալ: Պետության կողմից քայլեր արվում են, բայց էլ ավելի ուշադրություն ու գործնական ծրագրեր են պետք: Պետք է ազգովին հոգ տանենք, նպաստենք ազգային օպերայի հզորացմանը:
-Արվեստը շատ հզոր զենք է, մարդու հոգին մաքրող, տրամադրող, այն պետք է ընդամենը ճիշտ օգտագործել:
-Այո,անհրաժեշտ է այդ զենքը փայլեցնել և բաժանել նախ մատաղ սերնդին. այդ առումով մեծ անելիք ունի կրթության ոլորտը, մշակույթի պատասխանատուների հետ ձեռք -ձեռքի: Բարձր դասարանցիներին և բուհերի ուսանողներին աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել մշակութային կյանքում,որի համար ընդամենը բարի կամք է պահանջվում, վաղը կարող է ուշ լինել:
Մեր երեխաները եթերային քաոսի մեջ են մեծանում, ինչը պետք է հուզի բոլորիս: Ճշմարիտ մշակույթը պետք է առաջնային լինի: Մեր երկրում շատ տարօրինակ է կարգավորվում այս դաշտը, հովանավորում են այնպիսի նախագծեր, որ ապշում ես:Ես կհասկանամ, եթե գումար տրամադրվի պատմական սյուժեներով գործերին, մնայուն արժեքներ ստեղծվի, սակայն…
-Կոմերցիա է…
-Կան արժեքներ, ինչպես մեր ունեցած օպերային թատրոնն է, որ պետք է վեր լինի կոմերցիայից և այստեղ մեծ է պետության մոտեցումը:Մեր թատրոնը հիմնական հովանավորի կարիք ունի: Սա միանշանակ է: Մետրոպոլիտեն, Լա- Սկալա, և այլ աշխարահռչակ թատրոններ ունեն խոշորագույն ընկերությունների հովանավորութունը: Ես կարծում եմ, որ նրանք դա հպարտությամբ են անում:
-Ունե՞ք պոտենցիալ աշխարհի բեմերում երգելու։
-Հրաշալի ձայներ ունենք, որոնք այսօր էլ երգում են անվանի օպերային թատրոններում, սակայն ինչքան էլ պահանջված լինեն, պիտի հպարտությամբ ասեմ, որ միևնույնն է, վերադառնում են: Սերը դեպի հայրենիք ձգում է բոլորիս: Խնդիրը ինքնակազմակերպվելու մեջ է: Մենք հրավիրում ենք տարբեր երկրներից երգիչներ անգամ երկրորդական դերերի համար, վճարում թանկ, այնինչ, մեր ունեցած պոտենցիալը ճիշտ բաշխելու խնդիր ունենք:
-Գաղտիք չէ, որ օտարամոլ ենք: Օպերային արվեստը թանկարժեք սկիհ չէ, որ դնես երևացող տեղում, մեկ -մեկ փայլեցնես ու գոհ լինես, որ ունես, այն սիրով օգտագործելու, հպարտանալու և սերունդներին է՛լ ավելի շողացող փոխանցելու համար է:
— Միանշանակ, իսկ դրա համար պետական հոգացություն է պետք, հովանավոր գտնելու և կազմակեպելու կամք:
Ռուզան Ավոյան
Հ.Գ. Երգչուհու հետ զրուցել ենք նաև նրա զբաղվածության և ծրագրերի մասին: Շարունակությունը հաջորդիվ:




- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.