23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 2019 թվականի հունվարի 14-ը), ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում, Ա.Գ.-ն ապօրինի հարստացել է (գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով), ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:
Մասնավորապես՝ Ա.Գ.-ն 2017 թվականի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի, 2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019 թվականի փետրվարի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ա.Գ.-ն կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:
Բացի այդ, Ա.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո, ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով, 2019 թվականի հունվարի 10-ին 22 մլն 212 հազար 540 դրամին համարժեք՝ 45 հազար 750 ԱՄՆ դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավաճար: Ա.Գ.-ն նույն տարվա ընթացքում ծախսել է նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ 2 մլն 138 հազար 465 դրամ, սակայն 2019 թվականի հունվարի 14-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո ներկայացված հայտարարագրում, չի նվազեցրել նախորդ տարվա համար հայտարարագրված գումարները՝ կրկին անփոփոխ հայտարարագրելով 50 մլն դրամը, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարը և 150 հազար եվրոն: Միաժամանակ, Ա.Գ.-ն պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների 2019 թվականի փետրվարի 7-ին ներկայացրած հայտարարագրում՝ որպես աշխատանքի վարձատրության դիմաց ստացված օրինական եկամուտ, հայտարարագրել է 114 հազար 660 դրամ, սակայն այդ պայմաններում նրա գումարն ավելացել է 24 մլն 351 հազար դրամով:
Վերոգրյալից բացի, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում, Ա.Գ.-ն, ով 2009-2012 թվականներին զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով, 9 մլն 48 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 128 մլն 70 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 2000 ք.մ. հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին ուղղակի վաճառքով, 15 մլն 834 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 205 մլն 464 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 3500 ք.մ. հողամասը, որոնք 2018 թվականին օտարել է՝ համապատասխանաբար 176 մլն 346 հազար դրամով և 308 մլն 654 հազար դրամով:
Միաժամանակ, Ա.Գ.-ն 2012, 2013, 2014, 2015 և 2018 թվականների ընթացքում կատարել է օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ ընդհանուր՝ 90 մլն 333 հազար 97 դրամի ծախս, իսկ 2015 թվականի տարեկան հայտարարագրում՝ որպես տարեսկզբում առկա գումար, հայտարարագրել է 720 հազար ԱՄՆ դոլար: 2015-2017 թվականների ընթացքում Ա.Գ.-ի կողմից տարբեր անձանց անուններով ԱՄՆ-ում գրանցված իր հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967 հազար 700 ԱՄՆ դոլար, որը 247 հազար 700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720 հազար ԱՄՆ դոլարը: Այսինքն, անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա.Գ.-ն կատարել 247 հազար 700 ԱՄՆ դոլարի փոխանցումը:
Վերը նկարագրված՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա.Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ: Մասնավորապես՝ 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ 2015 թվականին 28 մլն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը, 2011 թվականի ապրիլի 6-ին՝ 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող բնակարանը, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը, 2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանը, լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2019 թվականի մարտի 6-ին, 1 մլն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիման փողոցի վրա գտնվող առանձնատունը:
Ա.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):
Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ է արվել Ադրբեջանի ճնշման ներքո։ Այդ մասին նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանին։
Ստանձնելով այդ պաշտոնը՝ ձեռներեցը «հույսեր արթնացրեց Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչության շրջանում», որն այժմ ստիպված կլինի «ոտքերով քվեարկել»՝ լքելով տարածաշրջանը, նշել է խորհրդարանականը։
«Իհարկե, ես սա գնահատում եմ որպես այն ճնշման հետևանք, որն Ադրբեջանի կողմից գործադրվեց ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի, այլև հայկական կողմի վրա, որը չպաշտպանեց Վարդանյանին։ Ցավում եմ։ Սա ողբերգական արդյունք է, որն առաջինը չէ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես չեմ ուզում պահանջներ ներկայացնել անձամբ Վարդանյանին։ Նա, հավանաբար, պետք է կշռադատեր բոլոր խնդիրներն այս պաշտոնն ընդունելուց առաջ։ Ըստ ամենայնի, նա թերագնահատել է իր վրա կիրառվող ճնշումը»,-ասել է Զատուլինը։
Պետդումայի պատգամավորը նշել է, որ Վարդանյանի հարցով ռուսական կողմը «լվացել է ձեռքերը»։
«Սրանում իր մեղքի բաժինն ունի նաև ՌԴ-ն, որին անդադար պահանջներ էին ներկայացնում, որպեսզի Ռուբեն Վարդանյանին դուրս բերեն այնտեղից։ Այն բանից հետո, երբ Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից՝ ՀՀ քաղաքացի դառնալու համար, մենք պաշտոնական պատասխան ունեինք, ըստ որի՝ մենք կապ չունենք Վարդանյանի, նրա կարիերայի, ծրագրերի հետ։ Կարծում եմ, որ այս դեպքում մենք էլ ենք տվել որմալ պատասխաններ՝ չցանկանալով վեճի բռնվել ադրբեջանական կողմի հետ, ձեռքերը լվացել ենք Պոնտացի Պիղատոսի պես։ Կովկասում ձեռքերը լվանալու դիրքորոշումն ապագայում, ցավոք սրտի, օգուտ չի բերում այս ձեռքերը լվացողին։
Սակայն այդ հայտարարությունները չփարատեցին ադրբեջանական և թուրքական կողմերի կասկածները, նրանք շարունակեցին պնդել դա և նույնիսկ վերջերս Լաչինի միջանցքի բացումը կապեցին Վարդանյանի՝ պաշտոնը լքելու հետ»,-նշել է նա ու հարց հնչեցրել՝ այս ամենից հետո կբացվի՞ Լաչինի միջանցքը, արդյո՞ք Լաչինի միջանցքի շրջափակումը կվերացվի Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանների կողմից։
«Իհարկե, դրանք էկոլոգներ չեն, վերահսկվում են Բաքվի կողմից»,-նշել է նա։
Ռուբեն Վարդանյանը չի կարող Բաքվի համար բանակցային կողմ լինել։ Այս մասին, ինչպես գրում է interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հայտնել է «Ղարաբաղի հայ բնակչության հետ խոսելու իր պատրաստակամության մասին»։
«Բայց այդ մարդը (Ռուբեն Վարդանյանը — խմբ․), ով դրսից է եկել Ղարաբաղ կամ ուղարկվել է՝ խաղալով ուրիշի խաղեր, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել։ Նրա թիկունքին կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Տիգրան աբրահամյանը.
«Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի:
Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից»:
Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։ Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։ «Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կարգավորմանը՝ երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Հայաստանը, ընդհակառակը, նախընտրեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ խոչընդոտելով կարգավորմանը։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել, ապա նա պետք է փոխի իր կուրսը»,-ասել է Բայրամովը Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
Հիշեցնենք, որ Խոջալուի (այժմ՝ Իվանյան) իրադարձությունները տեղի են ունեցել 1992թ. փետրվարին: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նախապես տեղեկացրել էին ադրբեջանական կողմին գյուղի շրջանում կրակակետերի ճնշման գործողության մասին եւ գյուղի բնակիչներին միջանցք են տրամադրել: Արդեն հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքից դուրս հաշվեհարդար է տեղի ունեցել գյուղը լքած ադրբեջանցի գյուղացիների նկատմամբ։ 1992-ի մարտին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խոստովանեց, որ «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», եւ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրեց «ժողովրդական ճակատին»։ Սակայն Ադրբեջանում չեն դադարում այդ թեմայի շահարկումներն ու մեղադրանքները։
«Մենք հավատում ենք, որ մեր ջանքերը կօգնեն վերջ դնել Խոջալուի հանցագործությունների եւ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ընթացքում կատարված այլ ոճրագործությունների անպատժելիությանը։ Մենք արդարության կոչ ենք անում, ոչ թե վրեժխնդրության։ Կայուն խաղաղությունն անհնար է առանց արդարության: Պատասխանատվությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ հաշտեցման ճանապարհի անհրաժեշտ տարրն է։ Խոջալուն մեր ազգային վիշտն է։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերի մասին, եւ Խոջալուն ապացույցն է այն բանի, որ ոչինչ չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի ոգին»,-ասել է Բայրամովը։
Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները Բաքվում ամեն կերպ հերքում են։
Օպերային արվեստի նվիրյալներն ունեն իրենց խնդիրները։ Միայն թատրոնում ներգրավված լինելով հնարավոր չէ լուծել ոչ միայն ստեղծագործական հագեցվածության, այլև նյութական խնդիրները:
Այս մասին շարունակեցինք մեր զրույցը ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի հետ:
-Դուք դասավանդում եք դպրոցներում, կոնսերվատորիայում, հանդես գալիս համերգներով: Եթե մյուս թատրոնների դերասանները գոնե սերիալներում նկարահանվելով քիչ թե շատ լուծում են կենցաղային ինչ –ինչ հարցեր, օպերային արտիստները զրկված են դրանից: Արդյո՞ք օրինաչափ է:Երգիչը պետք է ապահով լինի, լիարժեք ապրելու, ստեղծագործական նոր լիցքեր հավաքելու և հանդիսատեսին փոխանցելու համար:
-Մասնագիտական առումով,այո, ինքնաիրացման խնդիր կա մեզանում: Այն, ինչ անհրաժեշտ է արվետագետին, հեշտ չի տրվում: Չկա հարթակ, որտեղ երգիչը կարողանա համերգ կազմակերպել. առանց առնչվելու դահլիճ լցնելու, վարձակալելու և այլ խնդիրների … դրանք կան նաև մեր ուսանողների պարագայում, որոնց բեմելը պիտի պետության հոգածության ներքո լինի: Մենք անում ենք ամեն հնարավորը, սակայն օպերային արվեստը միշտ ավելին անելու, ներդրելու պահանջ ունի:
Որպես երգչուհի ,ես ինքաբավ եմ, երջանիկ՝ աշխատել եմ անվանի դիրիժորների հետ. Զուզեպպե Սաբբատինի,Կարլ Վասսերման,Մարիո Մերիգո,Լիոռ Շամբադալ,Օհան Դուրյան,Հարություն Արզումանյան,Կարեն Դուրգարյան … Նաև մասնագիտական առումով վարպետացման դասեր եմ վերցրել Պլաչիդո Դոմինգոի,Միռելա Ֆրենիի,Պլաչիդո Դոմինգոյի, Գալինա Վիշնևսկայայի,Ելենա Օբրասցովայի մոտ, որոնց գիտելիքներն ինձ փոխանցվել են և շատ թանկ են ինձ համար ։ Ես էլ իմ հերթին այս ամենը փոխանցում եմ իմ աշակերտներին,մեր նոր սերնդին:
Ուզում եմ հատուկ նշել, որ ավարտել եմ Կոնսրվատորիայի Գոհար Գալաչյանի դասարանը, ինչը միշտ հպարտությամբ եմ ասում. ես նրա դպրոցի կրողն եմ: Նոր սերունդը ճանապարհ ունի անցնելու, որը, ցավով պիտի նշեմ, հեշտ չէ: Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ երկիրս կարժևորի ճշմարիտ մշակույթը:
-Վերջում՝Ինչ ծրագրեր կան, ավանդական հարցը:
-Պատրաստվում եմ երգել մի շարք մենահամերգներ՝ տարբեր ծրագրերով։ Առաջինը՝ անտիկ իսպանական երգեր են, անդալուզյան գեղեցիկ երաժշտություն, որը Հայաստանում կհնչի առաջին անգամ։
Ծրագրում եմ հանդես գալ մեր հին հայկական օրորներով:Դրանք մեր ինքնության մասն են։ Մեր օրորները հոգուդ լարերին դիպչող, խորունկ, յուրահատուկ և շատ ազդեցիկ են, որոնք երգել են մեր տատերը ու մենք էլ պետք է շարունակենք տարածել՝ Տարոնի օրոր,Սասունի օրոր,Տիգրանակերտի օրոր,Բութանիայի օրոր… ձայնագրել եմ շուրջ 25 օրոր՝ ցանկանում եմ վերածել CD-ի և նվիրել նաև մանկատան երեխաներին, որոնք զուրկ են մայրական ձայնով օրոր լսելուց: Ուզում եմ,որ նրանք մեծանան մեր հրաշալի օրորները լսելով։

Ռուզան Ավոյան
Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել․ թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Նախ իմ՝ Արցախում «հայտնվելու» մասին․ ես և իմ ընտանիքը գրանցված ենք և ապրում ենք Արցախում, իսկ թե որտեղ եմ ես գիշերը քնում, իմ անձնական գործն է։ Այդ մասին հաշվետու կլինեի, եթե պաշտոն զբաղեցնեի Արցախում։ Շրջափակման պայմաններում իմ Արցախ գալ-գնալը դեղին մամուլի նյութ սարքելը շատ անհետաքրքիր զբաղմունք է։
Լավ է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ եք տալիս, այն էլ՝ գրանտակեր լակոտ-լուկուտների, Արցախից վախած-փախածների բերանով։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան հանցագործություն եք կատարել 20 տարվա մեջ, որ պատրաստ եք Արցախի ժողովրդից գողացված փողերով լրատվականներ առնել, փողեր ու ջանքեր թափել, միայն թե՝ Բաբայանը չգա։
Եթե իմ գաղափարների և առաջարկությունների շուրջ բովանդակային քննակում կարող եք պատվիրել, անգամ կարող եմ բանավիճել, որպեսզի ժողովրդին ցույց տամ ձեր մտքի դատարկությունը։ Իսկ հայրենասիրություն խաղալով մոլորեցնելը այլևս չի ստացվում․ երբ խաբում էիք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրապանները, երբ զորահանդես էիք կազմակերպում ոչ թե հասարակությանը հաշվետու լինելու, այլ նկարվելու համար, ժողովուրդը վերջնականապես համոզվել է 2020 թվականին։
Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի հանացագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության։
Այն, ինչ տեսնում ենք մամուլում, ցույց է տալիս Արցախն այս վիճակին հասցրած ազգի դավաճանների վախի չափը։ Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանավորները լավ գիտեն, որ, երբ պատասխանատվություն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար։
Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը։
Ռուսաստանը կրկին զիջեց Ղարաբաղյան հակամարտության գործընթացում։ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությամբ կարող ենք արձանագրել, որ, փաստացի, Ադրբեջանի ղեկավարությունն է որոշում Ղարաբաղում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի կամ չզբաղեցնի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ռուսական կողմը Ղարաբաղում «կոզր» կորցեց։ Սա Ադրբեջանի ու Արևմուտքի հաղթանակն էր և Ռուսաստանի պարտությունը, որովհետև տեղի բնակիչները իրենց ապագան կապում էին Ռուբեն Վարդանյանի հետ, որն արմատականորեն տրամադրված էր չզիջելու, հիմա նրան հեռացնում են, անկախ նրանից թե ով կգա կամ ինչ կասի արդեն նշանակություն չունի»,- ասաց նա։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախում կխորացնի հուսալքությունն ու արտագաղթի ալիքը։
«Արցախից հեռացվեց մի գործիչ, որն Արցախի սուբյեկտության արմատական պաշտապանն էր հանդիսանում, ինչպես Ռուսաստանն էր ասում՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագային։ Ստացվում է՝ Ռուսաստանի թողտվությամբ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համաձայնությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր կանխել այս ամենը, բայց եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայն է Արցախը հանձնել Ադրբեջանին՝ առանց որևէ կարգավիճակի, ոչինչ հնարավոր չէ փոխել»,- նշել է նա։
Փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու իր որոշման մասին, եւ որ պետնախարար կնշանակվի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին Պետական նախարարի պաշտոնից ազատելով՝ կատարեց Ադրբեջանի պահանջը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Ըստ էության, Ադրբեջանն է որոշում, թե Արցախում ինչ քաղաքական գործընթացներ կլինեն, կամ պաշտոններին ովքեր կարող են հավակնել: Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ այս իշխանությունների օրոք Ադրբեջանն է այսուհետ ազատումներ եւ նշանակումներ անելու: Այս ողջ ընթացքը, երբ Արցախը համախմբված է, որին միացել է նաեւ Ռուբեն Վարդանյանը, կրկին Արցախի նախագահը ցույց տվեց իր պարտվողական կեցվածքը եւ հետ կանգնեց մեր պայքարի ուղուց: Նա դավաճանեց այդ միասնականությանը: Ստացվում է, որ նախագահը, որը խոսում է միասնականությունից, ինքը հենց պառակտողն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով այդ պաշտոնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին նշանակելու նախագահի կողմից ներկայացված առաջարկին՝ Հակոբյանն ասաց. «Բացարձակ էական չեն անձերը, որոնք կնշանակվեն, որովհետեւ սա արդեն Արայիկ Հարությունյանի համար օրինաչափ է դառնում: Արդեն էական չէ, թե ով կլինի պետնախարարի պաշտոնում: Կա փաստ, որ Արցախում պետական կառավարումը տապալված է»:
Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի որոշումները համաձայնեցված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Նիկոլ Փաշինյանն ունի ծրագիր, որ Արցախը հենց արցախցու ձեռքով հանձնի Ադրբեջանին. մենք վերջին փուլում ենք: Այժմ կա «Նիկոլ-Ալիեւ-Հարությունյան» եռյակը, որոնք ունեն նույն օրակարգը»:
Նշենք, որ Արցախի նախագահը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին: «Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա եւ ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են եւ՛ արտաքին, եւ՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման եւ թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,- իր ուղերձում նշել էր Հարությունյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն ի մի բերելով, այնուհետև դրանք իրացնելով, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի, այլև հիմնավոր էին։
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քստմնելի արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է ստահակի 61-ամյա մայրը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.