23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս ս.թ-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։
ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չնայած Ծառայության տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում են ՀՀ քաղաքացիներին «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու և «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց, իբրև թե մեծ եկամուտներ ստանալու վերաբերյալ, տարբեր կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ տեսանյութերի տարածելու գործընթացը։
Պարզվել է նաև, որ խարդախության հեղինակները փոխել են իրենց մարտավարությունը և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար, այս դեպքում որպես նախագծի հովանավորներ, հիշատակում են պետական պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Նախագահի և Ազգային ժողովի նախագահի անունները։
Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցության ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։
2022թ. դեկտեմբերի 25-ի հանրահավաքով Արցախի ժողովուրդը փաստել է, որ պատրաստ է շարունակել պայքարը։ Եթե շրջանառվող լուրերն առ այն, որ ադրբեջանցիներին թույլատրվելու է Կաշենի հանքում ստուգումներ իրականացնել կամ սքանավորման սարք տեղադրել Լաչինի միջանցքում, ճիշտ դուրս գտան, ապա Արցախի ժողովրդի համար դա, իմ խորին համոզմամբ, ընդունելի չի լինի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե ովքեր են մասնակցում ադրբեջանցիների հետ հանդիպումներին ու ինչ են քննարկում։ Ոչ մինչև հանդիպումը, ոչ էլ հանդիպումից հետո որևէ իշխանավոր ընդդիմության հետ չի հանդիպել, էլ չեմ ասում հասարակությանն իրավիճակը ներկայացնելու մասին»,-նշեց Գալստյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը մտավախություն հայտնեց, որ ժողովրդի թիկունքում ևս մեկ կապիտուլյացիա կարող է լինել։ Նման մտավախության համար, ինչպես Գալստյանն է ասում, հիմք է հանդիսանում հանդիպումների բովանդակային կողմի մասին չբարձրաձայնելը։
«Եթե Ադրբեջանից կամ ՀՀ իշխանությունների կողմից ճնշում են Արցախի իշխանություններին՝ ստիպելով զիջումների գնալ, ուրեմն պետք է այդ մասին բարձրաձայնել, անկեղծ, շիտակ խոսել ժողովրդի հետ և համոզվելով, որ ժողովրդի համար անընդունելի են զիջումները, տեղի չտալ ճնշումներին։ Անկեղծ երկխոսություն իշխանության կողմից չենք տեսնում։ Իսկ ժողովուրդը, միանշանակ, պատրաստ է շարունակել պայքարը։ Մարդիկ հիասթափված են, որ իրենք արդեն 80 օր է՝ դիմադրում են, բայց խոսվում է այն մասին, թե հնարավոր է՝ նոր զիջումների գնան Արցախի իշխանությունները։ Համենայնդեպս, մտավախությունը, որ դիվանագիտական հարթակում էլի հնարավոր է՝ զիջումներ լինեն, մարդկանց շրջանում մեծ է։ Իմ խորին համոզմամբ, եթե նման բան չլիներ, ապա ժողովրդին կտեղեկացնեին քննարկումների մասին, ինչպես դա անում են, երբ դրա կարիքն իրենք զգում են»,-ասաց Գալստյանը՝ հավելելով, որ եթե անկեղծ խոսեն ժողովրդի հետ, ապա շատ ավելի հեշտ կլինի բացատրել որոշ քայլերի տրամաբանությունը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ժողովրդի թիկունքում կայացված որոշումները չեն բխում հանրության շահերից ու նրա համար ընդունելի չեն լինում։ Միակ ճանապարհը, որով պետք է շարժվեն Արցախի օրվա իշխանությունները, Գալստյանի համոզմամբ, արցախահայության կամքով առաջնորդվելն է։
«Կարևորագույն հարցն այն է, որ չտրվենք Ադրբեջանի սադրանքներին, չկատարենք նրա որևէ պայման։ Կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, և իշխանության բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ այդ համաձայնագրի խախտված կետերն Ադրբեջանը վերականգնի, կատարի։ Առկա խնդիրները վերացնելու փոխարեն արցախահայությանը նոր խնդիրների առջև կանգնեցնելն անթույլատրելի է»,-եզրափակեց պատգամավորը։
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում մոտ 4,5 մլն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Իմամօղլուն հայտարարել է, որ դա անխուսափելի է, բայց աղետի ճշգրիտ ամսաթիվը հնարավոր չէ կանխատեսել:
«Այն դեպքում, եթե քաղաքում տեղի ունենա 7,5 մագնիտուդով երկրաշարժ, դա կազդի մոտ 260 հազար շենքի վրա։ Ժամանակավոր կացարան հարկավոր կլինի 4,5 միլիոն քաղաքացու»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո քաղաքապետարան է դիմել ավելի քան 110 հազար մարդ՝ խնդրելով ստուգել իրենց տների սեյսմակայունությունը։
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2022թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ:
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2022թ. նոյեմբերի 10-ի հրամանով հաստատվել են Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անհատական կազմերը:
16.11.2022թ. Հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ընտրվել են 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկություն են հայտնել ընդգրկվել Հանձնաժողովի կազմում:
16.12.2022թ. տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների 100-ից ավելի անդամներ:
29.12.2022թ. Հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում, որին ներկա է գտնվել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչը, առանձնացվել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, այդ թվում՝ անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումներում բարձրացված հարցերը:
Հանձնաժողովի երեք նիստերի վերաբերյալ համապատասխան հաղորդագրությունները հրապարակվել են ԱԱԾ պաշտոնական կայքէջում հետևյալ հղումներով՝
https://www.sns.am/hy/news/view/763, https://www.sns.am/hy/news/view/773, https://www.sns.am/hy/news/view/779:
30.12.2022թ. ԱԱԾ-ում տեղի է ունեցել Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի հանդիպումը գերեվարված, անհայտ կորած անձանց ընտանիքների 90-ից ավելի անդամների հետ:
Ծնողների հետ մշտական կապը ապահովելու համար Ուլնեցի 56/5 հասցեում ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները ծնողներից, հարազատներից ստացված դիմումները, առաջարկությունները արձանագրում են և փոխանցում աշխատանքային խմբին:
2023թ. փետրվարի 8-ից ամենօրյա ռեժիմով նույն հասցեում տեղի են ունեցել ծնողների խմբի և աշխատանքային խմբի անդամների հանդիպումներ:
27.02.2023թ. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:
Հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը, բացի ծնողների հետ հանդիպումներից, հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովին 2022թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել են իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար:
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման անհարժեշտությունը կարևորելով՝ ՀՀ արդարադատության նախարարությանը Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնարարվել է մշակել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ օրենքի նախագծի հայեցակարգ, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքների գնահատում:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ:
44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: 2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող:
Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:
«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Մենք էլ, երբ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ենթադրում են՝ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի։
Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ, այսինքն՝ նրանք են առաջարկ տվել, հայկական կողմն է արձագանքել և այդպես երեք ագամ։
«Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում»,- նշեց նա։
Փաշինյանը հայտնեց, որ վերջերս ադրբեջանական կողմին են փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին են սպասում։
«Իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում կոմունիկացիների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց Փաշինյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկվելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշմանը, պաշտոնանկ արեց պետնախարար, միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանին, որն իր հարստությունն ստեղծել էր Մոսկվայում։ Անցած սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և հաստատվեց Արցախում՝ հայտարարելով, որ ցանկանում է իր ժողովրդի կողքին լինել նրա ամենադժվարին պահին։ Իր տեղափոխությունից կարճ ժամանակ անց նախագահ Հարությունյանը նրան նշանակեց Արցախի պետնախարար։
Արցախի նախագահը չպետք է հեռացներ Վարդանյանին կամ պետք է գոնե մի փոքր սպասեր, որպեսզի չթվար, թե նա այդքան արագ կատարում է Ալիևի հրամանները։ Ցավոք, Վարդանյանը պաշտոնանկ արվեց անմիջապես այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը մեծացրեց ճնշումը Ադրբեջանի վրա՝ նրա դեմ կայացրած որոշմամբ։
Ամոթալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, այս տարվա փետրվարին խորհրդարանում արեց հետևյալ դավաճանական հայտարարությունը. «պետք չէ երեք միլիոն հայերին վտանգի ենթարկել հանուն Արցախի»։ Երբեք լավ գաղափար չէ, երբ դու և քո թշնամին միևնույն կողմում եք…
Վերջերս մի քանի ադրբեջանցի լրագրող և նույնիսկ նախագահ Ալիևը զրպարտեցին Վարդանյանին՝ նրան անվանելով «ռուսաստանցի օլիգարխ, հանցագործ և փողեր լվացող»։
2022 թվականի հոկտեմբերին Ալիևը Վարդանյանի մասին անձամբ է բողոքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինն ասել է Ալիևին, որ ինքը ոչինչ չգիտի Արցախում Վարդանյանի ներկայության և գործունեության մասին։
2022 թվականի նոյեմբերի 17-ին Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասաց, որ հրաժարվում է բանակցել Վարդանյանի հետ, որին նա անվանել է «Մոսկվայի էմիսարը» Ղարաբաղում։ Ալիևը շարունակել է. «Մենք պատրաստ ենք խոսել… Ղարաբաղում ապրող հայերի հետ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք ուղարկվել են Մոսկվայից՝ իրենց գրպաններում թաքցնելով ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարների փողերը, ինչպես Վարդանյան անունով անձնավորությունը, որը Մոսկվայից տեղափոխվել է այնտեղ շատ հստակ օրակարգով»։
2023 թվականի փետրվարի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում վարչապետ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ Ալիևն ասաց, որ պատրաստ է գործնական շփում սկսել Ղարաբաղի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. «Բայց մենք կարող ենք դա անել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող Վարդանյանը հեռանա մեր տարածքից»։ Ալիևը հավելել է. Վարդանյանը «արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում առաջատար դիրք զբաղեցնելու համար։ Միգուցե արտահանումը ճիշտ բառ չէ։ Ես կնախընտրեի մաքսանենգ ճանապարհով բառը»։
Ալիևի գործը չէ, թե ով պետք է ներկայացնի Արցախը բանակցություններում։ Դա Արցախի կառավարության որոշումն է։ Ավելի խելամիտ կլիներ, որ Արցախի նախագահն ընդհանրապես չհեռացներ Վարդանյանին, միայն այն բանի համար, որ Ալիևին ցույց տար, թե ով է Արցախում որոշում կայացնում։
Առաջարկում եմ Վարդանյանին զրպարտության համար հայցեր ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան բոլոր նրանց դեմ, որոնք ստեր են տարածել իր մասին՝ ստիպելով սկանդալային ադրբեջանցի լրագրողներին և նախագահ Ալիևին խոշոր տուգանք վճարել և հրապարակայնորեն ներողություն խնդրել Վարդանյանից։
Վերջապես, լավ գաղափար չէ տրվել ձեր թշնամիների ճնշումներին, որոնցից նրանք միայն խրախուսվում են՝ ձեզանից հետագա զիջումներ պահանջելու համար: Նրանց պահանջների ցանկն անվերջանալի է։
Ահա Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս և հնարավոր պահանջներից մի քանիսը.
- Ադրբեջանն իր անցակետերը կտեղակայի Լաչինի միջանցքում.
- Ապագա «Զանգեզուրի միջանցքը», որը Ադրբեջանը կապելու է Նախիջևանին, կստանա Լաչինի միջանցքի նման կարգավիճակ.
- Ադրբեջանը, հետագա զիջումներ փնտրելով, նույնիսկ Լաչինի միջանցքի բացումից հետո, հավանաբար, կրկին արգելափակելու է այն.
- Այն բանից հետո, երբ կեղծ ադրբեջանցի բնապահպանները պահանջեցին ստուգել Արցախում գտնվող հանքերը, նրա ղեկավարներն անխոհեմաբար փակեցին հանքերը՝ այդպիսով խրախուսելով ադրբեջանցիներին ավելի շատ զիջումներ պահանջել, փոխարեն ասելու՝ «դա ձեր գործը չէ», ինչը հանգեցրեց ադրբեջանցիների հաջորդ պահանջին, որ հայերը դադարեցնեն մետաղների արդյունահանումը Արցախի հանքերից.
- Հետագա հայկական զիջումներ որոնելով՝ ադրբեջանական ուժերը, հավանաբար, կգրավեն Հայաստանի Հանրապետության ավելի շատ տարածքներ.
Նմանապես, Թուրքիան զիջումների է ձգտելու Հայաստանից՝ պահանջելով - Ջնջել Անկախության հռչակագրից Հայոց ցեղասպանության հիշատակումը «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում»։ Եթե ոչ, ապա Թուրքիան կսպառնա փակել Հայաստանի հետ սահմանը այն բացելուց հետո.
- Դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քարոզարշավը.
- Ընդունել Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանները՝ հրաժարվելով Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ ապագա պահանջներից.
-Արգելել Թուրքիայի դրոշի այրումը Ապրիլի 24-ին. - Հրաժարվել Թուրքիայից ցեղասպանության կորուստների փոխհատուցման ցանկացած պահանջից։
Հայաստանի և Արցախի ղեկավարները պետք է հասկանան, որ ահաբեկչին գոհացնելը բերում է ոչ թե խաղաղության, այլ ավելի շատ ահաբեկման։
Ցավոք սրտի, չնայած Ալիևի պահանջով Վարդանյանին զոհաբերմանը՝ ակնկալում էին, որ Ադրբեջանը դրա դիմաց կապաշրջափակի Լաչինի միջանցքը, միջանցքը դեռևս արգելափակված է փետրվարի 27-ի դրությամբ: Նույնիսկ փետրվարի 25-ին, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների փակ հանդիպումից հետո, միջանցքը մնում է փակ։
Վարդանյանը հայտարարեց, որ չնայած աշխատանքից ազատվելուն՝ շարունակելու է ապրել Արցախում։ Հայտնի չէ, թե նա ինչ դեր է կարողանում կամ ցանկանում խաղալ առանց պաշտոնական դիրքի։
Մնում է միայն մեկ առեղծված։ Ի՞նչ էին անում նախագահ Հարությունյանը և պետնախարար Վարդանյանը փետրվարի սկզբին, երբ երկուսն էլ առանձին մեկնել էին Մոսկվա և մի քանի օրվա ընթացքում վերադարձել Արցախ։ Ինչո՞ւ էին գնացել Մոսկվա, ո՞ւմ հետ են հանդիպել այնտեղ, ինչի՞ մասին են խոսել։ Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց այդ այցի մասին։ Այս հարցերի պատասխանները կարող էին լրացուցիչ լույս սփռել Վարդանյանի պաշտոնանկության վրա։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հայտարարության շարունակությունը:
Լավրովը հավելում է, որ կա հնարավորություն` տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները, որոնք առկա են առ այն, որ միջանցքն ըստ նշանակության չի գործում:
Սա ամենայն հավանականությամբ վերաբերում է Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե իբր ՀՀ-ից Արցախ զինամթերք և, մասնավորապես, ականներ են տեղափոխվել Արցախ, ինչը չի համապասխանում իրականությանը:
Ինչ վերաբերվում է ռուս դիվանագետի` ադրբեջանական կասկածները վերացնելուն ուղղված տեխնիկական միջոցների հնարավոր իրացմանը, ապա սա էլ, ըստ էության, վերաբերում է ադրբեջանցիների այն նախապայմանին, որը նախատեսում է միջանցքում տեխնիկական վերազինում անել` ռենտգեն տեղակայել և ՀՀ-ից Արցախ բեռնափոխադրումը վերահսկել»:
Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով հաստատվում է, որ սպանված երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վարույթի շրջանակում նշանակված դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացություններն ստացվել են: Եզրակացությունների վերաբերյալ տվյալներ իրավապահները չեն հայտնում, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ դատակենսաբանական փորձաքննությամբ արձանագրվել է, որ երեխայի նկատմամբ բռնությունը կատարվել է մեղադրյալ Վրույր Բարսեղյանի կողմից։
Այլ մանրամասներ գործի վերաբերյալ առ այժմ հայտնի չեն։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
«Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ վարույթի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու վերաբերյալ: Այդ նպատակով հետաքննության մարմնի կողմից իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այլ տվյալներ չեն կարող տրամադրվել»,- տեղեկացրին ՔԿ-ից։
Նշենք, որ մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանները կալանքի տակ են։ Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք արդեն ներկայացվել էր, սակայն դատարանի որոշումը դեռևս հայտնի չէ։ Արկադի և Վրույր Բարսեղյանների մասնակցությամբ կալանքի ժամկետի երկարացումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։
Արցախի կյանքի ճանապարհը պետք է բացվի՝ համաձայն Հաագայի միջազգային դատարանի որոշման։ Այս մասին գրում է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը․
«Աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային քաղաքական և դատական ատյաններն արդեն հասցեական կոչեր են հղել Բաքվին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև ԱՄՆ պետքարտուղար, Հաագայի միջազգային դատարանից մինչև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ բոլորն էլ մատնանշել են Ադրբեջանի թշնամական գործողությունն Արցախի հարյուր հազարավոր հայերի նկատմամբ և հորդորել ժամ առաջ բացել ճանապարհը։
Ի հեճուկս այդ կոչերի՝ Բաքուն շարունակում է փաստացի ցեղասպանական գործողությունն Արցախի հայության նկատմամբ։
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում բանակցելու է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ, միգուցե անգամ հորդորելու է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը։ ՌԴ-ն միգուցե դա փորձի որպես սեփական դաշնակցային պարտավորությունների կատարում մատուցել, բայց ինչ էլ լինի՝ մեզ համար կարևորն արդյունքն է։ Եվ եթե դրանից հետո էլ Ադրբեջանը չվերացնի Արցախի շրջափակումը, կնշանակի, որ որևէ միջազգային ուժ կամ գործոն նրա լկտիությունը սանձելու ի զորու չէ։
Ես և մեր քաղաքական թիմը բազմիցս դեմ ենք արտահայտվել ամեն գնով զիջումների գնալու պատրաստակամությանը։ Արցախը, արցախցիները, նրանց ինքնորոշման անբեկանելի իրավունքը, անվտանգության երաշխավորումը չեն կարող սակարկման կամ աճուրդի դրվել թշնամու նախապայմանները բավարարելու գնով։
Չեմ դադարի կրկնելուց՝ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի հայկական կարգավիճակի մասին հատուկ հիշատակման և անվտանգության միջազգային երաշխիքների սահմանման։
Հայաստանյան իշխանությունը պետք է բավարար դիվանագիտական ճկունություն ցուցաբերի՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու բացառապես խաղաղ եղանակով՝ առանց որևէ ներքին զիջման։
Իլհամ Ալիևը չի կարող և իրավունք չունի Արցախում կադրային, պետական հարցեր լուծելու կամ որոշելու, թե իր հետ ով պիտի բանակցի։ Հաագայի միջազգային դատարանի որոշումը նպատակային օգտագործելը կարող է դառնալ մեր հաղթաթուղթը Արցախն ապաշրջափակելու գործում»։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես` ն ախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից նույն զորամասի հրամանատարին 1.500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է հիշյալ պաշտոնատար անձին՝ իր մտերիմ Վ. Ա.-ին, ով համաձայնվել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու:
Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին կաշառքի գումարի մի մասը Տ. Չ.-ն փոխանցել է Վ. Ս.-ին, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին:
Արդյունքում` Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, և Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին:
Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետև Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով համաձայնվել է 2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու: 2022 թ. մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում Հ. Ա.-ն Վ. Ս.-ի միջոցով Վ. Ա.-ին փոխանցել է պայմանավորված կաշառքի գումարից 1500 ԱՄն դոլարը:
Արդյունքում` Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը և մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, Վ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, Հ. Ա.-ին և Տ. Չ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.