23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եթե այս ընթացքում ՀՀ կառավարությունը ամեն գնով ռուսական զորամիավորումները հանեց ՀՀ-ից ու Սյունիքից (իհարկե թերահավատ եմ, բայց…), ապա կարելի է արձանագրել, որ Սյունիքի մասով սրանք բլիցկրիգի պատուհան են բացում Բաքվի համար: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ «2020-ի օգոստոսյան(հայ-ադրբեջանական սահման) պատերազմից հետո մոտ 1,5 տարի հետո Իրանը սկսեց արտադրել բարձր որակի ու ճշգրտության ԱԹՍ-ներ, որ մատակարարվում են գործընկերներին:
Հավանաբար 2023-ից արդեն Իրանը կսկսի նոր որակի ու ճշգրտության հակատանկային և հակաօդային մոբիլ նոր միջոցների արտադրություն, որն, անկասկած, իրավիճակ կսկսի փոխել ճգնաժամերի մեջ ներգրավված գործընկերների և ունչու չէ իր համար:
Իսկ Իրանի շուրջ կարծես իրավիճակը վերջնականապես է լարվում ու, ինչպես և սպասելի էր, դրա պլացդարմը հանդիսանալու է Ադրբեջանը. սադրաներն արդեն իսկ սկսել են աշխատեցնել:
Եթե այս ընթացքում ՀՀ կառավարությունը ամեն գնով ռուսական զորամիավորումները հանեց ՀՀ-ից ու Սյունիքից (իհարկե թերահավատ եմ, բայց…), ապա կարելի է արձանագրել, որ Սյունիքի մասով սրանք բլիցկրիգի պատուհան են բացում Բաքվի համար: Իրանն էլ սատանայի ականջում քնած չէ, դե ռուսներն էլ իրենց հերթին, բայց դե:
Մի բան էլ Վրաստանում դեպքերից օրգազմ ապրողներին, եթե ՌԴ-ի դեմ ճակատ բացեցրին այ «խելոքներ», ու ռազմական գործողություններ սկսեցին, Վրաստանը հայ-վրացական սահմանը կփակի: Եթե Իրանի շուրջ էլ իրավիճակը սրվի, Իրանը կփակի, քանի որ մի գրամ վստահություն չունի գործողների նկատմամբ: Կհայտնվենք ինչի՞ մեջ… այո՛, շրջանաձև շրջափակման…
էս պարագայում սահման բացելու համար թուրքերը ամեն բան ու միանգամից կպահանջեն. ի դեպ, մենք էդ մեծ խառնափփոթի մեջ էլ որևէ մեկին հետաքրքիր չենք լինի՝ դառնալով расходный материал:
Բայց անգամ այդ պարագայում կարող են շատ հետաքրքիր հնարավորություններ ծագել, եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի ու մենք որոշենք նորից պետություն դառնալ ու ճիշտ աշխատել գործընկերների հետ:
Էս ա»,-գրել է նա։
Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը քիչ առաջ կալանավորվեց։ Քրեական վարույթն առնչվում է Քովիդ–19–ի միջոցառումների ժամանակ կատարված հափշտակություններին։
Այս առիթով Արսեն Թորոսյանը գրել է․ «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչո՞ւ լավ չի աշխատում պետական ապարատը…
Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ձերբակալություններն ու կալանավորումները հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար: Մեր բազմաթիվ հայրենակիցներ են բախվել վերոշարադրյալ խնդրին, ավելին հաճախ լսել այդ չարաբաստիկ արտահայտությունը, որ «վերադասը պետք է որոշի այդ հարցի լուծումը», քանի որ ինքը վախենում է պատասխանատվությունից:
Ուրեմն, կովիդի ժամանակ ամբողջ աշխարհում կար մահճակալների դեֆիցիտ և վստահ եմ բոլորն են հիշում այն կադրերը, թե ինչպես են տարբեր զարգացած և հարուստ երկրներում կովիդով հիվանդ պացիենտները «բուժում» ստանում բժշկական կենտրոնների միջանցքներում և բակերում` բաց երկնքի տակ: Եվ որպեսզի մեր մոտ նման իրավիճակ չստեղծվի կառավարությունը որոշեց, որ ամեն ինչ անելու ենք հնարավորինս շատ մահճակալային ֆոնդ ունենալու համար, իսկ համավարակի առաջին պիկի ժամանակ առողջապահության նախարարությունում որոշվեց, որ ստեղծվելու են խմբեր, որոնք այցելելու է ԲԿ-ներ, որպեսզի արդեն իսկ թեթև պացիենտներին գրեթե հարկադրաբար դուրս գրեն` շատ ծանր պացիենտների համար ազատ մահճակալներ ապահովելու նպատակով: Մենք նաև քննադատվել ենք սրա համար, թե ինչու ենք այդ թեթև հարկադրանքը կիրառում և բազմաթիվ պացիենտներ. չէին էլ ուզում դուրս գրվել, այլ ուզում են «մինչև վերջ» ապաքինվել հենց ԲԿ-ներում։
Վստահ եմ, գրեթե ոչ մի երկրում նման մեխանիզմ չի եղել և մեր մոտ էլ կարող էր չլինել ու ոչ ոք մեզ չէր կարող հետագայում մեղադրել, թե ինչու նման բան չենք արել: Իհարկե մենք այդ դեպքում ավելի շատ ծանրացած դեպքեր կունենայինք և դժբախտաբար նաև ավելի շատ մահեր: Այդ խմբերի վրա դրված է եղել մեկ պարտականություն` իրենց բժշկական գիտելիքները օգտագործելով ապահովել հնարավորինս շատ ազատ մահճակալներ, ինչը և նրանք պատշաճ արել են:
Բայց հիմա, փաստորեն այդ խմբի բժիշկները և կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկը անհիմն մեղադրվում են ինչ-որ ֆինանսական վերահսկողություն պատշաճ չկատարելու մեջ: Ըստ էության, եթե չլիներ ավելի շատ կյանքեր փրկելու համար ընդունված վերոնշյալ որոշումը, չէր լինի և այսօրվա անհեթեթ մեղադրանքը:
Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն:
Շարունակելի…»։
«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչ է տեղիունեցել պարեկների և Գևորգ Պետրոսյանի միջև։
«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Կից ներկայացվող՝ կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։ Մասնավորապես, պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Գ.Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը։
Կատարվածի գնահատականն ու այն իբրև թե բռնություն որակելու ենթատեքստը թողնում եմ յուրաքանչյուրի ողջամիտ դատողությանը»։
Որպեսզի Հայաստանի ներկայիս ղեակավարը քաղաքական աջակցություն, քաղաքական լոյալություն, անվտանգության երաշխիքներ ստանա Արեւմուտքից, ինքը որոշակի քայլեր պետք է կատարի, որպեսզի Արեւմուտքի համար էլ պարզ լինի, որ նա վստահելի գործընկեր է, այսինքն մի գործիչ, ում շնորհիվ հնարավոր Արեւմուտքի շահերը տարածաշրջանում կյանքի կոչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։
Նա հիշեցրեց, որ 2018-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտնգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան եւ դրանից հետո որոշակի գործընթացներ սկսվեցին. «2018-ի վերջին հանդիպում տեղի ունեցավ Դավոսում Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ, որից հետո ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացը դանդաղում է, տապալվում է: Հայկական կողմը կարծես հետ էր կանգնել իր ստանձնած պարտավորություններից: Դրանից հետո մենք տեսանք, որ Ջորջ Սորոսը իր հայտնի գրառումն արեց, որ անհրաժեշտ է աջակցել Հայաստանի քաղհասարակությանը, դրանից հետո որոշակի գործընթացներ տեղի ունեցան Արցախի, Հայաստանի քաղաքական եւ առաջին հերթին ռազմական վերնախավի դեմ, ինչը հնարավորություն տվեց հասցնելով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի,բերել պատերազմի՝ համապատասխանն հետեւանքներով:
Հիմա իրավիճակը գլոբալ առումով կրկնվում է. քիչ է, որ դու պարտավորություններ վերցնես Արեւմուտքում, նահրաժեշտ է, որ դու գործնական քայլերով ապացուցես, որ պատրաստ ես այդ պարտավորությունները կյանքի կոչել: Երբ դու հայտարարում ես, որ 102-րդ ռազմաբազան սպառնալիք է Հայաստանի համար, ճիշտ է, դա Արեւմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի համար սա լուրջ ազդանշան է առ նայն, որ դու պատրաստ ես քո ձեռքով ոչնչացնել քո անվտանգության համակարգը, բայց դա պարզապես հայտարարություն է: Դրան պետք է որոշակի գործընթացներ հետեւեն, պետք է լինեն հստակ քայլեր Ռուսաստանի դեմ, ՀԱՊԿ-ի դեմ: Բայց մեզ պետք է հետաքրքրի այն, որ անվտանգության համակարգն է ոչնչացվում, սա պատմական նոնսենս է, երբ պետությունն իր իսկ ձեռքով ոչնչացնում է իր անվտանգության հովանոցը»,-ասաց քաղաքագետը:
Դիտարկմանը, որ շատերը նշում են, որ ՀԱՊԿ-ն այդպես էլ չդարձավ մեզ համար անվտանգության հովանոց, նա արձագանքեց. «Դրա մասին կխոսենք որոշ ժամանակ անց, երբ մեր հասարակությունը տեսնի, թե քաղաքական աշխարհաքաղաքական ու տարածշրջանային վակուումի եւ մենության մեջ է Հայաստանին թողնելու իշխանությունների վարած այս քաղաքականությունը: Սրանք շատ վտանգավոր գործընթացներ են»:
Նա ընդգծեց, որ այս քայլով Հայաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց, դարձնել Հայաստանը լավագույն դեպքում բուֆեր. «ՀԱՊԿ-ում քվոտայից հրաժարումը դրա դրսեւորումն է, մաքուր քաղաքական քայլ: ՀԱՊԿ-ը մեզ համար Ռուսաստանն է: Սա առաջին հերթին դեմարշ է ՌԴ-ի նկատմամբ: Սա ընդամենը քայլերից մեկն է: Հրաժարվել ՀԱՊԿ-ի զորավարժություններից, չընդունել ՀԱՊԿ-ի դիտորդներից, հրաժարվել մասնակցել զորավարժություններին, որոնք Հայաստանի տարածքում չեն, հրաժարվել ՌԴ ԱԳ նախարարի նախաձեռբնած հանդիպումից, հիմա էլ հրաժարվել ՀԱՊԿ-ի քվոտայից: Այս ամենը տրամաբանական շղթայի դրսեւորումներն են: Խնդիրը այսքան սուր չէր լինի, եթե մենք հստակ ձեւավորված այլընտրանք ունենայինք: Խնդիրն այն է, որ Արեւմուտքում մեզ ոչ մի երաշխիք ու այլընտրանք չեն առաջարկում: Ամերիկցի համանախագահը գալիս է այստեղ ու ասում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը անգամ չի քննարկվում: Իսկ սա իրենց հասու գործիքակազմ է»:
Ի՞նչ ենք անում մենք այսօր. «պեռաշկին» տվել ենք Նիկոլի ձեռքը, 3 միլիոնով շարվել հետևն ու ասում՝ մեզ նորից տար ողբերգության։ Ավելին, ազգովի քննարկում ենք հենց «պեռաշկին», ոչ թե՝ մեզ սպառնացող աղետը ու դրա կասեցումը։
Նոյեմբերի 9-ից հետո Ալիևը մի քանի անգամ փոխել է իր բանակցային տակտիկան, պահանջների նշաձողը, վեկտորը, հռետորաբանությունը։ Ալիևը իր՝ հաղթածի ու գրեթե ազգային հերոսի կարգավիճակում, այնուհանդերձ, շատ ճկուն է եղել և, կախված միջազգային իրավիճակից, միջնորդների ինտենսիվությունից ու բովանդակությունից, մեր սխալներից, մի քանի անգամ էապես փոխվել է։
Մենք ոչ մի բան չենք փոխել ոչ մի հարթության մեջ։ 2021-ին մի անմիտ ընտրական պրոցես ենք ունեցել և առանց հասկանալու քվեարկել ենք հետագա պատերազմների և կորուստների օգտին՝ այն պատճառով , որ դա վաճառվել է «խաղաղություն» տոպրակի մեջ, թեպետ արդեն պարզ էր, որ այս իշխանությունը որևէ առնչություն չունի խաղաղության հետ և միայն պատերազմ է բերում։
Հիմա ո՞ր մեկս ենք քաղաքակրթական ավելի բարձր մակարդակում, ո՞ր պետությունն է ավելի լուրջ՝ մե՞նք, թե՞ Ադրբեջանը, սա է խնդիրը։ Մենք պետք է փոխվենք, որ փոխվի իրավիճակը։
Ալիևը փետրվարի 22-ին, ռուս-ուկրաինական պատերազմի նախօրեին, երբ ամբողջ աշխարհը Պուտինի դեմ էր, Մոսկվայում ստորագրում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության պայմանագիր, հետո սեպարատ գազային պայմանագրեր ստորագրում Արևմուտքի հետ, դառնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հավատարիմ ընկերը, զուգահեռ՝ կոշտ կոնֆլիկտի մեջ մտնում Ֆրանսիայի հետ և այլն, և այլն։ Իսկ ի՞նչ ենք արել մենք։ Ոչ մի հետևություն, ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր բովանդակություն, ոչ մի նոր առաջարկ, հետպատերազմյան վերականգնման ոչ մի բովանդակություն։ Միակ նոր բանը, որ արվել է,
Ռուսաստանի հետ կտրուկ թշնամանալն էր, ինչը շեշտակի ուժեղացնում է Ադրբեջանին։
Մեր անճարակությունը հոգնեցուցիչ է դաշնակիցների համար, ոգևորիչ՝ հակառակորդի, ծայրահեղ վտանգավոր՝ մեզ համար։ Բոլոր գիտակից մարդիկ հիմա իրար հարցնում են՝ ի՞նչ անել։ Որպես առաջին քայլ՝ չվախենալ փոփոխություններից, նոր ձևաչափերից, նոր լիդերությունից, նոր գաղափարներից։ Չվախենալ՝ մասնակիցը դառնալ այդ ամենին, որ փոփոխությունը վերջապես գա։
Վահե Հովհաննիսյան
Ադրբեջանն ակնհայտորեն գնում է իրավիճակի լարման ճանապարհով։ Մարտի 5-ին Արցախի ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացրած ահաբեկչությունից հետո նրանք ինտենսիվորեն կեղծ հաղորդագրություններ են տարածում, թե, իբր, հայկական կողմերը խախտում են հրադադարը։ Առնվազն տարածվող ապատեղեկատվություններն ու այնտեղից հնչող հանրային ելույթները փաստում են, իրենց ցանկանում են էսկալացիայի գնալ Արցախի ու նաև հնարավոր է ՀՀ–ի դեմ։ Այդ մասին զրույցում ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանն աշխատում է մի քանի ուղղություններով․ գլխավոր թիրախն, իհարկե, Արցախն ու Հայաստանն են, ուղղակի փորձում են օգտագործել հնարավորություններն ու նաև Իրանի դեմ քայլեր անել։ Վերջերս շատ ինտենսիվ այցեր ու փոխայցելություններ են տեղի ունենում Բաքվի ու Թել–Ավիվի միջև: Այսօր հայտնի դարձավ, որ Ալիևը հանդիպել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիեի հետ: Մյունխենում Ալիևը հանդիպել էր Իսրայելի պաշտպանության նախարարի հետ: Մարտին նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Իսրայել: Այս ամենը փաստում է սերտ ռազմաքաղաքական համագործակցության մասին, որն, իհարկե, առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ»,-ասաց Հայրապետյանը և հավելեց, որ չնայած Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենք չեն տրամադրի իրենց տարածքը որպես պլացդարմ, բայց իրողությունները հակառակն են փաստում։
Հիշեցնելով վերջերս Իսրայելում Ադրբեջանի դեսպանի արած այն հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել այլ պետությունների դեմ»՝ ադրբեջանագետը նկատում է՝ «խելացի գյուղերի» անվան ներքո Իսրայելն ակտիվ ռազմական ներկայություն ունի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականում՝ Իրանի հարևանությամբ։
«Այս ամենը 2020 թ. պատերազմի հետևանք է: Ստատուս–քվոյի փոփոխությունը բերեց տարածաշրջանում նոր վտանգավոր զարգացումների, որն առաջին հերթին սպառնալիք է ՀՀ–ի ու Արցախի, բայց նաև ոչ պակաս վտանգավոր Իրանի ու ՌԴ-ի համար: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է լարվածություն մտցնել Իրանի հետ իր հարաբերություններում: Երեկ՝ մարտի 9-ին, Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին՝ իր քաղաքացու մասին տեղեկատվություն չստանալու առնչությամբ: Ադրբեջանը փորձում է հանրային կերպով Իրանը ներկայացնել որպես վտանգավոր պետություն և իր հանրության շրջանում թշնամական վերաբերմունք առաջացնել այդ երկրի հանդեպ: Դրա հետ մեկտեղ նրանք շարունակում են Իրանի մշակութային ժառանգության յուրացմանն ուղղված իրենց պետական քաղաքականությունը: Ալիևի մակարդակով միջոցառումներ են կազմակերպվում իրանական մեծ պոետ Նիզամիին նվիրված, որը ներկայացվում է որպես ադրբեջանցի: Փաստացի, Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում Իրանի դեմ»,-նշեց Հայրապետյանը։
Ադրբեջանագետի համոզմամբ՝ Ադրբեջանը գերագնահատում է իր հնարավորություններն ու էլ ավելի սրում տարածաշրջանում՝ առանց այն էլ ստեղծված պայթունավտանգ իրավիճակը։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը. Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նա նաեւ նշել է. «Ինչպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, այնպես էլ Փաշինյանի այս հակառուսական քայլը տեղավորվում է Պրահայում ընդունված, ապա Մյունխենում վերահաստատված որոշման մեջ։
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հերթական հնարավորությունն է ստանում, օգտվելով հայ–ռուսական հարաբերությունների վատացումից, անցնել գրոհի։ Այդպես եղավ նաև 2020–ի 44–օրյա պատերազմից առաջ։ 2018–ին Գեներալ Խաչատուրովի դեմ շինծու քրեական գործ հարուցելը, մի շարք հակառուսական քայլերի գնալն ու ՌԴ–ին «թավշյա» հեղափոխությանն ադապտացնելը, փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները, ինչն ազդակ էր Ադրբեջանի համար անցնել գրոհի։
Հայաստանի համար անվտանգային այլընտրանք չապահովելով՝ Փաշինյանի թշնամացնում է ՀՀ–ն ՌԴ–ի հետ ու փաստացի ՀԱՊԿ–ից դուրս գալու քաղաքականություն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար հղի է լինելու ողբերգական հետևանքներով։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, քանզի ինքը բացառապես իր անձնական երաշխիքների հարցով է զբաղված՝ իր տեղն ապահովելով Բելառուսի նախագահի խամաճիկային թեկնածու Տիխանովսկայայի կողքին։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից:
Ամիսներ շարունակ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում, ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել ռուս-վրացական սահմանը: ՌԴ-ում կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր: Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետըձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ
Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը:
Նախորոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:
Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:
Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը և նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը հայտնել է, որ իբրև սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն և պահանջել բեռը հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան, փաստացի հետազոտմամբ պարզվել է նաև, որ ներմուծված ապրանքների մակնշումները թուրքերեն լեզվով են:
Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերևույթ, հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է՝ փաստացի երրորդ երկրներից ներմուծումները չձևակերպել որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ:
Նմանօրինակ դեպքերը բացահայտելու համար ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում իրականացվում են ամենօրյա հսկողական աշխատանքներ՝ նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Արցախ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հնարավորության դեպքում բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկել՝ այդ թվում համաձայնեցնել ռուս խաղաղապահ առաքելության հետ։ Մի բան պետք է շատ լավ հասկանալ․ ներկա դրությամբ ռուս խաղաղապահների գործունեության հարցը կասկածի տակ դնել չի կարելի։ Այդ մասին ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Անձամբ իմ ու Արցախի ժողովրդի գերակշիռ մեծամասնության խորին համոզմամբ՝ եթե այսօր ռուս խաղաղապահներն այստեղ չլինեն, ապա Արցախը չի լինի։ Ռուս խաղաղապահներին այստեղից հանելու փորձերը վտանգավոր են ու սխալ։ Նրանց փոխարինելու որևէ ցանկություն Արցախում չկա։ Ռուս խաղաղապահների ներկայությունն է օգնում հնարավորինս կայունություն պահել այստեղ»,-շեշտեց Բաբայանը։
Առաջնահերթը համարելով Արցախի ապաշրջափակումը՝ մեր զրուցակիցը կարևորեց Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ կայացրած որոշման ապահովման համար նույն միջազգային դերակատարների կողմից գործուն քայլերի ձեռնարկումը։
«Տարբեր երկրներ քաղաքական ճնշում պետք է գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի միջազգային դատարանի որոշումը և դադարեցնի Արցախի պաշարումը։ Եթե այդ երկրներն իրոք շահագրգռված են իրավիճակի հանգուցալուծմամբ, ապա թող գան ու տեսնեն, թե ով է ուղղորդում Արցախի կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստներին»։ Տոյվո Կլաարն ասում է՝ ճիշտ է, որ պետք է Արցախ մտնող ամեն ինչ զննվի, որ զենք-զինամթերք չտարվի։ Դա ի՞նչ հայտարարություն էր, ի՞նչ զենքի մասին կարող է խոսք լինել։ Բա ինչու՞ չեն բարձրաձայնում մյուս խնդիրները մասին»,-ասում է Բաբայանն ու շեշտում, որ եթե անգամ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղվի Արցախ, ապա այն չպետք է արվի աշխարհաքաղաքաան նպատակներով և հակասության մեջ մտնի ռուսական խաղաղապահ զորախմբի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն այսօր՝ Կառավարության նիստում հայտարարել է, որ ավելի հրատապ է դառնում Արցախ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։
Ռուսաստանցի լրագրող, մեդիամենեջեր, «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստան իր մուտքն արգելելու տեղեկությանը:
Նա հայտնել է, որ Երևանում պետք է դասախոսությամբ հանդես գար հայ երիտասարդ լրագրողների համար, սակայն արգելքի պատճառով չի կարողացել:
«Երևանում իմ ձախողված դասախոսության մասին. ներողություն եմ խնդրում հավաքված հայ երիտասարդ լրագրողներից: Ես ամեն ինչ արեցի, բայց Հայաստանի իշխանությունները լրջորեն վախեցած են։ Ընդհանրապես, հային Հայաստան չթողնելը, հատկապես երկրորդը ՀՀ քաղաքացիություն ունեցողին, ուղղակի գլխի մեջ չի տեղավորվում։ Ես իհարկե գիտեի, որ Փաշինյանը Բեթմեն չէ, բայց նույնիսկ ես չէի սպասում, որ նա այդքան ճղճիմ ու վախկոտ է։ Ըստ էության, Հայաստանը քայքայում է դավաճանության և Թուրքիայի առաջ սողալու ժանգը: Փորձ է արվում քանդել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ: Իզուր չէ, նույնիսկ ուժայինները նրան թուրք Նիկոլ են անվանում։
Բայց հանձնվել պետք չէ: Հնարավորություն դեռ կլինի։ Ո՞վ գիտեր, թե երկրաշարժն ինչ կաներ Թուրքիայում։ Գլխավորն այն է, որ իսկական հայերի նույնիսկ տասը տոկոսը շարունակի իր պայքարը հանուն հայրենիքի, իրենց երեխաներին ու թոռներին սովորեցնի սիրել իրենց նախնիների Հայրենիքը։ Մեզ սովորեցրել են հպարտանալ մեր նախնիների Հայրենիքի մեծ պատմությամբ։ Նիկոլները գալիս և գնում են: Ամեն ինչ լավ կլինի:
Ու նաև ասեմ, որ դատի եմ տալիս Հայաստանի կառավարությանը և անպայման կստիպեմ, որ ինձ թույլ տան մուտք գործել Հայաստան: Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթևի վանքի վանահայրն է եղել։ Եվ անօթևանները չէ, որ պետք է ինձ զրկեն հորս հայրենիքից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.