23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բուրյաթիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Ուլան-Ուդենի ավիացիոն գործարանի գործունեությանը։
Ռուսաստանի նախագահին ցուցադրել են ուղղաթիռների ագրեգատները եւ նոր մոդելների ֆյուզելյաժները՝ ՄԻ-171ԱԶ ուղղաթիռի մոդիֆիկացիան եւ Կա-226-Կա-226.54 ուղղաթիռի մոդիֆիկացիան: Երկրի ղեկավարը եղել է նաեւ վերջնական հավաքման արտադրամասում, որտեղ շփվել է գործարանի աշխատողների հետ:
Շփման ընթացքում նա հայտարարել է, որ երկիրը ութ տարի շարունակ փորձել է համոզել գործընկերներին խաղաղ ճանապարհով լուծել Դոնբասի խնդիրը։ Ուկրաինայում «2014 թվականից հետո սկսվել է բոլոր նրանց ֆիզիկական բնաջնջումը, ովքեր հանդես են եկել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների օգտին», նշել է Պուտինը։
«Դոնբասի հարցում, ինչպես պարզվեց, մեզ խաբել են»,-նշել է Պուտինը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ավելի քան չորս հարյուր նախկին ադրբեջանցի փախստականի Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ապագայի մեր հիմնական ծրագրերից մեկը Ղարաբաղի «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Tert.am, խոսքն Արցախի օկուպացված տարածքների մասին է) վերականգնումն է… Այժմ այս տարածքը, որը հավասար է ժամանակակից Լիբանանի տարածքին, ամբողջովին ավերված է: Մենք արդեն մշակել ենք ծրագիր և արդեն իրականացրել առաջին փորձնական նախագիծը՝ վերաբնակեցնելով ավելի քան չորս հարյուր նախկին փախստականի: Մենք նախատեսում ենք վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների», — ասել է Ալիևը Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հրաժարվելը քննարկումների առիթ դարձավ, մինչդեռ պարզվում է, որ նա Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել, գրում է Civilnet.am-ը:
Կայքը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այդ հարցին՝ հավաստիացնելով, որ Միրզոյանը չէր մեկնել հանդիպման, և այն հետաձգվել էր օբյեկտիվ իրավիճակների հետ կապված, և նախարարի այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։
«Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում Միրզոյանը կմեկնի Մոսկվա։
Ադրբեջանը Լաչինի միջանքը փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։
Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել
CivilNetCheck-ը վերջերս գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին վարկով նոր առաձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա էր նաև Բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։
«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել՝ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մեկ-երկու-երեք օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է և ոչ թե վատ նորություն»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, դա նշանակում է, որ բանակցային գործընթացներով ունեցել են առաջընթաց և հասել են արդյունքի, որը «մեր երազանքների արդյունքը չէ, բայց որն, այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»։
Նա հարցադրում արեց՝ կա արդյո՞ք փաստաթուղթ, ապա պատասխանեց. «Փետրվարի կեսերին խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ մեր հերթական արձագանքը փոխանցել էինք Ադրբեջանին, երկու-երեք օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ։
Այդ փաստաթղթի առումով կարող եմ ասել. կա արդյո՞ք առաջընթաց փաստաթղթում։ Որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։ Որո՞նք ենք դրանք. Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստմաման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար։
Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է կամ ձգտում է, համենայնդեպս, մեր մեկնաբանությունն է, հասկանալիորեն Ադրբեջանի առաջարկներում գրված չէ, որ սույն պայմանագրով Ադրբեջանը ստանում է ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մանդատ և թույլտվություն։ Սա մեր ընկալումն է, մեկնաբանությունը, որը, բնականաբար, չի կարող հիմնազուրկ լինել։
Հաջորդ խնդիրը, որը մենք տեսնում ենք. Ադրբեջանը փորձում է, հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Մենք այսօր ունենք ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում։ Խոսքը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է, որի համաձայն Լաչինի միջանցքը փակ չպետք է լիներ։ Հետևաբար սա ավելի է ընդգծում Հայաստանի զգայնությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ։ Ցանկալի է միջազգային երաշխիքներ։ Այդ ամենը բացակայում է։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Մենք ասել ենք և ասում ենք՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է։ Մեր ընկալումը հետևյալն է. ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի ԼՂ ժողովուրդը։
Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը հիմնական պետք է տեղի ունենա Բաքվի, Ստեփանակերտի միջև։ Նաև պրոցեսները մեզ բերում է այն եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների, երաշխքիների առաջ գնալ հնարավոր չի լինի»։
Հայաստանը կանգնա՞ծ է նոր լայնածավալ պատերազմի եզրին
Ն. Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը շարունակումէ գրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։
«Կարծում եմ, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դառնող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- նշեց Փաշինյանը։
Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 1/4 եզրափակիչ փուլում հանդիպել են հայ Կարապետ Մանվելյանն ու ադրբեջանցի Ռախիմ Հասանովը։
Ինչպես հայտնում է Vahesport.ru-ն՝ մինչեւ 55 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Կարապետ Մանվելյանը ժամանակից շուտ 7-1 հաշվով հաղթեց մրցակցին։ Հիասթափված ադրբեջանցի Ռախիմ Հասանովը դրանից հետո հրաժարվեց սեղմել հայ մարզիկի ձեռքն ու հարվածեց նրան, ինչից հետո պատասխան հարված ստացավ մեր մարզիկից։
Մրցավարը միջամտել է ու ամենայն հավանականությամբ Ռախիմ Խասանովը որակազրկվի։
Կարապետ Մանվելյանը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմենամարտի թուրքի հետ, կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Իրավապահների կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում Ադրբեջանում հայտնաբերվել եւ ձերբակալվել է 32 մարդ, որոնք կրոնական քողի տակ դիվերսիա եւ վնասակար գործողություններ են իրականացրել։ Այս մասին հայտնում է APA-ն։
«Իրենց հավատացյալ անվանողները, սոցիալական ցանցերի միջոցով, պաշտամունքի վայրերում, այլ արարողությունների ժամանակ, որտեղ մարդիկ են հավաքվել, չարաշահելով մեր երկրում կրոնի ազատությունը, քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, իրականացրել են Ադրբեջանում հանդուրժողականության ավանդույթների խաթարմանն ուղղված օտարերկրյա առաջադրանք։
Նրանք հայտարարել են «Քերիմե» պետության ստեղծման մասին, ԱՀ գործող սահմանադրական կարգի բռնի փոփոխության բացահայտ կոչեր արել։ Նշված անձինք, որոնք կատարել են օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվերները, ծրագրում էին կրոնական խտրականություն սերմանել, առճակատում ստեղծել, անկարգություններ հրահրել հասարակության մեջ եւ կրոնական արմատականություն քարոզել։
Հետաքննությունը պարզել է, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկված թմրամիջոցների վաճառքից ստացված խոշոր գումարը ծախսել են Ադրբեջանում կրոնական արմատականություն քարոզելու եւ այլ վնասակար գործողություններ ֆինանսավորելու համար։ Կատարվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ»,- նշվում է հաղորդագրությունում։
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների տուժած ճանաչված 15 ծնողներից 14-ի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը արժանահավատ չի համարում նախօրեին ստացված 8 զինծառայողների մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
«Չենք բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացոման հնարավորությունը: Արդյունքները արժանահավատութան տեսակետից խիստ կասկածելի են, սակայն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում են եզրակացությունները եւ առաջիկայում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:Այս եզրակացությունները ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել պատասխաններ, որովհետեւ մահվան պատճառների արձանագրումը բավականին խնդրահարույց իրավիճակ է ստեղծել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ ըստ փորձաքննության եզրակացության հետեւությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն, շաբաթներ անց՝ զինվորական հոսպիտալ:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։
Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, այս պահին շարունակում է բուժվել Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։
Հավելենք, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց եւ սպաներից մեկի միջեւ ծեծկռտուք է եղել։
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիերի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները խորը հակասություն են առաջացնում կապիտան Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքի միջեւ։ Այս մասին ասաց կապիտանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նշենք, որ ըստ այդ եզրակացության՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։ Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետեւանքով, եւ նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազով/ թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։
Փաստաբանի պնդմամբ՝ եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. «Քանի որ Եղիշե Հակոբյանն է եղել շմոլ գազի մոտ։ Այդ կրակի տարածման տեւողությունը եղել է 15 րոպե, այսինքն՝ Եղիշե Հակոբյանն արդեն իսկ պետք է մահացած լիներ։ Խորը հակասություն է առաջանում փորձաքննությունների եզրակացությունների եւ Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքների միջեւ»։
Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ չէր կարող րոպեների ընթացքում կացարանում հրդեհից շմոլ գազ առաջանալ. «Ուսումնասիրելիս տեսնում ենք, որ տարածքում եղել է փայտանյութ։ Այս ամենով հաստատվոմ է այն վարկածը, որ ի վերջո հրդեհից մահացած զինծառայողները դուրս չեն եկել, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 15 զինվոր չկարողացավ դուրս գալ։ Այս ամենով խորանում է այն հանգամանքը, որ ի վերջո նման բան հնարավոր չէր, հաշվի առնելով նաեւ այն, որ Եղիշե Հակոբյանը բղավել է այդ պահին, եղել են նաեւ ականատեսներ, որոնք նույնպես աղմուկ են բարձրացրել»։
Նշենք, որ փորձաքննության արդյունքները խիստ անարժանահավատ է որակել հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Նա չի բացառել, որ տուժող կողմը դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության կներկայացնի։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։
Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, դուրս է գրվել հիվանդանոցից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի հռչակման մասին Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Գերագույն խորհրդի 1992թ․ որոշմամբ պարտավորվել է սատար կանգնել ԼՂՀ-ի ու նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Եթե այս համատեքստում ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային առաջարկներում դիտարկելու լինենք տարածքների և կարգավիճակի հարցերը, ապա կստանանք հետևյալ պատկերը.
Ըստ «Փաթեթային» առաջարկի (1997թ․), Ադրբեջանին է վերադարձվում յոթ շրջանը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվում է ԵԱՀԿ-ին, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ԼՂ-ն ստանում է ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ԼՂ-ի քաղաքացիներին տրվում է Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ հավելագրումով։
Ըստ «Փուլային» առաջարկի (1997թ․) Ադրբեջանին են վերադարձվում յոթ (հինգ+երկու) շրջանը, ԼՂ-ի և Լաչինի շրջանի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։
Ըստ «Ընդհանուր պետության» առաջարկի (1998թ․), ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային միավոր է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով։
Ըստ «Մեղրիի» առաջարկի (1999թ․), նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանին:
Տարածքային փոխանակման և միջանցաքային տրամաբանություն ուներ նաև «Քի Ուեսթի» առաջարկը (2001թ․)։
Ըստ «Մադրիդյան սկզբունքների» (2007թ․), ԼՂ-ի հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է պլեբիսցիտի միջոցով, ԼՂ-ի և Հայաստանի կապը ապահովվում է Լաչինի միջանցքով։
«Կազանյան սկզբունքները» (2011թ․) որոշակի խմբագրումներով կրկնում են Մադրիդյան սկզբունքները։
Նույն սկզբունքներն ընկած են մեկ այլ փաթեթային առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին էտապի և հետագա քայլերի մասին դեկլարացիայի (2016թ․) հիմքում, ըստ որի Ադրբեջանին է վերադարձվում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանը՝ պայմանով, որ պահպանվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանն են վերադարձվել ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջանները, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքի զգալի մասը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվել է ՌԴ-ին, ԼՂ-ի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։
Այս ամբողջը ԼՂ-ի բանակցային պրոցեսի գաղտնազերծում չէ, այլ տարբեր տարիների գաղտնազերծված փաստաթղթերի հիմնական թեզիսների մեկտեղում՝ ցույց տալու, որ «ոչմիթիզականությունից» մինչև «սեփական կետից» բանակցություններ վարելու արդյունքում ունենք շարունակվող ռազմական ագրեսիա, անատամ խաղաղապահություն, խաղաղության անփառունակ քարոզ և այդ ֆոնին մարդկային, տարածքային և նյութական շարունակական կորուստներ, հումանիտար աղետ, Բաքվի կողմից պարտադրվող ինտեգրացիա և այլն։
Եվ սա ոչ թե հայ ժողովրդի պատմության մի տխուր դրվագ է, այլ փառահեղ հաղթանակների քաղաքական առևտուր, ռազմական ձեռքբերումների դիվանագիտական փոշիացում, վերջապես՝ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի խեղում։ Միայն թե չասեք, թե Արցախի իշխանությունները անմեղսունակ են և չգիտեին, թե ինչ է բանակցում Հայաստանը։ Երբ ԱՀ-ի և ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ., https://goo.su/vzCKm ) հայկական կողմից ի պաշտոնե բանակցող ՀՀ-ի վարչապետն առաջարկում էր հստակեցնել «բանակցային գործընթացի հիմք հանդիսացող» Մադրիդյան սկզբունքների (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ., https://goo.su/OrAT ) տարընթերցումների տեղիք տվող արձանագրումները, արդյո՞ք չէր նշանակում, որ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն տեղյակ էր, այլև՝ համաձայն։
Եթե յոթ շրջանները ԱՀ-ի 2006թ․ և 2017թ․ Սահմանադրությամբ երկրի տարածքային ամբողջականության մասն են կազմել, ապա ինչպես է Հայաստանն Արցախի իմացությամբ բանակցել նույն շրջանները վերադարձնելու շուրջ։ Չէ՞ որ Արցախի սահմանները փոփոխելու իրավունք ունի միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Մի՞թե Արցախում ժողովրդավարություն չէ։ Թե՞ Արցախի Սահմանադրության վերջին հոդվածն էլ դուք չեք քարոզել և ընդունել։ Թե՞ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կառավարումն էլ դուք չեք զիջել՝ հանուն աթոռի։
Բազմաթիվ փակագծեր չբացելով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։
Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես ինչ-որ անհատի, շրջանակի, ուժի եմ ներկայացնում, Արցախը հանձնելու կամ ինտեգրացիայի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղակիորեն հարցնել․ ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանոնավոր, մարտունակ բանակով հանդերձ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման:
Հիշեցնենք, որ մարտի մեկին հաղորդվել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ ռուսական կողմի միջնորդությամբ:
Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am), Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» (չակերտները՝ Tert.am) հարցերը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության համաձայնագրում Արցախի վերաբերյալ կետ ներառելու փորձերը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն ԼՂ բնակչությանը վերաբերող հարցերին»։
«Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ «Ղարաբաղի հայերի» (չակերտները՝ Tert.am) իրավունքների և անվտանգության հարցը «զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է» (չակերտները՝ Tert.am), և Բաքուն չի պատրաստվում «ինքնիշխանության» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ», — հայտարարել է Հաջիևը:
Նա նաև հավելել է, որ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը «կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան» (չակերտները՝ Tert.am)։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.