23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետարանը 2021թ․ գնել է 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուս, «Zhongtong Bus» ընկերությունից՝ կնքելով պայմանագիր 20.04.2021թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.720.000 դրամով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Մեսրոպ Առաքելյանը.
«Նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022թ․՝ կնքելով պայմանագիր 22.08.2022թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.249.499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։
Առաջին հայացքից թվում է, որևէ խնդիր չկա, դեռ մի բան էլ 470.000 դրամով էժան են գնել երկրորդ անգամ։ Սակայն ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը։ Պարզ է, որ Չինաստանը ավտոբուսները վաճառում է ԱՄՆ դոլարով, կամ չինական յուանով, բայց ոչ երբեք հայկական դրամով։
Այլ կերպ ասած` հայկական դրամ Չինաստան չի փոխանցվել։ Բացի այդ, 2021թ․ պայմանագրում առկա է չինական կողմի տված բանկային երաշխիք ԱՄՆ դոլարով, որտեղ մեկ ավտոբուսի գինը 86.289 ԱՄՆ դոլար է՝ մեկ դոլարի փոխարժեքը հաշված 518.26 դրամով։ 22.08.2022թ․ մեկ դոլարի փոխարժեքը եղել է 405.46 դրամ։
Այսինքն` մեկ ավտոբուսի գինը 2-րդ պայմանագրի կնքման ժամանակ կազմել է 109.134 ԱՄՆ դոլար՝ 22.845 ԱՄՆ դոլարով ավելի 20.04.2021թ. կնքված պայմանագրում նշված մեկ ավտոբուսի գնից։
Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Մնում է մյուս տարբերակը՝ չինական կողմը, չգիտես ինչու, քաղաքապետարանին մոտ 3,500,000 ԱՄՆ դոլարի թանկ ավտոբուս է վաճառել։
Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը՝ ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, ցինիկ առաջարկ է արել Հայաստանին։
«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի կողմից մշակված վերադարձի հայեցակարգի համաձայն՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է ձեռք բերվի իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն՝ երաշխավորման եւ վավերացման համապատասխան մեխանիզմով։ Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանը նույնպես պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-Ալիեւի խոսքը մեջբերում է АПА-ն։
Փաստացի Ալիեւը դրանով փորձում է հետագա ագրեսիայի համար դանդաղ գործողության ական գործի դնել։
ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին այն մասին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
«Հերքում եմ ամբողջովին այս տեղեկությունը և երբևէ որևէ պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար։ Մանդատս չեմ պատրաստվում վայր դնել, դրա համար որևէ հիմք չկա»,- ասաց նա։
Անդրադառնալով իր նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանի կողմից քովիդի գործով չարաշահումների դեպքին՝ Թորոսյանը ասաց, որ տեղի ունեցողը իր հետ որևէ կապ չունի։
«Ես իմ երկու հաղորդագրություններում հստակ կետերով նշել եմ պրոբլեմների վերաբերյալ և հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք զբաղվում են այդ պրոբլեմներով, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և ի վերջ արդարադատությունը կհաղթի։ Նորից եմ կրկնում՝ այն մեղադրանքները, որոնք գրված են եղել տեքստի մեջ, որևէ կերպ չէին կարող առնչվել դուրսգրման տրիաժ խմբերի ղեկավարին և որևէ փոխնախարարի, որովհետև նման վերահսկողական գործառույթ նրանք չեն ունեցել ու չէին կարող ունենալ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ-որ հատուկ հանցավոր խումբ չէր աշխատում, ինչ այս մասով ինձ փաստեր հայտնի չեն; Այդ բոլոր հարցերը պետք է պատասխան ստանան, թե չէ կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել՝ անկախ նրանից՝ նա դա պետք է աներ, թե՝ ոչ։ Ինձ չեն կանչել հարցաքննության, սա իմ բարձրացրած հարցերից ամենակարևորն է, որովհետև ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում այս մեղադրանքը առոչինչ կդառնար, չնայած, որ արդեն առոչինչ է։ Ամենաառաջին օրվանից պատրաստ եմ եղել հարցաքննության, հենց հիմա էլ պատրաստ եմ, նույնիսկ հրապարակումից հետո էլ էլի չեն կանչել»,- ասաց պատգամավորը։
Արսեն Թորոսյանը ասաց, որ ամբողջությամբ կասկածի տակ է դնում Հաշվեքննիչ պալատի հայտարարությունը։
Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները երկու օր առաջ հայտարարություն էին տարածել, որում Հայաստանի իշխանություններից պահանջում էին հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս հայտարարությունն անելու համար, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հիմքեր են եղել։
«Վերջին ժամանակաշրջանի իրադարձություննեըը կասկածի տեղիք չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից, ավելին՝ կշեռքի նժարին են դրել Արցախը ու ինչ–որ առեւտուր են անում Արցախով՝մոլորեցնելով Հայաստանի հասարակությանը, իբր դրանով փրկում են Հայաստանը։ Բայց գոնե Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումից հստակ երեւում է, որ եթե չլինի Ստեփանակերտը, չի լինելու նաեւ Երեւան։ Ես այդ որոշման մեջ մի կարեւոր կետ եմ առանձնացրել, այն է, որ Հայաստանի համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ամեն տեսակի փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Հայաստանի վարչապետը նախորդ տարի ապրիլին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իբր միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը։ Բայց մեկ տարի անց մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը նման պահանջ չի դրել, եւ դա լոկ Ադրբեջանի պահանջն է։ Մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունը հստակ իր դիրքորոշումն արտահայտեց ու ցույց տվեց, որ այդ օրակարգով առաջ է գնում։ Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս խոսել են Արցախի կարմիր գծերի ու մեր ինքնորոշման իրավունքի մասին։ Արցախում նաեւ հանրահավաքներ են եղել, այդ կերպ ժողովուրդը միացել է ԱԺ հայտարարություններին։ Սա միայն քաղաքական կողմնորոշում չի եղել, այլեւ ժողովորդի կամքն է եղել, որին դեմ է գնում Փաշինյանը, փաստ. երեկ նա ասուլիսի ժամանակ անդրադարձավ ռուս խաղաղապահների դեմ Արցախի 20 քաղաքացիների բողոքի ակցիային, բայց առ այսօր մենք չենք լսել որեւէ անդրադարձ այն բողոքի ակցիաների մասին, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի էին ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Երկու օր առաջվա մեր հայտարարությամբ մենք եւս մեկ անգամ փորձեցինք կանխել ու սանձել այն գործընթացները, որոնք իրականացնում է Հայաստանի վարչապետը եւ չստորադասել Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը։ Գերմանիայի կանցլերը վերջերս խոսեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջ բերեց անվտանգային ու իրավունքի հարցերը, որը միանշանակ հակասում է բոլոր որոշումներին եւ այն գործընթացներին, որոնք այսքան տարիներ տարվել են ու շարունակում են մնալ Արցախի դիրքորոշումը»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի խորհրդարանի խմբակցությունները մեջբերելով գազի, հոսանքի խաթարումները, բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, հայտարարության մեջ նշել էին նաեւ, որ այդ պայմաններում անընդունելի են Բաքվի հետ ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը NEWS.am-ի հետ զրույցում այսօր հայտարարել է, որ Բաքվի եւ Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջեւ ուղիղ շփումներն այլընտրանք չունեն։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Արցախն այս դեպքում վերանայի իր որոշումը, Մետաքսե Հակոբյանը նախ անթույլատրելի համարեց Բաքվի եւ Ղարաբաղի միջեւ ուղիղ շփումները, ընդգծելով, որ հումանիտար հարցերի շուրջ վերջին հանդիպմանը Ադրբեջանը ներկայացել էր ինտեգրման իր օրակարգով, ինչը Արցախի համար ընդունելի չէ։ Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա դրանք ըստ պատգամավորի, պետք է քննարկվեն եռակողմ ձեւաչափում, ինչպես եղավ 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարությունը։
«Մենք չենք խուսափում Բաքվի հետ շփումներից, բայց այդ շփումները պետք է լինեն հստակ ձեւակերպված, այն պետք է լինի բանակցային գործընթաց, որովհետեւ սրանք բանակցային չեն, սրանք ընդամենը հումանիտար հարցերի շուրջ քննարկումներ են։ Բանակցություններում Արցախը պետք է դիտարկվի որպես հավասար բանակցային կողմ։ Եվ դա կարող է տեղի ունենալ միջազգային ինչ–որ հարթակում, միջնորդավորված, այլ տարբերակ չի կարող լինել, այլեւ ձեւաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, առավել եւս երկխոսությունը։ Դա ծուղակ է, ծուղակ, որտեղ նաեւ Հայաստանն է տուժում գործընթացից, ինչն անթույլատրելի է, որովհետեւ Հայաստանն ու Արցախը պետք է լինեն նույն համակարգում, այդպես է մեր փրկությունը լինելու։ Միջազգային հանրություն այդտեղ իր շահն ունի, իրենց ընդհանուր առմամբ հետաքրքիր չէ Արցախի անվտանգությունը, իրավունքները։ Արեւմուտքը մեկ խնդիր է լուծում՝շարունակում է իր հաշվեհարդարը տեսնել նաեւ այս տարածաշրջանում։ Ինքը այստեղ մեկ խնդիր ունի լուծելու՝ ազատվել Ռուսաստանի ներկայությունից Արցախից, ուրիշ որեւէ խնդիր իրենք չեն լուծում։ Երկխոսությունն ամենալավ միջոցը կլինի Ռուսաստանից ազատվելու, եւ ցավոք, այսօր դրան էին տանում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները, որը մեր դիրքորոշումը չէ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Բաքվի հետ ուղիղ երկխոսության մեջ Մետաքսե Հակոբյանը վտանգներ է տեսնում.
«Վտանգն այն է, որ մենք հաստատում ենք Ալիեւի այն թեզը, որ պատերազմով բոլոր խնդիրները լուծված են, Արցախը Ադրբեջան է, եւ Արցախն ունի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք գնում են ինչ–որ հումանիտար հարցեր լուծելու։ Դրանից հետո ակնհայտ է, որ հաջորդ քայլը ինտեգրումն է լինելու, նույնիսկ՝ տնտեսական ինտեգրումը։ Ադրբեջանի շահը սա է, իսկ արեւմուտքինը՝ այս տարածաշրջանից ազատվել Ռուսաստանի ներկայությունից։ Ցավոք, Հայաստանը չունի իր շահը այս պարագայում էլ կամ էլ իր շահն այն է՝ ինչ Ադրբեջաննին է»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նա խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե ոչ եւ որ կաշկանդվա՞ծ է հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Մետաքսե Հակոբյանն արձագանքեց.
«Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է Ադրբեջանին տված խոստումներով, նա իր օրակարգով ու տեսակետներով է կաշկանդված, իսկ իր օրակարգի մեջ Արցախի փրկությունը չկա, մենք բազմիցս ասել ենք, որ այս օտարածին իշխանությունները զավթել են Հայաստանը, որպեսզի ազատվեն Արցախից»։
2023 թվականի փետրվարի 28-ից Հայաստանում իր առաքելությունը պաշտոնապես մեկնարկած Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին, քաղաքավարական հանդիպումների շրջանակներում, կառավարությունում ընդունելության է արժանացրել ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անգամ ոչ փոխվարչապետներից որևէ մեկը, այլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Դիվանագիտական արարողակարգի լեզվով սա անհարգալից վերաբերմունքի նշան է։ Ընդ որում` կառավարական շենքում Վրաստանի դեսպանին ընդունելությունը եղել 2023 թվականի մարտի 14-ին, ճիշտ այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զազրախոսությամբ էր զբաղված կառավարության շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Սա նշանակում է, որ դեսպանը կառավարական շենք է մտել ոչ թե պաշտոնական, կենտրոնական մուտքից (որն այդ պահին փակ է եղել), այլ ծառայողական մուտքերից մեկով։
Վրաստանի դեսպանին դեռևս ընդունելության չի արժանացրել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, չնայած որ 2023 թվականի մարտի մեկին հանդիպել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին, ով հենց այդ օրն էր իր հավատարմագրերը հանձնել Հանրապետության նախագահին։
Մնում է հասկանալ, թե բարեկամ և հարևան Վրաստանի հանդեպ այս իշխանությունների ցուցադրական արհամարհանքն ինչով է պայմանավորված և ինչ կապ կարող է ունենալ Արևմուտքի և Վրաստանի հետ հարաբերությունների վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին։ Փաստորեն սրանց ստացած հանձնարարականները իջեցված են այդ մակարդակին։
Ի դեպ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում 2023 թվականի փետրվարի 24-ին դեսպան Գիորգի Շարվաշիձեի հավատարմագրերի պատճեն ընդունել է ոչ թե ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այլ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որին Թբիլիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր, դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր ժամանակին անգամ որպես ուսանող չէր ընդունի։
Այսօր, երբ արմատապես փոխվել է ՀՀ ղեկավարության վերաբերմունքն Արցախի հանդեպ, ստիպված ենք առավել մեծ ջանքեր գործադրել՝ Արցախի սուբյեկտայնության ճանաչմանը հասնելու համար։ Հիմա քննարկումներ ենք անցկացնում, վերլուծում, թե այս իրավիճակում ինչ պետք է անել, որպեսզի լուրջ սխալներ թույլ չտանք ու կարողանանք հասնել մեր նպատակին։ Այդ մասին ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանը։
«Արցախի ԱԺ-ն կապեր ունի աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների, բարեկամական խմբերի հետ, որոնց հետ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Աշխատում ենք մի քանի ուղղություններով՝ օգտագործելով մեր ներուժը։ Ճիշտ է, բարդ ճանապարհ ենք անցնում ու դեռ անցնելու ենք, բայց վստահ եմ, որ նպատակին հասնելու ենք։ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու՝ անկախ նրանից, թե ինչ է պատկերացնում կամ խոսում ՀՀ ներկա ղեկավարությունը»,-նշեց Սարգսյանը։
Այն, որ ՀՀ ներկա իշխանությունները, փաստացի հեռացել են Արցախի թիկունքից, ըստ մեր զրուցակցի, չի նշանակում, թե Հայաստանի ժողովուրդը կամ Սփյուռքը մենակ է թողել Արցախին։ Անթույլատրելի համարելով հայությանը տարանջատելու, նրանց տարբեր հատվածների միջև սեպ խրելու ցանկացած փորձ՝ Սարգսյանը շեշտեց՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք կապերը նոր որակի պետք է բարձրացնենք, քանի որ հաղթել այդ դեպքում կկարողանանք։
«Արցախում տարբեր ժամանակներում տարբեր կուսակցություններ են եղել իշխանության, բայց նրանցից ոչ մեկը կասկածի տակ չի դրել ինքնորոշման ճանապարհով գնալու հարցը և ոչ էլ ազգին պառակտող քաղաքականություն է վարել։ Արցախը մշտապես վարել է հանունի քաղաքականություն և հիմա էլ ամեն ինչ անում է, որ համահայկական հարթության մեջ ձևավորվի ներքին ու արտաքին ճիշտ, հայանպաստ քաղաքականություն։ Հիմա էլ Արցախում տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, բայց ինքնորոշման ճանապարհով գնալու արդարացվածությունը որևէ ուժ կասկածի տակ չի դնում։ Դա այն ստրատեգիական հարցն է, որի վերաբերյալ տարակարծություններ չկան։ Իհարկե, դրան հասնելու ուղիների հարցում կան տարբեր կարծիքներ, բայց բոլորիս վերջնական նպատակը նույնն է»,-ասաց նա։
Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Արցախը փակուղու առաջ է, բայց՝ ոչ փակուղու մեջ։ Որ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր կան ու գտնվելու են, մեր զրուցակիցը վստահ է։
«Եթե վստահ չլինեինք, որ ելքեր կան, որ մեր նպատակին հասնել կարող ենք, չէինք պայքարի։ Արցախը ռազմավարական դիրքում է, այն կարևոր է նաև գերտերությունների համար։ եթե ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ղեկավարները խոսում են ներկա դրությամբ 2300 քառ. կմ տարածքով Արցախի մասին, նշանակում է՝ այստեղ շահեր ունեն։ Մենք, ուղղակի, պետք է կարողանանք շահել նրանց հակասություններից։ Գերտերությունների շահերի բախումից հնարավոր է շահել, հասնել Արցախի սուբյեկտայնության ճանաչման, եթե կարողանանք մանևրել»,-ասում է Սարգսյանը։
Զուգահեռներ տանելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ՝ մեր զրուցակիցը նկատում է՝ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում անցավ ոչ միանգամից, այլ 49 նահանգների կողմից հայոց ցեղասպանության դատապարտումից հետո միայն. Նույն ճանապարհով էլ Արցախի անկախությունը կարող է ճանաչվել։
«44-օրյա պատերազմից անցել է 2.5 տարի, ու եթե մինչև վերջերս Եվրոպան, ԱՄՆ-ն Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում, ապա հիմա որոշ երկրներ կրկին սկսել են խոսել ազգերի ինքնորոշման սկզբունքից ևս։ ՌԴ-ն նախագահի շուրթերով ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին»,-ասում է Սարգսյանն ու հավելում՝ Արցախը դե ֆակտո Հայաստանի մաս է, դե յուրե՝ դեռևս ոչ, բայց վերջնաարդյունքում պետք է հասնենք վերամիավորման։ Հիշեցնելով արցախահայության՝ մայր Հայաստանին միանալու՝ դեռևս 1920-ականներից մղվող պայքարը՝ պատմաբանը շեշտում է՝ հիմա էլ Արցախը չի հանձնվում, արցախցիները տոկուն են ու շարունակելու են պայքարել՝ անկախ նրանից, թե ինչ է ասում ՀՀ դե ֆակտո վարչապետը։
«Ոչ շրջափակումից, ոչ էլ սովից ենք վախենում։ Ես հավատում եմ մեր ներուժին։ Եթե այդ վստահությունը չլիներ, չէինք դիմադրի։ Արցախի ինքնորոշմանը հասնելու ենք. դժվար ու երկար է լինելու ճանապարհը, բայց հասնելու ենք։ Ուղղակի, այդ ճանապարհին պետք է աշխատենք կենտրոնացնել հայության ներուժը և լուրջ սխալներ թույլ չտալ։ Ես մի բան եմ հասկացել նաև. այն քաղաքական գործիչը, որը չի հենվում սեփական ժողովրդի ներուժի վրա, այլ բացառապես արտաքին խաղերի վրա է քաղաքականություն կառուցում, ժամանակից շուտ կնքում է իր քաղաքական մահկանացուն»,-եզրափակեց Արմեն Սագսյանը։
Ի հեճուկս արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ն հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով, սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր մարտի 5-ին», — ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս միջադեպը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում. «Կարևոր է արձանագրել, որ Ռուսաստանի ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է։ Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ-ի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար։
Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ-ի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։ Ինչպես հիշում եք՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև՝ 5 կմ լայնության տարածք անվտանգության գոտի, հետևաբար, մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում է. խախտվել է ոչ միան հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև՝ Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին», — հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանի պետական ու մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, եւ լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա. «Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում», — ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց, թե կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. «Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ», — նշեց նա։
Վարչապետը նշեց նաև, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. «Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի և որ ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։ Այս պնդումներն անհիմն են, Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը նաև այս առումով է դառնում անրաժեշտություն», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին, հաղորդում է «Արմենպրես»-ը: Բանաձևին կողմ քվեարկեց 534 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 66: Զեկույցում բանավոր փոփոխություններ առաջարկվեցին, մասնավորապես՝ դատապարտել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը, որը վատթարացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև դատապարտել ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց զոհերի՝ վտանգի տակ դնելով խաղաղության հաստատման գործընթացը: Բանավոր փոփոխությունները ևս ընդունվեցին:
Եվրոպական խորհրդարանին ներկայացված զեկույցում նշվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք տասնյակ հազարավոր տուժածների, մեծ ավերածությունների և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է դարձել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի լուծվել:
Փաստաթղթում ներկայացվում են Ադրբեջանի հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արտադատական սպանությունները, Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման համար հարկավոր է դադարեցնել բռնությունը, երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը:
Փաստաթուղթն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հայաստանը Transparancy International հակակոռուպցիոն կենտրոնի ինդեքում 2016-2021 թթ.-ին 16 կետով բարելավել է իր դիրքերը, զգալի ժողովրդավարական առաջընթաց է գրանցել և դրական քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
«Այդուհանդերձ, 2021 թ.-ին հակակոռուպցիոն և դատական խոստացված բարեփոխումները դանդաղել են համավարակի և Լեռնային Ղարաբաղի նոր հակամարտության առաջացրած քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով», — նշվում է զեկույցում:
Զեկույցում նաև նշվում է, որ իր հարևան երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում Economist Intelligence Unit-ի 2021 թ. ժողովրդավարության ինդեքսում և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2022 թ.-ի մամուլի ազատության ինդեքսում:
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, հայտնում է «Լուրեր»-ը:
«2022 թվականի հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունքը:
2022 թվականի դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանվել է մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը»,- ասաց Պապիկյանը:
Պապիկյանը հիշեցրեց, որ ընդլայնվել է նաև վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տևողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով:
«Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- ասաց պաշտպանության նախարարը:
Փաշինյանի օրոք ես ոչ մի սցենարով Հայաստան չէի թռչի, բայց ամոթալի է այն ձևակերպումը, որով փակեցին իմ մուտքը Հայաստան՝ «Անարգանքի համար»։ Նման գրառմամբ Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՌԴ որոշ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքի մասին։
«Ես երբևե որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ ասել, այլ ասել եմ ու կասեմ, որ Փաշինյանը դուրսպրծուկ է ու հայ ժողովրդին դավաճանած անձ, որ նա դավաճանել է բոլոր հայկական շահերին, որ նա կդավաճանի ու կծախի բոլոր շահերը, որ կարող է ծախել, որ նա ատում է Ռուսաստանը ու խաբում Պուտինին, որ նա ԿՀՎ-ական է, ահա այս խոսքերիս համար են արգելել իմ մուտքը Հայաստան»,-նշել է Սիմոնյանը։
«Ի՞նչ անհարգալից վերաբերմունք, էֆենդի՛։ Դուք պետք է վաստակեք անհարգալից վերաբերմունք:
Իսկ դու, էֆենդի, գարշանքի գոտում ես։ Այսպիսով, ուղղեք ձեր ձևակերպումը: «Մարգարիտա Սիմոնյանին արգելում են մուտք գործել Հայաստան՝ գործող իշխանությունների հանդեպ գարշանք հայտնելու համար»,-հավելել է Սիմոնյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.