23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դիմել է դատարան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ դատախազությունից են դիմել եւ իրենց դիրքորոշումն են հարցրել վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ, ինչի վերաբերյալ իրենք բացասական կարծիք են հայտնել:
«Փոխանակ մի բան էլ պատիժը ծանրացնեն, ավելի շուտ են ուզում ազատ արձակեն, միանշանակ մենք դեմ ենք»,-ասաց Կարեն Մխիթարյանը:
Նա նշեց, որ 3 տարուց ավելի կոմայում գտնվող եղբոր առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա:
Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։
Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։
Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանք կատարող բնակչի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները լսվել են Թաղավարդում ու Կարմիր Շուկայում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Թաղավարդի բնակիչ տիկին Երմոնիան նշել է, որ ինքն իր արհեստանոցում աշխատում էր, որ սկսել են կրակել․ անկանոն կարկոցներ են եղել, բայց պարզ լսվում էին։
Կարմիր Շուկայի բնակիչներից մեկն էլ, ով այդ ժամանակ Տնջրիի մոտ գտնվող իր ֆերմայում էր, մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցների ձայները լավ լսվել են նաև այնտեղ։
«Մոտ մեկուկես ժամ առաջ է եղել դեպքը։ Ամեն անգամ հենց տեխնիկա է մտնում դաշտ, այդպես են անում․ չեն թողնում, որ մշակենք հողը»,-ասաց վերջինս։
Թաղավարդի ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանն էլ «Փաստինֆո»-ին հայտնեց, որ «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում թաղավարդցիները սեփականաշնորհած վարելահողեր ունեն։
«Հիմնականում երեք տեղ ունենք սեփականաշնորհած հողեր գյուղացիները․ մի մասն էլ «Կնյողանց կալ»-ում է։ Էդ տարածքը մեր դիրքերի հետևն է ընկնում, ուղղակի բարձրադիր է։ Թշնամու դիրքերից լավ տեսանելի է, ուղիղ նշանառության տակ է»,-ասաց Բադասյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորպես, ասված էր․ «Ժամը 13:50-ի սահմաններում Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան»։
Դեպքի մասին հաղորդվել է ռուս խաղաղապահներին։
Հայաստանի Հանրապետության 5-րդ շարասյունը մեղադրում է այլոց 5-րդ շարասյուն լինելու մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
«Նիկոլ Փաշինյան, Արտակ Դավթյան, Դավիթ Տոնոյան, Արմեն Գրիգորյան, Արծրուն Հովհաննիսյան` ահա 5-րդ շարասյան «գլուխը»: Սրանց ենթականերն էլ 5-րդ շարասյան «պոչն» են: Փաստերով`
Պատերազմից առաջ փոխվել էր ՀՀ ռազմական պլանը: Ըստ «նախկինների» ռազմական պլանի, Հայաստանը պետք է ձեռք բերեր 3 խմբաքանակ ՏՈՌ ՀՕՊ համակարգեր, բայց ձեռք բերեց միայն մեկը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամպագորգոռ հայտարարում էր, որ Արցախի երկինքը պաշտպանված է ավելին քան երբևէ:
Պատերազմից առաջ հայկական կողմին առաջարկվել էր գնել նախապես բանավոր համաձայնություն ձեռք բերած հարվածային ու հետախուզական դրոններ, բայց Տոնոյան Դավիթը մերժել էր:
Պատերազմից առաջ գնվեց մոտ 130 մլն $ արժողությամբ Սու կործանիչներ` առանց հրթիռ, ու Հորդանանի ավազներում թաղված Օսա-ԱԿ ՀՕՊ համակարգեր, որոնք որևէ էական բան չարեցին պատերազմի օրերին, իսկ «խաղալիք» կործանիչներն էլ այդպես էլ օդ չբարձրացան:
Պատերազմից առաջ նախ հետաձգվեց, իսկ հետո չեղարկվեց «Շանթ» զորավարժությունը: Այս զորավարժության միջոցով մենք հնարավորություն էինք ունենալու ուսումնասիրել զորահավաքային ռեսուրսներն ու իրականացվելու էին տարբեր պլանային միջոցառումներ:
Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ: Հայկական կողմը մերժել էր:
Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր, որ Թուրքիան իր անմիջական ներգրավվածությունն է ունենալու ռազմական գործողություններին, բայց ՔՊ-ականները` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի շուրթերով, հերքում էին այդ հանգամանքը:
Պատերազմից մի քանի օր առաջ հայկական կողմին ասվում է էսկալացիայի սկսման հստակ օրը: Պատերազմը սկսվեց` ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը միայն մեկ օր անց բարեհաճեց վերադառնալ Հայաստան:
Պատերազմի 4-րդ օրը դադարեցվեց բանակի համալրումը: Պահեստազորի փոխարեն պատերազմ սկսեցին մեկնել հազարավոր կամավորներ, ովքեր զենքի հետ վարվելու, հոգեբանական պատրաստություն նույնիսկ չէին անցել:
Պատերազմի ընթացքում առնվազն 2 անգամ առաջարկվել էր դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Նիկոլ Փաշինյանը մերժել էր: Հատկապես հոկտեմբերի 19-ից հետո հայկական կողմն ունեցել է օրը, առնվազն, 100 մարդկային կորուստ:
Պատերազմի ամբողջ ընթացքում հայ հասարակությանը ստում էին` սկսված տարածքային կորուստներից, վերջավրած` Գետաշենի ու Շահումյանի ազատագրումով, Գանձակի (Գյանջա) օդանավակայանի հօդս ցնդելու և այլ միֆերով:
Պատերազմի օրերին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուղիղ եթերով ռազմական գացտնիք է հրապարակել, իսկ ՀՀ բոլոր ուժային կառույցները լռել են:
Պատերազմի օրերին խոցվեց Ս 300 ՀՕՊ համակարգը, քանի որ այն բաց դաշտում էր տեղակայվել, առանց համապատասխան քողարկման: Զուգադիպությու՞ն` չեմ կարծում: Դավադրությու՞ն` համոզված եմ:
Ամբողջ պատերազմի ժամանակ հայկական կողմը չի հարվածել որևէ ադրբեջանական ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտի:
Պատերազմից հետո ՀՀ կառավարիչները հանձնեցին հարյուրավոր բարձունքներ, ՀՀ սուվերեն տարածքի որոշակի հատվածներ, Կապան-Գորիս ճանապարհը: Հիմա էլ Արվախն են ամբողջությամբ հանձնում Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնում` նոր «Աջարիա»:
Ահա 5-րդ շարասյան իրական սպասարկուների անուններն ու գործած դավադիր քայլերը»,- գրել է նա:
Տեսեք, թե ինչ է այսօր ասում Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». այսօր ասում են՝ «մեզ հնարավորություն տվեք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում։
«Ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները, որոշ հայամետ երկրներ չդատապարտեցին Հայաստանին այդ ժամանակ։ Դեռ որքա՞ն պետք է գործ ունենանք երկակի ստանդարտների հետ։ Ինչքա՞ն պիտի գործ ունենանք երեսպաշտության հետ»,-հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ ակնարկելով մինչև 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը։
Ալիևը, Հայաստանին ու միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքների շարքում, մատնանշել է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, իբր, գործադրված մեծ ճնշման մասին։
Նրա պնդմամբ, աշխարհի տարբեր երկրների մեծ քանակությամբ օգնություն է ուղարկվել Հայաստան, ինչպես նաև նշել, թե Հայաստանի դաշնակիցները տարբեր կերպ փորձել են կանգնեցնել Ադրբեջանին.
«Մեզ ոչ ոք չի կարողացել կանգնեցրել, այսօր ու վաղն էլ չեն կարողանա։ Մեր ուժեղ կամքը, հզոր քաղաքականությունը, Ադրբեջանի հաղթական բանակը պատասխան կտա Բաքվի դեմ ուղղված յուրաքանչյուր դավադիր ծրագրի»։
Հայաստանի օրվա իշխանություններն սկսել են գործընթաց ՀԱՊԿ-ի հետ ապահարզան ստորագրելու: Այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Դա գործընթաց է, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական խմբակը եթե ասեն՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, միանգամից դուրս են գալու: Դա գործընթաց է, արդյոք դա կհաջողվի, թե՞ ոչ, մեծ հարցական է: Ինչու ՆԱՏՕ-ի կողմից նշանակված նոր նայողը՝ смотрящий-ն, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը եկավ Հայաստան եւ, ոչ ավել, ոչ պակաս, գնաց Ջերմուկ: Ես բարձրաձայնել եմ, որ դա այն հարվածային ուղղություններից մեկն է, որտեղ Ադրբեջանը Հայաստանից երկու մարզ է փորձելու կտրել՝ հյուսիսից Ջերմուկով հարված, հարավից՝ Նախիջեւանից Վայքով հարված: Այո, Ջերմուկը ամենախոցելի վայրերից մեկն է:
Ես կարծում եմ, որ Ռասմուսենը եկել են վերաճշգրտելու հայկական կողմի դիրքորոշումը: Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի, հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունից, դիտորդներ բերելուց: Ես չեմ բացառում, որ դիտորդներից հետո նաեւ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ Հայաստան գար: Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, եւ Հայաստանում է մի անձնավորություն, որը Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների պլանավորողն ու ճարտարապետն է: Ժամանակին էլ եղել է Պորոշենկոյի ռազմական գծով խորհրդականը: Նրա այցը վտանգներ է պարունակում»,-ասաց Նահապետյանը:
Նա հատկանշական համարեց, որ որպես խորհրդատվական ընկերության ղեկավար եկած անձը պաշտոնական հանդիիպումներ է ունեցել վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ պաշտպանության նախարարի հետ: «Հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ նրա կեցվածքը, խոսելաձեւը այնպես էր, որ ինքը եկել է որպես Հայաստանի նոր նայող, եւ այդպես էլ կա:
Իրավիճակը մեզ համար, մեծ հաշվով, աղետալի է, որովհետեւ այս անձի գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է՝ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Իրան, Իրան-Թուրքիա»,-ընդգծեց ռազմական փորձագետը::
Նա նկատեց, որ ՌԴ հատուկ ծառայությունները շատ ավելի իրազեկ են Արեւմուտքի ծրագրերից, մասնավորապես, թե մեր տարածաշրջնում ինչ նպտակներ են նրանք հետապնդում. «ՀԱՊԿ պատվիրակության Հայաստան գալը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատահական չէ: Պաշտոնական տեղեկատվությունն առայժմ ոչինչ չի ասում, բայց եթե ոչինչ էլ չասի, ես կարող եմ գնահատել, որ ապահարզանի գործընթացը, որ սկսել Արեւմուտքը Հայաստանի օրվա իշխանությունները ներկայացնող Փաշինյանի ձեռամբ, ամենայն հավանականությամբ, բավական լուրջ գործընթացի մեջ է»,-ասաց նա:
Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մոր նկատմամբ տևական ժամանակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, իրավապահները ստուգել են նրա հեռախոսազանգերը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանից։
Հիշեցնենք, որ զինծառայող Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ փետրվար ամսին, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է համարվում 2021թ մայիսից, երբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում լարված իրավիճակ էր, Ադրբեջանի ԶՈՒ-երը հատել էին ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ մամուլում շրջանառվող տեսանյութերից երևում էր, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք տեղի ունենում։ Զինծառայողի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել հենց ինքը՝ Նորիկ Մկրտչյանը ու հայտարարվել հետախուզում։
2022թ վարույթն իրականացնող մարմինը կասեցրել էր գործի վարույթը՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով, սակայն նոր Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ օրերս նոր որոշում է կայացրել, կասեցված գործը վերսկսվել է, համապատասխանեցվել օրենքին և կրկին կասեցվել։ Փաստաբան Վիրաբյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բոլոր գործողություններն իրականացվել են, ընդհուպ, տևական ժամանակ ստուգել են Նորիկ Մկրտչյանի մոր հեռախոսազանգերը։
«Ստանալով սանկցիան և ստուգելով տեսել են, որ որևէ կապ չկա տղայի հետ, այսինքն, բացառվում է, որ ծնողի օգնությամբ խուսափում է քննությունից, իսկ ծնողի հետ կապ չունենալով, առանց աջակցության ինչպե՞ս կարող է 18 տարեկան զինծառայողը միայնակ գոյատևել։
Բացի այդ, քննչական գործողություններ են իրականացվել, հարցումներ են ուղարկվել ՍԷԿՏ համակարգին, սահմանապահ զորքերից պատասխան է ստացվել, որ մուտք-ելք չի իրականացվել, այսինքն, հանրապետությունից դուրս գալը նույնպես բացառում ենք։ ԿԽՄԿ հարցումների համաձայն՝ նրա անունը գերիների ցանկում չկա։ Այսինքն՝ բոլոր հանգամանքներն ունենք, քննիչը կատարել է բոլոր գործողությունները, որոնք կարող էին բացառել ուղղակի ֆիզիկական ներկայությունը Նորիկ Մկրտչյանի և նրան վերագրվող արարք կատարելու հանգամանքը, բայց մեղադրանքը մնում է նույնը, գործ չի հարուցվում, որ պարզեն, թե ինչ եղավ ի վերջո զինծառայողի հետ»,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ քննիչն ունենալով այս բոլոր տվյալների համակցությունը, ուղղակի չի կատարում իր լիազորությունները, գործով քննություն չի կատարվում զինծառայողի անհետացման ուղղությամբ, չի պարզվում, թե ինչ է տեղի ունեցել Նորիկ Մկրտչյանի հետ, ինչի հետևանքով կապը կորել է նրա հետ։ Լուսինե Վիրաբյանը նշեց՝ ցանկացած վարկածի վերաբերյալ կասկածներ ունեն, դրանք ունի նաև քննիչը, բայց անտրամաբանական է քննություն չիրականացնելը՝ հասկանալու, թե ինչ հանգամանքներում է անհետացել զինծառայողը, այլ ոչ թե՝ ինչ հանգամանքներում է թողել, հեռացել։ Փաստաբանը վստահեցնում է, որ զինծառայողը համածառայակիցների, հրամանատարական կազմի հետ. ծառայության նկառմամբ երբևէ որևէ խնդիր չի ունեցել, ինչի մասին վկայում են նաև ցուցմունքները, միակ խնդիրն այն է եղել, որ դիրքեր բարձրանալիս Մկրտչյանն ունեցել է առողջական խնդիրներ։
«Ցուցմունքներ կան, որ առողջական խնդիրներ են եղել, ներարկումներ են արել, մենք չենք բացառում, որ որոշակի դեղամիջոցներով ներարկումներից հետո ինչ-որ հանգամանքներ են եղել, բայց ի սեր Աստծո, թող ծածկադմփոց չանեն, նորմալ քննություն իրականացնեն, պարզեն և ծնողին հայտնեն զինծառայողի ճակատագիրը, ոչ թե զինծառայղոին մեղադրյալի կարգավիճակ տան և քննության իմիտացիա անեն»,- նշեց Վիրաբյանը։
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել։
Սրանում զարմանալի ոչինչ չէր լինի, եթե չլիներ այն, որ նախարարները նախօրեին մասնակցել էին Անկարայում կայացած ԹՊԿ-ի գագաթաժողովին եւ կկարողանային քննարկել բոլոր հուզող հարցերը։
Հատկանշական է, որ ԱՀ եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունները հեռախոսազրույցի բովանդակության մասին անորոշ տեղեկություններ են հայտնել։
«Նախարարները քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդիական հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբր «Ադրբեջանը երկխոսություն է վարում Արցախի բնակիչների հետ և արդեն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում»։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նա նաև ասել է, որ Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում «իր տարածքում ապրող» (չակերտները՝ Tert.am) հայ բնակիչներին «վերաինտեգրելու» (չակերտները՝ Tert.am) ուղղությամբ:
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և վարում է երկերեսանի քաղաքականություն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Այսպես նա արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ նախօրեին հրապարակած հայտարարության, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում:
«Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները:
Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը:
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:
Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։
Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»,-ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի (Արշակ Հակոբյան)նկատմամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակովթաքցրել, խեղաթյուրել է ձեռքբերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը
դրանց հաղորդելով օրինական տեսք:
Մասնավորապես՝ 2008-2010 թվականների ընթացքում Ա.Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը:
Այդ գործունեության, ինչպես նաև քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում (Ա.Հ.-ի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության միջև կա ակնհայտ անհամապատասխանություն) ստացված գումարների իրական բնույթն և հանցավործագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը(գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը),2012 թվականին 120 մլն դրամով՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013 թվականին 204 մլն 250 հազար դրամով՝ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝«ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք. Երևան, Մոսկովյան փողոցում գտնվող 207.9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը):
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր(ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ)՝դրանցիրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2014 թվականին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի նկատմամբ իրավունքները ևդրանց իրական պատկանելությունը թաքցնելուն՝ դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարելով մտերիմներին:
Այսպիսով ,նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը:
Բացի այդ, Ա.Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀոստիկանությաննախկին պետ Վ.Գ.-իանվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թվականներին ՀՀ ոստիկանության պետ Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ լվացել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը:
Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 1982-2018 թվականների ընթացքումզբաղեցնելով ՆերքինգործերինախարարությանՍևանի, Արմավիրի բաժինների պետի, Ներքինգործերինախարարի տեղակալի, ՊՆ ռազմական ոստիկանության պետի, Պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ Ոստիկանության պետի պաշտոնները, 2008-2018 թվականներիընթացքումտիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իրկատարած հանցանքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀոստիկանությա նպետի պաշտոնը զբաղեցնող Վ.Գ.-ն, (Վլադիմիր Գասպարյան) հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում իրավապահ մարմինների ուշադրություն կենտրոնում հայտնվելուց և հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները փաստացի կատարող Ա.Հ.-ին՝ հանձնարարելով «ԱվանգարդՄոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ:
Նշված հանձնարարության հիման վրա՝2013 թվականիսեպտեմբերի 1-ինԱ.Հ.-ն Վ.Գ.-իկողմից հատկացված 71 մլն 556 հազար դրամով «ԱվանգարդՄոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz G 500» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2014 թվականի հունվարի 10-ին Վ.Գ.-ի կողմից հատկացված 80 մլն 200 հազար դրամով նույն ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենա՝ դրանք հաշվառելով իր անվամբ:
Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը:
Բացի այդ, Ա.Հ.-ն 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝դիտավորությամբ թաքցրել և դրանում չի ներառել 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Վերոգրյալի հիման վրա՝հսկող դատախազի որոշմամբ Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդհոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):
Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ:
Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2022թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել էր, Ա.Հ.-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումը ճանաչվել է անբավարար, ինչի արդյունքում Ա.Հ.-ն կալանավորվել է (շարունակում է գտնվել կալանքի տակ):
Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ.-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիտնականը գրում է, որ այս օրինակները սերտորեն կապված են Լեռնային Ղարաբաղ-Արցախում տիրող իրավիճակի հետ, որը համապատասխանում է լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության մասին կոնվենցիային. Շարքային քաղաքացիները թիրախավորվում են, ինչի միակ նպատակը նրանց ոչնչացումը կամ արտաքսումն է:
Ռոդզանտն ընդգծում է, որ, «Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում, այդ թվում վարչապետ Ռյուտեի և շատ այլ եվրոպացի առաջնորդների կողմից, ովքեր գազի մատակարարումն ավելի կարևոր են համարում, քան մարդու իրավունքները»: Ռոդզանտը գտնում է, որ բոլոր քաղաքական գործիչներն ովքեր բացառիկ սկզբունքային են Ուկրաինայի հարցում, պետք է հասկանան տիրող իրավիճակը։
«Վաղուց ժամանակն է, որ Նիդերլանդները և Արևմուտքի մնացած երկրները ակտիվորեն աջակցեն Լեռնային Ղարաբաղ-Արցախում բնակվող հայերին՝ ընդօրինակելով այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Amnesty International-ն ու The Lemkin Institute for Genocide Prevention-ը, որոնք դատապարտում են շրջափակումը և տեսնում են նախագահ Ալիևի ծրագրերը… Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել մեր նորմերն ու արժեքները Ուկրաինայում, ապա պետք է ուշադրություն դարձնենք նաև անկլավում գտնվող հայերի ճակատագրին։ Գիտակցումն առկա է, մնում է՝ խիղճը»,-ասված է հոդվածում:

- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.