23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պետքարտուղարությունը հրապարակվել է Մարդու իրավունքների մասին 2022թ․ զեկույցը, որում մանրամասն անդրադարձ է արված նաև Հայաստանին:
Ըստ զեկույցի՝ մեր երկիրն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտության, խոսքի ազատության սահմանափակման, քաղհասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ հանցագործությունների (ներառում են բռնություն կամ սպառնալիքներ), երեխաների աշխատանքային շահագործման ամենածանր ձևերի դրսևորումների հետ կապված:
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել։
Զեկույցի հեղինակաները գրում են, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից: Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:
Ըստ զեկույցի՝ կան հաղորդումներ առ այն, որ ՀՀ անվտանգության ուժերի անդամները շարունակել են խոշտանգել կամ այլ կերպ բռնության ենթարկել իրենց վերահսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց: Իրավապաշտպանները պնդում են, որ իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է նպաստել խնդրի շարունակականությանը։ Դիտորդները պնդում են, որ իշխանությունների՝ նախկինում հարուցված գործերին հետամուտ լինելու ձախողումը կապված է 2018 թվականի քաղաքական անցումից հետո արդարադատության համակարգի (բացառությամբ բարձրագույն ղեկավարության մակարդակի) կառուցվածքի փոփոխության բացակայության հետ: Իրավապաշտպանները նաև նշել են բազմաթիվ դեպքեր, երբ չարաշահումների համար պատասխանատուները հետագայում բարձրացում են ստացե;, այդ թվում՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո: Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումները շարունակվում էին:
Սահմանադրությունը և օրենքն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նախատեսում են ցանկացած անձի իրավունքը՝ վիճարկելու իր ձերբակալության կամ կալանավորման օրինականությունը դատարանում։ Սակայն նախորդ տարվա ընթացքում եղել են մի քանի հաղորդումներ կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին։
Զեկույցում նաև ասվում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։
Զեկույցի համաձայն՝ խտրականության դեմ օրենսդրությունը կատարյալ չէ և չի պաշտպանում խոցելի խմբերին՝ անդրադառնալով վերջիններիս կյանքի բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ աշխատանքի, բնակարանի, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա, իսկ սահմանափակ առողջական կարողոթյուն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։
Նշենք, որ Պետքարտուղարության զեկույցը դիտարկում է իրավիճակն աշխարհի 198 երկրներում ու տարածքներում՝ ներկայացնելով վստահարժան հաղորդումների վրա հիմնված փաստական և օբյեկտիվ տեղեկատվություն։ Այն որպես գործիք ծառայում է հետազոտողներին, իրավապաշտպաններին, պետական պաշտոնյաներին և բազմաթիվ այլ մարդկանց, որոնք ձգտում են մեծացնել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարումներ թույլ տվողներին։
«Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախպապատրաստելով պատերազմի, այլ ոչ թե խաղաղությանը»,-ԱԺ հայտարարության ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը խաղաղություն ասելով պատկերացնում է իր առաջադրած առավելապաշտական պահանջների կատարումը, որը ենթադրում է ոչ միան Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, այլև ուղիղ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Հայաստանի իշխանությունն ինքն է խոստովանում և հրապարակային հայտարարում, որ սահմանագծին էսկալացիայի, ասել է թե՝ մարտական գործողութունների հավանականությունն բարձր է»,- հայտարարեց պատգամավորը:
Նա ասաց, որ թվում է, թե իշխանությունը իրավիճակն օբյեկտիվ է գնահատում, բայց այն քայլերը որոնք արվում են գետնի վրա, ցույց են տալիս, որ իշխանությունը կամ լավ չի հասկանում, թե պետությանը ինչ ծանր հարված է սպասվում, կամ այդ ամենը հասկանալով նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում նոր ծանր կորուստների համար:
Հռետորական հարց բարձրացնելով, թե ինչու դաշտ նետվեց դավաճանների 5-րդ շարասյան թեման՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Ո՞ւմ համար էր ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսման բարձ հավանականության պայմաններում համատարած բոլորին դավաճան անվանելը, նույնիսկ այն պարագայում, երբ թիրախավորված անձանց, այդ թվում զինվորականների նկտամամբ կամ համապատասխան հոդվածով քրեական գործեր չկան, կամ դրանք դատավճռի փուլին դեռևս չեն հասել»:
Նա հիշեցրեց, որ դեպքեր են եղել, որ իշխանությունները զինվորականի դեպքով դավաճանության հոդվածով վերջնական հաղորդագրություն է տարածել, բայց ավելի ուշ գործը կարճվել է և այդ զինվորականը վերականգնվել է զինված ուժերում:
«Ո՞ւմ է պետք որևէ մեկի ենթադրյալ հանցագործությունը տարածել բանակի և զինվորականության վրա»,-հարց հնչեցրեց Տիգրան Աբրահամյանը:
Հայտնելով, որ իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգոր Խաչատուրովը՝ պատգամավորն ասաց. «Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրեբեջանցիենրի մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը»:
Ընդդիմադիր պատգամավորը գեներալի գործը փուչիկ անվանեց :
Աբրահամյանը հայտարարեց, որ 2018 թվականից սկսած հալածանքներ և ճնշումներ սկսվել են շատերի նկատմամբ, մի մասին հեռացրել են բանակից, իսկ մյուսների համար պայմաններ ստեղծել ինքնակամ հեռանալու համար:
«Իսկ ի՞նչ են բանակի ներսում զգում զինվորականները: Յուրաքանչյուրը մտածում է, որ հաջորդը կարող է լինել հենց ինքը, որովհետև այս իշխանության պայմաններում գնահատվում է ոչ թե մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու անցած ճանապարհը, այլ սկզբունքայնույթունն ու ծառայամտությունը»,-խոսքն ավարտեց Տիգրան Աբրահամյանը:
Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն հնարավորություն կունենա իր հայեցողությամբ նրան ուղարկել արձակուրդի: Այս մասին ԱԺ–ում փոփոխությունների փաթեթը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
«Նման փոփոխություն է առաջարկվում իրականացնել աշխատանքային օրենսգրքում։ Այժմ աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Առաջարկում ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է աշխատողն արձակուրդ ստանալ»,-ասաց նա:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ փոփոխություններով սահմանվում է նաև, որ քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: Այսինքն` կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է օրենսգրքից:
Նախագծով առաջարկվում է, որ հաստիքների կրճատման չպետք է ենթարկվեն ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրած մարդիկ:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել ուսումնական արձակուրդ հասկացությունը։ Ըստ այդմ, քաղաքացուն 2 տարի արձակուրդ կտրվի արտերկրում սովորելու, վերապատրաստվելու համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբր Լաչին-Շուշի հատվածի հողային ճանապարհներով հայկական կողմը ռազմական բեռներ է փոխադրում Արցախ։ Այս մասին նշում է «ԱՊԱ» գործակալությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն ակնհայտորեն պատրաստվում է ռազմական հերթական ագրեսիային, ինչի համար տեղեկատվական հող է նախապատրաստում՝ հայտարարելով, որ իբր «հետագա լարվածության ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա է»։
Դա իրանական անհանգստությունների ցուցիչ է տարածաշրջանի հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով նրան, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքները ցուցադրել են կադրեր, թե ինչպես է ադրբեջանական տեխնիկան մոտենում Հայաստանի սահմաններին:
«Վերջին շրջանում բավականին շատ են հրապարակումներն իրանական լրատվամիջոցներում, հատկապես Ադրբեջանի հռետորաբանությունից ելնելով: Իրանական կողմը միշտ նշել է իր կարմիր գծերի վերաբերյալ իր հայտարարությունները, այս անգամ եւս փաստել է: Իրանի համար հիմնական անհանգստությունը հենց հայ-իրանական սահմանի հատվածն է եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Իրանը նշում է, որ ցանկացած դեպքում հակազդելու է դրան»,-ասաց նա:
Իրանագետը նկատեց, որ արցախյան վերջին պատերազմից հետո Իրանը բավական լուրջ խնդիրների է հանդիպել եւ տեսնում է այդ խնդիրները՝ կապված եւ Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճով, եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությամբ դեպի հայկական տարածքներ, որոնք նաեւ Իրանին սպառնում են հյուսիսային տարանցման ընդհատմամբ:
«Իրանը մշտապես հայտարարում է, որ ռազմական գործողությունների դեպքում հակազդելու է այդ ամենին, բայց թե ոնց է հակազդելու, ինչ իրավիճակում է հակազդելու, այդքան էլ պարզ չէ:
Իրանը բավականին սառը քաղաքականություն վարող պետություն է եւ դժվար է Իրանին ուղղակի ներքաշել երկարատեւ հակամարտության մեջ: Մյուս կողմից Ադրբեջանը միայնակ կամ թեկուզ Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում դժվար կարողանա Իրանի համար լուրջ խնդիրներ ստեղծել: Չեմ կարծում, թե համարձակություն կունենա լայնածավալ որեւէ գործողություն նախաձեռնել Իրանի նկատմամբ:»,-ասաց նա:
Հարցին, թե որքա՞ն է հավանական էսկալացիայի վտանգը, եւ եթե լինի էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանին, Իրանն ինչ քայլերի կարող է գնալ, Գարիկ Միսայնանը պատասխանեց. «Եթե Ադրբեջանի փորձի անմիջականորեն որեւէ ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանային հատվածում՝ սահմանն ընդհատելու նպատակով, կարծում եմ՝ Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը»:
20 տարուց ավելի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության թուրք և քուրդ անդամները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ այս տարվա ապրիլ ամսին կայցելեն Հայաստան և ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Այդ մասին Akunq.net-ը տեղեկանում է կազմակերպության ֆեյսբուքյան էջից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպության պատվիրակությունը Հայաստանում կգտնվի 2023 թ․ ապրիլի 19-ից 27-ը։
Թեմայի վերաբերյալ կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ նաև նշվում է․ «Համավարակի պատճառով վերջին 3 տարին չէինք կարողացել մասնակցել Երևանում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին։ Մեր ավանդույթների համաձայն՝ այս տարի ևս 2023 թ․ ապրիլի 24-ին ծաղկեպսակ կզետեղենք Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ 1915 թ․ Ցեղասպանության զոհերին հիշատակելու համար։
Միաժամանակ, սույն այցի ընթացքում մեզ համար կարևոր կլինի նաև Արցախի շրջանում ապրող հայ ժողովրդին մեր համերաշխությունն արտահայտելու առումով։ Դատապարտում ենք Ադրբեջան պետության և նրա դաշնակից Թուրքիայի՝ արցախահայության ու Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը և պահանջում, որ նրանք անմիջապես իրենց ձեռքերը քաշեն այդ տարածքներից։
Միություն ընդդեմ Ցեղասպանության»
Հիշեցնենք, որ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ստեղծվել է 1998 թ․, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այն հիմնել էր 2021 թ․իր մահկանացուն կնքած թուրք մտավորական Ալի Էրթեմը։ Կազմակերպությունն առաջին անգամ Հայաստան էր այցելել հենց հիմնադրման տարեթվին՝ 1998 թվականին։ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը հիմնադրման ամսաթվից սկսած ամեն տարի, ապրիլի 24-ին որևէ ներկայացուցիչ է ուղարկում Երևան՝ միության անդամների անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղկեպսակ խոնարհելու համար։ Միության անդամները միաժամանակ խորհրդանշական գումար են հավաքում և նվիրաբերում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ Մեծ եղեռնից վերապրած հայերին փոխանցելու կամ այլ ծախսեր հոգալու նպատակով։
Կազմակերպությունը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Ֆրանկֆուրտում, Գերմանիայի այլ քաղաքներում, ինչու չէ, նաև՝ ուրիշ երկրներում։ Այսպես, միությունը երբեմն հանդես է գալիս զանազան միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված են լինում Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը։
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունները կառուցողական կերպով զարգաբում են, իսկ Երևանի առաջնահերթություններն են օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը։
«Ինչ վերաբերում է ԵՄ մոնիտորինգի առաքելությանը, ապա առաքելության մանդատում հստակ ու հրապարակային նշված է տեղեկատվությունը։ Այն քաղաքացիական մոնիտորինգի առաքելություն է։ Այն ունի, կրկնում եմ, բացառապես քաղաքացիական բնույթ»,-ասել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է լրագրողի հարցին՝ ՀԱՊԿ-ի առաքելությունից հրաժարվելու մասին, ապա, ըստ Միրզոյանի, ձևակերպման խնդիր կա, քանի որ Հայաստանը երբեք չի հրաժարվել կազմակերպության առաքելությունից։
«Ավելին, որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքը շարունակվում է։ Այստեղ առանցքայինը, հիշում եմ, այն էր, որ մեր զգացողությամբ, մեր ընկալմամբ, ՀԱՊԿ գործընկերները, ասես, անուղղակիորեն, բայց չճանաչեցին ՀԱՊԿ պատասխանատվության հստակ գոտին։ Մեր տեսանկյունից դա ինչ-որ չափով խնդրահարույց էր»,-ասել է Միրզոյանը։
Սերգեյ Լավրովն իր հերթին գոհունակություն է հայտնել իր լսածի առնչությամբ։
«Որոշումը Արարատ Սամվելիի նախագահությամբ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին մի քանի ժամ տևած բանակցությունների առարկա էր։ Բոլոր նախարարները համակարծիք են եղել, հիմա մնում են մանրուքներ, որպեսզի բոլոր պետությունների ու կառավարությունների ղեկավարները նույնպես դնեն իրենց ստորագրությունը։
Հուսով եմ, որ նման հնարավորությունը բացարձակապես պահպանված է, ՀԱՊԿ-ը պատրաստ է սրան։ Մենք տեղյակ ենք նման պատրաստակամության մասին։ Ուստի ես ուրախ եմ, որ Հայաստանը չհրաժարվեց հնարավորությունից, որը բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայտարարել է, որ միշտ պետք է կողմերի հաշտեցման ուղիներ և շահերի հավասարակշռում փնտրել. հենց այսպես է Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, վարվել, երբ 2020-ին դադարեցրել է պատերազմը:
«Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մենք կողմ ենք նրան, որ խստորեն, ամբողջ ծավալով ու առանց որևէ իմպրովիզների կյանքի կոչվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ջեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունները՝ նախևառաջ 2020-ի նոյեմբերի 9/10-ի գիշերը ստորագրված պայմանավորվածությունները: Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այս համատեքստում: Եվ միայն Լաչինի միջանցքին վերաբերող պայմանավորվածությունների բոլոր ասպեկտների ամբողջական, առանց բացառությունների կյանքի կոչումը կարող է հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Հենց դրանով էլ հիմա զբաղված են մեր խաղաղապահները», — ասել է Լավրովը:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներից» մեկը սպառնում է Նովրուզի կապակցությամբ հայի սպանել։
«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- գրել է Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում։
Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանի համար դա կարող է զսպող գործիք լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հակառակը՝ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը կարող է հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանիք իրականացնելու համար»,-նկատեց Սիմոնյանը:
Վերջինս նշեց, որ անկախ բանակցությունների բովանդակությունից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, ապա Սիմոնյանը նշեց, որ այս հարցում հիմնական դերակատարը մնում է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.