23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սոցցանցերի հայկական օգտատերերի վրա ակտիվացած տեղեկատվական գրոհները, սնկի պես աճող կեղծ օգտահաշիվներն ու ադրբեջանական պաշտոնական աղբյուրներից եկող ապատեղեկատվության հոսքերը վկայում են, որ Ադրբեջանը հերթական էսկալացիային է պատրաստվում,նման տեսակետ է հայտնել ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ անելով սոցկայքերն ու թշնամական լրատվադաշտը։
Արցախի շրջափակման արդյունքում, որը երեք ամսից ավելի է՝ տևում է, Ադրբեջանն իր առջև դրած դրած նպատակներից միայն մեկին է հասել՝ Արցախի քաղաքական դաշտից Ռուբեն Վարդանյանի հեռացմանը։ Հիմա փորձում է ներսից քանդել հասարակությանը՝ կեղծ հաղորդագրությունների, քարոզչական նյութերի միջոցով խուճապ ու միմյանց նկատմամբ անվստահություն սերմանելով մարդկանց մեջ։
«Կեղծ պրոֆիլներից կարող են նամակներ ուղարկել՝ սկզբում փորձելով շոշափել մադրկանց տրամադրությունները, որոշակի տեղեկությունների տիրապետելուց հետո՝ շանտաժի սպառնալիքով ստիպել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան տրամադրել։ Նաև տելեգրամյան բազմաթիվ կեղծ, կասկածելի ալիքներ են հայտնվել վերջին շրջանում, որոնցով Ադրբեջանն իր թեզերն է տարածում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ադրբեջանագետը։
Հայրապետյանը շեշտում է՝ թշնամին իր քարոզչական նյութերը տարածում է հիմնականում երեկոյան ժամերին, երբ մարդիկ հանգստանում են, ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում։ Մյուս կողմից, ըստ մասնագետի, հասարակության վրա հոգեբանական ազդեցությունն է ուժեղացնում՝ խուճապային հաղորդագրություններով անկարողության զգացողություն ներարկելով հասարակության մեջ։
Խուճապից խուսափելու, թշնամական քարոզչությանն արդյունավետ դիմագրավելու ամենողջամիտ տարբերակը, Հայրապետյանը համոզմամբ, պատրաստված լինելն է։ Ադրբեջանագետն ընդգծում է՝ եթե քաղպաշտպանական կառույցները նորմալ վիճակում լինեն , հասարակությունն էլ տեղեկացված, թե որ իրավիճակում ինչ պետք է անի, ապա ցանկացած պարագայում թշնամուն կդիմագրավի կազմակերպված ձևով ու առանց խուճապի։
2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը, «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով»,- նշել է նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նախարարը նշել է, որ, սկսած 2022թ. դեկտեմբերից, Հայաստանը փոխանակել է պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար:
«Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ, մեր կարծիքով, առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների՝ երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:
Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:
Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որը կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:
Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիականության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը:
Այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը: Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ադրբեջանը շատ երկար սահման ունի Իրանի հետ և այն պետք է պաշտպանել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՝ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նշենք, որ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լսումների ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, սննդի անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ… Վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից: Ես մտահոգված եմ Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ», — ասել է Մենենդեսը:
Նա արձանագրել է, որ պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:
Ի պատասխան Բիլնքենը նշել է, թե ունեն մի շարք հիմնավոր պատճառներ։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, թե Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, որը պաշտպանության կարիք ունի։ «Շատ կարևոր է ամրապնդել Ադրբեջանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը. Նրանք զբաղվում են խաղաղապահ առաքելությամբ։ Բացի այդ մենք կարծում ենք, որ իրապես օգտակար է բարձրացնել արեւմտյան կրթության աստիճանը, գուցե նաեւ նրանց սպայական անձնակազմի կողմնորոշումը»,- ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարի պատասխանը զարմացրել է Մենենդեսին, որն արդարացիորեն նկատել է.«Հույս ունեմ, որ արեւմտյան կրթությունը նրանց չի սովորեցրել այն, որ շրջափակեն այդ մարդկանց, սկսեն ռազմական կոնֆլիկտ, որը հանգեցրել է 6500 զոհի։ Հույս ունեմ, որ իսկապես դա արեւմտյան կրթության արդյունքը չէ»,- նկատել է Մենենդեսը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ:
Մարտի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ էր բացվել Մարտունու շրջանի Ամարասի հովտին հարակից խաղողի այգիներում աշխատող գյուղացիների, իսկ մարտի 19-ին՝ Թաղավարդ գյուղի վարչական տարածքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու վրա։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած նմանօրինակ հարձակումներն Ադրբեջանի երկարամյա և հետևողական քաղաքականության մաս են կազմում և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը, երկրի տնտեսությանը վնասելուն և արցախահայության վրա հոգեբանական ճնշում գործադրելուն: Հենց այդ քաղաքականության շրջանակներում, արդեն ավելի քան 100 օր է Արցախը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված շրջափակման մեջ, որի արդյունքում նվազագույնի է հասցվել հանրապետություն սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների ներմուծումը, խախտված են Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի, պատշաճ բժշկական օգնության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Ավելին, ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է Արցախի գազամատակարարումը, խոչընդոտում Հայաստանից եկող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարի վերացման աշխատանքները՝ Արցախի ժողովրդին զրկելով կենցաղային տարրական պայմաններից։ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, պարերով, հրավառությամբ, ալկոհոլով և խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում՝ ի նշանավորումն Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական և անմարդկային շրջափակման և 120 հազար մարդկանց տառապանքների։
Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորմամբ ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել շրջափակման հետևանքով առաջացած սննդի պակասի լուրջ խնդիրները։
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից, ինչպիսին էր մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը, որի ժամանակ սպանվեց ԱՀ ոստիկանության 3 աշխատակից, մեկը՝ ծանր վիրավորվեց։ Պարբերաբար հնչեցվում են ակնհայտ ազգայնական, հայատյաց և անմարդկային կոչեր թե՛ երկրի բարձրագույն ղեկավարության, թե՛ հասարակ քաղաքացիների կողմից։ Վերջին նման օրինակն օրերս ադրբեջանական մեդիադաշտում լայնորեն տարածված տեսանյութն է, որում Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» մեկը Ադրբեջանի թողտվությամբ բառացիորեն սպառնում է Նովրուզի տոնի առթիվ հայ մորթել։
Պետական մակարդակով Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության ֆոնին անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ապահովմանը և Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունների կանխարգելմանը։ Համոզված ենք, որ Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և դրա ամրագրումը որպես հակամարտության կարգավորման հիմք։
Ամերիկյան առաջատար պարբերականներից «Bloomberg»-ը Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին հոդվածում նշում է, որ Էրդողանի անկումներով լի շաբաթը ընտրությունների մոտենալուն զուգահեռ ավելի է վատանալու։
Ի հակադրություն Էրդողանի այն անհաջողությանը, որ նա չկարողացավ համոզել Էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Շիմշեքին, ընդդիմությունը կարողացավ ընտրել միասնական թեկնածու:
«Bloomberg»-ը դիտարկել է նաև Էրդողանի պարտության սցենարը. «Հենց Էրդողանի ընտրություններում պարտվի, թե Մերձավոր Արևելքում, թե ընդհանուր առմամբ աշխարհում ցնցումներ կլինեն: 69 տարեկան Էրդողանը այնպիսի համակարգ ստեղծելու համար, որում ուժը մեկի ձեռքում է, աշխատել է 20 տարի և վճռորոշ դեր ունեցել տարածաշրջանում, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ հարաբերություններում»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն։ Ընդդիմադիր խոշորագույն դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։
ՀՀ բանակը նոր հնարավոր ռազմական բախումներին պատրաստ է այնքանով, որքանով դրան պատրաստ է ՀՀ հասարակությունը։ Կարծում եմ, որ հասարակության մի զգալի մասը պատրաստ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
«Նոր ռազմական բախումը հավանական եմ համարում ցանկացած պահի, անգամ, եթե արտաքին գործոններ էլ չկան, կուտակումներ էլ չկան, միևնույն է՝ ես դա հավանական եմ համարում։ Բոլոր նորմալ ազգերն էլ խաղաղ ապրել և զարգանալ են ուզում, բայց պետք է թույլ տան»,- նշեց նա։
Նրա կարծիքով՝ վերջին օրերին ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներով ու պաշտոնական խողովակներով տարածվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանը Արցախին կապող գրունտային ճանապարհով հայերը զինտեխնիկա են տեղափոխում Արցախ, նպատակ ունի Հայաստանի արտաքին և ներքին դիրքերը փլուզել և հնարավոր պատերազմի «տաք փուլ»-ում հայերին «կոտրած տաշտակի առաջ կանգնեցնել»՝ դիմադրությունը թուլացնելու առումով։
Ներսիսյանի դիտարկմամբ՝ ալիևյան ռեժիմը բավականին զգայուն է և նկատում է Հայաստանում ներքին պառակտումները, և քանի որ սպառազինությամբ, նաև մյուս ռեսուրսներով գերազանցում է Հայաստանին, որ պահին ինչ ուզենա, այն էլ՝ կհայտարարի։
«Մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին իրավիճակը թույլ են տալիս, որ Ալիևը մանիպուլացնի թե՛ ներքին իրավիճակը, թե արտաքին խաղացողների հետ դիվանագիտական պայքարում ունենա առավելություն, սա էլ արդեն իր ռեսուրսների հաշվին։ Ալիևը կարող է ընտրել ագրեսիա իրականացնելու ցանկացած ձևաչափ և այն արդարացնել»,- ընդգծեց փորձագետը։
Ներսիսյանի կարծիքով՝ 2020 թվականից Հայաստանում պետք է իրականացվեր ճգնաժամային կառավարում, բայց այն այսօր բացակայում է։
Ռազմական փորձագետն ասում է՝ թե կառավարման համակարգում թերություններն ու բացթողումներ ահռելի են և հիմնավոր քննադատությունը խիստ անհրաժեշտ է ու այդ քննադատությամբ անգամ կարելի է օգնել ՀՀ-ին, որ այն կայանա։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ ցանկացած ներքին, և արտաքին ազդակ առաջին հերթին ուղղված է ՀՀ իշխանության դեմ՝անկախ նրանից, թե կառավարման ղեկին ովքեր են և դա ևս պետք է հաշվի առնել։
ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, այլևս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։ Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել արբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերերն արձանագրությունները և հարցը համարել լուծված»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որը վերաբերում է ներքին տեղահանված անձնաց ու փախստականների վերադարձին։
«Մարտի 18-ը պետք է նշանավորվեր դեպի Թալիշ հայ բնակչության վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով։ Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից մեկ հիմնական ուղերձ կարելի է դուրս բերել․ նա բացահայտ ու բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները ու համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Թելեգրամի իր ալիքում կատարած հարցեր է ուղղել ադրբեջանական այն էժանագին պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք փորձում են տարբեր փաստեր, այդ թվում՝ իր վերադարձն Արցախ ներկայացնել որպես շրջափակման հանրահայտ փաստի ժխտման հիմք:
«1. Կարո՞ղ եք ցույց տալ Արցախի գեթ մեկ քաղաքացի, ով ալիևյան բռնապետական ռեժիմի կողմից փակված ճանապարհով անցել է ազատորեն՝ առանց Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների ուղեկցության:
2. Գիտե՞ք, որ ձեր շրջափակման ահաբեկչության պատճառով 100 օրվա ընթացքում այդ ճանապարհով տեղի չի ունեցել մարդկանց շուրջ 245,000 մուտք և ելք:
3. Իսկ միգուցե ձեր «էկո»-ահաբեկիչները նաև հաշվել են, որ այդ ընթացքում միայն 1,376 մարդ է տեղաշարժվել այդ ճանապարհով, և բոլորն էլ՝ Կարմիր խաչի կամ խաղաղապահների ուղեկցությամբ:
4. Իսկ փորձե՞լ եք ձեր քառակուսի և/կամ վաճառված տրամաբանությամբ հարցնեք ինքներդ ձեզ, որ եթե շրջափակում չկա, ապա ինչու՞ են Կարմիր խաչն ու խաղաղապահները ուղեկցում անխտիր բոլոր մարդկանց (այն էլ՝ խիստ սահմանափակ քանակի)՝ ի տարբերություն դեկտեմբերի 12-ին մեկնարկած «էկո»-ահաբեկչությանը նախորդող ժամանակաշրջանի:
5. Եթե նույնիսկ ոչ դուք, ապա գոնե ձեր հանցագործ աղաները չգիտե՞ն, որ դրանցից 858-ը բաժանված ընտանիքների անդամներ էին, իսկ 518-ը՝ հիվանդներ ու նրանց հարազատներ:
6. Իսկ կարո՞ղ է հանկարծ ատելությունից մթագնած ձեր ուղեղները փայլատակած լինեն այն հանճարեղ մտքով, որ միգուցե ես այդ 858 մարդկանց շարքում եմ եղել…
Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում, ինչպես փորձեցիք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ու ստացաք համապատասխան փաստական ու իրավական ապտակը:
Օրը կգա, և Արցախը ազատ կլինի ադրբեջանական բռնությունից, ատելությունից ու կեղծիքներից, իսկ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն ֆաշիզմին ու նիհիլիզմին: Նախքան այդ՝ ալիևյան ռեժիմը փլուզվելու է՝ դրա բազմաթիվ ստրուկների թողնելով ատելության ու ստի փլատակների տակ…»,-գրել է Ա. Բեգլարյանը
Գաղտնազերծված տեղեկատվական տեղեկագրում Հայաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Օբերգը (Շվեդիա) այսօր ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովին են տրամադրել փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած իրենց այցի եզրակացությունները։
Նրանց այցի նպատակն եղել է Ադրբեջանի հետ սահմանին եւ Լաչինի միջանցքի մուտքի մոտ իրավիճակի գնահատումը։ Գտնվելու ընթացքում նրանք եղել են Ջերմուկ, Գորիս եւ Վարդենիս քաղաքներում, դրանց շրջակայքում, հանդիպել տեղական իշխանությունների եւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։
Նրանց դիտարկումներով՝ միջանցքով երթեւեկությունը «շատ դժվարացել է», ինչը անհնարին է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը։ Այս իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։
Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ բանախոսները կոչ են արել Ադրբեջանին անկախ գնահատական տալ իրավիճակին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել անկախ ճանաչողական այցը եւ թույլատրել անկախ լրագրողներին ազատ աշխատել ողջ տարածքում»,- ավելացրել են պարոն Կիլյունենը եւ տիկին Օբերգը:
Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է:
Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել:
Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները:
Եթե ռուս զինծառայողների գործողություններն ընդհանուր առմամբ պարզ են` դրանք կարգավորվում են 44-օրյա պատերազմին հաջորդած ռուս-հայկական պայմանավորվածություններով, ապա դեռ հստակ չի, թե նման դեպքերում ինչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները` դրանք հետագայում տեղ են գտնելու ընթացիկ փակ զեկույցներու՞մ, թե՞ դրանք բերելու են ընթացիկ արձագանքի»,- գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.