23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ խորհրդարանական ընտրությունները որոշ կուսակցությունների ու իրավաբանների պնդմամբ ՀՀ Սահմանադրության ու օրենքների խախտումով նշանակվեց ապրիլի 2-ին, շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչու իշխանությունը որոշեց կանգ առնել հենց այդ օրվա վրա: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, բռնկվեց քառօրյա պատերազմը, որի հետևանքով մենք 100-ից ավելի զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք: Այդ ամսաթիվն ինքնին այլևս ասոցացվում է պատերազմի հետ, այն հիշեցում է արցախյան չլուծված հակամարտության մասին:
Թվում է, թե սկզբունքային որևէ խնդիր չկար ընտրությունների օրն ապրիլի 2-ից տեղափոխելու մեկ այլ օր, սակայն տարօրինակ համառություն դրսևորեցին: Տպավորություն է, որ Հանրապետական կուսակցության համար խիստ կարևոր էր, որ խորհրդարանական ընտրությունների օրն ասոցացվեր պատերազմի և պատերազմից բխող վախերի հետ: ՀՀԿ-ի կարգախոսը ևս ուղղակի հուշում է պատերազմի վտանգների մասին՝ «Անվտանգություն և առաջընթաց»:
Ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը հանկարծ որոշեց հիշեցնել պատերազմն այն դեպքում, երբ 800 հեկտար տարածք հայկական ուժերի վերահսկողությունից անցավ Ադրբեջանին, և բազմաթիվ հարցադրումներ հնչեցին վատ կառավարման հետ կապված:
Պատասխանը կարելի է գտնել մարտի 25-ին Արցախում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթի մեջ, որտեղ նա մասնավորապես հայտարարեց.
«Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում։ Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանո՞ւմ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ»:
Փաստորեն նախընտրական քաղաքական դիսկուրսի մեջ նա հիմնական թեման համարում է անվտանգության խնդիրը՝ ըստ այդմ կարևորելով գերագույն գլխավոր հրամանատարի ընտրության խնդիրը: Նախընտրական տրամադրություններում անվտանգության կոմպոնենտի կարևորությունն ընդգծելու համար Սերժ Սարգսյանն օրինակ է բերում Հայաստանին Սիրիայի պատերազմի աշխարհագրական մոտիկությունը և ցեղասպանության վտանգի մասին խոսելով՝ էմոցիոնալ մակարդակում խաղում է հասարակության վախերի հետ. «Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարևանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին, մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից, միևնույն է, վտանգը չի նվազելու»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը՝ այնուհետև տրամաբանական եզրահանգում անելով, որ «մեր անվտանգությանն ուժեղ առաջնորդություն է պետք»։
Անվտանգության համակարգի միակ բաղադրիչը ռազմականը չէ
Թե ինչքանով է Սերժ Սարգսյանն ուժեղ առաջնորդ, կարծում եմ, դժվար չէ պատասխանել: Անվտանգության համակարգը բաղկացած չէ միայն ռազմական բաղադրամասից. այն ունի մեկ այլ կարևորագույն բաղադրիչ, որից բխում է ռազմական կարողությունների մակարդակը. խոսքը տնտեսական կոմպոնենտի մասին է: Իսկ այստեղ Սերժ Սարգսյանը խոսելու բան չունի, քանի որ պաշտոնական վիճակագրությունն իրենց համար շատ տհաճ թվեր է ներկայացնում: Այդ թվերը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը հիմնովին քայքայել է երկրի անվտանգության համակարգի կարևորագույն՝ տնտեսական բաղադրամասը:
Ուստի առաջնային խնդիր է դարձել անընդհատ հիշատակել ու քննարկման թեմա դարձնել ռազմական առաջնորդի, այն է՝ գերագույն գլխավոր հրամանատարի հարցը:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, այս առումով Սերժ Սարգսյանն, իր բոլոր տապալումներով հանդերձ, պատերազմի ժամանակ որպես գերագույն գլխավոր հրամանատար հանրության մի մասի կողմից ընկալելի է: Ոչ թե նրան կընտրեն կամ ցանկանում են Սերժ Սարգսյանին տեսնել այդ պաշտոնում, այլ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների ցանկում նա ընկալելի է՝ համեմատած մյուսների հետ: Նույնիսկ իշխանության ներսում որպես գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մրցակիցներ չունի, վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվածներից և ոչ մեկը հանրության կողմից ընկալելի չէ այդ պաշտոնի համար: Քաղաքական դաշտում նրա հետ կարող են մրցակցել Սեյրան Օհանյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՕՐՕ դաշինքի նկատմամբ ընդգծված հետապնդումները բացատրվում են ոչ թե նրանով, որ այդ դաշինքը ծանրակշիռ հանրային աջակցություն ունի ու կարող է իշխանափոխության հայտ ներկայացնել, այլ նրանով, որ Սեյրան Օհանյանը կարող է ընկալվել որպես գերագույն գլխավոր հրամանատար թե՛ հանրության, թե՛ զինվորական էլիտայի և թե՛ իշխանական էլիտայի կողմից: Հնարավոր կրիտիկական իրավիճակներում այդպես ընկալվող գործիչներին անհրաժեշտ է մեկուսացնել, կազմաքանդել նրանց քաղաքական հենարանը և նվազեցնել հանրային աջակցության մակարդակը:
Ինչ վերաբերում է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա դատելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզչության բովանդակությունից ու հռետորաբանությունից՝ կարելի է նկատել, որ նրանք ինքնակամ իրենց ուսերի վրա են վերցրել արցախյան հակամարտության և պատերազմի թեման քաղաքական դիսկուրսի առաջնային թեմա դարձնելու ծանր բեռը:
Նրանց կարգախոսը դարձավ «Խաղաղություն, հաշտություն ու բարիդրացիություն»: Ինչո՞ւ հանկարծ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց Ադրբեջանի հետ խաղաղության ու անվտանգության թեման դարձնել նախընտրական շրջանի Կոնգրեսի քարոզչության գլխավոր ու միակ թեման՝ անտեսելով սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրները: Ավելին, այդ խնդիրների առկայությունը նա սկսեց բացատրել պատերազմական իրավիճակով: Մարտի 28-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջին նախագահը բառացի հայտարարեց. «Այո՛, կոռուպցիայի, ալան-թալանի գլխավոր պատճառը ղարաբաղյան պատերազմն է»:
Իսկ ՀՀԿ փոխնախագահ, հանրապետականների քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը դրվատեց Լևոն Տեր-Պետրոսյանին անվտանգության թեման քաղաքական օրակարգում ակտիվացնելու համար: «Ես կտրականապես համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ, բայց Կոնգրեսը կատարեց կարևոր բան, վատ կատարեց՝ Արցախի խնդիրը փորձեց մտցնել նախընտրական դիսկուրսի մեջ: ՀԱԿ-ի դերակատարությունն այս տեսակետից ես շատ պոզիտիվ եմ համարում…»,- մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշեց Արմեն Աշոտյանը:
Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ զինվորների արյունը դեռ թարմ է, հայերի դեմ ադրբեջանական ֆաշիստական քարոզչության ֆոնին Ադրբեջանի հետ հաշտությունն ու բարիդրացիությունը, մեղմ ասած, չեն ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից: Ավելին, Կոնգրեսն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական տարբեր ուժերի, լրատվամիջոցների, փորձագետների ու հասարակական գործիչների սուր քննադատության թիրախում հայտնվեցին՝ էականորեն վնասելով Կոնգրեսի վարկանիշին:
Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թ. թեժ նախագահական ընտրությունների ընթացքում մերժել էր մասնակցել որևէ տաղավարային հարցազրույցի: Սակայն այս ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ տաղավարային հարցազրույցներ է տալիս «Հանրային» ու «Կենտրոն» հեռուստաընկերություններին: Հարցազրույցի թեման բացառապես մեկն է՝ Արցախի հիմնախնդիր, անվտանգություն, պատերա՞զմ, թե՞ խաղաղություն:
Տարօրինակ զուգադիպությամբ նախընտրական օրակարգ ձևավորելու Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները համընկնում են:
Սոցիալ-տնտեսական խնդիրներից հանրության ուշադրության շեղումը, ավելին, «կոռուպցիայի, ալան-թալանի» առկայությունն արցախյան պատերազմով պատճառաբանելն աշխատում է բացառապես Սերժ Սարգսյանի օգտին, այդ քարոզչությունից նույնիսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քաղաքական դիվիդենտներ չի ստանում:
Դերենիկ Մալխասյան
«Պոլիտիկա» կենտրոնի նախագահ
Քրեակատարողական համակարգը, ինչպես միշտ Վ.Շիրխանյանի հետ կապված, կեսճշմարտությունն է ասել, ինչը բացահայտ ստից շատ ավելի վատ է: Այս մասին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ բժշկական հետազոտությունների ու բուժման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատողական վարչության պարզաբանումները:
Մասնավորապես, ըստ Հայկ Ալումյանի, իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել:
Սակայն, քրեակատարողական հիմնարկը ստում է՝ ասելով, թե իբրև կատարվում են բոլոր ցուցումները:
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ հետազոտությունները չեն կատարվել. համարյա երեք շաբաթ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ:
Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն, իսկ Ստրասբուրգում աշխատող Վ.Շիրխանյանի փաստաբաններն այդ մասին տեղեկացրել են ՄԻԵԴ-ին:
Հավելելով, որ Վահան Շիրխանյանին տեղավորել են ամենավատ ու խոնավ խցում, Հայկ Ալումյանը նշեց, որ այս ամենն ուղղված է իր պաշտպանյալին պարզապես ֆիզիկապես վերացնելուն: «Սա ասում եմ որպես ահազանգ: Եվ եթե պարզվի, որ Վահան Շիրխանյանը մահացել է, դա պետք է որակվի ոչ թե որպես անզգույշ, այլ դիտավորությամբ կատարված սպանություն: Բոլոր քայլերը տանում են դրան»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենք արդեն բողոքները գրում են ոչ թե վիճակը բարելավելու համար, այլ պարզապես, որպեսզի նրան չսպանեն:
Ոչ մի թուրք պատմաբան այլևս չի կարող օգտվել Ռուսաստանի պետական արխիվից, առանց նախագահի աշխատակազմի թույլտվության:
Թուրքիան 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի իր ժխտողական քաղաքականության մեջ հաճախ էր օգտագործում Ռուսաստանի պետական արխիվից պատմական փաստաթղթեր: Դրանք հիմնականում առնչվում էին հայ կամավորական ջոկատներին, որոնք 1914-16 թթ մասնակցել էին ռուս-թուրքական պատերազմին:
Փորձ էր արվում հայ կամավորական ջոկատների մարտական գործողությունները ներկայացնել որպես թուրք խաղաղ բնակչության ՛՛կոտորածներ՛՛ և ջանում էր արդարացնել Երիտթուրքերին, իբր հայերը ՛՛դավաճանել՛՛ էին Օսմանյան կայսրությանը:
Այդպես էր 2009 թվականից մինչ 2016 թվականի ապրիլի4-ը:
2016 թվականի մարտ ամսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատեց Ռոսարխիվի տնօրենին և ապրիլի 4-ին այդ պաշտոնում նշանակեց Անդրեյ Արտիզովին:
Բայց փոփոխությունը միայն կառավարմանը չէր վերաբերում: Ռուսաստանի նախագահն իր հրամանով փոխեց Ռոսարխիվի ենթակայությունը և այսուհետ այն ենթարկվելու է միայն նախագահին:
Սա նշանակում է, որ օտարերկրյա պատմաբանները, նաև՝ թուրք, այսուհետ Ռուսաստանի պետական արխիվում պահվող որևէ փաստաթղթի հետ ծանոթանալու համար պարտադիր պետք է ունենան նաև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի թույլտվությունը:
Հասկանալի է, որ ներկայիս ռուս-թուրքական լարված հարաբերություններում ոչ մի թուրք պատմաբան ,անգամ՝ տեսականորեն , չի կարող թույլտվություն ստանալ:
««Ժողովուրդ» -ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ ևս երկու ուղղաթիռներ: Սա, թերևս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաև օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ:
Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով:
Թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, և ամենևին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ: «Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, որտեղ է տեսել, բայց մենք նախագահի և, ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,- ասաց նա»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
Մեծ պահք, օր երեսունմեկերորդ
Պատասխան տվեց Մովսեսն ու ասաց. «Եթե ինձ չհավատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թե՝ Աստված քեզ չի երևացել), ես ի՞նչ ասեմ նրանց»: Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց. «Գավազան»: Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»: Մովսեսը գետին գցեց գավազանը, այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ դրանից: Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր դրա պոչից»: Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, և օձը գավազան դարձավ իր ձեռքում: «Այդպես կանես, որպեսզի քեզ հավատան, որ քեզ երևացել է նրանց հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Տերը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, և ձեռքը ձյան նման սպիտակեց, ինչպես բորոտների մոտ է լինում: Աստված ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, հետո հանեց այն իր ծոցից, և ձեռքը վերստացավ իր մարմնի նախկին գույնը: Աստված ասաց. «Եթե չհավատան քեզ և չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանին: Եթե պատահի, որ չհավատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կվերցնես, կթափես գետին, և գետից քո առած ջուրը գետնի վրա արյուն կդառնա»: Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մինչև օրս ես պերճախոս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, որովհետև անվարժ եմ խոսում, ծանրախոս եմ»: Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին: Մի՞թե ոչ ես՝ Աստվածս: Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»: Մովսեսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»: Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա ու ասաց. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ: Գիտեմ, որ նա քո փոխարեն փայլուն կխոսի: Նա քեզ ընդառաջ կելնի և քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կուրախանա: Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շրթներին: Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ այն, ինչ պետք է անեք: Ժողովրդի հետ քո փոխարեն նա կխոսի, նա կլինի քո խոսափողը, իսկ դու նրա համար կլինես ներշնչող Աստված: Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով նշաններ կգործես»: Մովսեսը գնաց իր աներոջ՝ Հոթորի մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»: Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»:
Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանվել էր եգիպտացիների արքան, Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև արդեն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»: Մովսեսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրա ու վերադարձավ Եգիպտոս: Մովսեսն իր ձեռքն առավ գավազանը, որ Աստված էր տվել իրեն: Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարավոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տվել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կդարձնեմ փարավոնին, և նա ազատ չի արձակի ժողովրդին:
(Ելից գիրք 4:1-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Մարտի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 6-8, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 30-ին, 31-ի գիշերը, ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Մոսկվայում խոշոր ավազակության գործով տնային կալանքի ներքո է առնվել շինարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի Լեֆորտովսկու դատարանին։
Նախ հայտնի է դարձել փոխնօրենի որդու՝ Արտյոմ Նովիկովի ձերբակալության մասին, ով ՌԴ մշակույթի նախարարության ներդրումների, ռեստավրացիայի եւ շինարարության բաժնի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններից ու հարցաքննությունից հետո Նովիկով կրտսերին ազատ են արձակել՝ որպես խափանման միջոց ընտրելով չբացակայելու ստորագրությունը կամ ներկայանալու պարտականությունը։
Նախօրեին, սակայն, վերոնշյալ դատարանը մինչ մայիսի 23-ը տնային կալանքի է դատապարտել Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին։ Նովիկովին կասկածում են հատկապես խոշոր չափերի ավազակության մեջ։
Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Վերջինի շրջանակում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Այդ մասին Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան: Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց բժիշկների և մի շարք բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման և քննարկման հիմքում ընկած էր հասարակություն-բժիշկ փոխվստահության բարձրացումը: Թեմայի առիթով իր խոսքում Գրիգորյանը նկատեց. «Հարգելի գործընկերներ, ինչպես ասում են` ես «միջի մարդ» եմ, և ոլորտի լավն ու վատը գիտեմ գերազանց: Հենց դա է ինձ իրավունք վերապահում միանշանակ կարծիքներ հայտնելու: Ակնառու է, որ մեր իրականության մեջ հանրությունը կանխակալ վերաբերմունք ունի առողջապահական ոլորտի նկատմամբ ընդհանրապես: Սակայն, բուժհաստատությունների և՛ մասնագիտական, և՛ բարոյական նկարագիրը վարկաբեկված է մեծ մասամբ արհեստականորեն: Ուրեմն ի՞նչ պետք է անել. առաջին հերթին ներդնել այնպիսի համակարգ, որը կերաշխավորի բժիշկների կիրթ և պատասխանատու լինելը: Հիվանդների հանդեպ հոգատարությունը կդրվի ոչ միայն բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների առանցքում, այլև ողջ համակարգի, քանի որ հասարակություն-բժիշկ փոխվստահությունն է բժշկական համակարգի հիմքը»:
Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ մահացությունների հետ կապված բժշկին տրվող որակավորման հարցին և առաջարկեց ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը: «Ցանկացած բնագավառում էլ մասնագետն ունենում է ինչպես մեծ հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, որոնցով չափվում է վերջինիս որակը: Բժշկի պարագայում արդյոք ճի՞շտ է տվյալ բժշկին որակավորում տալ մահացությունների թվով:Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ չի կարելի բժշկի որակը չափել մահացությունների թվով: Կտրականապես թյուր ու սխալ մոտեցում է դա: Սակայն չի էլ կարելի երեկվա անփորձ ուսանողին միանգամից բազմեցնել բժշկի պատվավոր աթոռին: Պետք է ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը` որպես սերնդափոխության ու փորձի փոխանակման կարևոր օղակ: Բուժանձնակազմի վերապատրաստման ու կատարելագործման խնդիրներն, առհասարակ, պետք է դրված լինեն առողջապահական համակարգի ամենօրյա օրակարգում: Պետք է ներդնել բժիշկների աշխատանքի որակն ու գործունեությունը չափող իրական համակարգեր»,- ասաց նա:
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը: Այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նիստը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է եղել նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին հարցը:
ՀԾԿՀ-ի կայքի փոխանցմամբ՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.