23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանը ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլ նաև «միջկրոնական և միջժղովորդական» տոլերանտության օրինակ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի ՊՆ նախարար, երկրի նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Լիբերմանի խոսքով՝ երկրների միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների սերտ և շահավետ համագործակցությունը կշարունակվի դեռ երկար տարիներ։
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի երկու պաշտոնատար անձի առաջադրվել պաշտոնեական անփութության համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ռոման Մարգարյանն ու պահպանության ապահովման բաժնի մասնագետ Արթուր Եղիազարյանն ընդգրկվել են պահախմբում` իրականացնելու Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում բուժման նպատակով գտնվող նույն ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գրիգորյանի պահպանությունն ու հսկողությունը:
Սակայն Ռ. Մարգարյանն ու պահախմբի ավագ նշանակված Ա. Եղիազարյանը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, խախտելով կալանավորված անձանց պահպանության համար սահմանված կարգը, մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս փախուստը բացառելու նպատակով. այսպես, 04.02.2017թ.-ի առավոտյան պահախմբի ավագը հիվանդասենյակում հսկողություն իրականացնելու ժամանակ քնել է, իսկ Ռ. Մարգարյանը բացակայել է պահպանվող տարածքից: Կալանավորն էլ, օգտվելով այդ հանգամանքներից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:
Քրեակատարողական հիմնարկի հիշյալ աշխատակիցների դրսևորած պաշտոնեական անփութության հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավոր Ս. Գրիգորյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ: Բացի այդ, խաթարվել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բնականոն գործունեությունն ու հեղինակազրկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ինչի համար Ա. Եղիազարյանին ու Ռ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ Լոռու մարզի ռեյտինգային թեկնածու Վահրամ Բաղդասարյանի հետ
-Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի հրավիրած երթին մասնակցել է նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, և հայտարարել է, որ իշխանությունը պետք է փոխվի. «Ես այսօր ևս կրկնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են ընտանիքների և հատկապես կանանց նկատմամբ այդ տեղեկատվական տեռորը»: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը:
-Նա քաղաքական գործի՞չ է: Ես կանանց չեմ մեկնաբանում, մանավանդ ուրիշների կանանց: Բնականաբար, հորաքույր, մորաքույր, կին… Ես նման հարցեր չեմ մեկնաբանում։ Եթե լուրջ քաղաքական ուժերի հայտարարություն կա, ասեք՝ մեկնաբանեմ: Եթե կինը ամուսնու փոխարեն պատասխաններ է տալիս, պարզապես վերագրում եմ վիրավորվածությանը:
-Իշխանափոխությո՞ւն է ՕՐՕ-ն ուզում և հայտարարում է այդ մասին:
-Ով իշխանություն չունի, ուզում է իշխանափոխություն, որ գա իշխանության: Իշխանափոխությունը փողոցներում չեն անում, հիմա ընտրություններ են, և դուք կտեսնենք այդ մարդկանց ռեսուրսը, ովքեր իշխանափոխություն են ուզում: Իշխանափոխություն անում են սահմանադրական ճանապարհով, փողոցներում իշխանափոխություն անողները դրսից ներմուծված մարդիկ են, գործոններ, որոնք ցանկանում են լարել ներքաղաքական իրավիճակը: Իսկ ներքաղաքական իրավիճակը լարվելու դեպքում, դուք գիտեք, մենք ունենք հարևան 70-միլիոնանոց Թուրքիա և 10-միլիոնանոց Ադրբեջան, որոնք սպասում են այդ պահին:
-Չէ՞ որ Սեյրան Օհանյանը դուրս եկավ իշխանությունից: Արդյոք նրա նպատակը իշխանության մեջ լինե՞լն է:
-Իշխանության համապատասխան պոստից ազատվեց և դուրս է եկել, որ իշխանափոխություն անի: Իշխանափոխություն փողոցներում է անում:
armtimes.com-ը գրում է.
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ճանաչում Թբիլիսում վրաց իրավապահների կողմից օրեր առաջ ձերբակալված ոմն Ռոբերտ Ա.-ին:
Այս մասին մեր զրույցում հայտարարեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Եթե ինքը (Սամվել Բաբայանը,-հեղ.) էդ առարկայի հետ կապ չունի, ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսք գնալ: Կրկնում եմ, այդ առարկան ձեռք բերելու հետ իմ պաշտպանյալը որեւէ առնչություն չունի: Որ մարդ են ձերբակալել, լավ են արել, կբերեն Հայաստան, եթե իհարկե դեռ չեն բերել, բերելուց հետո վստահ եմ, որ ինքն էլ (նկատի ունի Ռոբերտ Ա.-ին) է ասելու՝ ո՛չ Բաբայան եմ ճանաչում, ոչ էլ»,-ասաց Քալաշյանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող, 40-ամյա Ռոբերտ Ա.-ին: Վերջինիս ճակատագիրը դեռ անհայտ է, երկու օր է՝ լռում են թե՛ վրաց իրավապահները եւ թե՝ ՀՀ: ԱԱԾ-ն եւ ՀՀ դատախազությունն առ այս պահը հրապարակել են «Իգլա»-ի գործով ձերբակալված, ապա կալանավորված միայն Սամվել Բաբայանի անունը: Մարտի 23-ին հրապարակած հաղորդագրությամբ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել էր բառացիորեն հետեւյալը. «Քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»: Եվ չնայած տվյալ քրեական գործի շրջանակներում նոր զարգացման առկայությանը, ԱԱԾ-ն Վրաստանում կատարված հիշյալ ձերբակալության վերաբերյալ երկու օր է՝ որեւէ տվյալ չի հայտնում: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ-ն չի արձագանքում Թբիլիսում տեղի ունեցած ձերբակալությանը, արդյո՞ք դա նոր զարգացում չէ, ԱԱԾ լրատվականից չպատասխանեցին՝ հորդորելով հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ-ից նաեւ հետաքրքրվեցինք՝ քրեական գործի շրջանակներում նոր ձերբակալված անձինք կա՞ն, սակայն պատասխան կրկին չստացանք: Այս պահին անհայտ է, թե իրականում ով է ձերբակալված Ռոբերտ Ա.-ն եւ ի՞նչ առնչություն ունի «Իգլայի» գործի հետ:
ՀՀ գլխավոր դատախազություն այսօր գրավոր հարցում ենք ուղարկել՝ ճշտելու, թե արդյոք դատախազությունը Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջով վրաց գործընկերներին միջնորդություն ներկայացրե՞լ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ փուլում է: Դատախազության հանրային կապերի բաժնից, սակայն, խոստացան հարցերին պատասխանել վաղը: Նրան ձերբակալելու 72 ժամը լրանում է վաղը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ եթե Վրաստանի գործընկերները ձերբակալել են ՀՀ քաղաքացուն, ապա արդեն սկսվում է հանձնման գործընթաց: Այդ ընթացքում վրացական իշխանությունները որոշում են Ռոբերտ Ա.-ին կալանքի տակ պահե՞լ, թե ստորագրությամբ ազատ արձակել: «72 ժամվա մեջ պետք է կալանքի միջնորդությունը ներկայացվի դատարան, որից հետո դատարանը պետք է որոշի նրա խափանման միջոցի հարցը»,- ասաց փաստաբանը:
Ըստ Աթանեսյանի՝ եթե կալանավորելու որոշում կայացվի, ապա այն տեւում է 40 օրից ոչ ավել, որի ընթացքում մեր իշխանությունները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր՝ հանձնման հարցը քննարկելու համար, այդ փաթեթը ստանալուց հետո վրացական դատական իշխանությունը քննարկում է դա եւ կայացնում համապատասխան որոշում: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացին կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:
Մեր դիտարկմանը՝ եթե պարզվի, որ «Իգլայի» գործով ձերբակալված ՀՀ քաղաքացին խախտել է նաեւ Վարստանի օրենքները, այդ դեպքում ինչպե՞ս է հարցը կարգավորվում, փաստաբանն ասաց. «Կոնկրետ չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկատվությունը շատ սակավ է, բայց եթե հանցագործությունը կատարվել է Վրաստանի տարածքում, ապա վրացական իշխանությունները կարող են իրենք իրականացել քրեական հետապնդում, այդ ժամանակ կարող է մերժվել հանձնման միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ անձը այդ արարքի համար քրեական հետապնդման է ենթարկվում Վրաստանի տարածքում»:
Այսպիսով՝ «Իգլայի» աղմկոտ գործով ձերբակալված 4 անձանցից միայն մեկի անունն է մնում անհայտ: Նա դեռ փաստաբան չունի: Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր հանձնարարական տվեց՝ բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Վարչապետը նշեց, որ ՀՀ Կառավարությանը առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ և այդ ուսումնասիրությունների արդյունքում առկա են հիմնավոր բողոքներ մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից ֆինանսական վիճակի վերաբերյալ:
«Հաշվի առնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը երիտասարդ և բազմազավակ ընտանիքների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ հանձնարարում եմ.
ՀՀ կառավարությանը առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` երկու ամսյա ժեմկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինությունների՝ ավարտին հասնելու հստակ, իրատեսական ժամանակացույց և այդ շենքերը բազմազավակ ընտանիքներին բնակարան տրամադրելու, սոցիալական աջակցության առաջարկություն: Երկրորդը ՀՀ մարզպետներին՝ մեկ ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների քանակը և ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ երկու ամսյա ժամկետում համատեղ քննարկել և գնահատելով ռիսկերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք եկամտային հարկի մասին օրենքում, նախատեսված պետության կողմից բնակարանի ձեռքբերման և հիպոտեկային վարկով բնակարանի ձեռքբերման մարման մեխանիզմը ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարան ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ»,-եզրափակեց վարչապետը:
Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիրներից է: Նա իր մեծ ներդրումն ունի ոչ միայն «Հայբուսակ» համալսարանի ստեղծման ու կայացման, այլև մեր երկրի կրթության ոլորտի զարգացման մեջ: Այդ մասին են վկայում Անահիտ Հարությունյանի ստացած մրցանակները և պարգևները, որոնց նա արժանացել է ոչ միայն հայրենիքում, այլև արտասահմանում:
Անահիտ Հարությունյանին համակրում և հարազատաբար են ընդունում ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, գործընկերները: Նա, թերևս, առաջնորդվում է ահա այս սկզբունքով. աշխատել բոլորից շատ, և անձնական օրինակով ցույց տալ, որ անհնարինը հնարավոր է :
Հարկ ենք համարում նշել, որ նա զբաղվում է նաև բարեգործական գործունեությամբ, թեև տիկին Հարությունյանը կտրականապես չի խոսում այդ մասին և, սովորաբար, հարցազրույցների ժամանակ խուսափում է այս թեմային առնչվող հարցերից: Անահիտ Հարությունյանը, ինչպես հայտնի է, առաջադրվել է ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով՝ թիվ երկու ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն):
«25 տարի ղեկավարել եմ «Հայբուսակ» համալսարանը, իսկ այժմ Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահն եմ , համալսարանի հիմնադիրների խորհրդի անդամ և ռեկտորի գլխավոր խորհրդական: Վերջին ժամանակաշրջանում առավելապես զբաղվում եմ համալսարանի միջազգայնացման գործով: Գործընթացը ինքնին շատ հետաքրքիր է. ստեղծվում են նոր միջազգային կապեր արտերկրի համալսարանների, գործարար և մշակութային կազմակերպությունների հետ: Միջզգային կապերի շնորհիվ մեր համալսարանում ավելացել է արտերկրի ուսանողների թիվը, ինչը կարևոր է թե ՛ համալսարանի, թե՛ մեր պետության համար: Ազգային ժողովի ընտրություններին որոշեցի մասնակցել, որովհետև կրթության ոլորտում բազմաթիվ չլուծված հարցեր եմ տեսնում, ուզում եմ իմ կուտակած փորձը և գիտելիքները ծառայեցնել կրթական համայնքի շահերին: Ես վստահում եմ այն մարդկանց, ովքեր այս 27 տարիների ընթացքում շփվել են մեզ հետ: Բնականաբար, նրանք էլ մեզ են վստահում: Ինձ ընտրողները պետք է ընտրեն, մի անձի, ով, իսկապես, ջանք ու եռանդ չի խնայել գործը ստեղծելու, կայացնելու, զարգացնելու առումով: Այս իմաստով վստահ եմ՝ընտրողները շատ կլինեն», — «Հայկական Վարկածի» հետ զրույցում նշեց Անահիտ Հարությունյանը:
Վերջինս շեշտեց, որ իր՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելը միայն քաղաքական որոշում չի եղել: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առընչվում են հենց կրթությանը։ Ի վերջո, որևէ մեկը պիտի անհանգստանա՞ դրա համար: Ես որոշեցի լինել այդ անհանգստացողը: Ես՝որպես կրթության ոլորտում պատասխանատվություն կրող անձ, իհարկե, հետևում եմ և տեսնում, թե որքան հակասություններ կան բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի և Սահմանադրության միջև, կամ բարձրագույն կրթության և այլ օրենքների միջև: Մինչ այս որոշումը կայացնելը՝ ինքս ինձ հարց եմ տվել՝ինչ կարող եմ տալ մեր պետությանը, մեր ժողովրդին: Անհամեստ չհնչի, բայց եկել եմ այն եզրահանգման, որ չլինելով քաղաքական դաշտում, եղել եմ քաղաքականությունում: Մեր երկիրը շատ քաղաքականացված է և խիստ անձնավորված: Դա հանգեցնում է նրան, որ որևէ ոլորտում պատասխանատվություն կրող անձը կամա թե ակամա մասնակցում և արձագանքում է քաղաքական, սոցիալական գործընթացներին: Ես նույնիսկ կարող եմ վիճակագրական տվյալներ բերել, ներկայացնել, թե որքանով է զարգացում ապրել կրթության ոլորտն այս կամ այն ուժի ղեկավարման ժամանակաշրջանում: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, իհարկե, սերտորեն կապված են մեզ հետ, այսինքն՝մենք մեր մաշկի վրա զգացել ենք այն, ինչը կատարվել է Հայաստանում՝թե՛լավը, թե՛վատը»:
Անահիտ Հարությունյանն ընդգծեց, որ ուսումնասիրել է ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը և հանգել է այն եզրակացության, որ ծրագրային բոլոր կետերն էլ իրագործելի են և իրատեսական: ՀՅԴ-ն ունի մեծ ներուժ, պրոֆեսիոնալների մեծ բանակ: «Մեր մտավորականության զգալի մասը կամ դաշնակցական է կամ այդ կուսակցության համակիրը: Վստահ եմ՝ Դաշնակցությունն ունի քաղաքական կամք ու ցանկություն՝իր ծրագրերն իրականացնելու համար: Մնում է, որ լինի համապատասխան քվոտա: Բնական է՝ եթե ԱԺ-ում դաշնակցության ներկայությունը փոքրաթիվ լինի, նրա համար դժվար կլինի իրականացնել իր նպատակները, իսկ համապատասխան քվոտա ունենալու պարագայում, վստահ եմ՝ Դաշնակցությունը կյանքի կկոչի իր ներկայացրած ծրագիրը», — եզրափակեց ԱնահիտՀարությունյանը:
Մարիաննա Եղիազարյան
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը, բնականաբար, նորից բուռն քննարկումների տեղիք է տվել համացանցում:
Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ֆեյսբուքյան արձագանքները:
Հովհաննես Մովսիսյան
Չէի պատկերացնի, որ պապիի հարցազրույցից կարելի ա էսքան ծիծաղել, եզրափակիչ մասը սպանում ա)) Գուրգեն Ասատրյան Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո դաշնակ Ռուստամյանին լսելը դա նույն է՝ թե աշխարհի ֆինալից հետո Գանձասար- Բանանց խաղը նայես:
Արթուր Դանիելյան
Նախագահ Տեր-Պետրոսյանը, իր ելույթի 50-րդ րոպեից, ինձ իր ստրուկը դարձրեց: Մի պահ: Միակ գործիչը եղավ, որ բովանդակային դիսկուրս տարավ: Իր հասցեին յուրաքանչյուր, ոչ բովանդակային, քննադատությունս վերցրեց ու հատ-հատ չռփեց ինձ դրանցով: Այնուամենայնիվ, բովանդակային առումով ասեմ, ես, արդեն քանի ամիս է, փորձում եմ հասկանալ, ինչ սանկցիա կարող է միջազգային հանրությունը կիրառել Հայաստանի հանդեպ ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չեմ ստանում: Հիմա էլ Տեր Պետրոսյանն է դրանով սպառնում: Ի՞նչ սանկցիա կարելի է կիրառել գոյություն չունեցող պետության հանդեպ: ՀՀ հաշվարկային հաշվեկշիռը և տրանսնացիոնալ կառույցների հետ համագործակցության մակարդակը վկայում է նրա մասին, որ մեր հանդեպ սանկցիա կիրառելը նույն է, ոնց որ բռնես զուտ Սամարայի հանդեպ սանկցիա կիրառես: Մենք արդեն 30 տարի է սանկցիաների տակ ենք, և դրան ավելացան ՌԴ հանդեպ սանկցիաները, որի զոհ է նաև մեր «տնտեսությունը»: Մեզ այլևս չեն կարող պատժել, մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ, այդ թվում պատժվելու ունակությունը: Բոմժերը աշխարհի ամենա ազատ մարդիկ են:
Կարպիս Փաշոյան
Ազատ դեմոկրատներ, ՀՀԿ, Ելք, ՕՐՕ, Կոմունիստներ, դուք ստանում եք չորս, Ծառուկյան, դու ոչինչ չգիտես, բայց զիջում եմ, երեք, դաշնակցություն դուք ստանում եք անբավարար, անցի բեմի հետև սպասի, Հայկական Վերածնունդը` ինչպես միշտ, բացակա է, չներկայացած:
Սուրեն Սահակյան
Ինձ բացում է Լևոնի հետ հարցազրույցի ժամանակ հաղորդավարների փուշ կերած մալի հայացքները: Ուրիշ վախտ Պետրոսին թողես, կհոշոտի հյուրերին:
Հասմիկ Հովսեփյան
Լսեցի՞ք Լևոն Տեր- Պետրոսյանին, դժվար լսած չլինեք,հիմա ի՞նչ կասեք, կրկին շարունակվելու՞ է ձեր անտեղի,անիմաստ քննադատությունները:Կարծում եմ հասկացաք,թե ինչու Հիմնադիր Նախագահը այդքան շատ համախոհներ ու համակիրներ ունի:Կարո՞ղ եք մեր հասարակության մեջ գտնել երկրորդին, դե ձայն հանեք, չեք կարող, քանի որ չկա ։
Մարիամ Հովհաննիսյան
Նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ՓԱՅԼՈՒՆ էր։ Նաև պետք է գնահատել Պետրոսի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Բարձրակարգ ձևով վարեց հարցազրույցը։
Իզաբելլա Աբգարյան
Տեր-Պետրոսյանի հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, բայց այն որ նա ի ցույց դրեց Արցախի հարցում շատերի ծրագրերի մերկությունը կամ ոչ անկեղծ լինելը փաստ է։ Վերջին մի քանի րոպեն, երբ ընթերցում ու մեկնաբանում էր, արցունքներով ծիծաղել եմ: Նրա ճիշտ կամ սխալ լինելուն միայն մի ձևով կարելի է պատասխանել` ՏԱԼ ՀԻՄՆԱՎՈՐ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ ու ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ։ Ոչ թե խաբել` սուտ հայրենասեր խաղալով։
Արա Պետրոսյան
Դաաաաա, Լևոնի էսօրվա ելույթը մի տեսակ շշպռող էր, չէս կարա անտարբեր մնաս, սաղ կուսակցություններին խաչեց, էդ շատ հավանեցի, ինչքան դիմակ պատռեց, Օսկանյանը, որ էսօր գոռում էր «Ոչ մի թիզ», Մեղրի է ուզել տա, Սահակյանը համաձայն է էղել մի պետության՝ Ադրբեջանի հետ, դաշնակները կոալիցիայի մեջ նստած «Դեմ են» բայց դուրս չեն գալիս, դե էս դասական է, Սերժը բանակցում է հողերը վերադարձնելու շուրջ , բայց ՀՀԿ- ն «կուրսի չի», Արթուրիկի մոտ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա: Հ1-ի հարցազրույցից շատ տարբերվող էր` դրական իմաստով։
Արմեն Մելիքյան
Ժամեր առաջ մի ստատուս էի գրել, քիչ առաջ նախագահ Տեր Պետրոսյանը տվեց մտորումներիս պատասխանը: Քի Վեստում, Հայաստանը համաձայնել է Մեղրիի հանձնմանը Ադրբեջանին: Կարծում եմ, Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն և իր արտաքին գործերի նախարարը պարզապես փորձել են պանթուրքիզմի վաղեմի երազանքի առաջին հիմնաքարը դնողները լինել: Հասկացե՞լ են, թե՞ ոչ՝ այդ արարքի հետևանքները, բայց որ հանձնված Մեղրին բացելու էր այդ գաղափարի շահագրգիռ կողմերի ախորժակը՝ միանշանակ է: Մեղրիի մասին անթաքույց հետաքրքրությունը չէր թաքցնում անգամ Դեմիրելն, որը համեմատաբար դեմոկրատական գործչի համբավ ուներ:Ինչպիսի հրճվանք կապրեր իսլամիստ Էրդողանը, եթե այսօր ունենար նման կապօղակ Ադրբեջանի, Միջին Ասիայի և Թուրքիայի միջև:
Դավիթ Մինասյան
Մի նեղվեք որ «Kentron TV»-ն անջատվել է, Լևոնի հարվածը շատ ուժեղ է եղել, ինչքան մարդ, պեդալ, կնոպկա կա սաղ անջատվել են:
Դավիթ Գևորգյան
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արցախյան հարցի հետ կապված դիրքորոշման հետ համաձայն չեմ ու մանրամասն մի քանի անգամ գրել եմ հարցերով, թե՝ ինչու։ Բայց պետք է փաստել, որ շատերի համար անընդունելի տեսակետ ունենալով՝ Տեր-Պետրոսյանը միակն է, ով ամենամանրակրկիտ ձևով ներկայացնում է այդ հարցի պատմությունը, զարգացումները, մանրամասները, ներկայիս վիճակն ու հնարավոր զարգացումները։ Զերծ է մնում ականջահաճո, լղոզված ու պոպուլիստական մտքերից։ Նա քաղաքագիտական խիստ գրագետ լեզվով ներկայացնում է ամենը, անկեղծ հայտնում իր տեսակետը ու հնարավոր զարգացումները, որը միգուցե սխալ է՝ ինձ ու շատերի համար անընդունելի։ Ցավոք քաղաքական դաշտում նրա ընդդիմախոսների մոտ չկա այս ամենի 1/3-ը նույնիսկ։ Ցավոք, որովհետև ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, բազմաթիվ վտանգներ եմ տեսնում ու այլընտրանք կցանկանայի տեսնել։ Այլընտրանքն էլ պետք է այնպես ներկայացվեր, ինչպես Տեր-Պետրոսյանը իրենն է ներկայացնում։ Նույն վիճակն է նրա համակիրների մոտ։ Ես չեմ հանդիպել նրա համակիրներից մեկին, ով գոնե նրա կեսի չափ հասկանում է հենց Տեր-Պետրոսյանի ասածը ու հարցն ամբողջությամբ։ Ամենահետաքրքիր մասը Տեր-Պետրոսյանի կողմից ըստ էության քաղաքական դաշտի հիմնական մասի՝ ընտրություններին մասնակցող ուժեր վերլուծությունն էր հենց այս հարցով։ Որոշ ստախոսների, խեղկատակների ու դեմագոգների իրական պատկեր տալը։ Ընդունենք թե ոչ, ցավով պետք է փաստենք, որ քաղաքական դաշտում քաղաքագիտության, քաղաքական խոսքի սուր պակաս ունենք։ Եվ որ խորանում եմ, իրականում հենց դա է մեր փոփոխություններն ու զարգացումները արգելակում, հենց դրա համար է 5000 դրամը 100 էջանոց ծրագրից ավելի ընդունելի դառնում։ Իրականությունը սա է։ Ցավոք։
Նարինե Իրիցյան
Ասում է` առաջ Մադրիդյան սկզբունքների հայրը Վարդան Օսկանյանն էր, հիմա իրենց դաշինքի ծրագրում ոչ մի տող չկա Մադրիդյանի մասին…ինչ է, ստացվում է` Մադրիդյան սկզբունքներն արդեն ո՞րբ են, Վարդան Օսկանյանն արդեն նրանց խորթ հա՞յրն է:: (բայց ոնց է կետ առ կետ շշում ընտրապայքարի մասնակից բոլոր ուժերի` Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ թեզերը…. ուղղակի մերկացնում): Ինչ էլ նուրբ հումոր ունի, չգիտեի: ՀՎԿ-ի թեզի մասին իր դիտարկումն ընդհանրապես սպանեց:
Համլետ Աբրահամյան
Մեծ ուշադրությամբ լսեցի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի Ուրվագիծ հաղորդաշարին։ Մարդը հստակ շարադրել է Արցախյան հարցի ներկա իրական վիճակը և մեր այսպես կոչված քաղաքական ուժերի ողբալի վիճակը։
Ոստիկանությունը հաղորդում է, որ 13.03.2017թ.-ին` իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈԲ տեսուչ Արթուր Ս.-ն, իր կողմից սպասարկվող տեղամասում նկատելով ավտոմեքենայի ձայնարկիչը բարձր ձայնով միացրած երեք երիտասարդների, նրանցից պահանջել է չխանգարել բնակիչների հանգիստը` հաշվի առնելով օրվա ուշ ժամը: Սակայն, ի պատասխան, երիտասարդներից Արմեն Մ.-ն ու Դավիթ Ս.-ն բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս:
Համաձայնվեք, տարօրինակ մեկնաբանություն է. հանգիստ քաղաքավարի և օրենքի պահանջը ներկայացնող ոստիկանի նկատմամբ միանգամից երկու երիտասարդ ձեռքերով և ոտքերով հարվածելով բռնություն են գործադրել: Կարելի է ենթադրել, որ կամ երիտասարդները գտնվել են ոչ նորմալ հոգեկան վիճակում, կամ ոստիկանները պարզապես հերթական գործն են սարքում:
Քաղաքացիներին անհիմն նկատողություն անելու արատավոր մոտեցումը համազգեստ հագած անձանց կողմից դարձել է արատավոր պրակտիկա: Այն ոստիկանության ղեկավարության կողմից պետք է լուրջ ուշադրության արժանանա: Հասկանալի է, որ ոստիկան դառնալ ցանկացողները շատ չեն և ընտրությունը սահմանափակ է, սակայն պետք է մշակվի ձևաչափ յուրաքանչյուր անլիարժեքության կոմպլեքսով տառապող անձի համակարգ չթողնելու համար:
Մարդկային ճակատագրեր են խեղվում, հաճախ անվերադարձ: Սրա մասին համազգեստ կրող աբիժնիկները չեն մտածում, նրանք սարքում են գործը, բավարարում իրենց չկայացած անձի կարևորության մոլուցքը, ու քաշվում մի կողմ:
Օրենքով ամրագրված է համազգեստի պատիվ հասկացողությունը, որն անարգողը պատժվում է քրօրի համապատասխան հոդվածով: Սակայն միշտ չէ, որ համազգեստ հագնում են արժանիները, համազգեստի կամ օրենքի ներկայացուցչի նիշը պետք է բարձրացվի:
Կարելի է առաջարկել վարկած՝ կամ ոչ բոլոր ծառայողներին իրավունք վերապահվի համազգեստ կրել և համակարգ ներկայացնելու արտոնություն տալ, կամ էլ համազգեստը պետք է տեսակավորել, այլապես մեր կալանավայրերում իրենց կյանքը մաշող ջահելների թիվը կշարունակի անշեղորեն աճել: Երրորդ վարկածը՝ համակարգում ծառայության ընդունել բացառապես ադեկվատ, կիրթ ու հավասարակշռված մարդկանց, դեռ հասանելի չէ մեր երկրին:
Ասվածի վառ ապացույցը ոստիկանության հաղորդագրության մյուս հատվածն է.
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, միջադեպի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, բռնություն են գործադրել հիշյալ երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես, նրանցից Հայկազ Չ.-ն նախաքննության ընթացքում հաղորդում է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծի ենթարկել Դավիթ Ս.-ին և Արմեն Մ.-ին, որի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:
Աննա Գևորգյան
2rd.am-ը խնդրել է ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքերի վերաբերյալ:
2rd.am-Պարոն Սողոմոնյան, Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքեր արտահայտեց, այդ թվում` նշելով, որ Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Ի՞նչպես կմեկնաբանեք:
Վ. Սողոմոնյան – Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել:
Հայկական կողմը հետաքրքրված է այնպիսի զինտեխնիկայի գնումներով, որը կարող է հավասարակշռել Ադրբեջանի ստեղծած զինանոցին և կանխարգելել Ադրբեջանի ԶՈւ մարտական հերթապահության մեջ գտնվող մի շարք զինատեսակների կիրառումը: Այս մասին մարտի 29-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսաստանցի լրագրողների համար անցկացված ասուլիսի ժամանակ:
Նախարար Սարգսյանը պատասխանել է այն հարցին, թե Հայաստանն արդյո՞ք շարունակում է զենքի գնման վերաբերյալ «երկխոսություն վարել» Ռուսաստանի հետ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ այդ գործընթացը մշտական է և չի սահմանափակվում միայն Ռուսաստանի հետ բանակցություններով:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ելնելով Հայաստանի զինված ուժերի զարգացման ծրագրից՝ Հայաստանը բանակցում է նաև մի շարք այլ գործընկերների հետ և գնում է շատ տարբեր սպառազինություններ:
«Բնականաբար, մեր գնածների մեծ մասը հույժ գաղտնի է, այդ պատճառով շատ բան չեմ կարող ասել: Հնարավորություն դեպքում մենք այդ տեխնիկան ցուցադրում ենք զորահանդեսների կամ լրագրողների հատուկ այցերի ժամանակ: Ավելին, քան դուք տեսել եք այս պահին, չեմ կարող ասել», — նշել է նախարարը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ զինատեսակներ է գնում Հայաստանը:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բալանսի մասին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ կոնկրետ զինատեսակների մասով հավասարակշռությունը խախտված է: Պատճառն այն է, որ տարիների ընթացքում մեծաքանակ գնումներ կատարելով՝ Ադրբեջանը մեծաթիվ սպառազինություն է կուտակել:
Սակայն եթե համեմատվի Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերությունը, ապա այստեղ հավասարակշռություն կա: Սա Վիգեն Սարգսյանը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանի զինված ուժերն ունեն մի շարք առավելություններ, որոնք փոխհատուցում են սպառազինությունների խախտված հավասարակշռությունը: Այնումենայնիվ, ըստ նախարարի՝ հայկական կողմը պետք է շարունակի աշխատանքը սպառազինության մասով հավասարակշռությունը նույնպես վերականգնելու համար:
Նախարարի ասուլիսի տեսագրությունը՝ ստորև
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.