23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ այսօր հայտարարեց. «Երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆաելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահմանի իր հատվածը հսկելիս։
Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականացնելիս։ Երեկ կրկին բոլոր հասկացողները լուռ գոռում էին՝ պատերազմը չի՛ ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի՛ առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո՛, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջնական հանգրվանի պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։ Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին:
Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում։ Մեր միասնականության ծովն այլևս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆաելյանին և մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միասնականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսուհետ լինելու նրանց տունը։
Ամենակարող Աստծո զորությամբ։ Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին»:
168.am
Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է և միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը՝ Արցախում հակամարտության էսկալացիայի տարելիցի կապակցությամբ, հայտնում է 1in.am-ը:
«Հայաստանը 2016թ. ապրիլյան բախումների ժամանակ դիմել է միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին՝ խնդրելով դադարեցնել բախումները»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ արցախյան հակամարտությունը «մեր ներքին խնդիրն է և ներքին գործը»:Ալիևի խոսքով՝ «միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»:
Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին` կոչ անելով դիտել այն:
Այս մասին Աղասին տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ես այնքան հպարտ եմ տեսնել, որ Քըրք Քըրքորյանի տեսլականը դարձել է իրականություն: Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»,- նշել է թենիսիստը:
Timeturk.com թուրքական կայքն անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Կայքը, վկայակոչելով Sputnik թուրքական ծառայությանը, գրում է, որ ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, թե պետք է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները:
Կայքի փոխանցմամբ՝ Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ այս տեսակետն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դրույթներին: «Հողերը վերադարձնելը մեզնից կամ Ադրբեջանից կախված չէ: Եթե դա չանենք ինքնակամ, մի օր այդ հողերը մեզնից պատժամիջոցներով կվերցնեն»,- մեջբերել է կայքը Տեր-Պետրոսյանի խոսքը:
Թուրքական աղբյուրը մեջբերել է նաև առաջին նախագահի հայտարարությունն այն մասին, որ ինքը կաջակցի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությանը, եթե վերջինս ընթանա իր նշած ճանապարհով:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը: Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, այդ միջոցառմանը երաժշտական կատարումով հանդես եկավ, որի ընթացքում մի պահ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա ցատկոտելով նորից բեմ բարձրացավ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=cu9_5N-7LlA
Վաղը՝ ապրիլի 1-ին, ժամը 12-ին «ՎԱՐԿԱԾ» ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Թեման՝ Որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան։
Հասցե՝ Հայաստան, 0023, Երևան Արշակունյաց պող., 2 շենք (Կենտրոն վարչ. շրջան), «Տիգրան Մեծ» հրատարակչության մուտք, 4-րդ հարկ ՀԵՌ. 098046450
«Հայաստանի դեմ ցանկացած վճռի կայացում, դեռևս չի նշանակում, որ դա արտառոց իրավիճակ է, քանի որ եթե համադրենք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների դեմ կայացվող որոշումները համադրելով դրանց թվերը դուք կհասկանաք, որ մենք Եվրոպայի խորհրդի ամենանվազ վճարող երկրներից ենք, իսկ 2-րդ` վճիռների թվով մենք ամենապակաս վճիռներն ունենք, մեր խնդիրը այն է, որ պետք է մինիմումի հասցնենք մարդու իրավունքների խախտման դեպքերը ներպետական մակարդակում, որպեսզի դա չդառնա միջազգային դատական ատյանի քննարկման առարկա»,- ասաց Եվրոպական դատարանում ՀՀ-ի ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի խորհրդական` Գևորգ Կոստանյան, այսօր մարզահամերգային համալիրում տեղի ունեցող ՀՀԿ-ի նախընտրական վերջին հավաքից առաջ, անդրադառնալով Եվրոպական դատարանի կողմից շարունակական Հայաստանի դեմ վճիռների կայացմանը:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Եթե իր ելույթի միայն ձայն հեռարձակվեր, ապա կարելի էր կարծել, որ ելույթ է ունենում արմատական ընդդիմության ներկայացուցիչ:
«Հերիք է սրա-նրա բեռը տանենք, հերիք է սրան-նրան բեռ սարքենք մեզ համար և հետո մտածենք, թե ինչու այդպես եղավ: Սևակն ասել. «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի: Եկեք մեր շալակից գցենք ազգի, մեր ժողովրդի համար ծանրություն ներկայացնող մարդկանց և գնանք առաջ»,-երեկ ընտրողների հետ հանդիպմանն իր «ընդդիմադիր» ելույթում ասաց ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը:
Բոլորի համար է հայտնի, թե ովքեր են այն գործիչները, որոնք ծանրություն են դարձել հասարակության համար: Դրանցից մեկը հենց Միհրան Պողոսյանն է, իսկ իր ՀՀԿ-ական գործընկերները ամբողջացնում են հասարակության շալակը ելած գործիչների ցանկը:
Միհրան Պողոսյանը փաստորեն կոչ է անում տապալել ՀՀԿ-ի իշխանությունը: Սա իսկապես կաևոր հայտարարություն է ու կարևոր է, որ հասարակությունը հետևի ԴԱՀԿ նախկին պետի առաջարկությանը ու ապրիլի 2-ին ՀՀԿ-ին գցի իր շալակից:
Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ջղաձգված սուլթանը պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններին կապված «Իսկանդեր» համակարգի օգտագործման հետ… Հիշեցնեմ,որ և՛ՀՀ նախագահը, և՛ Կոմանդոսը իրենց հայտարարություններում չէին ժխտել,որ անհարաժեշտության դեպքում «Իսկանդերները» գործի կդրվի…
Սարսափահարված Ալիևը պատասխանել է Հայաստանին իր մանկլավիկներից մեկի՝ պահուստային գնդապետ Շահին Ռամալդանովի շուրթերով…
АзерТАдж-ին տված իր մեկնաբանությունում Ռամալդանովն ասել է, որ ի պատասխան ՀՀ-ի կողմից «Իսկանդերի» օգտագործմանը Բաքուն կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին և այդ ժամանակ Հայաստանում մի քանի դար ոչ ոք չի կարողանա ապրել…
Դե ինչ… Ապշերոնյան բռնապետը իր մանկլավիկի միջոցով ապացուցեց, որ Ադրբեջանը ահաբեկչական երկիր է… Մինչև հիմա ոչ ոքի մտքով չէր անցել որևէ երկրի տարածքում հարված հասցնել գործող ատոմակայաններին… Ռամալդանովը չգիտես ինչու լռության է տալիս այն փաստը,որ Հայկական ԱԷԿ-ին հարվածելու դեպքում անմարդաբնակ կդառնան ոչ միայն ՀՀ-ի տարածքը,այլև ներկայիս Արևելյան Թուրքիայի մի մեծ հատված, դեռ թրքաբնակ Նախիջևանը, Իրանի հյուսիս-արևմուտքի մի զգալի մասը,հարավային Վրաստանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները… Քամու միջոցով ռադիացիան կտարածվի Ռամալդանովի սիրած Բաքվում, Թբիլիսիում և ավելի հեռուներ…
Ռամալդանովի այս հայտարարությանը ՀՀ-ում շատերն արձագանքում են քմծիծաղով… Սակայն Իլհամ Ալիևի կողմից ուրիշի շուրթերով արված այս հայտարարությանը մենք պետք է նախապատրաստված լինենք և առաջին իսկ ոտնձգության դեպքում հարվածենք Մինգեչաուրի ամբարտակին,որի հետևանքով տարածաշրջանը կմաքրվի Հարավային Կովկասի թուրքերից,որոնք պատուհաս են դաձել տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար… Մինգեչաուրի ջրերի մի քանի միլիոն թուրքի կտանեն Կասպից ծովի խորքերը… Մինչև Ռամալդանովը և իր անմիջական ղեկավարը կսեղմեն Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնող կոճակը, նրանք արդեն կդառնան Կասպից ծովի ձկների կերակուր…»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.