23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:
Ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 1994 թ. ծնված Գառնիկ Վ.-ի կողմից:
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Արթուր Ա.-ն ձերբակալված է: Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
Հ.Գ. Արթուր Ա.-ն Արթուր Այվազյանն է(Մանախ) մականունով, որը վերջերս էր դուրս եկել կալանավայրից, նա եղել է Շմայսիհորեղբորրդու՝ Միհրան Մովսիսյանի անվտանգության աշխատակիցը և սպանության համար դատապարտվել երկարատև ազատազրկման:
Երեկ Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա, ատրճանակ պարզել:
ժամը 01.30-ի դրությամբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հավաքված էին ոստիկանության Մալաթիայի բաժնի դիմաց, նրանց շարքերում կային պատգամավորության թեկնածուներ:
Նիկոլ Փաշինյանը բաժնում էր, մի պահ նա դուրս եկավ բաժնից եւ նրա ուղեկցությամբ նորից բաժին գնացին միջադեպի այն մասնակիցները, որոնք ներկայացնում էին Ելք դաշինքը: Նրանք, մեր տեղեկություններով Մալաթիայի բաժնում բացատրություն էին տալիս:
Մեզ հայտնի դարձավ, որ «Ելք»-ի ներկայացուցիչները երեկ երեկոյան քարոզչություն են իրականացնելիս եղել Մալաթիա համայնքում, բուկլետներ են բաժանել: Այդ ընթացքում անհայտ անձինք, նախ, խլել են «Ելք» դաշինքի դրոշները եւ փորձել են տանել, որին զուգահեռ ներկով վնասել են դաշինքի ներկայացուցիչների մեքենաների վրա փակցված պաստառները: Ներկել են նաեւ մեքենաներից մեկի վրա փակցված Նիկոլ Փաշինյանի պաստառը: Այստեղից էլ սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:
Երիտասարդների վրա հարձակվողներից մեկը ատրճանակ է պարզել, իսկ դաշինքի ներկայացուցիչներից մեկը վնասազերծել է տվյալ անձին, որի ընթացքում մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակն ընկել է գետնին:
«Ելքի» ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Հարձակվողները դեպքի վայրից արագ հեռացել են: Զենքը փոխանցվել էր Նիկոլ Փաշինյանին:
Առավել մանրամասն՝ http://armtimes.com/hy/article/
2016 թվականի ընթացքում Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը դեռ «երեկ» նույնիսկ կայք չուներ, 2016 թվականին բավականին թանկ է նստել մեր բյուջեի վրա: Ի թիվս գերատեսչական այլ ծախսերի, ողջ տարվա ընթացքում իրականացրած 16 ուղևորության համար նախարարությունը 18116153 դրամ է ծախսել: Հետաքրքիր է, որ ուղևորության գումարից բացի 13887800 դրամ էլ ծախսվել է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ «գնում չհանդիսացող այլ ծախսեր» անվան տակ:
Այսինքն, տարեկան միայն 32003953 դրամ ծախսվում է այս ու այն կողմ գնալու վրա, սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե այն ինչքանով է ազդել Հայաստանի միջազգային ինտեգրման մակարդակը բարձրացնելու վրա: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ուղևորություններին, ապա Հայաստանին ոչինչ չտվող նման ուղևորությունների վրա գումար ծախսելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ այդ գումարները ծախսվեր այնպիսի բարեփոխումների վրա, որը նաև ուրիշները տեսնեին:
Հետաքրքիր է նաև, որ այս գերատեսչությունը, որի գոյությունից և գործունեությունից ընդհանրապես շատ քչերն են գլուխ հանում, ընդամենը մեկ ավիատոմս գնելու համար ծախսել է ոչ ավել, ոչ պակաս՝ 5870000 դրամ:
«Փաստը» փորձեց պարզել, թե որ ուղղությունների դեպքում կարող է երկկողմանի տոմսի արժեքը հասնել մոտ 12 հազար դոլարի: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն ուղղության էկոնոմ և բիզնես դասերի ավիատոմսերի գները, կախված ուղղությունից և թռիչքն իրականացնող ընկերությունից կարող են մինչև 10–ից 13 անգամ թանկ լինել: Այսինքն, եթե օրինակ Երևան–Մոսկվա–Լոս–Անջելես ուղղությամբ երկկողմանի էկոնոմ դասի ավիատոմսը կարելի է ձեռք բերել մոտ 430000 դրամով, ապա նույն տոմսի բիզնես դասի տոմսի արժեքը 5700000 է, այսինքն մոտ 12 հազար դոլար: Եվ Հայաստանի նման համեստ բյուջե ունեցող երկրի որևէ պաշտոնյա կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ և հարկատուների գումարներով իրեն լավ զգալ: Հետո էլ վարչապետն ասում է, թե թոշակները չեն կարող բարձրացնել, որովհետև բյուջեում փող չկա:
Բա եթե թոշակառուների բերանից կտրեք, նախարարներին բիզնես դասով գործուղումների ուղարկեք, ոչ բյուջեում փող կմնա, ոչ էլ թոշակները կբարձրանան: Բայց հարց է ծագում, թե ինչու պետք է այս կամ այն պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը և ինքնագնահատականը բարձրացնելու համար ազգովի գումար տանք, որ հա՛մ 13 անգամ թանկ ավիատոմս գնի, համ էլ հարկատուների գումարների հաշվին ինքնահաստատվի: Փող չունեք երկիր պահեք, նախարարների վոյաժների համար ուրիշներին ե՞ք հարստացնում:
Ինչ վերաբերում է «Փաստի» անդրադարձին, թե այս գերատեսչությունն այնքան է դրսերով տարված, որ նույնիսկ մի սեփական կայք չունի, տեղեկացնենք, որ սխալն արդեն հասցրել են ուղղել: Սակայն վերջին լուրը, որը «պատմում» է, թե առհասարակ ինչով է զբաղվում Վաչե Գաբրիելյանը, անցյալ տարվա վաղեմության է և հիմա էլ տպավորությունն այնպիսին է, թե Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում ժամանակը կանգ է առել:
«Փաստ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի ինքնավարության եւ ճնշումների մասին»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի փոխանցած տեղեկություններին։
Հալբախը հիշեցրել է Լավրովի մեկնաբանությունն Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին։ «Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առեւտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մեծ պահք, օր երեսուներեքերորդ
«Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Երկու քարե տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը: Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար, և ես այդ տախտակների վրա կգրեմ այն նույն պատգամները, որ գրված էին քո ջարդած առաջին տախտակների վրա: Դրանք կդնես տապանակի մեջ”: Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը: Երկու տախտակներն իմ ձեռքին էին: Նա նախկինում գրածի նման երկու տախտակների վրա գրեց այն տասը պատվիրանները, որ Տերը ձեզ հաղորդել էր լեռան վրա, կրակի միջից, և Տերը դրանք տվեց ինձ: Ես նորից իջա լեռից ու տախտակները դրեցի տապանակի մեջ. և դրանք այնտեղ են մնում, ինչպես պատվիրել էր ինձ Տերը:
Տերն ինձ ասաց. “Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջևից, որպեսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացա տալ նրանց հայրերին”»: «Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ երկնչես քո Տեր Աստծուց, ընթանաս նրա ցույց տված ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, պահես քո Տեր Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի: Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ գտնվող ամեն ինչ պատկանում են քո Տեր Աստծուն: Տերը, սակայն, բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր:
(Երկրորդումն Օրինաց 10:1-5, 11-15)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ներմուծման գործընթացի ազատականացումից և ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ` փորձել են խուսափել խոշոր չափի հարկային պարտավորություններից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնությնա հետ կապերի բաժինը:
Վարչության պետ Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ որոշ տնտեսվարողներ ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում խուսափել հարկերի վճարումից. «Ներկրումներն իրականացնում են մերձավորների անուններով բացված տարբեր ընկերությունների միջոցով, կամ էլ ստեղծում են ընկերություններ՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող և ֆինանսապես չապահովված անձանց անունով, որպեսզի հետագայում անձը չկարողանա վճարել հարկերը: Սակայն նման դեպքերը բացահայտվում են և պատասխանատվության առաջ են կանգնում այդ ընկերությունները փաստացի ղեկավարած անձինք»:
Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը, ՊԵԿ-ի մյուս ստորաբաժանումների հետ համատեղ, նման մի շարք դեպքեր է բացահայտել, երբ տնտեսվարողները, թաքցնելով իրացման շրջանառությունը, խուսափել են ԱԱՀ գծով հարկային պարտավորությունների կատարումից:
Այսպես, ««Հավիցա» ՍՊԸ-ն, զբաղվելով ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից սննդային ձվի, ցորենի և թռչնամսի ներմուծմամբ և իրացմամբ, 2016թ. ընթացքում հարկային տեսչություն է ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հաշվարկ-հաշվետվություններ՝ խուսափելով ԱԱՀ-ի գծով 28 միլիոն 104 հազար դրամի հարկային պարտավորությունների կատարումից»:
Ըստ Սամվել Սինանյանի, հետագայում պարզվել է, որ «Հավիցա» ընկերությունը փաստացի ղեկավարող Արմենակ Խաչատրյանը ստեղծել է այլ ընկերություններ ևս: «Տեղական» ՍՊԸ-ն նմանատիպ գործունեության արդյունքում խուսափել է 16 միլիոն 592 հազար դրամի, «Գնդեվազի թռչնաֆաբրիկա»-ն՝ 3 միլիոն 736 հազար դրամի չափով հարկերի վճարումից, իսկ «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ին՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ առաջադրվել է լրացուցիչ բյուջե վճարման ավելի քան 73 միլիոն դրամի պարտավորություն:
ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ համատեղ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հ.Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հ.Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։
Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության ընթացքում հանվել է 6 մանրագնդակ:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։
Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
Հ.Աթանյանի սպանության կասկածանքով Մ.Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) հեռախոսային խոսակցությունների եւ տեսակցությունների արգելքի դեմ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր անցել է լարված մթնոլորտում. այն քննվել է դռնբաց:
Մեր զրույցում Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ նախ ինքը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Ըստ պաշտպանի՝ դատավորը չի կարող անկողմնակալ լինել. նրա նախագահությամբ է մերժվել Արայիկ Խանդոյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Բացի այդ, հենց այս դատավորի որոշմամբ է նախորդ նիստերից մեկում Արայիկ Խանդոյանը հեռացվել նիստերից: Նա ասաց, որ դատարանին եւ դատախազին հորդորել է քաղաքական պատվեր չկատարել: Արայիկ Խանդոյանն էլ փորձել է կարծիք հայտնել Հանրապետական կուսակցության վերաբերյալ, սակայն դատավոր Արշակ Խաչատրյանը թույլ չի տվել եւ ընդհատել է: Խանդոյանը վրդովվել է, սկսել է գոռալ: Դատարանի դահլիճում ներկա գտնվող Խանդոյանի հարազատները նույնպես վրդովվել են, իրենց դժգոհությունն արտահայտել: Տեսնելով, որ իրավիճակը ավելի է լարվում, դատավորն ընդմիջել է նիստը, այնուհետեւ հետաձգել այն՝ ակնարկելով, որ նիստը կարող է շարունակել դռնփակ պայմաններում:
Մեր հարցին, եթե դռնբաց նիստը քննվի դռնփակ, ապա որո՞նք են լինելու պաշտպանական կողմի գործողությունները, Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ եթե դատական նիստը դռնփակ անցկացվի, ապա պաշտպանական կողմը, հնարավոր է, չմասնակցի դատական նիստին. «իրավազուրկ կլինի մեր ներկայությունը»,- ասաց Ղարագյոզյանը:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (զենք-զինամթերք հափշտակելը, կամ շորթելը, որոնք կատարվել է կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Ինչպես նաեւ շենքեր շինություններ գրավելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու համար:
Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի “Fly with me” հայաստանյան երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը:
Արծվիկի թռիչքը շարունակում է նորանոր սահմաններ գրավել եւ առիթ դառնալ բուռն քննարկումների եւ վերլուծությունների ինչպես մեր հայրենակիցների շրջանում, այլեւ միջազգային հանրության: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիմնական քննարկումների թիրախում Արծվիկի կողմից մեկնարկած եվրատեսիլյան նոր challenge-ն է, որի շրջանակում Արծվիկը կատարում է մասնակից երկրներից որեւէ մեկի ժողովրդական երգը՝ ակնկալելով նրա կողմից հայկական երգերից մեկի կատարումը:
Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական “Το γιασεμίν”” (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Երրորդ մարտահրավերի ընթացքում էլ Արծվիկը կատարեց վրացական “Moxevis qalo Tinao” երգը` ի պատասխան լսելով «Լորիկ» ստեղծագործությունը:
Challenge-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ #CelebrateDiversityChallenge:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
Օդի ջերմաստիճանի նվազում և համատարած տեղումներ են սպասվում Հայաստանում առաջիկա օրերին, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Այսպես, մարտի 31–ի կեսօրից հետո և ապրիլի 1–2–ին երկրի մի շարք մարզերում և Երևանում, իսկ ապրիլի 3–ի գիշերը Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում պարբերաբար տեղումներ են սպասվում, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։
Միաժամանակ, ապրիլի 3–ի ցերեկը և ապրիլի 4–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։
Օդի ջերմաստիճանը մարտի 31–ին և ապրիլի 1–ին կնվազի 5-7 աստիճանով, իսկ ապրիլի 3-4–ին նույնքան կբարձրանա։
Երևանում ուրբաթ ցերեկն օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան տաքություն, հանգստյան օրերին կցրտի մինչև 11-13 աստիճան, իսկ երեքշաբթի կրկին կտաքանա մինչև 17-19 աստիճան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.