23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ Իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը:
Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ:
Ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Դրանք մեր ապագային վերաբերող ճշմարտություններ են։ Դրանցից մեկն այն է, որ Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ։ Ու, որքան էլ տարօրինակ հնչի, հենց մեզ են անհրաժեշտ՝ հայերիս։ Ինչու՞։ Որովհետև առանց կոնֆիլկտ թշնամուն հաղթել հնարավոր չի։ Իսկ մենք հիմա այն վիճակում ենք, որ չհաղթել չենք կարող։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Հաշտվել՝ առավել ևս։ Հաղթանակից բացի մնացած բոլոր սցենարները նախ Արցախի, ապա նաև Հայաստանի կորուստ են նշանակում։ Հետևաբար կոնֆլիկտը մեզ է պետք և մենք պետք է սա լավ իմանանք։
Երկրորդ, այս ամենը շուտ չի ավարտվելու։ Ու նաև հեշտ չի լինելու։ Արցախի բլոկադան էլ, թերս, երկար կշարունակվի։ Եվ սա նույնպես մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն սպասվող զարգացումներին։ Չի կարելի ժողովրդին խաղաղության կեղծ հույսերով սնել։ Տարածաշրջանը նոր է մտնում վերափոխումների փուլ, և մինչև այդ գործընթացը չավարտվի, մենք միշտ ապրելու ենք վառոդի տակառի վրա։
Երրորդ, մենք պետք է վերջապես հասկանանք, որ մոլորակը Հայաստանի շուրջը չի պտտվում։ Ավելին, աշխարհի մեծերը հաճախ սկի չեն նկատում մեզ։ Նրանք իրենց խնդիրներն են լուծում և շատ չեն անհանգստանում, եթե արանքում Հայաստանը տարածքներ է կորցնում կամ ձեռք բերում։ Մենք չենք կարող աշխարհը փոխել։ Մեր խնդիրը շատ ավելի լոկալ պետք է լինի և վերաբերվի առավելապես այս արևի տակ ապրելու մեր բնական իրավունքին։
Հաջորդը, Հայաստանի խնդիրների աղբյուրը Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում չէ։ Ավելին՝ այն նույնիսկ Ադրբեջանում, Թուրքիայում կամ Իրանում չէ։ Մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք։ Մենք հենց ինքներս տեղով խնդիր ենք։ Նիկոլը վկա։
Էլի ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Բայց հիմա չեմ ուզում շատ ծանրացնել այս գրառումը։ Հնարավոր է՝ հետագայում նորից անդրադառնամ այս թեմային։
Բայց կարևոր մի բան կա, որ անպայման ուզում եմ ասել՝ այսպես այլևս չի կարող շարունակվել։ Գործ ունենք անելու։ Մենք պետք է փոխվենք։
Պետք է լավ հասկանանք մեր տեղն ու դերը այս աշխարհում։ Պետք է ինքներս զբաղվենք մեր խնդիրներով։ Ու, ամենակարևորը, պետք է պայքարենք և դիմադրենք։ Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները։ Ինչպե՞ս։ Նման բան չի կարող ու չպիտի լինի։ Եվ սա պետք է մեր էլիտաների որոշումը դառնա։ Ժողովուրդն էլ թող իմանա, որ իր ճակատագրի տնօրինողը հենց էլիտաները պետք է լինեն։ Այլ ոչ թե խաժամուժը։ Հակառակ պարագայում մեզ նոր կոտորածներ են սպասվում։ Ու սա էլ մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։
Եվ եթե վախենանք մարդկանց ասել այս պարզ ճշմարտությունները, ապա հենց մենք կդառնանք ժողովրդի առաջին գերեզմանափորը։ Ես չեմ ուզում նման դեր ստանձնել։ Հուսով եմ՝ դուք էլ… Շարունակելի»։
Թուրքական «փափուկ ուժի» ձևավորող և Թուրքիայում ռազմավարական մտածողությունը ակադեմիական մակարդակում հիմնավորող Ահմեդ Դավութօղլուն հատուկ այսօրվա մեր դեգեներատների համար իր «Ռազմավարական խորք»(Stratejik derinlik) աշխատության մեջ նշում է. «…Քանի դեռ Ադրբեջանը (Կովկասում) և Ալբանիան (Բալկաններում) չեն զբաղեցնի ուժեղ և կայուն դիրքեր տարածաշրջանում… Թուրքիայի համար անհնար կլինի մեծացնել իր կշիռը տարածաշրջանում» (էջ 127-128)։ Այս մ,ասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Այսինքն` Դավութօղլուն հստակ նշում է, որ ամեն գնով Ադրբեջանը և Ալբանիան իրենց տարածաշրջաններում պետք է հասնեն այնպիսի դիրքերի, ինչպիսին Ադրբեջանն այսօր փորձում է ամրագրել։
Ալբանիայի պարագայում ևս տեսնում ենք Կոսովոյի հարցում պարբերաբար ակտիվությունը, ընդհուպ մինչև հակամարտության վերսկսման աստիճանի։
Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն, հիմարություն է, քանի որ Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն»,- գրել է Պողոսյանը:
Ադրբեջանի ահաբեկչական գործողության հետեւանքով կտրվել է կապը Ստեփանակերտի եւ Բերդաձորի ենթաշրջանի մի շարք գյուղերի միջեւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացԱրցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով նախօրեին ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին:
«Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 26-ից սկսկած ահաբեկչական գործողությունները շարունակում է մինչ օրս, Ադրբեջանը շարունակում է այս տարածքները բռնակցելու եւ հայերին այստեղից էթնիկ զտելու քաղաքականությունը, որը բոլորի համար պարզ է, որեւէ նոր բան Ադրբեջանը չի արել: Եթե արդեն 105 օր արգելափակել է նոյեմբեի 9-ի պայմանագրոցվ սահմանված միջանցքը, ապա հիմա նրա նկրտումները այնքան է մեծացել, որ ցանկանում է փակել Արցախի միջհամայնքային ճանապարհները, որն ամբողջովին տեղավորվում է այդ ահաբեկչական երկրի պլանների մեջ: Կտրվել է կապը Ստեփանակերտի եւ Եղծահողի, Մեծ Շենի, Հին Շենի, Լիսագորի միջեւ, այսինքն Ադրբեջանը կտրում է կապը ոչ միայն մայր Հայաստանի հետ այլեւ կապը այդ գյուղերի հետ»,- ասաց նա:
Հակոբյանը նշում է, որ պետք է համարժեք գործողութուններ իրականացնել եւ հետ մղել ադրբեջանական ուժերին, որոնք որ առաջ են եկել եւ տեղակայվել բարձունքներում:՚
«Նրանք հիմա գտնվում են մի այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը: Ադրբեջանցիները մինչեւ չհասկանան, որ իրենց գործողությունների հետեւանքով համարժեք պատասխան չտսանան եւ ՀՀ եւ Արցախի իշխանությունների եւ ռուսական զորախմբի կողմից, նրանք ամեն օր շարունակելու են իրենց այդ ոտնձգությունները եւ ամեն հաջողված ահաբեկչական փորձից հետո նրանց նկրտումները էլ ավելի են մեծանալու: Անթույլատրելի է անպատասխան թողնել նրանց յուրաքանչյուր միջազգային իրավունքին, մարդկային, բարոյական նորմերին հակասող ոտնձգություն»,-ասաց նա:
Կուսակցության համանախագահի կարծիքով Ադրբեջանի այս վերջին գործողությունը ավելի է խորացնելու, առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Արցախի իրավիճակը:
Հակոբ Հակոբյանը ՝անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների գործողություններին, ասաց, որ որեւէ ակնկալիք չունի ներկայիս իշխանություններից:
«Միամտություն է հույս ունենալ այս իշխանություններիղ, քանի որ նրանք իրենց համար ստեղծել են մի կեղծ օրակարգ, որի անունն է «խաղաղության պայմանագիր» եւ դրա անվան տակ նոր կապիտուլյացիոն պայմանագիր են ցանկանում ստորագրել: Քանի դեռ այս իշխանությունները չեն հասկացել որ Արցախի հաշվին չեն կարող Հայաստան փրկել, միամտություն է նույնիսկ արձագանք սպասել նրանցից»,- հավելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը բարձունք է գրավել եւ դիրքի ինժեներական աշխատանքներ սկսել, ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն եւ «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։
3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնում տարեց կինը վիրահատվել էր, ինչի արդյունքում նրա 2 ոտքերը, որոնք ցրտահարվել էին, անդամահատվել են։ Վիրահատությունից օրեր անց շտապօգնությունը անօթեւան կնոջը տեղափոխել եւ թողել էր փողոցում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության աշխատակիցները, «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կարողացան օգնության ձեռք մեկնել 3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոցից դուրս գրված տարեց կնոջը՝ 63-ամյա Աննա Եսոյանին, և նրա ժամանակավոր կացարանի հարցը կարգավորեցին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում, 2 օր փողոցում հայտնված, անդամահատված, անօգնական վիճակում գտնվող կինն ասում էր․ «Որոշ ժամանակ առաջ ոտքերս ցրտահարվել էր։ Ինձ տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Շատ գոհ եմ այնտեղի գրեթե բոլոր բժիշկների վերաբերմունքից։ Նրանք ինձ ոչ միայն անվճար վիրահատեցին, այլ նաև փրկեցին իմ կյանքը։ Բայց դե՝ արդեն լավացել էի։ Ու շտապօգնության ավտոմեքենան ինձ բերեց էստեղ, իջեցրեցին, նստեցրին դրսում եղած աթոռի վրա ու գնացին։ 2 օր է՝ գիշերում եմ փողոցում։ Չնայած 10 տարուց ավելի մնացել եմ այս կիսակառույց շենքում։ Հիմա ինչ-որ մեկը ինձ դուրս է արել այդտեղից ու դուռը կողպել վրաս։ Եվ թույլ չի տալիս, որպեսզի ապրեմ։ Այս վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից էլ եմ շատ գոհ։ Նրանք այս 2 օրը ինձ սնունդ են բերում։ Սակայն ուզում եմ՝ կա՛մ օգնեն, որ էլի մնամ այս կիսակառույցում, կա՛մ ինձ տեղափոխեն խնամքի կենտրոն։ Բայց դրա համար էլ ինձ ասում են՝ տեղեկանքներ բեր, թղթեր բեր։ Այն դեպքում՝ երբ ես անգամ անվասայլակ չունեմ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ անօգնական տիկնոջը անհրաժեշտ սնունդով օգնել են Երևանի գնդի պարեկները, «Նորքի տուն-ինտերնատի» անձնակազմը։ Վերջիններս կարող էին, ըստ օրենքի՝ չընդունեին նրան իրենց մոտ, քանի որ նա համարվում է Վարդաշենում հայտնի «Ծերերի խնամքի կենտրոնի» շահառու։ Սակայն նրանք անօգնական ու հաշմանդամ կնոջը չթողեցին բախտի քմահաճույքին։
Ադրբեջանցիները շարունակում են վերացնել Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական հուշարձանները՝ խաչքարեր, գերեզմաններ, եկեղեցիներ և այլն։ Թշնամին անխնա վերացնում է, նախ և առաջ, Արցախյան առաջին պատերազմից հետո կառուցված հուշարձանները։
«Ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան է մնացել Արցախի օկուպացված հատվածում։ Հիմա թե դրանցից քանիսն են կանգուն, չենք կարող ասել։ Այն, որ ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են վերջին 30 տարիներին կանգնեցված հուշարձանները՝ առանձնապես ազատագրական պայքարի զոհերի հիշատակին կանգեցվածները, փաստ է։ Միջնադարյան վանքերի, խաչքարերի, եկեղեցիների վիճակի հետ կապված դժվար է ինչ-որ բան ասել, բայց հուսով եմ, որ դրանց մի զգալի մաս չեն կարողանա հայտնաբերել։ Հայտնի է, օրինակ, որ Սղնախի գերեզմանոցը, որի հարևանությամբ քարհանք կա, լրիվությամբ քանդել են, Մեծ Թաղերինը նույնպես քանդված է։ Տեսանյութեր կան։ Ամեն դեպքում, մի բան հստակ է. բոլոր հուշարձանները, որոնք, այսպես ասած, խանգարում են իրենց՝ ճանապարհների, թունելների կառուցման ժամանակ, քանդում, ավերում են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սլավա Սարգսյանը։
Մասնագետը նկատում է՝ ադրբեջանցիներն առաջին հերթին վերացնում են այն հուշարձանները, որոնք իրենց աչքի առաջ են. օրինակ՝ Քաշաթաղի շրջանում գտնվող երկու կամուրջների վրայից անմիջապես հեռացվել են հայկական գրությունները։ Տիգրանակերտի եկեղեցու արձանագրությունն են ջնջել նաև…
«Ռուս խաղաղապահների առաջարկով Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններում գտնվող հուշարձանները, որոնց թվում միայն 14 վանք կա, ցուցակագրվել ու փոխանցվել են իրենց։ Թե որքանով են կարողանում խաղաղապահները վերահսկել, որ ադրբեջանցիները չքանդեն մեր հուշարձանները, չգիտենք։ Ուշագրավ է այն, որ այդ երկու շրջաններում ոչ մի մահմեդական հուշարձան չկա։ Դա բացատրվում է նրանով, որ
1926թ. մարդահամարի տվյալներով՝ այդ տարածքներում գերազանցապես քրդեր էին ապրում, ոչ մի թուրք չի եղել այնտեղ»,-նշեց Սարգսյանը։
Հուշարձանագետը նաև շեշտում է՝ աղվանական եկեղեցիների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն մաս է կազմում հայոց պատմության, և աղվանից կաթողիկոսությունը, եկեղեցին որևէ կապ չունեն Աղվանքի հետ։
«Աղվանքը, նախ, տեղանուն է, նման ցեղ կամ ազգ չկա՝ ինչպես և ադրբեջանցի։ Դրանք տարածքի, տեղի անվանումներ են, ու բացի այդ, Աղվանք կոչվել է Կուր գետից ձախ ընկած տարածքը։ Այնտեղ, ըստ պատմիչ Ստրաբոնի, ապրել են 26 տարբեր ցեղեր։ Այնպես, որ ադրբեջանցիները որքան էլ փորձեն միջնադարյան եկեղեցիները կապել Աղվանք տեղանվան հետ, իրականությունը դրանից չի փոխվում։ Կուրից այս կողմ ընկած տարածքում աղվանից կաթողիկոսության հետ կապված հուշարձանները հայկական մշակույթին են պատկանում։ Դրանք մեր պատմամշակութային ժառանգության մաս են կազմում»,-եզրափակեց հուշարձանագետը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով:
Այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար:
ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:
Մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
ԱՀ ներքին գործերի նախարարություն
«2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում»,- եգիպտական առաջատար «AlQahera News»-ին տված հարցազրույցում ասել է Արարատ Միրզոյանը։ Հարցազրույցը ներկայացված է ՀՀ ԱԳՆ կայքում։
Նրա խոսքով, առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. «Առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը:
Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով»։
«Անդրադառնալով պայմանագրին՝ պետք է նշեմ, որ որ սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու ամար:
Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ մեր կարծիքով առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:
Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտանգության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:
Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:
Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին:
Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիականության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը:
Այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը:
Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին:
2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ 2022թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում. «Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից։
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ՝ հույս ունենալով «արդարացնել» Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։
«Մարտի 24-ին հերթական անգամ բացահայտվել է Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու երթուղով ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը։ Ադրբեջանի ԶՈւ տեխնիկական դիտարկման միջոցներով արձանագրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին պատկանող 1 մարտական ԶՏՌ-82Ա մեքենայի, հայերին պատկանող 3 տենտային «ԿամԱԶ» եւ 1 վառելիքի բաքով «ԿամԱԶ» ավտոմեքենաների շարժը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, նման գործողություններով, չի կատարում եռակողմ հայտարարության դրույթներով սահմանված իրենց պարտավորությունները։ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գործող անօրինական հայկական ջոկատների ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծումը, որն ուղեկցվում է կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման այլ միջոցների փոխադրմամբ՝ հակառակ իրենց պարտականություններին եւ պարտավորություններին, խաղաղապահ կոնտինգենտի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է։ Նման դեպքերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Նման անօրինական գործողությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, վկայում են Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհին ադրբեջանա-հայկական սահմանի վերջնակետում սահմանային եւ վերահսկիչ անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Այլ կերպ ասած՝ «բնապահպանական» պահանջներով ամիսներ շարունակվող սադրանքը հանգում է ՌԽԿ-ն վարկաբեկելու եւ անցակետի տեղադրմանը հասնելու փորձերին։
2007-ին հայ-ռուսական պայմանագիր ստորագրվեց, որով այստեղ միայն ռուսը կարող է զինվոր ունենալ. այդտեղ հստակ գրվծ է, որ մենք չենք կարող ուրիշ ռազմական դաշնակից ունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:
«Փաստորեն իրանական շահերն այստեղ բացահայտ երեւում են, ու մենք որպես պոտենցիալ դաշնակից ունենալով Իրանին, այդ պայմանագրով զրկեցինք մեզ Իրանի հետ ռազմական համագործակցությունից: Փաստորեն մենք ապաշնորհ ենք եղել»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է այս պահին ռազմական նման օգնություն ցույց տալ Հայաստանին, նա պատասխանեց. «Ես մի քիչ երկար կպատասխանեմ. 1993 թվականին Մերձկասպյան թուրքերի մոտ թալիշները ապստամբեցին, Բաքվի խանության հարավ-արեւելքը ապստամբեց, Թալիշների հանրպետություն հռչակվեց: Մենք մի կերպ թուրքերի հետ բոքս էինք կպնում, բայց Վազգեն Սարգսյանը ինձ գործուղումից վերադարձրեց, նստացրեց, ասեց՝ ապստամբել են թալիշները, խորհրդատուների եւ հրահանգիչների խումբ է ձեւավորվում, դու իրենց անվտանգության պատասխանատուն ես լինելու, գնալու եք Թալիշտան: Մարտական գործողությունների եռուն շրջանն էր, եւ այդ իրավիճակում 20 հոգանոց խումբ մարտերից դուրս էր հանված, եւ մենք սպասում էինք, որ հեսա-հեսա թալիշները իրենց հիմար վիճակից դուրս կգան եւ մեզ կհրավիրեն որպես դաշնակից: Իրանը նույն ձեւով կարող է ի վիճակի չլինի մեզ օգնելու, բայց ստիպված է լինելու դա անել, որովհետեւ շահերի համընկնում կա: Կարող է լինել իրավիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել Նախիջեւանի կամ Կովսականի ուղղությամբ»:
Վովա Վարդանովը նշեց, որ պետք է դենոնսացիայի ենթարկվի հայ-ռուսական պայմանագրի այն կետը, ըստ որի մենք իրավունք չունեք Հայաստան բերելու այլ զինված ուժեր:
Նռնաձորից մինչեւ Զոդ մեր շահերը Ռուսաստանի հետ չի բռնում, որովհետեւ մենք ունենք այնտեղ հակառակորդ, իսկ մեր դաշնակից Ռուսաստանն այնտեղ ունի ռազմավարական գործընկեր, չունի հակառակորդ: Դրա համար Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է ավելի ինստիտուցիոնալ դառնան: Իրանի հետ ավելի սերտ ռազմական համագործակցություն պետք է լինի»,-ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.