23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի բնակարանի մոտ անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ: Այս մասին հայտնում է Armlur.am կայքը: Ընդ որում, նշյալ անձիք մինչ բնակարանի մոտ հայտնվելը կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը:
Hayacq.com-ն էլ տեղեկացավ, որ նույնանման գրությամբ ծաղկեպսակ դրվել է նաև Shame.am լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի տան մոտ: Արտյոմ Խաչատրյանը նախ մեզ տրամադրեց լուսանկարը, այնուհետև ասաց, որ սա «Ծառուկյան» դաշինքով ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանի ձեռքի գործն է. «Գործ ունենք ոչ ադեկվատ, հոգեկան հիվանդի հետ, որը չգիտես ինչի ինձ միշտ կապում է Նաիրա Զոհրաբյանի հետ, նրան թվում է, թե իր դեմ ամեն գրածը Նառան է ուղղորդում, ինչը սկզբունքորեն հնարավոր չէ: Ինքը իմ գլխին են բանն է բերել, որ ոչ մեկի ուղղորդման կարիքը չունեմ(Տ. Ուրիխանյանը, մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել, և չթույլատրվող ձայնագրություններ իրականացրել Ա Խաչատրյանի հանդեպ. խմբ): Նա նույնիսկ չի էլ թաքցնում՝ նրա ֆեյսբուքյան գրառումից էլ է ամեն ինչ երևում»:


«Այն օրվանից, երբ չդավաճանեցի ժողովրդին, թիմիս, կուսակցությանս, Ծառուկյանին, երբ 2015 թվականի դեպքերից հետո շարունակեցի քննադատել իշխանություններին, պաշտպանել սովից կոտորվող ժողովրդի շահը, դեմ քվեարկեցի սահմանադրական փոփոխություններին ու դուրս եկա “Բարգավաճ Հայաստանից”, որի նախագահի աթոռին վեր ընկավ իշխանությունների գիրկը թռած Նաիրա Զոհրաբյանը, սկսվեցին իմ և ընտանիքիս հասցեին լկտի ու հայհոյանքային հոդվածներ մի պղծությունից ծնված կենսաբանական օրգանիզմի կայքում, որը լկտիաբար հայհոյում է ու արատավորում ժողովրդականություն ու վարկանիշ ունեցող, իշխանություններին ոչ ձեռնտու գործիչներին, պատերազմի հերոսներին և այլ արժեք ունեցող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամներին: Բայց, քանի որ անբարոյական Նաիրան չէր կարող հանդուրժել սկզբունքայնությունս, վարկանիշիս աճն ու մարդկանց հարգանքը իմ նկատմամբ, ամեն ինչ արեց նախընտրական շրջանում ինձ վարկաբեկելու համար, սկսեց կեղտոտ բամբասանքներ տարածել անբիծ ու սուրբ ընտանիքիս մասին,այդ թվում վերը նշված կենդանու ժառանգի կայքում, որի մարմնի վերին հատվածի գնդաձև մասը պարբերաբար կոտրում են ու էլի կոտրելու են: ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԻ ՀԱՄԱՐ, ՉԵՄ ՇԵՂՎԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ, ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԵՄ ԹԱԼԱՆՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴՈՂՆԵՐԻՆ և, եթե դրա հետևանքով պիտի փորձեն վարկաբեկել սուրբ ընտանիքս, պատժելու եմ դաժանաբար բոլոր կատարողներին ու պատվիրատուներին նշված երկու դուրսպրծուկներից սկսած, վերջացրած դրանց հետ կապված ևս մի քանի տականքներով»:
Հ՚Գ՚ Հետաքրքիր է Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, թե ի՞նչ է կատարվում իր թիմի ներսում և ինչպե՞ս է նա վերաբերվում այս ամենին: Արդյո՞ք Ծառուկյանը չի կարողանում վերահսկել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործողությունները, և արդյո՞ք պատկան մարմինները ուշադրություն կդարձնեն ու կապ կգտնեն առեղծվածային երկու ծաղկեպսակների և Տ. Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառման միջև:
Գյումրիի մի շարք տեղամասերում կուտակումներ են: Բազմաթիվ ահազանգեր կան նաեւ տեղամասերից դուրս տիրող անհանգիստ վիճակի վերաբերյալ:
Ցուցակներով շրջող քաղաքացիներ, ովքեր ուղղորդում են մարդկանց՝ ում օգտին քվեարկել: Միկրոավտոբուսներով, մեքենաներով մարդկանց տեղափոխում են, իսկ տեղամասերի ներսում արդեն քաղաքացիների հետ աշխատելու դժվարություն կա:
Փոփոխված կարգի համաձայն՝ համապատասխան սարքի վրա մատնահետք են թողնելու, հետո ստանալու են 9 քվեաթերթիկ, որոնցից ընտրելու են 1-ը: Այս ընթացքը դանդաղեցնում է քվեարկության պրոցեսը, ինչը հանգեցնում է կուտակումների, աղմուկի եւ ներսում խառնաշփոթ իրավիճակի:
Մի շարք տեղամասերում արձանագրեցինք նաեւ, թե ինչպես են տարեց քաղաքացիների հետ միասին քվարկում նրանցից ավելի երիտասարդները: Սա արգելել չեն կարող, եթե քաղաքացին ասում է, որ դժվարանում է ընտրություն կատարել եւ իրեն օգնություն է հարկավոր:
Իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիների թիվը շատ է, արձանագրում են հանձնաժողովների անդամները:
Կուտակումներ էին նաեւ 31/48 տեղամասում:
Ժամը 14։00-ի դրությամբ թիվ 2/7 տեղամասում (Նոր Նորքի 4-րդ զանգված, թիվ 142 դպրոց) շուրջ 1900-ից 900-ին մոտ քվեարկել են։ Անհավատալի է։ Կարող են ընտրատեղամասն արդեն փակել։
Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու արժանի ռեկորդ է։ Փաստորեն ստացվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ ցուցակում ընդգրկված ընտրողների մոտ 50 տոկոսը մասնակցել է… Մինչ ժամը 20։00-ն 120 տոկոս արդյուքներ կլինի….
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջ
Ոչ ոք չէր կասկածում, որ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրության գլխավոր տեխնոլոգիաներից մեկը լինելու էր ընտրակաշառքը: Նկատի ունենալով ՀՀ հասարակության սոցիալական ծանրագույն վիճակը, նաև քաղաքացիական գիտակցության, մեղմ ասած, ցածր մակարդակը, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի վարկանիշային ոչ այնքան լավ ժամանակահատվածը, կարող ենք եզրակացնել, որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ աշխատում է մինչ այս պահը։
Կարելի է մեղադրել հասարակությանը, ասել, որ այդ հասարակությունը չեկավ ու ձայն չտվեց ընդդիմությանը, ասել, որ հասարակությունը կաշառվեց, վախեցավ, ընկրկեց: Հայաստանում բոլոր տեսակի ընդդիմությունները իրենց անհաջողությունները մշտապես այդպես բարդել են հասարակության վրա, սպասել են, որ հասարակությունն անի իրենց գործը, իսկ իրենք վայելեն միայն դափնիները: Մինչդեռ հասարակությունն ամենից լավն է զգում, թե ինչ կանոններով է խաղը, և ըստ այդ զգացողության ու գիտակցումի էլ ընտրում է անտարբերությունը:
Այսօրվա ընտրության պատկերն իսկապես խայտառակ է, խայտառակ է թե՛ արտաքին դրսևորմամբ, թե՛ ներքին բովանդակությամբ: Բայց մի՞թե որևէ մեկը ավելին էր սպասում իշխանությունից: Մի՞թե որևէ մեկն ավելին էր սպասում՝ տեսնելով այն ցուցակներն ու թեկնածուներին, որոնց ներկայացրել էր իշխանությունը ընտրությունից առաջ: Մի՞թե որևէ մեկը հավատացել էր Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին և սպասում էր, որ նա չպետք է կեղծի ընտրությունը: Մի՞թե որևէ մեկի համար պարզ չէր, որ Սերժ Սարգսյանը չի կարող ընտրվել կամ վերընտրվել առանց կեղծիքի: Մի՞թե պարզ չէր, որ Հայաստանում սպասվում են «ավանդական» ընտրություններ, որոնք հնարավոր էր կանխել միմիայն ոչ ավանդական մարտավարությամբ և վարքով: Բայց ընդդիմությունը հետևողականորեն գնաց այդ «ավանդականին» ընդառաջ: Ավելին, հարստացրեց այդ ավանդականը նոու-հաուներով՝ փնովել իշխանության մի մասին և դրա դեմ պայքարել՝ մյուս մասին վեր բարձրացնելով:
Այս իմաստով ապրիլի 2-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ կմտնեն ոչ թե կեղծիքներով, խայտառակ բնույթով, ինչը մեր երկրի համար ամենևին նորություն կամ անսպասելի բան չէ, այլ պատմության մեջ այս ընտրությունները կմտնեն երևի թե հենց այն աննախադեպ հանգամանքով, որ առաջին անգամ ընտրությունների կեղծման գործում, կամա թե ակամա, իշխանությանը լայն հնարավորություններ ընձեռել է ընդդիմությունը՝ իր քայլերով խորացնելով հանրային ապատիան, ինչը ընտրակեղծարար իշխանության համար ամենացանկալի պարագան է:
Աղբյուր՝ 1in.am
Հայաստանում վաղ առավոտից անցկացվող խորհրդարանական ընտրություններին արդեն իսկ ոտնձգություններ են արձանագրվել ոչ միայն վստահված անձանց, դիտորդների, այլեւ լրագրողների նկատմամբ։ Օրինակ՝ Կոնդում գտնվող Հանրապետականի շտաբում հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը: «Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ մեր թղթակիցը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ: Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ և մեր թղթակիցը աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել»,-հայտնում է «Ազատությունը»:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահապնավող հատուկ տարածք են տեղափոխվել Mercedes G500 մակնիշի 09 US 999 համարանիշի և Mercedes G500 մակնիշի 99 OF 699 համարանիշի ավտոմեքենաները:
Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները «ԳԱԻ պլաշչադկա» են տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի ընտրական տեղամասերից մեկի տարածքից, այն դեպքում, երբ օրենքով արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը ըտնրատեղամաս:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաների վրայից հանված են եղել համարանիշները, որոնք ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են բեռնախցիկում:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի ընտրատեղամասի տարածքում իրենց երկաթյա նժույգները չկայանեն: Հակառակ դեպքում օրինախախտների նկատմամբ կազմվելու են վարչական ակտեր, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեպքում, ՀՀ առաջին նախագահի դեպքում ևս քվեարկության ժամանակ մատնահետք վերցնող սարքի հետ կապված խնդիր առաջացավ։ Հանձնաժողովի անդամը րոպեներ շարունակ չկարողացավ մատնահետք վերցնել ՀՀ առաջին նախագահից, խնդրելով նրան անընդհատ փոխել ձեռքերը մատնահետք տրամադրելով կամ աջ, կամ ձախ ձեռքից։
«Ես գնացի տուն», «Ուզում եք տաս մատս դնեմ, միևնույն է՝ չեք գտնելու»,- մինչև անգամ կատակում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի վերջո, սարքը ընդունեց Տեր-Պետրոսյանի միջնամատը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ խնդիր էր առաջացել Սերժ Սարգսյանի մատնահետքի հետ, տեղամասի էլեկտրոնային սարքը սպասարկող մասնագետ Լիլյա Կարտոյանը պարզաբանել էր, որ սարքի հետ որևէ խնդիր չկար: Ըստ նրա՝ հավանաբար մատնահետքն էր վնասված կամ այդ խնդիրը կապված էր տարիքի փոփոխման հետ:
Սարքը դժվարությամբ էր ընդունել նաև Վարդան Օսկանյանի մատնահետքերը:
https://www.youtube.com/watch?v=fr94lYzud2s
Երևանի Այգեձոր փողոցի 76 շենքի 5-րդ բնակարանի մոտ, որտեղ ապրում է ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ:
Այս մասին հայտնում է Armlur.am-ի թղթակիցը: Ընդ որում, նշյալ անձիք մինչ բնակարանի մոտ հայտնվելը կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, որին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։
https://www.youtube.com/watch?v=TwjSLsE8bAs
Երևանի 9/18 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու էր եկել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մատնահետքի նույնականացման սարքը խափանվել էր:
Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ձեռքի տարբեր մատները դրեց ճանաչող սարքի վրա, սակայն` ապարդյուն: Վերջապես ճկույթը փրկեց իրավիճակը:
Ժամը 08։00-09։30 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները։
• Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից և Երևանից (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։
• Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, Երևանից, Վայքից։
• Չի պահպանվում քվեաթերթիկների դասավորության 1-9 համարակալման հերթականությունը։
• Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Սարքի չաշխատելու պարագայում մատյանում չեն գրանցում քաղաքացու անձնագրի տվյալները (մասնավորապես՝ 16/1, թիվ 5 ընտրատարածք, Արարատի մարզ)։
• Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես 15/7 ընտրատեղամասում, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։
• Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.