23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ հայտարարվեց, որ ընտրողների թիվը 2 մլն 588 հազար է, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ իշխանությունները որեւէ մտադրություն չունեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
Իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչները հայտարարում էին, թե դե մարդը գնացել է արտերկիր, գրանցումից դուրս չի եկել, մենք ոնց նրանց հանենք ընտրողների ցուցակից: Փաստորեն, ընդունում էին, որ իրականում այդքան ընտրող չկա, բայց դե չեն կարող ցուցակները մաքրել:
Հիմա, երբ ԿԸՀ-ն հայտարարում է, թե ժամը 17-ին արդեն իսկ ընտրություններին մասնակցել է 1 մլն 317 հազ. 936 ընտրող, ակնհայտ է, որ գործ ունենք ողբերգության, ազգային մեծ ողբերգության հետ:
ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ՀՀ իշխանություններում, ընդդիմությունում քաջատեղյակ են, որ Հայաստանի իրական բնակչությունը հազիվ երկու միլիոն է, իսկ ընտրողների թիվը 1 մլն 600 հազար:
Այսպիսով, նույնիսկ ամենամեծ ակտիվության դեպքում, ասենք, 70 տոկոս մասնակցություն, ընտրություններին պետք է մասնակցի ոչ ավելի, քան 1 մլն 100 հազար մարդ:
Հիմա, մեզ ուզում են համոզել, թե ժամը 17-ին արդեն 1 մլն 317 հազար մարդ էր քվեարկել:
Իրոք ամոթ է, իրոք, այսպես չի կարելի: Այսպես միայն պետություն են կործանում:
Սպասենք, տեսնենք, թե ընտրություններին մասնակցող ուժերից քանիսն են ձեւացնելու, թե հավատում են, որ այսքան ընտրող կա Հայաստանում եւ իրականում այսքան մարդ էլ քվեարկել է:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ամբողջությամբ հաշվարկել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ժամը 11:00-ի դրությամբ ստացվել են 2009 տեղամասերից 2005-ի տվյալները: Մշակել են քվեաթերթիկների 99,8 տոկոսը։
Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,15 տոկոս.
«Ելք» դաշինք- 7,78
«Ազատ դեմոկրատներ»-0,94
«Հայկական վերածնունդ»-3,72
«Ծառուկյան» դաշինք-27,37
Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,65
Հանրապետական կուսակցություն- 49,15
Կոմունիստական կուսակցություն-0,75
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,07
ՀՅ Դաշնակցություն-6,58
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները բրիֆինգի ընթացքում խոսել են ՀՀ ԱԺ 2017 թ. ընտրությունների ընտրախախտումների մասին: Նրանք նշել են, որ այս ընտրություններում կեղծարարությունները նոր մակարդակի են հասել:
«Այս անգամ ընտրակաշառքի մեխանիզմները կատարելագործվել են, նախորդ օրը նրանք քարտ բլանշ տվեցին՝ ընտրակաշառքն անվանելով բարեգործություն»,- ասել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։
Քվեարկության առաջին 4 ժամվա ընթացքում՝ 12:00-ի դրությամբ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրել է քվեարկության նախապատրաստման ու ընթացքի հետ կապված 681 խախտում: Այս մասին ասել է նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը:
«Հիմնականում արձանագրվել են քվեարկության կարգի հետեւյալ խախտումները` գրանցող սարքի հետ կապված՝ 98 դեպք, բաց քվեարկության 77 դեպք, ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում՝ 38 դեպք, ընտրողի ուղեկցման կամ ուղղորդման 50 դեպք, տեղամասերում կամ դրանց մոտ մարդկանց կամ մեքենաների կուտակման 49 դեպք, տեղամասերում կողմնակի անձանց ներակայության 34 դեպք, տեղամասից քվեաթերթիկի դուրս հանման եւ ներս բերման 27 դեպք եւ այլն», — ասել է Լուսինե Հակոբյանը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում կան 3 կազմակերպություններ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը եւ Իրավունքի Եվրոպա հասարակական կազմակերպությունը: Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ այս ընտրություններում իրենց դիորդները ներկա են 1521 ընտրատեղամասերում, ինչն ընդհանուր տեղամասերի թվի մոտ 75 տոկոսն է:
Թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասից մեր՝ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչը հայտնում է, որ ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ / հավանաբար վերցված ընտրակաշառքը/ և այն նետել է տուփի մեջ՝ հայտարարելով, որ ազգը չի վաճառվում։ Երեկոյան քվեատուփը բացելուց հետո, հետաքրքիր է՞ ինչ են անելու այդ ծրարի ու փողի հետ:
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը
«Կիրակնօրյա քվեարկությունը Հայաստանում առաջինն է խորհրդարանի և վարչապետի լիազորությունները ընդլայնող սահմանադրական փոփոխություններից հետո», — այսօր գրում է Washington Post-ը
«Կիրակնօրյա քվեարկությունը Հայաստանում առաջինն է խորհրդարանի և վարչապետի լիազորությունները ընդլայնող սահմանադրական փոփոխություններից հետո», — այսօր գրում է Washington Post-ը` արձանագրելով, որ 2017 թվականի հայաստանյան ընտրարշավի առաջատարներն են Հանրապետական կուսակցությունն ու «Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»:
«Քննադատները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները նախագահ Սարգսյանի կողմից գործադրող այն ջանքերի մի մասն են, որոնց նպատակն է պահպանել վերահսկողությունը երկրի հանդեպ նաև 2018 թվականից հետո, երբ ավարտվում են նրա նախագահական լիազորությունները», — գրում է ամերիկյան պարբերականը:
Ամփոփելով հայաստանյան քարոզարշավը` մոսկովյան Коммерсант-ը գրում է․ — «Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մնալ իշխանության ղեկին: Դրանից է կախված նաև Սերժ Սարգսյանի ճակատագիրը: Նրա երկրորդ նախագահական ժամկետն ավարտվում է 2018 թվականի ապրիլի 9-ին, և ևս մեկ անգամ այդ պաշտոնին հավակնել նա չի կարող և չի էլ ձգտում: Նոր խմբագրված սահմանադրության համաձայն նախագահի լիազորությունները կրճատվել են` հասնելով գրեթե արարողակարգայինի: Բացառված չէ, սակայն, որ Սարգսյանին [2018-ից հետո] հետաքրքրի վարչապետի աթոռը կամ էլ խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնը»:
Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը, անդրադառնալով այսօրվա քվեարկությանը, նկատում է․ — «Հայաստանի հիմնական տնտեսական ու ռազմական գործընկերոջ` Ռուսաստանի համար, այս ընտրությունները հնարավորություն են ստեղծել սեփական օրակարգն առաջ մղել արդեն ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմության միջոցով»:
«Իրականում էական չէ, թե կուսակցություններից որ մեկն է հաղթելու: Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը և թե՛ Սեյրան Օհանյանը սերտ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ գործարար կապերի կամ էլ բարձրաստիճան ռուսաստանցի քաղաքական գործիչների հետ անձնական շփումների միջոցով: Վարչապետն, օրինակ, կապեր ունի Մոսկվայի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների հետ», — գրում է «Ստրատֆորը»` մատնանշելով հատկապես Կարեն Կարապետյանի սերտ հարաբերությունները «Գազպրոմի» հետ:
Խոշորագույն արաբական լրատվամիջոցներից մեկը` Քաթարում գործող «Ալ Ջազիրան», ևս անդրադառնում է այսօրվա քվեարկությանը` նշելով․ — «Այս ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն քննությունն են դեպի ծով ելք չունեցող և ընդամենը 2 միլիոն 900 հազար բնակչություն ունեցող այս պետության համար, որի պատմության ընթացքում դեռ երբեք իշխանությունն ընդդիմությանը չի անցել քվեարկության արդյունքում»:
Քարոզարշավի ավարտին և կիրակնօրյա ընտրություններին է անդրադարձել նաև Huffington Post-ը` հրապարակելով երևանցի քաղաքագետ Միքայել Զոլյանի հոդվածը:
«Կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը երկարաձգել իր քաղաքական իշխանությունը․ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը հաղթել է նախորդ երկու խորհրդարանական ընտրություններում` 2007-ին և 2012-ին, և այս տարի էլ հաղթանակի լուրջ շանսեր ունի», -պնդում է վերլուծաբանը: — «Դրա հետ մեկտեղ կուսակցությունը որոշակի խնդիրներ ևս ունի: Տնտեսության վատ վիճակի, կոռուպցիոն մեղադրանքների և անվտանգության ոլորտում վատթարացող կացության պատճառով Հայաստանի բնակիչներից շատերը դժգոհ են Սարգսյանի և հանրապետականների երկարատև իշխանությունից: Այս դժգոհությունը [վերջին տարիներին] տարբեր կերպ էր արտահայտվում` խաղաղ բողոքի գործողություններից մինչև զինված ընդվզում», — կարդում ենք Huffington Post-ում:
Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունն էլ մեջբերում է երևանցի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերը: — «Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը հետևյալն է` դժվար է ասել, թե ով է ընդդիմություն: Եթե իշխանությունը ներկայացված է Հանրապետականի և Դաշնակցության տեսքով, ապա ընդգծված ընդդիմությունը գոյություն չունի: Եթե դիտարկենք դաշինքները, ապա այնտեղ տարբեր կերպարներ են ընդգրկված` և՛ ընդդիմադիր, և՛ չեզոք, և՛ մարդիկ, որոնց մենք որպես իշխանամետների գիտենք: Այդ իսկ պատճառով էլ այս ընտրություններում իշխանության և ընդդիմության հստակ տարանջատում չկա», — BBC-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը:
«Մեզ նոր կառավարություն է հարկավոր, քանի որ կոռուպցիան և անարդարությունը համատարած են, մարդիկ էլ անպաշտպան», — 41-ամյա երևանցի Սուրենի խոսքերն է մեջբերում հայաստանյան ընտրություններին անդրադարձող ևս մեկ արևմտյան լրատվամիջոց` Reuters գործակալությունը:
«Պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու»,- քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ քվեարկել է հանուն խաղաղության և կայունության:
Հիշեցնենք, որ Վ. Գասպարյանը քվեարկում էր Կենտրոնում Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղակայված 29/9 ընտրական տեղամասում:
Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների և փողոց դուրս գալու, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, և ցանկացած այլ դրսեւորում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլև…»:
Ըստ Վ. Գասպարյանի՝ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հայտարարություններին, նա ասաց. «Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է անպայման լինի դիմող կողմ, վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ»:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչնեը: Ոստիկաններն ու քննիչերը այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին: Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն ՝ դիակի վրա դռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշված վայրը օգտաործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից , սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ: Քաղաքացիներն սում էին, որ երբ մահացածի դին, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, հանկարծամահ է եղել, տեղափոխել են շտաբականները՝ ողջ Ա. Սահակյանի նկարներով պաստառները հեռացրել են շենքի վրայից:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ժամը11:40-14։00 րոպեին «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։
• 36/14 ընտրատեղամասում(թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։
• 34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։
• 4/19 ընտրատեղամասում (թիվ2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են «Ելք» դաշինքի վստահված անձանց։
• 24/4 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Շահումյան) քաղաքացիները քվեարկել են 100-ից ավել չկնքած կտրոններով։ Երբ «Ելք» դաշինքի վստահված անձը միջամտել է, հանձնաժողովի անդամները նրան սպառնացել են։
• 22/29 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Ղուրսալ) ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել «կարուսել» կոչվող ընտրախախտում կատարելու համար։
• 23/13 ընտրատեղամասում (թիվ 9ընտրատարածք, Լոռի) քաղաքացին հայտնաբերել է, որ «Ելք» դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում բացակայում է ռեյտինգային թեկնածուների ցուցակը։
• Թիվ 9 ընտրատարածքների տեղամասերից մեկում քաղաքացին ներկայացել է օգնող անձի հետ միասին։ Վերջինս գրպանից հանել է արդեն իսկ քվեարկած թիվ 4 քվեաթերթիկը և տվել ընտրողին, որպեսզի վերջինս դնի ծրարի մեջ։
• 18/29 ընտրատեղամասում (թիվ 7 ընտրատարածք, Արագածոտն, Աշնակ) քաղաքացիներին բաժանել են կարմիր գրիչներ։
• 29/48 ընտրատեղամասում (թիվ 10 ընտրատարածք, Կոտայք, Ջրվեժ) քվեաթերթիկների համար նախատեսված ակցիզները դրել են միայն քաղաքացիների պահանջից հետո։
• 35/59 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Քաջարան) Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հանձնաժողովի նախագահի պահանջով բաց են քվեարկել։
• 23/36 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ Վանաձոր) «Ելք» դաշինքի վստահված անձը հայտնաբերել է, որ ընտրողների ցուցակում որոշ մարդկանց անվան դիմաց կատարվում են մատիտով նշումներ, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել «Ելք» դաշինքի վստահված անձին և չի ցանկանում տրամադրել հեռացման արձանագրությունը։
• Ահազանգ է ստացվել, որ Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը պոկել է վստահված անձերի բեյջերը և իրականացնում է ցուցակներով ուղղորդված քվեարկություն։
• «Ելք» դաշինքի վստահված անձինք նկատել են, որ ԳԵՏԱ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը հստակ ուղղորդել է ընտրողներին։
• 31/39 ընտրատեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակ, Գյումրի) դիտորդական առաելություն իրականացնող անձը ուղղորդել է ընտրողներին քվեարկել Ծառուկյան դաշինքի համար։ Հանձնաժողովը հեռացրել է դիտորդին, սակայն որոշ ժամանակ անց վերջինս նորից գրանցվել է ընտրատեղամասում։
«Ծառուկյան» դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ դեռևս լուռ է: 168.am-ը փորձեց դաշինքի մի քանի անդամներից, կենտրոնական շտաբից ճշտել՝ կա՞ն արձանագրված խախտումներ իրենց դաշինքի վստահված անձանց կողմից, սակայն նրանք կամ անհասանելի են, կամ «հարմար չէ՝ հարցին պատասխանեն»:
Միայն դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Էջմիածնի Խորունկ գյուղում է եղել, որտեղ որոշակի դեպքեր են արձանագրվել: Մասնավորապես, Մ. Մելքումյանն ասաց, որ լրագրողները ֆիքսել են, որ տեղամասից դուրս հանված քվեաթերթիկներ են հայտաբերվել, և դա արձանագրվել է:
Մ. Մելքումյանն ասաց, որ ինքն այդ մասին խոսել է նաև հանձնաժողովի անդամների հետ. «Փաստորեն, դա դուրս է բերվել, ու չեն նկատել, բայց դա արդեն ընտրախախտում է, և գյուղապետն էլ այնտեղ ակտիվ գործունեություն էր ծավալում: Եղել է, որ հանձնաժողովի նախագահը փորձել է մտնել ու քվեարկել քվեարկողի հետ, կանխվել է դա, ու այս պահին տենց հստակ ուրիշ բան չկա, ինչ ասացի, այդ Խորունկ գյուղի մասին է»:
Մեր այն հարցին, թե՝ պա՞րզ էր՝ ինչի համար են այդ քվեաթերթիկները դուրս բերել, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Դա ուղղակի դրսում հայտնաբերվել է, բնականաբար, այդ քվեաթերթիկներն այդ աղբամանից դուրս հանված են, հիմա՝ ով է արել, ինչ է արել, պարզ չէ, բայց, որ դրա մասին բոլորը ֆիքսեցին, դա փաստ է»:
Հիշեցնենք, որ այսօր քվեարկության ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գ. Ծառուկյանն էլ իր հետ դուրս հանեց չքվեարկած քվեաթերթիկները: Մեր այն հարցին, թե՝ դա է՞լ է, փաստորեն, ընտրախախտում համարվում, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ, ես ուղղակի ասում եմ այն, ինչ կա, հիմա թե դա պետք է տենց լինի, չլինի՝ ես չգիտեմ, ասում եմ՝ գնացել ենք, կուտակում կար, այսպիսի բաներ են եղել, ես անձամբ չեմ տեսել քվեաթերթիկները, բայց ասացին, որ դրսում ֆիքսվել է, որ քվեաթերթիկներ կային, հիմա թե դա օրենքի խախտում է, թե ինչ է, արդեն Ընտրական օրենսգրքի վարչարարությունը ցույց կտա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.