23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ներկայացնում ենք ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` յուրաքանչյուր ընտրական տարածքում առավել շատ ձայներ հավաքած առաջին երեք ռեյտինգային թեկնածուների անունները:
Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններ)
«Ելք» դաշինք
1.Թանդիլյան Մանե` 5110
2. Աղազարյան Հովիկ` 2620
3. Բաթոյան Զարուհի` 1639
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Սարգսյան Ռոբերտ` 27 հազար 107
2. Պողոսյան Միհրան ` 19 հազար 874
3. Ուլիխանյան Ղուկաս` 9 հազար 543
«Ծառուկյան» դաշինք
1.Մամոյան Արթուր` 5612
2. Ծառուկյան Արտյոմ` 5104
3. Եղիկյան Ալիկ` 2388
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Լոքյան Սերգեյ` 2524
2. Գեղամյան Վահան` 1983
3.Կարապետյան Սարգիս` 592
Թիվ 2 ընտրատարածք (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ)
«Ելք» դաշինք
1.Գորգիսյան Գևորգ` 3168
2.Բաբայան Հարություն` 2218
3.Կոնջորյան Հայկ` 2097
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Սահակյան Արման` 18 հազար 532
2.Սարգսյան Արտակ` 12 հազար 27
3. Գևորգյան Արթուր` 10 հազար 150
«Ծառուկյան» դաշինք
1.Կարապետյան Վահան` 8728
2.Սաֆարյան Մելիք` 5631
3.Ուրիխանյան Տիգրան`3728
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Վարդանյան Հովհաննես` 1117
2.Մանուկյան Միքայել` 910
3.Ղազարյան Արթուր` 630
Թիվ 3 ընտրատարածք (Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ)
«Ելք» դաշինք
1.Ռուբինյան Ռուբեն` 3999
2.Հարությունյան Արայիկ` 3904
3.Հակոբյան Հրաչյա` 3390
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Ալեքսանյան Սամվել` 42 հազար 472
2.Հովհաննիսյան Արայիկ` 19 հազար 710
3.Նահապետյան Կորյուն` 1046
«Ծառուկյան» դաշինք
1.Ղարագյոզյան Հարություն` 8483
2.Առաքելյան Կարեն` 3653
3.Նազարյան Հակոբ` 3569
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Սարգսյան Սամվել` 1060
2. Սահակյան Մհեր` 709
3. Ամիրյան Հովհաննես` 534
Թիվ 4 ընտրատարածք (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչականշրջաններ)
«Ելք» դաշինք
1.Նիկոլ Փաշինյան` 11 հազար 513
2.Ալեն Սիմոնյան` 1870
3. Աղաջանյան Էդուարդ` 940
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Բեգլարյան Հակոբ` 26 հազար 1
2. Կարապողոսյան Հարություն` 20 հազար 306
3. Սահակյան Ասատուր` 1726
«Ծառուկյան» դաշինք
1.Ազիզյան Նապոլեոն` 4332
2. Էնֆիաջյան Վահե` 3484
3. Մադաթյան Արայիկ` 3345
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1. Գրիգորյան Լևոն` 911
2. Մանուկյան Արսեն` 901
3. Առաքելյան Արման` 872
Թիվ 5 ընտրական տարածք (Արարատի մարզ)
«Ելք» դաշինք
1.Թևոնյան Ռազմիկ` 4221
2.Հակոբյան Նշան` 417
3. Մարգարյան Արտակ` 415
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Գրիգորյան Արայիկ` 45 հազար 339
2. Մուրադյան Մուրադ` 18 հազար 202
3. Սարգսյան Ալիկ` 6530
«Ծառուկյան» դաշինք
1.Աբրահամյան Արգամ` 34 հազար 415
2. Ստեփանյան Տիգրան` 4354
3.Կակոյան Կամո` 2990
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Սարգսյան Գնել` 1058
2.Բաբայան Հայրապետ` 1049
3.Վարդանյան Արա` 778
Թիվ 6 ընտրական տարածք (Արմավիրի մարզ)
«Ելք» դաշինք
1.Գրիգորյան Կարեն` 1856
2.Գրիգորյան Շանթ` 1003
3. Խուդաթյան Դավիթ` 789
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Գևորգյան Նահապետ` 22 հազար 64
2. Սարոյան Սեդրակ` 21 հազար 937
3. Պետրոսյան Ալեքսան` 9 հազար 474
«Ծառուկյան» դաշինք
1.Աղաբաբյան Արայիկ` 9535
2. Դավթյան Հրանտ` 7616
3.Սիմոնյան Սամվել 3082
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Կարապետյան Անդրանիկ` 2975
2. Մինասյան Արծվիկ` 1762
3. Մխիթարյան Արամայիս` 1200
Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)
«Ելք» դաշինք
1.Կարապետյան Գագիկ` 430
2. Բաղդասարյան Սյուզաննա` 343
3. Սարդարյան Արթուր` 180
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Սահակյան Նաիրի` 14 հազար 166
2. Հայրապետյան Ռոլանդ` 7349
3. Մնացականյան Մնացական` 5218
«Ծառուկյան» դաշինք
1.Մանուկյան Խաչիկ` 5686
2.Խաչատրյան Լյովա` 5325
3.Առուստամյան Նորա` 4789
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Տոնոյան Տարոն` 3158
2.Թովմասյան Սամվել` 1406
3.Ղուկասյան Սիրամարգ` 1126
Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)
«Ելք» դաշինք
1.Զարոյան Վահան` 921
2.Մակարյան Մկրտիչ` 860
3.Սանոսյան Գնել` 420
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Բոթոյան Կարեն` 14 հազար 932
2. Գրիգորյան Ռաֆիկ` 14 հազար 430
3. Հակոբյան Հակոբ` 13 հազար 248
«Ծառուկյան» դաշինք
1.Մադաթյան Հրանտ` 11 հազար 971
2.Պողոսյան Վազգեն` 8151
3. Բոստանջյան Վարդան` 7024
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Սաղաթելյան Իշխան` 3458
2.Նիկոյան Արտաշես` 2177
3.Բադալյան Ահարոն` 590
Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ)
«Ելք» դաշինք
1.Մարուքյան Էդմոն` 6123
2.Այվազյան Հրանտ` 893
3.Աթյան Աշոտ` 590
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Կարեն Կարապետյան` 44 հազար 255
2. Բաղդասարյան Վահրամ` 17 հազար 637
3. Համբարձումյան Արկադի` 16 հազար 402
«Ծառուկյան» դաշինք
1.Ասատրյան Վանիկ` 8147
2.Դալլաքյան Արթուր` 2507
3.Կարախանյան Էդիկ` 1848
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Մաթևոսյան Մարտուն` 1881
2.Թորոսյան Զոհրաբ` 598
3.Նավասարդյան Գայանե 584
Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ)
«Ելք» դաշինք
1.Միքայելյան Սասուն` 6652
2.Աբգարյան Գևորգ` 1139
3.Պետրոսյան Ռոմանոս` 924
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Սանամյան Սամվել` 12 հազար 645
2.Հարությունյան Անդրանիկ` 11 հազար 324
3.Հարությունյան Արամ` 10 հազար 808
«Ծառուկյան» դաշինք
1.Մանուկյան Դավիթ` 20 հազար 761
2.Մանուկյան Մելիք` 5861
3.Բաղդասարյան Մարատ` 4355
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Հունանյան Արտաշ` 1021
2.Սարգսյան Հայկ`671
3.Մանասյան Մուշեղ` 581
Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)
«Ելք» դաշինք
1.Եղիազարյան Լիլիթ` 963
2.Համբարձումյան Արթուր` 759
3.Հովսեփյան Սոֆիա` 629
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Սահակյան Արման` 14 հազար 510
2.Ցոլակյան Ֆելիքս` 11 հազար 796
3.Գրիգորյան Մարտուն` 10 հազար 700
«Ծառուկյան» դաշինք
1.Գրիգորյան Վարդևան` 13 հազար 990
2.Ղուկասյան Վարդան` 12 հազար 452
3.Վահրադյան Լևոն` 3901
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Մանուկյան Ռոմիկ` 3123
2.Մաթիլյան Հակոբ` 2652
3.Մանուկյան Մովսես` 2008
Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր)
«Ելք» դաշինք
1.Արսենյան Հովիկ` 597
2.Սարգսյան Արամ` 520
3.Խալաթյան Արշավիր` 323
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Հակոբյան Վահե` 21 հազար 823
2.Արսենյան Աշոտ` 17 հազար 563
3.Առուշանյան Առուշ` 6879
«Ծառուկյան» դաշինք
1.Սիմոնյան Մերուժան` 8168
2.Հարությունյան Դավիթ` 4698
3.Հակոբջանյան Աղասի` 4373
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Գևորգյան Գագիկ` 1774
2.Պետրոսյան Նունե` 1191
3.Գևորգյան Վարդան` 955
Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ)
«Ելք» դաշինք
1.Փաշինյան Սիփան` 1080
2.Մելիքջանյան Լիպարիտ` 677
3. Ալեքսանյան Սարգիս` 483
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
1.Ավալյան Գրիգոր` 17 հազար 113
2.Հակոբյան Հակոբ` 8090
3.Նազարյան Կարեն` 3712
«Ծառուկյան» դաշինք
1.Բաբաջանյան Վարուժան` 5016
2. Խաչատրյան Արմեն` 4500
3. Մելիքսեթյան Ժիրայր` 2449
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
1.Մանուկյան Սուրեն` 5274
2.Սահակյան Արտավազդ` 1852
3.Փայտյան Արայիկ` 867
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում պատմել է «Գազպրոմից» հեռանալու և բարեփոխումներ անելու ցանկության, հայ-ռուսական գործակցության հեռանկարների, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և այն մասին, թե ինչու Երևանը ասոցացման համաձայնագիր չկնքեց Եվրամիության հետ:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նա որոշեց հեռանալ «Գազպրոմից» և քաղաքականություն մտնել՝ Կարապետյանն ասել է, որ «շատ դրական է» գնահատում իր աշխատանքի փորձն այդ ընկերությունում:
«Եթե ինձ վստահել են վարչապետի պաշտոնը, ես պետք է ամեն ինչ անեմ, որ նպաստեմ Հայաստանի վերականգնմանը, որպեսզի այն լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացած երկիր: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց իմ նշանակման հրամանագիրը, նա կարևորեց քաղաքական բարեփոխումները: Ինձ վրա է դրվել երկրում փոխոխությունների համար պատասխանատվությունը: Ես այսպես եմ հասկանում՝ բարեփոխումը դա փոփոխություն է դեպի լավը, իսկ փոփոխությունը՝ մեր ամենօրյա պահանջն է: Ես ձգտում եմ իմ աշխատանքն այնպես կառուցել, որ ոչ միայն նախագահը ինձ բարեփոխիչ համարի»,-ասել է Կարապետյանը:
Ըստ վարչապետի, ԵՏՄ-ն շատ ավելի մեծ ներուժ ունի, քան թվում է: «Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը, լինելով 3-միլիոնանոց երկիր, դարձել է 183-միլիոնանոց շուկայի մաս, որը մեզ հասկանալի է, որին հասկանալի ենք մենք: ԵՏՄ տրամաբանությունը մեզ համար զուտ պրագմատիկ է՝ մենք դառնում ենք 5-յակ, որը միավորված է հսկայական շուկայով: Հայաստանը բոլոր շանսերն ունի հաջողակ լինելու համար այդ գործում», -ասել է Կարապետյանը:
«Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵՏՄ շուկա, և պետք է նշել, որ ՀՆԱ-ն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո աճել է», -ասել է վարչապետը: Նա պատմել է, որ շարունակվում են բանակցությունները երրորդ երկրներ արտահանման զարգացման ուղղությամբ:
Վարչապետը նշել է, որ ՀՀ-ն հավակնում է կամուրջ լինել ԵՏՄ և այլ տնտեսական դաշինքների, օրինակ, ԵՄ միջև, ինչպես նաև Իրանի ու Մերձավոր Արևելքի երկրների հետ:
Նա նշել է, որ վերջին շրջանում ՀՀ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը աճել է 6 տոկոսով:
«2016-ին ապրանքաշրջանառությունը ՀՀ և ՌԴ միջև աճել է 6 տոկոսով: Հայաստանը կարող է առաջարկել նաև ՏՏ ոլորտի, ոսկերչության ոլորտի իր արտադրանքը», -ասել է նա:
Անդրադառնալով ԵՄ հետ ասոցացման առաջարկին և ԵՏՄ օգտին արված ընտրությանը՝ Կարապետյանն ասել է, որ ԵՄ-ն ՀՀ ամենախոշոր ներդրողներից ու դոնորներից մեկն է և որ Հայաստանը բաց ու թափանցիկ երկխոսություն է վարում Եվրամիության հետ: Նա հավելել է, որ ՀՀ-ն իրեն տեսնում է որպես այդ երկու շուկաները մերձեցնող երկիր:
Կարապետյանը պատմել է, որ ՀՀ-ն քննարկում է հայ-ռուսական գործակցության մի շարք նոր ուղղություններ:
Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը բաց է քննադատության և համագործակցության համար: «Շատ բան է պետք փոխել, սակայն քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը հստակ նախանշված են, և դա շատ կարևոր է», -ասել է վարչապետը:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
– Պարոն Բադալյան, նախնական տվյալներով՝ խորհրդարան է անցել 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» և ՀՅԴ։ Ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս կամփոփեք, նման պատկեր սպասելի՞ էր։
– Իրավիճակն արդյունք է մի քանի կետերի։ Առաջինը՝ այս ընտրությունների քաղաքական պատկերի ձևավորման վրա մեծ դեր կատարեց ընտրակաշառքի գործոնը։ Ասենք պայմանականորեն՝ 1000 հոգանոց ընտրատեղամասերում, օրինակ, 700 հոգու փող են բաժանում, և բաժանված փողի 50 տոկոսը աշխատում է, այսինքն՝ 350-ը ընտրում է ՀՀԿ-ին։ Երկրորդ՝ «Ծառուկյան» դաշինքին Երևանում չթողեցին աշխատել, տեղամասերից դուրս կատարված «որոշակի» աշխատանքը նկատի ունեմ, նրանց ճնշած են պահել ու չեն թողել գործը կատարել։ Երրորդ ՝ բացասական դեր են կատարել տեսախցիկների ու մատնահետքերի սարքերը, որովհետև ընտրազանգվածի խիստ ցածր ինտելեկտուալ մակարդակը օգտագործելով՝ լուրեր են տարածել, թե տեսախցիկներով ու մատնահետքերի սարքով հնարավոր է պարզել, թե դուք ինչպես եք քվեարկել։ Եթե այդ սարքավորումները չլինեին, փողի տոկոսը շատ ավելի քիչ էր լինելու։ Փաստորեն այդ սարքավորումները դրականի փոխարեն բացասական ազդեցություն են թողել։ Չորրորդ՝ ընտրությունների ժամանակ ձևավորվեց «սև ու սպիտակի» պատկերը՝ ՀՀԿ-ի և «Ելքի» մասով։ Այն, որ գործող նախագահը իր ելույթում քննադատեց ընտրություններին մասնակցող ուժերից միայն «Ելքի» ներկայացուցչին, ով տանիքների վրա քարոզչություն էր անում, հասարակության մոտ ձևավորվեց մի կարծիք, որ սա է այն միակ ուժը, որը դեմ է Հանրապետական կուսակցությանը։ Անգամ նրանք, ովքեր փող են վերցրել ՀՀԿ-ից՝ նրանց մի մասը ևս քվեարկեց «Ելքի» օգտին: Հինգերորդ՝ նկատվեց, որ ՕՐՕ դաշինքն ունի կայուն ընտրազանգված, իհարկե՝ քիչ է, բայց գրագետ ընտրազանգված է՝ դա երևաց անգամ քվեաթերթիկի վրա նշան դնելու ձևից։ Վեցերորդ՝ ՀՎԿ-ն գցվեց ՀՀԿ-ի կողմից։ Եթե նախկինում Հանրապետականը ոչ հրապարակայնորեն աջակցում էր «Օրինաց երկրին», այս անգամ նման բան տեղի չունեցավ։
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ «Հայկական վերածնունդը» պետք չեղավ Հանրապետական կուսակցությանը։
– Դա արդեն չեմ կարող ասել, դա կճշտվի, բայց փաստն այն է, որ Հանրապետական կուսակցությունն ուղղակիորեն արհամարհել է ՀՎԿ-ին. կարող եք՝ անցեք, չէ՝ մի անցեք։
– «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ինչո՞ւ չանցավ խորհրդարան՝ ըստ Ձեզ։ Ղարաբաղյան հիմնահարցի արծարծո՞ւմն էր պատճառը։
– Աշխատեց այն տարածված տեղեկությունը, թե այդ դաշինքն ունի Սերժ Սարգսյանի աջակցությունը։
Մենք կարող ենք ամփոփելով ասել, որ Հայաստանում փողով քվեարկողների մասը Հայաստանի ընտրազանգվածի մեջ գերակշռող է դարձել և 50 տոկոսով ավելի է, իսկ նման հասարակությունները չեն զարգանում։ Եվ չմոռանալով նաև ՀՅԴ-ին՝ փաստենք, որ այդ ուժն ունի իր կայուն ընտրազանգվածը։
– Անդրադառնանք նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որը հստակորեն չէր խուսափում ասել, որ ինքը արևմտամետ քաղաքական ուժ է։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հատկապես Հայաստանում խորացել էին հակառուսական տրամադրությունները, հնարավոր չեղա՞վ այդ տրամադրությունները գեներացնել։
– Հասարակության մոտ 8 տոկոսն արմատական արևմտամետ է, մոտ 20 տոկոսը՝ մեղմ արևմտամետ։ Միջինում մոտ 14 տոկոսը ցանկանում է Հայաստանը տեսնել արևմտյան աշխարհին ինտեգրված, սակայն «Ազատ դեմոկրատները» բավականին ուշ սկսեց իր քարոզարշավը, դա պետք էր անել հունվարից առաջ, որովհետև քարոզարշավի ժամանակ, երբ 9 հոգի միաժամանակ խոսում է, քո ասածի մեծ մասը տեղ չի հասնում։ Արմատական չէր նրանց արևմտամետ գաղափարը, և երրորդ՝ կախված էր այն մարդկանցից, ովքեր արևմտամետություն էին քարոզում. նրանք չկարողացան համոզել, որ իրենք արևմտամետ են։
ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ արդեն հաճախակի բնույթ կրող ուղիղ հեռախոսակապը Վ. Պուտինի հետ հետաձգվել է , և այս տարի այն , հավանականորեն, կկայանա Ռուսաստանի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում, այն է՝ հունիսի 12-ին, կամ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին: Նման հետաձգումը նախ բացատրում էին նախագահի զբաղվածությամբ, այնուհետև` մասսայական բողոքներով, որոնք առավել շատացան մարտի կեսերին, և որոնց մասին նախագահը բնավ խոսել չի ուզում:
«Կոռուպցիայի հարցը շատ պայթյունավտանգ է, այն ստվեր է գցում ոչ այնքան Դմիտրի Մեդվեդևի, ինչքան հենց իր՝ Պուտինի վրա: Իմ հաշվարկներով, միայն վերջին երկու տարվա ընթացքում կոռուպցիոն սկանդալների հետ կապված ի հայտ է եկել 750-800 հաղորդագրություն, որոնցում գլխավորապես շեշտվում է նախագահի անունը»,- Gazeta.ru-ին ասել է <<Լևադա Ցենտր>>-ի նախագահ Գուդկովը:
Սոցիոլոգ Իգոր Էիդմանը ևս հակված է այն կարծիքին, որ Կրեմլում վախ կա, թե ուղիղ հեռախոսակապի ժամանակ անդրադարձ կլինի կոռուպցիոն սկանդալներին, ինչի մասին ուղիղ եթերում խոսելը անթույլատրելի է ՌԴ վարած քաղքականության պարագայում՝ ներկայացնել ամեն բան «հալած յուղի պես»:
«Պուտինը կարող է փորձել 2014 թվականի պես շեղել մարդկանց ուշադրությունն իր նոր ներքաղաքական ռազմավարական ավանտյուրաների միջոցով, ինչն ավելի վտանգավոր է,- ասել է սոցիոլոգը:
Նրա կարծիքով՝ մոտեցնելը ուղիղ միացումը տոներին՝ հենց շեղման փորձ է, ոչ ավելին, քան խուսափում հարցերից:
Անցյալ տարի ուղիղ միացումը նախագահի հետ տեղի ունեցավ ապրիլի 14-ին, և ենթադրվում էր, որ այս տարի ևս կկայանա նույն օրը, սակայն ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսից շուտ այն չի իրականանա՝ պատճառաբանելով նախագահի խիստ զբաղվածությունը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկու Հայաստանները Հիշում եմ, ուսանողական տարիներիս թարգմանում էի հայտնի իրանագետ Վասիլի Աբաևի «Երկու զրադաշտականություն Իրանում» հոդվածը, որտեղ հեղինակի մտքի հիմնական առանցքը մշակութային երկճյուղման արդյունքում պատմականորեն տարբեր Արևելյան և Արևմտյան երկու իրանական աշխարհների գոյության փաստումն էր: Բայց սա թողնենք մի կողմ, քանզի խոսքն այս գրառման մեջ երկու, պատկերավոր ասած, Հայաստանների առկայության մասին է՝ Հայաստաններ, որոնցից մեկը գոյություն ունի Ֆեյսբուքում, իսկ մյուսը՝ բակի զրուցարանում, Հայաստաններ, որոնցից մեկի մետալեզվում #ArmVote-ը «Հայաստանի քվեն» է, իսկ մյուսում՝ «Արմենի ոտքը», Հայաստաններ, որոնցից մեկի համար երազանքը Սերժ Թանկյանի հետ լուսանկարվելն է, իսկ մյուսի համար՝ Թաթուլ Ավոյանի, Հայաստաններ, որոնցի մեկը «վեհ» է, իսկ մյուսը՝ «նվաստ» և այսպես շարունակ: Հա՛, չմոռանամ հիմնական ասելիքս. այս ընտրություններում արդարացիորեն հաղթեց երկրորդ Հայաստանը, որովհետև առաջինը, ներեցեք, հիմնականում «ճղճղան» է, մինչդեռ երկրորդը՝ «գործունյա», և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Ֆեյսբուքում ֆրանսիական լուսավորիչներին մեջբերող առաջին Հայաստանը չի իջնի իր «վեհությունից» և նույն այդ լուսավորիչների մտքերը, այլաբանորեն ասած, գոնե ընկալելի #ՖրանսՄիտք հեշթեգով չի հասցնի երկրորդ՝ «նվաստ» Հայաստանին՝ դադարելով քաղքենիաբար նրան համարել թշվառ, ստրկամիտ և գավառաբարո:
ՌԴ ԱԳ նախարարը մեծ հարցազրույց է տվել «Նովոյե Վրեմյա» թերթին, որում մասնավորապես խոսել է սիրիական հակամարտության , Հայաստանի՝ դրանում ունեցած դերի , ինչպես նաև ՌԴ-ի և Հայաստանի ռազմավարական գործունեության մասին:
«Մենք ողջունում ենք ՀՀ ներդրումը Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում: Ռուսաստանը և Հայաստանը սերտ համագործակցում են առաջատար բազմակողմանի հարթակներում, ինչպես նաև ամրապնդում են համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խոհրդրում, ինչը ևս շատ կարևոր է : Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը ևս համապարփակ բնույթ է կրում: 2017թ. ապրիլի 3-ը նշվում է որպես՝ ՌԴ և ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ: Այս ամսաթիվը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլ, որը հարյուրամյակների պատմություն ունի»,- ասել է նա:
Լավրովի խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 6 տոկոսով: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերն է:
«Մեզ է բաժին ընկնում արտասահմանայան ներդրումների շուրջ կես, մոտավորապես 3 միլիարդ դոլար: Հանրապետությունում աշխատում է շուրջ 2000 ձեռնարկություն՝ ռուսական մասնակցությամբ»,-ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ կողմերի համար նոր հորիզոններ են բացվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո:
Խոսելով Արցախյան հակամարտության մասին, Լավրովը ևս մեկ անգամ շեշտել է, որ այդ հարցի կարգավորումը կախված է հակամարտող երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական կամքից և փոխզիջումային որոշումներից:
«Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. մնացել են մի քանիսը, որոնք ամենաբարդն են: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են նախ և առաջ երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունություն և փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստակամությունից ու պարտավորվածությունից»,- ասել է Լավրովը:
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից:
«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ օգնում ենք կողմերին հասնել հակամարտության կայուն հաղթահարմանը: Այս խնդրի լուծմանն է նվիրված եղել նախորդ տարի ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ գագաթնժողովը Սանկտ-Պետերբուրգում»,- հավելել է Լավրովը:
Դեռ վերջնական չեն ամփոփվել ընտրությունների արդյունքները, սակայն այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինի 4 ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, Ելք, ՀՅԴ:
Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ն կունենա 55 մանդատ, ԲՀԿ-ն՝ 30, Ելքը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Խորհրդարան մուտք գործող անձանց մուտքը ԱԺ կարգավորում է տվյալ ուժը՝ հերթականությունը սահմանելով ինքնաբացարկների միջոցով:
Երեկ` ապրիլի 2-ին, լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը: Ուղիղ մեկ տարի առաջ հենց այդ օրը սկսվեց լարվածությունը շփման գծում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 100-ից ավել զոհ, թեպետ հարկ է նշել, որ հակառակորդը զոհերի քանակով գերազանում էր: Ինչ խոսք, երեկ տեղի ունեցած ընտրությունները շատերի ուշադրությունը շեղեցին և, ինչու ոչ, այդ ընդհանուր թոհուբոհի ընթացքում քառօրյայի զոհերին և մասնակիցներին հավուր պատշաճ ուշադրություն չհատկացվեց, սակայն, իհարկե, շատերը հիշեցին տղաներին, նրանց թվում էր նաև հաղորդավար, երգիչ Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի Շողեր Թովմասյանը: Սակայն սա այն դեպքն էր, որ ավելի լավ կլիներ նա երբեք չհիշեր, թող ներեն ինձ նաև նրա երկրպագուները, եթե իհարկե այդպիսիք կան, բայց երբեմն ինձ թվում է, որ ավելի լավ կլինի, որ նա, առհասարակ չխոսի:
Ասպիսով, որպեսզի ավելի պարզ լինի` սկսեմ սկզբից: Երեկ դերասանուհին Instagram-ի իր էջով ուղիղ հեռարձակմամբ էր հանդես եկել, որի ժամանակ ակումբներից մեկում ասաց, որ այսօր պատերազմի մեկ տարին է, այդ առիթով երգը պատվիրեց և ուշադրություն` սկսեց պարել: Հետաքրքիր է, որ Գրիշայի կնոջ կարծիքով զոհերի հիշատակը հարգելու լավագույն տարբերակը երգելը, պարելը և ծիծաղելն է: Կարծում եմ, որ տեսնելով տեսանյութը`շատերին պարզ կդառնա, որ դերասանուհին գտնվում է ոչ սթափ վիճակում: Սակայն դա ընդամենը ծաղիկներն էին: Տեսնելով Շողերի` մեղմ ասած տարօրինակ վարքը, նրա հետևորդները սկսեցին գրել, որ դերասանուհին պարզապես խայտառակում է մեր ազգը, իսկ օգտատերերից մեկն էլ գրեց հետևյալ. «Ողբամ քեզ հայ ժողովուրդ, գոնե ոչ այսօր, ոչ այսպես մասսայական», ինչին դերասանուհին բավական ագրեսիվ տոնով պատասխանեց. «Ողբամ ձեզ, պատերազմ էր, անցավ, գնաց»: Ապա Շողերն դադարեցրեց ուղիղ հեռարձակումը: Մեկնաբանելը կարծում եմ անտեղի է, պարզապես հորդոր Գրիշա Աղախանյանին` հետևեք Ձեր կնոջը, նա չի խայտառակում ազգին, նա խայտառակում է Ձեզ:
Երևանի 4 ընտրատարածքներում Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առավել շատ ձայներ հավաքած թեկնածուներն են՝
Թիվ 1 ընտրատարածք Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն
Ռոբերտ Սարգսյան 24536
Միհրան Պողոսյան 18076
Թիվ 2 ընտրատարածք Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն
Արման Սահակյան 13828
Արտակ Սարգսյան 10878
Արթուր Գևորգյան 9509
Թիվ 3 ընտրատարածք Շենգավիթ, Մալաթիա Սեբաստիա
Սամվել Ալեքսանյան 34155
Արայիկ Հովհաննիսյան 17714
Թիվ 4 ընտրատարածք Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ
Հակոբ Բեգլարյան 25682
Հարություն Կարապողոսյան 18505
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.